Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռադիկ Խամոյանի ելույթը Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի ազգային – պետական ներքին եւ արտաքին քաղաքականության վերաբերյալ, Խորհրդարանի 6-րդ նստաշրջանում

 

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի ազգային – պետական ներքին քաղաքականության մեջ կարեւորում ենք՝

ա/ համակարգի իրավաչափության խնդիրը, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի կողմից ընդունված օրենքների սկզբունքներին ու նորմերին հավատարիմ գործունեությունը,

բ/ համակարգի թեւերի՝ նախագահություն, կառավարություն, խորհրդարան, իրավաչափ ու արդյունավետ համագործակցությունը:

գ/ ընդհուպ մինչեւ գլխավոր օրենքի Սահմանադրության ընդունումը Արեւմտյան Հայաստանի հայերի կողմից, հանրաքվեի միջոցով, որն իր բնույթով կապահովի պետական համակարգի օրենսդրական կարգ-Սահմանադրություն, Սահմանադրություն-պետական համակարգի օրենսդրական կարգ բնականոն անցումները, առանց իրավական օրենսդրական խախտումների:

Սահմանադրության ընդունումը պարտադիր քայլերի ամբողջականությունից բաղկացած գործընթաց է. ինչը ենթադրում է՝ Սահմանադրության նախագծի մշակում, Սահմանադրության նախագծի ընթերցումներ, համաժողովրդական քննարկումներ, համաժողովրդական հանրաքվե, հանրաքվեի արդյունքների համաձայն Սահմանադրության ընդունում:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախկին նախագահը համառում էր Սահմանադրության ինքնաստեղծ օրինակի իր կողմից ստորագրման, վավերացման հարցում, որն անօրինական ու ապօրինի դիրքորոշման արդյունք էր եւ, ի վերջո, հանգեցրեց Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 5-րդ նստաշրջանում ընդունված որոշումներին:

2017 թ. հունիսի 11-ին գումարված Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 5-րդ նստաշրջանը որոշում ընդունեց 2017 թ. հունիսի 11-ից Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանի լիազորությունների դադարեցման մասին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական օրենքների կոպիտ խախտումների եւ իշխանության յուրացման փորձի մեղադրանքներով:

Այսինքն, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 5-րդ նստաշրջանում ընդունված որոշումները Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, հիմնականում թելադրված էին պետական համակարգի օրենսդրական կարգը, իսկ դրա որպես բնականոն շարունակություն՝ Սահմանադրական կարգը պաշտպանելու:

 

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի ազգային – պետական արտաքին քաղաքականության մեջ կարեւորում ենք՝

ա/ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության գործընթացի անխափան շարունակության ապահովումը,

բ/ այդ գործընթացում ձեւակերպության /իմիտացիոն/ գործընթացների չեզոքացումը,

գ/ միջազգային հարթակներում Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանությունը` իրավաչափության ամուր դիրքերից:

Այլ տարբերակների դեպքում, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության գործընթացը խնդիրներ է ունենալու, հասկանալի պատճառներով եւ առաջին հերթին այն պատճառով, որ տերություններից շատերի օրակարգում Հայկական Հարցի լուծումը չկա, բացակայում է եւ կամ ներկայացված է խեղաթյուրված ու անընդունելի կերպով:

Իսկ մեր նպատակը առկա իրավիճակի հաղթահարումն է եւ իրավական – քաղաքական իրավաչափ հարաբերությունների հարթակների ու դաշտերի վերականգնումը:

Դա գրեթե անհնարին խնդիր է, եթե մենք ինքներս հանդես չենք գալիս իրավաչափության ամուր դիրքերից, ինչպես արդեն նշեցինք վերեւում:

Սակայն մենք հավատում ենք, որ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պետական համակարգում առաջացած իրավական – քաղաքական իրավաչափ նոր իրավիճակը, ազգային պետական մտածողության եւ ընկերային ու գործընկերային հարաբերությունների նոր բարենպաստ մթնոլորտը կօգնեն մեզ հաղթահարելու անհնարին թվացող բոլոր արգելքները, արդյունավետ պաշտպանելու համար Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքները Արեւմտյան Հայաստանի նկատմամբ:

Ռադիկ Խամոյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ

 16.09.2017 թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

three × 5 =