ԱՀՀ Նախագահ Արմենակ Աբրահամյանի զեկույցը՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարան) 4-րդ նստաշրջանում

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ռազմավարությունը Արեւմտյան Հայաստանի եւ Մերձավոր Արեւելքի հայության իրավունքների պաշտպանության ու անվտանգության հարցերում

Հարգելի Պատգամավորներ,

Կառավարության հարգելի անդամներ,

Ազգային Խորհրդի հարգելի անդամներ,

Սիրելի հայրենակիցներ եւ բարեկամներ,

Հասունացել է պահը անդրադառնալու նշանակալի եւ հիմնարար խնդիրներին, Արեւմտյան Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանը:

Ինչ վերաբերվում է ներքին քաղաքականությանը.

Այս տարի շատ կարեւոր տարի է, վճռորոշ տարի: Ինչպես եւ հայտարարել էինք, այն շատ հետեւանքներ թողեց Մերձավորարեւելյան տարածաշրջանի եւ Արեւմտյան Հայաստանի չափանիշներով:

 

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը հասցվեց ավարտին: Այս իրադարձությունը ամենակարեւորն է այս տարվա ընթացքում:

Վերջին նստաշրջանի ընթացքում ես խոստացա ներկայացնել Սահմանադրությունը եւ խոստումս կատարեցի, շնորհիվ պարոն Տիգրան Փաշաբեզյանի եւ պարոն Արմենակ Հարմանդայանի քրտնաջան աշխատանքի, չմոռանալով պարոն Մովսես Նաջարյանին, որն արդյունավետ ձեւով ավարտին հասցրեց հայկական աշխարհում միակ աշխատությունը’ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը արեւմտահայերեն լեզվով:

Մեր Սահմանադրությունը վավերացվեց 2016 թ. մայիսի 9-ին եւ ճանապարհ բացեց Սեւրի Խաղաղության դաշնագրի վավերացման համար, որը տեղի ունեցավ 2016 թ. հունիսի 24-ին, «Ծովային Իրավունքի մասին» Կոնվեցիայի, որը վավերացվեց 2016 թ. օգոստոսի 9-ին, «Պետությունների իրավունքների եւ պարտականությունների մասին» Մոնտեվիդեոյի կոնվեցիայի ընդունման ու ճանաչման համար, 2016 թ. հոկտեմբերի 1-ին: Մենք շարունակելու ենք այս ճանապարհով ընթանալ հաշվի առնելով միջազգային կոնվեցիաները, ի վերջո ցույց տալու համար, որ Արեւմտյան Հայաստանը պատրաստ է վերականգնել իր իրավական կարգավիճակը, ինչպես նշված է 1920 թ. դեկտեմբերի 10-ին, այն ժամանակ, երբ Ազգերի Լիգան ընդունեց նորաստեղծ Հայկական Պետությունը:

Այս ամենին կարող ենք ավելացնել, որ պատրաստվում ենք հրատարակել երկու մենագրություն, մեկը վերաբերվում է Արեւմտյան Հայաստանը, որպես Պետություն ճանաչելու պայմաններին, մյուսը՝ Արեւմտյան Հայաստանը, որպես Ազգային Լիգայի անդամ ճանաչելու պայմաններին:

2016 թ.ն սկսել ենք պատրաստվել մեր ազգային բանակի հարյուրամյակին, Արեւելյան Լեգիոնը դարձավ Հայ Լեգիոն: Այս կամավորների Լեգիոնը մինչեւ այսօր Սիրիայում, Արցախում, որտեղ որ անհրաժեշտ է ծառայում է մեր քաղաքացիներին պաշտպանելու գործին:

Այս ամիս լրանում է Արեւելյան Լեգիոնի ստեղծման 100-ամյակը: Սկզբում Լեգիոնի մեծամասնությունը կազմում էին Հայոց ցեղասպանությունից մազապուրծ կամավորներ, ովքեր գալիս էին Կիլիկիայից եւ Մուսա Լեռից:

Արեւելյան Լեգիոնը, որ հետո կոչվեց «Հայկական Լեգիոն», ապագայում հանդիսանում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Բանակի արմատը:

«Հայկական Լեգիոնը», որ այսօր կոչվում է «Հայ Լեգիոն», կհառնի մոխիրներից, կամավոր պահուստային պարտավորությունների ծրագրի շնորհիվ, որը հաստատվել է Արեւմտյան Հայաստանի թիվ 37-րդ հրամանագրով:

2017 թ. կլինի Հայ Լեգիոնի 100-ամյակի տարի: Այս առիթով ես կոչ եմ անում բոլոր կամավորներին միանալ Լեգիոնի շարքերին:

Արեւմտյան Հայաստանի անունից ես իմ հարգանքի տուրքն եմ մատուցում ազատամարտիկներին, ովքեր կամավոր ձեւով Արեւելյան Լեգիոնի ստեղծման օրից մինչեւ Արցախի եւ Սիրիայի պատերազմ ծառայում են պաշտպանելու Արեւմտյան Հայաստանը որպես Հայրենիք եւ որպես Գաղափարախոսություն:

Այժմ անցնենք արտաքին քաղաքականության խնդիրներին:

Հայաստանի Հանրապետություն

Այսօր Արեւելյան Հայաստանի Հանրապետությունը ներառում է մեծ թվով Արեւմտյան Հայաստանի հայեր, ովքեր այնտեղ են տեղափոխվել ցեղասպանության տարիներին, ինչպես նաեւ նոր փախստականներ, որ եկել են Սիրիայից:

Չնայած այն փաստին, որ հայերի ցեղասպանությունը ճանաչել է, որտեղ Արեւմտյան Հայաստանը ներկայացված է Երեւանի Ծիծեռնակաբերդի նահատակների հուշարձանով, բայց մեր իրավունքները, որպես բնիկ ժողովուրդ Հայկական լեռնաշխարհում ճանաչված չեն Երեւանի իշխանությունների կողմից: Այս ամենի պատճառն այն է, որ համապատասխան աշխատանքներ չեն կատարվել իշխանությունների հետ եւ այս աշխատանքը մենք կսկսենք կատարել հենց տարվա սկզբից’ թարգմանելով Բնիկ ժողովուրդների իրավունքների հռչակագիրը հայերեն լեզվով, որն ընդունվել է ՄԱԿ-ի 144 պետությունների կողմից, 2007 թ. սեպտեմբերի 13-ին:

 

Արցախ

Թույլ տվեք վերադառնալ 2016 թ. ապրիլի սկիզբ, Քելբաջար շրջանի ազատագրման 23-րդ տարեդարձին:

Սահմանագիծը, որը պաշտոնական սահման չէ, այլ պաշտպանության սահման, որն ամբողջովին ականապատված էր: Տեխնիկապես թշնամուն հեռացնելը պետք է լիներ կամ անցնելով բարձր սարը, կամ վարկյանական ականազերծմամբ, որի նպատակն էր ստեղծել անվտանգության միջանցք, մի մետր կորցնելն էլ թշնամու համար զգալի կորուստ էր:

Երկու դեպքերում էլ անհնար էր ծածուկ գործելը, այսինքն ականազերծողները ամեն դեպքում կհայտնաբերվեին եւ հայկական ուժերը բավական ժամանակ կունենային առանց շտապելու մաքրել տարածքը:

Իհարկե, ես մի պահ չեմ կարող մտածել, լինելով Թալիշի կենտրոնից 3.5 կմ բարձրության վրա, որ մեր գծերը ապահովված չէին: Այս վերլուծությունը ծագում է հանցագործությունների հետեւանքով, որ տեղի են ունեցել:

Բայց տեղի ունեցավ անկանխատեսելի իրադարձություն, սա մի ներհոսք է, որպեսզի չասվի «ցունամի»:

Ազատամարտիկները, որ եկել էին ամբողջ աշխարհից, առաջին իսկ օրից Արցախ շատ դժվար պայմաններով: Ես վստահ եմ, իհարկե ճակատային դիմադրությունն էր, բայց նաեւ ազատամարտիկների ներհոսքը, որ փոխեց խաղաթղթերը եւ մենք հետ մղեցինք հակառակորդին:

Եթե պատերազմական գործողությունները շարունակվեին կարճ ժամանակում կհասնեինք Քուռ գետի ափը’ Հայաստանի (Անահիտի Աղբյուր) իրական սահմանին:

Արցախյան պատերազմի ընթացքում 1992-ից ի վեր մենք միանգամայն ինքնուրույն էինք մեր գործողություններում, մանավանդ, որ մեզ համար ավելի դյուրին էր գոյատեւման միջոցներ հայթայթել Բաքվի կողմից, քան Երեւանի: Որքան շատ Բաքուն զինվի, մենք ավելի ուժեղ կլինենք, այն էր մեր հոգեբանական ռազմավարությունը:

Բաքվի ռազմագետները լավ գիտեն, նրանք խելացի որոշում են կայացրել, դադարեցնել հակամարտությունը գոնե ժամանակավոր, որի նպատակն է ուղիներ գտնել վերահսկելու համար այս իրավիճակը եւ այս «ցունամին»:

Մենք կարող ենք նկատել, որ մասնավոր քաղաքական ուշադրության տակ է գտնվում մի ուղղություն, որն այսօր Երեւանի իշխանությունները սխալմամբ անվանում են «Սփյուռք», այսինքն մի ռազմական ներուժ, որ անգամ Երեւանի համար դժվար է ճիշտ հայտնաբերել:

Իրականությունը պարզ է, այս բոլոր գործողությունները եւ հնարքները իրավիճակը չեն փոխել, մեծամասնությունը լռությամբ կրում է ռազմավորման ներուժը, որ նրանք ունեն, արթնանում է գրեթե բնականաբար, երբ հայ ժողովուրդին կամ Հայաստանի տարածքներին իրական վտանգ է սպառնում:

Մենք նկատեցինք, որ «Սասնա Ծռեր» շարժումը չստացավ ակնկալվող ռազմավորումը ազատամարտիկների կողմից, բայց հենց որ վտանգ է սպառնում Արցախին, ռազմավորումը հասնում է իր գագաթնակետին: Ես հիմա նշում եմ մի մասը ռազմավորման, ես նրանց կանվանեմ «երիտասարդ կամավորներ», որովհետեեւ նրանց հետեւում կան ուրիշները «վետերաններ»:

Այս տարի պաշտոնական այցը Նախագահ Բակո Սահակյանին եւ այցելությունը Թալիշ մեզ թույլ տվեց հիշեցնել Արեւմտյան Հայաստանի ընդհանուր հանձնառությունը արեւելյան գծերի վերաբերյալ, համաձայն Սեւրի Դաշնագրի 92-րդ հոդվածի:

Հիշեցնեմ պարզապես մեր Կառավարության համար, որ Արցախը կազմում է Արեւմտյան Հայաստանի անբաժանելի մաս, այսինքն 1920 թ. Հայկական Պետության մաս, ինքնավարություն իրավունքով:

Ադրբեջանի ռազմական հարձակման հետեւանքով, հիշեցնելով թշնամու կողմից ներկայացված զեկույցը բնակչության վերաբերյալ (04.2016) ավելացնելով Ադրբեջանի հայ բնիկ ժողովրդի 500.000-ի բնաջնջումը, 25 տարվա պատերազմը խլեց տասնյակ հազարավոր կյանքեր, 11-րդ տարին է լրանում Նախիջեւանում Ջուղայի գերեզմանոցի բարբարոս ոչնչացման, խնդիրը հետեւյալն է, քաղաքական եւ դիվանագիտական համաձայնությունը կհետաձգվի այնքան ժամանակ մինչեւ կգտնվի մի գլոբալ հատուցման մեխանիզմ Նախիջեւանի, Արցախի եւ Ադրբեջանի հայերի համար:

 

Սիրիա

Ինչ վերաբերվում է Սիրիային մեկ տարուց ավելի է ինչ տարբեր ուժերը որոշեցին բնաջնջել Ջեզիրեհի քրիստոնյա բնակչությունը, թուրքական եւ ֆրանսիական իշխանությունների աչքերի առջեւ: Մենք կարողացանք դիմադրել, ունենալով տասնյակ քաղաքացիական զոհեր: Այսօր մեր ուժերը, որ գտնվում են այնտեղ ապահովված չեն այս տեսակի հարձակումներից, որ կարող են տեղի ունենալ ամեն պահ:

 

Թուրքիա

Լավագույն ճանապարհն է ձեզ հիշեցնել մեր դիրքորոշման մասին վերընթերցելով իմ բաց նամակը նախագահ Ռեջեփ Թայիբ էրդողանին

Բաց նամակ Թուրքիայի Հանրապետության Նախագահ պարոն Ռեջեփ Թայիբ Էրդողանին

«Պարոն Նախագահ,

Դուք լավ գիտեք, թե ինչ հանգամանքների համար մեր Պետությունները դիվանագիտական հարաբերություններ չունեն, ես նկատի ունեմ Արեւմտյան Հայաստանը եւ Թուրքիան:

Մեր տարաձայնությունը, ոչ այնքան բախումնային է, այլ վիճելի, քանի որ իմ ժողովուրդը դարձել է ոչ միայն բազմաթիվ, նախօրոք պարբերաբար ծրագրված բնաջնջման զոհ, այլ նաեւ մեր պետության անկախությունն ու ինքնիշխանությունը յուրացվել են ապօրինաբար:

2011 թ. ապրիլի 18-ին, մեր կողմից Ձեր նախորդ Պարոն Աբդուլ Գյուլին հղած դիմումի մեջ, առաջին անգամ պատմության ընթացքում, խոսում էինք Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի մասին: Ձեր կառավարության կողմից ջանքեր գործադրվեցին հայ ժողովրդի նկատմամբ գործադրված ոճրագործությունների իրական լինելու մասին, դուք նույնիսկ Ձեր անձնական նախաձեռնությամբ բացառիկ որոշում ընդունեցիք, որպեսզի Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում բնակվող հայ ժողովրդին թույլատրվի հիշատակել իրենց դարավոր սուգը քաղաքացիկան եւ կրոնական տարբեր միջոցառումներով:

Սպասվածին հակառակ, Արդարություն ու զարգացում Ձեր կուսակցությունը 2015 թ. նոյեմբերի 1-ին խորհրդարանի ընտրություններում հաղթեց, վերստանալով խորհրդարանի մեծամասնությունը, որ կորցրել էր նախորդ ընտրություններում: 2015 թ. հունիսի 7-ին, պարգեւատրվելով ձայների 49,3 տոկոսով Ձեր քաղաքական խմբավորումը կարողացավ խորհրդարանում զբաղեցնել 550 տեղից 316 տեղ:

Բայց, այնուհետեւ, Ձեր կառավարությունը 2016 թ. սկզբին, տեղական բնակչության խռովությանը դիմակայելու պատրվակով, բռնի ուժ գործադրեց Հակարի, Սիրնակ, Սիլոփի, Ջիզրե եւ Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքներում:

Այսպիսով, մենք հասանք ճակատագրական ամսաթվին հուլիսի 15-ին, Նիցցայում (Ֆրանսիա) տեղի ունեցած բարբարոսության հաջորդ օրը, միջնադարյան մայրաքաղաք Անին գրանցվեց ցանկում, որպես համաշխարհային նշանակության ունեցվածք Թուրքիայի անունով, որը հետաձգվեց մինչեւ 2016 թ. հոկտեմբերի 24-ը: Իհարկե, 2016 թ. հուլիսի 15-ից ի վեր, Թուրքիայում արմատական փոփոխություններ են տեղի ունեցել, օրինակ արտակարգ իրավիճակների դեպքում, պատժիչ միջոցներ կիրառելու վերաբերյալ:

Այնուամենայնիվ, այսօր մենք մի ընդհանուր գործ ունենք, այն է, մեր պատասխանատվության կշիռը, որպես պետության առաջնորդներ: Դուք, որ պատասխանատու եք մի պետության, որն ունի համաշխարհային աշխարհակալում, որի ժողովուրդը տեղավորված է մի տարածքում, որտեղից ոչնչացրել է բնիկ ժողովուրդների մեծամասնությանը, իսկ ես այսօր սահմանափակ պատկերացում ունեմ մեր ժողովրդի ունեցած սահմանված իրավունքների մասին, մեր բնօրրանի մասին, որոնք ճանաչվել են բոլորի, այդ թվում նաեւ Ձեր պետության կողմից, սակայն ընտանիքների մեծամասնության անձինք մինչ այսօր ցրված են ողջ աշխարհով մեկ:

Այս անորոշությունը, որն ընդունվում է այլ տերությունների կողմից հայ ժողովրդի գործադրման վերաբերյալ, բերում է միջազգային, չեմ ուզում ասել համաշխարհային երկպառակտությունների, եւ հազարավոր նույնիսկ միլիոնավոր մարդիկ տառապում են այս անորոշության պատճառով:

Պարոն նախագահ, վերջին հաշվով, դուք մտածում եք հաղթելու մասին եւ դա Ձեզ առաջ է տանում: Այս ապահովության համար պարտական եք այն փաստին, որ Դուք ունեք բազմաթիվ պետությունների աջակցությունները: Արեւմուտքում (Ֆրանսիա, Գերմանիա, իհարկե ԱՄՆ, ինչպես նաեւ Թուրքիային մոտ հարեւան պետություններ…) Մերձավոր Արեւելքում, ինչպես նաեւ ներառեալ «Էրմենները», ովքեր հավատում են Ձեր քաղաքական հաղթանակին:

Ուրեմն, Դուք ունեք անսահման միջոցներ ոչնչացնելու համար այսպես կոչված Պետության պաշտպանության համար նախազգուշական միջոցների ծրագրերին հակասող ամեն մի դիմադրություն եւ ընդդիմություն, կարիքի դեպքում կարող եք արհամարել հարեւան պետությունների ինքնիշխանությունը: Բացի այդ, տարօրինակ այս միջազգային աջակցությունը (չասելու համար մեղսակցությունը), խնդիրը պարզորեն մի բնիկ ժողովրդի ցեղասպանության մասին է, ինչպես նաեւ մեր բոլորի կողմից ճանաչված պետության ինքնիշխանության ապօրինի յուրացման մասին: Այսինքն հայ բնակչության մեծամասնության բնաջնջման մասին, որի հետեւանքով տեղի է ունենում տարածաշրջանի ժողովրդագրական փոփոխություն, այսինքն արդյունքում’ բռնազավթվում է տարածաշրջանը:

Այս իրականության ամենավատ մասն այն է, որ բնակչությունը տվյալ ժողովրդագրական շրջանում Հայոց ցեղասպանության պատճառով փոփոխվել է, այժմ էլ հանդիսանում է գլխավոր թիրախը:

Այս բնակչությունը, որ երեկ ստեղծվել է հայ ժողովրդի մոխիրների վրա, այսօր զոհ է դարձել, եւ եւս մեկ անգամ հայ ժողովուրդը հայտնվել է զոհերի շարքում: Սա անհավանական է, բայց այս է մեր պայքա՜րը:

Անպատժելիությունը, ի դեմ Հայոց ցեղասպանության հատուցումների համար, ինձ ստիպում են բարձրացնել հետեւյալ հարցը, Փոքր Ասիայում բնակչության բնաջնջման գործընթացը, որ սկսվել է 1894 թ.-ից, այսինքն 122 տարի առաջ, ե՞րբ է դադարելու:

Արդյո՞ք պետք է թալանել եւ տեղահանել բնակչությանը ամբողջությամբ ժողովրդագրական տարածաշրջանում, քանզի այսօվա ժողովուրդը, որ բնակվում է ձեր դուրը չի գալիս:

Այս դեպքում պետք է ոչնչացնել աշխարհի բնակչության զգալի մասը:

Ընտրելով անվերջանալի ցեղասպանության ուղին, մի կոտորածը փոխարինելով մեկ այլ կոտորածով, գլխավորները, ովքեր վստահությամբ եւ մեծ եռանդով մասնակցում են իրենց համազգի ոչնչացման գործընթացին, չեն մտածում, որ հաջորդ զոհը իրենք են լինելու: Նրանք այդ մասին չգիտեն չնայած այն տեղի է ունենում 1894 թ.-ից սկսած: Հնարավոր է, որ այս ապահովությունը բաց կողմեր ունենա: Այն կերեւա օգտագործելուց հետո, քանի որ հետեւելով պատմությանը, ոչինչ չի ասում, որ այն կավարտվի այնպես, ինչպես ծրագրված է»:

Կարին, Նոյեմբեր 04, 2016 թ

 

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ի համար մենք ողջունում ենք Նախագահ պարոն Դոնալդ Թրամփին հետեւյալ կերպ.

«Պարոն Նախագահ՝ Դոնալդ ԹՐԱՄՓ

Ես, Արեւմտյան Հայաստանի ժողովրդի եւ իմ կողմից, հղում եմ Ձեզ մեր ջերմ շնորհավորանքները նախագահական ընտրությունների հաղթանակի առթիվ, որը հաղթանակ է ազատ, ինքնիշխան Ամերիկայի Միացյալ Նահանգների համար:

Այն կանայք եւ տղամարդիկ, ովքեր անցյալում հավատում էին արդարության եւ ազատության արժեքներին, այսօր հստակորեն պաշտպանված են:

Ամերիկայի Միացյալ Նահանգները Առաջին Համաշխարհային Պատերազմի ընթացքում Կոնստանդնուպոսլի ԱՄՆ դեսպան՝ պարոն Հենրի Մորգենթաույի հաշվետվությունների եւ հուշագրությունների շնորհիվ, միջազգային հանրության առջեւ ներկայացրեց հանցագործությունները, որ ենթարկվել էր հայ ժողովրդը:

Դա Ամերիկայի Միացյալ Նահագներն են համաշխարհային իշխանությունում, որ հիմք են հանդիսանում ժողովրդավարության, արդարադատության եւ ազատության բնագավառում, քանի որ 1920 թ. մայիսի 11-ին ԱՄՆ Սենատը ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը Արեւմտյան Հայաստանի տարածքում եւ ընդունեց ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար Վճիռը (22 նոյեմբեր, 1920), որտեղ նա նշել է սահմանները Թուրքիայի եւ Հայաստան պետության միջեւ:

Այս Հայաստանը (Արեւմտյան Հայաստանում) 1920 թ. հունվարի 19-ին Փարիզի համաժողովում դե ֆակտո ճանաչվել է Դաշնակից Տերությունների կողմից, 1920 թ. մայիսի 11-ին Սան Ռեմոյի համաժողովում, որի հիմքն էր հանդիսանում Խաղաղության Պայմանագիրը՝ ստորագրված Սեւրում 1920 թ. օգոստոսի 10-ին, (պայմանագիրը վավերացված է 2016 թ. հունիսի 24-ին Արեւմտյան Հայաստանի կողմից):

Դա Ամերիկայի Միացյալ Նահանգներն են, որ հստակ եւ բացահայտ ձեւով ստորագրեցին Կոնվեցիա՝ «Ցեղասպանություն հանցագործությունը կանխարգելելու եւ պատժի մասին» (1950 թ.), որը հիշեցնում է թուրքերի կողմից կատարված հայկական ջարդերի մասին, որպես ցեղասպանության հանցագործություն, հիմք ընդունելով Ռաֆայել Լեմկինի սահմանումը, որին «Արդարադատ գործիչ» տիտղոս շնորհվեց Արեւմտյան Հայաստանի կողմից (2016 թ. նոյեմբերի 7-ին):

Դա Ամերիկայի Միացյալ Նահանգներն են, որ այսօր անկեղծորեն մերժեց հետապնդել անարդարությունը եւ որոշեց հանձնել իր վստահությունը Ամերիկյան ժողովրդի որդի՝ Դոնալդ Թրամփին, պաշտպանելու համար արժեքներն ու առաքինությունը, որոնք ըստ էության գերարժեքություն են հանդիսանում:

Պարոն Նախագահ, Մենք ցեղասպանություն վերապրածների սերունդներն ենք, ովքեր այսօր անհամբեր սպասում են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Ձեր գլխավորությամբ, Պետությունների իրավունքներին առնչվող Մոնտեվիդեոի Կոնվեցիայի միջոցով, (Արեւմտյան Հայաստանի կողմից հաստատվել է հոկտեմբերի 1-ին, 2016) համարձակ որոշում ընդունի՝ նախաձեռնելով կիրառել Նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար Վճռի համապատասխան իրավական բաժինը:

Շնորհավորում եմ Ձեզ եւ գիտակից, ակտիվ ամերիկայի ժողովրդին, մենք Ձեզ եղբայրական ձեռք ենք մեկնում, որպեսզի մեր երկու ժողովուրդները կարողանան միասնաբար աշխատել անվտանգության, կայունության եւ բարգավաճման հովանու ներքո, հիմքեր դնեն մարդկության լավագույն ապագայի համար, հարգելով մեր բնական պաշարները, եւ այլեւս երբեք բնիկ ժողովուրդները բռնի ուժով չտեղահանվեն ու չոչնչացվեն համակարգված ծրագրերի միջոցով:

Մենք համոզված ենք, որ այսօր աշխարհի մեծ տերությունները իրական հնարավորություն ունեն ուղելու անցյալի սխալները՝ ընդունելով միջազգային օրենք, որի հիմքը կհանդիսանա Խաղաղությունը, առանց որի աշխարհը կվերածվի քաոսի, ուր իշխում է բարբարոսությունը, որ մենք նկատում ենք այսօր Մերձավոր Արեւելքի պատերազմող երկրներում:

Վերադարձնելով արդարադատությունը, պարոն Նախագահ, Դուք մեզ հնարավորություն կտաք համագործակցել՝ աջակցելու համար համաշխարհային ճակատագրի կառուցմանը, որ Դուք այսօր ղեկավարում եք:

Հարգանքներով – Կարին, Նոյեմբեր 09, 2016 թ

Այպիսով մենք սկսել ենք դիվանագիտական հարաբերությունների գործընթաց ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ:

 

Ռուսաստան

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ինչպես դուք կարող եք նկատել դիվանագիտական հարաբերությունները շարունակվում են ԶԼՄ-ների միջոցով մեծ ուշադրություն դարձնելով Արեւմտյան Հայաստանին: Հայ-ռուսական հարաբերությունները կամրապնդվեն 2017 թ. ընթացքում: Մենք կնշենք Արեւմտյան Հայաստանի ճանաչման 100-ամյակը Ռուսաստանի կողմից:

 

Սեւրի դաշնագիրը ստորագրած պետություններ

Բոլոր այն երկրները, որոնք ստորագրել են Սեւրի Դաշնագիրը հատուկ ուշադրության առարկա կլինեն 2017 թ. ողջ ընթացքում’հաշվի առնելով որ 2020 թվականը շատ հեռու չէ:

Բոլոր երկրները, որ ճանաչել են Հայերի ցեղասպանությունը եւ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքները, ինչպիսիք են Ռուսաստանը, Հայաստանի Հանրապետությունը (Արեւելյան) եւ Բոլիվիան հատուկ ուշադրության կարժանանան:

Այն պետությունները, որոնք ճանաչել են «1915 թ. հայկական ցեղասպանությունը», ինչպես Ֆրանսիան եւ Եվրոպական Պառլամենտը, ապա նրանց կառաջարկվի նկատի ունենալ Արեւմտյան Հայաստանի խնդիրը:

Բոլոր այն երկրները, որոնք ընդունել են բնիկ ժողովուրդների իրավունքների հռչակագիրը, հատուկ ուշադրության կարժանանան:

Վերջապես ես կցանկանայի ելույթս ավարտել հիշեցնելով մեր եղբայրական հարաբերությունների մասին հին ժողովուրդների հետ արեւիների, հույների, եզդիների եւ քրդերի: Նրանք մեզ դրդեցին ստեղծել միասնական ուժ, պաշտպանելու համար ընդհանուր իրավունքները, որը կիրառական է ոչ միայն որպես բնիկների, այլ նաեւ որպես Արեւմտյան Հայաստանի քաղաքացի:

Մենք դրական արձագանքեցինք այս նախաձեռնությանը, 2017 թվականը մեզ թույլ կտա ձեւավորել աշխատանքներ տղամարդու եւ կնոջ կորիզով, ովքեր հավատում են ընդհանուր ապագային ուղեկցված հատուկ շրջանակներով:

Ես դիմում եմ մեր բոլոր հայրենակիցներին, առողջություն եւ խաղաղություն գալիք 2017 թ.-ին:

 Կեցցե Արեւմտյան Հայաստանը, Կեցցե հայ ժողովուրդը

 

Արմենակ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ

17.12.2016

ԱՀՀ Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի զեկույցը Խորհրդարանի 4-րդ նստաշրջանում

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավության անցած ճանապարհի եւ նոր հեռանկարների մասին

Ներկա գործընկերներից, ընկերներից ու համակիրներից շատերն են ականատես այն դժվարին ճանապարհի, որ անցել է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարությունը ստեղծման օրից՝ 4 փետրվար 2011-ից մինչեւ այսօր, այս հինգ տարիների ընթացքում: Ավելին՝ նրանցից շատերը դրա մասնակիցներն են: Եւ լավ օրեր ենք ապրել միասին եւ վատ, եւ իսկապես շատ վատ, բայց դյուրին իրավիճակներ չենք տեսել ու չենք ապրել:

ԱՀՀ Կառավարությունը մշտապես կրել է այն ծանր պատասխանատվությունն ու պարտավորեցնող դիրքը, ինչի կոչված է եղել ի սկզբանե: Մշտապես ներկա է եղել ու եղել առաջին դիրքերում՝ այնտեղ, որտեղ նախաձեռնությունների կարիքն է զգացվել, օր ու գիշեր տքնել է այնտեղ, որտեղ դրա պահանջն է զգացվել, պաշտպանել է այնտեղ, որտեղ դրա անհրաժեշտությունն է եղել:

Սակայն դա մի ամբողջական ռազմավարություն է եղել:

Հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության գործընթացում, Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության խնդիրներում առաջին կարեւորության հարցը իրավունքների պաշտպանության իրավական, քաղաքական եւ բովանդակային փաթեթի ձեւաորումն ու ամբողջացումն է, որի սկիզբը դրվել է 2004 թ. Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի կողմից, իսկ շարունակությունը լրացվել ու ամբողջացվել Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի, ԱՀՀ Նախագահի համակարգի, ԱՀՀ Կառավարության ԱՀՀ Խորհրդարանի սերտ ու կառուցողական համագործակցության միջոցով:

Այն ինչ ստեղծվել ու ձեւավորվել, այն ինչ մենք այսօր կոչում ենք՝ «Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի իրավունքների պաշտպանության իրավական-քաղաքական միասնական փաթեթ», իրականում հիմքն է ԱՀՀ ռազմավարության եւ բնականաբար հիմքն է ԱՀՀ Սահմանադրության: Հիմքն է ԱՀՀ Մայր օրենքի, որպես Հռչակագիր ու Հռչակագրեր եւ հիմքն է ԱՀՀ Գլխավոր օրենքի, որպես Սահմանադրություն:

Հաջորդ խնդիրը ԱՀՀ պետական կառույցների ձեւավորումն է, որը հակառակ ամեն տեսակ դժվարությունների ու ընդդիմադրության՝ հաջողությամբ շարունակվում է

ԱՀՀ Բյուջեյի մասին: ԱՀՀ Բյուջեյի մեծ ծրագիրը մշակված է եւ ներկայացված ԱՀՀ Խորհրդարան եւ ԱՀՀ Նախագահին: Դրանից բացի ԱՀՀ տարեկան բյուջեյի հոդվածները քննարկվել են նաեւ ըստ նախարարությունների: Բյուջեյից բացի մենք մեկ այլ կարեւոր խնդիր եւս ունենք:

Ասում եմ մենք՝ նկատի ունենալով ԱՀՀ ամբողջ համակարգը: Եւ դրա մեջ, այսօր արդեն, ԱՀՀ Կառավարության խնդիրն է, ռազմավարական խնդիրը, ԱՀՀ ռազմավարության հիմքների հիման վրա՝ բովանդակային, ծավալուն ու խորը համագործակցություն հաստատելը Հայկական Հարցի լուծմանը համախոհ ու դաշնակից պետությունների կառավարությունների հետ: Սա է մեր գլխավոր խնդիրը առաջիկա տարվա, նույնիսկ առաջիկա տարիների համար, նկատի ունենալով զարգացումների այն բուռն թափն ու արագությունը, որ տեղի է ունենում մեր տարածաշրջանում, Մերձավոր Արեւելքում, Արեւմտյան Հայաստանում: Նկատի ունենալով եւ խնդիրները եւ մարտահրավերները, որոնք վերաբերում են ՀՀ-ին, Արցախին, Մերձավոր Արեւելքում եւ Արեւմտյան Հայաստանում ապրող հայությանը:

Երբ ձեռնարկում էինք այս զեկույցի շարադրմանը, մի պահ մտածեցինք, թե այդ ի՞նչ կարեւոր գործեր են իրականացվել 2016-ի ընթացքում ֆինանսական այս սուղ պայմաններում, որ հիմա դրա մասին հիշենք ու ներկայացնենք: Սակայն ընթացքում պարզվեց, որ տարին բավական բովանդակային ու հագեցած է եղել հասարակական – քաղաքական նշանակության հանդիպումներով ու բանակցություններով, հրատարակություններով, համաժողովներով ու դրանց մասնակցությամբ, քարոզչական լայնածավալ աշխատանքներով: Դրանք այնքան շատ են, որ հաշվի առնելով նաեւ այն փաստը, որ մեր գործընկերներից շատերը դրանց մասին առանձին-առանձին կխոսեն, ես կանգ առնեմ մի քանիսի վրա:

2016-ին հրատարակվեց Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ժողովածուի անգլերեն օրինակը: Ավարտվեց ժողովածուի ֆրանսերեն եւ թուրքերեն օրինակների թարգմանությունը եւ դրանք ուղարկվեցին լրացուցիչ սրբագրության: Ծրագրում է ժողովածուի արաբերեն եւ իսպաներեն լեզուներով թարգմանությունը:

Միջոցառումներ իրականացվեցին Սոչիում եւ Ռուսաստանի Դաշնության այլ համայնքներում, որոնք հնարավորություն տվեցին կրկին հանդիպել հայ համայնքի մեր հայրենակիցներին՝ ամրապնդելու հին կապերը, ստեղծելու նորերը եւ մեր խոսքը հասցնելու մեր հայրենակիցներին:

Մասնակցեցինք Երեւանում կայացած լրագրողների 8-րդ համաժողովին եւ կարեւոր ուղերձ փոխանցեցինք այնտեղ, նշելով որ Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությանը ժամանակն է ավելացնելու 4-րդ բաղադրիչը՝ Մերձավոր Արեւելքի եւ Արեւմտյան Հայաստանի հայերի գործոնը:

Արտաքին գործերի նախարար Գառնիկ Սարգիսեանի աշխատանքային այցելությունների շրջանակներում կարեւոր հանդիպումներ ու բանակցություններ իրականացրինք Մերձավոր Արեւելքի երկրների հասարակական, քաղաքական, հոգեւոր ու պետական շրջանակներում:

Նախագահի եւ հատուկ հանձնարարություններով նախարարի հետ միասին այցելեցինք Արցախ, որտեղ շատ կարեւոր հանդիպումներ ունեցանք Արցախի պետական բարձրաստիճան պաշտոնյաների ու ղեկավարների հետ:

Բնականաբար այս ամենի արդյունքում մեծանում է եւ հարաբերությունների ու աշխատանքի ծավալը, եւ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության հնարավորությունները:

Ուստի, այստեղ ամենեւին ավելորդ չէ կրկնել, որ հայ ժողովրդի խնդիրների լուծումը հնարավոր է Հայկական Հարցի լուծման դեպքում միայն, այդ թվում եւ առաջին հերթին Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) հաստատումով Արեւմտյան Հայաստանի տարածքի վրա:

Միշտ ենք նշել, որ հաղթանակը մերն է լինելու, համոզված ենք, այդպես է լինելու է:

Ամենայն բարիք ու մեծ հաջողություններ Ձեզ հարգելի գործընկերներ, պատգամավորներ.

Շնորհակալություն, ուշադրության համար:

 

Տիգրան Փաշաբեզյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ

 

17.12.2016 թ.

ԱՀ ԱԺ պատգամավոր Լիտիա Մարկոսեանի ելույթը Խորհրդարանի 4-րդ նստաշրջանում

Շնորհակալություն պարոն Նախագահ,

Հարգելի Պտգամավորներ,

Մեծ պատիվ է տրված ինձ առաջին անգամ խոսել Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի առջեւ:

Պետք է ներկայացնեմ ձեզ ինչ նյութերի վրա ենք աշխատում Ժնեւ քաղաքում:

ՄԱԿ-ում հատուկ մասնախումբ կա, որտեղ բնիկ ժողովուրդների իրավունքներն են պաշտպանում, որտեղ Արեւմտյան Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է, որպես բնիկ ժողովուրդ:

Շատ հարցեր կան մեր իրավունքների հետ կապված, որ պետք է առաջարկենք:

Մեր ձայնը նախ եւ առաջ բնիկ ժողովուրդների ձայնն է, որով մեզ կարեւորություն տանք, որպես բնիկ ժողովուրդ:

Երկրորդ մասնախմբում, որը կոչվում է Մտավոր Սեփականության Համաշխարհային Կազմակերպություն` մեր Ավանդական սովորություններն են, մեր մշակութային արտահայտություններն են եւ բնական ռեսուրսներն են, որոնց անօրինական յուրացման դեմ պայքար է մղում մեր պատվիրակությունը:

Արեւմտյան Հայաստանի պատվիրակությունը մասնավոր առաջարկներ ունի անօրինական իրացումի նշանակության համար, կապված ցեղասպանության հարցի հետ:

Այս պաշտպանությունը մեր ազգի գոյության հետ է կապված:

Հայ ազգի գոյատեւումը պայմանավորված է հայկական ավանդույթների, մշակութային արտահայտումների եւ բնական ռեսուրսների, այսինքն՝ իր հայրենի հողի պաշտպանության հետ:

Շնորհակալություն.

Լիտիա Մարկոսեան,

ԱՀ ԱԺ-ի (Խորհրդարանի) պատգամաւոր

17.12.2016

ԱՀ ԱԺ պատգամավոր Ազնիվ Չիթչյանի ելույթը Խորհրդարանի 4-րդ նստաշրջանում (Ռուսերեն)

ԱՀ ԱԺ պատգամավոր Ազնիվ Չիթչյանի ելույթը Խորհրդարանի 4-րդ նստաշրջանում (Ռուսերեն)

(ելույթը ռուսերեն լեզվով է եւ տեղադրված է կայքի ռուսերեն բաժնում)

ԱՀ ԱԺ պատգամավոր Վրէժ Աբրահամեանի ելույթը Խորհրդարանի 4-րդ նստաշրջանում

ԱՀ ԱԺ պատգամավոր Վրէժ Աբրահամեանի ելույթը Խորհրդարանի 4-րդ նստաշրջանում

 

ԱՀ ԱԺ պատգամավոր Ժան Ղազարոսեանի ելույթը Խորհրդարանի 4-րդ նստաշրջանում

ԱՀ ԱԺ պատգամավոր Ժան Ղազարոսեանի ելույթը Խորհրդարանի 4-րդ նստաշրջանում

2-րդ նստաշրջան – Արևմտյան Հայաստանի Խորհրդարանի 1-ին գումարման պագտամավորներ (18.10.2014 թ.)

Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման պագտամավորներ (փոփոխություններով և լրացումներով): Լիազորությունները հաստատվել են 18.10.2014 թ. կայացած 2-րդ նստաշրջանում:

         Ազգանուն     Անուն

ԱՀ ԱԺ պատգամավոր Սամուէլ Մհերեանի ելույթը Խորհրդարանի 4-րդ նստաշրջանում

Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան մեծարգոյ պաշտոնեաներ,

Ազգային ժողովի պատգամաւորներ, սիրելի հայրենակիցներ.

ուրախ եմ, ողջունելու ձեզ, Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի չորորդ նստաշրջանում, որտեղ պատիւ ունենք ներկայացնելու նաեւ այս տարուայ ընթացքում կատարած մեր աշխատանքները:

Այսպիսով, սոյն թւականի փետրուարի 7-ին «ԽՆՈՒՍ» մշակութային հիմնադրամը Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ` Տէր Վահան արքեպիսկոպոս Հովհաննիսեանի աւրհնութեամբ եւ անմիջական մասնակցութեամբ Փարիզի սուրբ Յովհաննէս Մկրտիչ եկեղեցում կազմակերպեց «ՏՈՒՆԴԱՐՁԻ ՃԱՄՓԱՆ» ֆիլմի դիտումը, որտեղ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահ` Արմենակ Աբրահամեանը բազմաթիւ մարդկանց ներկայութեամբ Բարէշնորհ Տէր Վահան սրբազանին շնորհեց Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան ինքնութեան քարտը եւ վկայագիրը:

Մարտի 11-15-ն ընկած ժամանակահատուածում Հայ Առաքելական Եկեղեցու Հարաւային Ռուսաստանի թեմի առաջնորդ` Գերաշնորհ Տէր Մովսէս սրբազանի աւրհնութեամբ, ԽՆՈՒՍ մշակութային հիմնադրամը, Սոչի քաղաքի հայերի միութեան, ՍԵՒԱՆ հասարակական կազմակերպութեան, «ՀԱՄՇԵՆԿԱ» համշենցի կանանց միջազգային միութեան հետ համատեղ, ինչպէս նաեւ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Ազգայի ժողովի պատգամաւորներ` Վալերի Մուրադեաի, Ազնիւ Չիտեանի եւ Գալուստ Տրապիզոնեանի աջակցութեամբ Ադլերի, Վերխնայա Բերանդայի եւ Գագրայի (Աբխազիա) հայկական համայնքներում  (ընդհանուր թւով 600-ից ավելի մարդկանց մասնակցութեամբ) իրականացրեց միջոցառումների շարք, որոնցից մէկում իր անձնական ներկայութեամբ մեզ պատւեց Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան վարչապետ` Տիգրան Փաշաբեզեանը:

Ապրիլ ամսին Տէր Գարեգին վարդապետ Համբարձումեանի աւրհնութեամբ «ՏՈՒՆԴԱՐՁԻ ՃԱՄՓԱՆ» ֆիլմը ցուցադրւեց Էջմիածնի Գեւորգեան Հոգեւոր ճեմարանի հանդիսութիւնների մեծ դահլճում, որտեղ ճեմարանականներից զատ ներկայ էին նաեւ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան մի շարք պաշտոնեաներ, արմատներով խնուսցիներ եւ մտաւորականներ:

Ամռանը, պատգամաւոր Վարդան Կալամկերեանի հետ նախաձեռնեցինք ուխտագնացություն դէպի Արեւմտեան Հայաստան (Մուշ, Խնուս), որտեղ ծանոթացանք եւ կապեր հաստատեցինք  տեղի իսլամացած հայերի հետ: Այցելեցինք Մուշի հայկական ակումբը: Այնտեղ զարմանքով իմացանք, որ նրանք տեղեակ են մեր գործունեութեանը եւ մասնաւորապէս` իմ հեղինակած ՄԵՆԱՎՈՐ ԲԱԶԷՆ պատմավեպին, որն ի դէպ` հանդիսանում է նախորդ դարասկզբին Խնուս գավառում տեղի ունեցած անցուդարձի գեղարվեստական նկարագրութիւնը:

Այսպէս, գիտակցելով եւ կարեւորելով այն մարտահրավերները, որոնք ծառացած են մեր առջեւ, ինչպէս նաեւ պրոպագանդայի, տեղեկատվական, մշակութային պայքարի ողջ կարեւորութիւնը, հաշվի առնելով նաեւ այն ցավալի իրողությունը, որ Արեւմտեան Հայաստանում բնակվող մեր հայրենակիցները չեն տիրապետում Հայոց գրին եւ լեզվին` քայլեր  ձեռնարկեցինք ԵԴԵՄԻ ՊԱՐՏԵԶԸ փաստագրական ֆիլմը եւ ՄԵՆԱՎՈՐ ԲԱԶԷՆ պատմավէպը թուրքերեն լեզուով թարգմանելու եւ դրանք որպէս քարոզչական զենք` Արեւմտեան Հայաստանում բնակւող հայերի մէջ տարածելու գործում:

Հոկտեմբեր ամսին Ալէքսանդր Աբրահամեանի սիրայոժար հովանաւորութեամբ վերահրատարակւեց իմ հեղինակած` հոգեւոր բանաստեղծութիւնների «Այբ-Քէ» ժողովածուն, որն արտահայտում է քրիստոնեայ մարդու յոյզերն ու մտորումները, որոնք ուղղւած են Արարիչ Աստուծոյն որպէս ապաշխարութեան եւ փառաբանութեան խոնարհ աղոթականչեր…

«Այբ-Քէ» ժողովածոյի երկրորդ հրատարակութեամբ, որը համալրել ենք «Քարեր, կանչէ՛ք` Ովսաննա՜» խորագիրը կրող բանաստեղծութիւնների շարքով, նպատակ ունենք վերադառնալու Մաշտոցեան սուրբ այբուբենին` սկզբունքորէն հրաժարւելով դարեր շարունակ դրան կցորդ դարձած «և», «օ», «ֆ» տառերից: Յոյս ունենք, որ աղոթական այս ստեղծագործութիւնները լեզուաբանների ու բանասէրների կողմից կընկալւեն իբրեւ իրենց ուղղւած հորդորական նամակներ եւ կնպաստեն դասական ուղղագրութեան վերականգմանը, որից մասամբ հեռացել են, թէ’ արեւմտահայերեն, թէ’ արեւելահայերեն գրական լեզուները` խիստ վտանգելով մեր` հայերիս ազգային միասնութիւնը:

Նոյն ամսին, Ռուսաստանի Դաշնութեան Օբնիսկ եւ Տվեր քաղաքներում «ԱՐԱՔՍ» կրթամշակութային միութեան եւ Տէր Ներսէս քահանայ Քանանեանի հետ համատեղ  եւ պատգամաւոր Աղվան Տոնականեանի աջակցութեամբ կազմակերպեցինք «Այբ-Քէ» ժողովածոյի շնորհանդէսը եւ «ՏՈՒՆԴԱՐՁԻ ՃԱՄՓԱՆ» ֆիլմի դիտումը:

Դեկտեմբերի (վաղը) 18-ին Հայ Առաքելական Եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տէր Վազգեն եպիսկոպոս Միրզախանեանի աւրհնութեամբ եւ նախաձեռնութեամբ նմանատիպ միջոցառում կանցկացնենք նաեւ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցուն կից հանդիսասրահում:

Եւ որպէս վերջաբան, գալիք տարուայ նախաշեմին, բոլորիս մաղթում եմ սէր, յանդուրժողականութիւն, հանմբերութիւն, արդյունաւետ աշխատանք: Թող Աստուծոյ խաղաղութիւնը պաշտպանի Հայաստանի սահմանները արտաքին ու ներքին ոսոխից եւ թող մեր Տէր Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդեան լոյսն ու զորութիւնը հովանավոր լինի բոլոր Իրեն սիրողներին` դէպի  բաղձալի յաղթանակը…

Շնորհակալութիւն.

Սամուէլ Մհերեան ,

ԱՀՀ Ազգային ժողովի պատգամաւոր,

«Խնուս» մշակութային հիմնադրամի քարտուղար`

 

17.12.2016

ԱՀ ԱԺ պատգամավոր Էդուարդ Փոլատովի ելույթը Խորհրդարանի 4-րդ նստաշրջանում

ԱՀ ԱԺ պատգամավոր Էդուարդ Փոլատովի ելույթը Խորհրդարանի 4-րդ նստաշրջանում

ԱՀ ԱԺ պատգամավոր Արտաշես Մելիքյանի ելույթը Խորհրդարանի 4-րդ նստաշրջանում

ԱՀ ԱԺ պատգամավոր Արտաշես Մելիքյանի ելույթը Խորհրդարանի 4-րդ նստաշրջանում