ԱՀՀ Կրթության Նախարար Վրեժ Քոսայանի ելույթը Խորհրդարանի 4-րդ նստաշրջանում

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կրթության Նախարարության 2016-2017 թթ. գործունեության համառոտ զեկույց

Արեւմտահայերենի ուսուցման հետ կապված մեր հինական նպատակներից է Արեւմտյան Հայաստանում ձեւավորվող եւ ձեւավորված հայ համայքներում կազմակերպել արեւմտահայերենի ուսուցման դասընթացներ։ Անցյալում Արեւմտյան Հայաստանի մի շարք քաղաքներում (Դերսիմ, Մուշ, Տիգրանակերտ) կազմակերպվել են արեւմտահայերենի դասընթացներ։ Տարբեր պատճարներով 2015 թվականին չհաջողվեց կազմակերպել կամ շարունակել դրանք։ Անհաջողության պատճառներից էին Թուրքիայի Հանրապետությունում եւ Արեւմտյան Հայաստանում տիրող իրողությունը, քաղաքական իրավիճակի սրումը տարածաշրջանի ժողովուրդների եւ պետական ուժերի միջեւ: Պակաս կարեւոր չէր նաեւ արեւմտահայերենի մասնագետների պակասը, ֆինանսական միջոցների սղությունը։

Ներկայիս Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կրթության Նախարարությունում Վարչապետ պարոն Տիգրան Փաշաբեզյանի եւ նախարարության պաշտոնյաների ու մասնագետների մասնակցությամբ ծրագիր է մշակված ուսուցման եւ քերականության դասագրքերի պատրաստման նպատակով։ Գրքերի պատրաստման աշխատանքներով զբաղվում է Կրթության փոխնարար Մովսես Նաջարյանը։ Գրքերի պատրաստումից հետո ուսուցման համար ծրագրված է պատրաստել ու վերապատրաստել արեւմտահայերենի ուսուցիչներ։ Ծրագրված է ուսուցումն իրականացնել համացանցի միջոցով։

 2017 թվականի համար «Հայկական վիրտուալ համալսարան»-ի (ՀՎՀ) հետ ձեռք է բերվել համաձայնություն Թուրքիայի Հանրապետությունից եւ Արեւմտյան Հայաստանից արեւմտահայերեն սովորելու համար դիմորդնեերի ընդունելությունն ու ուսուցումը իրականացնել անվճար կերպով։

 

Վրեժ Քոսայան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կրթության Նախարար

17.12.2016 թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

five + twenty =