Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Հայրենակցական, համայնքային եւ հայրենասիրական հասարակական միությունների հարցերի եւ Հոգեւոր ոլորտի եւ կրոնի հարցերի հանձնաժողովի նախագահ Արմենակ Հարմանտայեանի շնորհավորանքը Հայության 2018 թ. Նոր Տարվա և Սուրբ Ծնունդի կապակցությամբ
Յարգելի հայրենակիցներ,
Իբրեւ Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամաւոր, ՀԱՒԱՏՔԻ եւ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ Հարցերու Մշտական Յանձնախումբերու ներկայացուցիչ եւ յանձնախումբերու անդամները կը շնորհաւորէն նոր տարին եւ սուրբ ծնունդը աշխարհասփիւռ հայրենակիցներուն, վստահեցնելով անշեղ շարունակել հաւաքական մեր իրաւունքներուն պաշտպանութեան, նպատակներու յաջողութեամբ իրականացման, հաւաքական մեր ուժերը մէկ ծրագիրի շուրջ «ՀԱՅԱՍՏԱՆ ԾՐԱԳԻՐ» ամփոփելու ծրագիրները:
ՀԱՒԱՏՔԻ եւ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ Հարցերու Մշտական Յանձնախումբերու ծիրէն ներս, ինչ տարողութեան խոչընդոտներ ալ երեւին ջուրի երես, կը վստահեցնեմ, ջախջախելով անզիջող յամառ վճռականութեամբ պիտի շարունակենք Հայկական Արմատներէն Հեռացածներու Ուսումնասիրութեան Հիմնարկութեան աշխատանքները:
Որոշելու, գործնական քայլեր առնելու ժամանակը մերն է, ետ դարձ չիկայ, դեպի յառաջ մինչեւ յաղթանակ,
Շնորհաւոր Նոր Տարի եւ Սուրբ Ծնունդ աշխարասփիւռ հայրենակիցներուն
Հարմանտայեան Արմենակ
Փարիզ
01.01.2018 թ.
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կրթության Նախարար Վրեժ Քոսայանի շնորհավորանքը Հայության 2018 թվականի Նոր Տարվա և Սուրբ Ծնունդի կապակցությամբ
Արեւմտյան Հայաստանի կրթության նախարարութունը շնորհավորում է ձեզ՝ աշխարով մեկ սփրված մեր հայրենակիցներին Նոր Տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթելով, որ 2018 թվականը բոլորիս համար դառնա խաղաղության, հաջողության և նոր ձեռքբերում ների տարին։
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ
Վրեժ Քոսայան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կրթության Նախարար
01.01.2018 թ.