ԱՀՀ Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի զեկույցը Խորհրդարանի 4-րդ նստաշրջանում

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավության անցած ճանապարհի եւ նոր հեռանկարների մասին

Ներկա գործընկերներից, ընկերներից ու համակիրներից շատերն են ականատես այն դժվարին ճանապարհի, որ անցել է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարությունը ստեղծման օրից՝ 4 փետրվար 2011-ից մինչեւ այսօր, այս հինգ տարիների ընթացքում: Ավելին՝ նրանցից շատերը դրա մասնակիցներն են: Եւ լավ օրեր ենք ապրել միասին եւ վատ, եւ իսկապես շատ վատ, բայց դյուրին իրավիճակներ չենք տեսել ու չենք ապրել:

ԱՀՀ Կառավարությունը մշտապես կրել է այն ծանր պատասխանատվությունն ու պարտավորեցնող դիրքը, ինչի կոչված է եղել ի սկզբանե: Մշտապես ներկա է եղել ու եղել առաջին դիրքերում՝ այնտեղ, որտեղ նախաձեռնությունների կարիքն է զգացվել, օր ու գիշեր տքնել է այնտեղ, որտեղ դրա պահանջն է զգացվել, պաշտպանել է այնտեղ, որտեղ դրա անհրաժեշտությունն է եղել:

Սակայն դա մի ամբողջական ռազմավարություն է եղել:

Հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության գործընթացում, Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության խնդիրներում առաջին կարեւորության հարցը իրավունքների պաշտպանության իրավական, քաղաքական եւ բովանդակային փաթեթի ձեւաորումն ու ամբողջացումն է, որի սկիզբը դրվել է 2004 թ. Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի կողմից, իսկ շարունակությունը լրացվել ու ամբողջացվել Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի, ԱՀՀ Նախագահի համակարգի, ԱՀՀ Կառավարության ԱՀՀ Խորհրդարանի սերտ ու կառուցողական համագործակցության միջոցով:

Այն ինչ ստեղծվել ու ձեւավորվել, այն ինչ մենք այսօր կոչում ենք՝ «Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի իրավունքների պաշտպանության իրավական-քաղաքական միասնական փաթեթ», իրականում հիմքն է ԱՀՀ ռազմավարության եւ բնականաբար հիմքն է ԱՀՀ Սահմանադրության: Հիմքն է ԱՀՀ Մայր օրենքի, որպես Հռչակագիր ու Հռչակագրեր եւ հիմքն է ԱՀՀ Գլխավոր օրենքի, որպես Սահմանադրություն:

Հաջորդ խնդիրը ԱՀՀ պետական կառույցների ձեւավորումն է, որը հակառակ ամեն տեսակ դժվարությունների ու ընդդիմադրության՝ հաջողությամբ շարունակվում է

ԱՀՀ Բյուջեյի մասին: ԱՀՀ Բյուջեյի մեծ ծրագիրը մշակված է եւ ներկայացված ԱՀՀ Խորհրդարան եւ ԱՀՀ Նախագահին: Դրանից բացի ԱՀՀ տարեկան բյուջեյի հոդվածները քննարկվել են նաեւ ըստ նախարարությունների: Բյուջեյից բացի մենք մեկ այլ կարեւոր խնդիր եւս ունենք:

Ասում եմ մենք՝ նկատի ունենալով ԱՀՀ ամբողջ համակարգը: Եւ դրա մեջ, այսօր արդեն, ԱՀՀ Կառավարության խնդիրն է, ռազմավարական խնդիրը, ԱՀՀ ռազմավարության հիմքների հիման վրա՝ բովանդակային, ծավալուն ու խորը համագործակցություն հաստատելը Հայկական Հարցի լուծմանը համախոհ ու դաշնակից պետությունների կառավարությունների հետ: Սա է մեր գլխավոր խնդիրը առաջիկա տարվա, նույնիսկ առաջիկա տարիների համար, նկատի ունենալով զարգացումների այն բուռն թափն ու արագությունը, որ տեղի է ունենում մեր տարածաշրջանում, Մերձավոր Արեւելքում, Արեւմտյան Հայաստանում: Նկատի ունենալով եւ խնդիրները եւ մարտահրավերները, որոնք վերաբերում են ՀՀ-ին, Արցախին, Մերձավոր Արեւելքում եւ Արեւմտյան Հայաստանում ապրող հայությանը:

Երբ ձեռնարկում էինք այս զեկույցի շարադրմանը, մի պահ մտածեցինք, թե այդ ի՞նչ կարեւոր գործեր են իրականացվել 2016-ի ընթացքում ֆինանսական այս սուղ պայմաններում, որ հիմա դրա մասին հիշենք ու ներկայացնենք: Սակայն ընթացքում պարզվեց, որ տարին բավական բովանդակային ու հագեցած է եղել հասարակական – քաղաքական նշանակության հանդիպումներով ու բանակցություններով, հրատարակություններով, համաժողովներով ու դրանց մասնակցությամբ, քարոզչական լայնածավալ աշխատանքներով: Դրանք այնքան շատ են, որ հաշվի առնելով նաեւ այն փաստը, որ մեր գործընկերներից շատերը դրանց մասին առանձին-առանձին կխոսեն, ես կանգ առնեմ մի քանիսի վրա:

2016-ին հրատարակվեց Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ժողովածուի անգլերեն օրինակը: Ավարտվեց ժողովածուի ֆրանսերեն եւ թուրքերեն օրինակների թարգմանությունը եւ դրանք ուղարկվեցին լրացուցիչ սրբագրության: Ծրագրում է ժողովածուի արաբերեն եւ իսպաներեն լեզուներով թարգմանությունը:

Միջոցառումներ իրականացվեցին Սոչիում եւ Ռուսաստանի Դաշնության այլ համայնքներում, որոնք հնարավորություն տվեցին կրկին հանդիպել հայ համայնքի մեր հայրենակիցներին՝ ամրապնդելու հին կապերը, ստեղծելու նորերը եւ մեր խոսքը հասցնելու մեր հայրենակիցներին:

Մասնակցեցինք Երեւանում կայացած լրագրողների 8-րդ համաժողովին եւ կարեւոր ուղերձ փոխանցեցինք այնտեղ, նշելով որ Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությանը ժամանակն է ավելացնելու 4-րդ բաղադրիչը՝ Մերձավոր Արեւելքի եւ Արեւմտյան Հայաստանի հայերի գործոնը:

Արտաքին գործերի նախարար Գառնիկ Սարգիսեանի աշխատանքային այցելությունների շրջանակներում կարեւոր հանդիպումներ ու բանակցություններ իրականացրինք Մերձավոր Արեւելքի երկրների հասարակական, քաղաքական, հոգեւոր ու պետական շրջանակներում:

Նախագահի եւ հատուկ հանձնարարություններով նախարարի հետ միասին այցելեցինք Արցախ, որտեղ շատ կարեւոր հանդիպումներ ունեցանք Արցախի պետական բարձրաստիճան պաշտոնյաների ու ղեկավարների հետ:

Բնականաբար այս ամենի արդյունքում մեծանում է եւ հարաբերությունների ու աշխատանքի ծավալը, եւ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության հնարավորությունները:

Ուստի, այստեղ ամենեւին ավելորդ չէ կրկնել, որ հայ ժողովրդի խնդիրների լուծումը հնարավոր է Հայկական Հարցի լուծման դեպքում միայն, այդ թվում եւ առաջին հերթին Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) հաստատումով Արեւմտյան Հայաստանի տարածքի վրա:

Միշտ ենք նշել, որ հաղթանակը մերն է լինելու, համոզված ենք, այդպես է լինելու է:

Ամենայն բարիք ու մեծ հաջողություններ Ձեզ հարգելի գործընկերներ, պատգամավորներ.

Շնորհակալություն, ուշադրության համար:

 

Տիգրան Փաշաբեզյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ

 

17.12.2016 թ.

ԱՀ ԱԺ պատգամավոր Լիտիա Մարկոսեանի ելույթը Խորհրդարանի 4-րդ նստաշրջանում

Շնորհակալություն պարոն Նախագահ,

Հարգելի Պտգամավորներ,

Մեծ պատիվ է տրված ինձ առաջին անգամ խոսել Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի առջեւ:

Պետք է ներկայացնեմ ձեզ ինչ նյութերի վրա ենք աշխատում Ժնեւ քաղաքում:

ՄԱԿ-ում հատուկ մասնախումբ կա, որտեղ բնիկ ժողովուրդների իրավունքներն են պաշտպանում, որտեղ Արեւմտյան Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է, որպես բնիկ ժողովուրդ:

Շատ հարցեր կան մեր իրավունքների հետ կապված, որ պետք է առաջարկենք:

Մեր ձայնը նախ եւ առաջ բնիկ ժողովուրդների ձայնն է, որով մեզ կարեւորություն տանք, որպես բնիկ ժողովուրդ:

Երկրորդ մասնախմբում, որը կոչվում է Մտավոր Սեփականության Համաշխարհային Կազմակերպություն` մեր Ավանդական սովորություններն են, մեր մշակութային արտահայտություններն են եւ բնական ռեսուրսներն են, որոնց անօրինական յուրացման դեմ պայքար է մղում մեր պատվիրակությունը:

Արեւմտյան Հայաստանի պատվիրակությունը մասնավոր առաջարկներ ունի անօրինական իրացումի նշանակության համար, կապված ցեղասպանության հարցի հետ:

Այս պաշտպանությունը մեր ազգի գոյության հետ է կապված:

Հայ ազգի գոյատեւումը պայմանավորված է հայկական ավանդույթների, մշակութային արտահայտումների եւ բնական ռեսուրսների, այսինքն՝ իր հայրենի հողի պաշտպանության հետ:

Շնորհակալություն.

Լիտիա Մարկոսեան,

ԱՀ ԱԺ-ի (Խորհրդարանի) պատգամաւոր

17.12.2016

ԱՀ ԱԺ պատգամավոր Ազնիվ Չիթչյանի ելույթը Խորհրդարանի 4-րդ նստաշրջանում (Ռուսերեն)

ԱՀ ԱԺ պատգամավոր Ազնիվ Չիթչյանի ելույթը Խորհրդարանի 4-րդ նստաշրջանում (Ռուսերեն)

(ելույթը ռուսերեն լեզվով է եւ տեղադրված է կայքի ռուսերեն բաժնում)

ԱՀ ԱԺ պատգամավոր Վրէժ Աբրահամեանի ելույթը Խորհրդարանի 4-րդ նստաշրջանում

ԱՀ ԱԺ պատգամավոր Վրէժ Աբրահամեանի ելույթը Խորհրդարանի 4-րդ նստաշրջանում

 

ԱՀ ԱԺ պատգամավոր Ժան Ղազարոսեանի ելույթը Խորհրդարանի 4-րդ նստաշրջանում

ԱՀ ԱԺ պատգամավոր Ժան Ղազարոսեանի ելույթը Խորհրդարանի 4-րդ նստաշրջանում

2-րդ նստաշրջան – Արևմտյան Հայաստանի Խորհրդարանի 1-ին գումարման պագտամավորներ (18.10.2014 թ.)

Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման պագտամավորներ (փոփոխություններով և լրացումներով): Լիազորությունները հաստատվել են 18.10.2014 թ. կայացած 2-րդ նստաշրջանում:

         Ազգանուն     Անուն

ԱՀ ԱԺ պատգամավոր Սամուէլ Մհերեանի ելույթը Խորհրդարանի 4-րդ նստաշրջանում

Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան մեծարգոյ պաշտոնեաներ,

Ազգային ժողովի պատգամաւորներ, սիրելի հայրենակիցներ.

ուրախ եմ, ողջունելու ձեզ, Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի չորորդ նստաշրջանում, որտեղ պատիւ ունենք ներկայացնելու նաեւ այս տարուայ ընթացքում կատարած մեր աշխատանքները:

Այսպիսով, սոյն թւականի փետրուարի 7-ին «ԽՆՈՒՍ» մշակութային հիմնադրամը Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ` Տէր Վահան արքեպիսկոպոս Հովհաննիսեանի աւրհնութեամբ եւ անմիջական մասնակցութեամբ Փարիզի սուրբ Յովհաննէս Մկրտիչ եկեղեցում կազմակերպեց «ՏՈՒՆԴԱՐՁԻ ՃԱՄՓԱՆ» ֆիլմի դիտումը, որտեղ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահ` Արմենակ Աբրահամեանը բազմաթիւ մարդկանց ներկայութեամբ Բարէշնորհ Տէր Վահան սրբազանին շնորհեց Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան ինքնութեան քարտը եւ վկայագիրը:

Մարտի 11-15-ն ընկած ժամանակահատուածում Հայ Առաքելական Եկեղեցու Հարաւային Ռուսաստանի թեմի առաջնորդ` Գերաշնորհ Տէր Մովսէս սրբազանի աւրհնութեամբ, ԽՆՈՒՍ մշակութային հիմնադրամը, Սոչի քաղաքի հայերի միութեան, ՍԵՒԱՆ հասարակական կազմակերպութեան, «ՀԱՄՇԵՆԿԱ» համշենցի կանանց միջազգային միութեան հետ համատեղ, ինչպէս նաեւ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Ազգայի ժողովի պատգամաւորներ` Վալերի Մուրադեաի, Ազնիւ Չիտեանի եւ Գալուստ Տրապիզոնեանի աջակցութեամբ Ադլերի, Վերխնայա Բերանդայի եւ Գագրայի (Աբխազիա) հայկական համայնքներում  (ընդհանուր թւով 600-ից ավելի մարդկանց մասնակցութեամբ) իրականացրեց միջոցառումների շարք, որոնցից մէկում իր անձնական ներկայութեամբ մեզ պատւեց Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան վարչապետ` Տիգրան Փաշաբեզեանը:

Ապրիլ ամսին Տէր Գարեգին վարդապետ Համբարձումեանի աւրհնութեամբ «ՏՈՒՆԴԱՐՁԻ ՃԱՄՓԱՆ» ֆիլմը ցուցադրւեց Էջմիածնի Գեւորգեան Հոգեւոր ճեմարանի հանդիսութիւնների մեծ դահլճում, որտեղ ճեմարանականներից զատ ներկայ էին նաեւ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան մի շարք պաշտոնեաներ, արմատներով խնուսցիներ եւ մտաւորականներ:

Ամռանը, պատգամաւոր Վարդան Կալամկերեանի հետ նախաձեռնեցինք ուխտագնացություն դէպի Արեւմտեան Հայաստան (Մուշ, Խնուս), որտեղ ծանոթացանք եւ կապեր հաստատեցինք  տեղի իսլամացած հայերի հետ: Այցելեցինք Մուշի հայկական ակումբը: Այնտեղ զարմանքով իմացանք, որ նրանք տեղեակ են մեր գործունեութեանը եւ մասնաւորապէս` իմ հեղինակած ՄԵՆԱՎՈՐ ԲԱԶԷՆ պատմավեպին, որն ի դէպ` հանդիսանում է նախորդ դարասկզբին Խնուս գավառում տեղի ունեցած անցուդարձի գեղարվեստական նկարագրութիւնը:

Այսպէս, գիտակցելով եւ կարեւորելով այն մարտահրավերները, որոնք ծառացած են մեր առջեւ, ինչպէս նաեւ պրոպագանդայի, տեղեկատվական, մշակութային պայքարի ողջ կարեւորութիւնը, հաշվի առնելով նաեւ այն ցավալի իրողությունը, որ Արեւմտեան Հայաստանում բնակվող մեր հայրենակիցները չեն տիրապետում Հայոց գրին եւ լեզվին` քայլեր  ձեռնարկեցինք ԵԴԵՄԻ ՊԱՐՏԵԶԸ փաստագրական ֆիլմը եւ ՄԵՆԱՎՈՐ ԲԱԶԷՆ պատմավէպը թուրքերեն լեզուով թարգմանելու եւ դրանք որպէս քարոզչական զենք` Արեւմտեան Հայաստանում բնակւող հայերի մէջ տարածելու գործում:

Հոկտեմբեր ամսին Ալէքսանդր Աբրահամեանի սիրայոժար հովանաւորութեամբ վերահրատարակւեց իմ հեղինակած` հոգեւոր բանաստեղծութիւնների «Այբ-Քէ» ժողովածուն, որն արտահայտում է քրիստոնեայ մարդու յոյզերն ու մտորումները, որոնք ուղղւած են Արարիչ Աստուծոյն որպէս ապաշխարութեան եւ փառաբանութեան խոնարհ աղոթականչեր…

«Այբ-Քէ» ժողովածոյի երկրորդ հրատարակութեամբ, որը համալրել ենք «Քարեր, կանչէ՛ք` Ովսաննա՜» խորագիրը կրող բանաստեղծութիւնների շարքով, նպատակ ունենք վերադառնալու Մաշտոցեան սուրբ այբուբենին` սկզբունքորէն հրաժարւելով դարեր շարունակ դրան կցորդ դարձած «և», «օ», «ֆ» տառերից: Յոյս ունենք, որ աղոթական այս ստեղծագործութիւնները լեզուաբանների ու բանասէրների կողմից կընկալւեն իբրեւ իրենց ուղղւած հորդորական նամակներ եւ կնպաստեն դասական ուղղագրութեան վերականգմանը, որից մասամբ հեռացել են, թէ’ արեւմտահայերեն, թէ’ արեւելահայերեն գրական լեզուները` խիստ վտանգելով մեր` հայերիս ազգային միասնութիւնը:

Նոյն ամսին, Ռուսաստանի Դաշնութեան Օբնիսկ եւ Տվեր քաղաքներում «ԱՐԱՔՍ» կրթամշակութային միութեան եւ Տէր Ներսէս քահանայ Քանանեանի հետ համատեղ  եւ պատգամաւոր Աղվան Տոնականեանի աջակցութեամբ կազմակերպեցինք «Այբ-Քէ» ժողովածոյի շնորհանդէսը եւ «ՏՈՒՆԴԱՐՁԻ ՃԱՄՓԱՆ» ֆիլմի դիտումը:

Դեկտեմբերի (վաղը) 18-ին Հայ Առաքելական Եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տէր Վազգեն եպիսկոպոս Միրզախանեանի աւրհնութեամբ եւ նախաձեռնութեամբ նմանատիպ միջոցառում կանցկացնենք նաեւ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցուն կից հանդիսասրահում:

Եւ որպէս վերջաբան, գալիք տարուայ նախաշեմին, բոլորիս մաղթում եմ սէր, յանդուրժողականութիւն, հանմբերութիւն, արդյունաւետ աշխատանք: Թող Աստուծոյ խաղաղութիւնը պաշտպանի Հայաստանի սահմանները արտաքին ու ներքին ոսոխից եւ թող մեր Տէր Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդեան լոյսն ու զորութիւնը հովանավոր լինի բոլոր Իրեն սիրողներին` դէպի  բաղձալի յաղթանակը…

Շնորհակալութիւն.

Սամուէլ Մհերեան ,

ԱՀՀ Ազգային ժողովի պատգամաւոր,

«Խնուս» մշակութային հիմնադրամի քարտուղար`

 

17.12.2016

ԱՀ ԱԺ պատգամավոր Էդուարդ Փոլատովի ելույթը Խորհրդարանի 4-րդ նստաշրջանում

ԱՀ ԱԺ պատգամավոր Էդուարդ Փոլատովի ելույթը Խորհրդարանի 4-րդ նստաշրջանում

ԱՀ ԱԺ պատգամավոր Արտաշես Մելիքյանի ելույթը Խորհրդարանի 4-րդ նստաշրջանում

ԱՀ ԱԺ պատգամավոր Արտաշես Մելիքյանի ելույթը Խորհրդարանի 4-րդ նստաշրջանում

ԱՀ ԱԺ պատգամավոր Էռնեստ Գրիգորյանի ելույթը Խորհրդարանի 4-րդ նստաշրջանում (Ռուսերեն)

ԱՀ ԱԺ պատգամավոր Էռնեստ Գրիգորյանի ելույթը Խորհրդարանի 4-րդ նստաշրջանում