ՀՀ իշխանությունները քանդում են երկիրը և սփյուռքի հետ հարաբերությունները.ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ

Երևանի իշխանությունները քանդում են հարաբերությունները հայկական սփյուռքի հետ, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Բենոն Սևանը՝ մեկնաբանելով Նիկոսիայի համալսարանում կայացած «Հայաստանի արտաքին քաղաքականության մարտահրավերները» սեմինարին Կիպրոսում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանի ելույթը։

«Նրանք քանդում են երկիրը և հայկական սփյուռքի հարաբերությունները Հայաստանի հետ»,- նշել է կիպրահայ Սևանը:

Նրա խոսքով՝ «Ռուսաստանում ավելի շատ հայեր են ապրում և աշխատում, քան Հայաստանում, և նրանք շատ լուրջ ֆինանսական ներդրում ունեն» իրենց պատմական հայրենիքի զարգացման գործում։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալն ընդգծել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «նույնիսկ արտասահմանից հայ նշանավոր գործիչներին թույլ չի տալիս մուտք գործել Հայաստան, քանի որ նրանք քննադատում են իր ռեժիմը»։

Նա հավելել է, որ Փաշինյանը ճանաչել է «Ղարաբաղն Ադրբեջանի մաս, և, այս առումով, պարզ չէ, թե ինչու էր Երևանը ակնկալում, որ Ռուսաստանի Դաշնությունը և ՀԱՊԿ-ը կմիջամտեն ինքնիշխան պետության ներքին գործերին»։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալը ցավակցել է Հայաստանի դեսպանին, որ նա պետք է ներկայացնի մի երկիր, որը չունի հետևողական միջազգային քաղաքականություն։

Թողնել պատասխան

Your email address will not be published.

ten + 3 =