ԱՄՆ-ի դիրքորոշումը Հայկական Հարցի լուծման վերաբերյալ (2-րդ մաս)

Թվում է, թե Հայկական Հարցի լուծման վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշման հիմքը պետք է կազմեր ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի 22 նոյեմբեր 1920 թ. կայացրած Իրավարար վճիռը: Սակայն, Հայկական Հարցի լուծման վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշումը, մինչեւ վերջերս, դա Եւրոպական պառլամենտի բանաձեւի բովանդակության ու հոդվածների գործնական իրականացումն է Մերձավոր Արեւելքում մի փոքր հավելումով այն իմաստով, որ Արարատ լեռն ու Անի հնաբույր մայրաքաղաքը ենթադրվում է, որ անցնելու են Հայաստանի Հանրապետությանը:

ԱՄՆ-ի դիրքորոշումը Հայկական Հարցի եւ Մերձավորարեւելյան խնդիրների վերաբերյալ ներկայացված է վերջին տասնամյակներում հրապարակված տարբեր հոդվածներում: Դրանցից մեկը ԱՄՆ բանակի պաշտոնաթող սպա Ռալֆ Պիտերսի «Մերձավոր Արեւելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի եւ հավատի նմանությունների» հոդվածն է ու կից քարտեզը, որն առավել ամբողջական է արտահայտում ԱՄՆ իշխանությունների վերաբերմունքը վերոնշյալ խնդիրների վերաբերյալ (1):

Հայկական պահանջատիրության եւ իրավունքների մասով հոդվածում մասնավորապես ասված է. «Իսկ մի սարսափելի չարագործություն, ինչպիսին է հայերի հանդեպ հոգեւարքի մեջ գտնվող Օսմանյան կայսրության ցեղասպանությունը, երբեք չի կարող փոխհատուցվել տարածքային նվիրատվությամբ»:

Միանգամից աչքի է զարնում այս ձեւակերպման նմանությունը Եւրոպական պառլամենտի բանաձեւի 2-րդ հոդվածի երկրորդ պարբերությանը, որտեղ հիշեցնենք նշված է.

«Եւրոպական պառլամենտը…

«Նշում Է միաժամանակ, որ ժամանակակից Թուրքիան պատասխանատու չի կարող համարվել Օսմանյան կայսրության հայ բնակչության ողբերգության համար եւ ամենայն հաստատակամությամբ ընդգծում Է, որ պատմական այդ իրադարձությունների ճանաչումը որպես ցեղասպանության` առիթ չի կարող հանդիսանալ քաղաքական, իրավական կամ նյութական որեւէ պահանջի այսօրվա Թուրքիայի նկատմամբ» (2):

Ահա թե ինչու, 2009 թ. հոկտեմբերին, երբ Շվեյցարիայում նախաստորագրվում էին Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հայտնի եւ այնքան աղմուկ հանած արձանագրությունները՝ այլ պաշտոնատար անձանց շարքին ներկա էր նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

Ճիշտ է, որպես հավելում՝ Ռալֆ Պիտերսի քարտեզում նշված է, որ Արարատ լեռն ու Անի հնաբույր մայրաքաղաքը անցնելու են Հայաստանի Հանրապետությանը, ինչպես նաեւ տեւական ժամանակ է, ինչ խոսվում է այն մասին, թե ամերիկյան քաղաքական շրջանակներում քննարկվում է իսլամացած հայերի գործոնը տարածաշրջանում: Նկատենք նաեւ, որ 2012 թ. փետրվարից սկսած ամերիկյան պետական շրջանակներում հնչում են ելույթներ ի պաշտպանություն Սիրիայի ու Մերձավոր Արեւելքի հայության (3, 4):

Սակայն միեւնույնն է, տեսանելի է, որ այս կարգի դիրքորոշումները նույնպես չեն արտահայտում Հայկական Հարցի լուծման թղթածրարի իրավական – քաղաքական ամբողջական եւ իրական բովանդակությունը:

Այնպես որ այստեղ եւս ստիպված ենք կրկնելու, որ Հայկական Հարցի լուծման ուղղությամբ 1918-20 թթ. արդեն իսկ ընդունվել են որոշումներ, այդ թվում՝ Ռուսաստանի Կառավարության Դեկրետը «Թուրքահայաստանի մասին» («Արեւմտյան Հայաստանի մասին, 11 հունվար 1918 թ.), Հայաստան պետության (նկատի ունենալով միացյալ Հայաստանը՝ արեւելյան եւ արեւմտյան) անկախության դե ֆակտո (de facto) ճանաչումը Փարիզի Վեհաժողովի ժամանակ՝ Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից (19 հունվար 1920 թ.) եւ դե յուրե (de jure) ճանաչումը Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից (11 մայիս 1920 թ.), Սեւրի Խաղաղության պայմանագրի Հայաստանին վերաբերող հոդվածները (10 օգոստոս 1920 թ.), ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճիռը (22 նոյեմբեր 1920 թ.) եւ այլ որոշումներ, որոնք սակայն հետագայում շրջանցվել ու մոռացության են մատնվել Եւրոպական պետությունների ու նրանց կառույցների կողմից (5):

Ուստի, Հայոց իրավունքների պաշտպանության խնդիրներում պետք է նկատի ունենալ, որ այս դաշտում եւս հսկայածավալ աշխատանք կա կատարելու, նաեւ ամերիկյան պետական շրջանակներին հիշեցնելու համար ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռի (ինչպես նաեւ այլ որոշումների) արծարծման ու իրականացման կարեւորությունը հայության կյանքում, դրանով նույնպես նպաստելու համար կայուն խաղաղության ու համագործակցության հաստատմանը Մերձավոր Արեւելքում եւ ամբողջ աշխարհում:

(Շարունակելի՝ «Հայկական Հարցի լուծման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը») 

Տիգրան Փաշաբեզյան`

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ 

11.12.2016 թ. 

***** 

Ծանոթագրություն

  1. Տես, Ռալֆ Պիտերս, «Մերձավոր Արեւելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի եւ հավատի նմանությունների» հոդվածն ու քարտեզը, թարգմանությունը եւ նախաբանը «Ազգ» օրաթերթի, 25.08.2006թ.: Blood borders, How a better Middle East would look, By Ralph Peters, All content © 2006, Armed Forces Journal | Terms of Service.
  2. Տես, Եւրոպական պառլամենտի բանաձեւը «Հայկական Հարցի քաղաքական լուծման մասին», 18 հունիս 1987 թ., «Ուխտ Արարատի» պարբերական, թիվ 1 (19), մարտ-ապրիլ, 2010 թ., էջ 10-11:
  3. Տես, ԱՄՆ Կոնգրեսը ցանկանում է օգնել սիրիահայերին, 08.2012 թ., Azatutyun.am:
  4. Տես, Կոնգրեսականը կոչ է անում պաշտպանել սիրիահայերին, 10.08.2012 թ., am:
  5. Տես, «Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի իրավունքների պաշտպանության իրավական-քաղաքական միասնական փաթեթ» ժողովածուն (հայերեն, ռուսերեն կամ անգլերեն), որը կարող եք ձեռք բերել «Նոյյան Տապան» հրատարակչությունում զանգահարելով՝ (+374 60) 2764 62: Հասցեն՝ ՀՀ, Երեւան, Իսահակյան 28: – http://nt.am/am/ourpublication/9

Աղբյուրը` IA REX – Միջազգային փորձագիտական հանրություն

Թարգմանությունը ռուսերենից՝ «Նոյյան Տապան» Լրատվական գործակալության 

Եւրամիության դիրքորոշումը Հայկական Հարցի լուծման վերաբերյալ (1-ին մաս)

Հայկական Հարցի լուծման վերաբերյալ Եւրամիության դիրքորոշումը, բնականաբար այդ թվում եւ Եւրամիությանը մաս կազմող երկրների, մինչեւ վերջերս, արտահայտվում էր Եւրոպական պառլամենտի «Հայկական Հարցի քաղաքական լուծման մասին» բանաձեւի բովանդակության ու հոդվածների շրջանակներում (18 հունիս 1987 թ.) (1):

Գործածում ենք «մինչեւ վերջերս» բառակապակցությունն այն նկատառումով, որ վերջին ժամանակահատվածում կարող էին ի հայտ գալ նոր դիրքորոշումներ: Իսկ եթե դրանք, այնուհանդերձ, ի հայտ չեն եկել տակավին, ապա մեր խնդիրն է հասնել նրան, որ ի նպաստ Հայկական Հարցի վերջնական եւ ամբողջական լուծման, դրանք ի հայտ գան Եւրոպական պառլամենտի (եւ ոչ միայն Եւրախորհրդարանի) դիրքորոշումներում:

Հայերի ցեղասպանության ճանաչման ու դատապարտման Եւրոպական պետությունների որոշումներում հիմնականում նշվում է Հայերի ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, բայց ոչ հատուցման հարցերը, ի տարբերություն օրինակ՝ Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատների ճանաչման ու դատապարտման բանաձեւի, որտեղ նշվում է ոչ միայն հատուցման, այլեւ այդ հարցում հայ ժողովրդին Բոլիվիայի անվերապահ աջակցության մասին, քանի որ Բոլիվիան, ինչպես նաեւ Եգիպտոսը, սահմանափակված չեն Եւրոպական պառլամենտի ընդունած բանաձեւի շրջանակներում (2):

Եւրոպական պառլամենտի վերոհիշյալ բանաձեւում Հայկական Հարցի քաղաքական լուծման Եւրոպական հայեցակարգը շարադրված է հետեւյալ կերպ.

ա) Հայերի կոտորածն ու բռնագաղթը տեղի է ունեցել 1915-1917 թթ., որը որակվում է որպես ցեղասպանություն համաձայն ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին» Կոնվենցիայի (9 դեկտեմբեր 1948 թ.),

բ) հակառակ դրան, որ ցեղասպանություն տեղի է ունեցել, ներկայի Թուրքայի Հանրապետությունը որեւէ կերպ պատասխանատու չէ դրա համար, բացի բարոյական պատասխանատվությունից,

գ) եւ երրորդ, որ Հայկական Հարցի լուծումը իջեցված ու հավասարեցված է Թուրքիայի Հանրապետությունում փոքրամասնությունների իրավունքներին, դրանց վերականգման ու իրականացման հարցին, այդ կարգավիճակին:

Եւրոպական պառլամենտի բանաձեւի 2 հոդվածի առաջին պարբերության մեջ նշված է. «Եւրոպական պառլամենտը…

Գտնում Է, որ ողբերգական իրադարձությունները, որ տեղի ունեցան 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրության տարածքում հայերի նկատմամբ, հանդիսանում են ցեղասպանություն, համաձայն «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին» Կոնվենցիայի, ընդունված ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 1948 թվականի դեկտեմբերի 9-ին»:

Եւրոպական պառլամենտի բանաձեւի 2 հոդվածի երկրորդ պարբերության մեջ գրված է.

«Եւրոպական պառլամենտը…

Նշում Է միաժամանակ, որ ժամանակակից Թուրքիան պատասխանատու չի կարող համարվել Օսմանյան կայսրության հայ բնակչության ողբերգության համար եւ ամենայն հաստատակամությամբ ընդգծում Է, որ պատմական այդ իրադարձությունների ճանաչումը որպես ցեղասպանության` առիթ չի կարող հանդիսանալ քաղաքական, իրավական կամ նյութական որեւէ պահանջի այսօրվա Թուրքիայի նկատմամբ»:

Բանաձեւի 5-րդ հոդվածում փոքրամասնությունների իրավունքների մակարդակին իջեցված պարբերությունը (պարբերություններից մեկը, եթե ոչ գլխավորը) ձեւակերպված է այսպես.

«Նկատի ունենալով տեղի ունեցած (հայ ժողովրդի) ողբերգությունը, միանում է ազգային ինքնատիպությունը զարգացնելու նրա ցանկությանը, երաշխավորելու իր իրավունքները որպես փոքրամասնություն եւ անարգել օգտվելու մարդու եւ քաղաքացիների իրավունքներից, ինչպես որ դրանք սահմանված են Մարդու իրավունքների Եւրոպական կոնվենցիայի դրույթներում ու նրա համապատասխան արձանագրություններում»:

Այսինքն, այդ ամենը հանգեցվում է երկխոսության եւ Թուրքիայի Հանրապետության մեջ փոքրամասնությունների՝ հայերի եւ այլ ազգերի, իրավունքներին, ինչպես նշված է նաեւ բանաձեւի 3-րդ եւ 4-րդ հոդվածներում.

«3. Պահանջում է (Եւրոպական) Խորհրդից ճնշում գործադրել ներկայիս թուրքական կառավարության վրա, որպեսզի վերջինս ճանաչի 1915-1917 թվականների հայերի հանդեպ կազմակերպված ցեղասպանությունը եւ այդպիսով նպաստի քաղաքական երկխոսության հաստատմանը Թուրքիայի եւ հայերի լիազոր պատվիրակների միջեւ:

  1. Ելնում է նրանից, որ հայ ժողովրդի դեմ անցյալում երիտթուրքական կառավարության կողմից գործադրած ցեղասպանության մերժումը ներկայիս թուրքական կառավարության կողմից, Հունաստանի հետ գոյություն ունեցող վիճելի հարցերում միջազգային իրավական նորմերի կիրառումից հրաժարումը Կիպրոսում, թուրքական օկուպացիոն զորքերի պահպանումը, ինչպես նաեւ քրդական իրադարձությունների ժխտումը, այդ երկրում (Թուրքիայում) իսկական պառլամենտար դեմոկրատիայի բացակայությունը, անհատական, հասարակական ու հատկապես կրոնական ազատությունների ոտնահարումը՝ այս ամենը հանդիսանում են անհաղթահարելի արգելքներ Եւրոպական Տնտեսական Համագործակցության կազմի մեջ Թուրքիայի հնարավոր ընդունման հարցի քննարկման համար»:

Ավելորդ չէ ասել, որ դեռեւս 1987 թ. հունիսի 18-ին ընդունված այս դիրքորոշումը չի համապատասխանում Հայկական Հարցի լուծման իրավական – քաղաքական բովանդակությանն ու սկզբունքներին, հատկապես, եթե նկատի առնվի, որ Հայկական Հարցի լուծման ուղղությամբ 1918-20 թթ. արդեն իսկ ընդունվել են որոշումներ, այդ թվում՝ Ռուսաստանի Կառավարության Դեկրետը «Թուրքահայաստանի մասին» («Արեւմտյան Հայաստանի մասին», 11 հունվար 1918 թ.), Հայաստան պետության (նկատի ունենալով միացյալ Հայաստանը՝ արեւելյան եւ արեւմտյան) անկախության դե ֆակտո (de facto) ճանաչումը Փարիզի Վեհաժողովի ժամանակ՝ Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից (19 հունվար 1920 թ.) եւ դե յուրե (de jure) ճանաչումը Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից (11 մայիս 1920 թ.), Սեւրի Խաղաղության պայմանագրի Հայաստանին վերաբերող հոդվածները (10 օգոստոս 1920 թ.), ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճիռը (22 նոյեմբեր 1920 թ.) եւ այլ որոշումներ, որոնք սակայն հետագայում շրջանցվել ու մոռացության են մատնվել Եւրոպական պետությունների ու նրանց կառույցների կողմից (3):

Ավելին, մեր ժամանակներում, երբ համեմատում ենք Եւրոպական պառլամենտի «Հայկական Հարցի քաղաքական լուծման մասին» բանաձեւը եւ Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետութայն միջեւ նախաստորագրված արձանագրությունները, համոզվում ենք, որ արձանագրությունները նույնությամբ կրկնում են բանաձեւի ձեւակերպումները եւ իրավական, քաղաքական ու բովանդակային իմաստով կազմում են բանաձեւի շարունակությունը (4):

Հետեւաբար, այս փաստերից մեկնած, պետք է ասել, որ այն հայկական կառույցներն ու կազմակերպությունները, որոնք հավակնում են Հայոց իրավունքները պաշտպանել Եւրախորհրդարանի եւ կամ Եւրոպական այլ կառույցների հետ համագործակցության միջոցով, պետք է հստակ պատկերացնեն, որ դրանք չեն ներկայացնում Հայկական Հարցի եւ Հայոց իրավունքների պաշտպանության իրական պատկերը եւ, ըստ այդմ, պետք է իմանան, որ խնդիր ունեն Եւրախորհրդարանի եւ Եւրոպական այլ կառույցների դիրքորոշման մեջ փոփոխություն իրականացնել: Այլ կերպ Հայկական Հարցի վերջնական եւ ամբողջական լուծման հնարավոր չէ հանգել եւ շատ ավելի հավանական է կցորդ դառնալ այդ կառույցների ժամանակակից քաղաքականության, որ իրականացվում է Մերձավոր Արեւելքում եւ որը ամենեւին չի բխում տարածաշրջանի ժողովուրդների ու պետությունների անվտանգության ու իրավունքների շահերից (5):

Ամեն կերպ պետք է խուսափել կցորդի կարգավիճակում հայտնվելու բախտից եւ գնալ Հայոց բոլոր իրավունքների պաշտպանության ճանապարհով եւ դրա նկատմամբ պետությունների, կողմերի ու կառույցների դիրքորոշման փոփոխության ու ճշգրտման՝ այնպես, ինչպես դա պահանջում է Հայկական Հարցի վերջնական եւ ամբողջական լուծման վերոնշյալ թղթածրարի իրավական – քաղաքական բովանդակությունը (6):

(Շարունակելի՝ «Հայկական Հարցի լուծման վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշումը»)

Տիգրան Փաշաբեզյան`

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ      

10.12.2016 թ.

******

Ծանոթագրություն

  1. Տես, Եւրոպական պառլամենտի բանաձեւը «Հայկական Հարցի քաղաքական լուծման մասին», 18 հունիս 1987 թ., «Ուխտ Արարատի» պարբերական, թիվ 1 (19), մարտ-ապրիլ, 2010 թ., էջ 10-11:
  2. Տես, Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Խորհրդարանի երկու պալատները «հաստատում են իրենց հավատարմությունը մարդու իրավունքներին, ճշմարտության եւ արդարության արժեքներին, արտահայտում են իրենց զորակցությունը եւ դատապարտում Հայոց ցեղասպանության եւ հայ ժողովրդի դեմ իրականացված մարդկային ծանր հանցագործության ժխտողականության քաղաքականությունը»: 21.04.2015 թ., Orer.am:
  3. Տես, «Հայերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերի շուրջ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ռազմավարության մասին», 10.2014 թ.:
  4. Տես, Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ նախաստորագրված արձանագրություններ, «Ուխտ Արարատի» պարբերական, թիվ 2 (18), հոկտեմբեր-դեկտեմբեր, 2019 թ., էջ 8-9:

Տես, HDP Եւրոպայի ներկայացուցչութեան կեդրոնին մէջ 17 նոյեմբերին հանդիպում տեղի ունեցած է Արեւմտահայոց Ազգային Համագումարի (ԱԱՀ) պատուիրակութեան եւ Ժողովուրդներու Դեմոկրատական Կուսակցութեան (HDP-ի) ղեկավարութեան եւ Եւրոպայի կառոյցի ներկայացուցիչներուն միջեւ, 17.11.2016 թ., Arevelk.am: (Արեւմտահայոց Ազգային Համագումարը (ԱԱՀ) պետք չէ շփոթել Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի (ԱՀԱԽ) հետ, հիմնված Շուշիում 2004 թ. – հեղ.)

  1. Տես, «Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի իրավունքների պաշտպանության իրավական-քաղաքական միասնական փաթեթ» ժողովածուն (հայերեն, ռուսերեն կամ անգլերեն), որը կարող եք ձեռք բերել «Նոյյան Տապան» հրատարակչությունում զանգահարելով՝ (+374 60) 2764 62: Հասցեն՝ ՀՀ, Երեւան, Իսահակյան 28: – http://nt.am/am/ourpublication/9

Աղբյուրը` IA REX – Միջազգային փորձագիտական հանրություն

Թարգմանությունը ռուսերենից՝ «Նոյյան Տապան» Լրատվական գործակալության

Ստեղծվել Է «Շվեդիայի Հայերի Միությունը»

2016 թ. նոյեմբերի 22-ին նշանակալի իրադարձություն է տեղի ունեցել Շվեդիայի Թագավորությունում ապրող հայերի կյանքում, երկրի լիազոր մարմինը պաշտոնապես գրանցել է նոր հայկական կազմակերպություն՝ «Շվեդիայի Հայերի Միությունը»: Հենց այն նույն օրը, երբ 1920 թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնը հայ ժողովրդի համար ընդունել է ճակատագրական որոշում՝ կայացրել Իրավարար վճիռ Թուրքիայի եւ Հայաստան պետության միջեւ սահմանի վերաբերյալ:

Շվեդիայի Հայերի Միության նախագահ է ընտրվել Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր Սարգիս Գասպարյանը:

Շվեդիայի Հայերի Միության նպատակն է.

աջակցել ազգային մշակույթի, լեզվի, կրթության, ավանդույթների զարգացմանն ու պահպանմանը, ազատ մուտք ապահովել դեպի ազգային-մշակութային եւ պատմական արժեքներ, օժանդակել մշակութային, կրթական, հոգեւոր, սոցիալական, իրավական, տեղեկատվական եւ տնտեսական կարիքներին՝ Շվեդիայում, Արեւմտյան Հայաստանում եւ ամբողջ աշխարհում,

աջակցել Հայկական Հարցի վերջնական լուծմանը, հայերի միավորման ու համախմբմանը ամբողջ աշխարհում՝ լուծելու համար այդ հարցը,

աջակցել վերականգնելու պատմական եւ համամարդկային արդարությանը Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Կիլիկիայի հայերի համար,

աջակցել Հայերի ցեղասպանութան ճանաչման, դատապարտման ու հատուցման գործընթացին, որ տեղի է ունեցել Արեւմտյան Հայաստանում, Կիլիկիայում եւ Օսմանյան կայսրության մեջ՝ 1894-1923 թթ,

աջակցել ու մարդասիրական օգնություն հասցնել Արեւմտյան Հայաստանի եւ Մերձավոր Արեւելքի հայերին, ինչպես նաեւ պարտադրված տեղահանվածներին,

աջակցել խաղաղության, բարեկամության եւ համաձայնության ամրապնդմանը ժողովուրդների միջեւ,

պաշտպանել Միության անդամների իրավունքներն ու օրինական շահերը:

Առաջիկայում, Շվեդիայի Թագավորության մայրաքաղաք Ստոկհոլմում, տեղի կունենա Շվեդիայի Հայերի Միության հիմնադրման հանդիսավոր շնորհանդեսը՝ Շվեդիայի Ռիկսդագի (Խորհրդարանի) պատգամավորների, Թագավորության քաղաքական, հասարակական, ազգային եւ կրոնական գործիչների, դիվանագիտական կորպուսի եւ ԶԼՄ-ների, ինչպես նաեւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչների եւ Շվեդիայի, Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի հայկական կազմակերպությունների մասնակցությամբ:

Շվեդիայի Հայերի Միության գրասենյակը գտնվում է Գյոթեբուրգ քաղաքում:

E-mail: [email protected]

 

Տեղեկանք:

Սարգիս Գասպարյանը ծնվել է 1973 թ-ին Լիբանանում: Նախնիները Արեւմտյան Հայաստանից Տիգրանակերտ մարզից են: Հայոց ցեղասպանության տարիներին թուրքական իշխանությունները ընտանիքի անդամներին աքսորել են անապատ, դեպի Դեյր-էզ-Զոր, որտեղ նրանց փրկել են բեդուին ցեղերը: Հետագայում ապաստան են գտել Սիրիայի Հասակե եւ Կամըշլի քաղաքներում: Վերջին 30 տարիների ընթացքում, 1986 վականից սկսած, մշտապես բնակվել եւ աշխատել է Շվեդիայում:

2013 թվականի նոյեմբերին ընտրվել է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր:

Ամուսնացած է: Ունի 3 երեխա:

Շվեդիայի Հայերի Միության Մամուլի ծառայություն

Արմեն Տեր-Սարգսյան.«Հայկական Հարցը եւ Թուրքիայի նեոօսմանական քաղաքականությունը, մարտահրավերներ եւ սպառնալիքներ»

(Հատուկ զեկույց Մերձավոր Արեւելքի հարցով «REGNUM» Ռուսաստանի դաշնային լրատվական գործակալություն կազմակերպած «Թուրքիայի վարած ներկայի նեոօսմանական քաղաքականությունը` մարտահրավերներ ու սպառնալիքներ» անվանումով միջազգային կոնֆերանսում՝ Ռուսաստանի, Հայաստանի, Սիրիայի, Իրանի, Թուրքիայի, Իրաքի եւ Իսրայելի ճանաչված քաղաքագետների եւ փորձագետների մասնակցությամբ:)

Թուրքիայի Հանրապետության վարած ներկայի նեոօսմանական քաղաքականությունը, ըստ էության, Օսմանյան Կայսրության եւ Թուրքիայի Հանրապետության 1894-1923 թթ. վարած քաղաքականության կրկնությունն է եւ դրանով իսկ սպառնալիքներ ու մարտահրավերներ պարունակող խիստ վտանգավոր քաղաքականություն Թուրքիայի Հանրապետության մեջ ապրող ժողովուրդների եւ մերձավորարեւելյան տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների համար:

Օսմանյան կայսրությունը պատմության մեջ հայտնի է որպես ժողովուրդների հանրաբանտ: Դրանով իսկ Օսմանյան կայսրությունը հարյուրամյակներ շարունակ արգելափակեց կայսրության տարածքում ապրող ժողովուրդների ազատության եւ քաղաքակրթական զարգացման հնարավորությունն ու բնական իրավունքը: Սակայն իրավիճակը շատ ավելի սրվեց ու վատթարացավ, երբ 19-րդ դարի առաջին կեսից կայսրությունը որդեգրեց սկզբում պանօսմանիզմի, ապա 1873-74 թթ.-ից նաեւ պանթուրքիզմի քաղաքականությունը:

Դա հանգեցրեց կայսրության մեջ ապրող ժողովուրդների, առաջին հերթին քրիստոնյաների, ցեղասպանությանն ու բռնագաղթին: 1916-1923 թթ. ցեղասպանության ու բռնագաղթի ենթարկվեցին հույները, 1914-1923 թթ. ասորիները, իսկ ամբողջ 1894-1923 թթ. ընթացքում՝ հայերը: Ավելի քան 30 տարի տեւած եւ 19-րդ դարի վերջը ու 20-րդ դարի սկիզբը ընդգրկած մեծագույն հանցագործության հետեւանքում, որ իրականացրին թուրքական երեք իրար հաջորդող կառավարություններ՝ սուլթանական, երիտթուրքական, քեմալական, հազարամյակներ շարունակ Բնօրրան Հայրենիքում՝ Հայկական Լեռնաշխարհում ապրող ավելի քան 1.5 միլիոն հայեր ցեղասպանության ենթարկվեցին, նույնքան էլ բռնագաղթի ու աքսորի, հարյուրհազարավորներ, այդ թվում՝ կանայք ու երեխաներ, բռնի մահմեդականացման:

Հայերի ցեղասպանությունը առաջինը դատապարտեցին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը 1915 թ. մայիսի 24-ին այն որակելով, որպես «Հանցագործություն՝ մարդկայնության դեմ», տեղեկացնելով, որ դրա «կազմակերպիչներն ու իրականացնողները ենթակա են լինելու քրեական պատասխանատվության»: Հետագայում աշխարհի առաջադեմ շատ պետություններ ճանաչեցին ու դատապարտեցին թուրքական իշխանությունների հրեշավոր հանցագործությունները: Ճանաչման ու դատապարտման այդ գործընթացը շարունակվում եւ այսօր: Հատկանշական է, որ նույնիսկ թուրքական պետությունը Կոստանդնուպոլսի ռազմական հատուկ ատյանում 1919-20 թթ. իրականացրեց երիտթուրքական կառավարության պարագլուխների դատավարությունը, նրանցից շատերի համար մահվան դատավճիռներ արձակելով:

Եթե 19-րդ դարի վերջին ծնունդ առավ Հայկական Հարցը, ապա հայկական իրավունքների հարցում, այդ թվում՝ Հայաստան պետության վերաբերյալ որոշումները կայացվեցին 20-րդ դարի սկզբին՝ 1918-1920 թթ.:

Հիշենք դրանք:

  • 1918 թ. հունվարի 11-ին Ռուսաստանի Կառավարությունը ընդունեց «Թուրքահայաստանի մասին» Դեկրետը («Արեւմտյան Հայաստանի մասին»),
  • 1920 թ. հունվարի 19-ին, Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդը դե ֆակտո (de facto) ճանաչեց Հայաստան պետության անկախությունը,
  • 1920 թ. մայիս 11-ին Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդը դե յուրե(de jure) ճամաչեց Հայաստան պետության անկախությունը,
  • 1920 թ. օգոստոսի 10-ին կնքվեց Սեւրի խաղաղության պայմանագիրը, որի 88-93-րդ հոդվածները վերաբերում են Հայաստանին,
  • 1920 թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնը կայացրեց Իրավարար վճիռ Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի վերաբերյալ:

Ներկայի Թուրքիայի Հանրապետության իշխանությունները ոչ միայն շարունակում են Հայերի ցեղասպանության ժխտողականության քաղաքականություն վարել, ոչ միայն մերժում են ճանաչել հայերին ու Հայաստան պետությանը 1918-1920 թթ. ընթացքում տրված իրավունքները, այլեւ կրկին որդեգրելով ու շարունակելով նախորդ թուրքական կառավարությունների պանօսմանիզմի ու պանթուրքիզմի քաղաքականությունը՝ նոր սպառնալիքներ ու մարտահրավերներ են ստեղծում հանրապետության մեջ եւ, դրանից դուրս, տարածաշրջանում ապրող ժողովուրդների ու պետությունների համար:

Թուրքիայի Հանրապետության նեոօսմանական քաղաքականության սպառնալիքն ամբողջությամբ ի հայտ եկավ Մերձավոր Արեւելքում` Իրաքի ու Սիրիայի պատերազմների ժամանակ, երբ հանրապետության իշխանությունը սկսեց բացահայտ աջակցել սիրիական ընդդիմությանը, այդ թվում՝ ծայրահեղ ընդդիմադիր խմբավորումներին: Դրանք հանգեցրին Սիրիայի հյուսիսային տարածքներ ներխուժման, Հալեպում հումանիտար աղետի բռնկման, բռնի տեղահանվածների հարցով Եվրոպային ահաբեկելու գործողություններում:

 Եւ միանգամայն ճիշտ նշեց Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը, երբ 24 նոյեմբեր 2015 թ.-ին Սիրիայում ռուսական ռազմատիեզերական ուժերի ռմբակոծիչ ՍՈՒ-24-ի խոցումը Թուրքիայի կողմից՝ որակեց որպես «…հարված թիկունքից, որ մեզ հասցրին ահաբեկիչների աջակիցները»:

 Հատկանշական է, որ 9 նոյեմբեր 2016 թ.-ին Եվրահանձնաժողովն իր տարեկան զեկույցում Թուրքիային մեղադրել է այն բանում, որ այդ երկրում տարածվում են հայտարարություններ, որոնք ատելություն են սերմանում հայերի նկատմամբ, հրապարակվում են ելույթներ ու սպառնալիքներ, ուղղված բնիկ ժողովուրդների, ազգային եւ կրոնական փոքրամասնությունների դեմ: Առանձին շեշտված է, որ «Թուրքիայի իշխանությունները շարունակում են կոշտ արձագանքել Հայերի ցեղասպանության ճանաչման փաստերին այս կամ այն երկրում»: Եվրահանձնաժողովը Թուրքիային նաեւ մեղադրել է Լեռնային Ղարաբաղում 2016 թ-ին ապրիլյան չորսորյա պատերազմում Ադրբեջանին բացահայտորեն աջակցելու մեջ: Եւ «այս ամենը խորը մտահոգություններ է առաջացնում», – ասված է զեկույցում:

Ինչպես նաեւ, Արցախյան պատերազմի օրերին, որտեղ Թուրքիայի Հանրապետության ներկայի ղեկավարությունը փորձելով շեղել համաշխարհային հանրության ուշադրությունը իր իրական նպատակներից ու գործողություններից, ինչպես նաեւ անխուսափելի պատասխանատվությունից, ձգտում էր Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերված ապրիլյան չորսօրյա ագրեսիայի միջոցով այդ խնդիրները մոռացության տալ ու փոխանցել ՀՀ-ի եւ Արցախի սահմաններ: Ավելորդ է ասել, որ դրանք չեն հաջողվի իրականացնել եւ ամեն ինչ կավարտվի այնտեղ, որտեղ սկսվել է, այդ թվում Արեւմտյան Հայաստանում՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության հաստատմամբ:

Մինչդեռ պետք չէ մոռանալ, որ 1920 թ. կնքված Սեւրի խաղաղության պայմանագիրը, ըստ էության, խաղաղության պայմանագիր է եւ դա վավերացնելու, դրա բոլոր որոշումները հարգելու եւ իրականացնելու միջոցով է հնարավոր Մերձավոր Արեւելքում հաստատել կայուն խաղաղություն ու իրական համագործակցություն:

Սեւրի խաղաղության պայմանագրի առաքելությունը տարածաշրջանի համար ավարտված չէ: Հայերի, ասորիների, հույների, ալեվիների, արաբների, քրդերի ու նույնիսկ թուրքերի իրավունքները հարգելով եւ դրանք իրականացնելով է հնարավոր տարածաշրջանում հասնել իրական արդարության ու խաղաղ գոյակցության:

Ուստի, տարածաշրջանում ապրող բոլոր ժողովուրդների ապրելու, զարգանալու եւ ապագա ունենալու իրավունքի իրականացման միջոցով է միայն հնարավոր իրականացնել այնքան սպասված խաղաղություն եւ խաղաղ համակեցություն տարածաշրջանում, այդ թվում՝ հայերին եւ Հայաստան պետությանը վերաբերող Սեւրի խաղաղության պայմանագրի հոդվածները եւ Վիլսոնյան Իրավարար վճիռը կյանքի կոչելու միջոցով:

Այլ ճանապարհներ, այդ թվում՝ նեոօսմանիզմի քաղաքականության շարունակումը Թուրքիայի Հանրապետության կողմից խիստ վտանգավոր սպառնալիքներ ու մարտահրավերներ է պարունակում տարածաշրջանում ապրող բոլոր ժողովուրդների համար:

Դեռեւս ունենք հնարավորություն խուսափելու դրանից, ունենք հնարավորություն հարգելու միմյանց իրավունքները եւ խաղաղ ճանապարհով կյանքի կոչելու դրանք: Շտապենք, այլապես վաղը ուշ է լինելու: Մենք հավատում ենք, որ այս դեպքում առողջ բանականությունն ու բարի կամքն են հաղթելու:

Արմեն Տեր-Սարգսյան`

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

17.11.2016 թ.

***

 Թարգմանությունը ռուսերենից՝ «Նոյյան Տապան» Լրատվական գործակալության

Յուլիա Գյուլոյան, «Հայ ժողովրդի մշակութային ու հոգեւոր արժեքների յուրացումն ու ոչնչացումը եւ Թուրքիայի նեոօսմանական քաղաքականությունը՝ մարտահրավերներ եւ սպառնալիքներ»

Թուրքիայի նեոօսամանական քաղաքականության ժամանակակից ակնհայտ դրսեւորումներից մեկը հայ ժողովրդի հոգեւոր մշակութային արժեքների յուրացումն ու ոչնչացումն է: Քաղաքականություն, որ տեւական ժամանակ իրականացրին թուրքական կառավարությունները, լինի դա սուլթանական, երիտթուրքական, կամ քեմալական: Այն արտահայտվեց սարսափելի ձեւերով, հատկապես Հայերի ցեղասպանության տարիներին՝ 1894-1923 թթ., իրականացված թուրքական կառավարությունների կողմից՝ Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան կայսրության մեջ:

Եւ քանի որ մարդկայնության եւ քաղաքակրթության դեմ կատարված այդ սարսափելի հանցագործության դատապարտումն ու վնասի հատուցումը Միջազգային ընկերակցության կողմից ամբողջությամբ չկատարվեց, ապա ցեղասպանությունը շարունակվեց, շարունակվում է մինչեւ այսօր ընդունելով զանազան այլ ձեւեր, այդ թվում նաեւ որպես մշակութային ցեղասպանություն:

Այս համատեքստում է, որ պետք է ուշադրություն դարձնել քաղաքակրթական այդ ժառանգության հետագա ճակատագրին, որն այսօր հաճախ անվանում են «բնօրրան», նկատի առնելով, որ դա առնչվում է նրանց, ումից սկիզբ է առնում մեր աշխարհի ոգեղենությունը, մարդասիրությունը եւ մշակույթը:

Հայ ժողովրդին պատկանող հնագույն քաղաքակրթության, մշակութային ու հոգեւոր ժառանգության զգալի մասը, ցավոք սրտի, այսօր գտնվում է այն պետության ձեռքում, ով ինքն է իրականացրել չարագործությունը, ով աշխարհին մտածված կերպով ի ցույց է դրել իր բարբարոսական վերաբերմունքը այլ ժողովրդի մշակույթի, այդ արժեքները ստեղծողի նկատմամբ:

Ստիպված ենք արձանագրել, որ տեւական ժամանակ է ինչ Թուրքիայի նեոօսմանական քաղաքականությունը, «զարգացնելով» երիտթուրքերի ավանդույթները, հետեւողական եւ մեթոդաբար շարունակում է ոչնչացնել հայ ժողովրդի մշակութային եւ հոգեւոր ժառանգությունը:

Ցեղասպանության տարիներին, 19-րդ դարի վերջից մինչեւ 20-րդ դարի սկիզբ, բնիկ հայ բնակչության հիմնական մասի ֆիզիկական ոչնչացումից հետո, սկիզբ է առնում հետեւողական մի գործընթաց՝ արմատախիլ անելու այն ամենը, ինչ կար եւ ընդունված էր համարել հայկական:

Անցնող դարի 28 թ.-ից սկսած անվանափոխության է ենթարկվում այն ամենը, ինչ պատմական է ու ազգային Արեւմտյան Հայաստանի տարածքի վրա: Հայկական տեղանունների ավելի քան 90 %-ը օտարված է, Արեւմտյան Հայաստանի աշխարհագրական անվանումները փոփոխված:

Հայ ժողովրդին պատկանող հարյուրավոր ճարտարապետական հուշարձաններ վերածված են մզկիթների: Ավերվում է այն ամենը, ինչ ունի հայկական ծագում եւ կամ առնչված է հայերին, հայկական մշակույթին ու պատմությանը: Հուշարձանները, եկեղեցիները, ճարտարապետության գլուխգործոցները, որպես թիրախներ են գործածվում թուրքական բանակի զինավարժությունների ժամանակ, ինչը վայրենաբարո է ժամանակակից ցանկացած պետության համար, եթե իհարկե խոսք չի գնում ահաբեկչական խմբավորումների վերաբերյալ, ինչպես ԻՊ-ին է: Այն սակավաթիվ եկեղեցիները, որոնք դեռեւս կանգուն են մնացել, գործածվում են որպես ախոռ, պահեստ, կամ բանտ:

Ստեղծվում են նոր եւ կեղծվում այլազան պաշտոնական փաստաթղթեր, որոնք խրախուսում են կեղծ գիտական հրատարակությունների ծնունդը, որտեղ հայոց պատմությունը եւ մշակույթը կեղծվում է եւ կամ միտումնավոր անտեսվում: Ստեղծված է «տվյալների» մի ողջ համակարգ, այսպես կոչված՝ «օրինական վանդալիզմի», ոսկու անօրինական որոնումների եւ պեղումների: Թուրքիայի կառավարության հովանավորչությամբ՝ «ոսկեխույզներն» առանց բացառության ոչնչացնում են ամեն ինչ: Այն հուշարձանները, որոնք Թուրքիային չեն պատկանում, դրանք մարդկության սեփականությունն են: Նրանց կորուստը անփոխարինելի է: Հայկական հուշարձանների ոչնչացումն ու յուրացումը Հայերի ցեղասպանության շարունակությունն է: Ֆիզիկական ոչնչացմանը հետեւեց մշակութային ցեղասպանությունը:

Բազմաթիվ օրինակներից մեջբերենք մի քանիսը:

Նեմրութ լեռան վրա հայ անտիկ աստվածների պանթեոն է: Այնտեղ են տեղադրված հայոց աստվածների՝ Արամազդի, Միհրի, Վահագնի, Անահիտի, Աստղիկի 8-9 մետրանոց արձանները: Նրանց շարքին Անտիոքոս առաջինի արձանը՝ տեղադրված հայ Երվանդունիների տոհմի այդ արքայի հիշատակին՝ մ.թ.ա. 62 թ.-ին: Այսօր թուրքերը յուրացրել են այդ ամենը եւ ներկայացնում են որպես իրենց սեփականը:

Հայկական լեռնաշխարհում Պորտասարը (Գեբեկլի Թեփե-թուրք.) տաճարական համալիր է, որ ներառում է նաեւ աստղադիտարան: Մեծ եւ հնագույն մեգալիթյան կառույցներից է, շուրջ 12 հազար տարեկան: Պորտասարը մեր ժամանակի ամենակարեւոր հայտնագործություններից է: Դա մարդու ձեռքով կառուցված առաջին տաճարն է: Եւ նա նույնպես թուրքական ձեւով անվանափոխված է:

Անի քաղաքը հայկական «ոսկեդարի» հուշարձան է: Անիի հայկական թագավորության հնագույն մայրաքաղաքը: «1001» եկեղեցիների քաղաքից մնացել են ավերակներ եւ նույնիսկ դրանք վանդալներն ավերում են: Թուրքերն անվանափոխել են Անին Անը-ի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցով փորձում են դա ներկայացնել որպես Թուրքիայի մշակութային ժառանգություն:

Նրանք ձեռք են բարձացրել նաեւ բիբլիական արժեքների վրա, հայերի հիմնական խորհրդանիշներից մեկի, Արարատ լեռան, որ անվանափոխել են որպես Աղրը:

Համաձայն 1914 թ. տվյալների հայկական եկեղեցիների ու եկեղեցական համալիրների ընդհանուր թիվն Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան կայսրության մեջ կազմել է 2549 (այդ թվում IV-V դդ. վաղ քրիստոնեական հուշարձանները): Դրանց մեծ մասը թալանվել, հրկիզվել եւ ավերվել է ցեղասպանության ժամանակ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1974 թ. տվյալների համաձայն՝ 1923 թ.-ից հետո պահպանված 913 պատմաճարտարապետական հուշարձաններից 464-ը հիմնահատակ ոչնչացվել են, 252-ը ավերակ վիճակում է, 197-ը հիմական վերանորոգման կարիք ունի: Այսօր արդեն գրեթե ոչինչ չի մնացել վերականգնելու, Թուրքիան դրանք բոլորը ծրագրավորված կերպով ոչնչացրել է:

Որպես նեոօսմանականության քաղաքականության ժամանակակից դրսեւորում կարելի է դիտել Սսի Կաթողիկոսական համալիրը կաթողիկոսարանին վերադարձնելու մերժումը, ինչը նրանք յուրացրել են 20-րդ դարում ցեղասպանությունն իրականացնելու միջոցով:

Թուրքիայի ներկայի քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ արեւմտահայերենը հայտնվել է ոչնչացման վտանգի տակ գտնվող լեզուների շարքում, քանի որ Արեւմտյան Հայաստանից բռնագաղթվածները հնարավորություն չունեն պատմական հայրենիք վերադառնալու եւ մայրենին այնտեղ գործածելու ու զարգացնելու, որպես իրենց բնական իրավունքի արտահայտություն:

Թուրքիայի վարած նեոօսմանականության ու ձուլման քաղաքականության հատկանշանական օրինակ է վերաբերմունքը համշենահայերի նկատմամբ, որոնք հիմնականում ենթարկվեցին բռնի մահմեդականացման: Շատերը կորցրին իրենց արմատներն ու ազգային ինքնությունը, չեն ընդունում իրենց հայկականությունը, իրենց անվանում են «հեմշիլներ»: Աղոթք կարդալիս արեւմտահայերենով (օրինակ՝ Հայր մերը) ոմանք էլ համոզված են, որ դա համշենական աղոթք է՝ թուրքերեն լեզվով:

Իսկ ճարտարապետական գոհարները, միջնադարյան համշենական կամարակապ կամուրջները՝ թուրքերը առանց ամոթի արձանագրում են, որպես իրենց ձեռքբերում: Եւ մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավորությունները օգնելու մեր համշենահայ եղբայրներին ու քույրերին վերադառնալու իրենց հայկական արմատներին:

Հայկական գորգերը թուրքերը ներկայացնում են իբրեւ իրենցը, նույնիսկ եթե բերում են Հայաստանից եւ կամ կրկնօրինակում են դրանք, անկախ հայկական խորհրդանիշներից, գույներից եւ այլ…, պնդելով թե ներկայացվածը թուրք ժողովրդի ձեռբերումն է:

Նրանք այնքան անսկզբունքային ու անշնորք են, որ մեր հայրենասիրական երգն են յուրացրել՝ «Զարթիր լաո»-ն, աշխարհում միակ օրօրոցայինը, որտեղ մայրը որդուն քնեցնելու փոխարեն արթնացնում է՝ կոչելով պաշտպանել Հայրենիքը, երգ՝ որով մեր ֆիդայիներն ու մարտիկներն են կռվի ելել: Թուրքական ֆուտբոլային ակումբն այն յուրացրել է եւ գործածում է որպես հիմն, բնականաբար փոխելով բառերը թուրքերենով:

Հնագույն հայկական խոհանոցը նույնպես «կողոպտվել» է հարեւանների կողմից, ինչը դյուրին է ապացուցել, եթե անդրադառնանք ակունքներին՝ ուսումնասիրելով, թե ինչից եւ ինչպես է պատրաստված կերակուրը:

Բերենք հացահատիկի օրինակը, թեեւ կարող ենք եւ այլ օրինակների դիմել: Հացահատիկի 3-4 տեսակներ համարվում են բուն հայկական: Հայտնի է, որ հացահատիկի հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է: Հայերն են, որ հնուց զբաղվել են հացահատիկի մշակմամբ: Բլղուր, փոխինձ, կորկոտ, ձավար, աճառ… եւ այս ամենը այլազան ձեւերով մշակվելով խմորի հետ օգտագործվում է հայկական խոհանոցում: Բոլոր այն կերակրատեսակները, որոնք թուրքերը եւ այլ հարեւաններ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «օժանդակությամբ» ճգնում են յուրացնել, իրականում բուն հայկական ստեղծագործություն են, որովհետեւ ունեն պատրաստության մաքուր հայկական եղանակ՝ թոնրի մեջ, եւ ունեն հայկական անվանումներ: Այդ ամենը վերաբերում է նաեւ լավաշին ու մատնաքաշին:

Ինչպես կանխագուշակում են շատերը, «քաշիկ» ազգային կերակուրից հետո (քաշել խոսքից), թուրքերը կցանկանան յուրացնել թոնիրը, որը Արեւին երկրպագելու ժամանակներից ի վեր հայերի համար Արեւի խորհրդանիշն է երկրի վրա: Թոնիրն ունի մի քանի գործառույթ, բացի նրանից որ վառարան է կերակուր պատրաստելու, նաեւ տաքացնում է կացարանը, բուժում է հիվանդությունները եւ այլն:

Այն ամենը ինչ ներկայացվեց վերեւում կատարվում է ցուցադրելու համար, որ թուրքերը բնակչության գլխավոր տարրն են Հայկական լեռնաշխարհում: Սակայն որքան էլ ջանան կեղծել իրենց պատմությունը, վճարել ամենատարբեր լոբբիստական կազմակերպություններին, միեւնույնն է դա չի ստացվում անել, պատմությունը հիշում է քոչվորներին, որոնք բռնազավթեցին այլոց հողերը, յուրացրին նրանց ունեցվածքը եւ մշակութային արժեքները:

Թուրքիայի Հանրապետությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ է: Ժամանակն է ՅՈՒՆԵՍԿՕ-ին եւ այլ միջազգային կազմակերպություններին պահպանելու պատմական արդարության սկզբունքները, իրավունքները, էթիկայի նորմերը եւ ոչ այնպես, ինչպես հիմա՝ գործածելով երկակի սկզբունքներ: Հուսով ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների բարեխիղճ մասնագետները կկասեցնեն շարունակվող վանդալիզմը եւ կսկսեն աշխատել հաճոյք ստանալով իրական պատմագրության ուսումնասիրությունից, այլ ոչ թե մտածածին, կամ նրանց ներկայացված որպես իրական: Դա ոչ միայն Հայ ժողովրդի պատմությունն է, այլեւ համաշխարհային, ողջ մարդկության հոգեւոր մշակութային ժառանգությունը:

Յուլիա Գյուլոյան՝

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մշակույթի հարցերի հանձնաժողովի նախագահ,

«Համշենուհի» Համշենահայերի կանանց միջազգային միության մշակույթի հանձնաժողովի ղեկավար, նախագահության անդամ

 (Հատուկ զեկույց Մերձավոր Արեւելքի հարցով «REGNUM» Ռուսաստանի դաշնային լրատվական գործակալություն կազմակերպած «Թուրքիայի վարած ներկայի նեոօսմանական քաղաքականությունը` մարտահրավերներ ու սպառնալիքներ» անվանումով միջազգային կոնֆերանսում՝ Ռուսաստանի, Հայաստանի, Սիրիայի, Իրանի, Թուրքիայի, Իրաքի եւ Իսրայելի ճանաչված քաղաքագետների եւ փորձագետների մասնակցությամբ: 17.11.2016 թ.)

 *****

Թարգմանությունը ռուսերենից՝ «Նոյյան Տապան» Լրատվական գործակալության

«ԽՆՈՒՍ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԷՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՕԲՆԻՆՍԿ ԵՒ ՏՎԵՐ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ

«Խնուս» Մշակութային հիմնադրամի «Տունդարձի ճամփան» փաստագրական ֆիլմի ցուցադրությունը եւ հիմնադրամի տնօրեն Սամվել Մհերյանի «Այբ Քէ» գրքի շնորհանդեսը

2016 թ. հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի Դաշնության Կալուգայի մարզի Օբնինսկ քաղաքում «Արաքս» կրթամշակութային կենտրոնն իր հյուրընկալ դռներն էր բացել «Խնուս» մշակութային հիմնադրամի առջեւ, որտեղ դպրոցի հանդիսությունների մեծ դահլիճում տեղի ունեցավ հիմնադրամի տնօրեն՝ Սամվել Մհերյանի «Տունդարձի ճամփան» փաստագրական ֆիլմի դիտումը:

Երեկոյի բացումը կատարեց «Արաքս» կենտրոնի ուսուցչուհիներից՝ Նառա Ավետիքյանը, ով ներկայացրեց կենտրոնի մեկամյա գործունեության ընթացքում իրենց ձեռք բերած հաջողությունները եւ կարեւորեց «Խնուս» մշակութային հիմնադրամի հետ համագործակցության սկիզբը:

Այնուհետեւ ելույթ ունեցավ Հայրենական Մեծ պատերազմի մասնակից, հայազգի Սարգիս Գրիգորի Մովսիսյանը: Նա ողջույնի խոսքով քաջալերեց այս նախաձեռնության հեղինակներին եւ ներկաներին:

Եզրափակիչ ելույթով հանդես եկավ ֆիլմի հեղինակը, ով շնորհակալություն հայտնեց միջոցառման մասնակիցներին, որոնց թվում էին Մոսկվայի, Կալուգայի, Օբնինսկի եւ Տուլայի հայ համայնքների ներկայացուցիչներ, Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի պատգամավորներ, ինչպես նաեւ Օբնինսկի «Արաքս» կրթամշակութային կենտրոնի կամավորներ ու աշխատակիցներ:

Ֆիլմի դիտումից հետո հեղինակի ու ներկաների միջեւ տեղի ունեցան առանձնազրույցներ ու կարծիքների փոխանակություն, այդ թվում՝ նաեւ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ 2004-2016 թթ. իրականացված գործընթացի վերաբերյալ, որը ձեռնարկել են Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդն ու Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետականաստեղծ կառուցները:

2016 թ. հոկտեմբերի 23-ին Ռուսաստանի Դաշնության Կալուգայի մարզի Տվեր քաղաքի Սուրբ Հարություն եկեղեցու հոգեւոր – լուսավորչական կենտրոնում եկեղեցու հոգեւոր հովիվ Ներսես Խանանյանի օրհնությամբ եւ «Վեմ» Երիտասարդական միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Խնուս» մշակութային հիմնադրամի «Տունդարձի ճամփան» փաստագրական ֆիլմի դիտումը, ինչպես նաեւ հիմնադրամի տնօրեն Սամվել Մհերյանի «Այբ Քէ» գրքի շնորհանդեսը: Միջոցառումն անցավ ջերմ ու սրտրառուչ մթնոլորտում, որը եզրափակվեց ավանդական առանձնազրույցներով եւ հարց ու պատասխաններով:

«Տունդարձի Ճամփան», որը նկարահանվել է 2014 թ., ներկայացնում է արմատներով խնուսցի Պարույր Գեւորգյանի նախաձեռնած ուխտագնացությունը դեպի Արեւմտյան Հայաստան, որտեղ ուխտավորները անցնելով ժամանակավորապես բռնազավթված Հայաստանի մի քանի քաղաքներով` Անի, Կարս, Վան, Բիթլիս, Մուշ, վերջապես հասնում են Խնուսի Բուռնազ գյուղը եւ գտնում երախտավոր հայորդու Արամ պապի տունը:

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի)

Լրատվական ծառայություն

26.10.2016 թ.

Պետք է օգտագործենք բոլոր միջոցները` օգնելու համշենահայերին՝ վերադառնալու իրենց հայկական արմատներին. Սաիդա Օհանյան

ՀՀ Սփյուռքի նախարարության կազմակերպած «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի շրջանակներում երեւանյան օրերի նիստերի ընթացքում հնչեցին հետաքրքիր ելույթներ, եղան գործնական ուշագրավ առաջարկություններ:

Համշենահայության խնդիրների եւ համագործակցության մասին է պատմում ՌԴ-ում «Հայկական տեղեկատվական կենտրոն» կայքի թղթակից, «Համշենուհի» կանանց միջազգային միության նախագահ Սաիդա Օհանյանը:

Համշենահայերի ամենաստվար սփյուռքյան համայնքները գտնվում են Աբխազիայում եւ Ռուսաստանի սեւծովյան ափամերձ շրջաններում: Անշուշտ, համշենցիները դեռեւս կուռ բնակչությամբ ապրում են իրենց պատմական հայրենիքում՝ Համշենում:

Ռուսաստանի հարավային դաշնայն մարզում՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության (ք. Դոնի Ռոստով) եւ Սոչիում հյուպատոսության մասնաճյուղի գործունեությունը, ինչպես նաեւ ՀՀ Սփյուռքի նախարարությունը նպաստել են Հայաստանի հետ ռուսաստանաբնակ համշենահայության բազմակողմանի կապերի ամրապնդմանը: Իրավիճակը, հայտնի իրադարձությունների պատճառով, մի փոքր այլ է Աբխազիայում:

Եթե Ռուսաստանում եւ Աբխազիայում համշենահայերը բացարձակ մեծամասնությամբ քրիստոնյաներ են, եւ իրենց համարում են համշենահայության չիսլամացված մասի ժառանգները, ապա բոլորովին այլ պատկեր է բուն Համշենում, որտեղ համշենահայությունը բռնի կերպով իսլամացվել է, շատերը կորցրել են իրենց արմատներն ու ազգային ինքնությունը…

Հետեւաբար, մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի օգնենք համշենահայ մեր քույրերին ու եղբայրներին՝ վերադառնալու իրենց հայկական արմատներին:

Այստեղ շատ ու շատ կարեւոր է զանգվածային լրատվության միջոցների դերը:

Ցավոք սրտի, համշենյան ԶԼՄ-ները, ինչպես տպագիր, այնպես էլ էլեկտրոնային, Աբխազիայում, Ռուսաստանում, Հայաստանում եւ բուն Համշենում փոքրաքանակ են, մասնավորապես, հայերեն լեզվով, որի հետեւանքով համշենահայերը քիչ տեղեկատվություն են ստանում իրենց խնդիրների եւ անելիքների վերաբերյալ: Այս իրավիճակի շտկումը պետք է դառնա օրվա գլխավոր հրամայականը, ինչպես համշենահայության սփյուռքյան կառույցների, այնպես էլ Հայաստանի Հանրապետության  համար:

Շատ կարեւոր ենք համարում ժողովրդական դիվանագիտությունը, Աբխազիայում եւ Սոչիում բնակվող համշենահայերի եւ պատմական հայրենիքում բնակվող համշենցիների ուղղակի շփումները: Վերջին տարիներին բարի ավանդույթ է դարձել ճանաչողական փոխադարձ այցելությունները, համատեղ մշակութային միջոցառումների կազմակերպումը եւ այլն:

Անկասկած, մեծ եւ անփոխարինելի է հատկապես հայ կնոջ դերը՝ խաղաղության պահպանման, լեզվի, մշակույթի, ազգային ավանդույթների, կենցաղի եւ ընտանիքի վերականգնման հարցում: Հայ կինը մշտապես եղել է ոչ միայն օջախի պահապանը, այլեւ Հայրենիքի պաշտպանը, Ազատարար-զինվորի Մայրը:

Այս իմաստով մեծ դեր է ստանձնել 2012 թվականին ստեղծված «Համշենահայուհի» կանանց միջազգային միությունը:

Այս կարճ՝ 4-ամյա գործունեության ընթացքում միության կողմից իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ, որոնք նպաստել են համշենահայության միջազգային համագործակցությանը: Եվ մենք երախտապարտ ենք ՀՀ սփյուռքի նախարարույթանը, անձամբ նախարար տիկին Հրանուշ Հակոբյանին՝ մեր կազմակերպության հանդեպ մշտական ուշադրության, աջակցության եւ բարի խորհուրդների համար:

Համշենահայության կյանքում նշանակալի իրադարձություն կլինի 2017 թվականին Սոչիում եւ Աբխազիայում անցկացվելիք համշենահայության միջազգային համաժողովը՝ «Համշենյանաշխարհմենք միասնական ենք» խորագրով, որի շրջանակում տեղի կունենան կոնֆերանսներ եւ մշակութային տարբեր փառատոներ: Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցեն ստեղծագործական խմբեր, մշակության եւ կրթական ոլորտի նշանավոր գործիչներ, պատմաբաններ, քաղաքագետներ, միջազգային ճանաչված լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Աբողջությամբ պատրաստ է ֆորումի ծրագիրը եւ արդեն իսկ համաձայնեցված՝ Աբխազիայի եւ Ռուսաստանի համապատասխան կառույցների հետ:

Ակնկալում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը կաջակցի մեր նախաձեռնությանը եւ ֆորումն իրական տոն եւ ինքնության ճանաչման հարթակ կդառնա համշենահայության համար:

22/10/2016 / http://hayernaysor.am/archives/216527

Տիգրան Փաշաբեզյան. «Մերձավոր Արեւելքում եւ Արեւմտյան Հայաստանում ապրող հայությանը պետք է դիտել որպես Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության չորրորդ բաղադրիչ»

Հայաստան Արցախ Սփյուռք` 25-ամյա համագործակցության հանրագումարները եւ հետագա անելիքները՝ Մերձավոր Արեւելքում եւ հարակից տարածաշրջանում առկա մարտահրավերների պայմաններում

Հայաստան – Արցախ – Սփյուռք` 25-ամյա համագործակցությունը բավական լուրջ հաջողություններ է արձանագրել ՀՀ պետականության ամրապնդման, Արցախի հայության ազատ ապրելու եւ ինքնորոշման իրավունքի պաշտպանության, Արցախի ու ՀՀ-ի անվտանգության ու պաշտպանության բաղադրիչի բարձրացման, ՀՀ-ի ու Արցախի տնտեսության, կրթության, առոզջապահության, մշակույթի ոլորտներում կատարված կարեւոր ներդրումների եւ աջակցության, ՀՀ-ի ու Արցախի ենթակառուցվածնքների վերականգման ու զարգացման, ներքին սոցիալական ճնշման թուլացման եւ այլ ոլորտներում, որոնք նույնիսկ այս պահին դժվար է ամբողջությամբ թվարկել: Անհրաժեշտ է միայն շնորհակալություն հայտնել այս ուղղությամբ ջանք թափած ու հաջողություններ արձանագրած անհատներին, աջակիցներին, հովանավորներին, խմբերին եւ ազգային-պետական կառույցներին:

Վստահ ենք, որ Հայաստան – Արցախ – Սփյուռք` 25-ամյա համագործակցության հանրագումարի արդյունքների վերաբերյալ ուշադրության արժանի դեռ շատ ելույթներ կհնչեն այս համաժողովի ընթացքում, այդ իսկ պատճառով մենք ցանկանում ենք հանդես գալ հետեւյալ առաջարկությամբ:

Առաջարկում ենք նկատի առնելով վերջին տասնամյակներին Մերձավոր Արեւեքում եւ հարակից տարածքներում առկա նոր իրողություններն ու մարտահրավերները Հայաստան – Արցախ – Սփյուռք եռամիասնությանը գումարել Մերձավոր Արեւելքի հայության կենսագործունեության նոր իրականությունը եւ Արեւմտյան Հայաստանում ապրող հայերի գործոնը:

Բանն այն է, որ Մերձավոր Արեւելքում եւ հարակից տարածքներում առկա ժամանակակից մարտահրավերների պայմաններում Մերձավոր Արեւելքի հայ համայնքների կենսագործունեությունն այժմ էապես տարբերվում է ավանդական սփյուռք հասկացության կյանքի ու գործունեության բնականոն ընթացքից եւ ստանում է բոլորովին նոր սպառնալից իրողություն եւ հնչեղություն:

Մեզ՝ հայերիս համար իրավիճակը նոր չէ այն իմաստով որ մերձավորարեւելյան մարտահրավերները մեզ համար սկսվել են դեռեւս 1975 թ. Լիբանանյան քաղաքացիական պատերազմի սկզբնավորումից ի վեր, ինչի արդյունքում Լիբանանի երբեմնի բարգավաճ 300 հազարանոց հայ համայնքը այսօր նվազել է մինչեւ 60 հազարի, դրա բացասական բոլոր հետեւանքներով հանդերձ: Վերջին տասնամյակներին Իրաքի 20 հազարանոց հայ համայնքը նվազել է մինչեւ չնչին ցուցանիշների, եթե այդպիսի ցուցանիշ դեռ կա: Սիրիայի 120 հազարանոց բարգավաճ համայնքը նվազել է մինչեւ մի քանի տասնյակ հազարի: Իրադարձությունների նման զարգացման եւ մարտահրավերների այսպիսի բարձր մակարդակի պահպանման պայմաններում հայտնի չէ, թե ինչ ճակատագրի են արժանանալու ոչ միայն Մերձավոր Արեւելքի մյուս հայ համայնքները նույնպես, այլեւ Արեւմտյան Հայաստանում ապրող հայերը:

Ուստի՝

  • նկատի առնելով վերջին տասնամյակներին Մերձավոր Արեւեքում եւ հարակից տարածքներում առկա նոր իրողություններն ու մարտահրավերները,
  • նկատի առնելով այն հանգամանքը, որ Մերձավոր Արեւելքում ապրող հայությունը իրականում 1894-1923 թթ. հայության նկատմամբ իրականացված ցեղասպանության ու բռնագաղթի հետեւանքով այնտեղ հաստատված հավաքականություն է,
  • նկատի առնելով, որ Մերձավոր Արեւելքում ապրող հայությունը Բնօրրան Հայրենիք վերադառնալու իրավունք ունի այն պայմաններով, ինչպես դրանք նշված են 1918-1920 թթ. կայացված մի շարք որոշումներում, այդ թվում՝ Ռուսաստանի Կառավարության Դեկրետում «Տաճկահայաստանի մասին», Սեւրի խաղաղության պայմանագրում, ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռում՝ Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի վերաբերյալ եւ այլ որոշումներում ու փաստաթղթերում,
  • նկատի առնելով, որ Մերձավոր Արեւելքում եւ Արեւմտյան Հայաստանում ապրող հայությունը ապրելու, զարգանալու եւ ապագա ունենալու իրավունք ունի, ինչպես դա սահմանված է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներով ու նորմերով,

առաջարկում ենք,

Մերձավոր Արեւելքում եւ Արեւմտյան Հայաստանում ապրող հայությանը դիտել, որպես Հայաստան Արցախ Սփյուռք եռամիասնության չորրորդ բաղադրիչ:

Այդ իմաստով ավելորդ չենք համարում ուշադրություն հրավիրել այդ ուղղությամբ կատարված հետեւյալ աշխատանքների վրա, որոնք ձեռնարկել է Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը 2004-2006 թթ.-ին, մասնավորապես, ՄԱԿ-ի Բնիկ Ժողովուրդների Փորձագիտական մեխանիզմի շրջանակներում, ինչպես նաեւ 2011-2014 թթ.-ին Արեւմտյան Հայաստանի հայերի պետականաստեղծ կառույցների՝ կառավարության, խորհրդարանի, նախագահական համակարգի ձեւավորման գործընթացում:

Այս ոլորտում համապատասխան ուսումնասիրությունների ու ճանաչողության եւ դրանց հիմա վրա մշակված ծրագրերի ու համագործակցության իրականացումն ու գործարկումը կարող են դառնալ մեր համատեղ պատասխանը հայության ու Հայաստանի առջեւ այսօր ծառացած առկա բոլոր մարտահրավերների:

Տիգրան Փաշաբեզյան`

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ

21.11.2016 թ.

Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը ընդունել եւ ճանաչել է «Պետությունների իրավունքների եւ պարտականությունների մասին» Մոնտեվիդեոյի Կոնվենցիան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը ընդունել եւ ճանաչել է

«Պետությունների իրավունքների եւ պարտականությունների մասին» Մոնտեվիդեոյի Կոնվենցիան  (ստորագրված 26 դեկտեմբեր 1933 թ., համաամերիկյան պետությունների 7-րդ միջազգային համաժողովում), որպես պետությունների իրավունքներ եւ պարտականություններ

 

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը (Խորհրդարանը) հայտնում է, որ՝

 

համաձայն՝

Ռուսաստանի Կառավարության Դեկրետի «Թուրքահայաստանի մասին» («Արեւմտյան Հայաստանի մասին»), 13 հունվար 1918 թ., Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից դե ֆակտո (de facto) Հայաստան պետության անկախության ճանաչման, Փարիզի Վեհաժողովի ժամանակ, 19 հունվար 1920 թ., Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից դե յուրե (de jure) Հայաստան պետության անկախության ճանաչման, Փարիզ, 11 մայիս 1920 թ., ԱՄՆ Սենատի որոշման, որը ճանաչում էր Հայաստանի Հանրապետության անկախությունը, Թիւ 359, 11 մայիս 1920 թ., Սեւրի խաղաղության պայմանագրի 88-րդ, 89-րդ եւ 93-րդ հոդվածների, 10 օգոստոս 1920 թ., ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռի Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի վերաբերյալ, 22 նոյեմբեր 1920 թ.,

 

հաշվի առնելով՝

«Գաղութացված երկրներին անհապաղ անկախություն շնորհելու մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիան, 14 դեկտեմբեր 1960 թ., «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» ՄԱԿ-ի Հռչակագիրը, 13 սեպտեմբեր 2007 թ.,

 

հիմնվելով՝

Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի hիմնադիր ժողովի որոշման – 17.12.2004 թ., Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդարանի պատգամավորների ընդունած հռչակագրի – 20.01.2007 թ., Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարություն կազմելու մասին հռչակագրի – 04.02.2011 թ., Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի չեզոքության մասին որոշման – 29.03.2011 թ., Արեւմտյան Հայաստանի Հանրապետության դրոշի մասին հրամանագրի – 21.10.2011 թ., Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնապաշտպանության ուժերի ստեղծման մասին հրամանագրի – 26.12.2012 թ., Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ձեւաւորման մասին հռչակագրի – 24.05.2013 թ., Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի (թիվ 12), Որոշում՝ հիշեցում, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վերաբերյալ, որը հանդիսանում է 1920 թ.-ի Հայկական պետության Արեւմտյան շարունակությունը – 23.02.2014 թ., Արեւմտյան Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին հրամանագրի – 06.04.2015 թ., Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահի «Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մասին» հրամանագրի 09.05.2016 թ.,

 

նկատի առնելով՝

«Պետությունների իրավունքների եւ պարտականությունների մասին Կոնվենցիայի» (Մոնտեվիդեոյի Կոնվենցիա) 1-ին, 3-րդ, 6-րդ, 7-րդ եւ 16-րդ հոդվածների պահանջները, որտեղ նշված են պետության հատկանիշները եւ իրավունքները, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ.  մշտական բնակչություն, որոշակի տարածք, կառավարություն, այլ պետությունների հետ հարաբերությունների մեջ մտնելու ունակություն, որ պետության քաղաքական գոյությունը կախված չէ այլ պետությունների ճանաչումից, ճանաչումը հանդիսանում է անխոս եւ անհերքելի, պետության ճանաչումը կարող է լինել ուղիղ կամ ըստ կանխադրման, որ սույն Կոնվենցիան բաց է միանալու այն պետությունների համար, որոնք Կոնվենցիայի կողմ չեն հանդիսանում,

 

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահը (Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 8 հոկտեմբեր 2016 թ. ընդունած որոշման համաձայն) ստորագրել է «Պետությունների իրավունքների եւ պարտականությունների մասին» Կոնվենցիան ընդունելու եւ այն Ճանաչելու մասին օրենքը, որպես պետությունների իրավունքներ եւ պարտականություններ:

 

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի)

Լրատվական ծառայություն

 

09.10.2016 թ.

Օ Ր Ե Ն Ք «Պետությունների իրավունքների եւ պարտականությունների մասին» Կոնվենցիան (Մոնտեվիդեոյի Կոնվենցիա), ստորագրված 26.12.1933 թ.

ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը

 «Պետությունների իրավունքների եւ պարտականությունների մասին» Կոնվենցիան  (ստորագրված 26 դեկտեմբեր 1933 թ., համաամերիկյան պետությունների 7-րդ միջազգային համաժողովում (Մոնտեվիդեոյի Կոնվենցիա), որպես պետությունների իրավունքներ եւ պարտականություններ ճանաչելու մասին Continue reading