Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման 2-րդ նստաշրջանի օրակարգ. 21 սեպտեմբեր, 2024 թ., Երեւան

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի3-րդ գումարման 2-րդ նստաշրջանի օրակարգ

21 սեպտեմբեր, 2024 թ., Երեւան

ժամը 14:00-ից մինչեւ 14:30

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման 2-րդ նստաշրջանի պատգամավորների գրանցում:

 Առաջին նիստ

ժամը 14:30-ից մինչեւ 16:30

  1. Հայաստան պետության (Արեւմտյան Հայաստանի Հանրապետության) նախագահ Մարտիկ Գասպարյանի ողջույնի խոսքը:
  2. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման 2-րդ նստաշրջանի հաշվիչ հանձնաժողովի հաստատում:
  3. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման 2-րդ նստաշրջանի օրակարգի հաստատում:
  4. Մեկ րոպե լռությամբ, հոտնկայս, հարգանքի տուրք ի հիշատակ Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման ընտրություններից հետո կյանքից հեռացած պատգամավորներ՝ Թաթուլ Չոբանյանի եւ Արարատ Էրուկյանի:
  5. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման ընտրությունների ժամանակ ընտրված մի խումբ պատգամավորների լիազորությունների դադարեցման հաստատումը:
  6. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի 3-րդ գումարման 1-ին նստաշրջանից հետո, Խորհրդարանի թափուր տեղերի համար լրացուցիչ ընտրությունների, փոխարինման (կոոպտացիայի) եղանակով, ընտրված պատգամավորների լիազորությունների հաստատումը:
  7. Հայաստան պետության (Արեւմտյան Հայաստանի Հանրապետության) կառավարության անդամների թեկնածությունները համաձայնեցնելու մասին որոշման ընդունում:
  1. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) նիստերի միջեւ ընկած ժամանակահատվածում Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) նախագահության կողմից ընդունված որոշումների հաստատում:
  2. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մշտական հանձնաժողովների կառուցվածքի մեջ (ցանկում) փոփոխությունների եւ լրացումների հաստատումը:
  1. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) նախագահ Արմեն ՏերՍարգսյանի զեկույցը:
  2. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման 2-րդ նստաշրջանի օրակարգի հիմնական հարց՝ Հայաստանին եւ հայությանը ուղղված սպառնալիքների եւ դրանք հաղթահարելու ուղիների մասին։
  3. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների ելույթներ ու քննարկումներ:

Ընդմիջում՝ ժամը 16:30 – 17:00:

Երկրորդ նիստ

ժամը 17:00-ից մինչեւ 19:00

  1. Հայաստան պետության (Արեւմտյան Հայաստանի Հանրապետության) նախագահ Մարտիկ Գասպարյանի քաղաքական ելույթը․ «Քաղաքակրթական գլոբալ սպառնալիքները եւ դրանք հաղթահարելու ուղիները»։
  2. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մշտական հանձնաժողովների նախագահների ելույթներ:
  3. Հայաստան պետության (Արեւմտյան Հայաստանի Հանրապետության) վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի զեկույցը Հայաստանին ուղղված սպառնալիքների եւ դրանք հաղթահարելու ծրագրային վեց կետերի վերաբերյալ։
  4. Հայաստան պետության (Արեւմտյան Հայաստանի Հանրապետության) Անվտանգության խորհրդի քարտուղար Ռադիկ Խամոյանի ելույթը Հայաստանի անվտանգության խնդիրների եւ կամավորական շարժման վերաբերյալ։
  5. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների ելույթներ ու քննարկումներ:
  6. Հայաստան պետության (Արեւմտյան Հայաստանի Հանրապետության) կողմից ՄԱԿ-ին ուղղված դիմումնագրի վերաբերյալ:
  7. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) հայտարարությունների ընդունումը:
  8. Արեւմտյան Հայաստանի Ագային ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման 2-րդ նստաշրջանի ավարտը:

 ժամը 19:00-ից մինչեւ 21:00

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման 2-րդ նստաշրջանի բացման եւ Հայաստանի Հանրապետության անկախության վերականգման 34-րդ տարեդարձի նշումը:

22, 23 սեպտեմբեր, 2024 թ.,

ժամը 10:00-16:00

Աշխատանքներ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մշտական հանձնաժողովներում:

23 սեպտեմբեր, 2024 թ.,

ժամը 11:00-ին

Մամլո Ասուլիս «Նոյյան Տապան» Lրատվական գործակալությունում՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման 2-րդ նստաշրջանի արդյունքների մասին: մ

Թողնել պատասխան

Your email address will not be published.

11 + four =