Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ
Հայաստանի Հանրապետության հարգարժա՛ն քաղաքացիներ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
2017 թվականին հրաժեշտ տալուց րոպեներ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ: Երախտապարտ եմ Հայաստանի զինվորին ու շինականին, մտավորականին ու գործարարին, բոլոր-բոլորին՝ անձնուրաց աշխատանքի, հայրենասիրության և համբերության համար: Այն հավատը, որ մենք բոլորս ունենք մեր ժողովրդի և երկրի ապագայի հանդեպ, թող մեզ ուժ տա նաև նոր տարում:
Այս պահին ընտանիքներով հավաքվել ենք տոնական սեղանների շուրջ: Բոլորս մտովի ամփոփում ենք անցնող տարին, գոհություն հայտնում Աստծուն: Բարեկամության և հարազատության դրական լիցքերով եկեք դիմավորենք 2018 թվականը:
2017 թվականը հետևողական աշխատանքի և լուրջ ծրագրերի իրագործման տարի էր: Լայնածավալ փոփոխությունների տեմպը չի նվազել. ավելին՝ դրանք ավելի մեծ վճռականությամբ ենք առաջ մղել: Այն դրական արդյունքները, որ մենք այս տարի ունեցանք, առաջին հերթին ձե՛ր ձեռքբերումներն են: Եվ դեռ համատեղ շատ անելիքներ ունենք, որպեսզի ամրապնդենք Հայաստանի պետականության և հասարակության հիմքերը:
Մեր հավակնությունները մեծ են, և մենք հետևողական ենք լինելու դրանք իրականացնելիս: Շարունակելու ենք անշեղորեն պաշտպանել Արցախի իրավունքները և շահերը: Իշխանությունների աշխատանքը պետք է զգալի և շոշափելի լինի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար, պետք է բոլորիս վստահության զգացում հաղորդի: Մենք հրաշալի երկիր ունենք, և պետք է հպարտ լինենք այսպիսի երկրի քաղաքացի լինելու հանգամանքով:
Սիրելի՛ հայրենակիցներ,
2017 թվականին ընտրեցինք նոր Ազգային ժողով: Քաղաքական մրցապայքարը թեժ էր, սակայն մթնոլորտը կառուցողական էր: Խուսափեցինք թշնամանքից և հակադիր ճամբարների բաժան-բաժան լինելուց: Դա ավելի կարևոր է, քան այն, թե ով քանի տոկոս հավաքեց: Սա ևս մեկ առողջ միտում է, որն անցնող տարուց պետք է տեղափոխենք նոր տարի: Փոխադարձ հարգանքը, հանդուրժողականությունը և համերաշխությունը այսուհետ պետք է լինեն Հայաստանի քաղաքական կյանքի մշտական ուղեցույցները:
Գալիք տարի ավարտին կհասցնենք կառավարման նոր կարգի անցնելու մեր աշխատանքները: Ուշագրավ զուգադիպությամբ 2018 թվականին տոնելու ենք Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-րդ տարեդարձը: Վստահությամբ կարող ենք պնդել, որ այս հոբելյանին մոտենում ենք ավելի ամուր և կայացած պետական-հասարակական կառույցներով:
Միասին Հայաստան ենք վերադարձնելու երկրից հեռացած մեր հարազատներին: Նրանք գալու են, քանի որ Հայաստան հայրենիքում աշխատելու և իրենց դրսևորելու ավելի մեծ ասպարեզ են տեսնելու: Մեր աշխատանքի նպատակը մեկն է՝ բացել նոր հորիզոններ և հնարավորություններ, ստեղծել գործունեության լայն դաշտ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար:
Սիրելի՛ հայրենակիցներ,
2017 թվականին նոր զարկ ենք տվել մեր զինված ուժերն ամրապնդելու գործին: Իրականացվող փոփոխությունների արդյունքում զավակին բանակ ուղարկող ծնողները պետք է վստահ լինեն, որ նա ծառայում է գերազանց կազմակերպվածություն և բացառիկ կարգուկանոն ունեցող զինված ուժերում:
Մեր զինվորականներին եկեք մաղթենք բարի ծառայություն: Եկեք նրանց երախտագիտություն հայտնենք մեր անդորրը պաշտպանելու համար:
Եվս մեկ տարի է գումարվում Հայաստանի հազարամյակների անցյալին և մեր երիտասարդ անկախ պետականության պատմությանը: Թող 2018 թվականին շարունակի ամրապնդվել Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությունը, անառիկ լինեն մեր սահմանները և հյուրընկալ՝ մեր օջախները:
Եկեք միասին բաժակ բարձրացնենք և խաղաղություն մաղթենք մեր Հայաստան աշխարհին, ջերմություն և ամրություն հաղորդենք մեր ընտանիքներին: Եվ միշտ հիշենք, որ մեր պետության հիմքը ընտանիքն է: Թող միշտ սիրո, երջանկության, հոգատարության և փոխըմբռնման մթնոլորտ տիրի մեզնից յուրաքանչյուրի տանը:
Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
27.12.2017 թ. Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահության ընդլայնված նիստի օրակարգ
Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության ընդլայնված նիստի հրավեր
Նիստը տեղի կունենա չորեքշաբթի, 27-12-2017 թ., Skype-ով
Նիստի սկիզբը`
ժամը 22-00-ին, (Հայաստան)
ժամը 21-00-ին, (Ռուսաստան)
ժամը 19-00-ին, (ֆրանսիա)
ժամը 10-00-ին (Լոս Անջելես, ԱՄՆ)
Հարգելի գործընկերներ, հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության ընդլայնված նիստին:
Նիստի օրակարգ
- 2017 թ. ընթացում Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) կողմից կատարած աշխատանքների եւ կայացրած որոշումների ու արձանագրած արդյունքների մասին:
- 2018 թ. ընթացում Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) կողմից նախատեսվող աշխատանքային ծրագրերի վերաբերյալ:
- Այլ հարցեր:
Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը:
Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահ`
Արմեն Տեր -Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի քարտուղար`
Դիանա Գրիգորյան
26.12.2017 թ.
20.12.2017 թ. Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահության ընդլայնված նիստի օրակարգ
Նիստը տեղի կունենա չորեքշաբթի, 20-12-2017 թ., Skype-ով
Նիստի սկիզբը`
ժամը 22-00-ին, (Հայաստան)
ժամը 21-00-ին, (Ռուսաստան)
ժամը 19-00-ին, (ֆրանսիա)
ժամը 11-00-ին (Լոս Անջելես, ԱՄՆ)
Հարգելի գործընկերներ, հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության ընդլայնված նիստին:
Նիստի օրակարգ
- «Համշենուհի» համշենահայ կանանց միջազգային միության ներկայացուցիչների մասնակցությունը 2017 թ. դեկտեմբերի 9-10-ը Մոսկվայում կայացած «Էտնո Էրատո» («ЭТНО – ЭРАТО 2017 )» Եվրասիական տարածաշրջանի ազգային տարազների միջազգային մրցույթին:
- Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների մասնակցությունը «Ռուս – հայկական համագործակցություն. արդյունքները, հեռանկարները եւ մարտահրավերները» թեմայով միջազգային համաժողովին, որ կազմակերպված էր Մոսկվայում 15-ը դեկտեմբերի 2017 թ. «Ռուս-հայկական համագործակցություն» ՀԿ-ի կողմից:
- 14 դեկտեմբեր 2017 թ. Մոսկվայում կայացած Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների ռեգիոնալ ժողով-խորհրդակցության վերաբերյալ:
- 2017 թ. դեկտեմբերի 14-18-ը ՌԴ ԶԼՄ-ների եւ Վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած քննարկումների եւ խորհրդատվության վերաբերյալ:
- Ռուսաստանի Կառավարության 1918 թ. հունվարի 11-ի «Թուրքահայաստանի մասին» (Արեւմտյան Հայաստանի մասին) դեկրետի 100-ամյակի միջոցառումների վերաբերյալ (Համաձայն 16 սեպտեմբերի 2017 թ. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 6-րդ նստաշրջանի ընդունած որոշման):
- Մերձավոր Արեւելքի ներկա իրողությունների եւ ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու որոշման վերաբերյալ:
- Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության միջպետական հարաբերություններ ու կապեր հաստատելու աշխատանքների վերաբերյալ:
- Արեւմտյան Հայաստանի հայերի քաղաքացիության շնորհման աշխատանքների վերաբերյալ:
- Այլ հարցեր:
Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը:
Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահ`
Արմեն Տեր -Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի քարտուղար`
Դիանա Գրիգորյան
19.12.2017 թ.
14.12.2017 թ. Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահության ընդլայնված նիստի օրակարգ
Նիստը տեղի կունենա շաբաթ օրը, 14-12-2017 թվականին
Նիստի սկիզբը`
ժամը 16-00-ին, (Հայաստան)
ժամը 15-00-ին, (Ռուսաստան)
ժամը 14-00-ին, (ֆրանսիա)
Հարգելի գործընկերներ, հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության ընդլայնված նիստին:
Նիստի օրակարգ
- Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի եւ Ռուսաստանի Դաշնության Համայնքային կառույցների հետ համագործակցության վերաբերյալ:
- Այլ հարցեր:
Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը:
Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահ`
Արմեն Տեր-Սարգսյան
E-mail: [email protected]
Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի քարտուղար`
Դիանա Գրիգորյան
14.12.2017 թ.
Տիգրան Փաշաբեզյան. «Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մի քանի ուղիների մասին»
Հակամարտության խաղաղ կարգավորման նվազագույնը երեք ուղի գոյություն ունի
- Ղարաբաղյան հակամարտությունը իրականում հայությունը կարգավորել է, ԼՂՀ-ն ազատագրվել է բռնազավթումից եւ 70-ամյա գաղութային լծից:
Հիշեցնենք սակայն, որ 1960-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց «Գաղութային երկրներին ու ժողովուրդներին անհապաղ անկախություն տալու մասին» Հռչակագիր: «Գաղութատիրության փլուզումն սկսվեց Ասիայից: 1943-ից գաղութային լծից անկախություն ստացան Սիրան եւ Լիբանանը, 1945-ին գաղութատիրությունը տապալվեց Վիետնամում, հռչակվեց Ինդոնեզիայի անկախությունը… 1947-ին անկախություն նվաճեց Հնդկաստանը: Գաղութատիրությանն ուժեղ հարված հասցրեց չինական հեղափոխության հաղթանակը (1949): Ետպատերազմյան առաջին տասնամյակում սուվերեն պետություններ հռչակվեցին Հորդանանը (1946), Ֆիլիպինները (1946), Պակիստանը (1947), Բիրման (1948), Շրի Լանկան (1948), Լիբիան (1951), Կամբոջան (1953), Լաոսը (1953): 1952-ին Եգիպտոսն ազատագրվեց կիսագաղութային վիճակից: 1956-65-ին պետական անկախություն ստացավ Աֆրիկայի, Ասիայի, Օվկիանիայի եւ Լատինական Ամերիկայի ավելի քան 60 երկիր: 1959-ին հաղթանակեց հեղափոխությունը Կուբայում… 1974-ի ապրիլին դեմոկրատական հեղափոխությամբ տապալվեց ֆաշիստական վարչակարգը Պորտուգալիայում, սկիզբ դրվեց գաղութների (Գվինեա-Բիսաու, Մոզամբիկ, Անգոլա) անկախության հռչակմանը…»: Եվ դեռ ավելին` «Դեռեւս գաղութային լծի տակ են 20 մլն մարդ` Բրիտանական կայսրության (ներառյալ Հարավային Ռոդեզիան), ֆրանսիայի եւ Իսպանիայի գաղութներում եւ կախյալ երկրներում»: (Հայկական Սովետական Հանրագիտարան, Հատոր 2, Երեւան, 1976, էջ 670)
Ուստի, շատ բնական է, որ ԼՂՀ անկախության ճանաչման ուղիներից մեկը ՄԱԿ-ի Հոգաբարձուների խորհրդին դիմելն է, որը 1960-ական թթ. զբաղվում էր անկախություն ձեռք բերած ժողովուրդների խնդիրներով համաձայն` «Գաղութային երկրներին եւ ժողովուրդներին անկախություն տալու մասին» ՄԱԿ-ի 1960-ին ընդունած Հռչակագրի, հաստատելու ԼՂՀ ազատագրումը գաղութային լծից եւ ճանաչելու ԼՂՀ անկախությունը, որը նա ձեռք է բերել Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած ագրեսիվ պատերազմում հաղթելու շնորհիվ: (Տես, «Декларация о предоставлении независимости колониальным странам и народам», Генеральная Ассамблея, 947-е пленарное заседание, 14 декабря 1960 года.)
- Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներից մեկ ուրիշը նշում է քաղաքագետ Արա Պապյանը. «Հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ միակ օրինական փաստաթուղթը Փարիզի վեհաժողովի հատուկ հանձնաժողովի 1920-ի փետրվարի 24-ի զեկույց-առաջարկն է, որով Ազգերի լիգային էր վերապահված հայ-ադրբեջանական սահմանազատումը: Ուստի, ՄԱԿ-ը՝ որպես Ազգերի լիգայի իրավահաջորդ, եւ մասնավորապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես Գլխավոր դաշնակից ուժերի տեղապահ, պարտավորություն ունեն կենսագործել այդ սահմանազատումը՝ հիմք ընդունելով 1920թ. նոյեմբեր-դեկտեմբերի ազգային տեղաբաշխման տվյալները: Ներկա ազգային տեղաբաշխումը չի կարող հիմք հանդիսանալ սահմանազատման համար, քանզի այն առաջացել է Ադրբեջանի հանցավոր հայաթափման՝ էթնիկ զտման, քաղաքականության հետեւանքով, իսկ հանցագործության հետեւանքները չեն կարող առաջացնել իրավունքներ՝ Ex injuria non oritur jus»: (Տես, Արա Պապյան, Հայ-ադրբեջանական սահմանը (փորձաքննություն ըստ միջազգային իրավունքի, «Ուխտ Արարատի», թիվ 2 (16), նոյեմբեր – դեկտեմբեր, 2008, էջ 11):
Հնարավոր է, այս տարբերակը լավագույնն է, որովհետեւ այս դեպքում քննության առարկա է դառնում նաեւ բռնազավթված ու հայաթափված Նախիջեւանի խնդիրը:
Ավելացնենք, որ սույն որոշման իրականացման վերաբերյալ դրույթը ներառված Սեւրի խաղաղության դաշնագրում, որպես 92-րդ հոդված, եւ ձեւակերպված է այսպես.
«Ադրբեջանի եւ Վրաստանի հետ Հայաստանի սահմաններն ըստ պատկանելության կորոշվեն շահագրգռված պետությունների ընդհանուր համաձայնությամբ: Երբ 89–րդ հոդվածում նախատեսված որոշումն արդեն ընդունված կլինի եւ եթե դրանից հետո այս կամ այն շահագրգռված պետությունները չեն կարողանա ընդհանուր համաձայնությամբ որոշել իրենց սահմանագիծը, վերջինս կորոշեն Գլխավոր դաշնակից տերությունները, որոնք դրա հետ մասին պետք է հոգ տանեն սահմանազատումը տեղում գծանշելու մասին»:
- Նախորդ հրապարակումներում արդեն նշել ենք, որ աշխարհում չկա մի հակամարտություն, որի կարգավորման իրավական տարբերակը գոյություն չունենա: Դրանցից մեկն էլ հակամարտությունների խաղաղ կարգավորման միջազգային ընդունված կարգն ու համաձայնությունն է, որ կոչվում է` «Միջազգային բախումների խաղաղ լուծման մասին» Կոնվենցիա, Հաագա, 18 հոկտեմբերի 1907 թ.: (Տես, «Конвенция о мирном рещении международных столкновений», Гаага, 18 октября 1907 года.)
Կոնվենցիան հակամարտության խաղաղ կարգավորման համար նախատեսում է գործողությունների երեք հաջորդական քայլեր եւ փուլեր.
ա) Առաջին փուլում, համաձայն Կոնվենցիայի 2-րդ բաժնի 2-րդ հոդվածի պահանջի, հակամարտող կողմերը պետք է օգտվեն մեկ կամ մեկից ավելի բարեկամ երկրների միջնորդական առաքելության ծառայություններից: Համաձայն Կոնվենցիայի 2-րդ բաժնի 5-րդ հոդվածի պահանջի` միջնորդական առաքելությունը համարվում է ավարտված այն պահից, երբ հակամարտող կողմերից մեկը կամ միջնորդը համոզվում է, որ հաշտության առաջարկները չեն ընդունվում հակամարտող կողմերից որեւէ մեկի կողմից:
բ) Երկրորդ փուլում, համաձայն Կոնվենցիայի 3-րդ բաժնի 9-րդ հոդվածի, ստեղծվում է հակամարտության պատճառները հետաքննող հանձնաժողով, որն անցկացնում է հակամարտության պատճառների անաչառ ու բարեխիղճ հետաքննություն եւ իր առաջարկություններն է ներկայացնում հակամարտող կողմերին: Եթե հետաքննող հանձնաժողովի առաջարկները նույնպես չեն ընդունվում հակամարտող կողմերից որեւէ մեկի կողմից, ապա հարցը տեղափոխվում է հաջորդ փուլ:
գ) Երրորդ փուլում, համաձայն Կոնվենցիայի 4-րդ բաժնի 2-րդ գլխի 41-րդ հոդվածի, հարցը ներկայացվում է հատուկ այդ խնդրի համար ստեղծվող միջնորդական դատարան, որի որոշումներն արդեն պարտադիր են հակամարտող կողմերի համար:
Բոլոր երեք տարբերակները գործողության մեջ դրվելու իրավունք ունեն եւ արդյունավետ կարող են լինել, որովհետեւ ինչպես արդեն նշվեց, միջազգային իրավահարաբերություններում գոյություն ունեն հակամարտության խաղաղ կարգավորման, նվազագույնը, ներկայացված այս երեք ձեւաչափերն ու տարբերակները, որոնցով տվյալ դեպքում կարող են եւ պարտավոր են առաջնորդվել եւ՝ հակամարտող կողմերը, եւ՝ միջնորդները… Եվ բոլոր նրանք, ովքեր կամ չեն ցանկանում հակամարտության խաղաղ կարգավորումը, կամ շրջանցում են կարգավորման իրավական միջոցներն ու մեխանիզմները, իրականում հրահրում են նոր պատերազմ եւ ցեղասպանություն…
Տիգրան Փաշաբեզյան,
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ
12.12.2017