ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է անհապաղ բացել երկրում եկեղեցիներն ու կրոնական կենտրոնները, որոնց գործունեությունն ընդհատվել էր կորոնավիրուսի պանդեմիայի սկզբնական օրերին, հաղորդում է Newsweek-ը:
«Եթե նրանք չանեն դա, ես կանեմ՝ շրջանցելով նահանգապետերին»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ընթացքում:
Թրամփի խոսքով՝ նա խորհրդակցել է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի հետ կրոնական կենտրոնների անվտանգ բացման վերաբերյալ ուղեցույցը հրապարակելու համար: