Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողով: Յուլիա Գյոլոյան. «Մերձավոր Արևելքում և Արևմտյան Հայաստանում բնակվող հայրենակիցների հետ մշակութային կապեր հաստատելու անհրաժեշտության մասին»: Ելույթ

Այսօրվա թեման` ինձ հարազատ մշակույթն է: Կա այսպիսի կարծիք, որ մշակույթը ընդամենը գեղեցկացնող և զարդարող մասն է կազմում մեր կյանքի: Ես կտրականապես համաձայն չեմ այս կարծիքին, հիմա չեմ մանրամասնի, միայն կասեմ, որ մշակույթը հիմքն է մեր առօրյայի և ընդհանուր առմամբ` կյանքի:

Թույլ տվեք համառոտ ներկայացնել մեր ծրագրերից երեքը: Կցանկանամ ուշադրություն դարձնեք և ըստ հնարավորության աջակցեք իրականացնել այն:

Առաջին ծրագիրը առաջարկվել է ավելի քան վեց ամիս առաջ: Այն ուղղված է Արևմտյան Հայաստանի երիտասարդությանը: Նրանց հնարավորություն կտրվի երկարատև սովորելու կամ անցնել մշակույթի, լեզվի, պատմության կարճատև դասընթացներ: Ապրելով հայկական ընտանիքներում` տեսնելով, սովորելով ավանդույթները, նրանք կընտելանան, ավելի մոտ կլինեն իրենց գենետիկ արմատներին: Տարբեր երկրներում վաղուց գոյություն ունի ընտանիքներում ապրելու նման փորձառությունը:

Երկրորդ նախագիծը` արվեստի գիշերօթիկ դպրոցն է, Արևմտյան Հայաստանից և տարբեր երկրներից սովորելու ցանկություն ունեցող երեխաների համար: Այս նախագծի նպատակն է կրթել տաղանդավոր երեխաներին, զարգացնել և բարձրացնել նրանց ինտելեկտը: Բացի դրանից, նոր աշխատատեղեր կբացվեն տեղի ուսուցիչների և արվեստագետների համար: Մենք ունենք լավ մասնագետներ, որոնց գիտելիքները պետք է ըստ արժանվույն փոխանցվեն հաջորդ սերունդներին:

Եվ վերջին նախագիծը`ժողովրդական, սիրողական թատրոնն է: Այո, թատրոնը անհրաժեշտ է բացել ամենուր, որտեղ բնակվում են մեր հայրենակիցները: Մենք շատ արագ ենք ձուլվում օտար երկրներում: Մեր երիտասարդները աստիճանաբար հեռանում են լեզվից և հետևաբար հայկական ոգուց, և չի կարելի թույլ տալ, որ դա տեղի ունենա: Այն ամենը, ինչ կորցրել ենք,պետք է վերադարձվի ոչ միայն երաժշտության, գեղանկարչության, պարերի կամ գորգագործության, այլ նաև թատրոնի միջոցով:

Ամբողջ ուժը և հույսը թատրոնի հետ եմ կապում: Թատրոնում սկսում են խոսել, մտածել, զգալ հարազատ լեզվով և հոգով: Բեմից կյանք տեղափոխել հայկական ավանդույթները և մշակույթը: Նպատակին հասնելու համար պետք է զարգացնել միտքը, հասու լինել մարդկային մշակույթին և գլխավորը միշտ քաղաքացի լինել: Միշտ հիշել, որ արվեստագետի կյանքն անբաժան է իր ժողովրդի կյանքից: Ես առաջարկել էի բացել փոքր սիրողական թատրոններ Արևմտյան Հայաստանում: Պայմանավորվել էի պատրաստակամ մի խումբ երիտասարդ մասնագետների հետ, որոնք սիրով կսկսեն այս բարդ առաքելությունները: Ցավոք քաղաքականությունը դեռ հնարավորություն չի տալիս որպեսզի այս նախագիծը իրագործվի:

Հարգելիներս, մեր բոլոր նախաձեռնությունները իրենց նպատակին հասցնելու համար ընդամենը պետք է ցանկություն և հնարավորություն: Եթե ծրագրերը հետաքրքրական են, կարելի է ավելի մանրամասնորեն քննարկել:

Եվ իմ ելույթի ավարտին, ուզում եմ տեղեկացնել Ձեզ բարեգործական համերգի և բարեգործական աճուրդի մասին, որը տեղի կունենա ապրիլի 20-ին, ժամը 21:45-ին, Երեւանի «MEZZO» Classic House Club»-ում, որը կազմված է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության «Դո՞ւ ինչ ես արել Արցախի համար» ծրագրի շրջանակներում: Ի շարունակություն այս ծրագրին, Ռուսաստանի տարածքում տեղի կունենա ռեժիսոր Արսեն Հակոբյանի «Քառօրյա պատերազմ” կամ «Ղողանջ լռության» վավերագրական ֆիլմի պրեմիերա ցուցադրումը: Բարեգործության ամբողջ գումարը կհատկացվի այս հայրենասիրական ծրագրին:

Ես կոչ եմ անում միանալ այս բարեգործական ծրագրին,ներկա գտնվել ապրիլի 20-ին, ժամը 21:45-ին մեր համերգին, միանալ մեր բարեգործական աճուրդին, ինչպես նաև կազմակերպել եր երկրներում ֆիլմի ցուցադրումը, որը արդեն թարգմանված է ռուսերեն և անգլերեն լեզուներով: Շուտով կավարտվի նաև ֆրանսերենի թարգմանությունը: Այսքանը , հարգելիներս: Շնորհակալություն ուշադրության համար:

Յուլիա Գյոլոյան.

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր

Երեւան,

18.09.2017թ.

 

ՀայաստանՍփյուռք 6-րդ համաժողով

IV ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ – ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ,

4.2  Մշակույթի դերը հայապահպանության գործում)

Թողնել պատասխան

Your email address will not be published.

one × 2 =