ՀՐԱՄԱՆԱԳԻՐ Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը, որպես շարունակող պետություն

Թիւ 12 – 2014-02-23

Որոշում՝ հիշեցում, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վերաբերյալ, որը հանդիսանում է 1920-ին ճանաչված Հայկական պետության՝ Հայաստանի, շարունակությունը:

Հայկական պետության՝ Հայաստանի, անկախությունը ճանաչվել է 1920 թվականի հունվարի 19-ին:

Սեւրի պայմանագրի 93-րդ հոդվածով հաստատված են Հայաստան պետության մեջ բնակվող փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը:

Հոդված 1 – Հիմք ընդունելով այն փաստերը, որ Հայկական պետությունը Դաշնակից տերությունների կողմից՝ «Դե ֆակտո» ճանաչվել է 1920 թ. հունվարի 19-ին եւ «Դե յուրե» 1920 թ. մայիսի 11-ին, հայտարարում ենք, որ Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան) հանդիսանում է Հայկական պետության՝ Հայաստանի, շարունակող պետություն:

 

Հոդված 2 – Հաշվի առնելով վերոնշյալ փաստերը, Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունն այսօր, որպես Հայկական պետության՝ Հայաստանի շարունակող, պարտավորություն է կրում՝ բոլոր ուխտերով, պայմանագրերով, կոնվենցիաներով եւ դատավճիռներով, որոնք կայացվել է 1920 թ. ճանաչված Հայկական պետության՝ Հայաստանի, կողմից:

Հայաստան պետության անկախության պաշտոնական ճանաչումները

 

1917 թվականի դեկտեմբերի 29-ին հրամանագրով Ռուսաստանի Սովետական ժողովրդական կոմիսարների խորհուրդը (Սովնարկոմ) ճանաչում է Արեւմտյան Հայաստանի (Տաճկահայաստանի) անկախությունը:

1919 թվականի փետրվարի 12-ին Արեւմտյան Հայաստանի հայերի Ազգային պատվիրակությունը եւ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը հանդիպում են Փարիզում գումարված Խաղաղության վեհաժողովի շրջանակներում, որպեսզի ներկայացնեն հուշագիր հայ ժողովրդի պահանջների վերաբերյալ, որը հետագայում՝ 1919 թվականի փետրվարի 26-ին, ներկայացվում է Վերսալյան խաղաղության կոնֆերանսին:

Այս փաստաթուղթը, Ազգերի Լիգայի եւ Դաշնակից տերությունների հովանավորության ներքո, պահանջում է մասնավորապես Հայաստան պետության անկախության ճանաչումը, որը կազմված է Արեւմտյան Հայաստանի 6 մարզերից, Կիլիկիայից, ինչպես նաեւ նոր հռչակված Հայաստանի Հանրապետությունից:

Ներկայացված պահանջներին ի պատասխան Դաշնակիցների Գերագույն Խորհուրդը 1920 թ. հունվարի 19-ին կայացրել է հետեւյալ որոշումը եւ «Դե ֆակտո» ճանաչել է Հայկական պետությունը.

1) Հայկական պետության կառավարությունը ճանաչվում է, որպես կառավարություն,

2) այս որոշումը չի կանխորորոշում Հայկական պետության սահմանների հարցը:

1920 թվականի հունվարի 27-ին Խաղաղության վեհաժողովի քարտուղարությունը այս երկու որոշումները պաշտոնապես ներկայացրել է Հայ Ազգային Միացյալ պատվիրակությանը:

1920 թվականի մայիսի 11-ին թուրքական պատվիրակությունը հրավիրվում է վեհաժողով, որտեղ նրան ներկայացվում են «Խաղաղության պայմանները»: Դաշնակից Ուժերի մեջ էր նաեւ Հայկական պետության պատվիրակությունը: «Խաղաղության Պայմանների» նախաբանում, որը հետագայում դարձավ Սեւրի Դաշնագրի նախաբանը, Հայաստանը նշված է Դաշնակից տերությունների շարքում: Հայկական պետությունը ճանաչվեց նաեւ «Դե յուրե»:

 

1920 թ. օգոստոսի 10-ին ստորագրվեց Սեւրի դաշնագրի, որի 88-93-րդ հոդվածները վերաբերում են Հայաստան պետությանը:

1920 թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը վավերացրեց Իրավարար վճիռ՝ «Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիո եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ»:

Արմենակ Աբրահամյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ

Թողնել պատասխան

Your email address will not be published.

2 × five =