Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը ընդունել եւ ճանաչել է
«Պետությունների իրավունքների եւ պարտականությունների մասին» Մոնտեվիդեոյի Կոնվենցիան (ստորագրված 26 դեկտեմբեր 1933 թ., համաամերիկյան պետությունների 7-րդ միջազգային համաժողովում), որպես պետությունների իրավունքներ եւ պարտականություններ
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը (Խորհրդարանը) հայտնում է, որ՝
համաձայն՝
Ռուսաստանի Կառավարության Դեկրետի «Թուրքահայաստանի մասին» («Արեւմտյան Հայաստանի մասին»), 13 հունվար 1918 թ., Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից դե ֆակտո (de facto) Հայաստան պետության անկախության ճանաչման, Փարիզի Վեհաժողովի ժամանակ, 19 հունվար 1920 թ., Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից դե յուրե (de jure) Հայաստան պետության անկախության ճանաչման, Փարիզ, 11 մայիս 1920 թ., ԱՄՆ Սենատի որոշման, որը ճանաչում էր Հայաստանի Հանրապետության անկախությունը, Թիւ 359, 11 մայիս 1920 թ., Սեւրի խաղաղության պայմանագրի 88-րդ, 89-րդ եւ 93-րդ հոդվածների, 10 օգոստոս 1920 թ., ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռի Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի վերաբերյալ, 22 նոյեմբեր 1920 թ.,
հաշվի առնելով՝
«Գաղութացված երկրներին անհապաղ անկախություն շնորհելու մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիան, 14 դեկտեմբեր 1960 թ., «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» ՄԱԿ-ի Հռչակագիրը, 13 սեպտեմբեր 2007 թ.,
հիմնվելով՝
Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի hիմնադիր ժողովի որոշման – 17.12.2004 թ., Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդարանի պատգամավորների ընդունած հռչակագրի – 20.01.2007 թ., Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարություն կազմելու մասին հռչակագրի – 04.02.2011 թ., Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի չեզոքության մասին որոշման – 29.03.2011 թ., Արեւմտյան Հայաստանի Հանրապետության դրոշի մասին հրամանագրի – 21.10.2011 թ., Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնապաշտպանության ուժերի ստեղծման մասին հրամանագրի – 26.12.2012 թ., Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ձեւաւորման մասին հռչակագրի – 24.05.2013 թ., Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի (թիվ 12), Որոշում՝ հիշեցում, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վերաբերյալ, որը հանդիսանում է 1920 թ.-ի Հայկական պետության Արեւմտյան շարունակությունը – 23.02.2014 թ., Արեւմտյան Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին հրամանագրի – 06.04.2015 թ., Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահի «Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մասին» հրամանագրի – 09.05.2016 թ.,
նկատի առնելով՝
«Պետությունների իրավունքների եւ պարտականությունների մասին Կոնվենցիայի» (Մոնտեվիդեոյի Կոնվենցիա) 1-ին, 3-րդ, 6-րդ, 7-րդ եւ 16-րդ հոդվածների պահանջները, որտեղ նշված են պետության հատկանիշները եւ իրավունքները, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ. մշտական բնակչություն, որոշակի տարածք, կառավարություն, այլ պետությունների հետ հարաբերությունների մեջ մտնելու ունակություն, որ պետության քաղաքական գոյությունը կախված չէ այլ պետությունների ճանաչումից, ճանաչումը հանդիսանում է անխոս եւ անհերքելի, պետության ճանաչումը կարող է լինել ուղիղ կամ ըստ կանխադրման, որ սույն Կոնվենցիան բաց է միանալու այն պետությունների համար, որոնք Կոնվենցիայի կողմ չեն հանդիսանում,
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահը (Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 8 հոկտեմբեր 2016 թ. ընդունած որոշման համաձայն) ստորագրել է «Պետությունների իրավունքների եւ պարտականությունների մասին» Կոնվենցիան ընդունելու եւ այն Ճանաչելու մասին օրենքը, որպես պետությունների իրավունքներ եւ պարտականություններ:
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի)
Լրատվական ծառայություն
09.10.2016 թ.