Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահ Արմեն Տեր-Սարգսյանի զեկույցը օրակարգի եւ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ոլորտում առկա իրավական-քաղաքական իրավիճակի մասին Խորհրդարանի 6-րդ նստաշրջանում

 

Ի՞նչ իրավիճակ է այսօր Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ոլորտում 11-ը հունիսի 2017 թ.-ին գումարված Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 5-րդ նստաշրջանից եւ նրա ընդունած որոշումներից հետո:

Հիշեցնենք, որ նստաշրջանը ընդունել է որոշում 2017 թ. հունիսի 11-ից Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանի լիազորությունների դադարեցման մասին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական օրենքների կոպիտ խախտումների եւ իշխանության յուրացման փորձի մեղադրանքներով: Continue reading

Աբխազահայեր. Թուրքիայի համշենցիները հոգով հայ են, եւ սա է գլխավորը

Աբխազիայի հայ համայնքը ձգտում է կապ պահպանել Թուրքիայում եղբայր համշենցիների հետ: Այս մասին սեպտեմբերի 16-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Աբխազիայի հայ համայնքի ներկայացուցիչ Գալուստ Տրապիզոնյանը:

Մի քանի տարի առաջ համերգներով Սոչիում, այնուհետեւ Աբխազիայում է եղել Թուրքիայից համշենցիների «Վովա» համույթը: Նրանք ելույթ են ունեցել ե՛ւ բեմում, ե՛ւ համշենահայի հարսանիքում, որին նրանց հրավիրել էին:

Հայերի համար դժվար չէր հասկանալ «Վովա»ի անդամների՝ «Ո՞վ է» հարցը, որ հնչում էր Համշենի անսովոր բարբառով:

«Թե՛ նրանց, թե՛ մեզ համար շատ կարեւոր է հարցը՝ ով ենք մենք: Հարցը՝ արդյոք մենք եւ մեր երեխաները գիտե՞նք մեր լեզուն եւ պատմությունը»,- հավելեց Կերսելյանը:

«Սա կարեւոր է նաեւ Թուրքիայից համշենցիների համար: Նրանց համար սա կապող թել է, որը թույլ չի տալես սեփական «ես»-ը մոռանալ: Եվ չնայած նրանք հաճախ իրենց համշենցիներ, քան հայեր են անվանում, բայց հենց իրենք են կենսունակ պահել հայկական հնագույն երգերը, պարերը եւ ավանդույթները: Իսկ սա նշանակում է, որ Թուրքիայում ապրելով, իրեն բացահայտ հայ անվանելը, կարծում եմ՝ գաղտնիք չէ: Եվ եթե դու սրտիդ դուռը թակես ու քո մասին հայտարարես, ապա դրա համար կարող են քո դուռը թակել, ըստ որում՝ բավականին շոշափելիորեն»,- տխուր կատակեց Կերսելյանը:

Ուստի ավելի կարեւոր է ոչ թե բառերին ուշադրություն դարձնել, այլ գործերին: Իսկ հոգով նրանք ջանում են պահպանել հայկական ամեն ինչը: «Հոգով նրանք հայ են, եւ սա է գլխավորը»,- հավելեց նա:

«Հիմա, երբ սոցցանցեր կան, շփվելը հեշտացել է, հիմա հեռավորությունը մեզ չի խանգարում: Ե՛վ նրանց, ե՛ւ մեր երիտասարդները ջանում են նոր ընկերներ գտնել ու շփվել իրենց լեզվով եւ բարբառով»,- հավելեց համշենահայերի «Համշենուհի» կանանց միջազգային միավորման նախագահ Սաիդա Օհանյանը:

News.am

«Հայ աբխազական  հարաբերությունները եւ համշենահայերի խնդիրները»: Ասուլիս «Նոյյան Տապան» լրատվական գործակալությունում

2017 թ. սեպտեմբերի 16-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ ասուլիս։
Թեման՝  «Հայ աբխազական  հարաբերությունները եւ համշենահայերի խնդիրները»։
 Բանախոսներնն են՝
1.Գալուստ Տրապիզոնյան – Աբխազիայի  հայ համայնքի նախագահ, Աբխազիայի Հերոս
2.Սաիդա Օհանյան – «Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միության նախագահ
3.Սուրեն Քերսելյան – Աբխազահայ համայնքի անդամ, Աբխազիայի նախկին փոխվարչապետ:

Ասուլիսին ներկա լրատվամիջոցները
1.Շանթ TV
2.Կենտրոն TV
3.Հ2 TV
4.ԱՐ TV
5.Արարատ TV
6.NT.am
7.News.am
8.Հանրային ռադիո
9.«Լուսավոր Ավետիս» (Ֆրանսիա)
10.ARMINFOCENTR (Ռուսաստան )
11.Aravot.am
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24  կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին:

«Ազգային ինքնութենէն հեռացած հայերու» ուսումնասիրութիւններու կենտրոնի ստեղծման մասին (տեսանյութ)

Հիմք ընդունելով նախորդ խորհրդաժողովներու` 08 սեպտեմբեր 2016-ի եւ 11 մարտ 2017-ի մասնակիցներու առաջարկութիւններն ու որոշումը՝ կը յայտարարենք «Ազգային ինքնութենէն հեռացած հայերու» ուսումնասիրութիւններու կենտրոնի ստեղծման մասին

Այդ առթիւ շնորհակալութիւն կը յայտնենք բոլոր այն անձերուն, ովքեր մասնակից եղան նախորդ խորհրդաժողովներուն եւ օգնեցին ձեւաւորելու սոյն գաղափարն ու ծրագիրը:

Այդ անձերն են`

Լիյայ Աւետիսեան – գրող, հրապարախօս:
Աբգար Ափինեան – «երեւանի գրողներու միութեանէ նախագահ:
Մարի Բարսեղեան-խանճեան – գրող, հրապարախօս:
Ռուբեն Նահատակեան – պատմաբան, վերլուծաբան:
Անահիտ Ջոգոլակեան – լրագրող, արձակագիր, հրապարակախօս:
Մարինէ Վահրատեան – «վասպուրականի Նոր Սերունդէ Հկ-ի ղեկավար:
Մովսէս Նաճարեան – հայագէտ, լեզուագէտ:
Էրնեստ Գրիգորեան – Փիլիսոփայական գիտութիւններու դոկտոր, պրոֆէսոր:
Վլատիմիր Պետրոսեան – Պատմական գիտութիւններու դոկտոր, պրոֆէսոր:
Սերկեյ Սիմոնեան – հայագէտ, տոմարագէտ:
Յուլիա Գյուլոեան – Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Մշակոյթի հարցերով յանձնաժողովի նախագահ:
Սաիտա Օհանեան – Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամաւոր,
««Համշենուհի»» կանանց միջազգային միութեան նախագահ:

Արմէնակ Հարմանտայեան,

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Հայրենակցական, համայնքային, հայրենասիրական եւ Հավատքի հարցերի մշտական հանձնաժողովների ներկայացուցիչներ

15 Սեպտեմբեր 2017 թ.,

Երեւան

Noyan Tapan

Հաղորդագրութիւն. Տիղի ունեցաւ հիմնարքը՝ Ինքնութենէ հեռացած Հայերու ուսումնասիրութեան կենտրոնի

Ուրբաթ 15 սեպտեմբեր 2017-ի երեկոյեան ժամը 6-ին, Նոյյան Տապան գործակալութեան սրահէն ներս տիղի ունեցաւ հիմնարքը՝ Ինքնութենէ հեռացած Հայերու ուսումնասիրութեան կենտրոնի

Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի ՀԱՒԱՏՔԻ եւ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ Հարցերու Մշտական Յանձնախումբ

ԾՐԱԳԻՐ – ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ:

Նախորդ խորհրդաժողովներու՝ 08 սեպտեմբեր 2016-ի եւ 11 մարտ 2017-ի, մասնակիցներու առած որոշումներու գործադրութեան ուղիները, հիմքերը ուսումնասիրելէ ետք, կը յայտարարենք սկիզբ աշխատանքային գործընթացի:

ՀԱՒԱՏՔԻ եւ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ Հարցերու Մշտական Յանձնախումբը հատուկ շնորհակալութիւն կը յայտնէ հետեւեալ մասնակից անձնաւորութիւններուն, որոնք լուսաւորեցին մեր միտքերը:

Լիյա Աւետիսեան – Գրող հրապարախօս:

Աբգար Ափինեան – Երեւանի գրողներու միութեան նախագահ:

Մարի Բարսեղեան-Խանճեան – Գրող հրապարախօս:

Ռուբեն Նահատակեան  – Պատմաբան, վերլուծաբան:

Անահիտ Ջոգոլակեան – Լրագրող, արձակագիր, հրապարակախօս:

Մարինէ Վահրատեան – Վասպուրականի Նոր Սերունդ-ի ղեկավար:

Մովսէս Նաճարեան – Հայագէտ, Լեզուագէտ:

Էրնեստ Գրիգորեան – Փիլիսոփայական Գիտութիւններու դոկտոր, Պրոֆեսոր:

Վլատիմիր Պետրոսեան – Պատմական գիտութիւններու դոկտոր, պրոֆեսոր:

Սերկեյ Սիմոնեան – Հայագէտ, Տոմարագէտ,

Յուլիա Գյուլոեան – Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Մշակոյթի հարցերով յանձնաժողովի նախագահ:
Սաիտա Օհանեան – Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամաւոր,
««Համշենուհի»» կանանց միջազգային միութեան նախագահ:

Ժողովականներու արտայայտած միտքերը մի քանի անգամ ուսումնասիրելէ ետք միասնաբար որոշեցինք ստեղծել հիմնարկութիւն մը:

15 սեպտեմբեր 2017-ին արդէն ստեղսուած է՝ Ինքնութենէ հեռացած Հայերու Ուսումնասիրութեան Հիմնարկ Կենտրոն, ֆրանսա:

 Արմէնակ Հարմանտայեան,

Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Հաւատքի եւ Հայրենակցական հարցերու մշտական յանձնաժողովներու ներկայացուցիչ

 16 սեպտեմբեր 2017

Երեւան

Lousavor Avedis

Բարեգործական ջազային համերգ եւ աճուրդ՝ ի սատարումն «Թալիշ» – սահմանամերձ բնակավայրերի վերաբնակեցման ծրագրին

2017 թ. սեպտեմբերի 20-ին, ժամը 21:00-ին՝ Երեւանի «MEZZO» Classic House Club»-ի դահլիճում տեղի կունենա ջազային բարեգործական համերգ եւ հայ արվեստագետների զարդերի ու նկարների աճուրդ, որից ստացված գումարը փոխանցվելու է «Թալիշ» – սահմանամերձ բնակավայրերի վերաբնակեցման ծրագրին, (ղեկավար՝ Էդուարդ Փոլատով, «Պատրիդա», Հայաստանի եւ Արցախի հունական համայնքների կազմակերպության նախագահ, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, ով նախաձեռնել է Թալիշի վերաբնակեցման ծրագիրը):

Միջոցառումը կազմակերպել է Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Մշակույթի հանձնաժողովի կողմից, (նախագահ՝ Յուլիա Գյուլոյան, արվեստագետ, Մոսկվա)։

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության «Դո՞ւ ինչ ես արել Արցախի համար» խորագրով նախաձեռնության շրջանակներում, փախստականներին աջակցելու եւ հակամարտություններին խաղաղ լուծումներ գտնելու միջազգային կառույցների ջանքերի ու ծրագրերի տրամաբանության համաձայն:

Բարեգործական համերգին հրավիրված են Հայաստանի Հանրապետության եւ Արցախի պետական այրերը, Հայաստանի Հանրապետությունում տեղակայված դեսպանատների ներկայացուցիչները, գործարարներ ու բարերարներ:

«MEZZO» Classic House Club -ի հասցեն է՝ Երեւան, Իսահակյան 28: Տեղերը նախօրոք պատվիրելու համար կարելի է զանգհարել 098 206206 հեռախոսահամարով։

Բարեգործական միջոցառման մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգհարել 077 810899 հեռախոսահամարով։

7-ամյա Արեն Էմրիկյանը դարձել է 2017 թ. շախմատի աշխարհի չեմպիոն

Ամերիկահայ 7-ամյա Արեն Էմրիկյանը Չիկագոյից դարձել է Շախմատի աշխարհի չեմպիոն մինչև 8 տարեկան երեխաների տարիքային խմբում:

«7-ամյա Արենը սեպտեմբերի 1-ի դիմավորեց որպես աշխարհի չեմպիոն: Էմրիկյանը 11 խաղի է մասնակցել և կարողացել է բոլորից շատ միավորներ հավաքել աշխարհի առաջնությունում, որն անցել է Բրազիլայում» Continue reading

6-րդ նստաշրջանի օրակարգ

Օրակարգի նախագիծը ընդունված է Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (ԽորհրդարանիՆախագահության նիստով՝ 09.08.2017 թ., N -5  

 

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 6րդ նստաշրջանի օրակարգ   

15.09.2017 թ.

Նախապատրաստական նիստ

 

12:00-ից 16:00

 

  1. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահության եւ Մշտական հանձնաժողովների համատեղ նախապատրաստական նիստ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի)  6-րդ նստաշրջանի աշխատանքների կազմակերպման նպատակով:

18:00-ից 20:00:

  1. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Հայրենակցական, համայնքային եւ հայրենասիրական հասարակական միությունների եւ Հոգեւոր ոլորտի եւ կրոնի հարցերի մշտական հանձնաժողովների կողմից «Ազգային ինքնութենէն հեռացած հայերն աշխարհի տարածքին» թեմայով ծրագրված աշխատանքների 3-րդ փուլը:

 

16.09.2017 թ.

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների գրանցում Երեւանի ժամանակով 12:30-ից 13:30::

 

Առաջին նիստ, 13:30-ից 15:30 

  1. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 6-րդ նստաշրջանի բացումը:
  1. Հաշվիչ հանձնաժողովի ընտրություն:
  2. 6-րդ նստաշրջանի օրակարգի հաստատում:
  1. Լրացուցիչ ընտրությունների միջոցով Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) թափուր պատգամավորական տեղերում նոր պատգամավորների մանդատների եւ լիազորությունների հաստատում:
  1. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ Արմեն Տեր-Սարգսյանի զեկույցը օրակարգի եւ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ոլորտում առկա իրավական-քաղաքական իրավիճակի մասին:
  1. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մշտական հանձնաժողովների նախագահների եւ պատգամավորների ելույթները եւ առաջարկները:
  1. Ելույթներ, հարցեր, առաջարկներ:
  2. 5-րդ նստաշրջանից հետո Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության կողմից ընդունված որոշումների հաստատում:

Ընդմիջում՝ 15:30-16:00:

 

Երկրորդ նիստ, 16:00-ից 18:00

  1. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռադիկ Խամոյանի ելույթը Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի ներքին եւ արտաքին ազգային – պետական քաղաքականության վերաբերյալ:
  1. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի հաշվետվությունը 2017 թ. կատարած աշխատանքների վերաբերյալ եւ ապագա ծրագրերի հաստատումը: Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ռազմավարությունը Արեւմտյան Հայաստանի եւ Մերձավոր Արեւելքի հայության իրավունքների պաշտպանության վերաբերյալ:
  2. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության անդամների ելույթները:
  3. 2017 թ. սեպտեմբերի 17-ից մինչեւ 20-ը, ՀՀ սփյուռքի նախարարության կողմից Երևանում կազմակերպվող  Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին վերաբերյալ:
  4. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մշտական հանձնաժողովների նախագահների եւ պատգամավորների ելույթները եւ առաջարկները:
  1. Ելույթներ, հարցեր, առաջարկներ:
  2. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի ուղերձների ընդունում.

ա)  մերձավորարեւելյան նոր իրողությունների համատեքստում,

բ) ուղերձ ՅՈՒՆԵՍԿՈ-ին:

  1. Այլ հարցեր:
  2. Նիստի փակումը:

 

17.09.2017 թ.

Երրորդ նիստ, ժամը 10:00-ից 14:00 

  1. Աշխատանքներ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մշտական հանձնաժողովներում:

Արմեն ՏերՍարգսյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

09.08.2017 թ.

«Հայկական Ինքնութիւնից հեռացած հայերն աշխարհի տարածքին» թեմայով 3-րդ խորհրդաժողով

«Հայկական Ինքնութիւնից հեռացած հայերն աշխարհի տարածքին» թեմայով երրորդ խորհրդաժողովը տեղի կ՛ունենայ ուրբաթ 15 սեպտեմբեր 2017-ին երեկոյեան ժամը 6-ին
Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի ՀԱՒԱՏՔԻ եւ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ Հարցերու Մշտական Յանձնախումբ
Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի ՀԱՒԱՏՔԻ եւ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ Հարցերու Մշտական Յանձնախումբ
ԾՐԱԳԻՐ – ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ:
Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի ( Խորհրդարանի ) Հայրենակցական, համայնքային ու հայրենասիրական հասարակական միութիւններու եւ Հաւատքի հարցերու մշտական յանձնաժողովներու ներկայացուցիչներու կազմակերպած երրորդ խորհրդաժողովը տեղի պիտի ունենայ ուրբաթ 15 սեպտեմբեր 2017-ին երեկոյեան ժամը 6-ին, Նօյյան Տապան Լրատուական Կենտրոն, Երեւան:
Թեմայ՝
Նախորդ խորհրդաժողովներու՝ 08 սեպտեմբեր 2016-ի եւ 11 մարտ 2017-ի, մասնակիցներու առած որոշումներու գործադրութեան ուղիները, հիմքերը ուսումնասիրելէ ետք, կը յայտարարենք սկիզբ աշխատանքային գործընթացի:
Հայկական Արմատներէն Հեռացածներու «Հայերն Աշխարհի Տարածքին» Ուսումնասիրութեան Հիմնարկութեան Կենդրոն:
Հարմանտայեան Արմենակ
Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Հաւատքի եւ Հայրենակցական հարցերու մշտական յանձնաժողովներու ներկայացուցիչ
04 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2017 ՓԱՐԻԶ

Lousavor avedis

Ստանիսլավ Տարասով. «Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը հարցականի տակ է»: Մեծ Մերձավոր Արեւելքում քրդական հարցը դառնում է գլխավորը

Սեպտեմբերի 25-ին նախատեսված Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի նախաշեմին այդ՝ դեռեւս ինքնավարություն համարվող, մարզի մայրաքաղաքը դարձել է Մերձավոր Արեւելքի «քաղաքական» Մեքքան. Էրբիլ են այցելում բազմաթիվ արտասահմանյան պատվիրակություններ, որոնք տեղական ղեկավարության հետ քննարկում են իրավիճակի զարգացումը ոչ միայն Իրաքում, այլ նաեւ ամբողջ տարածաշրջանում: Իսկապես, հիմա այնտեղ ծավալվող իրադարձությունները, ծավալով եւ նշանակությամբ կարող են քողարկել նույնիսկ ԻԼԻՊ-ի (կազմակերպություն, որի գործունեությունն արգելված է ՌԴ-ում) դեմ պայքարը, որովհետեւ Լիբիայից հետո եւս մեկ արաբական պետության փլուզման գործոնը անխուսափելիորեն կհանգեցնի ուժային նոր կենտրոնների ձեւավորմանը, որոնք հազիվ թե կարողանան հետագայում համագործակցել միմյանց հետ:

Բացի դրանից, չմոռանանք, որ Մերձավոր Արեւելքի գրեթե բոլոր երկրներն արհեստականորեն ստեղծվեցին, դեռեւս գաղութատիրության դարաշրջանում: Հետեւաբար, անկախ Քուրդիստանի առաջացումը կարող է դոմինոյի էֆեկտ պատճառել եւ փլուզել ներկայիս աշխարհաքաղաքական ողջ կառուցվածքը: Դա սկզբունքորեն ոչ ոք չի վիճարկում, հարցերը մանրամասնությունների մեջ են: Պետություններից, այսպես կոչված, քրդական արեալի`Թուրքիա, Իրան եւ Սիրիա, միայն Իրաքում քրդերն ունեն լիարժեք պետականության հատկանիշներով իրական ինքնավարություն: Այնտեղ նրանք կարող են հասնել իրենց հիմնական պատմական նպատակին, որից վաղ թե ուշ սկսվելու է «Մեծ Քրդստան» ծրագիրը:

Միեւնույն ժամանակ, չի կարելի բացառել, որ Սիրիայում քրդերը կկարողանան ինքնավարություն ձեռք բերել: Իրաքից հետո դա կխթանի քրդերի կարգավիճակի փոփոխությունները Թուրքիայում եւ Իրանում: Այսպիսով ավարտվում է իրադարձությունների զարմանալի եւ պարադոքսալ շղթան, որը սկսվեց 2011 թվականին «Արաբական գարուն»-ից, արմատական իսլամի ուժեղացումից եւ ԻԼԻՊ-ի (կազմակերպություն, որի գործունեությունն արգելված է ՌԴ-ում) առաջացումից, խալիֆատի ստեղծման նախագծից, քաղաքական բեմահարթակ Քրդստանի նախագծի մուտքից. դրա հետ մեկտեղ Թուրքիայում, Սիրիայում եւ Իրանում քրդական պետական կազմավորումների պոտենցիալ առաջացումով: Այսինքն, եթե այժմ գործ ունենք մի քանի թուրքալեզու պետությունների` Թուրքիայի, Հյուսիսային Կիպրոսի, Ադրբեջանի եւ Կենտրոնական Ասիայի որոշ պետությունների գոյության հետ, ապա ապագայում կարող են հայտնվել եւ մի քանի քրդական երկրներ:

Եվ, հնարավոր է, նույնիսկ երկու Հայաստան Անդրկովկասում եւ եւս մեկը Մերձավոր Արեւելքում: Պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարում է, որ «թույլ չի տա տարածաշրջանում երկրորդ հայկական պետության ստեղծումը», իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասում է, որ «թույլ չի տա Սիրիայում եւս մեկ քրդական պետության առաջացումը»: Միեւնույն ժամանակ, Ալիեւը, ավանդաբար վկայակոչելով անանուն աղբյուրները, ընդգծել է, որ «նրա վրա ճնշում է գործադրվում Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցում», իսկ Էրդողանն իր ելույթներում արդեն վաղուց է շրջանառության մեջ դրել «երկրի փլուզում» արտահայտությունը:

«Անկարան, որը ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների աջակցության կարիքն ունի, գտնվելով Քրդստանի Աշխատավորական կուսակցության (ՔԱԿ), «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) եւ ԻԼԻՊ-ի (կազմակերպություն , որի գործունեությունն արգելված է ՌԴ-ում) ճնշման ներքո, ականատես է, թե ինչպես որոշ ՆԱՏՕ-ի անդամներ ուղղակիորեն կամ անուղղակիորեն աջակցում են այդ շարժմանը», նշում է թուրքական Cumhuriyet-ը:

Այդ նույն հրատարակությունը, մեջբերելով մի շարք թուրքական հեղինակավոր փորձագետների, կանխատեսում է, որ «Մերձավոր Արեւելք կոչվող տարածաշրջանը փաստորեն արդեն ծնել է անկախ քրդական պետություն», եւ պետք է խոսել 1920 թվականի Սեւրի պայմանագրի մասին, որը նախատեսում էր Մեծ Հայկական պետության ստեղծումը եւ «միայն հնարավոր էր համարում Թուրքիայից անկախ քրդական պետության ձեւավորումը»:

Ավելին, Cumhuriyet-ը գտնում է, որ «Անկարան երկարաժամկետ հեռանկարում այլընտրանք չունի, քան ճանաչել անկախ Քրդստան-ը, դուրս գալ Հայկական հարցի լուծմանը, իսկ Ադրբեջանը գնա Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը»:

Թուրքիայի եւ Ադրբեջանի իրավիճակի դրաման կայանում է նրանում, որ նրանց պետականության իրական սպառնալիքները գալիս են ոչ թե հյուսիսից, ոչ թե Ռուսաստանից, այլ հարավից, որտեղ նրանք ավանդաբար դաշնակիցներ էին փնտրում եւ շարունակում են փնտրել:

Առայժմ ամեն ինչ կենտրոնանում է Էրբիլում, ինքնորոշման պլանների իրագործումը սկսելու նրա պատրաստակամության կամ անպատրաստության վրա: Էրբիլի վրա ճնշում է ԱՄՆ-ն, կոչ անելով հետաձգել հանրաքվեն մինչեւ հաջորդ տարվա մարտը, «մինչեւ ԻԼԻՊ-ի (կազմակերպություն, որի գործունեությունն արգելված է ՌԴ-ում) դեմ պայքարի ավարտը»: Բաղդադը չի ուզում տալ ապահարզան, Թուրքիան, որը քրդական ուղղությամբ գրեթե մտնում է Իրանի հետ ռազմաքաղաքական դաշինք եւ տարածաշրջանի որոշ արաբական պետությունները: Այդ ամենը ստիպում է քրդերին մանեւրել:
Այսպես, Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանիի ավագ խորհրդականը հայտարարել է, որ «ծրագիրը չի կարող չեղյալ հայտարարվել, եթե քրդերին չտրամադրեն անկախության քվեարկության անցկացման միջազգային երաշխիքներ ապագայում՝ կոնկրետ ժամանակում»: Հաղորդագրության համաձայն, «Բաղդադը, Թեհրանը, Անկարան եւ Վաշինգտոնը պետք է լինեն այդ գործարքի մասնակիցներ, որը պետք է ներառի դրույթ այն մասին, որ համաձայնագիրը ստորագրած կողմերը կճանաչեն հանրաքվեի արդյունքները»:
Ինչպես տեսնում ենք, Մոսկվան այդ ցուցակում չկա, չնայած՝ համաձայն Մոսկվայում կայացած Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրների գծով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխաիլ Բոգդանովի եւ Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սեդատ Օնալի խորհրդակցությունների արդյունքում «Ռուսաստանն ու Թուրքիան հաստատեցին Իրաքի միասնության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության իրենց հանձնառությունը: Նշված է իրաքցիների կողմից ներքին խնդիրների լուծման կարեւորությունը ներառական երկխոսության շրջանակներում, հաշվի առնելով իրաքյան հասարակության բոլոր էթնոկոնֆեսիոնալ խմբերի շահերը»:
Կան այլ կարեւոր նրբություններ եւս: Բարզանիի հետ հարցազրույցում մի քանի օր առաջ Էրբիլ այցելած Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ «Քրդստանի անկախության քվեարկության ժամանակի ընտրությունը Անկարան համարում է ոչ նպատակահարմար»: Թուրքական ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեվլեթ Բաղչելին դրանում տեսնում է Անկարայի անուղղակի աջակցությունը «Բարզանիի հանրաքվեի նախապատրաստմանը, ներառյալ Իրաքի մի շարք թուրքմենական քաղաքներում», որը, նրա խոսքերով, «Քրդստանի ստեղծման համար մի փորձ է»:
Միեւնույն ժամանակ, ըստ թուրքական շատ փորձագետների, «նույնիսկ եթե հանրաքվեի մասնակիցների մեծամասնությունը դրական պատասխան տա, դա ինքնաբերաբար չի նշանակում, որ քրդերը կհայտարարեն սեփական պետության ստեղծման մասին»: Իրենց կարծիքով, Էրբիլը, հնարավոր է, ակնկալում է, «աջակցություն ստանալ Բաղդադի հետ ինքնորոշման մասին բանակցություններում, Իրանի ազդեցությունը այնտեղ կրճատելու համար», ինչում օբյեկտիվորեն շահագրգռված է եւ Անկարան: Առայժմ քրդական ինքնավարության ղեկավարը ակտիվորեն ընդունում է օտարերկրյա դիվանագետներին, պարզաբանելով իր դիրքորոշումը եւ փորձելով աջակցություն ստանալ արտասահմանից: Մի խոսքով, բազմաքայլային կոմբինացիաներով մեծ խաղը շարունակվում եւ մոտենում է ինչ-որ միջանկյալ ավարտի:
Ստանիսլավ Տարասով՝
REGNUM լրատվական գործակալության Արեւելյան խմբագրության գլխավոր խմբագիր
26 օգոստոսի 2017 թ.