7-ամյա Արեն Էմրիկյանը դարձել է 2017 թ. շախմատի աշխարհի չեմպիոն

Ամերիկահայ 7-ամյա Արեն Էմրիկյանը Չիկագոյից դարձել է Շախմատի աշխարհի չեմպիոն մինչև 8 տարեկան երեխաների տարիքային խմբում:

«7-ամյա Արենը սեպտեմբերի 1-ի դիմավորեց որպես աշխարհի չեմպիոն: Էմրիկյանը 11 խաղի է մասնակցել և կարողացել է բոլորից շատ միավորներ հավաքել աշխարհի առաջնությունում, որն անցել է Բրազիլայում»,-հայտնում է Rusarminfo-ն Chicago Tribune-ի վրա հղումով:

Պարբերականը նշում է, որ Արենը սկսել է շախմատ խաղալ մայրիկի շնորհիվ, որը նկատել է, որ երեխան հակում ունի այդ մարզաձևի հանդեպ:

«Ես ամեն օր 1,5 ժամ պարապում եմ: Մայրիկն արդեն միշտ պարտվում է ինձ, իսկ հայրիկի հետ խաղալն ավելի հետաքրքիր է: Ես կարող եմ 4-5 քայլ առաջ մտածել և չեմ սիրում պաշտպանվել: Հարձակման գնալիս խաղս ավելի լավ է ստացվում»,-ասել է Արենն ամերիկյան պարբերականին:

Պատանի չեմպիոնն այժմ համառորեն պարապում է և պատրաստվում է հաջորդ մրցումներին:

Panarmenian.net

Թողնել պատասխան

Your email address will not be published.

16 − 2 =