ՀՐԱՄԱՆԱԳԻՐ ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ

 

Սույն Հրամանագրով հաստատվում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Զինանշանը:

Զինանշանը վահան է, երկու եզրաշերտերով՝ կապույտ եւ ծիրանագույն: Վահանի վրա հավերժության նշանն է՝ ութանկյան մեջ, որի ճառագայթների շարունակման միջոցով վահանը բաժանվում է չորս մասի:

Զինանշանի բոլոր գույները կրկնում են Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Դրոշի գույները՝ կապույտ, ծիրանագույն, մուգ կապույտ, սպիտակ:

Ստորեւ տրված է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Զինանշանի գույների տվյալները.

(RGB)

Կապույտ – 0 | 54 | 200

Ծիրանագույն – 255 | 164 | 0

Մուգ Կապույտ – 79 | 0 | 140:

Արմենակ Աբրահամյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ

 

06.04.2015 թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

20 + 13 =