ԱՀ ԱԺ պատգամավոր Էռնեստ Գրիգորյանի ելույթը Խորհրդարանի 4-րդ նստաշրջանում
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Նախագահ Արմեն Տեր-Սարգսյանի զեկույցը Խորհրդարանի 4-րդ նստաշրջանում
Հարգելի Պարոն Նախագահ, Հարգելի Պարոն Վարչապետ.
Հարգելի գործընկերներ` Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարան) պատգամավորներ, Կառավարության անդամներ.
Այսօր 17 դեկտեմբեր 2016 թ. իր աշխատանքներն է սկսում Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 4-րդ նստաշրջանը.
Սա շատ հատկանշական օր է մեր կյանքում պատմական հայրենիքի վերածնման եւ Արեւմտյան Հայաստանի պետականաստեղծ կառույցների ձեւավորման գործում:
Ուղիղ 12 տարի առաջ, 17 դեկտեմբեր 2004 թ., ազատագրված Արցախի Շուշի քաղաքում Արեւմտյան Հայաստանի հայերի հիմնադիր ժողովում հիմնվեց Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ ընդունվեց «Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնորոշման իրավունքների մասին» հռչակագիրը, իսկ 2007 թ. իսկ 2007 թ. «Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների մասին» հռչակագիրը, որպես Հայկական լեռնաշխարհի բնիկներ:
Անցնող տարիների ընթացքում Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդն արդյունավետ աշխատանքներ է իրականացրել ՄԱԿ–ի Բնիկ ժողովուրդների փորձագիտական հանձնաժողովի շրջանակներում մասնակցելով ՄԱԿ–ի «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» հռչակագրի ձեւավորման ու ընդունման, դրա հիմքերի վրա Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնության եւ քաղաքացիության կառույցի ձեւավորման, ինչպես նաեւ հետագայում Արեւմտյան Հայաստանի պետական ողջ համակարգի ձեւավորման գործընթացներում:
Բարեկամներ,
Մեկ շաբաթ առաջ, 8 դեկտեմբեր 2016 թ., Փարիզում, կյանքից հեռացավ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի հիմնադիրներից Էդուարդ Թովմասյանը, մարդ, որ ամբողջ կյանքը նվիրաբերեց Արեւմտյան Հայաստանի ազատագրության ու վերածնման գործին:
Խնդրում ենք հոտընկայս մեկ րոպե լռությամբ հարգել նրա հիշատակը: Շնորհակալություն:
Հարգելի գործընկերներ,
1-ին գումարման 3-րդ նստաշրջանից հետո ընկած ժամանակահատվածում Խորհրդարանը շարունակել է իր արդյունավետ աշխատանքը:
Կառավարության եւ Նախագահական համակարգի հետ միասին սերտ համագործակացությամբ իրականացվել նշանակալի աշխատանք, որից մի քանիսը կներկայացնենք Ձեր ուշադրությանը:
Մարտ 2016 – հոկտեմբեր 2016
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պատգամավորները ու պաշտոնյաները վարչապետի գլխավորությամբ մասնակցել են «Խնուս» Մշակութային հիմնադրամի «Տունդարձի ճամփան» ֆիլմի ցուցադրությանը եւ միջոցառումներին Սոչիում եւ Աբխազիայում:
Կազմակերպվել է «Տունդարձի ճամփան» փաստագրական ֆիլմի ցուցադրությունը եւ հիմնադրամի տնօրեն Սամվել Մհերյանի «ԱՅԲ Քէ» գրքի շնորհանդեսը Ռուսաստանի Դաշնության Օբնիսկ եւ Տվեր քաղաքներում:
Գաղտնիք չէ, որ Ռուսաստանի Դաշնության որոշ հայ համայնքներում մեր գործունեությունը խոչըդոտների է հանդիպում, այդ իմաստով վերոնշյալ միջոցառումները չափազանց կարեւոր են, ինչպես կապերի հաստատման ու ամրապնդման, այնպես էլ տեղի հայ համայնքներին հասցնելու Արեւմտյան Հայաստանի հայերի իրավումքների պաշտպանության ոլորտում իրականացված մեր աշխատանքների վերաբերյալ լուրջ ու ծավալուն տեղեկատվություն:
Ապրիլ 2016
Արցախի եւ ՀՀ-ի սահմաններին ադրբեջանական ագրեսիայի կապակցությամբ, ապրիլի 3-ին, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը (Խորհրդարան) հանդես եկավ հայտարարությամբ ուղղված ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի անդամ պետությունների խորհրդարաններին, որտեղ մասնավորապես ասված էր. «Մերձավոր Արեւելքի հակամարտության հրահրողները եւ Թուրքիայի Հանրապետության ղեկավարությունը, որպեսզի խուսափեն իրենց արարքների անխուսափելի պատասխանատվությունից, ձգտում են պատասխանատվությունը իրենց եւ Թուրքիայի Հանրապետության վրայից փոխանցել ՀՀ-ի եւ Արցախի սահմաններ` Ադրբեջանի Հանրապետության ագրեսիայի միջոցով: Այսպիսով, փորձելով շեղել համաշխարհային հանրության ուշադրությունը իրենց իրական նպատակներից եւ հանցագործ ծրագրերից Մերձավոր Արեւելքում, ու փրկել Թուրքիայի Հանրապետությունը եւ նրա հրահրողներին անխուսափելի պատասխանատվությունից:
Կոչ ենք անում միջազգային հանրությանը, մասնավորապես այն երկրներին, որոնք ներգրավված են հակամարտության կարգավորման գործընթացում, գործուն քայլեր ձեռնարկել, ստիպելով Ադրբեջանի Հանրապետությանը դադարեցնել ագրեսիան եւ հարկադրել խաղաղության:
Հակամարտության հետագա վատթարացումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների, ինչպես ադրբեջանական, այնպես էլ թուրքական կողմի համար:
Ամեն ինչ կավարտվի այնտեղ, որտեղ սկսվել է, այդ թվում, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության հաստատմամբ`Արեւմտյան Հայաստանում»:
Սեպտեմբեր 2016
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Հայրենակցական, համայնքային ու հայրենասիրական հասարակական միությունների եւ Հաւատքի հարցերի մշտական յանձնաժողովների ջանքերով Երեւանում տեղի ունեցավ «Այլակրօն հայերն աշխարհի» թեմայով խորհրդաժողովը, որը բարձրացրեց այլակրոն հայերին ազգային – պետական ծրագրերում ներգրավելու հարցերը:
24 ապրիլ – 12 դեկտեմբեր 2016
2015 թ.-ի մարտ-ապրիլ ամիսներին Խորհրդարանի պատգամավորները մասնակցեցին Ֆրանսիայում՝ Փարիզում եւ Մարսելում, Շվեյցարիայում՝ Ժնեւում եւ Լոզանում կազմակերպված եւ Հայերի ցեղասպանության 100-ամյա տարելիցին, Հայկական հարցի կարգավորմանը, Արեւմտյան Հայաստանի նկատմամբ իրավունքների պաշտպանության խնդիրներին նվիրված միջազգային համաժողովներին: Վերոնշյալ թեմայով Եվրոպայում համաժողավների շարքը շարունակվեց մինչեւ 2015 թ.-ի դեկտեմբեր ամիսը, որոնց ակտիվ մասնակցեցին Խորհրդարանի պատգամավորները:
Հունիս 2016
Նախագահական համակարգի եւ Խորհրդարանի համագործակցությամբ հնարավոր եղավ մասնակցությունը ՄԱԿ-ի կողմից չճանաչված երկրների ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերին Աբխազիայում, որտեղ տեղի ունեցան կարեւոր շփումներ ու հանդիպումներ երկրի նախագահի, վարչապետի, այլ պաշտոնատար անձանց եւ պատգամավորների հետ: Այդ հանդիպումներում բարձրացվեցին հայ- աբխազական պատմական մշակութային շփումները բարձր մակարդակով շարունակելու հարցերը, համշենահայերի խնդիրները: Հաստատվեցին ամուր կապեր «Աբխազիայի հայերի միության» հետ:
Հուլիս 2016
Պայմանավորվածություն ձեռք բերվեց Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի եւ Աբխազիայի Խորհրդարանի միջեւ բարեկամության պատգամավորական խումբ ստեղծելու մասին:
Որոշում է կայացվել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Մարտարվեստի ֆեդերացիայի հիմնադրման մասին:
Հայտարարություն է հրապարակվել ուղղված ՅՈՒՆԵՍԿՕ–ին Անիի հարցով:
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովը (Խորհրդարան), 23 հունիս 2016 թ. որոշում է կայացրել «Սեւրի խաղաղության պայմանագիրը վավերացնելու մասին:
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովը (Խորհրդարան), 7 օգոստոս 2016 թ. որոշում է կայացրել «Ծովային Իրավունքի մասին» Միավորված Ազգերի Կազմակերպության Կոնվենցիան վավերացնելու եւ «Ծովային Իրավունքի մասին» Միավորված Ազգերի Կազմակերպության Կոնվենցիայի XI մասի իրականացման վերաբերյալ»:
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովը (Խորհրդարան), 8 օգոստոս 2016 թ. որոշում է կայացրել «Պետությունների իրավունքների եւ պարտականությունների մասին» Կոնվենցիան, որպես պետությունների իրավունքներ եւ պարտականություններ ճանաչելու մասին:
12.10.2016
Որոշումներ են կայացվել
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Փոստի հիմնադրման մասին:
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Ֆիլատելիայի ֆեդերացիայի հիմնադրման մասին:
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Թեմատիկ ֆիլատելիստական եւ փոստային նամականիշերի (դրոշմանիշների) հրապարակման մասին:
01.11.2016
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցների ներկայացուցիչները մասնակցել են Երևանում եւ Ստեփանակերտում անցկացված Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի աշխատանքներին եւ հանդես եկել ելույթներով:
17,11. 2016
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության «Regnum» Լրատվական Գործակալության կազմակերպած «Հայկական Հարցը եւ Թուրքիայի նեոօսմանական քաղաքականությունը, մարտահրավերներ եւ սպառնալիքներ» անվանումով միջազգային համաժողովին, որին մասնկացում էին փորձագետներ Ռուսաստանից, ՀՀ-ից, Սիրիայից, Իրանից, Իրաքից, Իսրայելից: Կարդացվել են երկու զեկույցներ.
Խորհրդարանի նախագահ Արմեն Տեր-Սարգսյանը ներկայացրել է «Հայկական Հարցը եւ Թուրքիայի նեոօսմանական քաղաքականությունը, մարտահրավերներ եւ սպառնալիքներ», իսկ Խորհրդարանի պատգամավոր, Մշակույթի հանձնաժողովի պատասխանատու Յուլիա Գյուլոյյանը. «Հայ ժողովուրդի մշակութային ու հոգեւոր արժեքների յուրացումն ու ոչնչացումը՝ եւ Թյուրքիոյ նեոօսմանական քաղաքականությունը, մարտահրավերներ եւ սպառնալիքներ» զեկույցները:
07.12.2016
«МИР – это МЫ» հասարակական-քաղաքական ամսագրում հրատարկվել է երեք հոդված Արեւմտյան Հայաստանի Հանրապետության, Հայկական Հարցի եւ Հայերի ցեղասպանության թեմաներով:
Անցնող ժամանակաշրջանի ընթացքում Խորհրդարանն ընդունեց Արեւմտյան Հայաստանի համար առաջնային նշանակություն ունեցող օրենքներ, քննարկվեց եւ հաստատեց հայությանը վերաբերվող միջազգային նշանակության ռազմավարական ծրագրեր եւ ուղղություններ: Եվ այս աշխատանքները մենք շարունակելու ենք: Մինչեւ նոր ընտրությւոնները առաջարկում ենք պատրաստել եւ ընդունել «պաշտպանության եւ զինված ուժերի մասին», «Հայկական լեգեոնի մասին», «Սպորտի մասին», «Քաղաքացիության մասին» եւ այլ: Շարունակվելու է աշխատանքը հիմնական օրենքի վրա՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության:
2017 թ. իրականացվելու են շատ կարեւոր միջոցառումներ:
Դրանցից՝
տարվա ընթացքում նշվելու է Հայկական Լեգեոնի ստեղծման 100-ամյակը,
տարեվերջին նշվելու է Ռուսաստանի կառավարության դեկրետի 100-ամյակը,
մի քանի համաժողովներ կանցկացվեն Մոսկվայում, Ռոստովում, Սոչիում, ՀՀ-ում, Աբխազիայում, Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում:
Եվ ամենակարեւորը.
Համշենահայության կյանքում նշանակալի իրադարձություն կլինի 2017 թվականին Սոչիում եւ Աբխազիայում անցկացվելիք համշենահայության միջազգային համաժողովը՝ «Համշենյան աշխարհ – մենք միասնական ենք» խորագրով, որի շրջանակում տեղի կունենան կոնֆերանսներ եւ մշակութային տարբեր փառատոներ: Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցեն ստեղծագործական խմբեր, մշակության եւ կրթական ոլորտի նշանավոր գործիչներ, պատմաբաններ, քաղաքագետներ, միջազգային ճանաչված լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Աբողջությամբ պատրաստ է ֆորումի ծրագիրը եւ արդեն իսկ համաձայնեցված՝ Աբխազիայի եւ Ռուսաստանի համապատասխան կառույցների հետ:
Ակնկալում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը կաջակցի մեր նախաձեռնությանը եւ ֆորումն իրական տոն եւ ինքնության ճանաչման հարթակ կդառնա համշենահայության համար:
Կարեւորում ենք նաեւ Խորհրդարանի պատգամավորների կատարած աշխատանքը Համշենահայերի 1-ին միջազգային համաժողով նախապատրաստելու հարցով, որին մասնակցեցին Ընտանիքի, կանանց եւ առողջության, Մշակույթի, Մամուլի եւ լրատվության, Երիտասարդության եւ սպորտի մշտական հանձնաժողովների պատասխանատուները եւ անդամները՝ «Համշենուհի» համշենահայ կանանց միջազգային կազմակերպության նախագահ՝ պատգամավոր Սաիդա Օհանյանի գլխավորությամբ:
Համաժողովը հնարավորություն է ստեղծում մշակութային, կրթական, դիվանագիտական, միջխորհրդարանական կապերի հաստատման եւ ամրապնդման համար Արեւմտյան Հայաստանի եւ Ռուսաստանի, ՀՀ-ի, Աբխազիայի, Եվրոպայի պատվիրակների միջեւ: Նախատեսված է անցկացնել 2017 թ.-ի աշնանը:
2016 թ.-ի ընթացքում՝ Խորհրդարանի պատգամավորները մասնակցեցին ՄԱԿ-ի Բնիկ ժողովուրդների հանձնաժողովի եւ Ինտելեկտուալ սեփականության իրավունքների (WIPO) հարցերով նստաշրջաններին: ՄԱԿ-ում աշխատանքները կազմակերպվել է Նախագահի նախաձեռնությամբ եւ պետական համակարգի բոլոր ճյուղերի՝ նախագահի ինստիտուտի, խորհրդարանի, կառավարության եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի համատեղ ուժերով: Սա կրկին հաստատում է, որ նշված բոլոր կառույցներն Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության հարցերում գործում են համատեղ եւ միասնաբար:
Սրանք այն համապետական նշանակության ծրագրերն են, որոնք կամրապնդեն Արեւմտյան Հայաստանի Հանրապետության միջազգային կապերն ու դիրքերը:
Հարգելի գործընկերներ.
Խորհրդարանը նախկինում միշտ էլ արագ արձագանքել է տարածաշրջանային ռազմա-քաղաքական այն զարգացումներին, որոնք վերաբերել են Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության հարցերին:
Այսօր Մերձավոր Արեւելքում կրկին լարված իրավիճակ է, ինչը կանխատեսելով, դեռեւս 2015 թ.-ի ապրիլի 25-ին, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը հատուկ ուղերձով դիմել է ՄԱԿ-ի անդամ երկրների խորհրդարաններին՝
նշելով, որ Հայերի ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների ավարտով իրականում սկսվում է հայության իրավունքների պաշտպանության նոր վճռական փուլը,
առաջարկելով, ՄԱԿ-ի հովանու ներքո, իրավական-քաղաքական գործընթաց սկսել ապահովելու համար 1918-1920 թթ. կայացված որոշումների իրականացումը, պաշտպանելու եւ հաստատելու համար Արեւմտյան Հայաստանի հայերի ու քաղաքացիների եւ Արեւմտյան Հայաստանի բնիկների ազատ ապրելու, զարգանալու եւ ապագա ունենալու իրավունքը Արեւմտյան Հայաստանի Հանրապետության հովանու ներքո՝ Բնօրրան Հայրենիքում:
Հաշվի առնելով ներկայի տարածաշրջանային ռազմա-քաղաքական իրողությունները կարեւոր ենք համարում Խորհրդարանի նախագահության եւ պատգամավորական կազմի աշխատանքների ակտիվացումը՝ ի նպաստ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ու հաստատման: Ինչպես նաեւ միջխորհրդարանական կապերի հաստատման եւ ամրապնդման աշխատանքները, նկատի ունենալով՝ Սիրիայի ճգնաժամը քաղաքական միջոցներով կարգավորելու, ինչպես նաեւ ժողովրդական դիվանագիտության ու պաշտպանության լծակները գործարկելու խնդիրները, տարածաշրջանում խաղաղության ու համագործակցության տարածքներ ստեղծելու նպատակով:
Շնորհավորում եմ գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը:
Շնորհակալություն ուշադրության համար:
Արմեն Տեր-Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարան) Նախագահ
17.12.2016թ.
ԱՀՀ Նախագահ Արմենակ Աբրահամյանի ողջույնի խոսքը Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարան) 4-րդ նստաշրջանում
Հարգելի պատգամավորներ,
Կառավարության հարգելի անդամներ,
Ազգային Խորհրդի հարգելի անդամներ, հարգելի քաղաքացիներ եւ բարեկամներ
Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի 12-րդ տարեդարձի առիթով, նախ եւ առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Արմեն Տեր–Սարգսյանին, ով դեկտեմբերի 17-ին կազմակերպելով խորհրդարանի հերթական նիստը’ հարգանքով նշում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի Հռչակագիրը:
Օրենսդրական պայմանաժամերի պահպանումը վկայում է համայն աշխարհի եւ մեր ժողովրդի առջեւ, որ Արեւմտյան Հայաստանի ներկայացչության բացակայությունը մի վատ հիշողություն է, որն այլեւս գոյություն չունի հույս ունենալով ընդունել միակից իրագործական սահմանադրություն, որը նման է Կենաց ծառին: Առաջադեմ եւ զարգացող սահմանադրություն, հաշվի առնելով’ պատմության արմատները եւ մեր ժողովրդի տեսանկյունները’ զարգացման եւ անվտանգության ասպարեզներում:
Պարոն Տիգրան Փաշաբեզյանին, ով սեղմ բյուջեյով, ինչ որ կերպ հնարավորություն է ստեղծում կառավարության համար ամրապնդել իր կառույցները եւ բարելավել հարաբերությունները այլ պետությունների եւ մեր ժողովրդի հետ, ինչպես նաեւ կառավարության բոլոր անդամներին, ովքեր օր ու գիշեր պայքարում են իրականացնելու համար նախագահի բանաձեւերն ու որոշումները’ հաշվի առնելով վարչապետի ցուցումները:
Ես ցանկանում եմ նախ եւ առաջ հատուկ շնորհակալություն հայտնել մեր Խորհրդարանի պատգամավորներ’ ամազոնուհիներին, մեր մարտիկներին, համայնքների պատասխանատուներին, ովքեր պայքարում են դժվարին եւ հաճախ շատ ծանր պայմաններում, այդ ամենի հետ մեկտեղ կարողանում են նրբամտությամբ եւ հնարամտությամբ ապահովել իրենց ընտանիքների բարեկեցությունը:
Ես կցականայի այստեղ նշել Խորհրդարանի պատգամավոր մեր վետերանների կամքը, ովքեր ներկա են բոլոր հայրենասիրական արարողություններին, երկինք են բարձրացնում Արեւմտյան Հայաստանի դրոշը եւ զգաստ դիրքով կատարում են Արեւմտյան Հայաստանի հիմնը’ «Զարթիր Լաոն»:
Դրանով նրանք ցույց են տալիս հայ մարտիկի ռազմատենչությունը, որ ունեն եւ գրեթե 100 տարի մասնակցում են բոլոր պատերազմներին եւ մարտերին աչքի լույսի պես պահելով հայրենիքի սերը: Հարգա՜նք:
Ես իհարկե հատուկ շնորհակալություն եմ հայտնում այն պատգամավորներին, ովքեր ի վիճակի են ամեն օր հյուսել այն պարանը, որ մեզ դարձնում եւ միասնական, եւ հավաքական ամրապնդելու մեր պետությունը:
Ես կավարտեմ իմ շնորհակալական խոսքը’ այն հղելով Ազգային Խորհրդի անդամներին, այն անձանց, ովքեր հիմնականում ստվերում են եւ չեն նկատվում, պատրաստում են հողը, որպեսզի մեր պետական համակարը կարողանա հանգիստ ձեւով իրականացնել իր առաքելությունը:
Խորին շնորհակալություն եմ հայտնում մեր նվիրատուներին, ովքեր զորակցում են մեր առաքելություններին իրագործելու մեր ծառայությունները Արեւմտյան Հայաստանի Հանրապետության անունով:
Այսօր մենք կարող ենք նշել, որ այս պայքարին են միացել հույները, ասորի-գալդիենները, Ջավախքի հայերը, Ադրբեջանի հայերը, Աբխազիայի հայերը: Նրանք գիտեն, որ կարող են վստահել ինձ, պարտավորություն, որը իրավական եւ քաղաքական աջակցություն է:
Ահա, Արեւմտյան Հայաստանի մեր բնիկ ժողովրդի իրական եւ կենդանի բաղադրիչները…
Երկու տարի հետո տեղի կունենան նոր ընտրություններ: Մեծ աշխատանք է սպասվում Արեւմտյան Հայաստանին գալիք տարիների ընթացքում, իսկ 2017 թվականը կլինի նախապատրաստման, կազմակերպման եւ ծրագրավորման տարի:
Մենք պետք է ստեղծենք խորհրդարանական հանձնաժողովներ, որոնց օգնության ձեռք կմեկնեն Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ կառավարության անդամները, որպեսզի դիմագրավենք մեր դեմ կանգնած մարտահրավերներին:
Մեր ուժը ամփոփում է եւ մեզ թույլ է տալիս ինքնակամ մասնակցել մարտահրավերներին: Մեր այս ցանկությունը սնվում է մեր նախնիների տառապանքով: Ահա թե ինչ ենք մենք զգում, երբ հասնում ենք Արարատ լեռան գագաթին:
Այս ամիս լրանում է Արեւելյան Լեգիոնի ստեղծման 100-ամյակը: Սկզբում Լեգիոնի մեծամասնությունը կազմում էին Հայոց ցեղասպանությունից մազապուրծ կամավորներ, ովքեր գալիս էին Կիլիկիայից եւ Մուսա Լեռից:
Արեւելյան Լեգիոնը, որ հետո կոչվեց «Հայկական Լեգիոն», ապագայում հանդիսանում է Արեւմտյան Հայաստանի ազգային բանակի արմատը:
«Հայկական Լեգիոնը», որ այսօր կոչվում է «Հայ Լեգիոն», կվերակենդանանա մոխիրներից, կամավոր պահուստային պարտավորությունների ծրագրի շնորհիվ, որը հաստատվել է Արեւմտյան Հայաստանի թիվ 37-րդ հրամանագրով:
2017 թվականը կլինի Հայ Լեգիոնի 100-ամյակի տարի: Այս առիթով ես կոչ եմ անում բոլոր կամավորներին միանալ մեր Լեգիոնի շարքերին:
Արեւմտյան Հայաստանի անունից ես հարգանքի տուրք եմ մատուցում ազատամարտիկներին, ովքեր կամավոր, Արեւելյան Լեգիոնի ստեղծման օրից մինչեւ Արցախի եւ Սիրիայի պատերազմը, ծառայում են պաշտպանելու Արեւմտյան Հայաստանի իդեալները:
Պաշտպանելու Արեւմտյան Հայաստանի հայ ազգը,
Պաշտպանելու ազատ, անկախ, ինքնիշխան Արեւմտյան Հայաստանը,
Կեցցե անկախ, ինքնիշխան եւ ազատ Արեւմտյան Հայաստանը
Արմենակ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ
17.12.2016
ԱՀ ԱԺ պատգամավոր Արմենակ Հարմանտայեանի ելույթը Խորհրդարանի 4-րդ նստաշրջանում
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Հաւատքի եւ Հայրենակցական հարցերու մշտական յանձնախումբերու տարած աշխատանքը 2016-թ ընթացքին:
Հարգելի գործընկեր,
Ահաւասիկ հաւաքական գործի արդիւնքները.
Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Հայրենակցական, համայնքային ու հայրենասիրական հասարակական միութիւններու եւ Հաւատքի հարցերու մշտական յանձնաժողովներու ներկայացուցիչները յունուար 2016-են սկսեալ ձեռնարկեցին «Այլակրօն հայերն աշխարհի» թեմայով խորհրդաժողովի նախապատրաստական աշխատանքները, որը կարելի եղաւ յաջողութեան իրականացնել Երեւանի «Կոնգրես» հիւրանոցի ժողովասրահին մէջ, 8 Սեպտեմբեր 2016 թ: Շնորհակալութիւն կը յայտնենք բոլոր այն անձերուն, որ իրենց բարոյական եւ անմիջական մասնակցութիւնը բերեցին խորհրդաժողովի աշխատանքներուն:
Հաւատքի եւ Հայրենակցական հարցերու մշտական յանձնախումբերու համագործակցութեան շրջանակներուն մէջ սերտորեն աջակցեցին Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Արտաքին գործոծ նախարարութեան եւ նախարար Գառնիկ Սարգիսեանին Մերձավորարեւելեան այցելութիւններն ու հանդիպումները յյաջողութեամբ պսակելու համար:
Շնորհակալութիւն կը յայտնենք պատգամաւոր Աշոտ Գազանճեանին, նիւթական եւ բարոյական աջակցութեան համար: Հաւատքի եւ Հայրենակցական հարցերու մշտական յանձնախումբերու ներկայացուցիչը եւ Լիբանանի անձնակազմը մասնաւորապէս շնորհակալութիւն կը յայտնեն այն անձնաւորութիւններուն, ովքեր դիւրացուցին ծրագրւած աշխատանքներու իրականացումը:
2017-թ ընթացքին տարուելիք աշխատանքերը:
Նախապատրաստութեան մէջ է, «Այլակրօն հայերն աշխարհի» թեմայով երկրորդ Խորհրդաժողովը որ տեղի պիտի ունենայ 2017-ի փետրուար ամսուայ ընթացքին:
Հարմանտանեան Արմենակ,
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (խորհրդարանի) պատգամավոր,
Հաւատքի եւ Հայրենակցական հարցերու մշտական յանձնախումբերու ներկայացուցիչ
17 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2016
ՓԱՐԻԶ
Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության միասնական փաթեթը
Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության միասնական փաթեթը
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները:
2–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր չորս գլուխներում:
Ժողովածուն հրատարակվում է հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն լեզուներով: Բոլոր այլ լեզուներով հրատարակությունների դեպքում բնագիր է համարվում հայերենը:
Շնորհակալություն ենք հայտնում Հայրենակցական Միությունների Խորհրդի «Բնօրրան» հանդեսի ղեկավար – խմբագիր Ժոզեֆ Ավետիսյանին, ում նախաձեռնությամբ, ելնելով ժամանակի հրամայականից, սույն ժողովածուի մի շարք կարեւոր նյութեր հրատարակվեցին հանդեսում 2013 թ. (թիվ 1–6 (21–26), էջ 208–235):
(4–րդ լրամշակված հրատարակություն)
Ժողովածուի անգլերեն տարբերակը բեռնեք այստեղից
Ժողովածուի ռուսերեն տարբերակը բեռնեք այստեղից
Ժողովածուի արեւմտահայերեն տարբերակը բեռնեք այստեղից
Ժողովածուի թուրքերեն տարբերակը բեռնեք այստեղից
ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ԵՒ ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇՏԱԿԱՆ, ԶԻՆՎԱԾ, ԴՐԱԿԱՆ ՉէԶՈՔՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
ՈՐՈՇՈՒՄ
թիվ 1/2011 – 29.03.2011 թ.
ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
«ՉԷԶՈՔ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՒ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ» ՀԱԱԳԱ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1907 Թ. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ (Convention V)
ՀԻՄԱՆ ՎՐԱ
– ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է–
ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ԵՒ
ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՄՇՏԱԿԱՆ, ԶԻՆՎԱԾ, ԴՐԱԿԱՆ ՉէԶՈՔՈՒԹՅՈՒՆԸ
Ն Ա Խ Ա Բ Ա Ն
Նկատի առնելով մարդկության եւ հայության կրած մարդկային, հոգեւոր, մշակութային, նյութական եւ տարածքային կորուստները Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ,
Հաշվի առնելով այն ճշմարտությունը, որ մարդկությունն այսօր գտնվում է հոգեւոր-մշակութային, բարոյա-հոգեբանական եւ տնտեսական-քաղաքական խոր ճգնաժամի մեջ, որոնք սպառնում են քաղաքակրթությունների բախմամբ եւ Երրորդ համաշխարհային պատերազմի հրահրմամբ,
Նկատի ունենալով «Չէզոք պետությունների եւ անձանց իրավունքների եւ պարտավորությունների մասին ցամաքային պատերազմի ժամանակ» Հաագա, 18 հոկտեմբեր 1907 թ. Կոնվենցիան (Convention V), որպես մարդկության եւ հայության իրավական ուղիղ ճանապարհ՝ խուսափելու համար ազգամիջյան եւ միջկրոնական բախումներից, նաեւ հակամարտություններից եւ պատերազմներից,
Հաշվի առնելով այն փաստը, որ Արեւմտյան Հայաստանի պետականության բացակայությունը ծավալապաշտական քաղաքականության պատճառով Արեւմտյան Հայաստանի հայությանը իրավականորէն զրկեց նույն՝ «Չէզոք պետությունների եւ անձանց իրավունքների եւ պարտավորությունների մասին ցամաքային պատերազմի ժամանակ» Հաագա, 18 հոկտեմբեր 1907 թ. Կոնվենցիային (Convention V) մաս կազմելու հնարավորությունից, ինչպես նաեւ՝ համապարփակ ինքնապաշտպանություն կազմակերպելու իր բնական իրավունքից, որով Հայկական պետությունը, որպես անկախ իշխանություն, եթե գոյություն ունենար՝ անպայման օգտվելու էր «Չէզոք պետությունների եւ անձանց իրավունքների եւ պարտավորությունների մասին ցամաքային պատերազմի ժամանակ»՝ Հաագա, 18 հոկտեմբեր 1907 թ. Կոնվենցիայի (Convention V) դրույթներից, նաեւ խաղաղության առաջին պայմանագրից՝ 1899 թ.:
Անհրաժեշտ համարելով ընդգծել այն փաստը, որը հատուկ վերհիշեցման ու գնահատման է արժանի, երբ 1915 թ. մայիս 24-ին Եռյակ համաձայնության պետությունները՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, առաջինը հանդես եկան Օսմանյան կառավարության կողմից հայերի բնաջնջման քաղաքականության դեմ համատեղ հայտարարությամբ, որով Օսմանյան կառավարության կողմից հայերի նկատմամբ իրականացված բռնությունները որակեցին, որպես «Թուրքիայի նոր ոճիրը ընդդեմ մարդկության եւ քաղաքակրթության» (1):
Հիմնվելով պատմական այն փաստի վրա, որ Հայկական Կիլիկիան անկախություն հռչակեց 1920 թ. օգոստոս 4-ին, բայց Ֆրանսիան, շրջանցելով 1915 թ. հոկտեմբեր 27-ին Հայկական Կիլիկիայի ինքնավարության վերաբերյալ համաձայնությունը Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի ներկայացուցիչ Պօղոս Նուպար Փաշայի եւ Ֆրանսայի արտաքին գործերի նախարարության արեւելյան բաժնի պետ Ֆրանսուա Ջորջ-Փիքուի միջեւ, զինաթափեց ու լքեց Կիլիկիայի հայերին, ինչի հետեւանքով Կիլիկիայի անկախությունը չգոյատեւեց (2):
Այս տարին այն ժամանակաշրջանն էր, երբ, հենվելով միջազգային ընդունված չափանիշների վրա, Օսմանյան կայսրությունը անդամահատվեց, եւ որի հիման վրա ստեղծվեցին նոր, անկախ արաբական պետություններ:
Հիմնվելով նաեւ այն իրողության վրա, որ 1918 – 1920 թթ. Հայկական Աշխարհի ազատագրական պայքար մղող նահանգները՝ Նախիջեւան, Զանգեզուր, Արցախ, Ջավախք եւ Հայաստանի Հանրապետություն, ոտնձգությունների ենթակա դարձան թուրքական եւ ադրբեջանական զինված ուժերի կողմից,
Եւ այն հանգամանքը, որ մինչ 1920 թ. Հայաստանի Հանրապետությունը անդամակցության խնդրանքով Ազգերի Լիգային ուղղված դիմումի պատասխանին էր սպասում, քեմալական Թուրքիան նոր հարձակման էր ենթարկում Հայաստանն ու հայությունը՝ տապալելու համար Սեւրի Դաշնագրի դրութների եւ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի իրագործումը Հայաստանում,
Ինչպես նաեւ պատմական այլ իրադարձություններ, որոնք տասնամեակներ շարունակ արգելափակեցին հայ ժողովրդի ազատ, ինքնիշխան ապրելու, զարգանալու եւ առաջընթացի իրավունքը իր իսկ տարածքներին վրա՝ որպես բնիկ ժողովուրդ:
Եւ վերջապես, ՄԱԿ-ի հռչակած միջազգային սկզբունքների եւ չափանիշների համաձայն, վերահաստատելով մեր հանձնառությունը հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքին` նպաստելու համար տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը, ապահովելու համար ժողովուրդների ազատ զարգացման եւ առաջընթացի իրավունքը,
Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը սույն որոշմամբ
Հայտարարում է՝
- Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի Մշտական, Զինված, Դրական Չեզոքությունը բռնագրավված Երկրամասի՝ Արեւմտյան Հայաստանի դե յուրե (de jure) եւ դե ֆակտո (de facto) տարածքների վրա, նկատի ունենալով առաջին հերթին`
ա) ինչպես Հայաստան – Թուրքիա սահմանազատումը` համաձայն ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի, 22 նոյեմբեր 1920 թ. (3),
բ) այնպես էլ պատմական Հայաստանի, այդ թվում` Արեւմտյան Հայաստանի եւ Հայկական Կիլիկիայի, համաձայն՝ ՄԱԿ-ի «Գաղութային երկրներին եւ ժողովուրդներին անհապաղ անկախություն շնորհելու մասին» Հռչակագրի, 14 դեկտեմբեր 1960 թ.,
գ) եւ վերջապես, Արեւմտյան Հայաստանի նկատմամբ, որպես բնիկ ժողովուրդ, Արեւմտյան Հայաստանի Հայերի ունեցած` պատմական, ծագումնաբանական, մշակութային, քաղաքակրթական, պետականաստեղծ անժխտելի, անբեկանելի եւ անժամանցելի իրավունքները՝ համաձայն ՄԱԿ-ի «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» Հռչակագրի, 13 սեպտեմբեր 2007 թ.:
- Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի Մշտական, Զինված, Դրական Չեզոքության Հայտարարությունը տարածվում է, թե՛ Արեւմտյան Հայաստանի քաղաքացիություն ստացած եւ թե՛ դեռեւս չստացած բոլոր հայերի վրա՝ հիմք ընդունելով այն փաստը, որ նրանք սփյուռքա-հայեր չեն, ինչպես ներկայացվում է մինչեւ այսօր, այլ Հայոց ցեղասպանության եւ բռնագաղթի հետեւանքով աշխարհի տարբեր երկիրների մեջ բնակություն հաստատած Արեւմտյան Հայաստանի հայեր:
- Արեւմտյան Հայաստանի հայերը, ներառյալ` Հայկական գաղթավայրերի բնակչությունը, ժամանակակից աշխարհի մեջ տեղի ունեցող ագրեսիվ պատերազմների, հեղաշրջումների, ազգամիջյան եւ միջկրոնական ընդհարումների, նաեւ այսպես կոչված քաղաքակրթությունների բախման եւ դրանցից բխող բռնություններին, կոտորածներին եւ ցեղասպանություններին, առավել եւս հրահրված կամ ուղղորդված քաոսային վիճակներին չմասնակցելու իրավունք ունի համաձայն` «Չեզոք պետությունների եւ անձանց իրավունքների եւ պարտավորությունների մասին ցամաքային պատերազմի ժամանակ»` Հաագա, 18 հոկտեմբեր 1907 թ. Կոնվենցիայի (Convention V):
- Արեւմտյան Հայաստանի հայերը, ներառյալ` Հայկական գաղթավայրերի բնակչությունը, հաջորդական բռնություններից, հարձակումներից, բռնագաղթերից ու կոտորածներից պաշտպանվելու, ինչպես նաեւ իր բնակության երկիրը արտաքին ագրեսիայից պաշտպանելու իրավունք ունի, համաձայն` ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի, որը շեշտում է` «Անհատական եւ հավաքական ինքնապաշտպանության իրավունքը»:
- Արեւմտյան Հայաստանի հայերը, ներառյալ` Հայկական գաղթավայրերի բնակչությունը, իր բնակության երկրի կողմից այլ երկրի նկատմամբ իրականացված ագրեսիային ու ներքաղաքական բախումներին, նաեւ քաղաքացիական կռիվներին չմասնակցելու իրավունք ունի, համաձայն` «Չեզոք պետությունների եւ անձանց իրավունքների եւ պարտավորությունների մասին ցամաքային պատերազմի ժամանակ»` Հաագա, 18 հոկտեմբեր 1907 թ. Կոնվենցիայի (Convention V):
Արեւմտյան Հայաստանի հայերի խաղաղ ու անվտանգ ապրելու եւ զարգանալու որպես օրինակ ունենք Լիբանանի հայ համայնքի քաղաքական առաջատար ուժերի միացյալ հայտարարությունը` 1975-1990 թթ. տեղի ունեցած ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման խնդրով, որը բնորոշվեց որպես «Լիբանանի հայության դրական չեզոքություն»:
- Արեւմտյան Հայաստանի հայերը, բոլոր այն դեպքերում, երբ հարկադրված են պաշտպանելու իրենց Մշտական, Զինված, Դրական Չեզոքությունը՝ կազմակերպում են հասարակական կարգի եւ համայնքի անվտանգության, պաշտպանության եւ տարածքային ապահովության զինված ուժեր, համաձայն` ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի, որը շեշտում է «Անհատական եւ հավաքական ինքնապաշտպանության իրավունքը»:
- Ինչպես Արեւմտյան Հայաստանի հայերը, նունպես Հայոց Հայրենիքից տարբեր ժամանակաշրջաններում, տարբեր պատճառներով բռնագաղթված ու տարագրված հայությունը՝ բարոյական, պատմական, քաղաքակրթական, քաղաքական եւ քաղաքացիական բոլոր իրավունքներն ունեն կիրառելու Մշտական, Զինված, Դրական Չեզոքության քաղաքականությունը, այն պատճառով, որ մինչեւ օրս Ազգերի Լիգան, ապա ՄԱԿ-ը ու Միջազգային ընկերակցությունը պատշաճ մակարդակով չեն պաշտպանել Հայաստանի ու հայության բնական, մշտական եւ անօտարելի իրավունքները:
- Այս առումով դատապարտելի են Ազգերի Լիգայի եւ ՄԱԿ-ի փաստաթուղթերի պարունակած անընդունելի այն դրութները, որոնք տեղ են գտել առաջինի ստեղծած Միջկառավարական Խորհրդակցական Կոմիտեի որոշման մեջ` «Հայ փախստականների հարցերի եւ լքած գույքի մասին» (2 օգոստոս 1929 թ.) եւ երկրորդի` «Միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումների եւ միջազգային իրավունքի կոպիտ խախտումների զոհ դարձած անձանց իրավական պաշտպանության եւ փոխհատուցման հիմնական սկզբունքների եւ ուղեցույցների մասին» որոշման մեջ (թիվ 60/147 – 16 դեկտեմբեր 2005 թ.):
- Արեւմտյան Հայաստանի հայերը, ներառյալ` Հայկական գաղթավայրերի բնակչությունը քաղաքական քաշկռտուքների եւ չարաշահությունների դաշտից դուրս գալու եւ իր ազգային հիմնախնդիրներն իրավական մեկ հարթություն տեղափոխելու իրավունք ունի:
- Աշխարհով մեկ սփռված 10 միլիոն հայերը կարողություն ունեն մեծամասնություն ապահովել եւ անվտանգություն հաստատել Արեւմտյան Հայաստանի մեջ, հետեւաբար իրավասու է եւ անհրաժեշտություն է Վիլսոնյան Իրավարար վճռի դե ֆակտո (de facto) իրականացումը:
- Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությանը հանձնարարում է` այսուհետ իր օրենսդրական, իրավական, հայեցակարգային, կառուցվածքային եւ կազմակերպչական գործունեության մեջ առաջնորդվել «Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի Մշտական, Զինված, Դրական Չեզոքության» քաղաքականության իրավական քաղաքական սկզբունքների համաձայն, ըստ որի` «Արեւմտյան Հայաստանը Մշտական, Զինված, Դրական եւ Անկախ, Ինքնիշխան Ժողովրդավարական Պետություն է»:
- «Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի Մշտական, Զինված, Դրական Չեզոքության Մասին» Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի Հայտարարությունը դե յուրե (de jure) ուժի մեջ է մտնում հայտարարությունից անմիջապես հետո, իսկ դե ֆակտո (de facto)` Հայտարարության մասին Որոշումը Նիդեռլանդների կառավարությանը հանձնելուց 60 օր հետո, համաձայն`«Չեզոք պետությունների եւ անձանց իրավունքների եւ պարտավորությունների մասին ցամաքային պատերազմի ժամանակ»` Հաագա, 18 հոկտեմբեր 1907 թ. Կոնվենցիայի (Convention V):
Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդ
——————————
Այլ լեզուների թարգմանության դեպքում բնագիր է համարվում փաստաթղթի հայերենը:
——————————
Ծանօթագրություն
- î»ë, Le premier communiqué turc. Agence Télég. Wolff. Constantinople, le 4 juin 1915, L’Agence Havas avait publié, le 24 mai, la déclaration suivante, après une entente préalable entre les Gouvernements de France, de Grande-Bretagne et de Russie:
“Depuis un mois environ, les populations turque et kurde de l’Arménie procède, de connivence et souvent avec l’appui des autorités ottomanes, à des massacres des Arméniens. De tels massacres ont eu lieu vers la mi- d’avril (nouveau style) à Erzeroum, Terdjan, Eghine, Akn, Bitlis, Mouch, Sassoun, Zeitoun et dans toute la Cilicie ; Les habitants d’une centaine de villages aux environs de Van ont été tous assassinés ; dans la ville même, le quartier arménien est assiégé par les Kurdes. En même temps, à Constantinople, le Gouvernement ottoman sévit contre la population arménienne inoffensive.
En présence de ces nouveaux crimes de la Turquie contre l’humanité et la civilisation, les Gouvernements alliés font savoir publiquement à la Sublime Porte qu’ils tiendront personnellement responsables des dits crimes tous les membres du Gouvernement ottoman ainsi que ceux de ses agents qui se trouveraient impliqués dans de pareils massacres. ”
«Գրեթե մէկ ամիս է ի վեր, Հայաստանի թյուրք եւ քյուրտ բնակիչները օսմանյան հեղինակությունների թուլատուութեամբ ու յաճախ անոնց նեցուկը ունենալով ջարդեր կը գործադրեն Հայերի դէմ: Նման ջարդեր տեղի ունեցան ապրիլի կէսին Էրզրումի մեջ (Կարին), Թերճան, Եղինէ, Պիթլիս, Մուշ, Սասուն, Զէյթուն եւ ամբողջ Կիլիկիոյ մէջ: Վանի շրջակայ գրեթե հարյուր գյուղերի հայերը բոլորն ալ սպաննուեցան եւ Վանի հայկական թաղամասը շրջապատուած էր քյուրտերի կողմէ: Միեւնուն ժամանակ օսմանյան Կառավարությունը չարչրկեցին Կոստանդնուպոլսու անպաշտպան հայ բնակչությունը: Մարդկութեան եւ քաղաքակրթութեան դէմ գործուած Թուրքիոյ այս նոր ոճիրներու հանդէպ դաշնակից կառավարութիւնները հանրօրէն կը տեղեկացնեն Մեծ Դռան, որ թուրք կառավարութեան բոլոր անդամները անհատապէս պատասխանատու պիտի համարուին, ինչպէս նաեւ բոլոր այն պաշտօնեաները, որոնք մասնակից դարձան այս ջարդերուն»:
- La Correspondance d’Orient, Revue économique, politique et littéraire
Le 19 janvier, 1920,
1/ Le conseil supreme des allies a decider que le gouvernement de l’Etat Arménien est reconnu comme gouvernement de fait;
2/ Que cette reconnaissance ne préjuge pas la question des frontières de l’Etat armenien.
- La Correspondance d’Orient, Revue économique, politique et littéraire
Հունվար 19, 1920,
1/ Դաշնակիցների Գերագուն Խորհուրդը հայտարարությամբ տեղեկացնում է, որ ճանաչում է Հայկական պետության կառավարությունը, որպես փաստացի կառավարություն,
2/ որոշուած է, որ ճանաչումը չի կանխորոշում Հայկական պետության սահմանների հարցը:
- Իրավարար վճռի պաշտօնական եւ ամբողջական անվանումն է. «Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիո եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ», 22-ը նոյեմբերի, 1920 թ.:
- Voici la Sentence Arbitrale officiel et complet ; “La décision du Président des Etats-Unis
d’Amérique pour la détermination de la frontière entre la Turquie et l’Arménie,
l’accès à la mer de l’Arménie et la démilitarisation de tout territoire turc adjacent”.
ՀՐԱՄԱՆԱԳԻՐ ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ
Սույն Հրամանագրով հաստատվում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Զինանշանը:
Զինանշանը վահան է, երկու եզրաշերտերով՝ կապույտ եւ ծիրանագույն: Վահանի վրա հավերժության նշանն է՝ ութանկյան մեջ, որի ճառագայթների շարունակման միջոցով վահանը բաժանվում է չորս մասի:
Զինանշանի բոլոր գույները կրկնում են Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Դրոշի գույները՝ կապույտ, ծիրանագույն, մուգ կապույտ, սպիտակ:
Ստորեւ տրված է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Զինանշանի գույների տվյալները.
(RGB)
Կապույտ – 0 | 54 | 200
Ծիրանագույն – 255 | 164 | 0
Մուգ Կապույտ – 79 | 0 | 140:
Արմենակ Աբրահամյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ
06.04.2015 թ.
ՀՐԱՄԱՆԱԳԻՐ ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի 17 դեկտեմբեր 2004 թ. Հռչակագրի ա) Կետի Արեւմտյան Հայաստանը (Հայրենիք) պետք է ունենա իր պետական դրոշը, զինանշանը եւ օրհներգը։ Ելնելով սույն Հռչակագրի դրույթներից՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը որոշեց հաստատել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նոր դրոշը։
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության դրոշը Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է:
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության դրոշը քառագույն է։ Կենտրոնում երկու խորհրդանշաններն են՝ մուգ կապույտ ութանկյան մեջ՝ ծիրանագույն հավերժության ութաթեւ նշանը, որոնք իմաստավորում են տիեզերական ներդաշնակությունը։
Ութանկյան չորս գագաթներից` սկիզբ առնող մուգ կապույտ ճառագայթները ձգվում են չորս ուղղությամբ, ինչպես աշխարհի չորս ծագերը, մուգ կապույտը երիզված է ծիրանագույնով, դրոշի չորս հատվածները բաց երկնագույն են:
Դրոշը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, որպես քաղաքակրթության բնօրրան։
Մուգ կապույտը խորհրդանշում է հայ ժողովրդի հավերժականությունը։
Ծիրանագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի բանախոսությունը, արիականությունը եւ ստեղծագործ ազատության կենսասիրությունը:
Բաց երկնագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի լուսավորչականությունը եւ առաքելականությունը:
Սպիտակը խորհրդանշում է հայ ժողովրդի բարեպաշտությունը։
Դրոշի լայնության եւ երկարության չափերի հարաբերությունն է` 1։2 – ի:
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության դրոշի լայնության եւ երկարության հարաբերակցության չափերի պահպանմամբ կարող է օգտագործվել նաեւ փոքր կամ մեծ չափի դրոշ։
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության դրոշի նկարագրության գունավոր պատկերը ներկայացվում է սույն օրենքին կից։
Անցումային դրույթներ
- Մինչեւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Խորհրդարանի վերջնական ձեւավորումը սույն հրամանագիրն օրենքի ուժ ունի։
- Սույն հրամանագրի ուժի մեջ մտնելու պահից Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի նախկին դրոշը հանձնվում է Արեւմտյան Հայաստանի Հայերի Ասամբլեային, որպես Ասամբլեայի խորհրդանիշ։
- Արեւմտյան Հայաստանի Հանրապետության դրոշը կիրառության մեջ է մտնում հրամանագրի ստորագրման պահից։
Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահ՝
Արմենակ Աբրահամյան
Փարիզ, Ֆրանսիա , 21.10. 2011 թ.
Երրորդ նստաշրջանի օրակարգ
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի)
3-րդ նստաշրջանի օրակարգ
26.12.2014 թ.
Նախապատրաստական նիստ, 12:00-ին
- Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Նախագահության եւ Մշտական հանձնաժողովների համատեղ նախապատրաստական նիստ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի աշխատանքների կազմակերպման նպատակով:
27.12.2015 թ.
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների գրանցում 13:30-ից 14:00
:
Առաջին նիստ, 14:00-ից 16:00
- Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 3-րդ նստաշրջանի բացումը:
- Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի օրհներգը:
- Հարգանքի տուրք Սինայի, Փարիզի, Բեյրութի, Մալիի ահաբեկչություների զոհերի եւ ռուսական ռազմական օդանավի օդաչուների հիշատակին, որոնք Սիրիայում պայքարում էին ահաբեկչության դեմ:
- Հաշվի հանձնաժողովի ընտրություն:
- Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի ողջույնի խոսքը:
- 3-րդ նստաշրջանի օրակարգի հաստատում:
- Լրացուցիչ ընտրությունների միջոցով Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի թափուր պատգամավորական տեղերում նոր պատգամավորների մանդատների եւ լիազորությունների հաստատում:
- Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Նախագահ Արմեն Տեր-Սարգսյանի զեկույցը 2015 թ. կատարված աշխատանքների մասին:
- Ելույթներ, հարցեր, առաջարկներ:
- 2-րդ նստաշրջանից հետո ընդունված Օրենքների հաստատում:
- Առաջին ընթերցմամբ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագծի հաստատում: Ելույթի համար խոսքը տրվում է ԱՀՀ Նախագահ Արմենակ Աբրահամյանին:
- Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Մշտական հանձնաժողովների հաշվետվությունը կատարած աշխատանքների վերաբերյալ եւ ապագա ծրագրերի հաստատումը:
Ընդմիջում՝ 14:00-14:30:
Երկրորդ նիստ, 16:30-ից 18:30
- Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի զեկույցը՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ռազմավարությունը եւ քաղաքականությունը Արեւմտյան Հայաստանի եւ Մերձավոր Արեւելքի հայության իրավունքների պաշտպանության եւ անվտանգության վերաբերյալ:
- Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության Ներքին գործերի նախարար Մարտիրոս Շահբազյանի, Կրթության նախարար Վրեժ Քոսայանի, Ֆինանսների ու զարգացման նախարար Հրաչ Փիլիոսյանի, ԱՄՆ-ում ԱՀՀ հյւոպատոս Գարո Արմենյանի ելույթները:
- Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի հաշվետվությունը 2015 թ. կատարած աշխատանքների վերաբերյալ եւ ապագա ծրագրերի հաստատումը:
- Ելույթներ, հարցեր, առաջարկներ:
- Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Մշտական հանձնաժողովների հաշվետվությունը կատարած աշխատանքների վերաբերյալ եւ ապագա ծրագրերի հաստատումը:
- Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի ուղերձի ընդունումը՝ մերձավորարեւելյան նոր իրադարձությունների եւ իրողությունների համատեքստում:
- Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի օրհներգը:
- Նիստի փակումը:
28.12.2015 թ.
Երրորդ նիստ, ժամը 10:00-ից 13:00
- Աշխատանքներ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Մշտական հանձնաժողովներում, 10:00-ից 13:00:
- Մամլո ասուլիս «Նոյյան Տապան» Lրատվական գործակալությունում, 13:00-ին:
Արմեն Տեր–Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ
16.12.2015թ.