Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում Հայաստանի ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ։Միացյալ Նահանգները տոնում է Հայաստանի հետ միասին, երբ դուք նշում եք ձեր անկախության վերականգնման 35-ամյակը և անդրադառնում այն առաջընթացին, որ ձեր երկիրն արձանագրել է դեպի ավելի խաղաղ, բարեկեցիկ և ժողովրդավարական ապագա տանող ճանապարհին։
Անցած տարվա ընթացքում մեր համատեղ գրանցած պատմական առաջընթացը ցույց է տալիս, թե ինչ է հնարավոր, երբ մենք աշխատում ենք հանուն խաղաղության և բարօրության ընդհանուր տեսլականի:
Մենք ակնկալում ենք առաջ մղել «Թրամփի երթուղին հանուն միջազգային խաղաղության և բարօրության» (TRIPP) նախաձեռնությունը, ամրապնդել տնտեսական կապերը, խրախուսել ամերիկյան ներդրումները և օգնել նոր հնարավորություններ բացել Հայաստանի և ավելի լայն տարածաշրջանի համար:
Առաջիկա տարիներին մենք նախատեսում ենք խորացնել գործընկերությունը մեր երկու ժողովուրդների միջև։ Շնորհավորում ենք Հայաստանի ժողովրդին այս կարևոր ազգային իրադարձության առթիվ։
Մարկո Ռուբիո, ԱՄՆ Պետքարտուղար
21 սեպտեմբերի, 2026 թվական
21 սեպտեմբերի, 2026 թվական






