ԱՀԱԺ-ի Մշակույթի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Յուլիա Գյոլոյանի խօսքը, «Այլակրօն հայերն աշխարհի տարածքին» թեմայով երկրորդ խորհրդաժողովի ընթացքին:
Բարի երեկո, հարգելի գործընկերներ.
Դուք իրականացնում եք անչափ կարևոր առաքելություն:
Այս բարդ ու դժվարին գործը կատարում եք նվիրումով: Ձեր աշխատանքի արդյունքներով է պայմանավորված օտարության մեջ հայտնված, ճակատագրի քմահաճույքին մատնված հայը՝ մեր օրերում «այլակրոն հայերը», այս արտահայտությունը սրտի ցավով եմ արտաբերում:
Ցավոք, ստեղծված իրականությունն է մեր ներկայի: Դուք ինքնության պահպանման անմնացորդ գաղափարակիրն եք: «Այլակրոն հայերն» իրենց ինքնությունը վերագտնելու, վերականգնելու հնարավորությունից զրկված մեր աջակցության կարիքն ունեն: Դա նշանակում է, որ նույնիսկ քաղաքական ու տնտեսական աննպաստ պայմաններում պետք է քայլեր ձեռնարկել, թե Հայ Առաքելական եկեղեցու կողմից, և թե իշխանությունների:
Չպետք է մոռանալ արտաքին քաղաքական հարաբերությունները, ազգային մշակույթը, անհատական և ազգային աշխարհընկալումն ուաշխարհայացքը: Բարդ լուծում ունեցող հարցերից է մշակույթի թեման:
Ակնհայտ է, որ ցանկություն ունեցող իսլամացած հայերին պետք է բերել Հայաստան: Նրանք կարող են բնակվել հայկական ընտանիքներում: Անմիջականորեն շփվել ունենալ ժամանակակից, կյանքին համընթաց, ազգային գաղափարներով առաջնորդվող, հայ երիտասարդությանը: Ավելի սերտ ծանոթանալ հային բնորոշ հյուրընկալությանը: Մոտ լինել Հայաստանի հիասքանչ, պատկառելի ու անգերազանցելի տեսարժան վայրերին, հուշակոթողներին, եկեղեցիներին, ինչպես նաեւ միջնադարյան ոսկեղենիկ հարուստ արվեստին:
Քանի որ համացանցում սակավ տեղեկություններ կան որմնանկարչության մասին: Պետք է կազմակերպել այցելություն թանգարաններ, կազմակերպել ժամանակակից արվեստի հետ ծանոթացում, ինչպես նաև ազգագրական պարերի, դասական, աշխարհիկու հոգևորերաժշտության…վաղեմություն ունեցող թատրոնի հետ: Հայրենաճանաչության միջոցով մենք կկարողանանք նրանց մեջ սերմանել հայրենասիրության այն մեծ պարծանքը, որ իրենք իրենց պատկանելիությամբ հայի գենը կրողներն են:
Ցանկության դեպքում հնարավորություն տալ սովորել Հայաստանում: Նրանց պետք է հնարավորություն ընձեռել, քանի որ հետվերադառնալով իրենց բնօրրան, նույն սերը կներշնչեն իրենց մերձավորներին:
Սերտ կապված լինելով Հայաստան աշխարհի հետ,հոգեպես չտարանջատելով կկարողանան պահպանել հայկական եկեղեցիները եւ մնացած այն ամենը, ինչ պատկանում է հայկական մշակույթին՝ զերծ պահելով պատմությունը խեղաթյուրող կեղծիքից:
Մյուս դեպքում իհարկե կարելի էր նաև երկիր ուղարկել մեր մասնագետներին, որպես առաքյալներ իրենց առաքելությունը կատարելու հարազատ հողում: Տեղում վերականգնել հինավուրց մշակույթը, Ճարտարապետությունը, որը տարիների ընթացքում բազմիցս փոփոխությունների է ենթարկվել: Անհրաժեշտ է նրբանկատ, զգույշ ու է միասնաբար գործել: Այսօրևեթ մշակելով հնարավոր իրագործելի տարբերակներ և սկսել գործել
Հարգանքներով՝
Յուլիա Գյոլոյան
ԱՀԱԺ-ի Մշակույթի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ
Արեւմտահայերեն
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը այսօր հրապարակել է զեկույց, որը մանրամասնորեն ներկայացվել է Թուրքիայում հարավ-արեւելքում հուլիսի 15-ից դեկտեմբերի 2016-ը կատարված զանգվածային ոչնչացման, սպանությունների եւ բազմաթիվ այլ լուրջ մարդու իրավունքների խախտումների մասին:
Ի ՅԻՇԱՏԱԿ` ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԱՐԵՒԵԼԵԱՆ ԼԵԳԵՈՆԻ ՀԱՅ ԿԱՄԱՒՈՐՆԵՐՈՒՆ ՈՐ ԻՆԿԱԾ ԵՆ ՊԱՏՎՈ ԴԱՇՏ-ԻՆ
Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Հայրենակցական, համայնքային ու հայրենասիրական հասարակական միութիւններու եւ Հաւատքի հարցերու մշտական յանձնաժողովներու ներկայացուցիչներու կազմակերպած Խորհրդաժողովը տեղի պիտի ունենայ՝
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության ընդլայնված նիստի հրավեր







