ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«Պետությունների իրավունքների եւ պարտականությունների մասին» Կոնվենցիան (ստորագրված 26 դեկտեմբեր 1933 թ., համաամերիկյան պետությունների 7-րդ միջազգային համաժողովում (Մոնտեվիդեոյի Կոնվենցիա), որպես պետությունների իրավունքներ եւ պարտականություններ ճանաչելու մասին
Ընդունված է՝
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) կողմից,
8 հոկտեմբեր 2016 թ.:
Համաձայն՝
- Ռուսաստանի Կառավարության Դեկրետի «Թուրքահայաստանի մասին» («Արեւմտյան Հայաստանի մասին»), 13 հունվար 1918 թ.,
- Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից դե ֆակտո (de facto) Հայաստան պետության անկախության ճանաչման, Փարիզի Վեհաժողովի ժամանակ, 19 հունվար 1920 թ.,
- Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից դե յուրե(de jure) Հայաստան պետության անկախության ճանաչման, Փարիզ, 11 մայիս 1920 թ.,
- ԱՄՆ Սենատի որոշման, որը ճանաչում էր Հայաստանի Հանրապետության անկախությունը, Թիւ 359, 11 մայիս 1920 թ.,
- Սեւրի խաղաղության պայմանագրի 88-րդ, 89-րդ եւ 93-րդ հոդվածների, 10 օգոստոս 1920 թ.,
- ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռի Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի վերաբերյալ, 22 նոյեմբեր 1920 թ.,
հաշվի առնելով՝
- «Գաղութացված երկրներին անհապաղ անկախություն շնորհելու մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիան, 14 դեկտեմբեր 1960 թ.,
- «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» ՄԱԿ-ի Հռչակագիրը, 13 սեպտեմբեր 2007 թ.,
հիմնվելով՝
- Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի hիմնադիր ժողովի որոշման – 12.2004 թ.,
- Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդարանի պատգամավորների ընդունած հռչակագրի – 20.01.2007 թ.,
- Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարություն կազմելու մասին հռչակագրի – 04.02.2011 թ.,
- Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի չեզոքության մասին որոշման – 29.03.2011 թ.,
- Արեւմտյան Հայաստանի Հանրապետության դրոշի մասին հրամանագրի – 21.10.2011 թ.,
- Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնապաշտպանության ուժերի ստեղծման մասին հրամանագրի – 12.2012 թ.,
- Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ձեւաւորման մասին հռչակագրի – 24.05.2013 թ.,
- Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի (թիվ 12), Որոշում՝ հիշեցում, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վերաբերյալ, որը հանդիսանում է 1920 թ.-ի Հայկական պետության Արեւմտյան շարունակությունը -02.2014 թ.,
- Արեւմտյան Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին հրամանագրի – 06.04.2015 թ.,
- Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահի «Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մասին» հրամանագրի – 05.2016 թ.,
նկատի առնելով՝
«Պետությունների իրավունքների եւ պարտականությունների մասին Կոնվենցիայի» (Մոնտեվիդեոյի Կոնվենցիա) 1-ին, 3-րդ, 6-րդ, 7-րդ եւ 16-րդ հոդվածների պահանջները, որտեղ նշված են պետության հատկանիշները եւ իրավունքները, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ.
1-ին հոդված – մշտական բնակչություն, որոշակի տարածք, կառավարություն, այլ պետությունների հետ հարաբերությունների մեջ մտնելու ունակություն,
3-րդ հոդված – պետության քաղաքական գոյությունը կախված չէ այլ պետությունների ճանաչումից,
6-րդ հոդված – ճանաչումը հանդիսանում է անխոս եւ անհերքելի,
7-րդ հոդված – պետության ճանաչումը կարող է լինել ուղիղ կամ ըստ կանխադրման,
16-րդ հոդված – սույն Կոնվենցիան բաց է միանալու այն պետությունների համար, որոնք Կոնվենցիայի կողմ չեն հանդիսանում,
Հոդված 1.
Ընդունել եւ Ճանաչել «Պետությունների իրավունքների եւ պարտականությունների մասին» Կոնվենցիան («Մոնտեվիդեոյի Կոնվենցիա»), ստորագրված 26 դեկտեմբեր 1933 թ., համաամերիկյան պետությունների 7-րդ միջազգային համաժողովում , որպես պետությունների իրավունքներ եւ պարտականություններ:
Հոդված 2.
Սույն օրենքի կրկնօրինակը ուղարկել Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարություն:
Հոդված 3.
Սույն օրենքը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Արմենակ Աբրահամյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Նախագահ
8 հոկտեմբեր 2016 թ.