Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահ Արմեն Տեր-Սարգսյանի զեկույցը Խորհրդարանի 3-րդ գումարման 2-րդ նստաշրջանում

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ Արմեն ՏերՍարգսյանի զեկույցը Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման 2-րդ նստաշրջանում

Հարգելի գործընկեր, ողջունում ձեզ․

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման 2-րդ նստաշրջանը շարունակում է  իր աշխատանքները։

Նստաշրջանը անցկացվում է համայն հայության ու Հայաստանի համար ծանրագույն պայմաններում։

Անցնող տարիների ընթացքում մարտահրավերներին դիմակայելու մեր բոլոր կոչերն ու առաջարկները անտեսվել են նախկին ու ներկա իշխանությունների կողմից։

Սակայն մենք չենք հուսահատվել եւ վճռական ենք շարունակելու մեր աշխատանքները, գտնելով դրանց շարունակման համար նոր ոլորտներ եւ հնարավորություններ։

Մենք ասել ենք, որ «Հայաստանի խնդիրը երեկ եւ այսօր, մնում է նույնը, պաշտպանություն եւ իրավունքների պաշտպանություն»։

Դրա համար, դեռեւս 2018 թ․ մենք ձեռնարկեցինք Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ուժերի ստեղծման գործընթացը։

Դրա համար ես այսօր կրկնում եմ․ «Ով հուսահատվում է, զենքը վայր է դնում, նա չի կարող հաղթանակի հույս ունենալ։ Մենք մեր զենքերը վայր չենք դնելու, ոչ իրավական-քաղաքական, ոչ պաշտպանական»։

Եվ որպեսզի իրավաչափ կերպով շարունակենք մեր աշխատանքը, մենք պետք է սկսենք ու հաջողությամբ ավարտենք 3-րդ գումարման 2-րդ նստաշրջանը, եւ նրա առաջ դրված խնդիրներին լուծումներ տանք։

Հարգելի գործընկերներ․

Ուզում եմ նաև հիշեցնել, որ 2013 թվականի մայիսի 24-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի)  կազմավորման մասին Հռչակագիրն ընդունելիս մենք պաշտոնապես հայտարարել ենք, որ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի)   ձևավորման հիմնական նպատակներն են.

– Իրականացնել հայության բոլոր առողջ ուժերի համախմբումը:

– Հենքային համարել Հայկական հարցի՝ Հայոց պահանջատիրության լուծման խնդրում ազգային միասնությունը եւ հայոց անժամանցելի իրավունքը:

– Ընդունել մեկ բանաձեւ. հայ ժողովուրդը պետք է ապրի ինքնաբավ, իսկ ապագայում մեկ միասնական եւ անկախ Հայոց պետության կազմում:

Եվ սա է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) հիմնական նպատակը: 

Հարգելի գործընկերներ․

Ցանկանում էի նաև նշել, թե մեր կողմից ինչ է արվել Արցախի իրավունքների պաշտպանության համար միջազգային կառույցներում։

Արևմտյան Հայաստանի կառույցների գործունեության առաջին օրերից սկսած՝ 2004 թվականից, հատուկ եւ առաջնային ուշադրություն է դարձվել Արցախի հիմնախնդրի լուծմանը։

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 22 պատգամավոր Արցախի ազգային-ազատագրական պայքարի մասնակից են եղել։

Սրանք եւ՛ շարքային Ազատամարտիկներ են, եւ՛ հայտնի հրամանատարներ։ Ամբողջ հայ ժողովուրդը հպարտ է մեր հերոսներով։ Փառք՝ նրանց։

Արցախյան հիմնախնդրի արդարացի լուծման համար մեր կողմից մի շարք դիմումնագրեր են  ուղղված եղել ՄԱԿ-ին, այդ թվում.

  • «Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանի (սահմանազատման) վերաբերյալ», 7 օգոստոս 2019 թ.:
  • Արևմտյան Հայաստանի Հանրապետություն (Հայաստանի Պետություն) որոշումը «Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) անկախությունը ճանաչելու մասին», 22 փետրվար, 2023 թ.:
  • «Արցախյան հակամարտության խաղաղ, արդարացի եւ վերջնական կարգավորման նպատակով վճռական գործողությունների դիմելու եւ ՄԱԿ-ի հովանու ներքո Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատումն իրականացնելու հայց – առաջարկ», 17 հուլիս 2023 թ.:

2023 թվականի սեպտեմբերի 29-ին Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան պետությունը) ստիպված եղավ ընդունել հատուկ Որոշում՝ «Արցախի Հանրապետության եւ Արցախի ժողովրդին միջազգային հարթակներում ներկայացնելու եւ նրա  իրավունքները պաշտպանելու ողջ իրավական քաղաքական հանձնառության մասին»:

Կցանկանայի մի փոքր ավելի մանրամասն անդրադառնալ այս Որոշման մասին՝ մեջբերելով նրա հիմնական դրույթները։

«… 2023 թ․ սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ Արցախի Հանրապետության լուծարման անօրինական ակտը, որպես պետականության վերացման վերջին ցեղասպանական գործողություն այն տարածքում, որտեղ նրան հաջողվեց գոյատեւել հարյուր տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանությունից հետո։

Հաշվի առնելով, 2023 թ․ սեպտեմբերի 28-ի Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի անօրինական հրամանագիրը, որտեղ գրված է․ «Մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը լուծարել իրենց գերատեսչական ենթակայության բոլոր պետական հիմնարկները եւ կազմակերպությունները, եւ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ», որը հակասում է Արցախի Հանրապետության Սահմանադրությանը եւ Անկախության Հռչակագրին։

Հաշվի առնելով, 2020 թվականի սեպտեմբերի 27-ի Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած ագրեսիան ու 44-օրյա պատերազմը, արգելված զենքերի կիրառումը, Թուրքիայի Հանրապետության անմիջական մասնակցությունը, Մերձավոր Արեւելքից վարձկան ահաբեկիչների ներգրավումը, Հայաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրների դաշինքի գործողությունները, հատկապես Արցախի 9-ամսյա լիակատար շրջափակումը, 2023 թվականի սեպտեմբերի 19-ի լայնածավալ ագրեսիան Արցախի Ինքնիշխան Հանրապետության դեմ, որով սկսվեցին եւ մինչ օրս շարունակվում են էթնիկ զտումների, բռնագաղթի եւ Ցեղասպանության քաղաքականությունը Արցախի հայության դեմ։

10 օրվա ընթացքում Արցախի Հանրապետության 120 հազար բնակչությունից 100 հազարից ավելին բռնագաղթել է Հայաստանի Հանրապետություն՝ փախչելով Ադրբեջանի հանցավոր ռեժիմի ցեղասպան գործողություններից։ Արցախի Հանրապետությունում Հայերի Ցեղասպանության, էթնիկ զտումների եւ հայրենազրկման հետեւանքով, ինչպես եւ ոչ վաղ անցյալում Նախիջեւանի Հայկական Ինքնավարությանում, ոչ մի բնիկ հայ բնակիչ չի մնալու։

Հաշվի առնելով, որ Արցախը եւ Արցախի հայության իրավունքները չպաշտպանելու Հայաստանի Հանրապետության կառավարության  հանձնառությունը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ Անկախության Հռչակագրին։

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության ներկայի վարչակարգը հրաժարվեց պաշտպանել Արցախի հայության ինքնորոշման իրավունքը, որը հակասում է Միջազգային ընկերակցության կողմից ընդունված երեք հիմնական սկզբունքներից մեկին՝ «ուժի կիրառման կամ ուժի սպառնալիքի բացառում, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կիրառում, տարածքային ամբողջականության հարգում», եւ հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու Անկախության Հռչակագրին։

Հաշվի առնելով այն, որ փաստացի Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ ներկայիս գծագրվող, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրն» իրականում հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությանը բռնի ուժով պարտադրված անօրինական պայմանագիր է համարվելու, որը ոչ մի կերպ չի կարող ապահովել երկարատեւ խաղաղություն երկու երկրների ու ժողովուրդների միջեւ։

Հաշվի առնելով, որ հանցագործության հետեւանքները չեն կարող ծնել իրավունքներ («Ex injuria non oritur jus»): 

Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան պետությունը) որոշում է․

  1. Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան պետությունը), մինչեւ Արցախի Հանրապետության պետական կառույցների վերականգնումը, ստանձնում է միջազգային հարթակներում եւ իրավունքի սուբյեկտներում, պետություններում, Արցախի Հանրապետությունը եւ Արցախի ժողովրդին ներկայացնելու եւ նրա իրավունքները պաշտպանելու ողջ իրավական քաղաքական հանձնառությունը։
  2. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) պետական կառույցներում, ինչպես նաեւ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) թափուր տեղերի համար լրացուցիչ ընտրությունների (կոոպտացիայի) միջոցով, որպես պատգամավոր ներգրավել Արցախի ներկայացուցիչներին:
  3. Ստեղծել հայկական քաղաքակրթության պետականությունների՝ Հայաստան պետության՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետություն, Կիլիկիա, Հայաստանի Հանրապետություն, Արցախի Հանրապետություն, Նախիջեւանի Հայկական Ինքնավարություն եւ Ջավախք, պետականություների պաշտպանի ինստիտուտը։
  4. Կազմավորել եւ գործարկել Մեծ Մերձավոր Արեւելքի եւ Արեւմտյան Մերձկասպիայի Բնիկ ժողովուրդների մշտական տրիբունալ։

Հայաստան պետությունը (Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը), հաշվի առնելով թվարկված բոլոր իրողությունները, այս պահից սկսած, հանդես է գալիս, որպես համայն հայ ժողովրդի անկախ ազգային պետական կառույց եւ հայտ է ներկայացնում առաջնորդելու հայ ժողովրդի պայքարը հանուն կյանքի, ազատության ու ապագայի։

Սույն Որոշումը հասցեագրված է Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության եւ աշխարհով մեկ սփռված հայ ժողովրդին, ուղարկվել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունների ղեկավարներին:»

Սա մեզ համար շատ պարտավորեցնող որոշում է, եւ մենք այն իրականացնելու ենք քայլ առ քայլ։

Ուրախ եմ, որ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների մեջ արդեն կան Արցախից ընտրված ընկերներ։

Մի քանի խոսք ՄԱԿ-ին ուղղված դիմումնագրերի մասին։

Խորհրդարանի աշխատանքի կարեւորագույն ոլորտներից մեկը՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության հետ համատեղ, հայ ժողովրդին տրված իրավունքների պաշտպանությունն ու դրանց իրականացումն է կյանքում, հանդես գալով որպես 1920 թ. դե ֆակտո եւ դե յուրե ճանաչված Հայկական պետության՝ Հայաստան պետության շարունակող (continuity) պետություն:

Ի կատարում դրան, Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը պատրաստել է ՄԱԿ-ին եւ Եվրախորհրդարանին ուղղված հատուկ դիմումնագրեր.

Այս դիմումնագրերի մեջ ներկայացված են ամբողջական իրավական եւ քաղաքական փաստեր, իրողություններ ու հիմնավորումներ։

Սույն դիմումնագրերը իրականում վերաբերում են հայ ժողովրդի իրավունքների մասով միջազգային հանրության կայացված որոշումներին, որոնք, սակայն, մինչեւ օրս կյանքի չեն կոչվել։

Մենք հետևողական ենք լինելու մեր դիմումնագրերում նշված պահանջների իրականացման հարցում: Եւ այդ աշխատանքները շարունակվում են:

Կցանկանայի մեկ րոպե անդրադառնալ նաև Հայկական Հարցի կարգավորման իրավական-քաղաքական հիմքերի միասնական փաթեթ ժողովածույին: 

2024 թ. ավարտվեցին «Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական միասնական փաթեթ» փաստաթղթերի ժողովածուի 9–րդ լրամշակված հրատարակության աշխատանքները: Փաստաթղթերի ժողովածուն պատրաստ է 5 լեզուներով (հայերեն, այդ թվում նաեւ` արեւմտահայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ թուրքերեն լեզուներով): Ժողովածուի մեջ ընդգրկված են ոչ միայն մեր պետական համակարգի կողմից կայացված որոշումները, հրամանագրերը, օրենքները, հռչակագրեը, այլեւ մեր 23 պատգամավորների ու կառավարության անդամների հեղինակած հոդվածները, վերլուծությունները, աշխատանքները, այդ թվում եւ մի շարք պատմական լուսանկարներ, քարտեզներ։

Ի վերջո, ինչի մասին է այս ժողովածուն, ասենք, որ ժողովածուն հայ ժողովրդի գոյություն ունենալու, ազատորեն զարգանալու, ապագա ունենալու իրավունքների եւ դրանք իրականացնելու ուղիների մասին է։ Չէ որ ժողովածուն փաստաթղթերի, հրամանագրերի, որոշումների, դիմումների․․․ պարզ թվարկում չէ։ Թեեւ դրանք եւս կարեւոր են հայ ժողովրդին տրված իրավունքների ծանրակշիռ փաթեթին ծանոթանալու տեսանկյունից։

Այդ իմաստով ժողովածուն եւ փաստաթղթերի ժողովածու է, եւ հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանն ուղղված շուրջ 20-ամյա գործողությունների վավերագիր, եւ հայ ժողովրդի ու Հայաստանի լինելիության ծրագիր, ուղեցույց, դասագիրք։

Հարգելի գործընկերներ․

Զեկույցիս վերջում ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այսօր մեզ համար կարևոր մեկ այլ թեմայի վրա.

Ցանկանում եմ ուղիղ դիմել Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Մշտական հանձնաժողովների նախագահներին եւ անդամներին։

Հիշեցնեմ, որ ըստ «Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) կանոնակարգի մասին» ՕՐԵՆՔԻ եւ 1–ին, 2-րդ եւ 3-րդ գումարման նստաշրջանների կայացաց Որոշումների` Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մշտական հանձնաժողովների կազմը հետեւյալն է.

  1. Իրավական, օրենսդրական եւ պետական հարցերի մշտական հանձնաժողով:
  2. Պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով:
  3. Միջազգային հարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի մշտական հանձնաժողով:
  4. Հայրենակցական, համայնքային եւ հայրենասիրական հասարակական միությունների մշտական հանձնաժողով:
  5. Միջպետական եւ քաղաքակրթական կապերի ու հարաբերությունների ուսումնասիրության ու հաստատման մշտական հանձնաժողով:
  6. Ֆինանսական եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով:
  7. Կրթության եւ գիտության հարցերի մշտական հանձնաժողով:
  8. Մշակույթի հարցերի մշտական հանձնաժողով:
  9. Ընտանիքի, կանանց եւ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով:
  10. Երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով:
  11. Լրատվության հարցերի մշտական հանձնաժողով:
  12. Հոգեւոր ոլորտի եւ կրոնի հարցերի մշտական հանձնաժողով:
  13. Բնիկ ժողովուրդների եւ ազգային փոքրամասնությունների հարցերի մշտական հանձնաժողով:
  14. Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերի մշտական հանձնաժողով:
  15. Հայերի ցեղասպանության հետեւանքով հասցված վնասի վերականգնման ու փոխհատուցման հարցերի հատուկ հանձնաժողով:
  16. Վետերանների եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով:
  17. Ներքին կանոնակարգի եւ աշխատակարգի մշտական հանձնաժողով:

Իրականում սա հզոր ուժ է, որը պետք է ավելի ակտիվ և արդյունավետ գործարկել, եւ աշխատեցնել։ Ընդ որում, կապեր հաստատել ու ակտիվ աշխատել եւ անհատների, եւ  պատգամավորների, եւ խորհրդարանների մշտական հանձնաժողովների հետ։

Տարբեր երկրների խորհրդարաններում գոյություն ունեն արդարության ու իրավունքի պաշտպանության հետեւորդ ու կողմնակից պատգամավորներ, կոնգրեսականներ եւ հանձնաժողովներ։ Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Նիդերլանդներում, Իսպանիայում, Լեհաստանում, Ուրուգվայում, Իրանում, Ռուսաստանում, Լիբանանում եւ այլ երկրներում մենք տեսել ենք պատգամավորներ ու կոնգրեսականների, որոնք մշտապես հանդես են եկել հայ ժողովրդին տրված իրավունքները պաշտպանելու եւ իրականացնելու դիրքերից։ Հարկավոր է նրանց հետ առաձին-առանձին կապեր հաստատել ու աշխատել, այդ թվում, նրանց ներկայացնելով նաեւ մեր պետական համակարգի կատարած բոլոր աշխատանքները։

Առանձին խնդիր է բարեկամ երկրների խարհրդարանների մշտական հանձնաժողովների նախագահների հետ կապեր հաստատելու եւ աշխատելու խնդիրները։

Ինչու է այս հարցն այսօր կարեւոր։ Կարեւոր է, որովհետեւ շարունակ աճող համաշխարհային ճգնաժամի պայմաններում, երբ շուտով կարող է սկսվել պայքար բոլորը-բոլորի դեմ, մեզ համար շատ կարեւոր է հավասարակշված հարաբերություններ հաստատել բնական դաշնակից պետությունների ու ժողովուրդների խարհրդարանների հետ։ Որովհետեւ կա այսօրը, բայց կա եւ վաղը, եւ վաղը չէ մյուս օրը, այսինքն ապագան։ Եվ մենք պետք է եւ ինքներս պատրաստ լինենք վաղվա օրվան եւ մեր գործընկերներին պատրաստեենք դրան, նկատի ունենալով, առաջին հերթին, հայ ժողովրդին տրված բոլոր իրավունքները, այդ թվում եւ Արցախի հայության։

Խորհրդարանները, ի տարբերություն, կառավարությունների, ավելի հակված են լսելու, հասկանալու, համագործակցելու։ Որովհետեւ կառավարությունները արդեն ունեն իրենց ծրագրերը եւ հետեւում են դրանց։ Ես առաջարկում եմ ակտիվ աշխատել խորհրդարանների հետ։

Հարգելի գործընկերներ․

Ամփոփելով զեկույցը ես վերահաստատում եմ հայ ժողովրդին տրված իրավունքները պաշտպանելու մեր հանձնառությունը։

Ես կրկնում եմ․ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը (Խորհրդարանը) հավատարիմ է իր ստանձնած պարտավորություններին։

Սա էր, որ ուզում էի փոխանցել ձեզ։ Աշխատենք միասին, առանց հուսահատվելու, առանց հոգնելու։ Այդ դեպքում անպայման հաջողություն կունենանք։

Շնորհակալություն ուշադրության համար։

Արմեն ՏերՍարգսյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

 21 սեպտեմբեր 2024 թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

16 − three =