Օ Ր Ե Ն Ք «Ծովային Իրավունքի մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիան ճանաչելու, դրան միանալու եւ վավերացնելու մասին, ստորագրված 10 դեկտեմբերի 1982 թ.՝ Մոնտեգո-Բեյ քաղաքում

ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը

 «Ծովային Իրավունքի մասին» Միավորված Ազգերի Կազմակերպության Կոնվենցիան ճանաչելու, դրան միանալու եւ վավերացնելու մասինստորագրված 10 դեկտեմբերի 1982 թ.՝ Մոնտեգո-Բեյ քաղաքում, եւ 29 հուլիսի 1994 թ. համաձայնության «Ծովային Իրավունքի մասին» Միավորված Ազգերի Կազմակերպության Կոնվենցիայի XI մասի իրականացման վերաբերյալ» Continue reading

Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է «Ծովային Իրավունքի մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիան

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը (Խորհրդարանը) հայտնում է, որ՝

 

ղեկավարվելով ծովային իրավունքին վերաբերող բոլոր հարցերը փոխըմբռնման եւ համագործակցության ոգով կարգավորելու ցանկությամբ,

գիտակցելով, որ ծովային տարածության հիմնախնդիրները սերտորեն փոխկապակցված են եւ պետք է դիտվեն որպես մեկ ամբողջություն,

ճանաչելով սույն Կոնվենցիայի միջոցով հաստատելու եւ իրապես արժեւորելու բոլոր պետությունների ինքնիշխանության ցանկությունը, այնպիսի մի իրավական ռեժիմ սահմանելու ծովերի ու օվկիանոսների համար, որը կնպաստի միջազգային հաղորդակցություններին եւ ծովերն ու օվկիանոսները խաղաղ նպատակներով օգտագործելուն,

հաշվի առնելով այն փաստը, որ այդ նպատակների նվաճումը կնպաստի արդարացի եւ իրավահավասար միջազգային տնտեսական կարգի հաստատմանը,

վստահ լինելով, որ սույն Կոնվենցիայի միջոցով ծովային իրավունքի կոդիֆիկացիան եւ առաջադիմական զարգացումը կնպաստեն խաղաղության, անվտանգության, բոլոր պետությունների միջեւ համագործակցության եւ բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը՝ արդարության եւ իրավահավասարության սկզբունքներին համապատասախան,

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահը վավերացրել է «Ծովային Իրավունքի մասին» 10 դեկտեմբեր 1982 թ. ՄԱԿ-ի Կոնվենցիան:

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի)

Լրատվական ծառայություն

 

09.08.2016 թ.

1-ին գումարման 1-ին նստաշրջանի օրակարգ

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 1-ին նստաշրջանի աշխատանքների օրակարգը

 (17-20 հունվար, 2014 թ., Փարիզ)

 ———————

17-ը հունվարի, 2014 թ.,

ժամը 10:00-ից մինչեւ 13:30:

 

  1. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների գրանցում:
  2. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) նախապատրաստական աշխատանքեր:
  3. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) կանոնակարգի, մշտական հանձնաժողովների ցանկի, մշտական հանձնաժողովների անդամների եւ նախագահների, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) նախագահի եւ տեղակալների, քարտուղարների թեկնածուների քննարկում եւ նախագծի ընդունում:

———————

Նստաշրջանի առաջին նիստ

18հունվարի, 2014 թ.,

ժամը 10:00-ից մինչեւ 18:00:

 

  1. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների գրանցում:
  2. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) առաջին գումարման, առաջին նստաշրջանի, առաջին նիստի բացումը:
  3. Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի օրհներգը:
  4. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական դրոշի բարձրացում:
  5. Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի 1-ին նստաշրջանի օրակարգի հաստատում:
  6. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) կանոնակարգի հաստատում:
  7. Առաջին նիստի նախագահի ընտրություն:
  8. Առաջարկվում է մեկ րոպե լռությամբ հարգել Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակը, որ տեղի է ունեցել 1894-1923 թթ., երեք թուրքական հանցագործ կառավարությունների կողմից՝ Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան կայսրությունում:
  9. Նստաշրջանի հաշվիչ հանձնաժողովի ընտրություն:
  10. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի զեկույցը Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգավորների ընտրության արդյունքների վերաբերյալ:
  11. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի զեկույցի հաստատումը:
  12. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների լիազորությունների հաստատումը:
  13. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) նախագահի ընտրություն:
  14. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) նախագահի տեղակալների ընտրություն:
  15. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) քարտուղարների ընտրություն:
  16. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների հաստատում:
  17. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություն:
  18. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների անդամների հաստատում:
  19. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների ելույթներ:
  20. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների աշխատանքային ծրագրերի հաստատում:

 ———————

19-ը հունվարի, 2014 թ.,

ժամը 10:00-ից մինչեւ 20:00:

 

  1. Մասնակցություն պատարագի:
  2. Այցելություն Կոմիտասի հուշարձանին եւ Զորավար Անդրանիկի շիրիմին:
  3. Հայաստանի անկախության ճանաչման 94-րդ տարեդարձի հանդիսավոր նշում:

 ——————–

Երկրորդ նիստ

20-ը հունվարի, 2014 թ.,

ժամը 10:00-ից մինչեւ 18:00:

 

  1. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություն:
  2. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի քաղաքական ելույթը:
  3. Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության վարչապետի ընտրություն:
  4. Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության վարչապետի զեկույցը:
  5. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական դրոշի հաստատում:
  6. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների ելույթներ:
  7. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի առաջին գումարման, առաջին նիստի աշխատանքների ամփոփում:

 

17-ը հունվարի 2014 թ.

Փարիզ

Երրորդ նստաշրջան

Երրորդ նստաշրջան

Երկրորդ նստաշրջանի մասին

2-րդ նստաշրջանի մասին

1-ին նստաշրջանի մասին

10269236_658119504237181_1543735645785617885_oԱռաջին նստաշրջան

 

Привет, мир!

Добро пожаловать в WordPress. Это ваша первая запись. Отредактируйте или удалите её, затем пишите!

Օ Ր Ե Ն Ք «Սեւրի խաղաղության պայմանագիրը վավերացնելու մասին», ստորագրված 10 օգոստոս 1920 թ., Սեւրում

ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը

Սեւրի խաղաղության պայմանագիրը վավերացնելու մագին, ստորագրված 10 օգոստոս 1920 թ., Սեւրում Continue reading

Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Սեւրի խաղաղության պայմանագիրը

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը (Խորհրդարանը) հայտնում է.

 

նկատի առնելով, որ Սեւրի խաղաղության պայմանագիրը՝ խաղաղության պայմանագիր է,

հաշվի առնելով, որ Սեւրի խաղաղության պայմանագրի ստորագրումից ի վեր Մերձավոր Արեւելքում չեն դադարում զինյալ հակամարտությունները,

հաշվի առնելով, որ Սեւրի խաղաղության պայմանագրի վավերացումը կարող է վճռական քայլ հանդիսանալ Մերձավոր Արեւելքում իրական խաղաղության ու համագործակցության հաստատման,

հաշվի առնելով, որ Սեւրի խաղաղության պայմանագրով են հաստատվել Մերձավոր Արեւելքի պետությունների սահմանները, այդ թվում՝ Հայաստան պետության սահմանը, որի վերաբերյալ կայացվել է Իրավար վճիռ, որը սակայն կյանքի չի կոչվել,

 

առաջարկվել է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարությանը դիմել Սեւրի խաղաղության պայմանագիրը ստորագրած պետություններին այն վավերացնելու կոչով:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահը վավերացրել է.

ա) Սեւրի խաղաղության պայմանագիրը, ստորագրված 10 օգոստոս 1920 թ., Սեւրում, ինչպես նաեւ նույն օրը ստորագրված լրացուցիչ պայմանագրերի Հավելվածները,

բ) լիազորված է հետապնդել ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի Իրաւարար վճռի Պաշտոնավարության հրամանի իրականացման գործընթացը, ստորագրված 22 նոյեմբեր 1920 թ.:

 

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի)

Լրատվական ծառայություն

 

24 հունիս 2016 թ.

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի հայտարարությունը Արցախի դեմ ապրիլյան ագրեսիայի կապակցությամբ

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը (Խորհրդարանը) խստորեն դատապարտում է Ադրբեջանի Հանրապետության եւ նրա հրահրիչների, աննախադեպ ագրեսիվ եւ անպատասխանատու որոշումը լայնածավալ ռազմական գործողություններ սկսել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ, որը հանգեցրել է Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով եւ Հայաստանի Հանրապետության հետ սահմաններում իրավիճակի կտրուկ սրացման եւ գերաճած ռազմական առճակատման, Continue reading