Յուլիա Գյուլոյան, «Հայ ժողովրդի մշակութային ու հոգեւոր արժեքների յուրացումն ու ոչնչացումը եւ Թուրքիայի նեոօսմանական քաղաքականությունը, մարտահրավերներ եւ սպառնալիքներ»

(Հատուկ զեկույց Մերձավոր Արեւելքի հարցով «REGNUM» Ռուսաստանի դաշնային լրատվական գործակալություն կազմակերպած «Թուրքիայի վարած ներկայի նեոօսմանական քաղաքականությունը` մարտահրավերներ ու սպառնալիքներ» անվանումով միջազգային կոնֆերանսում՝ Ռուսաստանի, Հայաստանի, Սիրիայի, Իրանի, Թուրքիայի, Իրաքի եւ Իսրայելի ճանաչված քաղաքագետների եւ փորձագետների մասնակցությամբ:)

 

Թուրքիայի նեոօսամանական քաղաքականության ժամանակակից ակնհայտ դրսեւորումներից մեկը հայ ժողովրդի հոգեւոր մշակութային արժեքների յուրացումն ու ոչնչացումն է: Քաղաքականություն, որ տեւական ժամանակ իրականացրին թուրքական կառավարությունները, լինի դա սուլթանական, երիտթուրքական, կամ քեմալական: Այն արտահայտվեց սարսափելի ձեւերով, հատկապես Հայերի ցեղասպանության տարիներին՝ 1894-1923 թթ., իրականացված թուրքական կառավարությունների կողմից՝ Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան կայսրության մեջ:

 

Եւ քանի որ մարդկայնության եւ քաղաքակրթության դեմ կատարված այդ սարսափելի հանցագործության դատապարտումն ու վնասի հատուցումը Միջազգային ընկերակցության կողմից ամբողջությամբ չկատարվեց, ապա ցեղասպանությունը շարունակվեց, շարունակվում է մինչեւ այսօր ընդունելով զանազան այլ ձեւեր, այդ թվում նաեւ որպես մշակութային ցեղասպանություն:

 

Այս համատեքստում է, որ պետք է ուշադրություն դարձնել քաղաքակրթական այդ ժառանգության հետագա ճակատագրին, որն այսօր հաճախ անվանում են «բնօրրան», նկատի առնելով, որ դա առնչվում է նրանց, ումից սկիզբ է առնում մեր աշխարհի ոգեղենությունը, մարդասիրությունը եւ մշակույթը:

 

Հայ ժողովրդին պատկանող հնագույն քաղաքակրթության, մշակութային ու հոգեւոր ժառանգության զգալի մասը, ցավոք սրտի, այսօր գտնվում է այն պետության ձեռքում, ով ինքն է իրականացրել չարագործությունը, ով աշխարհին մտածված կերպով ի ցույց է դրել իր բարբարոսական վերաբերմունքը այլ ժողովրդի մշակույթի, այդ արժեքները ստեղծողի նկատմամբ:

 

Ստիպված ենք արձանագրել, որ տեւական ժամանակ է ինչ Թուրքիայի նեոօսմանական քաղաքականությունը, «զարգացնելով» երիտթուրքերի ավանդույթները, հետեւողական եւ մեթոդաբար շարունակում է ոչնչացնել հայ ժողովրդի մշակութային եւ հոգեւոր ժառանգությունը:

 

Ցեղասպանության տարիներին, 19-րդ դարի վերջից մինչեւ 20-րդ դարի սկիզբ, բնիկ հայ բնակչության հիմնական մասի ֆիզիկական ոչնչացումից հետո, սկիզբ է առնում հետեւողական մի գործընթաց՝ արմատախիլ անելու այն ամենը, ինչ կար եւ ընդունված էր համարել հայկական:

 

Անցնող դարի 28 թ.-ից սկսած անվանափոխության է ենթարկվում այն ամենը, ինչ պատմական է ու ազգային Արեւմտյան Հայաստանի տարածքի վրա: Հայկական տեղանունների ավելի քան 90 %-ը օտարված է, Արեւմտյան Հայաստանի աշխարհագրական անվանումները փոփոխված:

 

Հայ ժողովրդին պատկանող հարյուրավոր ճարտարապետական հուշարձաններ վերածված են մզկիթների: Ավերվում է այն ամենը, ինչ ունի հայկական ծագում եւ կամ առնչված է հայերին, հայկական մշակույթին ու պատմությանը: Հուշարձանները, եկեղեցիները, ճարտարապետության գլուխգործոցները, որպես թիրախներ են գործածվում թուրքական բանակի զինավարժությունների ժամանակ, ինչը վայրենաբարո է ժամանակակից ցանկացած պետության համար, եթե իհարկե խոսք չի գնում ահաբեկչական խմբավորումների վերաբերյալ, ինչպես ԻՊ-ին է: Այն սակավաթիվ եկեղեցիները, որոնք դեռեւս կանգուն են մնացել, գործածվում են որպես ախոռ, պահեստ, կամ բանտ:

 

Ստեղծվում են նոր եւ կեղծվում այլազան պաշտոնական փաստաթղթեր, որոնք խրախուսում են կեղծ գիտական հրատարակությունների ծնունդը, որտեղ հայոց պատմությունը եւ մշակույթը կեղծվում է եւ կամ միտումնավոր անտեսվում: Ստեղծված է «տվյալների» մի ողջ համակարգ, այսպես կոչված՝ «օրինական վանդալիզմի», ոսկու անօրինական որոնումների եւ պեղումների: Թուրքիայի կառավարության հովանավորչությամբ՝ «ոսկեխույզներն» առանց բացառության ոչնչացնում են ամեն ինչ: Այն հուշարձանները, որոնք Թուրքիային չեն պատկանում, դրանք մարդկության սեփականությունն են: Նրանց կորուստը անփոխարինելի է: Հայկական հուշարձանների ոչնչացումն ու յուրացումը Հայերի ցեղասպանության շարունակությունն է: Ֆիզիկական ոչնչացմանը հետեւեց մշակութային ցեղասպանությունը:

 

Բազմաթիվ օրինակներից մեջբերենք մի քանիսը:

 

Նեմրութ լեռան վրա հայ անտիկ աստվածների պանթեոն է: Այնտեղ են տեղադրված հայոց աստվածների՝ Արամազդի, Միհրի, Վահագնի, Անահիտի, Աստղիկի 8-9 մետրանոց արձանները: Նրանց շարքին Անտիոքոս առաջինի արձանը՝ տեղադրված հայ Երվանդունիների տոհմի այդ արքայի հիշատակին՝ մ.թ.ա. 62 թ.-ին: Այսօր թուրքերը յուրացրել են այդ ամենը եւ ներկայացնում են որպես իրենց սեփականը:

 

Հայկական լեռնաշխարհում Պորտասարը (Գեբեկլի Թեփե-թուրք.) տաճարական համալիր է, որ ներառում է նաեւ աստղադիտարան: Մեծ եւ հնագույն մեգալիթյան կառույցներից է, շուրջ 12 հազար տարեկան: Պորտասարը մեր ժամանակի ամենակարեւոր հայտնագործություններից է: Դա մարդու ձեռքով կառուցված առաջին տաճարն է: Եւ նա նույնպես թուրքական ձեւով անվանափոխված է:

 

Անի քաղաքը հայկական «ոսկեդարի» հուշարձան է: Անիի հայկական թագավորության հնագույն մայրաքաղաքը: «1001» եկեղեցիների քաղաքից մնացել են ավերակներ եւ նույնիսկ դրանք վանդալներն ավերում են: Թուրքերն անվանափոխել են Անին Անը-ի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցով փորձում են դա ներկայացնել որպես Թուրքիայի մշակութային ժառանգություն:

 

Նրանք ձեռք են բարձացրել նաեւ բիբլիական արժեքների վրա, հայերի հիմնական խորհրդանիշներից մեկի, Արարատ լեռան, որ անվանափոխել են որպես Աղրը:

 

Համաձայն 1914 թ. տվյալների հայկական եկեղեցիների ու եկեղեցական համալիրների ընդհանուր թիվն Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան կայսրության մեջ կազմել է 2549 (այդ թվում IV-V դդ. վաղ քրիստոնեական հուշարձանները): Դրանց մեծ մասը թալանվել, հրկիզվել եւ ավերվել է ցեղասպանության ժամանակ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1974 թ. տվյալների համաձայն՝ 1923 թ.-ից հետո պահպանված 913 պատմա-ճարտարապետական հուշարձաններից 464-ը հիմնահատակ ոչնչացվել են, 252-ը ավերակ վիճակում է, 197-ը հիմական վերանորոգման կարիք ունի: Այսօր արդեն գրեթե ոչինչ չի մնացել վերականգնելու, Թուրքիան դրանք բոլորը ծրագրավորված կերպով ոչնչացրել է:

 

Որպես նեոօսմանականության քաղաքականության ժամանակակից դրսեւորում կարելի է դիտել Սսի Կաթողիկոսական համալիրը կաթողիկոսարանին վերադարձնելու մերժումը, ինչը նրանք յուրացրել են 20-րդ դարում ցեղասպանությունն իրականացնելու միջոցով:

 

Թուրքիայի ներկայի քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ արեւմտահայերենը հայտնվել է ոչնչացման վտանգի տակ գտնվող լեզուների շարքում, քանի որ Արեւմտյան Հայաստանից բռնագաղթվածները հնարավորություն չունեն պատմական հայրենիք վերադառնալու եւ մայրենին այնտեղ գործածելու ու զարգացնելու, որպես իրենց բնական իրավունքի արտահայտություն:

 

Թուրքիայի վարած նեոօսմանականության ու ձուլման քաղաքականության հատկանշանական օրինակ է վերաբերմունքը համշենահայերի նկատմամբ, որոնք հիմնականում ենթարկվեցին բռնի մահմեդականացման: Շատերը կորցրին իրենց արմատներն ու ազգային ինքնությունը, չեն ընդունում իրենց հայկականությունը, իրենց անվանում են «հեմշիլներ»: Հմայական աղոթքներ ասելիս հայերենով՝ նրանք համոզված են, թե դրանք թուրքերեն լեզվով են:

 

Իսկ ճարտարապետական գոհարները… թուրքերը առանց ամոթի արձանագրում են, որպես իրենց ձեռքբերում: Եւ մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավորությունները օգնելու մեր համշենահայ եղբայրներին ու քույրերին վերադառնալու իրենց հայկական արմատներին:

 

Հայկական գորգերը թուրքերը ներկայացնում են իբրեւ իրենցը, նույնիսկ եթե բերում են Հայաստանից եւ կամ կրկնօրինակում են դրանք, անկախ հայկական խորհրդանիշներից, գույներից եւ այլ…, պնդելով թե ներկայացվածը թուրք ժողովրդի ձեռբերումն է:

 

Նրանք այնքան անսկզբունքային ու անշնորք են, որ մեր հայրենասիրական երգն են յուրացրել՝ «Զարթիր լաո»-ն, աշխարհում միակ օրօրոցայինը, որտեղ մայրը որդուն քնեցնելու փոխարեն արթնացնում է՝ կոչելով պաշտպանել Հայրենիքը, երգ՝ որով մեր ֆիդայիներն ու մարտիկներն են կռվի ելել: Թուրքական ֆուտբոլային ակումբն այն յուրացրել է եւ գործածում է որպես հիմն, բնականաբար փոխելով բառերը թուրքերենով:

 

Հնագույն հայկական խոհանոցը նույնպես «կողոպտվել» է հարեւանների կողմից, ինչը դյուրին է ապացուցել, եթե անդրադառնանք ակունքներին՝ ուսումնասիրելով, թե ինչից եւ ինչպես է պատրաստված կերակուրը:

 

Բերենք հացահատիկի օրինակը, թեեւ կարող ենք եւ այլ օրինակների դիմել: Հացահատիկի 3-4 տեսակներ համարվում են բուն հայկական: Հայտնի է, որ հացահատիկի հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է: Հայերն են, որ հնուց զբաղվել են հացահատիկի մշակմամբ: Բլղուր, փոխինձ, կորկոտ, ձավար, աճառ… եւ այս ամենը այլազան ձեւերով մշակվելով խմորի հետ օգտագործվում է հայկական խոհանոցում: Բոլոր այն կերակրատեսակները, որոնք թուրքերը եւ այլ հարեւաններ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «օժանդակությամբ» ճգնում են յուրացնել, իրականում բուն հայկական ստեղծագործություն են, որովհետեւ ունեն պատրաստության մաքուր հայկական եղանակ՝ թոնրի մեջ, եւ ունեն հայկական անվանումներ: Այդ ամենը վերաբերում է նաեւ լավաշին ու մատնաքաշին:

 

Ինչպես կանխագուշակում են շատերը, «քաշիկ» ազգային կերակուրից հետո (քաշել խոսքից), թուրքերը կցանկանան յուրացնել թոնիրը, որը Արեւին երկրպագելու ժամանակներից ի վեր հայերի համար Արեւի խորհրդանիշն է երկրի վրա: Թոնիրն ունի մի քանի գործառույթ, բացի նրանից որ վառարան է կերակուր պատրաստելու, նաեւ տաքացնում է կացարանը, բուժում է հիվանդությունները եւ այլն:

 

Այն ամենը ինչ ներկայացվեց վերեւում կատարվում է ցուցադրելու համար, որ թուրքերը բնակչության գլխավոր տարրն են Հայկական լեռնաշխարհում: Սակայն որքան էլ ջանան կեղծել իրենց պատմությունը, վճարել ամենատարբեր լոբբիստական կազմակերպություններին, միեւնույնն է դա չի ստացվում անել, պատմությունը հիշում է քոչվորներին, որոնք բռնազավթեցին այլոց հողերը, յուրացրին նրանց ունեցվածքը եւ մշակութային արժեքները:

 

Թուրքիայի Հանրապետությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ է: Ժամանակն է ՅՈՒՆԵՍԿՕ-ին եւ այլ միջազգային կազմակերպություններին պահպանելու պատմական արդարության սկզբունքները, իրավունքները, էթիկայի նորմերը եւ ոչ այնպես, ինչպես հիմա՝ գործածելով երկակի սկզբունքներ: Հուսով ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների բարեխիղճ մասնագետները կկասեցնեն շարունակվող վանդալիզմը եւ կսկսեն աշխատել հաճոյք ստանալով իրական պատմագրության ուսումնասիրությունից, այլ ոչ թե մտածածին, կամ նրանց ներկայացված որպես իրական: Դա ոչ միայն Հայ ժողովրդի պատմությունն է, այլեւ համաշխարհային, ողջ մարդկության հոգեւոր մշակութային ժառանգությունը:

 

Յուլիա Գյուլոյան՝

«Համշենուհի» Համշենահայերի կանանց միջազգային միության մշակույթի հանձնաժողովի ղեկավար, նախագահության անդամ

 

17.11.2016 թ.

 

————–

 

Թարգմանությունը ռուսերենից՝ «Նոյյան Տապան» Լրատվական գործակալության

ՀՐԱՄԱՆԱԳԻՐ Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը, որպես շարունակող պետություն

Թիւ 12 – 2014-02-23

Որոշում՝ հիշեցում, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վերաբերյալ, որը հանդիսանում է 1920-ին ճանաչված Հայկական պետության՝ Հայաստանի, շարունակությունը:

Հայկական պետության՝ Հայաստանի, անկախությունը ճանաչվել է 1920 թվականի հունվարի 19-ին:

Սեւրի պայմանագրի 93-րդ հոդվածով հաստատված են Հայաստան պետության մեջ բնակվող փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը:

Հոդված 1 – Հիմք ընդունելով այն փաստերը, որ Հայկական պետությունը Դաշնակից տերությունների կողմից՝ «Դե ֆակտո» ճանաչվել է 1920 թ. հունվարի 19-ին եւ «Դե յուրե» 1920 թ. մայիսի 11-ին, հայտարարում ենք, որ Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան) հանդիսանում է Հայկական պետության՝ Հայաստանի, շարունակող պետություն:

 

Հոդված 2 – Հաշվի առնելով վերոնշյալ փաստերը, Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունն այսօր, որպես Հայկական պետության՝ Հայաստանի շարունակող, պարտավորություն է կրում՝ բոլոր ուխտերով, պայմանագրերով, կոնվենցիաներով եւ դատավճիռներով, որոնք կայացվել է 1920 թ. ճանաչված Հայկական պետության՝ Հայաստանի, կողմից:

Հայաստան պետության անկախության պաշտոնական ճանաչումները

 

1917 թվականի դեկտեմբերի 29-ին հրամանագրով Ռուսաստանի Սովետական ժողովրդական կոմիսարների խորհուրդը (Սովնարկոմ) ճանաչում է Արեւմտյան Հայաստանի (Տաճկահայաստանի) անկախությունը:

1919 թվականի փետրվարի 12-ին Արեւմտյան Հայաստանի հայերի Ազգային պատվիրակությունը եւ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը հանդիպում են Փարիզում գումարված Խաղաղության վեհաժողովի շրջանակներում, որպեսզի ներկայացնեն հուշագիր հայ ժողովրդի պահանջների վերաբերյալ, որը հետագայում՝ 1919 թվականի փետրվարի 26-ին, ներկայացվում է Վերսալյան խաղաղության կոնֆերանսին:

Այս փաստաթուղթը, Ազգերի Լիգայի եւ Դաշնակից տերությունների հովանավորության ներքո, պահանջում է մասնավորապես Հայաստան պետության անկախության ճանաչումը, որը կազմված է Արեւմտյան Հայաստանի 6 մարզերից, Կիլիկիայից, ինչպես նաեւ նոր հռչակված Հայաստանի Հանրապետությունից:

Ներկայացված պահանջներին ի պատասխան Դաշնակիցների Գերագույն Խորհուրդը 1920 թ. հունվարի 19-ին կայացրել է հետեւյալ որոշումը եւ «Դե ֆակտո» ճանաչել է Հայկական պետությունը.

1) Հայկական պետության կառավարությունը ճանաչվում է, որպես կառավարություն,

2) այս որոշումը չի կանխորորոշում Հայկական պետության սահմանների հարցը:

1920 թվականի հունվարի 27-ին Խաղաղության վեհաժողովի քարտուղարությունը այս երկու որոշումները պաշտոնապես ներկայացրել է Հայ Ազգային Միացյալ պատվիրակությանը:

1920 թվականի մայիսի 11-ին թուրքական պատվիրակությունը հրավիրվում է վեհաժողով, որտեղ նրան ներկայացվում են «Խաղաղության պայմանները»: Դաշնակից Ուժերի մեջ էր նաեւ Հայկական պետության պատվիրակությունը: «Խաղաղության Պայմանների» նախաբանում, որը հետագայում դարձավ Սեւրի Դաշնագրի նախաբանը, Հայաստանը նշված է Դաշնակից տերությունների շարքում: Հայկական պետությունը ճանաչվեց նաեւ «Դե յուրե»:

 

1920 թ. օգոստոսի 10-ին ստորագրվեց Սեւրի դաշնագրի, որի 88-93-րդ հոդվածները վերաբերում են Հայաստան պետությանը:

1920 թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը վավերացրեց Իրավարար վճիռ՝ «Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիո եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ»:

Արմենակ Աբրահամյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ

Արմեն Տեր-Սարգսյան. «Մերձավոր Արեւելքում խաղաղություն հաստատելու ուղին Սեւրի պայմանագրի իրականացումն է»

«Թուրքիայի Հանրապետության վարած ներկայի նեոօսմանական քաղաքականությունը, ըստ էության, Օսմանյան Կայսրության եւ Թուրքիայի Հանրապետության 1894-1923 թթ. վարած քաղաքականության կրկնությունն է, ինչը մարտահրավերներ ու սպառնալիքներ է պարունակում Թուրքիայի Հանրապետության մեջ ապրող ժողովուրդների եւ մերձավորարեւելյան տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների համար», – նշում է փորձագետը:

Արմեն Տեր-Սարգսյան

Մոսկվա, 18 նոյեմբեր 2016 թ., 11:40 – REGNUM

Թուրքիայի նեոօսմանական քաղաքականությունը դրսեւորվեց Իրաքի եւ Սիրիայի պատերազմների ընթացքում, երբ Անկարան բացահայտ օժանդակեց սիրիական ընդդիմությանը, այդ թվում եւ ահաբեկչական խմբավորումներին: Այդ մասին հայտարարեց Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արմեն Տեր-Սարգսյանը ելույթ ունենալով՝ «Թուրքիայի նեոօսմանական քաղաքականությունը. մարտահրավերներ ու սպառնալիքներ» անվանումով համաժողովում, որը տեղի ունեցավ նոյեմբերի 17-ին REGNUM լրատվական կենտրոնում:

Արմեն Տեր-Սարգսյանի բնորոշմամբ՝ դա արտահայտվեց Սիրիայի հյուսիսային տարածքներ ներխուժման, Հալեպում հումանիտար աղետի բռնկման, բռնի տեղահանվածների հարցով Եվրոպային ահաբեկելու գործողություններում:

«1920 թ. կնքված Սեւրի խաղաղության պայմանագիրը, ըստ էության, խաղաղության պայմանագիր է եւ դա վավերացնելու, դրա բոլոր որոշումները հարգելու եւ իրականացնելու միջոցով է հնարավոր Մերձավոր Արեւելքում հաստատել կայուն խաղաղություն ու իրական համագործակցություն: Սեւրի խաղաղության պայմանագրի առաքելությունը տարածաշրջանի համար ավարտված չէ: Հայերի, ասորիների, հույների, ալեվիների, արաբների, քրդերի ու նույնիսկ թուրքերի իրավունքները հարգելով եւ դրանք իրականացնելով է հնարավոր տարածաշրջանում հասնել իրական արդարության ու խաղաղ գոյակցության», – ընդգծեց փորձագետը:

https://regnum.ru/news/polit/2206970.html

Գումարվել է Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 4-րդ նստաշրջանը

Սույն թ.-ի դեկտեմբերի 17-ին, Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի հիմնադրման օրը, գումարվել է Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 4-րդ նստաշրջանը:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, ինչպես նաեւ զեկույցով՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության արտաքին եւ ներքին քաղաքականության ռազմավարության վերաբերյալ:

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Նախագահ Արմեն Տեր-Սարգսյանը հանդես է եկել Խորհրդարանի 2016 թ. գործունեության վերաբերյալ զեկույցով:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանը հանդես է եկել 2016 թ. կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությամբ եւ ապա ներկայացրել ապագա ծրագրերը հաստատման համար:

Լրացուցիչ ընտրությունների միջոցով Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի թափուր պատգամավորական տեղերում իրականացվել է նոր պատգամավորների մանդատների եւ լիազորությունների հաստատում:

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Մշտական հանձնաժողովները հաշվետու են եղել կատարած աշխատանքների վերաբերյալ եւ ապա ներկայացրել ապագա ծրագրերը:

Ելույթներով հանդես են եկել խորհրդարանի պատգամավորներ, կառավարության պաշտոնյաներ, հյուրեր:

Հանձնարարվել է Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի նախագահությանը պատրաստել ու հրապարակել ուղերձ Մերձավոր Արեւելքի ներկայի իրադարձությունների ու իրողությունների համատեքստում:

Այդպիսով Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանը ավարտել է աշխատանքները:

 

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի)

Լրատվական ծառայություն

 17.12.2016թ.

 

Չորրորդ նստաշրջանի օրակարգ

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 4-րդ նստաշրջանի օրակարգ

 16.12.2018 թ.

Նախապատրաստական նիստ, 12:00-ին

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Նախագահության եւ Մշտական հանձնաժողովների համատեղ նախապատրաստական նիստ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի աշխատանքների կազմակերպման նպատակով:

 

17.12.2016 թ.

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների գրանցում 12:30-ից 13:00:

Առաջին նիստ, 13:00-ից 15:00 

  1. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 4-րդ նստաշրջանի բացումը:
  1. Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի օրհներգը:
  2. Հաշվիչ հանձնաժողովի ընտրություն:
  3. 4-րդ նստաշրջանի օրակարգի հաստատում:
  4. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի ողջույնի խոսքը:
  5. Լրացուցիչ ընտրությունների միջոցով Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի թափուր պատգամավորական տեղերում նոր պատգամավորների մանդատների եւ լիազորությունների հաստատում:
  1. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Նախագահ Արմեն Տեր-Սարգսյանի զեկույցը 2016 թ. կատարված աշխատանքների մասին:
  2. Ելույթներ, հարցեր, առաջարկներ:
  3. 2-րդ ընթերցմամբ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագծի հաստատում:
  4. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Մշտական հանձնաժողովների հաշվետվությունը կատարած աշխատանքների վերաբերյալ:

 Ընդմիջում՝ 15:00-15:30:

Երկրորդ նիստ, 15:30-ից 18:00

  1. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի զեկույցը՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության արտաքին եւ ներքին քաղաքականության ռազմավարության վերաբերյալ:
  2. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի հաշվետվությունը 2016 թ. կատարած աշխատանքների վերաբերյալ եւ ապագա ծրագրերի հաստատումը:
  3. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության անդամների եւ հյուպատոսների ելույթները:
  1. Ելույթներ, հարցեր, առաջարկներ:
  1. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Մշտական հանձնաժողովների հաշվետվությունը կատարած աշխատանքների վերաբերյալ եւ ապագա ծրագրերի հաստատումը:
  1. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի ուղերձի ընդունումը:
  2. Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի օրհներգը:
  3. Նիստի փակումը:

18.12.2016 թ.

Երրորդ նիստ, ժամը 10:00-ից 14:00

 

  1. Աշխատանքներ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Մշտական հանձնաժողովներում:

 

19.12.2016 թ.

 Մամլո ասուլիս «Նոյյան Տապան» Lրատվական գործակալությունում, 12:00-ին:

 

Արմեն ՏերՍարգսյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

23.11.2016թ.

4-րդ նստաշրջանի արձանագրությունը

Քաղվածք № 1

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի)

առաջին գումարման չորրորդ նստաշրջանի արձանագրությունից

17ը դեկտեմբերի, 2016 թ., Երեւան

 Նիստի սկիզբը ժամը 13:00-ին, ավարտը՝ 15:00-ին:

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների գրանցում 12:30-ից 13:00:

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների գրանցում (այսուհետ տեքստում՝ Արեւմտյան Հայաստանի Խորհրդարան):
Ընտրված 64 պատգամավորներից գրանցվել են 55 պատգամավոր, 21-ը դահլիճում եւ 34-ը ինտերնետ կապով, որը կազմում է 95 տոկոս:
Քվորումը ապահովված է:

Հնչում է Հայաստանի Հանրապետության օրհներգը:

Բարձրացվում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական ​​դրոշը:

 

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի ողջույնի խոսքը:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի 1-ին գումարման 4-րդ նստաշրջանի օրակարգի մասին:

Որոշեցին` հաստատել Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի 1-ին գումարման 4-րդ նստաշրջանի օրակարգը:

 Քվեարկության արդյունքները.

Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0:

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ նստաշրջանի հաշվիչ հանձնաժողովի ընտրության մասին:

Որոշեցին՝ ընտրեցին նստաշրջանի հաշվիչ հանձնաժողով հետեւյալ կազմով՝ նախագահ`Տիգրան Հարությունյան, տեղակալներ՝ Սաիդա Օհանյան, Անուշավան Շահնազարյան:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0,

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Լրացուցիչ ընտրությունների միջոցով Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի թափուր պատգամավորական տեղերում նոր պատգամավորների մանդատների եւ լիազորությունների հաստատում:

Որոշեցին`

Համաձայն «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» Օրենքի՝ Հոդված 14-ի

ա) Դադարեցնել հետեւյալ պատգամավորների լիազորությունները՝ Հովհաննիսյան Հարություն, Գրիգորյան Վահան, Սավգուլյան Հարություն, Իչմելյան Սեյրան, Խաչատրյան Էդգար, Սարգսյան Արձեվ:

բ) Լրացուցիչ ընտրությունների միջոցով Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի թափուր պատգամավորական տեղերում նոր պատգամավորների մանդատների եւ լիազորությունների հաստատում. Պալեան Գեորգիս, Մարկոսյան Լիդիա, Բեգլարյան Լեվոն, Սարյան Աշոտ, Միքաելյան Արտաշես:

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի հին կազմի 58 պատգամավորներից քվեարկությանը մասնակցեցին 55-ը:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0:

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Նախագահ Արմեն Տեր-Սարգսյանի զեկույցը 2016 թ. կատարված աշխատանքների մասին:

Որոշեցին՝ Հաստատել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Նախագահ Արմեն Տեր-Սարգսյանի զեկույցը 2016 թ. կատարված աշխատանքների մասին:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0:

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ երկրորդ ընթերցմամբ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագծի հաստատում:

Որոշեցին՝ հաստատել. երկրորդ ընթերցմամբ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագիծը:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0:

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Մշտական հանձնաժողովների հաշվետվությունը կատարած աշխատանքների վերաբերյալ եւ ապագա ծրագրերի հաստատումը:

Որոշեցին՝ հաստատել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Մշտական հանձնաժողովների հաշվետվությունը կատարած աշխատանքների վերաբերյալ եւ ապագա ծրագրերը:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0:

Որոշումն ընդունված է միաձայն:

 

Ընդմիջում՝ 15:00-15:30:

Երկրորդ նիստ, 15:30-ից 18:00

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի զեկույցը՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության արտաքին եւ ներքին քաղաքականության ռազմավարության վերաբերյալ:
  1. Որոշեցին՝ հաստատել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի զեկույցը՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության արտաքին եւ ներքին քաղաքականության ռազմավարության վերաբերյալ:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0:

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի հաշվետվությունը 2016 թ. կատարած աշխատանքների վերաբերյալ եւ ապագա ծրագրերի հաստատումը:

Որոշեցին՝ հաստատել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի հաշվետվությունը 2016 թ. կատարած աշխատանքների վերաբերյալ եւ ապագա ծրագրերը:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0:

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության անդամների եւ հյուպատոսների ելույթները:
  1. Որոշեցին՝ ընդունել ի գիտություն Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության անդամների եւ հյուպատոսների ելույթները:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0:

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի ուղերձի ընդունումը՝ մերձավորարեւելյան նոր իրադարձությունների եւ իրողությունների վերաբերյալ:

Որոշեցին՝ ընդունել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի ուղերձը՝ մերձավորարեւելյան նոր իրադարձությունների եւ իրողությունների վերաբերյալ:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0:

Որոշումն ընդունված է միաձայն:

 

Նստաշրջանը ավարտեց աշխատանքները:

 

Արմեն ՏերՍարգսյան`

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

 

Դիանա Գրիգորյան`

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի Քարտուղար

 

17.12. 2016 թ.

Երեւան

4-րդ նստաշրջան – Արևմտյան Հայաստանի Խորհրդարանի 1-ին գումարման պագտամավորներ (17.12.2016 թ.)

Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման պագտամավորներ (փոփոխություններով և լրացումներով): Լիազորությունները հաստատվել են 17.12.2016 թ. կայացած 4-րդ նստաշրջանում:

         Ազգանուն     Անուն

 

4-րդ նստաշրջանի արձանագրությունը

Քաղվածք № 1
 Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) առաջին գումարման չորրորդ նստաշրջանի արձանագրությունից

17ը դեկտեմբերի, 2016 թ., Երեւան

 Նիստի սկիզբը ժամը 13:00-ին, ավարտը՝ 15:00-ին:

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների գրանցում 12:30-ից 13:00:

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների գրանցում (այսուհետ տեքստում՝ Արեւմտյան Հայաստանի Խորհրդարան):
Ընտրված 64 պատգամավորներից գրանցվել են 55 պատգամավոր, 21-ը դահլիճում եւ 34-ը ինտերնետ կապով, որը կազմում է 95 տոկոս:
Քվորումը ապահովված է:

Հնչում է Հայաստանի Հանրապետության օրհներգը:

Բարձրացվում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական ​​դրոշը:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի ողջույնի խոսքը:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի 1-ին գումարման 4-րդ նստաշրջանի օրակարգի մասին:

Որոշեցին` հաստատել Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի 1-ին գումարման 4-րդ նստաշրջանի օրակարգը:

 

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0:

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ նստաշրջանի հաշվիչ հանձնաժողովի ընտրության մասին:

Որոշեցին՝ ընտրեցին նստաշրջանի հաշվիչ հանձնաժողով հետեւյալ կազմով՝ նախագահ`Տիգրան Հարությունյան, տեղակալներ՝ Սաիդա Օհանյան, Անուշավան Շահնազարյան:

 Քվեարկության արդյունքները.

Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0,

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Լրացուցիչ ընտրությունների միջոցով Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի թափուր պատգամավորական տեղերում նոր պատգամավորների մանդատների եւ լիազորությունների հաստատում:

Որոշեցին`

Համաձայն «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» Օրենքի՝ Հոդված 14-ի

ա) Դադարեցնել հետեւյալ պատգամավորների լիազորությունները՝ Հովհաննիսյան Հարություն, Գրիգորյան Վահան, Սավգուլյան Հարություն, Իչմելյան Սեյրան, Խաչատրյան Էդգար, Սարգսյան Արձեվ:

բ) Լրացուցիչ ընտրությունների միջոցով Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի թափուր պատգամավորական տեղերում նոր պատգամավորների մանդատների եւ լիազորությունների հաստատում. Պալեան Գեորգիս, Մարկոսյան Լիդիա, Բեգլարյան Լեվոն, Սարյան Աշոտ, Մելիքյան Արտաշես:

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի հին կազմի 58 պատգամավորներից քվեարկությանը մասնակցեցին 55-ը:

 Քվեարկության արդյունքները.

Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0:

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Նախագահ Արմեն Տեր-Սարգսյանի զեկույցը 2016 թ. կատարված աշխատանքների մասին:

Որոշեցին՝ Հաստատել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Նախագահ Արմեն Տեր-Սարգսյանի զեկույցը 2016 թ. կատարված աշխատանքների մասին:

 Քվեարկության արդյունքները.

Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0:

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ երկրորդ ընթերցմամբ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագծի հաստատում:

Որոշեցին՝ հաստատել. երկրորդ ընթերցմամբ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագիծը:

 Քվեարկության արդյունքները.

Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0:

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Մշտական հանձնաժողովների հաշվետվությունը կատարած աշխատանքների վերաբերյալ եւ ապագա ծրագրերի հաստատումը:

Որոշեցին՝ հաստատել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Մշտական հանձնաժողովների հաշվետվությունը կատարած աշխատանքների վերաբերյալ եւ ապագա ծրագրերը:

 Քվեարկության արդյունքները.

Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0:

Որոշումն ընդունված է միաձայն:

 

Ընդմիջում՝ 15:00-15:30:

Երկրորդ նիստ, 15:30-ից 18:00

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի զեկույցը՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության արտաքին եւ ներքին քաղաքականության ռազմավարության վերաբերյալ:
  1. Որոշեցին՝ հաստատել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի զեկույցը՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության արտաքին եւ ներքին քաղաքականության ռազմավարության վերաբերյալ:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0:

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի հաշվետվությունը 2016 թ. կատարած աշխատանքների վերաբերյալ եւ ապագա ծրագրերի հաստատումը:

Որոշեցին՝ հաստատել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի հաշվետվությունը 2016 թ. կատարած աշխատանքների վերաբերյալ եւ ապագա ծրագրերը:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0:

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության անդամների եւ հյուպատոսների ելույթները:
  1. Որոշեցին՝ ընդունել ի գիտություն Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության անդամների եւ հյուպատոսների ելույթները:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0:

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի ուղերձի ընդունումը՝ մերձավորարեւելյան նոր իրադարձությունների եւ իրողությունների վերաբերյալ:

Որոշեցին՝ ընդունել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի ուղերձը՝ մերձավորարեւելյան նոր իրադարձությունների եւ իրողությունների վերաբերյալ:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0:

Որոշումն ընդունված է միաձայն:

 

Նստաշրջանը ավարտեց աշխատանքները:

 

Արմեն ՏերՍարգսյան`

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

 

Դիանա Գրիգորյան`

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի Քարտուղար

 

17.12. 2016 թ.

Երեւան

3-րդ նստաշրջան – Արևմտյան Հայաստանի Խորհրդարանի 1-ին գումարման պագտամավորներ (27.12.2015 թ.)

Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման պագտամավորներ (փոփոխություններով և լրացումներով): Լիազորությունները հաստատվել են 27.12.2015 թ. կայացած 3-րդ նստաշրջանում:

         Ազգանուն     Անուն

4-րդ նստաշրջանի ուղերձը

4-րդ նստաշրջանի ուղերձը