Ստամբուլի Ուսկյուդարում գտնվող հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դռան վրայից անհայտ անձը խաչը պոկել եւ նետել է գետին։ Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, մայիսի 26–ի երեկոյան Քուզգունջուքի թաղապետը զանգահարել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հիմնադրամի նախագահ Էդվարդ Այվազյանին եւ ասել, որ դռան խաչը գետնի վրա է գտնվում։
Category: Նորություններ
2018 թ. մայիսի 28-ի Ֆոտոհաղորդագրություն: Սարդարապատ: Արևմտյան Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը 2018 թ. մայիսի 28-ին մասնակցեց Սարդարապատի ճակատամարտում տարած հաղթանակի և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված տոնակատարություններին
Սարդարապատ, Հայաստան: 2018 թվականի մայիսի 28-ին՝ Սարդարապատի ճակատամարտում տարած հաղթանակի, Մայիսյան հերոսամարտերում՝ Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում, և Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակի կապակցության, Արևմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունը՝ Հանրապետության Նախագահ Ռադիկ Խամոյանի և Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ Արմեն Տեր-Սարգսյանի գլխավորությամբ և պատվիրակության անդամներ՝
Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը
Հայաստանն այսօր՝ մայիսի 28-ին, նշում է Առաջին Հանրապետության օրը: 1918թ. մայիսի 21-ից 29-ը հայկական զինվորական կազմավորումներն ու աշխարհազորը երեք ճակատով դիմակայեցին Արաքսը գետանցած թուրքական բանակին։ Հիմնական խմբավորումը գրավել էր Սարդարապատ կայարանը եւ ծրագրում էր հարձակվել ու գրավել Երեւանը։
Այսօր՝ մայիսի 27֊ին մեծանուն ֆիդայապետ Գեւորգ Չաուշի հիշատակի օրն է։
Գևորգ Չավուշ. «Թող մարեն աչքերս, միայն թե թող ծագի Հայաստանի անկախության արևը» Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ ու ֆիդայապետ Գևորգ Չավուշի մղած շուրջ 40 հայդուկային կռիվներն աչքի են ընկել կազմակերպվածությամբ և գրեթե միշտ ավարտվել են հաղթանակով: Գևորգ Չավուշը, Սարհատ (Ղազարյան Գևորգ Արոյի) ծնվել է 1870 թ., գ. Մկթենք (Սասունի Փսանք գավառում) – հերոսաբար զոհվեց 1907 թ. …
Ռեգիոնալ ստատուս-քվոյի հիմքը. Հայկական Հարցի վերադարձը
Ներկայացնելով արտաքին քաղաքականության 2019 թվականի հաշվետվությունը, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը վերհաստատել է Հայաստանի արտաքին քաղաքականության համար հռչակված երեք գերակա սկզբունքները՝ ինքնիշխանություն, համահայկականություն, փոխգործակցություն:
Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ վճիռը նոր հաղթաթուղթ է մեր դիվանագետների ձեռքում. Ալվինա Գյուլումյան
Գուրգեն Մարգարյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը արդարության հաղթանակն է, այն նոր` իրավական հաղթաթուղթ է մեր դիվանագետների համար։ Նման տեսակետ NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր, Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը։ Վերջինս 2013թ. ՄԻԵԴ–ում Հայաստանի ներկայացուցիչն էր, երբ Գուրգեն Մարգարյանի
ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով. Ադրբեջանը խախտել է Կոնվենցիան
Մայիսի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշում է կայացրել ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով: Դատարանի որոշմամբ՝ Ադրբեջանը խախտել է Կոնվենցիան՝ ազատելով արտահանձնված սպային, ով կացնով սպանել էր հայ սպային:
Մայիսի 26-ը Սարդարապատի ճակատամարտում հաղթանակի օրն է
Մայիսի 26-ին Հայաստանում նշվում է հիշարժան օր՝ Սարդարապատի ճակատամարտում հաղթանակի օրը. ճակատամարտ Առաջին աշխարհամարտի տարիներին (1914-1918), որը տեղի է ունեցել 1918 թվականի մայիսի 21-28-ին՝ մի կողմից հայկական կանոնավոր բանակի ու աշխարհազորայինների եւ մյուս կողմից՝ Արեւելյան Հայաստան ներխուժած թուրք զավթիչների միջեւ: Մարտը տեղի է ունեցել Հոկտեմբերյան քաղաքի մերձակայքում, Սարդարապատ կայարանի մոտ: 1917 թվականին
Տարածքը նեղացնելու Ալիեւի ձախողված փորձը. հայկական կողմն այլեւս չի կանգնի
Արցախի պաշտպանական բանակը հայտնել է արցախ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձի մասին: Արցախի բանակը հայտնում է, որ կասեցրել է դիվերսիոն փորձն ու հակառակորդին կորուստ պատճառելով հետ մղել : Արցախի բանակը կորուստ չունի:
Թրամփը կոչ է արել երկրում անհապաղ բացել եկեղեցիները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է անհապաղ բացել երկրում եկեղեցիներն ու կրոնական կենտրոնները, որոնց գործունեությունն ընդհատվել էր կորոնավիրուսի պանդեմիայի սկզբնական օրերին, հաղորդում է Newsweek-ը: