Ռուսաստանի Կառավարության «Թուրքահայաստանի մասին» («Արեւմտյան Հայաստանի մասին») Դեկրետի 100-րդ տարեդարձի կապակցությամբ

1918-1920 թթ.-ին Հայկական Հարցի կարգավորման ենթատեքստում հայերի իրավունքների վերաբերյալ կայացված որոշումների մեջ կարեւոր նշանակություն ունի 1918թ. հունվարի 11-ին Ռուսաստանի Կառավարության  ընդունած Դեկրետը «Թուրքահայաստանի մասին» («Արեւմտյան Հայաստանի մասին»):

Lրանում է Դեկրետի 100-րդ տարեդարձը եւ ինչպես մի շարք այլ որոշումների պարագային, այս որոշումը նույնպես ընդունվել է, սակայն ցավոք առ այսօր չի իրականացվել, թեեւ դրանից Դեկրետի նշանակությունը հայ ժողովրդի իրավունքների մասով Հայաստանի նկատմամբ, բնավ չի նվազում:

Դեկրետում գործածված են «Թուրքահայաստան», «Թուրքահայաստանի հայեր» ձեւակերպումները, սակայն մենք հասկանալի պատճառներով գործածելու ենք «Արեւմտյան Հայաստան» եւ «Արեւմտյան Հայաստանի հայեր» ձեւակերպումները, որոնք առավել ճշգրիտ են ազգային, պատմական, իրավական, քաղաքական, մշակութային ու քաղաքակրթական իմաստներով:

Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների մասով Դեկրետը անդրադարձել է մի քանի կարեւոր հարցերի, այդ թվում՝

-ճանաչելով Արեւմտյան Հայաստանի հայերի «ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչեւ անկախություն»,

-«ռուսական զորքերի դուրսբերումը եւ անհապաղ հայ ազգային միլիցիայի բանակի ստեղծումը` Արեւմտյան Հայաստանի բնակիչների անձնական եւ նյութական անվտանգությունն ապահովելու նպատակով»:

-«Հայ փախստականների, ինչպես նաեւ տարբեր երկրներում սփռված հայ գաղթականների` անխոչընդոտ վերադարձը Արեւմտյան Հայաստան»:

Ինչպես տեսնում ենք Դեկրետում նշված որոշումները արդիական են, դա է պատճառը, որ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության գործում ու գործընթացում Սեւրի խաղաղության պայմանագրին ու ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի իրականացրած Իրավարար վճռին զուգահեռ կարեւորում ենք Դեկրետի թե՛ պատմական, թե՛ իրավական ու քաղաքական նշանակությունը մեր ժամանակներում:

Ըստ երեւույթին Ռուսատանի կառավարությունը նույնպես մեծ նշանակություն է տվել փաստաթղթին, քանի որ 1918 թ. հուլիսի 10–ին այն ընդգրկել է Ռուսաստանի առաջին Սահմանադրության մեջ, 6-րդ հոդվածում:

 Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան) բարձր գնահատելով Ռուսաստանի Կառավարության ընդունած «Թուրքահայաստանի մասին» («Արեւմտյան Հայաստանի մասին») Դեկրետի պատմական նշանակությունը եւ արդիականությունը 100-ամյա հոբելյանին նվիրված կազմակերպում է միջազգային համաժողովներ եւ հեռուստակամուրջ՝ «Մոսկվա – Երեւան – Սանկտ Պետերբուրգ – Փարիզ – Դոնի Ռոստով – Լոս Անջելես  – Վոլգոգրադ – Բեռլին – Սոչի – Ստոկհոլմ – Երուսաղեմ»՝ քաղաքական գործիչների, ազգային խորհրդարանների պատգամավորների, կուսակցությունների ներկայացուցիչների, առաջատար հասարակական գործիչների գիտնականների, պատմաբանների, վերլուծական կենտրոնների մասնակցությամբ:

Հավելենք նաեւ, որ Հայկական Հարցի վերջնական լուծման եւ Մերձավոր Արեւելքում կայուն խաղաղություն հաստատելու համար հարկավոր է կյանքի կոչել եւ իրականացնել, ինչպես Սեւրի Խաղաղության պայմանագրի եւ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի, այնպես էլ Ռուսաստանի Կառավարության ընդունած «Թուրքահայաստանի մասին» («Արեւմտյան Հայաստանի մասին») այս պատմական Դեկրետի հոդվածները Հայաստանի վերաբերյալ:

 Տիգրան Փաշաբեզյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ

 11.01.2018 թ.

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.

2 × four =