ԱՀ ԱԺ պատգամավոր Կոնստանտին Տեր-Հովհաննեսովի ելույթը Խորհրդարանի 4-րդ նստաշրջանում (Ռուսերեն)

ԱՀ ԱԺ պատգամավոր Սաիդա Օհանյանի ելույթը Խորհրդարանի 4-րդ նստաշրջանում (Ռուսերեն)

(ելույթը ռուսերեն լեզվով է եւ տեղադրված է կայքի ռուսերեն բաժնում)

«Обозримое будущее возрождаемой исторической Родины Западной Армении »

ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Խինոեւի ելույթը Խորհրդարանի 4-րդ նստաշրջանում (Ռուսերեն)

ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Խինոեւի ելույթը Խորհրդարանի 4-րդ նստաշրջանում (Ռուսերեն)


(ելույթը ռուսերեն լեզվով է եւ տեղադրված է կայքի ռուսերեն բաժնում)

«ВЕЧНЫЙ ТЕРРОР»

ԱՀՀ Կրթության Նախարար Վրեժ Քոսայանի ելույթը Խորհրդարանի 4-րդ նստաշրջանում

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կրթության Նախարարության 2016-2017 թթ. գործունեության համառոտ զեկույց

Արեւմտահայերենի ուսուցման հետ կապված մեր հինական նպատակներից է Արեւմտյան Հայաստանում ձեւավորվող եւ ձեւավորված հայ համայքներում կազմակերպել արեւմտահայերենի ուսուցման դասընթացներ։ Անցյալում Արեւմտյան Հայաստանի մի շարք քաղաքներում (Դերսիմ, Մուշ, Տիգրանակերտ) կազմակերպվել են արեւմտահայերենի դասընթացներ։ Տարբեր պատճարներով 2015 թվականին չհաջողվեց կազմակերպել կամ շարունակել դրանք։ Անհաջողության պատճառներից էին Թուրքիայի Հանրապետությունում եւ Արեւմտյան Հայաստանում տիրող իրողությունը, քաղաքական իրավիճակի սրումը տարածաշրջանի ժողովուրդների եւ պետական ուժերի միջեւ: Պակաս կարեւոր չէր նաեւ արեւմտահայերենի մասնագետների պակասը, ֆինանսական միջոցների սղությունը։

Ներկայիս Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կրթության Նախարարությունում Վարչապետ պարոն Տիգրան Փաշաբեզյանի եւ նախարարության պաշտոնյաների ու մասնագետների մասնակցությամբ ծրագիր է մշակված ուսուցման եւ քերականության դասագրքերի պատրաստման նպատակով։ Գրքերի պատրաստման աշխատանքներով զբաղվում է Կրթության փոխնարար Մովսես Նաջարյանը։ Գրքերի պատրաստումից հետո ուսուցման համար ծրագրված է պատրաստել ու վերապատրաստել արեւմտահայերենի ուսուցիչներ։ Ծրագրված է ուսուցումն իրականացնել համացանցի միջոցով։

 2017 թվականի համար «Հայկական վիրտուալ համալսարան»-ի (ՀՎՀ) հետ ձեռք է բերվել համաձայնություն Թուրքիայի Հանրապետությունից եւ Արեւմտյան Հայաստանից արեւմտահայերեն սովորելու համար դիմորդնեերի ընդունելությունն ու ուսուցումը իրականացնել անվճար կերպով։

 

Վրեժ Քոսայան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կրթության Նախարար

17.12.2016 թ.

ԱՀ ԱԺ պատգամավոր Գեորգիս Բալեանի ելույթը Խորհրդարանի 4-րդ նստաշրջանում

ԱՀ ԱԺ պատգամավոր Գեորգիս Բալեանի ելույթը Խորհրդարանի 4-րդ նստաշրջանում

ԱՀ ԱԺ պատգամավոր Վարդան Կալամկերյանի ելույթը Խորհրդարանի 4-րդ նստաշրջանում

Սիրելի  գործընկերներ նախ եւ առաջ ես շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ տեր ու  փրկիչ Հիսուս Քրիստոսին, որ հնարավորություն ունեցա որպես պատգամավոր մասնակցելու Արեւմտյան Հայաստանի Ազգային  Ժողովի (Խորհրդարան) 4-րդ նստաշրջանին: Շարունակելով խոսքս շնորհակալություն եմ հայտնում Խորհրդարանի նախագահ պարոն Արմեն Տեր-Սարգսյանին այս նստաշրջանը անցկացումը նախաձեռնելու եւ մեր կատարված աշխատանքները ներկայացնելու հնարավորությունը ընձեռելու համար: Այս տարվա կատարած աշխատանքներից ուզում եմ առանձնացնել Սամվել Մհերյանի հետ Արեւմտյան Հայաստան այցելությունը,  որտեղ  առիթ ունեցանք ծանոթանալու եւ կապեր հաստատելու մեր հայրենակիցների հետ:

Ֆինանսական միջոցների սղության պատճառով այս տարի չհաջողվեց առաջընթաց գրանցել պարաօլիմպիկ խաղերի կազմակերպման ոլորտում, բայց հույս ունենք, որ գալիք տարում կլրացնենք այդ բացը:

Ցանկանում եմ որ Աստված էլ ավելի զորացնի մեր հավատքը առկա մարտահրավերներին դիմակայելու եւ դրանք հաղթահարելու համար:

Շնորհավորում եմ  բոլորիդ եկող Նոր տարին եւ Սուրբ  ծնունդը:

Շնորհակալություն

Վարդան Կալամկերյան,

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (խորհրդարանի) պատգամավոր

17.12.2016

ԱՀ ԱԺ պատգամավոր Աղվան Տոնականյանի ելույթը Խորհրդարանի 4-րդ նստաշրջանում

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (խորհրդարանի)  4-րդ նստաշրջանի հարգելի մասնակիցներ,

Հարգելի Տիկնայք և Պարոնայք,  Ողջունում եմ   բոլորիդ  Արեւմտյան Հայաստանի Հանրապետության  Ազգային Ժողովի (խորհրդարանի) 1գումարման   4-րդ նստաշրջանի կապակցությամբ։ Եւ իմ Խորին շնորհակալությունն եմ հայտնում  բոլորիցդ որ հնարավորություն ընձեռնեցիք  ինձ ելույթ ունենալու և ներկայացնելու Ջավախքի Հայերի Ազգային Խորհրդի 2016 թվականի իրականացրած աշխատանքներն  ու իրական իրավիճակը այսօր Ջավախքում։

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության մաս կազմող Ջավախքի Հայերի Ազգային Խորհուրդը ներկայացնում է 2016 թվականի ընթացքում իր կատարած աշխատանքները, որոնք կրում են իր մեջ տարբեր բնույթներ և դրանք բաղկացած են 2 կետերով։

  1. 1. Քարոզչական
  2. 2. Իրավիճակն այսօր Ջավախքում

 

  1. 1. Քարոզչական աշխատանքներ

Քարոզչական աշխատանքներ են տարվում տարբեր ձևաչափերով և ուղղություններով։

Հիմնական աշխատանքները կատարվում են երիտասարդությայն շրջանակներում։

Հաշվի առնելով այն փաստը, որ, ապագան  ՀԱՅ երիտասարդի ձեռքում է, և մենք պարտավորվում ենք ու պատասխանատվություն ենք կրում ներկա երիտասարդության  և ապագա սերնդի առջև։ Չնայած այդ ամենին, մեր  աշխատանքների ընթացքում ի հայտ են գալիս տարբեր խոչնդոտներ և տարբեր խնդիրներ։ Սակայն այդ ամենը մեզ չի հուսաթափում, այլ, հակառակը, ջանասիրաբար և հպարտորեն միասնական ջանքերի շնօրհիվ, կամաց կամաց բայց հաստատուն քայլերով առաջ ենք շարժվում։

Ջավախքի Հայերի Ազգային Խորհրդի նպատակն է։ Ստեղծել,  համախմբվածություն, համերաշխություն, միաբանության հիմքեր, և այս խորագրի շուրջ  հանուն այսօրվա և ապագայի  հզօր հայրենիքի հիմքը արմատապես խորացնել ինչպես Ջավախքահայության այնպես ել ողջ, տարագիր հայության շրջանակներում։

Այս բոլոր աշխատանքները կատարվում են ոչ միայն Ջավախքում, այլ նաև Աեւելյան Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում։

 

Ջավախքի Հայերի Ազգային Խորհուրը, իր մասնակցությունը ունեցավ հոկտեմբերի 22 ին  Սամվել Մհերյանի կազմակերպած միջոցառմանը Տունդարձի Ճամբան ֆիլմի ցուցադրմանը, Ռուսաստանի դաշնության Օբնինսկ քաղաքում։

Ֆիլմի ցուցադրմանը մասնակցում եին 160 և ավելի հայեր, որոնք ապրում էին Օբնինսկ քաղաքում։ Անհատական զրույցների ժամանակ մենք քարոզչական աշխատանքներ եինք կատարում թ՞ե Արևմտյան Հայաստանի Հանրապետության  և թ՞ե  Ջավախքի Հայերի Ազգային Խորհրդի  Գաղափարների ու Գործունեության մասին։

Տարբեր միջոցառումների ընթացքում ներկայացնելով Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը, և Ջավախքի Հայերի Ազգային Խորհուրդը,   Արեւմտյան Հայաստանի Հայության և Արեւմտյան Հայաստանի Իրավունքների Պաշտպանության Իրավական-Քազաքական  փաթեթը։

Ջավախքի Հայերի Ազգային խորհրդը իր երկամյա քրտնաջան աշխատանքնեի շնորհիվ կարողացել է վաստակել հարգանք և պատիվ, Հայ հասարակության շարքերում, և  ընդգրկել իր գաղափարների շուրջ տարբեր տարիքի անձանց։

Ջավախքի Հայերի Ազգային Խորհուրդը իր մասնակցությունն ունեցավ Արցախի ինքնապաշտպանությանը,  Ապրիլ-Մայիս ամիսներին։ Եւ այս հարցում իրենց աջակցությունն ունեցան, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Հարգարժան Պարոն Արմենակ Աբրահամեանը, Արեւվտայն Հայաստանի Հանրապետության Վարչապետ Հարգարժան Տիգրան Փաշաբեզյանը, Ազգային ժողովի Պատգամավորներ հարգարժան Պարոնայք, Սամվել Մհերյաը, Վարդան Քալամքերյանը, Արտյոմ Շահնազարյանը, Հայկ Հարությունյանը։

Որտեղ նույնպես կատարվում եր աշխատանքներ, ներկայացվում եր Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը  և Ջավախքի Հայերի Ազգային Խորհրդը։

  1. 2. Այսօր իրավիճակը Ջավախքում

Ինչպես գիտնեք բոլորս, Ջավախքի խնդիրները մնում են նույնը, ինչպես և եղել են միշտ, Հայոց լեզվի,  ազգային ինքնության, պատմության, մշակույթի պահպանումը, ազգային դաստիարակության իրականացումը: Ըստ այդմ կարևորություն է ստանում սերունդների լրացուցիչ կրթության, դաստիարակության կազմակերպումը տարբեր միջոցառումների միջոցով։

2016թ․ ընթացքում բազմաթիվ խոչնդոտներ է ունեցել Հայ ազգը, իր իսկ սեփական հողի վրա, խնդիրներ են ծագել, ինչպես ֆիզիկական, այնպես ել բարոյական ու հոգեպես։

Վերջին 5 տարիների ընթացքում, ավելի քիչ, թուրք ադրբեջանական կազմակերպություններ և անհատներ  են ներթափանցել Ջավախք քան 2016թ․-ին։

Այս տարի թուրք ադրբեջանական անհատներն ու կազմակերպությունները  ազատօրեն են գործում Ջավախքի ողջ տարածաշրջանում, քան երբևիցե, իսկ հայը չի կարողանում իր տանջանքը և քրտինքը հանգիստ վայելել իր սեփական հողի վրա։

Ցավալին այն է որ Ջավախքը հետզհետե արժանանում է Նախիջևանի Ճակատագրին։

Դեպի Ջավախք շարունակվում է  արգելափակվել  հայկական գիր գրականության  ներմուծումը, ակտիվօրեն բազմանում են ճնշումները, տարբեր պատճառներով,  հեռացվում են աշխատանքից հայ մասնագետներ։ Օրեցօր ակտիվորեն փոփոխվում են ղեկավար մարմինները, հայերի փոխարեն վրացիներն են տնօրինում բոլոր պետական կառույցներում։ Անգամ հայկական դպրոցների տնօրեններն են վրացիներ, որոնք բացարձակապես չեն տիրապետում հայոց լեզվին։

Ջավախքի Հայերի Ազգային խորհուրդը իր կատարած աշխատանքների  ընթացքում եկել  է հետևյալ համոզմունքի, տեսնելով այս բոլօր իրադարձությունները, պետական իշխանությունների վարած քաղաքականությունը, հակահայ քարոզչությունն ու թուրք ադրբեջանական մարմինների  ներթափանցման ծրագրերը  դեպի Ջավախք,  գիր  գրականության ոչնչացումը կրթական համակարգից, առաջարկում է,  Արևմտյան Հայաստանի Հանրապետության   իշխանական մարմիններին, ելքեր գտնել այս բոլոր խնդիրներին դիմակայելու և լուծելու համար։

Քանզի ժամանակը քիչ է և վտանգները մեծ։

Եթե չենք ուզում կորցնել նաև Ջավախքը, ինչպես մյուս հայկական տարածաշրջանները։

 

Հարգելի Տիկնայք և Պարոնայք

Այսքանով   ավարտում եմ համառոտ կազմված ելույթս,  Հավատացած եղեք որ Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը և Արեւմտյան Հայաստանի Հայությունը  կհասնի իր առջև դրված բոլոր նպատակներին միասնական ուժով և հզոր կամքի գոյությամբ։

ՄԵՆՔ ՀԶՈՐ ԵՆՔ և ՄԵԾ ՈՒԺ ԵՆՔ ՄԻԱՍԻՆ։

Շնորհակալություն ուշադրության համար։

Խորին հարգանքներով՝

 

Աղվան Տոնականյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (խորհրդարանի) պատգամավոր

Ջավախքի Հայերի Ազգային Խորհրդի Նախագահ

17.12.2016 թ.

ԱՀ ԱԺ պատգամավոր Սարգիս Գասպարեան ի ելույթը Խորհրդարանի 4-րդ նստաշրջանում

ԱՀ ԱԺ պատգամավոր Սարգիս Գասպարեան ի ելույթը Խորհրդարանի 4-րդ նստաշրջանում

ԱՀ ԱԺ պատգամավոր Սաիդա Օհանյանի ելույթը Խորհրդարանի 4-րդ նստաշրջանում (Ռուսերեն)

ԱՀ ԱԺ պատգամավոր Սաիդա Օհանյանի ելույթը Խորհրդարանի 4-րդ նստաշրջանում (Ռուսերեն)

(ելույթը ռուսերեն լեզվով է եւ տեղադրված է կայքի ռուսերեն բաժնում)

ԱՀ ԱԺ պատգամավոր Յուլիյա Գիւլոյանի ելույթը Խորհրդարանի 4-րդ նստաշրջանում

ԱՀ ԱԺ պատգամավոր Յուլիյա Գիւլոյանի ելույթը Խորհրդարանի 4-րդ նստաշրջանում

ԱՀՀ ԱԳ Նախարար Գառնիկ Սարգիսեանի ելույթը Խորհրդարանի 4-րդ նստաշրջանում

Հարգելի Պարոն նախագահ,

Ազգային Ժողովի նախագահ եւ պատգամաւորներ, Պարոն վարչապետ եւ նախարարեր,

Հարգելի ԱՀ-ի քաղաքացիներ եւ բարեկամներ,

Նախ կը ցանկանամ ողջունել ԱՀՀ ԱԺ-ի առաջին գումարման չորրորդ նստաշրջանի գործերու մեկնարկը ընդգծելով այս միջոցառման կարեւորութիւնը մեր ինքնիշխանութեան եւ պետակա– նութեան հաստատման ու ամրապնդման առումով, մաղթելով յաջողութիւն եւ ապագայ նորա­նոր ձեռքբերումներ;

Ընդհանուր Հայացք

Ինչ կը ցանկանան իրականացնել պետութիւնները ընդհանուր առմամբ, եւ մանաւանդ գերհզօր պետութիւնները;

Անոնք կը ցանկանան ապահովել եւ պահպանել երեք բան.

ա.– Երկրի ներկան ու ապագան երաշխաւորող բարգաւաճում կեանքի բոլոր ոլորտներուն մէջ՝ ապահովելու համար անվտանգութեան որոշակի եւ բաւարար մակարդակ մը;

բ.– Այդ բարգաւաճումը իրականացնելու եւ պաշտպանելու համար՝ ապահովել անհրաժեշտ եւ բաւարար նիւթական եկամուտներ՝ զորս կ՚իրականացնեն տնտեսութեան զարգացումով, եւ հաւելեալ արտաքին ՛՛եկամուտներ՛՛ ապահովելու միջոցով;

գ.- Այդ բոլորը կատարել միջազգային օրէնքի ներքոյ;

Սա պետութիւններու ցանկութիւններու իտէալական ցանկն է, բայց իրականութիւնը երբէք չի պայմանաւորուիր իտէալական եղանակով; Ուստի, երբ հնարավոր չէ այդ երեք ցանկութիւնները միատեղելով իրականացնել՝ կ՛սկսին զիջումներ կատարել;

Այդ զիջումներու առաջին զոհը միշտ դարձած է միջազգային օրէնքը՝ ցանկութիւններու երրորդը, մանաւանդ երբ խօսքը կը վերաբերի գերհզօր պետութիւններուն՝ որոնց ապագայի մասին իրենց որդեգրած ծրագիրներու տեսլականին հիմնական մասը կը կազմէ ոչ միայն իրենց սեփական երկիրներու կառավարումը, այլ եւ յատկապէս՝ երկրագունդի կառավարումը;

Այս պարագային որպէսզի միջազգային օրէնքները խոչնդոտ չ՛հանդիսանան իրենց աշխատանքներուն՝ կարիքը կը ներկայանայ զանոնք շրջանցելու, խեղաթիւրելու կամ նաեւ պարզապես ոտնակոխելու ի պահաջել հարկին; Եւ ին՞չու չէ, երբ կանխարգիլող կամ առաջքը առնող հակակշիռը աստճանաբար կը բացակայեցուի ու կը ոչնչացուի՝ զանազան միջոցներով;

փ          փ          փ

Արեւմտեան Հայաստանի տարագիր Հայերս ունինք միջազգային օրէնքներով հաստատուած եւ ամրապնդուած անկախութեան, եւ մեր նախահայրերու հողին վրայ պետականութիւն ու ինքնիշխանութիւն վայելելու իրաւունքները; Այս փաստացի իրաւունքները ենթարկուած են շրջանցման, խեղաթիւրման եւ ոտնակոխման մինչեւ այսօր՝ պարզապէս քանի որ որոշ գերհզօր կարգ մը պետութիւններու ծրագիրները այդպէս կ՛ենթադրէին եւ կը շարունակեն ենթադրել; Ուրեմն ի՞նչքան են մեր ակնկալելիքները կամ մեր փաստացի իրաւունքներու իրականացման

յոյսերը;

Միջին արեւելքի բնիկ ժողովուրդներուն մօտ կայ այսպիսի ասացուածք մը. ՚՚Ամէն մէկ անլուծելի խնդիր՝ ունի իր համապատասխան Հայը, որ անպայման կը լուծէ այդ հարցը՛՛; Անոնք մեզ լաւ կը ճանչնան ոչ միայն ցեղասպանութեան եւ տարագրման պայմաններու հետեւանքով՝ այլ քանի որ անոնք մեզի ծանօթ են հազարաւոր տարիներու ընդմէջէն, մեզի հետ հարեւանութեան, եւ բնիկութեան կապերու միջոցով; Անոնք մեզ լաւ կը ճանչնան, երբեմն մեզմէ աւելի լաւ;

Ուրեմն Հայերս միշտ եղած ենք խրթին հարցերուն լուծումներ տուողները; Արդ՞յոք Հայու այս յատկութիւնը սահմանափակուած է միայն ուրիշներու հարցերը լուծելով, եւ անկարող ենք մեր սեփական հարցերուն նկատմամբ; Ի հարկէ պատասխանը ՈՉ է; Բայց մենք այստեղ ունինք լուրջ եւ մեծ ԲԱՅՑ մը, այդ բայցը առկայ է մեր հաւաքական գիտակցութեան մէջ՝ մեր սեփական թերութիւններուն նկատմամբ; Այդ թերութիւններուն պէտք չէ մօտենալ մեղադրանքով, պատճառները շատ են, այլ պէտք է ճանչնալ զանոնք ու չէզոքացնել, թէ չէ անարդիւնք կը մնան ոչ միայն մեր ազգային իրաւունքներու իրականացման գործերը՝ այլ նոյնիսկ մեր էական գոյատեւութիւնը ապահովելու մեր ձգտումները; Մենք այսօր կը գտնուինք պատմական խաչմերուկի առջեւ, կամ յաղթանակ եւ պատուարժան կեանք՝ եւ կամ վերջնականապէս վերացում մարդկութեան պատմութեան էջերէն; Ընտրութիւնը մերն է՝ եւ մենք միշտ ընտրած ենք կեանքը;

Եթէ ընտրած ենք երթալ յաղթանակի ճամբով՝ ապա անհրաժեշտ է անդրադառնալ մեր սեփական թերութիւններուն, ու անյապաղ պատասխանատու վերաբերմունք ցուցաբերել այդ թերութիւններէն ձերբազատուելու համար;

Ո՞ր թերութիւններուն մասին է խօսքը.

  1. Ձերբազատուիլ անիմաստ դարձած Հայու գերադասութեան մտածելակերպէն; Ի՞նչ գերադասութեան մասին կը խօսինք՝ երբ հասած ենք անդունդի ծայրը, բզիկ բզիկ, անտեր ու անկարող՝ մեր յոյսը դնելով ուրիշներու վրայ, մեր իսկ էական գոյութիւնը ապահովելու հարցերով; Ի՞նչ գերադասութեան մասին կը խօսինք՝ երբ հարիւր տարիներ շարունակ չէինք կրցած մեր միլիոնաւոր տարագիր ժողովուրդը ի մի բերել ազգային մէկ ծրագիրի մը շուրջ; Մեր հանճարներու ներոյժը սպառած ենք՝ վասն ուրիշ ազգերու բարգաւաճման ծրագիրներու սպասարկման; Ուրեմն իրապաշտութեան կտրուկ վերադարձ պէտք է՝ իմանալով մեր իսկական դիրքերը, ճիշդ գնահատելով մեր իսկական ու գործնական ծառայութեան մէջ մտնող հնարաւոր առկայ ներոյժը, եւ ոչ թէ գոյութիւն ունեցող բայց բանի մը չծառայող ներոյժը; Սա չի նշանակեր հրաժարուիլ մեր ազգային հպարտութեան իրաւունքէն՝ այլ ընդամէնը կոչ է, արդարացնելու եւ ամրապնդելու այդ հպարտութեան իսկական եւ գործնական հիմքերը, առանց իյնալու անիմաստ ինքնահաւանութեան մոլորեցուցիչ ծուղակին մէջ;
  2. Չ՛ակնկալել որեւէ լուծում մեր սեփական ազգային հարցերուն՝ որեւէ արտաքին կողմէ; Հետեվաբար հրաժարիլ մէկ անգամ ու ընդ միշտ քննադատելէ ու դժգոհելէ այլ պետութիւններու կողմէ ինչոր թերացման կամ մեր իրաւունքները չ՚պաշտպանելու մեղադրանքով; Լաւ պէտք է իմանանք, որ մեր ազգային իրաւունքները կ՛իրականանան երբ մենք կը կատարենք մեր բաժինը, կը լուծենք մեր ներքին հարցերը, կը մշակենք մեր սեփական ազգային իրաւունքներու իրականացման ամբողջական ծրագիրը՝ որուն մէջ նկատի կ՛ունենանք այն բոլոր ազդեցիկ պետութիւններու շահերը, մեր իրաւունքներու իրականացման ճամբուն վրայ, յետոյ նոր կը մօտենանք մեր ակնկալիքներու ցուցակով տուեալ պետութիւններուն՝ որոնց այսօր կը մեղադրենք մեր իրաւունքներուն չ՛աջակցելու յանցանքով; Ուրիշ ձեւ չ՚կայ;
  3. Ներկայ համաշխարհային քաղաքական եւ ռազմական լարուածութեան վիճակի պայմաններուն մէջ՝ Հայերս պէտք է զերծ մնանք կողմնակալ դիրքորոշումներէ, որքան ատեն որ մենք մեր ամբողջական պատմական հողերը չենք վերադարձուցած; Ներկայ պայմաններուն մէջ մենք լաւագոյն պարագային կը դառնանք միայն գործիք կամ դաշտ՝ սպասարկելով ուրիշ տիրութիւններու հակամարտութիւններուն; Այն ինչը որ մեր ազգային եւ հողային իրաւունքներու պահանջատիրութեան աշխատանքներն ու ջանքերը կը դարձնեն անօգուտ եւ անհնար; Պէտք է յստակօրէն գիտակցինք թէ մեր իրաւունքներու վերականգնման ու իրականացման լաւագոյն պայմանները կը հանդիսանան միայն ու միայն միջազգային եւ համաշխարհային համերաշխութիւնն ու խաղաղութիւնը; Ուստի մենք եթէ կատարելու դեր մը ունինք՝ ապա ան վճռականօրէն խթանող գործօն պիտի հանդիսանայ այն բոլոր նպաստաոր համաշխարհային համերաշխութեան եւ խաղաղութեան ջանքերուն, եւ ոչ թէ կամայ թէ ակամայ մասնակիցը միջազգային լարուածութիւններ յառաջացնող ու տարածող գործերուն;

Ասոնք մեր հիմնական թերութիւններուն են, որոնց մասին լուրջ մտածելու, եւ անոնցմէ անյապաղ ձերբազատուելու կարիքն ունինք;

Իսկ որոնք են մեր ներքին, տարածաշրջանի եւ համաշխարհային դաշտերու վրայ ներկայիս նպաստաւոր հանդիսացող տուեալները՝ որոնց հանդէպ պէտք է մեր ուշադրութիւնը կեդրոնացնենք ու ընդունինք որպէս հիմք մեր ապագայ աշխատանքներուն.

  1. Այսօր գոյութիւն ունի լայնածաւալ եւ աճող ազգային զարթօնքի առողջ հոսանք մը, որ մեր ազգային իրաւունքներու պաշտպանութեան եւ անոնց տէր կանգնելու ուղղութեամբ բարձր գիտակցութեան նոր որակ կը ցուցաբերէ, ու կ՛աշխատի արդիական ու կառուցողական մտայնութեամբ; Այս հոսանքի ամենաարդար ներկայացուցիչներն են մինչ օրս Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան կառավարական կառոյցները (Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդը, Նախագահական կառոյցը, Կառավարութիւնն ու Խորհրդարանը); Սա չի նշանակեր որ մեր կառոյցները միակն են սոյն գիտակցութեան զարթօնքին մէջ, բայց կրնանք ամենայն վստահութեամբ յայտարարել, որ միակն են որ ճիշդ ուղղութեան վրայ գործի լծած են այդ գիտակցութիւնը; Գիտակցութիւնը ինքնանպատակ գործընթաց մը պետք չէ ըլլայ, ան ոչ մէկ բանով կրնայ ծառայել մեր ազգային գերագոյն շահերուն՝ եթէ չի վերածուիր դրական աշխատանքի;
  1. Համաշխարհային առճակատումներն ու լարուածութիւնները վերջին տարիներուն կը զարգանան այնպիսի եղանակով մը, որ համաշխարհային համերաշխութեան եւ խաղաղութեան անհրաժեշտութիւնը կը դառնայ հրամայական եւ պահանջք եւս՝ բաւական շատ պետութիւններու համար; Նշմարելի են կարգ մը ազդեցիկ պետութիւններու մօտ դէպի միջազգային օրէնք վերադարձի, եւ զայն վերականգնելու անհրաժեշտութեան հանդէպ լուրջ մօտեցումները, որոնք մեր ազգային իրաւունքներու իրականացման համար ամենանպաստաւոր պայմանները ստեղծելու պատմական առիթի դուռ մը կը բանան, որուն ընդմէջէն լիարժէք ձեւով անցնելու պատրաստ պէտք է ըլլանք ոեւէ պահի;
  1. Այն բոլոր ուժերն ու իրենց տրամադրուած անցեալի պայմանները՝ որոնք թոյլ տուին կարգ մը ազդեցիկ պետութիւններուն ազատօրէն ոտնակոխ ընելու Հայ բնիկ ժողովուրդի իրաւունքները՝ վտանգի տակ դնելով մեր ճակատագիրը, եւ մասնակից դարձան մեզ ամբողջական վերացման եզրին հասցնելու տխուր գործին, այն ուժերը՝ այսօր արդեն սկսած են իրենց վարած անարդար արարքներու անյաջողութեան մասին իմանալ գործնական գետնի վրայ; Այդ տխուր ծրագիրներուն վերականգնումը այսօր արդէն անհնար կը դառնան; Աէկ դար առաջ տիրող իրավիճակը այսօր այլ եւս գոյութիւն չունի;

Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետական կառոյցները՝ գիտակցելով այստեղ յիշատակուած եւ անցեալին տեղի տրուած թերութիւններն ու ներկայիս առկայ նպաստաւոր հնարաւորութիւնները՝ անցած են լրջօրէն ծրագրուած աշխատանքներու արդէն տարիներէ ի վեր, բայց յատկապէս այս աւարտուող 2016 տարուան ընթացքին, ու կը պատրաստուին պատմական եւ դրական յաջողութիւններու մասին յաղորդելու ամբողջ Հայութեան՝ 2017 թուականի ընթացքին;

Աեր ծրագիրներուն մասին յայտարարութիւններ չունինք՝ անոնք մշակուած են գործադրման նպատակով;

Յաղթանակը մերն է եւ մօտ է;

Գառնիկ Վահագնի Սարգիսեան

Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Արտաքին Գործոց Նախարար

17 Դեկտեմբեր, 2016 թ.