Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Սեւրի խաղաղության պայմանագիրը

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը (Խորհրդարանը) հայտնում է.

 

նկատի առնելով, որ Սեւրի խաղաղության պայմանագիրը՝ խաղաղության պայմանագիր է,

հաշվի առնելով, որ Սեւրի խաղաղության պայմանագրի ստորագրումից ի վեր Մերձավոր Արեւելքում չեն դադարում զինյալ հակամարտությունները,

հաշվի առնելով, որ Սեւրի խաղաղության պայմանագրի վավերացումը կարող է վճռական քայլ հանդիսանալ Մերձավոր Արեւելքում իրական խաղաղության ու համագործակցության հաստատման,

հաշվի առնելով, որ Սեւրի խաղաղության պայմանագրով են հաստատվել Մերձավոր Արեւելքի պետությունների սահմանները, այդ թվում՝ Հայաստան պետության սահմանը, որի վերաբերյալ կայացվել է Իրավար վճիռ, որը սակայն կյանքի չի կոչվել,

 

առաջարկվել է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարությանը դիմել Սեւրի խաղաղության պայմանագիրը ստորագրած պետություններին այն վավերացնելու կոչով:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահը վավերացրել է.

ա) Սեւրի խաղաղության պայմանագիրը, ստորագրված 10 օգոստոս 1920 թ., Սեւրում, ինչպես նաեւ նույն օրը ստորագրված լրացուցիչ պայմանագրերի Հավելվածները,

բ) լիազորված է հետապնդել ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի Իրաւարար վճռի Պաշտոնավարության հրամանի իրականացման գործընթացը, ստորագրված 22 նոյեմբեր 1920 թ.:

 

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի)

Լրատվական ծառայություն

 

24 հունիս 2016 թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

twenty − one =