4-րդ նստաշրջանի արձանագրությունը

Քաղվածք № 1

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի)

առաջին գումարման չորրորդ նստաշրջանի արձանագրությունից

17ը դեկտեմբերի, 2016 թ., Երեւան

 Նիստի սկիզբը ժամը 13:00-ին, ավարտը՝ 15:00-ին:

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների գրանցում 12:30-ից 13:00:

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների գրանցում (այսուհետ տեքստում՝ Արեւմտյան Հայաստանի Խորհրդարան):
Ընտրված 64 պատգամավորներից գրանցվել են 55 պատգամավոր, 21-ը դահլիճում եւ 34-ը ինտերնետ կապով, որը կազմում է 95 տոկոս:
Քվորումը ապահովված է:

Հնչում է Հայաստանի Հանրապետության օրհներգը:

Բարձրացվում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական ​​դրոշը:

 

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի ողջույնի խոսքը:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի 1-ին գումարման 4-րդ նստաշրջանի օրակարգի մասին:

Որոշեցին` հաստատել Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի 1-ին գումարման 4-րդ նստաշրջանի օրակարգը:

 Քվեարկության արդյունքները.

Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0:

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ նստաշրջանի հաշվիչ հանձնաժողովի ընտրության մասին:

Որոշեցին՝ ընտրեցին նստաշրջանի հաշվիչ հանձնաժողով հետեւյալ կազմով՝ նախագահ`Տիգրան Հարությունյան, տեղակալներ՝ Սաիդա Օհանյան, Անուշավան Շահնազարյան:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0,

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Լրացուցիչ ընտրությունների միջոցով Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի թափուր պատգամավորական տեղերում նոր պատգամավորների մանդատների եւ լիազորությունների հաստատում:

Որոշեցին`

Համաձայն «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» Օրենքի՝ Հոդված 14-ի

ա) Դադարեցնել հետեւյալ պատգամավորների լիազորությունները՝ Հովհաննիսյան Հարություն, Գրիգորյան Վահան, Սավգուլյան Հարություն, Իչմելյան Սեյրան, Խաչատրյան Էդգար, Սարգսյան Արձեվ:

բ) Լրացուցիչ ընտրությունների միջոցով Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի թափուր պատգամավորական տեղերում նոր պատգամավորների մանդատների եւ լիազորությունների հաստատում. Պալեան Գեորգիս, Մարկոսյան Լիդիա, Բեգլարյան Լեվոն, Սարյան Աշոտ, Միքաելյան Արտաշես:

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի հին կազմի 58 պատգամավորներից քվեարկությանը մասնակցեցին 55-ը:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0:

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Նախագահ Արմեն Տեր-Սարգսյանի զեկույցը 2016 թ. կատարված աշխատանքների մասին:

Որոշեցին՝ Հաստատել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Նախագահ Արմեն Տեր-Սարգսյանի զեկույցը 2016 թ. կատարված աշխատանքների մասին:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0:

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ երկրորդ ընթերցմամբ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագծի հաստատում:

Որոշեցին՝ հաստատել. երկրորդ ընթերցմամբ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագիծը:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0:

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Մշտական հանձնաժողովների հաշվետվությունը կատարած աշխատանքների վերաբերյալ եւ ապագա ծրագրերի հաստատումը:

Որոշեցին՝ հաստատել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Մշտական հանձնաժողովների հաշվետվությունը կատարած աշխատանքների վերաբերյալ եւ ապագա ծրագրերը:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0:

Որոշումն ընդունված է միաձայն:

 

Ընդմիջում՝ 15:00-15:30:

Երկրորդ նիստ, 15:30-ից 18:00

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի զեկույցը՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության արտաքին եւ ներքին քաղաքականության ռազմավարության վերաբերյալ:
  1. Որոշեցին՝ հաստատել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի զեկույցը՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության արտաքին եւ ներքին քաղաքականության ռազմավարության վերաբերյալ:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0:

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի հաշվետվությունը 2016 թ. կատարած աշխատանքների վերաբերյալ եւ ապագա ծրագրերի հաստատումը:

Որոշեցին՝ հաստատել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի հաշվետվությունը 2016 թ. կատարած աշխատանքների վերաբերյալ եւ ապագա ծրագրերը:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0:

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության անդամների եւ հյուպատոսների ելույթները:
  1. Որոշեցին՝ ընդունել ի գիտություն Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության անդամների եւ հյուպատոսների ելույթները:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0:

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի ուղերձի ընդունումը՝ մերձավորարեւելյան նոր իրադարձությունների եւ իրողությունների վերաբերյալ:

Որոշեցին՝ ընդունել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի ուղերձը՝ մերձավորարեւելյան նոր իրադարձությունների եւ իրողությունների վերաբերյալ:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0:

Որոշումն ընդունված է միաձայն:

 

Նստաշրջանը ավարտեց աշխատանքները:

 

Արմեն ՏերՍարգսյան`

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

 

Դիանա Գրիգորյան`

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի Քարտուղար

 

17.12. 2016 թ.

Երեւան

Թողնել պատասխան

Your email address will not be published.

5 + 5 =