Հայաստանի Անկախության Հռչակագիրը հիմնարար իրավական փաստաթուղթ է, ընդունված Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի 1990 թվականի օգոստոսի 23-ի առաջին նստաշրջանում, որը հռչակում է պետության անկախության հաստատման գործընթացի սկիզբը և սահմանում է հայոց պետականության հիմնարար սկզբունքները։
Հայաստանի Անկախության հռչակագրում հստակ գրված է, որ Հայաստանը հետամուտ է լինելու Արևմտյան Հայաստանում եւ Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանության միջազգային ճանաչմանը,. Չեմ կարծում, որ Արարատ Միրզոյանը այս հիմնարար փաստաթղթի բովանդակությանը տեղյակ չէ:
Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունը չլինելու մասին Արարատ Միրզոյանի հայտարարությունը պետական մակարդակով անարգանք է Ցեղասպանության միլիոնավոր նահատակների հիշատակին։ Այս մասին հայտարարություն է տարածել
Հայաստանի ԱԳՆ թիվ մեկ առաջնահերթությունը Հայաստանի շուրջ խաղաղության և կայունության ապահովումն է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով
Եվրոպական խորհրդարանը «Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի խախտումների եւ Հայաստանի հետ հարաբերությունների» վերաբերյալ բանաձեւն ընդունեց 453 կողմ, 31 դեմ, 89 ձեռնպահ ձայներով։
Շուրջ 30 տարի է ինչ արեւմուտքի կողմից գործողության մեջ է դրված «Մեծ Մերձավոր Արեւելք» քաղաքական ծրագիրը: Դրա վերաբերյալ հրապարակումները, քարտեզներն ու հոդվածները հնարավորություն են տալիս պատկերացում կազմելու այն մասին, որ ծրագրի իրականացման հետեւանքում, տարածաշրջանում գոյություն ունեցող պետությունների մասնատման հեռանկարում, առաջանալու են ազգային, կրոնական, պետական նոր միավորումներ:
Ըստ այդմ, բնականաբար, շատ է խոսվում տարածաշրջանի բնիկների, ազգային – կրոնական փոքրամասնությունների իրավունքների մասին: Ավելին, քայլեր են արվում այդ իրավունքները կյանքի կոչելու, ինչպես նաեւ դրանց իրավաչափություն հաղորդելու ուղղությամբ: Այդ քայլերից է 2017 թ. սեպտեմբերի 25-ին Իրաքի հյուսիսում քրդերի անկախության վերաբերյալ կազմակերպված հանրաքվեի անցկացումը:
Այդ հանրաքվեն, ինչպես նաեւ տարածաշրջանի ժողովուրդների, բնիկների ու ազգային – կրոնական փոքրամասնությունների իրավունքների խնդիրը միայն լոկալ նշանակության հարցեր չեն, դրանք վերաբերում են բոլորին:
Ուստի բնական հարցադրում է առաջանում, թե ինչպես է կարգավորվելու օրինակ հայերի, քրդերի, ասորիների, ալեւիների, թուրքերի… ապագան վերոնշյալ ծրագրի եւ տարածաշրջանի խնդիրների վերջնական կարգավորման ենթատեքստում, եթե այդպիսի մի հանգուցալուծում հնարավոր է առաջիկայում:
Այդ իմաստով անմիջապես տեսանելի է երկու երեւույթի գործարկում.
ա/ իրավունքների ձեւակերպում ու իրավաչափության հաղորդում դրանց տարածաշրջանի մի քանի ժողովուրդների համար,
բ/ հայ ժողովրդին տրված իրավունքների շրջանցում, անտեսում:
Տեղին է հիշել, որ հայ ժողովրդի իրավունքները ճանաչվել են 1918 – 20 թթ. ընթացքում, ճանաչվել են սակայն չեն իրականացվել:
Դրանցից հիշենք 1918 թ. Ռուսաստանի Կառավարության դեկրետը «Թուրքահայաստանի մասին», Սեւրի խաղաղության պայմանագրի Հայաստանին վերաբերող հոդվածները, ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի վերաբերյալ:
Սեւրի խաղաղության պայմանագրով Քրդստանին տրվում էր ինքնավարություն, պայմանագրի 62-րդ հոդվածում նշված էր. «Կոստանդնուպոլսում գտնվող եւ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Իտալիայի կողմից նշանակված երեք հոգուց բաղկացած հանձնաժողովը վեց ամսվա ընթացքում կպատրաստի մի կանոնակարգ գերակշիռ քուրդ բնակչություն ունեցող այն շրջանների ինքնավարության վերաբերյալ, որոնք ընկած են Եփրատից արեւելք եւ Հայաստանի հարավային սահմանից հարավ»:
Ուստի բնական կլիներ, եթե շրջանառվող այլ թեմաներին զուգահեռ խոսվեր, արծարծվեր նաեւ հայ ժողովրդին տրված իրավունքների խնդիրը, որն այս պահին արծարծել է Թուրքիայի Հանրապետությունում հրատարակվող «Cumhuriyet» պարբերականը: Վերջինս նշում է. «Երկարաշունչ տեսանելի հեռանկարում Անկարան չունի այլ ընտրություն, քան ճանաչելու Քրդստանի անկախությունը, անցնելու Հայկական Հարցի լուծմանը, իսկ Ադրբեջանը՝ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը»:
Հետեւաբար կարելի հաստատագրել, որ հայ ժողովրդի ապագան Հայկական Հարցի վերջնական եւ ամբողջական կարգավորման հետ է կապված, այդ թվում, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության հաստատմամբ՝ Արեւմտյան Հայաստանում: Քրդերի ապագան Քրդական Հարցի վերջնական կարգավորման, Սեւրի խաղաղության պայմանագրի հոդվածների իրականացման մեջ է: Ժամանակակից Թուրքիայի Հանրապետության ապագան, ուղղակիորեն կապված է վերոնշյալ երկու խնդիրների վերջնական կարգավորման հետ: Թուրքիայի Հանրապետության համար Հայկական Հարցի լուծման եւ քրդերի իրավունքի, ըստ Սեւրի խաղաղության պայմանագրի, իրականացման գործընթացներն անկասելի են, որոնք անկասկած բերելու են քաղաքակրթական հանգուցալուծման՝ ի օգուտ տարածաշրջանում ապրող բոլոր ազգերի ու ժողովուրդների:
Քեմալականները 1920-ական թթ. Թուրքիայի համար ընտրելով զարգացման դեմոկրատական ուղին, ձեռք բերեցին տնտեսական ու քաղաքական որոշակի հաջողություններ պետության զարգացման համար: Այդ ընտրությունը, սակայն, այլեւս չի կարող ինքնաբավ աշխատել ու զարգանալ, քանի որ անմիջականորեն մի կողմից առնչվում է պետության մեջ քաղաքական ու քաղաքացիական նոր գործընթացներին, մյուս կողմից՝ երկրում ու տարածաշրջանում առկա մի քանի հարյուրամյակ պարբերաբար չկարգավորված Հայկական Հարցին ու դրան զուգահեռ ընթացող Քրդական Հարցին:
Ստացվում է Թուրքիայի Հանրապետությունը, նույնիսկ երկկողմանի ուժգին ցանկության դեպքում, չի կարող մաս կազմել ոչ եւրոպական ինտեգրման գործընթացներին եւ ոչ էլ եւրասիական, որովհետեւ երկու դեպքում էլ վճռական դերակատարություն են ձեռք բերելու չկարգավորված վերոնշյալ երկու հարցերը: Այնպես որ, այդ երկու խնդիրները շրջանցելու ձգտումն ու ծրագրերը՝ իրականում Թուրքիայի Հանրապետության զարգացումը խոչընդոտելու ծրագրեր են: Մենք արդեն նշել ենք, որ Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը ճիշտ նույն կերպ վարվեց, երբ խոչընդոտեց Հայերի ցեղասպանության ժխտողականության քրեականացման օրինագծի հաստատումը Ֆրանսիայի Սենատում, դրանով խոչընդոտելով Թուրքիայի Հանրապետության զարգացման եւս մեկ հնարավորություն:
Քաղաքակրթական զարգացմանը այլընտրանք չկա:
Այդպես է եւ՛ Հայաստանի, եւ՛ քրդերի, եւ՛ Թուրքիայի Հանրապետության պարագային: Որքան արագ ընդդիմադիր կողմերը հասկանան եւ ընկալեն հիմնախնդրի բուն էությունը, այդքան քիչ կտառապեն տարածաշրջանում ապրող բոլոր ժողովուրդները:
Արմեն Տեր-Սարգսյան Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ
Կաթոլիկ աշխարհի հոգեւոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ 2016 թվականի այցերին նվիրված հատուկ փոստային նամականիշներ են լույս տեսել: Նամականիշների շարքում տեղ են զբաղեցրել Հռոմի պապի Մեքսիկա, Լեհաստան, Հունաստան, Շվեդիա, Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան կատարած այցելությունների վերաբերյալ նամականիշները:
Հայաստան կատարած այցին նվիրված նամականիշի վրա պատկերված է Ֆրանցիսկոս պապը, իսկ նրա թիկունքին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրն է:
Վատիկանի պաշտոնական կայքում նշվում է, որ նամականիշի հեղինակը Դանիելա Լոնգոն է, ով պատկերել է Ծիծեռնակաբերդում Հռոմի պապի աղոթքի պահը:
Ֆրանցիսկոս Պապը Հայաստան էր ժամանել հունիսի 24-26-ը` «Այց առաջին քրիստոնեական երկիր» խորագրով:
Նոյեմբերի 27-ին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում տեղի ունեցավ «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության ու վերլուծության ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանի մամլո ասուլիսը։
Թեման՝ ««Եւրասիական եւ Եւրոպական ինտեգրացիոն վեկտորների համատեղում»․ արդիական մարտահրավերներ ժամանակակից հայաստանյան հասարակության համար»։
2017 թ. նոյեմբերի 22-ին լրանում է ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռի 97-րդ ամյակը, որի ամբողջական անվանումն է՝ «Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիո եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ»:
Հայկական պահանջների ու իրավունքների խնդիրները ներկայացվել, քննարկվել եւ դրանց վերաբերյալ որոշումներ ընդունվել են 1920 թ.-ին՝ Փարիզի Խաղաղության վեհաժողովում, որոնք տեղ են գտել նաեւ Սեւրի Խաղաղության պայմանագրում եւ ԱՄՆ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռում:
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո պատերազմում հաղթած պետությունները՝ խաղաղության պայմանագիր մշակելու եւ կնքելու նպատակով հրավիրեցին Փարիզի Խաղաղության վեհաժողովը, որն ընդհատումներով տեղի ունեցավ 1919 թ. հունվարի 18-ից մինչեւ 1920 թ. հունվարի 21-ը: Վեհաժողովին մասնակցում էին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Ճապոնիայի, Բելգիայի, Բրազիլիայի, Հունաստանի, Լեհաստանի, Չեխոսլովակիայի, Սերբերի, հորվաթների եւ սլովենների թագավորության, Ռումինիայի, Հեջազի եւ այլ երկրների ներկայացուցիչներ։ Խաղաղության հիմնական պայմանները ձեւակերպում էին Ֆրանսիայի վարչապետ Կլեմանսոն, Մեծ Բրիտանիայի վարչապետ Լլոյդ Ջորջը եւ ԱՄՆ նախագահ Վիլսոնը։
1919 թվականի փետրվարին Փարիզում գտնվող հայկական երկու պատվիրակությունները՝ Ազգային պատվիրակությունը Պողոս Նուբարի գլխավորությամբ եւ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը Ավետիս Ահարոնյանի, ներկայացան դաշնակիցներին՝ խնդրելով ճանաչել հայերի ազգային պահանջները։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ս․ Պիշոնը հայ պատվիրակներին առաջարկեց հուշագիր պատրաստել։ 1919 թվականի փետրվարի 12-ին ներկայացվեց «Հայկական պահանջների հուշագիր» հետեւյալ բովանդակությամբ․ Հայկական անկախ պետության ճանաչում՝ հայկական 7 նահանգների, Կիլիկիայի եւ Կովկասի Հայկական Հանրապետության հողամասերի միացումով։
1920 թվականի հունվարի 19-ին վեհաժողով հրավիրվեցին հայկական երկու պատվիրակությունների ղեկավարները՝ Պողոս Նուբարը եւ Ավետիս Ահարոնյանը, որտեղ նրանց տեղեկացրին, որ Փարիզի Խաղաղության վեհաժողովը «դե ֆակտո» ճանաչում է հայկական պետության անկախությունը: Անկախության ճանաչումը ձեւակերպված էր այսպես.
1) Դաշնակիցների Գերագուն Խորհուրդը հայտարարությամբ տեղեկացնում է, որ ճանաչում է Հայկական պետության կառավարությունը, որպես փաստացի կառավարություն,
2) որոշված է, որ ճանաչումը չի կանխորոշում Հայկական պետության սահմանների հարցը:
Սեւրի Խաղաղության պայմանագրի 88-րդ եւ 89-րդ հոդվածներում նշված է.
«Հոդված 88. Թուրքիան հայտարարում է, որ ճանաչում է Հայաստանը, ինչպես այդ բանն արդեն արել են Դաշնակից տերությունները, որպես ազատ եւ անկախ պետություն»:
«Հոդված 89. Թուրքիան եւ Հայաստանը, ինչպես եւ Բարձր պայմանավորվող կողմերը, համաձայնվում են Էրզրումի, Տրապիզոնի, Վանի եւ Բիթլիսի վիլայեթներում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը եւ ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես եւ այն բոլոր միջոցառումները, որոնք նա կարող է առաջարկել Հայաստանին դեպի ծով ելք տալու եւ հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ»:
1920 թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնը ստորագրել է «Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիո եւ Հայաստանի միջեւ սահմանի… վերաբերյալ» Իրավարար վճիռը եւ այն կնքել ԱՄՆ-ի մեծ կնիքով:
Դյուրին է նկատել, որ հայոց իրավունքների մասով 1920 թ. ընթացքում՝ Փարիզի Խաղաղության վեհաժողովում եւ Սան Ռեմոյի կոնֆերանսում ընդունվել են որոշումներ, որոնք տեղ են գտել. ինչպես Սեւրի Խաղաղության պայմանագրում, այնպես էլ ԱՄՆ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռում:
Այդ որոշումները կայացվել են, սակայն առ այսօր դեռ չեն իրականացվել:
Հայերին տրված իրավունքները պաշտպանելու եւ կյանքի կոչելու համար է, որ 2004–2014 թթ. ընթացքում ձեւավորվում է ազգային-պետական նոր օրակարգ, երբ 2004 թ. դեկտեմբերի 17–ին՝ Շուշիում, հիմնադրվում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը: Նույն օրն ընդունվում է հռչակագիր Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ, իսկ 2007 թ.՝ հռչակագիր Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների վերաբերյալ, որպես Հայկական լեռնաշխարհի բնիկներ: 2011 թ. փետրվարի 4–ին հայտարարվում է Արեւմտյան Հայաստանի Կառավարության կազմավորման գործընթացի սկիզբը: 2014 թ. հունվարին, նախօրոք կայացած ընտրություններում, 41 երկրներից ընտրողներ ընտրում են 64 պատգամավորների, որոնց միջոցով ձեւավորվում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը (Խորհրդարանը), որն իր հերթին ընտրում է Արեւմտյան Հայաստանի նախագահ եւ հաստատում վարչապետի թեկնածությունը:
Մնում է միայն հաստատագրել, որ թե Հայկական Հարցի վերջնական լուծման եւ թե Մերձավոր Արեւելքում կայուն ու երկարատեւ խաղաղություն հաստատելու համար հարկավոր է կյանքի կոչել եւ իրականացնել, ինչպես Սեւրի Խաղաղության պայմանագրի հոդվածները, այնպես էլ Հայաստան պետության վերաբերյալ կայացված բոլոր որոշումները:
Փիլիսոփայության դերը կարելի է նույնացնել ընտանիքի նկատմամբ հոգատարությամբ վերաբերվող հոր դերի հետ: Մեծ Հոր խիստ հսկողության տակ են աճում ու զարգանում մշակույթը և հասարակությունը, արմատախիլ են արվում մոլախոտերն ու մակաբույծները: Հենց այսպիսի փիլիսոփայությունն է կյանքին հաղորդում հոգևորը, իմաստավորում է գործերն ու արարքները: Իսկ դա նշանակում է,որ այսպես է ստեղծվում իրական եւ գործնական կյանքը: Առանց փիլիսոփայական հետևողականության, գործողությունները քաոսային են, մտքերը՝ հարթ, իսկ ծրագրերը՝ անգույն: Անսպասելի վառ լույսով լցվում է դատարկ տարածքը, եւ ամեն ինչ այնտեղ ձեռք է բերում ներդաշնակ և խորը իմաստ։ Այնպես որ, ամենատարբեր մանրամասներ և ֆիգուրներ հանկարծ վերածվում են հիասքանչ քանդակի մասերի:
Փիլիսոփայությունը գիտության մեջ նույնն է, ինչ միապետը իր գահին: Իսկ այնտեղ, որտեղ իշխում է միապետը, այնտեղ տիրում է կարգուկանոն և միասնություն: Բայց փիլիսոփայությունը բացարձակ չէ: Այն միջնորդ է Տիեզերքի ու մարդու միջեւ, Տիեզերքի և բնության ձայների թարգմանիչը: Իրերի կարգը, որին ձգտում է մարդկությունը, նույնն է, ինչին ձգտում է ողջ բնությունը: Բայց մարդուն պետք է ցույց տալ այդ ճանապարհը: Տիեզերքից հենց այդ ճիշտ ազդանշանների հեռարձակումը սովորական մարդուն տրվում է ի բարօրություն մարդկությանը, որը ուժ է տալիս փիլիսոփայությանը: Բնության և բանականության միջև համաձայնեցումը տեղի է ունենում, քանի որ միտքն է բնական, այլ ոչ թե բնությունն է բանական: Բանականության կառուցվածքը նման է Տիեզերքի կառուցվածքին: Փիլիսոփայությունը մարդկության ճանապարհը նուրբ ծածկույթով է պատում՝ պաշտպանելով մարդկանց դժբախտություններից ու փորձություններից: Նրա նրբանկատությունից, հետևողականությունից և հայրական բարությունից է կախված նշված ճանապարհի հաջողությունը:
Բայց վայ այն մարդկանց, եթե փիլիսոփայությունը ստահոդ է, և նենգաբար սողոսկել կամ բռնի մտցվել է դատարկ գլուխներ: Նման փիլիսոփայությունը ավելի քայքայիչ է, քան մահ սփռող թշնամու անմիջական գործողությունները: Թշնամին ամեն դեպքում բացահայտ է, բայց կեղծ փիլիսոփայությունը հավակնում է լինել հոգատար ընկեր, արգելափակում է մարդկային մտքի ամբողջ բարոյական գիտակցությունը՝ հետ տանելով մարդկանց կրկին դեպի կենդանական աշխարհը: Ճիշտ կլիներ այն չանվանել փիլիսոփայություն։ Բայց ճանաչողության գործընթացը նույն պատերազմն է, և երևույթներին անուններ է տալիս հաղթողը: Եվ, ի վերջո, ամեն ինչ կընկնի իր տեղը, և կյանքը կրկին կվերադառնա երեք հազարամյակ առաջ մշակված ճիշտ հունի մեջ: Եվ այդ ժամանակ պարզ կդառնա, որ Սումերը եւ Արատտան իրենց հայացքներով ոչ միայն մեր ժամանակակիցներն էին, այլև գերազանցում էին մեզ իրենց բնազդի անսխալականությամբ,որոնք դեռ իրենց գլուխները չէին լցրել հազարամյակների աստվածաշնչյան հեքիաթներով և խեղաթյուրված ձևով չէին օգտվել նույն հայ-սումերական պատմությունից:
Բայց սովորական մարդու համար դժվար է հասկանալ փիլիսոփային: Ճիշտ այնպես, ինչպես երեխան, որին հետևում է ծնողը, չի կարող հասկանալ, թե ինչ վտանգներից և փորձանքներից է զգուշացնում իրեն ծնողը, այնպես էլ շարքային մարդը չի կարող ճանաչել այն փիլիսոփայությունը, որը կարող է լինել անվտանգության բարձիկ նրա համար: Միայն այն ժամանակ, երբ երեխան դառնում է ծնող, նա սկսում է հասկանալ, ինչի շնորհիվ է ինքը կայացել, եւ այժմ նա պետք է կրկնի նույնը: Եվ այդ ժամանակ նրա փորձը կդառնա ուղեցույց, որը թույլ չի տա նրան շեղվել ճանապարհից:
Իսկական փիլիսոփան ճանապարհ է հարթում հասարակության համար, ուղեցույցներ է դնում խաչմերուկներում: Սա սովորական միջոց է, որ այն տարբերես նրան այդպիսին ձևացող թշնամուց՝ հետևելով նրա գործողություններին: Դրանք չեն հակասում նրա մտքերին. Ճշմարիտ փիլիսոփայությունը պայքար է հանուն ճշմարտության և արդարության, պայքար այն ամենի նկատմամբ, որը զրկում է մարդուն ուրախությունից: Հասարակության հասունությունը կարելի է որոշել նման փիլիսոփայության հանդեպ նրա վերաբերմունքից: Եթե հասարակությունը թերագնահատում է փիլիսոփային կամ անտեսում է նրան, ապա դա չի նվաստացնում վերջինիս, այլ ինքնին նվաստացնում է այն հասարակությունը, որը նման է իր ծնողին չլսող տհաս երեխայի:
Եթե հանրությունը չունի իր փիլիսոփայությունը, ապա նա պետք է երկրպագի օտարին, որը, ինչպես հայտնի է, չունի նախատեսված դերը նրա համար: Նույնը սովորաբար ասվում է և բանակի մասին։ Եթե չես ուզում կերակրել քո բանակը, ապա կկերակրես ուրիշինը: Մեր հայ հասարակությունը արդեն հազարամյակներ շարունակ զարմանալիորեն համբերատար է, հանդուրժում և ներում է ամեն ինչ, բացի փիլիսոփայությունից; Փիլիսոփայության պատմաբանները այս մասին ավելի մանրամասն կարող են պատմել: Բայց կարող է հենց դրա մեջ է հայերի պահպանողականության հանելուկը: Նրանք վախենում են որևէ քայլ անել, քանի որ ոչ ոք չի նշել նրանց այդ ճանապարհը:
Բայց այստեղ փիլիսոփան է մեղավորը: Եվ դա այն է, որ նա տանուլ է տվել ճակատամարտը: Հասարակությունը գերի է ընկել օտար փիլիսոփայության ազդեցությանը և ստրկացել: Մեր հասարակությունն աշխատում է այն հանրության համար, որն ունի փիլիսոփայություն։ Փիլիսոփայությունը հավերժական պայքար է: Առկա է պարտվելու ռիսկը իր հավերժական մրցակցին ՝ իր ստվերին, որն ամեն ինչ սևացնում է, խավար ու սարսափ է սփռում այնտեղ, որտեղ նախկինում պայծառ ու թափանցիկ էր: Նրա ստվերը իր նմանակն է, որը թիկունքում դաժանորեն հետևում է փիլիսոփայության սխալներին եւ պատրաստ է հարված հասցնել թունավոր դանակով: Մարդ, ով չի կարող ստեղծել, ցանկանում և ձգտում է ոչնչացնել:
Որտեղ կա լույս, այնտեղ կա նաև ստվեր, որտեղ հոգին է, այնտեղ մատերիան է, քանի որ ոչինչ չի կարելի բաժանել իրարից: Բայց մեզ ներշնչել են նյութականի առաջնայնությունը, երբեմն կոպիտ և վայրենաբարո ձևով, իսկ անվերահսկելի սկիզբը վնասում և ցեխի մեջ է գցում ամեն մի իդեալականը: Նյութականը անջատել են հոգևորից, որը մշտապես հաշվի է առնվում Տիեզերքի կատարյալ օրենքներով և կարգավորում է կյանքն ու նյութը այդ օրենքներին համապատասխան՝ ընկալվելով որպես ճշմարտություն:
Բարոյազուրկ փիլիսոփայությունը, ինչպես մարքսիզմը, զուրկ է ճշմարտությունից: Սակայն ճշմարտությունը թաքնված չէ և միաժամանակ շատ պարզ է, իսկ սուտը՝ բարդ, խորը թաքնված,կեղծված, կասկածելի և անհանգիստ: Նրա մտացածին, կեղծ գիտելիքը,լցված թվացյալ անհամար ապացուցվող օրինակներով, հաճախ սխալմամբ ընդունվում է որպես գերագույն իմաստություն: Այսօր բուհերը առաջարկում են մեզ նախապատրաստել կառավարչի որակյալ մասնագիտություն ինչ-որ ընկերության համար՝ թաքցնելով մեզանից մեր արքայական ծագումը, գահի իրավունքը և կյանքի կոչել երջանկությունը, գեղեցկությունը, սերը, հարստությունը և անվտանգությունը,մղել ազատության և անկախության բոլոր երկրային տիրակալներից և գործատուներից: Եվ ո՞վ կվերադարձնի մեզ մեր ճանապարհը դեպի այդ գահը:
Ոմանք կարծում են, որ սերը իմաստության նկատմամբ բարձր չէ գիտությունից: Իբրև թե գիտությունը բնութագրվում է արդյունքի կրկնողությամբ (թաքցվում է օրինաչափությունը),սակայն մաթեմատիկական բանաձևերի նկատմամբ գիտելիքների տեղեկությամբ և ծրագրերի արդյունավետությամբ: Այն դեպքում,երբ իմաստությունը միշտ յուրահատուկ է, ապա համապատասխանում է հանգամանքներին և հանդես է բնազդաբար գալիս կյանքի փորձով կամ նույնիսկ “աստվածային հայտնությամբ”. Բայց մաթեմատիկան հանդես է գալիս որպես ոչ միայն ժամանակակից գիտության հիմքը, այլև փիլիսոփայության: ։Պյութագորասցների դպրոցի համար փիլիսոփայությունը, մաթեմատիկան և երաժշտությունը կապված էին աստվածայինի, Աստծո իմաստության հետ: Եվ աստվածաբանության պարապմունքները իմաստ են ունեցել որպես մաթեմատիկայի աստվածային ըմբռնում: Ուշագրավ է նրանց մաթեմատիկական օբյեկտների վիճակների անունները, որոնք ընտրել են հունական բառերից: Օրինակ՝ theos = աստվածություն: “տեսություն”, “թեորեմ”, և logos = բառը \ ողջամիտ հիմք \ , “տրամաբանությունը”, “նմանակը”, “լոգիստիկա” (numeracy): “Պյութագորասը ուսուցանել է, որ աշխարհի սկիզբը չի կարելի զգալ: Նրանք չեն ենթարկվում որևէ ազդեցությունների, անտեսանելի են և հոգևոր” (Պլուտարքոս). Տիեզերքը, ըստ պյութագորասցիների, ներդաշնակություն է և թիվ” (Արիստոտել):
Առաջին փիլիսոփաները հարթել են նոր ճանապարհ դեպի Աստված: Աստված դարձել է մտքի համար հասանելի, իսկ ուսմունքը նրա մասին կոչվել է աստվածաբանություն: Վերջինս դարձել է փիլիսոփաների համար ռացիոնալ ձեռնարկ, որը նշանակում է հաշվարկել Աստծո, նրա կամքին ուղղված հարցումը և թարգմանել նրա նշանները մարդկային ռացիոնալ լեզվով։Եվ քանի որ փիլիսոփաների Աստվածը խոսում է մաթեմատիկայի լեզվով, ապա նա աշխարհիկ Աստված է:
Նրա խոսքերը ուղերձներ են, որոնք ներկայացնում են առավելագույնը և նվազագույնը բնական և տիեզերական մարմինների գործողություններում. դա ամենափոքր գործողության սկզբունքն է, որը դրսևորվում է շարունակական ստեղծագործություններով և այլ օպտիմալ սկզբունքներով:
Արևմտյան մտածողության համար դա ակնհայտ է դարձել հենց վերջերս: Եվ երբ որ մի քանի աստվածաբաններ հռչակեցին «Աստծո մահը» և հատկապես աստվածաշնչյան Աստծո վախճանը, ապա նրանք տեղ ազատեցին մտահայեցողական Աստծո համար, որի գծերը դուրս են գրում գիտությունը և մաթեմատիկան: Ճիշտ այնպես, ինչպես այն Պյութագորասի գործերում, որը ստեղծեց փիլիսոփայության հիմքերը: Այս անդրադարձը մի ավելորդ անգամ ցույց է տալիս, որ իդեալականի ձգտումը արարման առաջին ազդակն է: Իսկ ապօրինի այդ տեղն զբաղեցնող ուսմունքները, որոնք դուրս մղեցին գիտությունը և մաթեմատիկան, պետք է զիջեն նրան: Բայց աստվածաշնչյան-միջերկրածովյան «Սուրբ գրքի » քաղաքակրթության վերջին մարգարեներից մեկը՝ Մուհամեդը, լույս աշխարհ հանեց Ղուրանի հայտնությունը՝ առանց մաթմատիկայի նկատմամբ մեծ ակնածանքի: 89-րդ «Արևածագ» սուրահում նա այսպես է խոսում մեղադրանքի մասին. «Երդվում եմ արևածագով: Երդվում եմ մայրամուտով: Երդվում եմ տասնյակ գիշերներով: Երդվում եմ զույգերով և կենտերով:
Արդեն գիտության ոչ մեծ ներխուժումը կրոնական բարոյականության արգելանոցները անսպասելիորեն ի հայտ է բերում նրա ավելի ուժեղ և խոր տիեզերական ակունքները և հաղթող եսամոլությունը և վարվելակարգի չափորոշիչները: Դրանց անվանում են Պլատինե կանոններ, որոնք ավելի արժեքավոր են, քան Ոսկե կանոնները: Պլատինե կանոնները մարդկանց ամբողջացնում են և ենթարկում տիեզերական օրինաչափություններին :
Բայց փիլիսոփայության ռացիոնալությունը տարբեր է մաթեմատիկայի ռացիոնալությունից: Փիլիսոփայությանը բնորոշ է իմաստների երկակիությունը, իմաստների տարիմաստությունը,երկու տարրերի նույնականացումը,որոնք միաժամանակ բացառում են միմյանց և անհեթեթը ընկալելու հնարավորությունը, որը ընդհանուր հասկացության մեջ մեկ համատեքստում միավորում է անհամատեղելի հասկացությունները, իրերը և հարաբերությունները: Սոցիալական և հոգեֆիզիոլոգիական իրականության ցանկացած երեւույթը իրականացնում է ինչպես փոխակերպման փոխադարձ անցման գործընթացները, փոխադարձաբար միմյանց բացառող և բևեռային իրար բացառող իրական և ողջամիտ, արդիական և ներունակ, կերպարի ու գաղափարների, գրգռման և արգելակման, բարու եւ չարի, ներքինի և արտաքինի, քաոսի ու կարգուկանոնի, կյանքի եւ մահվան էություններով:
XVI – XVII դարերում կրոնական բարեփոխման արդյունքում, բուրժուական հեղափոխությունների, գիտությունների ակադեմիաների կազմակերպման և տնտեսությամբ կառավարման հաշվարկի ինտելեկտուալ եղանակների ներդրման հետևանքով անտիկ բառերի նախնական իմաստները առօրյա գիտակցության մեջ ջնջվել են: Հիմա “ռացիո” արմատը մեկնաբանվում է որպես միտք, գիտելիք, գիտություն, ինչպես Տիեզերքի գեղեցկության միամիտ հավատի, նրա գերբնական հասկացության կամ բանաստեղծի եւ նկարչի հայտնության ժխտում:
Սակայն, բացի գիտությունից, տեսանելի եւ անտեսանելի աշխարհի ճանաչողությամբ այսօր, ինչպես միշտ, զբաղվում են ընդհանուր առմամբ պոեզիան եւ արվեստը: Եվ այնտեղ էլ “ռացիոն” խաղում է իր կարգավորիչ դերը: Մաթեմատիկայի և փիլիսոփայության համար շոշափելին դրսևորվում է բանաստեղծի ներհայեցության մեջ, երբ նա ձեռնամուխ է լինում գաղտնիքները բացահայտելու գործին: Բանաստեղծական արվեստը եզակի է, չնայած այս դեպքում, բանաստեղծը կիրառում է գիտական եղանակներ և չի խորշում միստիկայից: Ճիշտ այնպես, ինչպես երաժշտությունը չի կարելի պոկել մաթեմատիկայից: Միացնելով ռացիոնալը և իռացիոնալը, հաշվարկը և ներհայեցությունը, թիվը և և խոսքը, արվեստը մարդկային գիտակցության դաշտում նոր է ներգծում: Բանաստեղծի համար փիլիսոփայությունը այն է, երբ վերցնում ես մի այնքան պարզ բան, որի մասին թվում է՝ չարժե նույնիսկ խոսել, և հանգում ես այնքան պարադոքսալ մի բանի, որին նույնիսկ չի կարելի հավատալ… Բայց այստեղ բանաստեղծը և փիլիսոփան մնում են Աստծո բանի թարգմանիչ:
Ի՞նչ իմանաս: Ստեղծողի գաղտնիքները անմեկին.են: Ընկեր տվավ, իրար կապեց էս աշխարհքում ամենքին, Բանաստեղծին թողեց մենակ, մեն ու մենակ Իրեն պես, Որ Իրեն պես մտիկ անի ամեն մեկին ու կյանքին:
Կորցրել եմ, ու՞ր գտնեմ, Տեղդ իմաց տուր` գտնեմ, Ման եմ գալիս էս մթնում Քեզ մոտ գալու դուռ գտնեմ:
Ես շնչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր, Ես լսում եմ Նրա անլուռ կանչն ու հունչը ամենուր. Վեհացնում է ու վերացնում ամենալուր իմ հոգին Տիեզերքի խոր մեղեդին ու մրմունջը ամենուր:
Հոգիս` տանը հաստատվել, Տիեզերքն է ողջ պատել. Տիեզերքի տերն եմ ես, Ո՞վ է արդյոք նկատել:
/Ո.Թումանյան/
Մենք սկսում ենք մեռնել ոչ թե զգայարաններից և մեր վերջույթներից, այլ երբ կորցնում ենք գերբնականը ընկալելու մեր կարողությունը: Նա, ով չունի ձգտում դեպի բացարձակը, դեպի կատարելությունը, բավարարվում է խաղաղ միջակությամբ. Վերադարձը մեզ համար չի նշանակում ճանապարհից հետ գալը, այլ նշանակում է գնալ առաջ, դեպի մեր սեփական արքայական մշակույթը, որը հազարամյակներով փոշիանում է բոլոր թանգարաններում: Որտեղից ինչ-որ բաներ սկիզբ են առնում, այնտեղ նրանք, նկատի ունենալով ցիկլային վերադարձը, գտնում են իրենց նոր վերածնոնդի խթանը կամ, ինչպես ասում էր Հեգելը, վերջավորը, կամ արդյունքը, նույն չափով և առաջինն է, ինչից սկսվում է շարժումը և իրականացվող սեփական նպատակը։
Է. Ռ. Գրիգորյան, փիլիսոփայականգիտություններիդոկտոր, պրոֆեսոր.
Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության ընդլայնվածնիստի հրավեր
Նիստը տեղի կունենա չորեքշաբթի օրը, 15-11-2017 թվականին, Skype-ով
Նիստի սկիզբը`
ժամը 22-00-ին, (Հայաստան)
ժամը 21-00-ին, (Ռուսաստան)
ժամը 19-00-ին, (ֆրանսիա)
ժամը 11-00-ին (Լոս Անժելոս, ԱՄՆ)
Հարգելի գործընկերներ, հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության ընդլայնված նիստին:
Նիստի օրակարգ
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նոր պետական կառույցների մասին:
Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ոլորտում տիրող ներկա իրավիճակի եւ Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների վերաբերյալ:
Այլ հարցեր:
Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը:
Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահ`
Արմեն Տեր -Սարգսյան Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի քարտուղար`
Դիանա Գրիգորյան
Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության ընդլայնվածնիստի հրավեր
Նիստը տեղի կունենա չորեքշաբթի օրը, 01-11-2017 թվականին, Skype-ով
Նիստի սկիզբը`
ժամը 22-00-ին, (Հայաստան)
ժամը 21-00-ին, (Ռուսաստան)
ժամը 19-00-ին, (ֆրանսիա)
ժամը 11-00-ին (Լոս Անժելոս, ԱՄՆ)
Հարգելի գործընկերներ, հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության ընդլայնված նիստին:
Նիստի օրակարգ
Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ոլորտում տիրող ներկա իրավիճակի եւ Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների վերաբերյալ:
Միջազգային պայմանագրերի վերաբերյալ:
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2017-2018 թթ. ընթացքում նախատեսվող աշխատանքային ծրագրերի վերաբերյալ:
Այլ հարցեր:
Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը:
Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահ`
Արմեն Տեր -Սարգսյան Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի քարտուղար`
Դիանա Գրիգորյան
Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության ընդլայնվածնիստի հրավեր
Նիստը տեղի կունենա չորեքշաբթի օրը, 25-10-2017 թվականին, Skype-ով
Նիստի սկիզբը`
ժամը 22-00-ին, (Հայաստան)
ժամը 21-00-ին, (Ռուսաստան)
ժամը 20-00-ին, (ֆրանսիա)
ժամը 11-00-ին (Լոս Անժելոս, ԱՄՆ)
Հարգելի գործընկերներ, հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության ընդլայնված նիստին:
Նիստի օրակարգ
1) Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 6-րդ նստաշրջանի կայացրած որոշումների եւ արձանագրած արդյունքների մասին:
2) 2017 թ. սեպտեմբերի 17-ից մինչեւ 21-ը Երևանում անցկացված «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովին մասնակցության մասին:
3) Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Հայրենակցական, համայնքային եւ հայրենասիրական հասարակական միությունների եւ Հոգեւոր ոլորտի եւ կրոնի հարցերի մշտական հանձնաժողովների կողմից 2017 թ. սեպտեմբեր 15-ին, նախորդ խորհրդաժողովներու՝ 08 սեպտեմբեր 2016-ի եւ 11 մարտ 2017-ի, մասնակիցներու առած որոշումներու հիմքերու վրայ, յայտարարուած է Հայկական Արմատներէն Հեռացած «Հայերն Աշխարհի Տարածքին» Ուսումնասիրութեան Կենդրոնի ստեղծման մասին:
4) Արցախի «Թալիշ – սահմանամերձ բնակավայրեր»-ի վերաբնակեցման աջակցության ուղղությամբ կատարված աշխատանքների եւ նոր ծրագրերի մասին:
5) Ադրբեջանում Հայերի ցեղասպանության իրավական գնահատականի եւ ադրբեջանահայության իրավունքների պաշտպանության ծրագրերի վերաբերյալ Երևանյան խմբի ձեւավորումն ու հայտարարությունը:
6) 2017-2018 թթ. ընթացում նախատեսվող Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) աշխատանքային ծրագրերի վերաբերյալ:
7) Այլ հարցեր:
Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը:
Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահ`
Արմեն Տեր -Սարգսյան Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի քարտուղար`
Դիանա Գրիգորյան
Մերձավոր Արեւեքում եւ հարակից տարածքներում օրեցօր զարգացող նոր իրողությունները հուշում են դրանց համապատասխան անվտանգության հայեցակարգ ունենալու անհրաժեշտության մասին:
Գաղտնիք չէ, վերջին տասնամյակներում Մերձավոր Արեւելքի հայ համայնքները կենսագործում են դժվարին ու վտանգավոր պայմաններում:
Այդ իմաստով՝
նկատի առնելով, որ Մերձավոր Արեւելքում ապրող հայությունը իրականում 1894-1923 թթ. հայության նկատմամբ իրականացված ցեղասպանության ու բռնագաղթի հետեւանքով այնտեղ հաստատված հավաքականություն է,
նկատի առնելով, որ Մերձավոր Արեւելքում ապրող հայությունը Բնօրրան Հայրենիք վերադառնալու իրավունք ունի այն պայմաններով, ինչպես դրանք նշված են 1918-1920 թթ. կայացված մի շարք որոշումներում, այդ թվում՝ Ռուսաստանի Կառավարության Դեկրետում «Տաճկահայաստանի մասին», Սեւրի խաղաղության պայմանագրում, ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռում՝ Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի վերաբերյալ եւ այլ որոշումներում ու փաստաթղթերում,
նպատակահարմար ենք գտնում եւ առաջարկում մի մարմնի միջոցով իրականացնել խնդիրների մանրամասն ուսումնասիրություն եւ մշակել գործնական հայեցակարգ՝ Մերձավոր Արեւելքում եւ Արեւմտյան Հայաստանում ապրող հայության անվտանգության բաղադրիչը բարձրացնելու համար:
Այս ուղղությամբ աշխատանքներ տարվել են, կարելի է օգտվել նաեւ արդեն եղած փորձից եւ նյութերից եւ միասնաբար ընթանալ հայության ու Հայաստանի առջեւ ծառացած ժամանակակից մարտահրավերների հաղթահարման ճանարհով:
Արմեն Տեր-Սարգսյան,
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ
Երեւան,
19.09.2017թ.
Հայաստան – Սփյուռք 6-րդհամաժողով
III ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ – ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳ
3.3 Արդի արտաքին մարտահրավերները եւ դրանց արձագանքման գործում Հայաստան-Սփյուռք համագործակցությունը