Հենրի Թերիո. Հայերից խլած հարստության համար Թուրքիայի փոխհատուցումը Հայաստանի փրկությունը կլինի

Worchester State University-ի ակադեմիական հարցերով ասոցացված փոխնախագահ, Ցեղասպանությունն ուսումնասիրող գիտնականների միջազգային ընկերակցության նախագահ Հենրի Թերիոն կարծում է՝ միակ լծակը, որ Հայաստանն ունի հիմա՝ Հայկական Հարցի բարոյական օրակարգն է:

 

 

«Հայաստանը պետք է սա դարձնի կարմիր թել միջազգային բոլոր դատարաններում, միջազգային քաղաքական բոլոր հարթակներում, ակադեմիական շրջանակներում՝ ներկայացնելով, թե ինչպես են այսօրվա խնդիրները բխում մեկ դար առաջ իրագործված ցեղասպանությունից:

Գիտեմ, որ սա հավանաբար ցինիկ է հնչում, ես բոլորովին մտադրություն չունեմ վիրավորել Ցեղասպանության զոհերի հիշատակը, սակայն սա Հայաստանի փրկության, գոյության միակ ուղին կարող է լինել: Բոլոր բանակցությունները պետք է ելնեն հայ ժողովրդի բարոյական այս լծակից:

Մինչդեռ սրա փոխարեն Փաշինյանի ռեժիմն անում է ճիշտ հակառակը:

Ես սա չեմ հասկանում, որովհետև ֆինանսական, քաղաքական, իրավական ուղղություններով այս լծակը գործադրելը Հայաստանին կարող է բերել ավելի շատ օգուտներ։ Սա է հուշում պարզագույն բանակցային տրամաբանությունը։ Ես չեմ հասկանում այսօր ընթացող բանակցություններում Հայաստանի դիրքորոշման տրամաբանությունը», – նշում է Թերիոն:

Թողնել պատասխան

Your email address will not be published.

2 × 2 =