Հայաստանի Անկախության Հռչակագիրը հիմնարար իրավական փաստաթուղթ է, ընդունված Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի 1990 թվականի օգոստոսի 23-ի առաջին նստաշրջանում, որը հռչակում է պետության անկախության հաստատման գործընթացի սկիզբը և սահմանում է հայոց պետականության հիմնարար սկզբունքները։
Հայաստանի Անկախության հռչակագրում հստակ գրված է, որ Հայաստանը հետամուտ է լինելու Արևմտյան Հայաստանում եւ Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանության միջազգային ճանաչմանը,. Չեմ կարծում, որ Արարատ Միրզոյանը այս հիմնարար փաստաթղթի բովանդակությանը տեղյակ չէ:
Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունը չլինելու մասին Արարատ Միրզոյանի հայտարարությունը պետական մակարդակով անարգանք է Ցեղասպանության միլիոնավոր նահատակների հիշատակին։ Այս մասին հայտարարություն է տարածել
Հայաստանի ԱԳՆ թիվ մեկ առաջնահերթությունը Հայաստանի շուրջ խաղաղության և կայունության ապահովումն է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով
Եվրոպական խորհրդարանը «Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի խախտումների եւ Հայաստանի հետ հարաբերությունների» վերաբերյալ բանաձեւն ընդունեց 453 կողմ, 31 դեմ, 89 ձեռնպահ ձայներով։
Ադրբեջանում Հայոց ցեղասպանության իրավական գնահատման վերաբերյալ Երևանյան խումբը՝ կոչ է անում Հայաստանի պետական, հասարակական կազմակերպություններին, լրատվամիջոցներին և այլ երկրների քաղաքացիներին ընդունել հետեւյալ թեզերը.
— Ադրբեջանի իշխանությունները, այդ պետության կազմավորման հենց սկզբից (1918թ) իրականացնում են մշտապես եղեռնագործ քաղաքականություն հայ ժողովրդի նկատմամբ տարբեր մեթոդներով, արյունահեղ ելքերով 1918, 1920, 1988-92 թվականներին,
— Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի նկատմամբ կատարվող հանցագործությունները համապատասխանում են 1948 թ. ՄԱԿ-ի ընդունած կոնվենցիային և պետք է որակվեն ոչ այլ կերպ, քան Ցեղասպանություն,
— հայերի նկատմամբ իրականացվող եղեռնագործ քաղաքականությունը թուրքական երկու զավթիչ պետությունների՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, միասնական գործընթաց է, փոխհամաձայնեցված ոճրագործ ծրագիր,
— Ադրբեջանի այդ քաղաքականությունը շարունակվում է նաև այսօր և նրա նկատմամբ ցուցաբերվող մեղմ մոտեցումը տարածաշրջանում անվերապահորեն կհանգեցնի նորանոր ագրեսիվ գործողությունների, ինչպես դա տեղի ունեցավ 2016 թ. ապրիլին ադրբեջանա-թուրքական ռազմամոլների և նրանց դաշնակից Իսլամական Պետության ներկայացուցիչների մասնակցությամբ, որը հանգեցրեց բազում զոհերի,
— անհրաժեշտ է, որ Հայաստանը պետական մակարդակով և իրավական բոլոր նորմերով հստակ գնահատական տա Ադրբեջանի ոճրագործ քաղաքականությանը և նրա կողմից հայերի նկատմամբ իրականացվող ցեղասպանությանը, ինչպես նաեւ էթնոցիդ և պատրիցիդ,
— անհրաժեշտ է դա ամրակայել Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, թույլ չտալով միջազգային կառույցների կողմից հավասարության նշան դնել ագրեսորի և ագրեսիայի օբյեկտի միջև, կանխել պատմության աղավաղումները, հարցի էության խաթարումներն ու Ճշմարտության շրջանցումը։
Ադրբեջանի վարած եղեռնագործ քաղաքականության և հայերի հանդեպ իրականացվող ցեղասպանության վերաբերյալ լիարժեք իրավական գնահատական տալու նպատակով և նշված թեման համարելով առաջնահերթ, համազգային խնդիր, կոչ ենք անում.
— աջակցել Երեւանյան խմբի նախաձեռնությանը եւ գործունեությանը, աջակցել նրա աշխատանքին, ինչպես նաև դառնալ լիիրավ մասնակից:
***
— «Ադրբեջան» — նկատի են առնվում երեք հանրապետություններ. Ադրբեջանի դեմոկրատական հանրապետություն (28.5.1918-28.4.1920), Ադրբեջանական ԽՍՀ (28.4.1920-30.8.1991), Ադրբեջանի հանրապետություն (սկսած 30.8.1991), ինչպես նաեւ Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության տարածքում Բաքվի եւ Ելիզավետպոլի նահանգներ (22.4.1918-26.5.1918):
Վահան Բաբախանյան, «Հայկական ընկերակցություն» (Սանկտ-Պետերբուրգ), Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամ, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր
Հրայր Ուլուբաբյան, հասարակական գործիչ
Մարիամ Ավագյան, Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար
Մարտին Իսրայելյան, Ադրբեջանական ԽՍՀ հայերի միավորում
Ալբինա Սուքիասյան-Դոլբակյան, «Արարատ» հայկական մշակութային-կրթական միություն, Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամ (Մոսկվա)
Բակուր Կարապետյան, «Շուշի» բարեգործական Հիմնադրամ
Գրիգորի Այվազյան, Ադրբեջանահայերի Ասամբլեա
Կոնստանտին Տեր-Հովհաննիսյան, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր
Ելենա Խաչատրյան, «Армения, не побежденная судьбой» և Լ.Հ. Մելիք-Շահնազարյանի հավաքածու «О войне и о победе» կազմող
21-րդ դարասկզբի հասարակական ու քաղաքական մտքի հիմնական առանձնահատկությունն այն է, որ, հաճախ, ժամանակակից աշխարհի առջև ծառացող մարտահրավերները մնում են անպատասխան։ Այո, աշխարհը գտնվում է նորանոր խնդիրների լուծումների փնտրտուքում, ինչը բազմաթիվ մտածողների հիմք է տալիս ներկան համարել անորոշությունների ժամանակաշրջան։ Ինչպես համաշխարհային, այնպես էլ հայկական ժամանակակից քաղաքագիտական ու պատմագիտական մտքի համար արդիական մարտահրավերների համակողմանի պատասխաններ փնտրող ու գտնող աշխատություններն ուղղակի անհրաժեշտություն են։ Մեր դեպքում, դրանք առավել քան պահանջված են, քանզի, որպես հասարակություն ու գիտական հանրություն, մենք չենք կարող մեզ թույլ տալ համաշխարհային ինտելեկտուալ զարգացումներից հետ մնալու շռայլությունը։
Այս համատեքստում Հրանուշ Հակոբյանի «Հայկական Սփյուռքը հարափոփոխ աշխարհում» ստվարածավալ (652 էջ) աշխատությունը, իրավամբ, բարձրարժեք ու լուրջ ներդրում է սփյուռքագիտության և հայ հասարակագիտության մեջ, որն ունի ոչ միայն գիտական, այլև մեթոդաբանական ու քաղաքագիտական արժեք։ Արդի հասարակագիտության հիմնարար տեսական մոտեցումների ու մոդելների հենքի վրա կառուցված այս աշխատությունը, ժամանակակից մեկնությամբ, բանաձևում է ժամանակակից աշխարհի մարտահրավերների ՝ ակտիվ միգրացիոն հոսքերի, մշակույթների փոխադարձ ներթափանցման ու համաշխարհայնացման ու ինքնության փնտրտուքի պատասխանները՝ հայկական սփյուռքի խորապատկերի վրա:
Ակնհայտ է, որ ներկա միգրացիոն ու ժողովրդագրական միտումները ստիպելու են ապագայի մտածողներին անդրադառնալ «սփյուռք» բազմաշերտ հասկացության տարատեսակ մեկնություններին ու սահմանումներին։ Հասարակական կյանքի արագացող փոփոխություններն ու համաշխարհայնացման առանձնահատկությունները ընդլայնելու են հասկացության բովանդակությունը, կարևորելու են անձի ու ազգերի ինքնության խնդիրները, հարստացնելու են սփյուռքագիտության նշանակությունն ու բովանդակությունը։ Հակոբյանի «Հայկական Սփյուռքը հարափոփոխ աշխարհում» աշխատությունը կարևորվում է նաև այն հանգամանքով, որ բացի պատմա-քաղաքական վերլուծությունից և շարադրանքից, ներկայացնում է նաև երկու հաղորդակից անոթների՝ սփյուռքի և հայրենիքի գործակցության առաջարկներ ու տեսլական։ Այլ կերպ ասած՝ հարաբերությունների զարգացման, գործակցության ու փոխլրացման գործուն ալգորիթմ:
Աշխատության առաջին գլուխը հեղինակը նվիրել է Հայկական սփյուռքի ծագմանն ու ժամանակակից բնութագրին։ Սփյուռքի ու հայկական համայնքների ծագումը մեր ժողովրդի պատմության խտացումն է։ Հեղինակին հաջողվել է վարպետորեն համադրել հայկական սփյուռքի հարուստ ներկապնակը, զարգացման պատմությունն ու ներկա վիճակը, անդրադառնալ համահայկական ցանցերի ձևավորմանը, հայկական դպրոցների, եկեղեցիների, մշակութային հաստատությունների, բարեսիրական ընկերությունների ու այլ կառույցների հսկայական աշխատանքին, համակողմանիորեն ներկայացնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դապատարտման հարցում հայկական համայքների դերակատարությունն ու հայերի մասնակցությունը համաշխարհային քաղաքակրթութության զարգացմանն ու առաջընթացին և այլն։ Ակներև են հեղինակի կողմից ներկայացվող հարցերի վերաբերյալ խորն ու համակողմանի գիտելիքները, առաջարկվող գաղափարների նորարարությունն ու արդիականությունը։ Առաջարկները հիմնված են Հայաստանի և հայկական սփյուռքի առաջ ծառացած մարտահրավերներին միասնական ու արդյունավետ լուծումներ գտնելու, սիներգիկ արդյունք ստանալու համար նոր գործիքակազմերի իմացությամբ, ինչը կարևոր է թե տեսական քննարկման, թե գործնական կիռառության առումներով:
Մենագրության երկրորդ գլխի առանցքը արագ փոփոխվող աշխարհի աճող մարտահրավերներն ու վտանգներն են, որոնք իրենց բացասական ազդեցությունն ունեցան հայության համար։ Դրանք էլ ավելի օրախնդիր են դարձնում համայն հայության համար դեռևս չլուծված մնացող հարցերը․ Արցախի ժողովրդի ինքորոշման անքակտելի իրավունքի իրացումը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի, Արցախի և սփյուռքի դեմ սանձազերծված թշնամական քաղաքականությունը։ Հակոբյանի առաջարկն, այս առումով, գործնական է ու խիստ արդյունավետ՝ ամրապնդել մեր միասնական ներուժն ու այն ուղղորդել Հայաստանի ու Արցախի առաջընթացին ու զարգացմանը։ Առաջարկվող բանաձևը միասնականությունն է։ Հեղինակը ճշմարտացիորեն շեշտադրումը տեղափոխում է ինքնության կարևորության և հայկական ինքնությունը ամրացնող արժեհամակարգի վրա (ժամանակակից աշխարհում ինքնության փնտրտուքը լինելու է հասարակական հարաբերություններին հատուկ կարևորագույն գործոն):Որպես այդ ինքնության սյուներ հանդես են գալիս հայոց լեզուն, հայկական մշակույթը, պատմական ժառանգությունն ու հիշողությունը, ընտանիքը, քրիստոնեությունը, ազգային հաստատությունները:
Երրորդ գլուխը բացահայտում է հեղինակին ոչ միայն որպես բծախնդիր ու օժտված հետազոտողի, այլև փորձառու ու լայն տեսլական ունեցող պետական գործչի։ Հրանուշ Հակոբյանը բացազատում է Հայաստան- Սփյուռք գործակցության ու հարաբերությունների բանաձևը՝ համակողմանի գնահատելով պետական քաղաքականության նոր փուլին, սփյուռքի սահմանադրականացմանը, Սփուռքի նախարարության գործունեությանը։ Սփյուռքի նկատմամբ պետական քաղաքականության էության ու բովանդակության հարստացումը, Սփյուռքի նախարարության գործունեության փիլիսոփայությունը փաստում են մասնակցության կարևորությունը և մենագրության այս գլուխը յուրատեսակ կոչ է բովանդակ հայ ժողովրդի միասնական ներուժը համախմբելու առումով։ Հայության հաջողությունները ամրացնելու են հայությանն ու մեր ինքնությունը:
«Հայկական Սփյուռքը հարափափոխ աշխարհում» մենագրությունը նաև տվյալների հսկայական շտեմարան է՝ հարուստ աղյուսակներով ու անվանացանկերով, որոնք էլ ավելի համակողմանի են դարձնում այն, լուրջ հանրագիտարանային արժեք հաղորդելով արդիական ու կարևոր այս աշխատությանը:
Սեպտեմբերի 18-20-ը Երևանում տեղի է ունեցել «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» Հայաստան-Սփյուռք վեցերորդ համահայկական համաժողովը:
Համաժողովի անցկացման ժամկետը և օրակարգը որոշվել էին դեռևս 2014 թվականին կայացած Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովի արդյունքների ամփոփման ընթացքում:
Համաժողովի ընթացքում տեղի է ունեցել ևս 2 լիագումար նիստեր, ինչպես նաև 4 ուղղություններով նախատեսված 16 թեմատիկ նիստեր՝ նվիրված Հայաստանի տնտեսության զարգացմանը, տարածաշրջանային մարտահրավերներին և ազգային անվտանգության օրակարգին, արտաքին քաղաքականության օրակարգին և Հայոց ցեղասպանության հետևանքների վերացմանը, հայապահպանության հիմնախնդիրներին: Թեմատիկ ուղղությունների կազմակերպման համար պատասխանատու գերատեսչություններն են ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների, պաշտպանության, արտաքին գործերի, սփյուռքի նախարարությունները:
6-րդ համաժողովի մեկ այլ առանձնահատկությունը 2 կլոր-սեղան-քննարկումների անցկացումն էր: Առաջին կլոր-սեղանին քննարկման են դրվել աշխատանքային խմբի առաջարկները Համահայկական խորհրդի ձևավորման սկզբունքների վերաբերյալ:
Երկրորդ կլոր-սեղան քննարկումը նվիրված էր Հայաստանի Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի, ինչպես նաև Էրեբունի-Երևանի 2800-ամյակի տոնակատարությունների կազմակերպման և անցկացման նախնական ծրագրերին:
Հայաստանից, Արցախից և Սփյուռքից համաժողովին մասնակցելու համար հրավիրվել էին պետական բարձրաստիճան այրեր, հասարակական-քաղաքական գործիչներ, համահայկական կառույցների և համայնքներում գործող կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, կրթության, մշակույթի և հոգևոր ոլորտների ներկայացուցիչներ, լրագրողներ:
Համահայկական հերթական այս հավաքն ամենամեծ հարթակն էր՝ ի մի բերելու և ամփոփելու Հայաստան-Սփյուռք գործակցության ներկա արդյունքները և ապագային միտված անելիքները: Այն ունի նաև բարոյական և քաղաքական կարևոր նշանակություն ազգի միասնականության ամրապնդման և Հայաստանի շուրջ նրա համախմբման գործում:
Համաժողովի ընթացքում տեղի են ունեցել 3 լիագումար նիստեր, ինչպես նաև 4 ուղղություններով նախատեսված 16 թեմատիկ նիստեր, որոնք վերաբերում էին.
Հայաստանի տնտեսության զարգացմանը (ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն)
Լսվել են զեկուցումներ Հայաստանի տնտեսության զարգացման և ներդրումների ներգրավման հիմնական խնդիրների, հնարավորությունների և առկա մարտահրավերների, զբոսաշրջության խթանման վերաբերյալ: Քննարկվել են Հայաստանի տնտեսության հեռանկարային ոլորտների և ներդրումային ծրագրերի, սփյուռքի գործարար շրջանակների և մասնագիտական ցանցերի հնարավորությունների մասին հարցեր:
Տարածաշրջանային մարտահրավերներին և ազգային անվտանգության օրակարգին (Պաշտպանության նախարարություն)
Ներկայացվել են զեկուցումներ «Ազգ-Բանակ». հավաքական ներուժի զարգացման մոդելի, հայաստանակենտրոն համազգային հայեցակարգի ձևավորման, ազգային գաղափարախոսության, ազգային ներուժը բանակաշինության ոլորտում համախմբելու վերաբերյալ: Քննարկվել են հակահայկական քարոզչության, տեղեկատվական անվտանգության, սահմանապահ բնակավայրերի կայուն զարգացման և հուսալի պաշտպանության հարցերը, Հայաստանում բարձրակարգ հետազոտությունների զարգացման ծրագրին, ՀՀ ռազմարդյունաբերության զարգացման գործում Հայաստանի և Սփյուռքի տեխնոլոգիական ներուժի ներգրավմանն ու օգտագործմանն առնչվող խնդիրներ:
Արտաքին քաղաքականության օրակարգին և Հայոց ցեղասպանության հետևանքների վերացմանը (Արտաքին գործերի նախարարություն)
Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացի թեմային, Հայոց ցեղասպանության ճանաչման, ցեղասպանությունների կանխարգելման քաղաքական և իրավական գործընթացներին, քննարկվել են արդի արտաքին մարտահրավերները և դրանց արձագանքման գործում Հայաստան-Սփյուռք գործակցությանը, խորհրդարանական դիվանագիտությանն առնչվող հարցեր:
Ներկայացվել են հայապահպանության հիմնախնդիրները: Զեկուցումներ են լսվել ՀՀ կրթական համակարգի և զարգացման հեռանկարների, հայեցի դաստիարակության, Սփյուռքի հայկական դիմագծի պահապանման գերխնդրի՝ կրթական ոլորտի մարտահրավերների վերաբերյալ: Քննարկումներ ընթացան հայկական մշակութային ժառանգության, արևեւմտահայերենի պահպանման և զարգացման, աշխարհում տարածված հայ ստեղծագործ մտքի համախմբման, հայկական մշակույթի հանրահռչակման հարցերի շուրջ: Ներկայացվել են Սփյուռքի երիտասարդության ազգային պատկանելության գիտակցումի տեսլականին վերաբերող խնդիրներ: Լսվել են զեկուցումներ ՀՀ-ում ապաստան գտած սիրիահայերին տրամադրվող աջակցության, սիրիահայ համայնքի վերականգնման խնդիրների վերաբերյալ:
Համաժողովի երկրորդ օրվա լիագումար նիստում հանդես են եկել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, քննարկվել են տնտեսական քաղաքականության հետ կապված հարցեր:
Համաժողովի աշխատանքների ամփոփիչ նիստում ելույթ ունեցան ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ապա 4 ուղղությունների պատասխանատուները ներկայացվեցին թեմատիկ նիստերի քննարկումների արդյունքները:
Համաժողովի ընթացքում ներկայացվել են նախորդ՝ հինգերորդ համահայկական համաժողովի առաջարկների արդյունքում ձևավորված ծրագրերի իրագործման ուղղությամբ կատարված աշխատանքները, ի մի են բերվել բոլոր նոր առաջարկները, որոնք հետագայում կվերածվեն ծրագրերի և կյանքի կկոչվեն:
Արդյունքների ամփոփումից հետո համաժողովը ընդունել է Հայտարարություն, որի նախագիծը քննարկվել է համահայկական և համայնքային կառույցների կողմից և որոնց դիտարկումների և առաջարկությունների հիման վրա էլ ձևավորվել է վերջնական տարբերակը:
Համաժողովի աշխատանքները ներկայացնելու, լուսաբանելու և հետադարձ կապ ապահովելու համար ստեղծվել են աշխատանքային խումբ և կայք:
Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի paf2017.am կայքում առանձին բաժիններով ներկայացված են համաժողովի ծրագիրը, մամուլի կենտրոնի և լրագրողների հավատարմագրման, կազմակերպիչների և հովանավորների մասին տեղեկություններ:
Մարզահամերգային համալիրում ձևավորվել են տաղավարներ, որոնցում իրենց նվաճումները ներկայացրել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են «Թումո» նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը, «Այբ» նորարարական դպրոցը, «Քվանտ» վարժարանը: Ցուցադրվեցին գինեգործության, կոնյակագործության, տեքստիլ արդյունաբերության ձեռքբերումները, բարձր տեխնոլոգիաների նորությունները: «Մեգերյան կարպետը» ներկայացրել է հայ գորգագործության անցյալի նվաճումներն ու ներկա զարգացման ընթացքը: Առանձին տաղավարներով իր տնտեսական և մշակութային ձեռքբերումները ներկայացրել է Արցախը: Եղել են նաև «Ազգ-բանակ» գաղափարախոսությանը նվիրված ցուցադրումներ:
Համաժողովի հովանավորներն են «Գրանդ քենդի» ընկերությունը, Երևանի կոնյակի գործարանը, «Վեդի ալկո» ընկերությունը, «ՋԱՀ» հիմնադրամը, «Նոյյան» հյութերի հիմնադրամը, «Ջերմուկ գրուպ» ընկերությունը, «Ոսկեվազ» գինու գործարանը, «Սիփան» ընկերությունը, «Ավշար-Ալկո» ընկերությունը: Տեղեկատվական հովանավորներն են Հայաստանի հանրային, «Շանթ», «Երկիր մեդիա», «Արարատ», «Ար» հետուստատեսությունները, Հանրային ռադիոն, «Արմենպրես» լրատվական գործակալությունը:
Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանի զեկույցը
Իրանի մշակութային ժառանգությունների և զբոսաշրջության կազմակերպության ներքո` Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի տնօրեն Շերլի Ավետյանի (Իրան) զեկույցը
«Հյուրսերվիս» կազմակերպության հիմնադիր Արամ Հակոբյանի զեկույցը
1.3. Սփյուռքի գործարար և մասնագիտական ցանցերի հնարավորությունները
Ռումինիայի խորհրդարանի անդամ, Ռումինիայի Հայոց միության նախագահ, Ռումինիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ, Ռումինիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի հիմնադիր Վարուժան Ոսկանյանի (Ռումինիա) զեկույցը
«Շարժա» բանկի գործադիր տնօրեն և գլխավոր կառավարիչ Վարուժան Ներգիզյանի (ԱՄԷ) զեկույցը
ԱՄՆ-Հայաստան գործարար խորհրդի անդամ Հովհաննես Տեր-Զաքարյանի (ԱՄՆ) զեկույցը
«Մկրտումյան» ՍՊԸ («Արցախբերրի» ապրանքային նշան) հիմնադիր Տիգրան Գարբրիելյանի (Արցախ) զեկույցը
«Ապագա» կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն, «Գյումրիի ընկերները» հիմնադրամի համահիմնադիր, խորհրդի անդամ, «Նարեկ» կրթական հիմնադրամի նախագահ Միշել Դավուդյանի (Բելգիա) զեկույցը
Լիբանանի Հանրապետության ԶՈՒ բրիգադիր-գեներալ Փանոս Մանճյանի (Լիբանան) զեկույցը
Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) ատենապետ Համբիկ Սարաֆյանի (ԱՄՆ) զեկույցը
ՀՀ պաշտպանության նախարարի ավագ խորհրդական, «Հայք» գիտահետազոտական և ծրագրային հաստատության տնօրեն Բաբկեն Վարդանյանի զեկույցը
«ԱրԱր» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի խորհրդի նախագահ, «ՄըքՔինսի ընդ Քոմփանի» (McKinsey&Company) խորհրդատվական ընկերության գործընկեր Ավետիք Չալաբյանի (Ռուսաստան) զեկույցը
2.3. Սահմանամերձ բնակավայրերի կայուն զարգացում և հուսալի պաշտպանություն
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի զեկույցը
ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի զեկույցը
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի զեկույցը
«Հայ օգնության ֆոնդի» (ՀՕՖ) գործադիր տնօրեն Գառնիկ Նանագուլյանի (ԱՄՆ) զեկույցը
2.4. Ռազմարդյունաբերական համալիր. արդիականացման, համագործակցության և տնտեսական առաջընթացի խթանում
Հայաստանի համար վերլուծա-հետազոտական և պլանավորման աշխատանքների իրականացման ինստիտուտի (Analysis Research and Planning for Armenia, ARPA) նախագահ Հակոբ Փանոսյանի (ԱՄՆ) զեկույցը
«ՊրոֆԽոլոդ» արդյունաբերական ձեռնարկության գլխավոր տնօրեն, «Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի» (FAST) համահիմնադիր Արթուր Ալավերդյանի (Ռուսաստան) զեկույցը
Մերձավոր Արևելքի հայ ավետարանական եկեղեցիների միության կենտրոնական մարմնի ատենապետ, Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ Վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոսթյանի (Լիբանան) զեկույցը
Ներկայացնում ենք Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցների ընդունած հայտարարությունը.
Մենք՝
Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման, 1918թ. մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանների և Երևանի հիմնադրման 2800-ամյակի նախաշեմին Երևանում գումարված «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի մասնակիցներս՝
Առաջնորդվելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում ողջ հայության ներուժի համախմբման, շարունակական երկխոսության և բազմաշերտ ներգրավման հրամայականով,
Կարևորելով ազգային նպատակադրումների համատեղ ամրագրումը, դրանց կենսագործման համար ծրագրերի մշակումը, տարբեր միջոցներով յուրաքանչյուրի մասնակցության համար հնարավորության ընձեռումը և արդյունքների համար հայության համահավաք պատասխանատվության գիտակցումը,
Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության հզորացումը և անվտանգության ամրապնդումը, ժողովրդավարական հաստատությունների ու կառավարման համակարգերի առավել ուժեղացումը, տնտեսական վերընթաց զարգացումը, ժողովրդի կենսամակարդակի բարձրացումը, հոգևոր, կրթական ու մշակութային առաջընթացը, աշխարհասփյուռ հայկական համայնքներում ազգային ինքնության պահպանությունը և մշակութային զարգացումը Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության և ողջ հայ ժողովրդի հավաքական նպատակների իրականացման գրավականն են,
Կենսական նկատելով ազգային ինքնության պահպանման գործում հոգևոր, բարոյական ավանդական արժեքների շուրջ համախմբումը, հայ ընտանիքի ամրապնդումը և ծնելիության աճի խթանումը,
Վերահաստատելով մեր համազգային պատասխանատվությունն Արցախի ժողովրդի` սեփական ճակատագիրն ազատ տնօրինելու անքակտելի իրավունքի իրացման, ժողովրդավարության զարգացման և միջազգային հանրությանը լիիրավ ինտեգրման հարցերում,
Գիտակցելով Հայաստանի, Արցախի և Սփյուռքի առջև առկա և հնարավոր նոր մարտահրավերներին միասնաբար` պետության, հայ եկեղեցու, համահայկական կառույցների և համայնքային կազմակերպությունների ջանքերի համադրմամբ արձագանքելու և համահայկական խնդիրները համատեղ ուժերով լուծելու անհրաժեշտությունը,
Համոզված լինելով, որ փոփոխվող աշխարհում Սփյուռքի համայնքների դինամիկ զարգացումը հնարավորություն է տալիս նորովի մասնակցություն բերելու Հայաստանի և Արցախի տնտեսական ու մշակութային զարգացմանը՝ այդպիսով նպաստելով հզոր հայրենիքի կառուցմանը,
Փաստելով, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում ամրագրված է հայապահպանմանն ուղղված քաղաքականություն վարելու և հայրենադարձությանը համակողմանիորեն նպաստելու պետության առաքելությունը, որը նոր որակ և բովանդակություն է հաղորդելու Հայրենիք-Սփյուռք հարաբերություններին,
Հավաստելով, որ իր իրավունքների պաշտպանության ու արդարության վերականգնման համար հայության պայքարը հիմնված է համամարդկային արժեքների վրա և հանդիսանում է մեր համազգային գործակցության առանցքային ուղենիշներից մեկը,
Ողջունելով Համահայկական խորհրդի՝ որպես համազգային առաջնահերթությունների ճշգրտման, ազգային ներուժի մեկտեղման և բարձր մակարդակի ռազմավարական երկխոսության հարթակի ձևավորման գործընթացը,
Հավատարիմ մնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագրի սկզբունքներին,
Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ միասնաբար և փոխադարձ պատասխանատվությամբ, մարդկային, նյութական և հոգևոր ներուժի համախմբմամբ առավել ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը` այն ուղղորդելով հետևյալ նպատակների և խնդիրների իրագործմանը.
Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության հզորացմանը, անվտանգության ամրապնդմանը, բարգավաճմանը, աշխարհասփյուռ հայկական համայնքների համախմբմանը, ազգային ինքնության պահպանմանը, ինչպես նաև հայրենադարձության քաջալերմանը,
Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և արդարացի հանգուցալուծմանը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման միջազգային ճանաչմանը,
Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից պետականորեն ծրագրված և իրագործված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և դրա հետևանքների վերացման ուղղությամբ առավել համակարգված և միասնական քաղաքականության իրականացմանը, ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման նպատակով միջազգային հանրության պայքարի առաջնագծում հաստատուն դիրքի պահպանմանը` այդ համարելով որպես ցեղասպանություն վերապրած ժողովրդի` համամարդկային արժեքների և միջազգային իրավունքի վրա խարսխված բարոյական պարտք ողջ միջազգային հանրության առջև,
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված գործընթացում իրազեկվածության առավել բարձրացմանը, պատմական հիշողության պահպանման ու փոխանցման կարևորմանը եւ այդ հանցագործության ժխտման, նսեմացման դեմ պայքարի իրականացմանը՝ այդ թվում իրավունքի ուժով,
Հայաստանի պաշտպանվածության ամրապնդմանը, զինված ուժերի ռազմատեխնիկական, տեխնոլոգիական և մասնագիտական ներուժի արդիականացմանը, ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը` որպես տնտեսության զարգացման և տեխնոլոգիական առաջընթացի շարժիչ ուժ և «Ազգ-Բանակ» հայեցակարգի կենսագործման առանցքային ուղղություն,
Աշխարհի տեղեկատվական տարբեր հարթակներում հայատյացության և հակահայ քարոզչության փորձերի դեմ միասնական պայքար ծավալելու և նման քաղաքականության ազդեցության չեզոքացման ուղղությամբ գործնական ծրագրերի և համակարգված գործունեության շարունակական իրականացմանը,
Երիտասարդության շրջանում ազգային ինքնության հավաքական որակների տարածմանն ու ամրապնդմանը, հայ դպրոցի զորացմանը, հայ սերունդներին հայկականության ոգով դաստիարակմանը, հայեցի կրթության գործում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, հայրենաճանաչության նոր ծրագրերի մշակմանն ու իրականացմանը,
Հայության մեջ սիրո, համերաշխության, հանդուրժողականության, վստահության և միասնության ամրապնդմանը, հայ մարդու անվտանգ ու արժանապատիվ կյանքի համար բարենպաստ միջավայրի ապահովմանը,
Հայկական համայնքների առջև ծառացած մարտահրավերների դիմագրավման ու հաղթահարման և հնարավոր այլ մարտահրավերների բացահայտման ուղղությամբ ջանքերի համադրմանը,
Մերձավոր Արևելքի և, մասնավորապես, ծանր փորձությունների միջով անցնող Սիրիայի հայությանը համակողմանի աջակցության ցուցաբերմանը, այդ տարածաշրջանում հայկական հաստատությունների, պատմամշակութային կոթողների և մշակութային արժեքների պահպանմանը,
Հայաստանի, Արցախի բնակավայրերի (հատկապես՝ սահմանամերձ) կենսագործունեության տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրերի մշակմանը և իրականացմանը,
Հայաստանի և Արցախի վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացմանը, այդ նպատակով համահայկական օրակարգի ձևավորմանը և դրա լուծման ուղղություններով միասնական քաղաքականության մշակմանը և իրականացմանը` նոր և ավանդական կառույցների միջոցով,
Տարբեր երկրներում հայկական պատմամշակութային ժառանգությունը պահպանելու, աշխարհում հայկական մշակույթը պատշաճ կերպով ներկայացնելու, հայկական համայնքների ինքնակազմակերպման ուղղությամբ միասնական ջանքերի գործադրմանը,
Արևմտահայերենի պահպանման, տարածման, Սփյուռքում հայոց լեզվի և հայագիտական առարկաների դասավանդման աջակցության նպատակով Հայաստանի և Սփյուռքի մասնագիտական ներուժի համախմբմանը:
Համաժողովի մասնակիցներս լիահույս ենք, որ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր կառույցները, երիտասարդության լայն ներգրավմամբ, պատշաճորեն կնշեն Հայաստանի առաջին Հանրապետության ու Մայիսյան հերոսամարտերի 100-ամյա, ինչպես նաև քաղաքամայր Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանները:
Սույն ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ երաշխավորում ենք որպես ուղենիշ ողջ հայության, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական մարմինների, հայ եկեղեցու, համահայկական, համայնքային կառույցների ու կազմակերպությունների համար՝ հետամուտ լինելու համահայկական նպատակների իրականացմանը:
Վերջերս լույս տեսավ ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից գործող Մոսկվայի «Վերածնունդ» հայկական կիրակնօրյա դպրոցի տնօրեն և մանակավարժ, մ. գ. թ. Շողիկ Փահլևանյանի «Հայկական երգերի ժողովածու» աշխատությունը: Այս առիթով ներկայացնում ենք «Հայերն այսօր»-իհարցազրույցը հեղինակի հետ:
-Տիկի´ն Շողիկ, վերջերս տպագրվեց Ձեր նոր գիրքը՝ «Հայկական երգերի ժողովածու»: Ի՞նչն է առիթ հանդիսացել հրատարակելու նման ձեռնարկ, և ո՞րն է վերջինիս առաքելությունը:
– «Հայկական երգերի ժողովածու»-ի միտքը վաղուց էր հասունացել, քանի որ երգի միջոցով որևէ լեզու դասավանդելը՝ գործընթացն ավելի հաճելի և դյուրին է դարձնում, միաժամանակ նպաստելով՝ լեզվի հնչերանգի, բառի կայուն ընկալմանը և լեզվամտածողության զարգացմանը:
-Ի՞նչ լսարանի համար է նախատեսված հիշյալ ձեռնարկը:
– Այն նախտեսված է նախադպրոցական, դպրոցական, միջին և բարձր տարիքի դպրոցահասակների, ինչպես նաև ուսուցիչների և հայերենն ու հայ երգը ուսումնասիրել ցանկացող յուրաքանչյուր մարդու համար:
-Ինչպե՞ս է կատարվել երգերի ընտրությունը:
-Ձեռնարկը հրաշալի միջոց է հայ երաժշտական մշակույթին հաղորդակից լինելու համար, քանզի ներառում է հայոց ազգագրական երգերից ու հայ կոմպոզիտորական դպրոցի մեծերի ժառանգությունից ընտրված 68 երգ: Կատարվել է երկսկզբունք ընտրություն. նախ՝ թեմատիկ բաժանումով, երկրորդ՝ հայ երգի համապատկերի ներկայացումով:
-Տիկի´ն Շողիկ, նմանօրինակ առաջի՞ն դասագիրքն է:
-Հայ իրականության մեջ կարծում եմ անդրանիկ ձեռնարկն է, որովհետև տրված են երգերի հայերեն բնագրերը, դրանց թարգմանությունները, տառադարձությունն ու նոտագրումը:
– Ի՞նչ արձագանքներ եք ստացել:
-Գրքի վերբերյալ գրվել են գրախոսություններ, հնչել մի շարք դրվատանքի խոսքեր ո´չ միայն հայաստանյան մասնագետների, այլև՝ Ռուսաստանի հայկական դպրոցների ուսուցիչների կողմից, որոնք բոլորն էլ առանձնանում են օբյեկտիվությամբ:
Գրախոսականներով և կարծիքներով հանդես են եկել՝ մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր մանկավարժ Յուրի Յուզբաշյանը, մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ջուլիետա Գյուլամիրյանը, բ. գ. թ., դոցենտ Աշոտ Գալստյանը, բան. գիտ. դոկտոր, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, մ. գ. թ., դոցենտ Լիլիթ Տեր-Գրիգորյանը, գրքի խմբագիր բ. գ. թ. Լուսինե Հայրիյանը և այլք:
– Տիկի´ն Շողիկ, այս աշխատանքին զուգահեռ՝ արդեն երեք տարի է դասավանդում եք նաև «Արի տուն» ծրագրի Հայոց լեզվի արագընթաց դասընթացներում, ի՞նչ փորձառություն տվեցին այդ տարիները:
– Նշեմ, որ ինձ համար շատ հետաքրքիր է աշխատել «Արի տուն» ծրագրով Հայաստան ժամանած մասնակիցների հետ: Այդ կարճ ժամանակահատվածում փորձում ես նրանց մեջ ներարկել հայերենի հանդեպ այն սերը, որը հետագայում կարող է ինքնուրույն ծլարձակել:
Միաժամանակ այս դասընթացների ընթացքում ես մեկ անգամ ևս համոզվեցի, որ հեղինակային ուսումնական ձեռնարկներիս՝ «Ռուս-հայերեն զրուցարան»-ի, «Ռուսերեն-անգլերեն-հայերեն զրուցարանի», «Հայակական երգերի ժողովածու»-ի և այլ գրքերի մեթոդական ուղենիշը ճիշտ է, ինչն էլ նպաստում է լեզվի արագ ուսուցմանը:
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի ազգային – պետական ներքին քաղաքականության մեջ կարեւորում ենք՝
ա/ համակարգի իրավաչափության խնդիրը, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի կողմից ընդունված օրենքների սկզբունքներին ու նորմերին հավատարիմ գործունեությունը,
բ/ համակարգի թեւերի՝ նախագահություն, կառավարություն, խորհրդարան, իրավաչափ ու արդյունավետ համագործակցությունը: Continue reading
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության գործունեության հիմնական ուղղությունը եղել է արտաքին քաղաքականությունը, մասնավորապես Մերձավոր Արեւելքում իրավիճակի մշտական քննությունն ու վերլուծությունը, իրադարձություններին արագ արձագանքը, գործընկերների հետ հարաբերությունների սերտացումն ու զարգացումը, նոր գործընկերների հայտնաբերումն ու նրանց հետ աշխատանքների սկզբնավորումը: Continue reading