Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողով: Տիգրան Փաշաբեզյան. «Ազգ-բանակ». հավաքական ներուժի մոդելի զարգացման հնարավորության մասին՝ Արտերկրում եւ Մերձավոր Արեւելքի հայերի անվտանգության հարցերում»: Ելույթ

Մերձավոր Արեւելքում եւ հարակից տարածքներում առկա ժամանակակից մարտահրավերների պայմաններում հայության ու Հայաստանի պաշտպանության եւ անվտանգության բաղադրիչի բարձրացման հարցերի գործնական իրականացումը դարձել է հրամայական եւ օրախնդիր:

Ազգային պետական ներուժի գնահատման տեսակից այլեւս չենք կարող անտեսել կամ չնկատել՝ Մերձավոր Արեւելքի ու հարակից տարածքների հայ համայնքների, Արեւմտյան Հայաստանի հայերի ներուժը:

Ուստի՝

  • նկատի առնելով այն հանգամանքը, որ Մերձավոր Արեւելքում ապրող հայությունը իրականում 1894-1923 թթ. հայության նկատմամբ իրականացված ցեղասպանության ու բռնագաղթի հետեւանքով այնտեղ հաստատված հավաքականություն է,
  • նկատի առնելով, որ Մերձավոր Արեւելքում եւ Արեւմտյան Հայաստանում ապրող հայությունը ապրելու, զարգանալու եւ ապագա ունենալու իրավունք ունի, ինչպես դա սահմանված է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներով ու նորմերով,

ինչպես նաեւ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության բանակաշինության նոր «Ազգ-բանակ» հայեցակարգը եւ Արեւմտյան Հայաստանի հայերի «Մշտական, զինված, դարական չեզոքության մասին» որոշումը, համապատասխան մի մարմնի միջոցով առաջարկում ենք մշակել ու ներկայացնել հայության ու Հայաստանի պաշտպանության ու անվտանգության մի հայեցակարգ՝ անհրաժեշտ բաժիններով, որոնք նկատի կառնեն Մերձավոր Արեւելքի, հարակից տարածքների, Արեւմտյան Հայաստանի հայերի, Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության անվտանգության ու պաշտպանության մեխանիզմներն ու լծակները, համարժեք միջոցների տեղաբաշխումն ու ապահովումը:

Տիգրան Փաշաբեզյան,

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ 

 Երեւան,

19.09.2017թ.

 

ՀայաստանՍփյուռք 6-րդ համաժողով

II ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ – ՀՀ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

2.1 «Ազգ-բանակ». հավաքական ներուժի զարգացման մոդել

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողով: Ռադիկ Խամոյան. «Մերձավոր Արեւելքում արտակարգ իրավիճակներում հայտնված հայերի հիմնախնդիրը, որպես Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ու համագործակցության չորրորդ բաղադրիչ»: Ելույթ

Մերձավոր Արեւելքում առկա ժամանակակից մարտահրավերների պայմաններում տեղի հայ համայնքների կենսագործունեությունն վաղուց արդեն էապես տարբերվում է ավանդական սփյուռք հասկացության կենսագործունեությունից:

Այդ իմաստով՝

  • նկատի առնելով վերջին տասնամյակներին Մերձավոր Արեւելքում եւ հարակից տարածքներում առկա նոր իրողություններն ու մարտահրավերները,
  • նկատի առնելով այն հանգամանքը, որ Մերձավոր Արեւելքում ապրող հայությունը իրականում 1894-1923 թթ. հայության նկատմամբ իրականացված ցեղասպանության ու բռնագաղթի հետեւանքով այնտեղ հաստատված հավաքականություն է,
  • նկատի առնելով, որ Մերձավոր Արեւելքում եւ Արեւմտյան Հայաստանում ապրող հայությունը ապրելու, զարգանալու եւ ապագա ունենալու իրավունք ունի, ինչպես դա սահմանված է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներով ու նորմերով,

նպատակահարմար ենք գտնում կրկնել մեր առաջարկը, որ հնչեցրել էինք Լրագրողների 8-րդ համաժողովում, այն է՝ Մերձավոր Արեւելքում եւ Արեւմտյան Հայաստանում ապրող հայությանը դիտել, որպես Հայաստան – Արցախ – Սփյուռք եռամիասնության չորրորդ բաղադրիչ:

Այդ իմաստով առաջարկում ենք ստեղծել աշխատանքային խումբ, որը կարող է զբաղվել այս հարցով եւ պատրաստել համապատասխան հայեցակարգ՝ առկա մարտահրավերներին նախորոք պատրաստ լինելու եւ նորովի ու միասնաբար հանդես գալու նպատակով:

Ռադիկ Խամոյան,

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ

Երեւան,

18.09.2017թ.

 

ՀայաստանՍփյուռք 6-րդ համաժողով

IV ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ – ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

4.3 Արտակարգ իրավիճակներում հայտնված հայերի հիմնախնդիրները

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողով: Արմենակ Հարմանդայան. «Պաշտպանության հարցերում հայության հաւաքական ներուժի կազմակերպման խնդիրների վերաբերյալ»: Ելույթ

Համաժողովին կուզէինք փոխանցել այն գաղափարը, որ երկար ժամանակ երազած էինք… զանազան երկիրներու մէջ համայնքներու բաժնուած Հայը ուր որ ալ ըլլայ պէտք է միաւորուի, հաւաքական մեր իղձերու իրականացման աշխատանքներուն շուրջ, ինքնակազմակերպելու եւ մանաւանդ զինուորական պատրաստութէամբ զբաղուելու, կառաջարկենք անտէրկրի հայերուն օժտել ռազմական գործի նախնական գիտելիքներով, որ ան պէտք է կազմակերպուի ոչ միայն գաղափարական բաղադրիչներով, այլեւ պետական, իրաւական եւ գործնական համաձայնեցուած ծրագիրներով:

Այսինքն, անտէրկրի հայերուն իրաւասութիւն տալ տիրապետելու զինուորական գիտելիքների, բաւարար չէ ժամանակաւոր` 15 օրուայ ծրագիրներով, այսինչ կամ այնինչ կազմակերպութեանց միջոցով, այլ հնարաւորութիւն տալ անխտիր բոլոր կամաւորներուն:

Պէտք մշակենք եւ ունենանք մնայուն, երկարատեւ, խելամիտ ծրագիրներ.

-Միջին Արեւելքի ներկայիս իրավիճակը մեզ կը յուշէ համախմբուիլ մեր ունեցած կարողութիւննիրու շուրջ,

-Աշխատանք տանիլ զինուորական մարզումի ճամբարներ ստեղծելու արտերկրի համայքներու համար:

-Մարզումի ենթարկել 14 տարեկանէն սկսէալ բոլոր պատանիներուն ու պարմանուհիներուն:

Խօսքն ուղղելով համաժողովի մասնակիցներուն եւ մանաւանդ Հայաստանի Հանրապետութեան Պաշպանութեան նախարարութեան`

ոչ թէ կը խնդրենք, այլ կը պահանջենք թիկունք կանգնիլ, բարոյապէս եւ նիւթապէս օգնելով այս ծրագիրներու իրականացմանը:

 

Արմէնակ Հարմանտայեան,

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր,

Երեւան,

19.09.2017թ.

 

Հայաստան – Սփիւռք 6-րդ համաժողով

II ՈՒՂՂՈՒԹԻՒՆ – ՀՀ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԱՌԱՆՁՆԱՅԱՏԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՐՏԱՀՐԱՒԷՐՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ,

2.1 «Ազգ-բանակ». հաւաքական ներուժի զարգացման մոդել

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը և նախարարությունը գործում են հայ ընտանիքի, հասարակության, մեր հասարակական և ազգային անվտանգության դեմ

Ինչպես միասեռականների պաշտպան կազմակերպությունները և Եվրամիությունը

ՀՀ արդարադատության նախարարը և նախարարությունը դիտավորությա՞մբ են գործում հայ ընտանիքի, հասարակության, մեր հասարակական և ազգային անվտանգության դեմ, թե՞ առանց դիտավորության, գիտակցելո՞վ են գործում, թե՞ առանց գիտակցելու` սա խնդրի երկրորդ կողմն է և այս դեպքում, թերևս, ոչ այնքան էական, քանի որ արդյունքը, հետևանքը, բոլոր դեպքերում նույնն է լինելու:
Արդարադատության նախարարությունը, կառավարություն ներկայացնելուց առաջ, նախարարության կայքում արդեն հրապարակել է իր մշակած, այնուհետև հասարակական մեծ բողոքից, ընդվզումից հետո լրամշակած «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, այն ներկայացրել հանրային քննարկման:
Նախ նշենք, որ վերոնշյալ նախագիծը հասարակական մեծ վտանգավորություն ներկայացնող հարցերում ձևական լրամշակումից հետո գրեթե չի տարբերվում նույն նախարարության կողմից դեռ նախորդ նախարար Արփինե Հովհաննիսյանի պաշտոնավարության օրոք ՀՀ արդարադատության նախարարության կայքում հրապարակված նույն օրենքի նախագծից: Չնայած օրենքի նախագծի ընդդիմախոսների մասնակցությամբ շուրջ 1 տարի առաջ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի մոտ տեղի ունեցած քննարկմանը և վերջինիս խոստմանը, որ նախագծի ընդդիմախոսների մտահոգությունները, դիտողությունները, առաջարկները հաշվի կառնեն, դրանք նախագծի նոր տարբերակում փաստորեն հաշվի առնված չեն:
Ավելին. օրենքի ներկայիս նախագիծը հասարակական մեծ վտանգավորություն ներկայացնող դրույթների առումով շատ բանով չի տարբերվում նաև հասարակական վեց կազմակերպության կողմից տարիներ առաջ մշակված, ՀՀ Ազգային ժողով, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացված «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագծից: Ազգային ժողովը նշված նախագիծն ընդունելու հասարակական կազմակերպությունների առաջարկն այն ժամանակ մերժեց, իսկ հիշյալ նախարարությունը 2013թ. իր կայքում նշված օրենքի նախագիծը հրապարակելուց ու նախագծի դեմ հասարակական մեծ բողոքից որոշ ժամանակ հետո այն պարզապես թաքցրեց, անհասանելի դարձրեց կայքի որոնման համակարգի համար:
Կարծում ենք, այդ օրենքի նախագծի մասին շատ բան է հուշում այն մշակած ու վերոնշյալ մարմիններին ներկայացրած հասարակական կազմակերպությունների ցանկը` «Կանանց իրավունքների կենտրոն», «Կանանց աջակցման կենտրոն», «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն», «Հասարակություն առանց բռնության», «Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք», «Կանանց ռեսուրսային կենտրոն», ինչպես նաև այն իրողության բացահայտումը, որ նշված կազմակերպություններից վերջին երեքը բացահայտորեն քարոզում են միասեռականություն, պաշտպանում նրանց իրավունքները, հանդես գալիս այլասերվածության քարոզչության և միասեռականների իրավունքները, այդ թվում նաև այլասերվածության քարոզչության իրավունքը Հայաստանի օրենսդրության մեջ ամրագրելու դիրքերից: Այսպիսով  նրանցից վերջինները գործում են հայ ընտանիքի, հասարակության, մեր հասարակական և ազգային անվտանգության դեմ, իսկ իշխանության համապատասխան մարմինները հիշյալ կազմակերպություններին զսպելու և օրենսդրության ոլորտում հակաքայլեր կատարելու առումով կարծես նենգադուլ են հայտարարել, համենայն դեպս, փաստն այն է, որ դրսևորում են բացահայտ անգործություն:
Հիշյալ ՀԿ-ների մշակած և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում հրապարակված «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագծում որպես ընտանիքի անդամներ էին ներկայացված նաև զուգընկերները, իսկ «զուգընկեր» եզրույթը ձևակերպված էր որպես միմյանց հետ պարբերական սեռական հարաբերություն ունեցող անձինք, ինչը նշանակում է, որ զուգընկերներ էին համարվում նաև միասեռականները, քանի որ նրանք նույնպես կարող են միմյանց հետ պարբերական սեռական հարաբերություն ունենալ:
Օրենքի ներկայիս նախագծի 4-րդ հոդվածում («Օրենքի հիմնական հասկացությունները») սույն օրենքի իմաստով օգտագործվող հիմնական հասկացությունների թվում նշված է նաև «ամուսին» հասկացությունը` հետևյալ բացատրությամբ կամ սահմանմամբ. «ամուսին՝ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ամուսնությունը գրանցած, ինչպես նաև փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձինք»: Պա-հո՜…
Դեռ մի կողմ թողնենք այն փաստը, որ տվյալ օրենքի խոտան նախագծում առկա բազմաթիվ սխալներից մեկն էլ այն է, որ եթե վերջում գրված է «անձինք», ապա հասկացությունը պետք է ձևակերպվեր ոչ թե «ամուսին», այլ «ամուսիններ», այսինքն՝ գոյականների թվի (եզակի և հոգնակի) անհամապատասխանություն կա: Մեր ուշադրությունը բևեռենք ավելի կարևոր իրողությունների վրա: Այսպիսով սույն օրենքի իմաստով ամուսիններ են նաև՝ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող նույնասեռ անձինք, քանի որ չի գրված՝ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող տարասեռ անձինք: ՀՀ արդարադատության նախարարը կամ որևէ մեկը կարո՞ղ են ասել, թե ՀՀ օրենսդրությամբ սահմանված են փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձանց սեռերը, և այդ սահմանման համաձայն, նրանք նույնասեռ չեն կարող լինել:
Այն տպավորությունն է ստացվում, որ ՀՀ իշխանությունները մտադիր են առաջիկայում օրինականացնել միասեռականների ամուսնությունները, հետևաբար տվյալ օրենքի նախագծում խնդրո առարկա հասկացությունն այնպես են մեկնաբանել կամ սահմանել, որ դրա իմաստային շրջանակում տեղավորվեն նաև փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող նույնասեռ անձինք: Կամ էլ՝ քանի որ տվյալ օրենքի նախագիծը Եվրամիությունից տրված պատվերի կամ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի բառացի ասած «տնային աշխատանքի» արտահայտությունն է, ուրեմն այդ նույն կառույցից պահանջել են նախագիծն այնպես շարադրել, որ ընտանեկան բռնությունից հատուկ օրենքով պաշտպանություն նախատեսվի ոչ միայն փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող տարասեռ, այլև նույնասեռ անձինք: Որպեսզի ստիպված չլինենք այս հետևությունը կատարել, բավական է միայն, որ իբրև օրենքի նախագծի մշակող հանդես եկող արդարադատության նախարարությունը նախագծի 4-րդ հոդվածում «ամուսին» հասկացության փոխարեն գրելով «ամուսիններ», այն մեկնաբանի կամ սահմանի հետևյալ ձևակերպմամբ. «ամուսիններ՝ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ամուսնությունը գրանցած, ինչպես նաև փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող տարասեռ անձինք»: Կանի՞ արդյոք նշված խմբագրումը…
Բացառված չէ, ավելին` շատ հավանական է, որ ՀՀ արդարադատության նախարարության կայքում հրապարակված, նշված նախարարության կողմից Ազգային ժողով ներկայացված և առաջ մղվող «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի ետևում նույնպես, սակայն այս անգամ ոչ թե պաշտոնապես, այլ փաստացի, ամբողջությամբ կամ մասամբ կանգնած են նշված նախագծից վտանգավոր դրույթների առումով  գրեթե չտարբերվող «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակած վերոնշյալ հասարակական կազմակերպությունները: Թերևս այդ մասին է հուշում նաև վերոնշյալ բոլոր վեց, ինչպես նաև մի քանի այլ կազմակերպությունների կողմից ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին օրերս ուղղված հրապարակային կոչը, որպեսզի նա հենց այս` «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը հանրությանը «պուպուշ» և անվտանգ ներկայացնի, ինչին էլ նախարարը Մատենադարանի նոր մասնաշենքում հոկտեմբերի 9-ի հանրային քննարկումը կազմակերպելով, փաստորեն ընդառաջել էր:
Շատ ուշագրավ, միաժամանակ, կարծում ենք, բնութագրական է, որ ինչպես շրջանառությունից հանված «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, այնպես էլ դրանից գրեթե չտարբերվող «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի ներկայիս խայտառակ ու հրեշավոր նախագիծը արտաքուստ ընտանեկան բռնության կանխարգելման նպատակ հետապնդելով, իրենց սուր սլաքով նույնպես ուղղված են հայ ընտանիքի, հասարակության, մեր հասարակական և ազգային անվտանգության դեմ:
Օրենքի նախագիծն այդպիսին է մի շարք պատճառներով, իր բազմաթիվ անորոշ, խնդրահարույց, հակասական, չարաշահումների, կոռուպցիայի կամ կամայականությունների հնարավորություն ընձեռող ձևակերպումներով, ինչպես նաև ուղղակիորեն վտանգավոր դրույթներով: Դրանց թվում նաև այն պատճառով, որ 3-րդ հոդվածում («Ընտանեկան բռնությունը և դրա տեսակները») որպես ընտանեկան բռնության տեսակներ, նշված են նաև ֆիզիկական, հոգեբանական, տնտեսական բռնություններն այնպիսի մեկնաբանություններով, որոնք հանգեցնելու են ընտանիքից, օրինակ, երեխային, կնոջը թեկուզ իր համաձայնությամբ, բայց առանց հայաստանյան հասարակության ընկալման տեսանկյունից լուրջ պատճառների, մինչև 9 ամսով (հետագայում նույն գործողությունը մինչև 9 ամիս ժամկետով դարձյալ կարող է կրկնվել) անհայտ վայրում գտնվող ապաստարան տանելուն:
Խնդրո առարկա մեկնաբանությունները հանգեցնելու են նաև՝ ենթադրաբար ընտանեկան բռնություն գործադրած կամ ընտանեկան բռնություն գործադրած անձից նրա կնոջը կամ (և) երեխային (երեխաներին) մեկուսացնելուն, նրան (նրանց) տեսակցելու, նրա (նրանց) հետ անմիջականորեն հաղորդակցվելու իրավունքից ու հնարավորությունից, ինչպես նաև նրա (նրանց) հետ նույնիսկ հեռախոսային, նամակագրական կամ կապի այլ միջոցներով հաղորդակցվելու իրավունքից ենթադրաբար ընտանեկան բռնություն գործադրած կամ ընտանեկան բռնություն գործադրած անձին պատժի կամ պատասխանատվության սպառնալիքով զրկելուն: Ընդգծենք, որ, ասենք, մինչև 10 տարեկան երեխան չգիտակցելով իր համաձայնության նշանակությունը և հետևանքը իրեն ծեծած կամ ապտակած, կամ իր վրա գոռալով, իրեն հոգեկան ուժեղ տառապանք պատճառած, ինչպես նաև իր նկատմամբ բռնության որևէ տեսակ թույլ չտված ծնողներից մյուսի համար, կարող է համաձայնել իրեն ապաստարան տեղափոխելուն: Եվ այս պարագայում եթե ծնողը (ծնողները) ընդդիմանում են, օրենքի նախագծի համաձայն, աջակցության կենտրոնի աշխատողը ոստիկանի հսկողությամբ նրան փաստացի խլելու է ծնողից (ծնողներից) ու տանելու է ապաստարան:
Ավելին. օրենքի նախագիծը 3-րդ, 4-րդ և այլ հոդվածների այժմյան ձևակերպումներով վստահաբար խթանելու է ամուսնալուծությունները ու հանգեցնելու դրանց թվաքանակի մեծ աճի, հայ ընտանիքների քայքայման նորանոր դեպքերի, ընտանիքների՛, որոնք ցանկացած հասարակության բնական և հիմնական բջիջներն են, հասարակության հիմքը:
Ըստ օրենքի նախագծի 3-րդ հոդվածի, ընտանեկան բռնության տեսակներից է հոգեբանական բռնությունը, որը սահմանված կամ մեկնաբանված է հետևյալ կերպ. «հոգեբանական բռնություն են դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ այդ թվում՝ ֆիզիկական, սեռական կամ տնտեսական բռնություն գործադրելու սպառնալիքը, հետամտումը, արժանապատվության պարբերական նվաստացումը, սոցիալական ծայրահեղ մեկուսացումը»:
Ամեն ինչից զատ, ի՞նչ է նշանակում հոգեկան ուժեղ տառապանք, ինչո՞վ և ինչպե՞ս է այն սահմանազատվում հոգեկան թույլ տառապանքից: Ո՞վ և ինչպե՞ս, գերբնական այդ ի՞նչ կարողությամբ է որոշելու` անձն իր ընտանիքի անդամին հոգեկան ուժեղ տառապանքը դիտավորությա՚՞մբ է պատճառել, թե առանց դիտավորության…  Ո՞վ և ինչպե՞ս, գերբնական ի՞նչ կարողությամբ է որոշելու` հոգեկան տառապանքն ուժե՞ղ է, թե թույլ կամ իրականում ընդհանրապես բացակայող, սակայն ոստիկանին, աջակցության կենտրոնի աշխատողին իբրև գոյություն ունեցող ուժեղ տառապանք ներկայացվող… Ոստիկա՞նը, աջակցության կենտրոնի աշխատո՞ղն են դա որոշելու… Առնվազն անհեթեթ է, կասեինք նաև` ծիծաղելի, եթե այս ամենը տխուր չլիներ:
Միանգամայն հնարավոր է, որ, ասենք, երեխան ծնողի կողմից իրեն պատժելու կամ ինչ-որ բան անելը, ինչ-որ տեղ գնալն արգելելու, իր ուզածն իրեն չտալու համար ցանկանալով վրեժխնդիր լինել ծնողից կամ վախեցնել նրան, որպեսզի վերջինս հաջորդ անգամ չպատժի իրեն կամ չարգելի իր ուզածն անել, չհրաժարվի իրեն իր ուզածը տալ, պարզապես ստի, որ հայրը կամ մայրն իր վրա, ասենք, գոռացել է, ֆիզիկական կամ տնտեսական բռնություն գործադրելու սպառնալիք տվել: Զայրույթի պահին կայացրած սխալ որոշման արդյունքում վերոնշյալ այս կամ այն պատճառով, ամուսնու այս կամ այն արարքի համար նրա հանդեպ նույն կերպ կարող է վարվել նաև կինը: Ո՞վ կարող է ասել, որ դա հնարավոր չէ, կյանքում այսպիսի իրավիճակներ չեն կարող լինել…
Այո՛, օրենքի նախագծի խոշոր բացերից է այն, որ հոգեբանական ու տնտեսական բռնությունները դրանում բավարար որոշակիությամբ սահմանված, բացատրված չեն: Ավելին նախագծի 4-րդ հոդվածում («Օրենքի հիմնական հասկացությունները») բռնության նշված տեսակներն ընդհանրապես ներկայացված չեն: Այս ամենը տեղիք է տալիս անորոշության, տարընթերցումների, կամայական մեկնաբանությունների, օրենքը նախագծի ներկայիս շարադրանքով ընդունելու դեպքում կարող է ստեղծել նաև չարաշահումների, կոռուպցիայի հնարավորություն, և ամենաահավորը՝ հանգեցնել շատուշատ երեխաների և ընտանիքների համար ճակատագրական հետևանքների:
Մեկ անգամ ևս նշելով, ընդգծենք, որ վերոնշյալ անորոշությունները կարող են հանգեցնել չարաշահումների, կոռուպցիայի, կամայականությունների կամ պարզապես օրենքի սխալ կիրառման, մինչդեռ ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի («Որոշակիության սկզբունքը») համաձայն, «Հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ»: Այս նորմը վերաբերելի է նաև «ընտանեկան բռնություն» և «հոգեբանական բռնություն» հասկացությունների համար, քանի որ եթե այդ հասկացությունները պարզ չլինեն, ապա քաղաքացին չի կարող իր վարքագիծը կանխատեսել, հետևաբար կարող է հայտնվել նաև այդ բռնության տիրույթում, ինչի արդյունքում կարող է իր նկատմամբ իրավական հետևանքներ առաջանան։ Այսպիսով չհամապատասխանելով ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածով սահմանված որոշակիության սկզբունքին ու պահանջին, «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը հակասահմանադրական է, հետևաբար օրենքի վերածվելու պարագայում տողերիս հեղինակի կողմից ՀՀ Սահմանադրական դատարանում վիճարկվելու է նրա սահմանադրականության հարցը, և եթե դատարանը պատվեր չի կատարում, ապա կասկածից դուրս է, որ օրենքը ճանաչելու է հակասահմանադրական:
Մեր ընտանիքները, Հայաստանի հասարակությանը պայթեցնելու են ներսից, եթե այս վտանգավոր նախագծի դեմը չառնվի և այն վերածվի օրենքի:
Հ.Գ.- Խնդրո առարկա օրենքի նախագծին առավել հանգամանորեն կանդրադառնանք մեր առաջիկա հրապարակումներում:
 Արթուր Հովհաննիսյան

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողով: Վրեժ Քոսայան. «Արեւմտահայերենի ուսուցման եւ պահպանման հնարավորությունները Արեւմտյան Հայաստանըում եւ Թուրքիայի Հանրապետությունում»: Ելույթ

Հայոց ցեղասպանության հետեւանքով կորցրինք ոչ միայն 1,5 – 2 միլիոն մեր հայրենակիցների կյանքը, այլ նաեւ հայրենիքը, լեզուն։ Կորցրինք մեր մշակույթը եւ սովորույթները։ Ազգի ինքնության պահպանման ամենակարեւոր կռվաններից մեկը մայրենի լեզուն է։ Մայրենի լեզվի շնորհիվ է, որ ազգը կարողանում է պահպանել ինքնությունը եւ ազգին պատկանող բոլոր մնացյալ արժեքները՝ մշակույթը, սովորույթները, հավատքը եւ այլն:

Կորցնելով Արեւմտյան Հայաստանը, սփռվելով աշխարով մեկ՝ կորցրել ենք արեւմտահայերենի բնականոն զարգացման հնարավորությունը։

ՄԱԿ-ի կրթական, գիտական եւ մշակութային կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) 2010 թվականին արեւմտահայերենը ընդգրկել է վտանգված լեզուների ցանկում, ինչը նշանակում է, որ հայ երեխաները արդեն արեւմտահայերենը, որպես մայրենի լեզու դպրոցում չեն սովորում եւ գնալով արեւմտահայերենով խոսողների թիվը նվազում է։

Քանի որ արեւմտահայերեն խոսողները սփռված են աշխարհով մեկ եւ գտնվում են ոչ հայկական միջավայրում, բնականաբար, նման պայմաններում դժվար է պահպանել եւ մայրենին, եւ հայկական ինքնությունը։

Ներկայումս Կոստանդնապոլսում բնակվում է շուրջ 60 հազար հայ։ Համայնքն այնտեղ ունի 18 հայկական դպրոց, որտեղ նաեւ ուսուցանվում է արեւմտահայերենը, սակայն ոչ որպես մայրենի լեզու, այլ որպես երկրորդ լեզու։ Մնացած բոլոր առարկաները թուրքերենով են։ Կարելի է ասել, որ աշակերտներն արեւմտահայերենը սովորում են դպրոցներում, ընտանիքներում եւ առօրյա կյանքում քիչ են գործածում արեւմտահայերենը։ Դա էլ պատճառ է դառնում արեւմտահայերենի թուլացմանը հայության շրջանակներում։

Արեւմտյան Հայաստանում իսլամացած, քրդացած հայերի թիվը հասնում է 4-ից 5 միլիոնի։ Նրանց մի մասը տեղեկանալով իր արմատների մասին, վերադառնում է հայկական արմատներին, փոխում անուններն ու ազգանունները, իսկ ամենակարեւորը, ցանկանում է սովորել հայերեն։ Ունենք հնարավորություն նաեւ նրանց միջոցով պահպանել ու զարգացնել արեւմտահայերենը։

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կրթության նախարարությունն իր հնարավորությունների սահմաններում արդեն երկար ժամանակ է, ինչ աշխատում է օգնել հայրենակիցներին, կազմակերպել նրանց համար արեւմտահայերենի դասընթացներ։ Այսօր Դերսիմ, Տիգրանակերտ եւ Մուշ քաղաքներում իսլամացած/քրդացած հայերից կազմավորվել են համայնքներ։ Դերսիմում եւ Մուշում ժամանակ առ ժամանակ անցկացվում են արեւմտահայերենի դասընթացներ։

Մեր հնարավորությունները, սակայն, սահմանափակ են եւ օգնության կարիք ունենք։ Դժվարանում ենք գտնել արեւմտահայերենի մասնագետներ, որոնք կարող են դասավանդել լեզուն տեղում, կամ համացանցի միջոցով։

Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարությունը, Կրթության եւ գիտության նախարարությունը, կրթամշակութային այլ հաստատություններ կարող են այս հարցում մեծ ներդրում ունենալ, ինչպես օրինակ՝ պատրաստելով կամ վերապաստրաստելով արեւմտահայերենի մասնագետներ եւ ուսուցիչներ, հրավիրելով կամավորներ Արեւմտյան Հայաստանից, մարդկանց՝ ովքեր ցանկություն ունեն սովորել եւ վերադառնալ Արեւմտյան Հայաստան ու այնտեղ սովորեցնել ուրիշների։ Այս եղանակով հայրենակիցները հնարավորություն կունենան սովորել մայրենին, որն իր հերթին նրանց համար լայնորեն կբացի դռները հայկական աշխարհում։

Վրեժ Քոսայան,

Արեւմտյան Հայաստանի Հանրապոտության կրթության նախարար

Երեւան,

18.09.2017թ.

 

ՀայաստանՍփյուռք 6-րդ համաժողով

IV ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ – ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ,

4.1  Մայրենի լեզուն և դպրոցը հայ ինքնության կռվան

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողով: Վահան Բաբախանյան. «Ադրբեջանի Հանրապետության կողմից իրականացված Հայերի ցեղասպանության փաստի ճանաչման և դատապարտման հրամայականը, որպես արտաքին քաղաքականության մաս»: Ելույթ

Գաղտնիք չէ, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը, բավականին երկար տարիների ընթացքում տարբերվել է համեմատաբար սպասողական, պաշտպանական, պատասխան ռեճիմի ոճով։

Ակնհայտ է ընթացիկ սպասողական, պաշտպանողական ոճից անցում կատարել հարձակողական ռազմավարությանը: Ադրբեջանի նկատմամբ ռազմավարության հիմքում պետք է լինի այդ թշնամու  միանշանակ, մշտական գնահատումը որապս ագրեսորի, ֆաշիստական, ցեղասպանական, մարդկության դեմ ատելության քաղաքականությունը: Ադրբեջանը միջազգային իսլամական ահաբեկչության հիմնադիրն է, ըստ էության, եղել և մնում է առաջին «իսլամական պետությունը», նախորդը նրա, ում դեմ համաշխարհային հանրությունը պայքարում է այսօր:

Մեր դիրքերի հանձնումը սկսվում է Ադրբեջանում Հայոց ցեղասպանության փաստի մասին զիջումներից և լռությունից։ Այս տարի լրանում է Ադրբեջանից առաջին հայերի Չարդախլու գյուղից որը հանդիսանում է մեր փառահեղ մարշալների և Մեծ Հայրենասիրական պատերազմի հերոսների հայրենիքը, տեղահանման 30 տարին։ Չարդախլուից առաջին ընտանիքների տեղահանումից մի քանի ամիս անց տեղի ունացավ Սումգաիթը։ Ցավոք, 30-ամյակի այս ամսաթիվը մեր արտաքին քաղաքականության օրացույցում տեղ չունի: Շուտով տարին կավարտվի, և այդ իրադարձության մասին ոչ մի խոսք չկա։

Մինչդեռ անհրաժեշտ է չնսեմացնել այդ թեման, այլ ճշգրիտ ներկայացնել Ադրբեջանում հայերի ցեղասպանության փաստերը։ Խոսքը ոչ միայն Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի մասին է, դրանք Ցեղասպանության գագաթնակետն են։ Ցեղասպանության քաղաքականությունը Ադրբեջանում եղել է հենց առաջին օրվանից և երբեք չի դադարել, փոփոխելով իր ձեւերը։

Օրինակ, Մեծ Հայրենական Պատերազմի ժամանակ Բաքվի ղեկավարության կողմից իրականացվում էր գաղտնի ցեղասպանության քաղաքականություն՝ ռազմաճակատ ուղարկվող հայերի և այլ ազգերի ներկայացուցիչներին մի քանի անգամ շատ էին ուղարկում, քան իրենց որդիներին։

Այսպես, Արցախից ճակատ է մեկնել յուրաքանչյուր երրորդը։ Իսկ թուրքերից, յուրաքանչյուր 18-ը, մասնավորապես Ադրբեանից, յուրաքանչյուր ընդամենը 30-ը։  Մեծ Հայրենական Պատերազմի տարիներին ադրբեջանացիների կորուստների տեսակարար կշիռը ամենանվազագույնն էին այլ ազգերի միջև։

Ամենամեծ կուրոստնորն ունեցել են Արցախի հայերը, համարյա ազգաբնակչության կեսը։ Արցախը Երկրորդ Աշխարհամարտի տարիներին «ռեկորդակին» է բազմաթիվ ցուցանիշներով /Հերոսներ, գեներալներ, մեդալակիրներ և այլն/ – նախկին ԽՍՀՄ-ի բոլոր տարածքների համեմատ։  Նախկին ԽՍՀՄ-ի 12 հանրապետություններից ոչ մեկը մարշալ չեն տվել, իսկ փոքրիկը տվել է `մի քանիսը:

Չարդախլու լեգենդար գյուղը «ամենա-ռեկորդակիրն» է Արցախում։ Միեւնույն ժամանակ, մենք ինքներս ենք լռում ենք այս գյուղի հետ կապված ոճրագործության 30-ամյակի մասին։ Ահա և մեր արտաքին քաղաքականության արդյունքը, չէ որ, հենց դրանից է ստեղծվում տեղեկատվական քաղաքականությունը։ Այն մասին, որ Արցախը ռեկորդակիր է Մեծ Հայրենական Պատերազմի ժամանակ, չգիտի Ռուսաստանում 150 մլն աղգբնակչությունից բացարջակապես ոչ մեկը, ոչ մի ղեկավար։ Առավել ևս, չգիտեն Բաքվի ցեղասպանական քաղաքականության մասին Մեծ Հայրենական Պատերազմի  ժամանակ։

Ինչքա՞ն ժամանակ մենք պետք է թույլ տանք հավասարության նշան դնել մեր ու ֆաշիստ թշնամու միջև, թույլ տալ այսպիսի անտարբերություն, անգործություն և տեղեկատվական դանդաղկոտություն։ Ի դեպ, չենք ամաչում, որ Ադրբեջանում հանցագործության զոհերի հիշատակի օրը Հայաստանում նշվում է Սումգայիթի Հոլոքոստից միայն 17!!! տարի անց․․․ Չնայած այն փաստին, որ տասնյակ հասարակական գործիչներ տասնյակ տարիներով գրել են դրա մասին, թեման լռությամբ է մատնվում  և իրականում շոշափվում է միայն լրագրության ոլորտում։ Անհրաժեշտ է իրավական գնահատական, որը չկա։ Ադրբեջանում Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու վերաբերյալ Հայաստանի խորհրդարանին բազմաթիվ կոչերը մնացին  անպատասխան։

Հայաստանի ղեկավարության հենց այսպիսի քաղաքականության արդյունքն է, որ  հասարակության քաղաքացիական ակտիվացման գագաթնակետը Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ  տեղի ունեցավ նիայն 50 տարի անց։

Հայոց ցեղասպանությունը երկու թուրքական երկրներում, Թուրքիայում և Ադրբեջանում միասնական և կապված պրոցես է։ Իսկ ցեղասպանության ժխտումը և լռությունը նպաստում է թշնամու շարունակվող ցեղասպանական քաղաքականությանը։

Կոչ ենք անում աջակցել 18.01.2017 Հռչակագրի հեցինակների խմբի նախաձեռնությանը և ստեղծել աշխատանքային խումբ

– այս թեմայի մշակման,

– այս թեմայով հատուկ կոնֆերանս հրավիրելու,

– համապատասխան օրինագծի գործնական առաջխաղացման համար։

Ադրբեջանում Հայոց Ցեղասպանության փաստի ճանաչումը հանդիսանում է Հայաստանի արտաքին քաղաքականության նոր հարձակվողական ոճին անցման ամենակարեւոր քայլը:

Վահան Բաբախանյան,

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր,

Երեւան,

18.09.2017թ.

 

ՀայաստանՍփյուռք 6-րդ համաժողով

(III ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ – ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳ,

3.2  Հայոց ցեղասպանության ճանաչում, ցեղասպանությունների կանխարգելում. քաղաքական և իրավական գործընթացները)

 

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողով: Էդուարդ Փոլատով (Փոլատիդիս). «Թալիշի և սահմանամերձ բնակավայրերի վերաբնակեցման հարցերի շուրջ»: Ելույթ

Եթե բնակչության միգրացիան դիտարկելու լինենք Հայաստանի և Արցախի հետ կապված, ապա միանգամայն ակնհայտ է, որ, ըստ էության, դա ազգային անվտանգության խնդիր է։ Այսօր միջազգային աշխարհաքաղաքական իրավիճակն ավելի ու ավելի լարված է դառնում, ինչը պարզապես անհնար է չտեսնել։ Չկան երաշխիքներ, որ մի շարք երկրներում ապրող հայերը չեն ենթարկվի ճնշման բնիկ ժողովրդի կողմից, ընդ որում՝ այդ ճնշումը կարող է ընդունել կրոնական նացիոնալիզմի և ծայրահեղականության ձևեր։ Այս համատեքստում հիշյալ միգրացիոն խնդիրը բավական ակտուալ է ողջ հայության համար։ Հետևաբար, այս կարևոր հարցը պետք է դառնա ամենասևեռուն ուշադրության առարկա ինչպես Հայաստանի ու Արցախի պետական կառավարման մարմինների, այնպես էլ Սփյուռքի հայկական կառույցների՝ առանձին անհատների, կազմակերպությունների համար, ինչը պետք է հանգեցնի նրանց անմիջական մասնակցությանը մեր սահմանների պաշտպանության և ամրակայման ծրագրերի իրագործմանը։ Միևնույն ժամանակ, հարկ է հաշվի առնել նաև ՀՀ և ԼՂՀ պետական և ժողովրդագրական ռեսուրսների սահմանափակությունը։ Մեր խորին համոզմամբ, միայն բազմամիլիոնանոց հայկական սփյուռքի և բարեկամ ժողովուրդների արտասովոր ներուժի լիարժեք ու բազմակողմանի կիրառումը թույլ կտա լուծել կենսականորեն կարևոր այնպիսի խնդիր, ինչպիսին է Հայաստանի և Արցախի ռազմավարական ժողովրդագրական պոտենցիալն այնպիսի մակարդակի հասցնելը, որը կարող է համարվել անհրաժեշտ չափով բավարար։ Արտասահմանյան փորձագետների կարծիքով՝ վտանգավոր համարվող շրջաններում բնակչության հոգեկան կայունությունը շատ բանով որոշվում է բնակչության խտության կրիտիկական մակարդակով։ Եթե այդ մակարդակը պահպանվում և օժանդակվում է, ապա առաջ է գալիս պաշտպանվածության, շրջանի ապագայի հանդեպ վստահության զգացողություն։ Հակառակ պարագայում կգերակշռեն կենտրոնախույս գործընթացները, և կսկսվի իրավիճակի հետագա վատթարացումից զգուշացող բնակչության զանգվածային, չվերահսկվող արտահոսք (անկեղծ լինենք՝ խուճապահար փախուստ)։ Մեր աչքերի առջև այսօր տեղի ունեցող բնակչության ինտենսիվ արտահոսքը սահմանամերձ շրջաններից դրա վառ վկայությունն է։ Այս տագնապալի միտման մասին անհրաժեշտ է անընդհատ ահազանգել, կոչնակ հնչեցնել, քանզի խնդիրը բացառիկ լուրջ է։ Ո՞ւր է արտագաղթում բնակչությունը, որի բացակայությունն անդրադառնում է երկրի պաշտպանունակության և նրա սահմանների պաշտպանության վրա։ Պատասխանը, ցավոք, մեզ բոլորիս քաջ հայտնի է։

Ադրբեջանի բազմամյա սադրանքները Հայաստանի հետ սահմաններին, ադրբեջանական զինվորականության և նրանց դաշնակից Թուրքիայի ագրեսիան, որը 2016թ. ապրիլին վերաճեց քառօրյա պատերազմի ընդդեմ ԼՂՀ-ի, խիստ ակնհայտորեն ընդգծեցին այն փաստը, որ Հայաստանը և, առավել ևս, Արցախը, ըստ էության, պատերազմող պետություններ են։ Այս փաստը պահանջում է ողջ ազգային գաղափարախոսության արմատական, երկրի տնտեսական կյանքի կազմակերպման վերանայում՝ նախևառաջ սահմանամերձ շրջաններում։ Այս առնչությամբ նպատակահարմար ենք համարում սահմանամերձ բնակավայրերում հատուկ ավանների ձևավորումը, որոնք կհամալրվեն Իսրայելի կամ XIXդ. առաջին կեսի Ռուսաստանի ռազմական ավանների օրինակով, առաջին հերթին՝ մարտական փորձ ունեցող վետերաններով, ովքեր 1990-ականներին անցել են Հայրենիքի պաշտպանության ճակատամարտերի բովով։ Սակայն վերը նշվածը հնարավոր է կազմակերպել այն դեպքում, եթե կադրային քաղաքականությունը երկրում իրականացվի ազգային անվտանգությանը միտված մարմինների հսկողության ներքո։ Այս խնդիրը հիրավի համազգային է՝ կապված (և սրանք լոկ ամպագոռգոռ բառեր չեն) Մայր Հայրենիքի՝ Հայաստանի փրկության և վերածննդի հետ, ինչին, բնականաբար, պարտավոր են ձգտել ինչպես նրա բոլոր քաղաքացիները, այնպես էլ յուրաքանչյուր հայ՝ անկախ բնակության երկրից, Ամերիկայից մինչև Ավստրալիա և Եվրոպա ու Ասիա։

Ասյօր մեր երկիրը  գտնվում է բարդ, եթե չասենք՝ ծանր աշխարհաքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակում, որն անխուսափելիորեն անդրադառնում է նաև պատերազմի վետերանների, պաշտոնաթող զինվորականների, զոհված ու վիրավոր մարտիկների ընտանիքների վրա։ Աշխատատեղերը բնավ չեն բավականացնում, իսկ պետության հատկացրած թոշակները և նպաստները չեն կարող լիարժեք կայունացնել նրանց հոգեբանական վիճակը, վերադարձնել բնականոն կյանքի։ Պատերազմից խոցված մարդիկ դեռ կարող են և ուզում են աշխատել։ Եթե պետական մակարդակով այս խնդիրը լուծելը դեռևս չի ստացվում, ապա այն պետք է կարգավորել այլընտրանքային մեխանիզմների միջոցով՝ դրանով իսկ կատարելով գոնե բարոյական պարտքը զոհված հերոսների ընտանիքների առջև։ Իսկ սահմանային, մեր պարագայում՝ սահմանամերձ ծառայությունը պահանջում է փորձ, տոկունություն, եթե կուզեք՝ կյանքի իմաստնություն, ինչն ավելի բնորոշ է վետերաններին, քան «նորաթուխ» զինակոչիկներին։ Մանավանդ որ վետերանները, եթե հարկ լինի, ի վիճակի են լուրջ մարտ ընդունել և պահել դիրքերը՝ մինչև հիմնական զինվորական ստորաբաժանումների մոտենալը։ Դրանով իսկ կհաջողվի ապահովել ոչ միայն մեծ կայունություն սահմանին, այլև անհրաժեշտ համալրում զինակոչային բանակային ռեսուրսների անբավարարության պայմաններում։ Պակաս կարևոր փաստ չէ նաև այն, որ մենք հանգստություն կմտցնենք պատանի զինակոչիկների ընտանիքներում՝ սահմանին նրանց ապահովագրելով մարտերում կոփված մարտիկներով։ Այդ գյուղերից շատերն այժմ գրեթե անմարդաբնակ են, իսկ հողերը չեն մշակվում. Արցախի ազատագրման համար պատերազմի վետերանները կկարողանային այդ անմարդաբնակ գյուղերի հիմքի վրա կազմակերպել ավաններ և նրանց անհրաժեշտ արտոնությունների տրամադրման պարագայում՝ արդյունավետորն մշակել հողը, տնտեսություն վարել, զուգահեռաբար էլ, անհրաժեշտության դեպքում, հուսալիորեն պաշտպանել սահմանը թշնամուց։ Որպես նախադեպ՝ նման առաջին ավանը, մեր կարծիքով, նպատակահարմար է ստեղծել Թալիշ գյուղի հողերում։ Իրական պաշտպանություն զգալով՝ գյուղ կարող են վերադառնալ տեղի բնակիչները և պահեստի զինվորների, աշխարհազորայինների, սփյուռքի հայրենակիցների հետ, սահմանային ծառայություն կրելու հետ միասին, հող մշակել, զբաղվել տնտեսությամբ և գյուտնտարտադրանք թողարկելով։ Այսպիսով, մենք ոչ միայն կապահովենք սահմանի հուսալի պաշտպանությունը, այլև, պատերազմի դեպքում, մինչ ընդհանուր զորակոչ հայտարարելը, կկարողանանք օպերատիվորեն համալրել կանոնավոր բանակի շարքերը։ Ես ոչ մի նոր բան չեմ առաջարկում, ասվածը մեկ անգամ արդեն նախաձեռնվել և իրագործվել է իմ անմիջական մասնակցությամբ 1993-1995թթ.։ Հասկանալի է՝ ծրագրի իրագործումն անհնար կլիներ առանց պետության և նրա բոլոր ինստիտուտների, երկրի հասարակության և սփյուռքի անմիջական մասնակցության, այն ժամանակ, երբ ես Միգրացիայի և փախստականների հարցերով Պետական վարչությունում միգրացիայի ու արտաքին կապերի վարչության պետի տեղակալն էի։ Նախաձեռնվեց Հայաստանից և ԱՊՀ այլ երկրներից Արցախի ավելի քան 42 հազար քաղաքացու վերադարձը Լեռնային Ղարաբաղ, ովքեր ժամանակավորապես լքել էին իրենց տները մարտական գործողությունների պատճառով, մինչև պատերազմի լիակատար ավարտը։ Դեռ չկար ազատագրված տարածքների կարգավիճակի վերաբերյալ կառավարական որոշումը, իսկ մենք արդեն ձեռնամուխ էինք եղել ազատագրված տարածքները գերազանցապես Ադրբեջանից, ինչպես նաև Շահումյանից, Գետաշենից, Մարաղուից, Չայլուից և Արցախի՝ ագրեսորի կողմից օկուպացված այլ բնակավայրերից փախստականներով բնակեցնելով։ Ցավոք, մեր Հայրենիքի այս և այլ տարածքներ առայժմ մնում են օկուպացված Ադրբեջանի հետ կնքված հրադադարի պատճառով։ Նշեմ, որ հենց Թալիշ գյուղը, որն ազատագրվել է 1994թ. ապրիլի 14-ին, դարձավ Արցախի՝ օկուպացիայից վերջինն ազատագրված բնակավայրը, ինչից հետո էլ ստորագրվեց հիշյալ համաձայնագիրը, որը գործեց, այսպես ասենք, մինչև 2016թ. ապրիլի 2-ը։

Եվ վերջապես՝ գլխավորը։ Արցախի իշխանությունների, այն է՝ նախագահ Բ.Սահակյանի, Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վ.Բալասանյանի հետ համաձայնեցմամբ՝ մենք արդեն ձեռնամուխ ենք եղել դեպի սահմանամերձ շրջաններ միգրացիայի խթանման գործընթացի կազմակերպմանը և հույս ունենք, որ Սփյուռքը, ինչպես դա ապացուցվել է քանիցս, կարող է և լիարժեք կմասնակցի պատմական Հայրենիքի պաշտպանունակության և անվտանգության ամրապնդմանը։ Հարգելի հայրենակիցներ, այդ գործընթացն անշրջելի է, և մենք կոչ ենք անում Սփյուռքի բոլոր հայերին համախմբվել Հայաստանի և Արցախի ժողովրդի հետ և անել հնարավոր ամեն բան՝ հանուն մեր երկրների անվտանգության ապահովման և նրանց սահմանների ամրացման։

Հայրենակիցնե՛ր։ Մենք համոզված ենք, որ միայն ուժեղ Հայրենիքը կարող է ուժեղ Սփյուռք ունենալ։

 

Էդուարդ Փոլատով (Փոլատիդիս),

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր,

«ԹԱԼԻՇ-ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԱՎԱՆՆԵՐ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Երեւան,

18.09.2017թ.

 

ՀայաստանՍփյուռք 6-րդ համաժողով

II ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ – ՀՀ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ,

2.3 Սահմանամերձ բնակավայրերի կայուն զարգացում և հուսալի պաշտպանություն)

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողով: Սաիդա Օհանյան. «Համշենահայ երիտասարդությանը սեփական արմատներին վերադառձնելու եւ ազգային պատկանելիության գիտակցությունը բարձրացնելու հարցերի վերաբերյալ»: Ելույթ

Համշենհայ երիտասարդության վերադարձման թեման իրենց հայ արմատներին և ազգային պատկանելիությանը և նրանց ինքնագիտակցության բարձրացումը դժվար է և խորը, ինչպես այլակրոն հայերի ամբողջական խնդիրներում, հատկապես իսլամացած հայերի և ազգությունը թաքցրած հայերի, որոնք արմատներով գնում են 19 դարի սկզբները, դեպի մեր ազգի ողբերգական պատմության էջերը, օսմանյան կայսրության, երիտթուրքական և քեմալական կառավարման – հայերին լիաոչնչացնելու՝ ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես:

Հայկական արմատների գաղտնիքը 3-րդ կամ 4-րդ սերունդը եղեռնից հետո պետք է բարձրաձայնի իր նույնականության մասին: Ոչ պաշտոնական հարցումների տվյալներով Արևմտյան Հայաստանում ամեն 3-րդն իր մեկ տատիկին հայ է անվանել: Այդ փաստը թաքցված է եղել մինչ մեր օրերը, հիմա պարզ երևում է, որ նոր սերունդը փորձում է ձեռք բերել իր հայկական առանձնահատկությունը:

Ազգությունը թաքցրած հայերը իրենց նույնականությունը թաքցնելով ոչ միայն շարունակում են կառչել որոշ ժողովրդական և կրոնական սովորույթներից, այլ ձգտում են ամուսնանալ իրենց նմանների հետ: Ընդ որում այդպիսի ամուսնության եզրահանգումից  2-րդ պլան է մղվում տարիքային, դասակարգային, սոցիալական և այլ խտրականություններ: Այդ սովորությունները նրանք փորձում են պահպանել նաև Եվրոպայում, ուր գաղթել են բազմաթիվ ընտանիքներ:

Հայտնի է, որ թուրքական կառավարությունը գրանցել է իսլամացած հայերին, սահմանված համարակալման սիստեմով, որպեսզի հեշտացնի իրենց թաքուն նույնականացումը: Ցուցակներում նշվել են յուրաքանչյուր գյուղը և հայկական ցեղը, որոնք ստիպողաբար իսլամացվել են 19դ.-ի սկզբին և որոնք վերապրել են եղեռնը:

Գրող և ուսումնասիրող Հյուրե Շահին իր «Ինչպես է քաղաքականության ձուլումը ոչնչացնում լեզուները, հայերի պատմությունը և Համշենի հայերին>> գրքում, գրում է. «Աշխարհում կան ուրիշ հասարակություններ, որոնք համախմբվել են լեզվի շուրջ այլ ոչ կրոնի: Կրոնը պետք չէ շփոթել բնակչության էթնիկ կազմի ծագման հետ: Այն պնդումը, որ «հայը չպետք է լինի մուսուլման», ճիշտ չէ և չունի գիտական մոտեցում: Մենք պետք է հաղթահարենք այդ դիրքորոշումը: Անհրաժեշտ է, որ հայերը 1-ին պլան մղեն ոչ թե կրոնը, այլ յուրօրինակությունը և լեզուն»:

Հայկական հարցի որոշումը չի բերում միայն կորցրած տարածքների, զոհվածների, եղեռնի ժամանակ միլիոնավոր հայերի արտաքսման: 19-20դդ. բռնի կերպով հայերի իսլամացումը եղեռնի ևս մեկ փաստ է:

Բայց ոչ բոլոր իսլամացած հայերն են թուրքիայում կորցրել իրենց նույնականությունը: Նրանք շարունակում են աղոթել հայերեն, շարունակելով պահպանել սերունդների կապը:

Հաշվի չառնելով, որ հայրենիքում հայերի մեծամասնությունը ստիպված է եղել փոխել իր հավատքը, վարելով թաքուն կյանք, նրանք չեն կորցրել իրենց ժողովրդական նույնականացումը – ամուր բռնվելով Արիադնայի բարակ թելից, որը վաղ թե ուշ դուրս կբերի Կենտավրոսին գետնի տակից:

Այս փաստերի հիման վրա կարելի է եզրակացնել, որ Արևմտյան Հայաստանի հայերի ձուլումը Համշենում ոչ միայն վերջացված չէ, այլ վերադարձվում են սեփական արմատներ: Այս պատճառով անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները, որ օգնենք համշենական եղբայրներին և քույրերին:

Դա ՄԱԿ-ի հատուկ կառույցների աշխատանքն է (անձնական շփումը Աբխազիայի և Սոչիի համշենահայերի և Արևմտյան Հայաստանի համշենահայերի միջև: Ժողովրդի կենդանի հետաքրքրությունը դեպի իր անցյալ) կապի, համացանցի, հայկական մշակութային օջախների ստեղծում և կրթություն, մասայական տեղեկատվության աշխատանքներով:

Ցավոք համշենական մասայական տեղեկատվությունը (ինչպես տպագիր, այնպես էլ էլեկտրոնային), Աբխազիայում, Ռուսաստանում, ՀՀ-ում, թուրքիայում և Արևմտյան Հայաստանում ներկայացված է քիչ քանակությամբ, հատկապես հայերեն տարբերակով, որի արդյունքն է քիչ տեղեկացված լինելը համշենահայերի և իրենց արդի խնդիրների մասին:

Բացառություն կարելի է անվանել ամենամսյա «Համշենական ձայն» ամսագիրը և համշենական առակների ռադիոհաղորդումների շարքը (խմբագիր եւ հեղինակ`Սերգեյ Վարդանյան, Երեւան) և «Համշեն» թերթը (խմբագիր՝ Արտավազդ Սարիստյան, Սուխում, Աբխազիա):

Այդ իրավիճակի ուղղումը պետք է համշենահայության համար օրակարգային դառնա:

Պատմության կեղծմամբ զբաղվել են շատերը, բայց թուրք հանցավոր վերնախավը հասցրել է այն կատարելության:

Բայց դա չի նշանակում, որ հաջողվեց ջնջել եղեռնի զոհերի հետնորդների հիշողությունները:

Փառք Աստծո դեռ կենդանի են եղեռնի զոհերի հետնորդները, որոնք պատրաստ են տրամադրել և հաստատել այդ փաստաթղթերը:

Մեր կողմից աշխատանքներ են տարվում վավերագրական փաստերի և ցուցմունքների համար, որոնք հիմք կհանդիսանան ի ցույց դնելու դրանք միջազգային դատարաններում և որոնք էլ վերջապես և անվերադառնալիորեն կդատապարտեն այդ հրեշավոր հանցանքը ընդդեմ մարդկության և կվերականգնեն մեր ժողովրդի ոտնահարված իրավունքները:

Այն ինչ թուրքերն են գործել, պլանավորված ոչնչացնել հայերին, 19դ.-ի 2-րդ կեսից մինչև 1923թ, դա բացարձակ չարիք է: Նրանք պետք է կրեն արժանի պատիժ, այն ոճրագործության համար, որ խլել են մի մեծ ժողովրդից հայրենիք և մեր նախնիների ոսկորների վրա կառուցել են քեմալական բարգավաճումը:

Բայց հեռու չէ այն օրն, երբ հայկական հարցի վերջնական լուծումը կլինի Արևմտյան Հայաստանի անկախության իրագործման փաստը, այդ թվում նաև Կիլիկիայի:

Դա կարող է դառնալ հիմնավոր մտահաղացում համշենահայ երիտասարդության վերադարձի իր հայ արմատներին և ազգային մտածելակերպի ինքնագիտակցման բարձրացման համար:

Սաիդա Օհանյան`

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր,

«Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միության ղեկավար

 Երեւան,

19.09.2017թ.

 

ՀայաստանՍփյուռք 6-րդ համաժողով

IV ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ – ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ,

4.4 Սփյուռքի երիտասարդության ազգային պատկանելության գիտակցականության տեսլականը

Photo – Valery Unanyants

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողով: Յուլիա Գյոլոյան. «Մերձավոր Արևելքում և Արևմտյան Հայաստանում բնակվող հայրենակիցների հետ մշակութային կապեր հաստատելու անհրաժեշտության մասին»: Ելույթ

Այսօրվա թեման` ինձ հարազատ մշակույթն է: Կա այսպիսի կարծիք, որ մշակույթը ընդամենը գեղեցկացնող և զարդարող մասն է կազմում մեր կյանքի: Ես կտրականապես համաձայն չեմ այս կարծիքին, հիմա չեմ մանրամասնի, միայն կասեմ, որ մշակույթը հիմքն է մեր առօրյայի և ընդհանուր առմամբ` կյանքի:

Թույլ տվեք համառոտ ներկայացնել մեր ծրագրերից երեքը: Կցանկանամ ուշադրություն դարձնեք և ըստ հնարավորության աջակցեք իրականացնել այն:

Առաջին ծրագիրը առաջարկվել է ավելի քան վեց ամիս առաջ: Այն ուղղված է Արևմտյան Հայաստանի երիտասարդությանը: Նրանց հնարավորություն կտրվի երկարատև սովորելու կամ անցնել մշակույթի, լեզվի, պատմության կարճատև դասընթացներ: Ապրելով հայկական ընտանիքներում` տեսնելով, սովորելով ավանդույթները, նրանք կընտելանան, ավելի մոտ կլինեն իրենց գենետիկ արմատներին: Տարբեր երկրներում վաղուց գոյություն ունի ընտանիքներում ապրելու նման փորձառությունը:

Երկրորդ նախագիծը` արվեստի գիշերօթիկ դպրոցն է, Արևմտյան Հայաստանից և տարբեր երկրներից սովորելու ցանկություն ունեցող երեխաների համար: Այս նախագծի նպատակն է կրթել տաղանդավոր երեխաներին, զարգացնել և բարձրացնել նրանց ինտելեկտը: Բացի դրանից, նոր աշխատատեղեր կբացվեն տեղի ուսուցիչների և արվեստագետների համար: Մենք ունենք լավ մասնագետներ, որոնց գիտելիքները պետք է ըստ արժանվույն փոխանցվեն հաջորդ սերունդներին:

Եվ վերջին նախագիծը`ժողովրդական, սիրողական թատրոնն է: Այո, թատրոնը անհրաժեշտ է բացել ամենուր, որտեղ բնակվում են մեր հայրենակիցները: Մենք շատ արագ ենք ձուլվում օտար երկրներում: Մեր երիտասարդները աստիճանաբար հեռանում են լեզվից և հետևաբար հայկական ոգուց, և չի կարելի թույլ տալ, որ դա տեղի ունենա: Այն ամենը, ինչ կորցրել ենք,պետք է վերադարձվի ոչ միայն երաժշտության, գեղանկարչության, պարերի կամ գորգագործության, այլ նաև թատրոնի միջոցով:

Ամբողջ ուժը և հույսը թատրոնի հետ եմ կապում: Թատրոնում սկսում են խոսել, մտածել, զգալ հարազատ լեզվով և հոգով: Բեմից կյանք տեղափոխել հայկական ավանդույթները և մշակույթը: Նպատակին հասնելու համար պետք է զարգացնել միտքը, հասու լինել մարդկային մշակույթին և գլխավորը միշտ քաղաքացի լինել: Միշտ հիշել, որ արվեստագետի կյանքն անբաժան է իր ժողովրդի կյանքից: Ես առաջարկել էի բացել փոքր սիրողական թատրոններ Արևմտյան Հայաստանում: Պայմանավորվել էի պատրաստակամ մի խումբ երիտասարդ մասնագետների հետ, որոնք սիրով կսկսեն այս բարդ առաքելությունները: Ցավոք քաղաքականությունը դեռ հնարավորություն չի տալիս որպեսզի այս նախագիծը իրագործվի:

Հարգելիներս, մեր բոլոր նախաձեռնությունները իրենց նպատակին հասցնելու համար ընդամենը պետք է ցանկություն և հնարավորություն: Եթե ծրագրերը հետաքրքրական են, կարելի է ավելի մանրամասնորեն քննարկել:

Եվ իմ ելույթի ավարտին, ուզում եմ տեղեկացնել Ձեզ բարեգործական համերգի և բարեգործական աճուրդի մասին, որը տեղի կունենա ապրիլի 20-ին, ժամը 21:45-ին, Երեւանի «MEZZO» Classic House Club»-ում, որը կազմված է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության «Դո՞ւ ինչ ես արել Արցախի համար» ծրագրի շրջանակներում: Ի շարունակություն այս ծրագրին, Ռուսաստանի տարածքում տեղի կունենա ռեժիսոր Արսեն Հակոբյանի «Քառօրյա պատերազմ” կամ «Ղողանջ լռության» վավերագրական ֆիլմի պրեմիերա ցուցադրումը: Բարեգործության ամբողջ գումարը կհատկացվի այս հայրենասիրական ծրագրին:

Ես կոչ եմ անում միանալ այս բարեգործական ծրագրին,ներկա գտնվել ապրիլի 20-ին, ժամը 21:45-ին մեր համերգին, միանալ մեր բարեգործական աճուրդին, ինչպես նաև կազմակերպել եր երկրներում ֆիլմի ցուցադրումը, որը արդեն թարգմանված է ռուսերեն և անգլերեն լեզուներով: Շուտով կավարտվի նաև ֆրանսերենի թարգմանությունը: Այսքանը , հարգելիներս: Շնորհակալություն ուշադրության համար:

Յուլիա Գյոլոյան.

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր

Երեւան,

18.09.2017թ.

 

ՀայաստանՍփյուռք 6-րդ համաժողով

IV ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ – ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ,

4.2  Մշակույթի դերը հայապահպանության գործում)

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Հայաստան-Սփյուռք 2017» համահայկական 6-րդ համաժողովի արդյունքների մասին