Ռուսաստանի Կառավարության «Թուրքահայաստանի մասին» («Արեւմտյան Հայաստանի մասին») Դեկրետի 100-րդ տարեդարձի կապակցությամբ

1918-1920 թթ.-ին Հայկական Հարցի կարգավորման ենթատեքստում հայերի իրավունքների վերաբերյալ կայացված որոշումների մեջ կարեւոր նշանակություն ունի 1918թ. հունվարի 11-ին Ռուսաստանի Կառավարության  ընդունած Դեկրետը «Թուրքահայաստանի մասին» («Արեւմտյան Հայաստանի մասին»): Continue reading

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի 10.01.2018 թ. որոշումը «Արեւմտյան Հայաստանի հայերի Պաշտպանության ուժեր կազմավորելու վերաբերյալ»

ՈՐՈՇՈՒՄ

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) № 01/2018, 10 հունվար 2018 թ.

 «Արեւմտյան Հայաստանի հայերի Պաշտպանության ուժեր կազմավորելու վերաբերյալ»

Համաձայն Continue reading

ՈՐՈՇՈՒՄ «Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ուժեր կազմավորելու վերաբերյալ»

ՈՐՈՇՈՒՄ

 «Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ուժեր կազմավորելու վերաբերյալ»

 Ընդունված Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի)  10 հունվարի 2018 թ. նիստում, որոշում թիվ 01/2018

  Համաձայն

  • ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածի՝ «Անհատական եւ հավաքական ինքնապաշտպանության իրավունքի» մասին, 26 հունիսի 1945 թ.,

Continue reading

10.01.2018 թ. Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահության ընդլայնված նիստի օրակարգ

Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության ընդլայնված նիստի հրավեր
Նիստը տեղի կունենա չորեքշաբթի, 10-01-2018 թ., Skype-ով
Նիստի սկիզբը`
ժամը 22-00-ին, (Հայաստան)
ժամը 21-00-ին, (Ռուսաստան)
ժամը 19-00-ին, (ֆրանսիա)
ժամը 10-00-ին (Լոս Անջելես, ԱՄՆ)
Հարգելի գործընկերներ, հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության ընդլայնված  նիստին:
Նիստի օրակարգ
  1. Ռուսաստանի Կառավարության ընդունած «Թուրքահայաստանի մասին» («Արեւմտյան Հայաստանի մասին») 11.01.1918 թ. (հին տոմարով 27.12.1917 թ.) Դեկրետի 100-ամյա հոբելյանին նվիրված «Դեկրետի պատմական նշանակությունը եւ արդիականությունը» թեմայով միջազգային կոնֆերանս եւ հեռուստակամուրջ՝ «Մոսկվա – Երեւան – Սանկտ Պետերբուրգ – Փարիզ – Դոնի Ռոստով – Լոս Անջելես  – Վոլգոգրադ – Բեռլին – Սոչի – Ստոկհոլմ – Երուսաղեմ»՝ քաղաքական գործիչների, ազգային խորհրդարանների պատգամավորների, կուսակցությունների ներկայացուցիչների, առաջատար հասարակական գործիչների գիտնականների, պատմաբանների, վերլուծական կենտրոնների մասնակցությամբ:
  2. Հանդիսավոր երեկո ազգագրական համույթների մասնակցությամբ եւ Արսեն Հակոբյանի «Քառորյա պատերազմ» վավերագրական ֆիլմի շնորհանդես անցկացնելու մասին՝ նվիրված Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) անկախության Դե ֆակտո ճանաչման 98-րդ տարեդարձի (19.01.1920 թ.), Սարդարապատի հերոսամարտի, Հայաստանի Հանրապետության հռչակման 100-րդ տարեդարձի եւ հայ ազատարար զինվորի մեծարման կապակցությամբ:
  3. Արեւմտյան Հայաստանի հայերի Պաշտպանության ուժերի տարածաշրջանային միավորումներ կազմավորելու վերաբերյալ:
  4. Այլ հարցեր:
Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը:
Արեւմտեան Հայաստանի Խորհրդարանի Նախագահ`
Արմեն Տեր-Սարգսյան
Արեւմտեան Հայաստանի Խորհրդարանի քարտուղար`
Դիանա Գրիգորյան
09.01.2018թ.

Երեւան 2018, Ամանորն ու Սուրբ Ծնունդը *** Yerevan 2018, New Year and Merry Christmas *** Ереван 2018, Новый Год и Рождество Христово *** Erevan 2018, Nouvel An et Noël

Սիրելի հայրենակիցներ։
Ձերմորեն շնորհավորում ենք Հայության եւ Հայաստանի Ամանորն ու Սուրբ Ծնունդը եւ մաղթում ենք Ձեզ ամենայն բարիք։

***

Dear friends, Happy New 2018 Year and Merry Christmas!

***

Дорогие друзья поздравляем с Новым 2018 Годом и Рождеством Христовым!

***

Chers amis, Bonne Année 2018 et Joyeux Noël!

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Ռադիկ Խամոյանի Ամանորյա շնորհավորական ուղերձը

Գաղտնիք չէ, որ հատկապես 2017 թվականի հունիսի 11-ին գումարված Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 5-րդ նստաշրջանի ընդունած որոշումներից հետո թեւակոխում ենք Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության նոր վճռական փուլ:

Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 5-րդ նստաշրջանում հաջողվեց ընդունել այնպիսի որոշումներ, որոնք այսուհետ մշտապես պաշտպանելու են պետական համակարգը, այդ թվում՝ համակարգի պաշտոնյաներին, պատգամավորներին, քաղաքացիներին անօրինական հրամանագրերից ու որոշումներից, պահպանելու են համակարգի թեւերի՝ նախագահական, կառավարություն, խորհրդարան ազատությունը, անկախությունը, լիակատար համագործակցությունը, պաշտպանելու հայության իրավունքների պաշտպանության գործընթացը արտաքին եւ ներքին ոտնձգություններից ու թելադրանքներից: Այդ ամենի արդյունքում հաջողվել է իրականացնել ամենակարեւորը, այն է՝ հաջողվել է պահպանել ԱՀՀ պետական համակարգի իրավաչափությունը եւ նրա գործունեության օրինական շարունակելությունը:

Առաջիկա կարեւոր քայլերից է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունումը համաժողովրդական քննարկումների եւ հանրաքվեի դնելու միջոցով: Նախատեսված են այլ կարեւոր միջոցառումներ, որոնց վերաբերյալ ժամանակին կտեղեկացվեի եւ կիրականացվեն քննարկումներ 2018-ի ընթացքում:

Որպես Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ պարտքս եմ համարում վստահեցնել, որ թե Սահմանադրության ընդունումը եւ թե մնացյալ բոլոր քայլերն ու գործողությունները, որոնք կձեռնարկվեն Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի թեւերի կողմից՝ կիրականացվեն բացառապես օրենքի եւ իրավունքի տառին ու ոգուն եւ համակարգի իրավաչափությանը համապատասխան:

Որպես Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ վստահեցնում եմ, որ ջանք չեմ խնայելու օրենքի եւ իրավունքի ոգուն ու տառին հավատարիմ առաջնորդելու Սահմանադրության ընդունման ընթացակարգը մինչեւ վերջ, դրանով իսկ ապահովելով Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի օրենսդրական ամուր հիմքն ու անժխտելի իրավաչափությունը:

Նոր ճանապարհի քայլերն արված են, միասին ենք, այդ միասնությունը կօգնի հաջողությամբ ու պատվով անցնելու մնացած ճանապարհը. արդարացի ու վերջնական լուծում տալու Հայկական Հարցին, հաստատելու Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը՝ Արեւմտյան Հայաստանի տարածքի վրա:

Համոզված ենք, որ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության նոր փուլի գործունեությունը նույնպես հաջողությամբ է պսակվելու, ինչպես նախորդները:

 Շնորհավորում ենք Հայության եւ Հայաստանի Նոր Տարին եւ Սուրբ Ծնունդը:

Հաղթանակը մերն է լինելու:

 

Ռադիկ Խամոյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ

 01.01.2018 թ.

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի Ամանորյա շնորհավորական ուղերձը

Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության գործընթացը այնքան նուրբ ու պատասխանատու դաշտում ու ոլորտում է, որ այն չի կարող իրականացվել անօրինականությունների ու ապօրինությունների ճանապարհով: Առանց այդ էլ գոյություն ունեցող խոչընդոտներն ու արգելքները շատ են, հաճախ անտեսանելի ու բազմաշերտ:

Այդ իմաստով պատասխանատու այն ժամանակաշրջանը, որ մենք միասին անցանք 2014 եւ 2017 թթ. ընթացքում, վճռական էր օրինականության ու իրավականության դաշտում գործելու եւ պայքարը այդպես շարունակելու տեսակետից:

Հիշեցնենք, որ հանդես բերելով քաղաքացիական, քաղաքական կամային բարձր հատկանիշներ ու որակներ, 2017 թ. հունիսի 11-ին գումարված Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 5-րդ նստաշրջանում պատգամավորները կայացրեցին որոշումներ, որոնք սկզբունքային նշանակություն ունեին ապօրինի հրամանագրերից ու ոտնձգություններից պաշտպանելու Արեւմտյան Հայաստանի Հանրապետության համակարգի պաշտոնյաներին, պատգամավորներին, քաղաքացիներին, պահպանելու համակարգի թեւերի՝ նախագահական, կառավարություն, խորհրդարան ազատությունը, անկախությունը, լիակատար համագործակցությունը, պաշտպանելու հայության իրավունքների պաշտպանության գործընթացը արտաքին եւ ներքին ոտնձգություններից ու թելադրանքներից:

Այսուհետ եւս, գործելով իրավունքի ու օրինականության դաշտում, վճռական ենք շարունակելու Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության գործը եւ համոզված ենք, որ միայն այդպես կարելի է հաջողության հասնել:

Բարձր գնահատելով Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի բոլոր պաշտոնյաների ու պատգամավորների, գործընկերների ու ընկերների, համակիրների ու համախոհների մասնակցությունը՝ սրտանց շնորհավորում ենք նրանց ու մեր ժողովրդի Նոր Տարին ու Սուրբ Ծնունդը:

Վճռական ենք միասին շարունակելու պայքարը, եւ հաղթանակը մերն է լինելու:

 

Տիգրան Փաշաբեզյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ

 

01.01.2018 թ.

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահ Արմեն Տեր-Սարգսյանի 2018 թվականի Ամանորի շնորհավորական ուղերձը

Սիրելի հայրենակիցներ, քույրեր եւ եղբայներ։

Ջերմորեն շնորհավորում եմ Հայության եւ Հայաստանի Ամանորն ու Սուրբ Ծնունդը եւ մաղթում ամենայն բարիք։

2017 թվականը շրջադարձային էր Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության գործընթացում: Փաստորեն խաղադրույքում էր Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ողջ պետական համակարգի հետագա ճակատագիրը, այն է կամ մեկ անձի՝ նախկին նախագահի կողմից պետական կառույցի յուրացումը, անձնականացումն ու անհատականացումը, եւ կամ պատգամավորների ու պաշտոնյաների կողմից օրինականության ու իրավաչափության պահպանությունը:

Հպարտությամբ կարող ենք նշել, որ պատգամավորների ճնշող մեծամասնության իրավական բարձր գիտակցության ու քաղաքացիական անկաշառ կեցվածքի շնորհիվ 11-ը հունիսի 2017 թ. գումարված Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 5-րդ նստաշրջանում ընդունված որոշումների հիման վրա հնարավոր եղավ փրկել պետական համակարգը, պահպանել նրա օրինականությունն ու իրավաչափությունը:

Սակայն, սա չի նշանակում, թե դժվարությունները լիովին հաղթահարված են, հաղթահարված են ներքին ու արտաքին հիմնական խոչընդոտները, բայց մենք կանգնած ենք հիմա Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության նոր ու վճռական գործընթացի շարունակման սահմանագծին:

Առաջիկայում խնդիր ունենք իրականացնելու հետեւյալ գործողությունները.

  1. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագծի հրապարակային համաժողովրդական քննարկում,
  2. Սահմանադրության նախագծի օրինակի համաժողովրդական հանրաքվե եւ հանրաքվեի արդյունքներով Սահմանադրության ընդունում:
  3. 2018 թ. վերջում անցկացնել Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) համաժողովրդական նոր ընտրություններ:

Այս ամենն իր հերթին նշանակում է, որ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ողջ պետական համակարգը այժմ կարող է առաջ շարժվել եւ առանց հին ու նոր արգելքների ու խոչընդոտների շարունակել Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության շատ պատասխանատու գործն ու գործընթացը:

Թող 2018 թվականը բոլորիս համար դառնա խաղաղության, նորանոր նվաճումների եւ հաջողությունների տարի։

Շնորհակալություն եւ ամենայն բարիք բոլորիդ:

Միասին ենք, հաղթանակը մերն է լինելու:

 

Արմեն ՏերՍարգսյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

 01.01.2018 թ.

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի նախագահի տեղակալ Հայկ Հարությունյանի շնորհավորանքը Հայության 2018 թվականի Նոր Տարվա և Սուրբ Ծնունդի կապակցությամբ

Continue reading

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Պատգամավոր, «Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միության Նախագահ Սաիդա Օհանյանի շնորհավորանքը Հայության 2018 թվականի Նոր Տարվա և Սուրբ Ծնունդի կապակցությամբ

Continue reading