2018 թ. մայիսի 28-ի Ֆոտոհաղորդագրություն: Սարդարապատ: Արևմտյան Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը 2018 թ. մայիսի 28-ին մասնակցեց Սարդարապատի ճակատամարտում տարած հաղթանակի և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված տոնակատարություններին

Սարդարապատ, Հայաստան: 2018 թվականի մայիսի 28-ին՝ Սարդարապատի ճակատամարտում տարած հաղթանակի, Մայիսյան հերոսամարտերում՝ Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում, և Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակի կապակցության, Արևմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունը՝ Հանրապետության Նախագահ Ռադիկ Խամոյանի և Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ Արմեն Տեր-Սարգսյանի գլխավորությամբ և պատվիրակության անդամներ՝ փոխվարչապետ Պետրոս Քեշիշոգլյանի, մշակույթի նախարար Յուլիա Գյուլոյանի, խորհրդարանի նախագահի տեղակալ Հայկ Հարությունյանի, Ազգային ժողովի (խորհրդարանի) պատգամավորներ Սաիդա Օհանյանի, Վագան Բաբախանյանի և Աշոտ Գարեգինյանի, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի քաղաքացիները և ազատամարտիկները մասնակցեցին 100-ամյակի տոնակատարություններին, այցելեցին Սարդարապատի հուշահամալիր և հարգանքի տուրքը մատուցեցին Հայ Զինվորներին՝ թուրք զավթիչներինից մեր Հայրենիքի Ազատարարներին, և ծաղիկներ խոնարհեցին Սարդարապատի հուշահամալիրի զանգակատան պատվանդանի վրա:

Արևմտյան Հայաստանի Խորհրդարանի մամուլի ծառայություն

(Ֆոտոհաղորդագրություն)

Թողնել պատասխան

Your email address will not be published.

three × two =