Հայաստանի Անկախության Հռչակագիրը հիմնարար իրավական փաստաթուղթ է, ընդունված Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի 1990 թվականի օգոստոսի 23-ի առաջին նստաշրջանում, որը հռչակում է պետության անկախության հաստատման գործընթացի սկիզբը և սահմանում է հայոց պետականության հիմնարար սկզբունքները։
Հայաստանի Անկախության հռչակագրում հստակ գրված է, որ Հայաստանը հետամուտ է լինելու Արևմտյան Հայաստանում եւ Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանության միջազգային ճանաչմանը,. Չեմ կարծում, որ Արարատ Միրզոյանը այս հիմնարար փաստաթղթի բովանդակությանը տեղյակ չէ:
Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունը չլինելու մասին Արարատ Միրզոյանի հայտարարությունը պետական մակարդակով անարգանք է Ցեղասպանության միլիոնավոր նահատակների հիշատակին։ Այս մասին հայտարարություն է տարածել
Հայաստանի ԱԳՆ թիվ մեկ առաջնահերթությունը Հայաստանի շուրջ խաղաղության և կայունության ապահովումն է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով
Եվրոպական խորհրդարանը «Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի խախտումների եւ Հայաստանի հետ հարաբերությունների» վերաբերյալ բանաձեւն ընդունեց 453 կողմ, 31 դեմ, 89 ձեռնպահ ձայներով։
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման 1-ին նստաշրջանի նախապատրաստական նիստի արձանագրությունից
Նախապատրաստական նիստ
26 սեպտեմբեր, 2018 թ.,
ժամը 16:00 մինչեւ 19:00
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման ընտրված 101 պատգամավորներից գրանցվել են 87 պատգամավոր, 32-ը դահլիճում եւ 55-ը ինտերնետ կապով, որը կազմում է 87 տոկոս:
Քվորումն ապահովված է:
Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման 1-ին նստաշրջանի կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ:
Որոշեցին՝ դրական գնահատել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման 1-ին նստաշրջանի կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքները:
Քվեարկության արդյունքները.
Կողմ – 87, դեմ – 0, ձեռնպահ – 0
Որոշումն ընդունված է միաձայն:
Լսեցին՝ Առաջարկություններ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մշտական հանձնաժողովների վերաբերյալ:
Որոշեցին՝ Հաստատել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մշտական հանձնաժողովների հետեւյալ ցանկը.
Իրավական, օրենսդրական եւ պետական հարցերի մշտական հանձնաժողով:
Պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով:
Միջազգային հարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի մշտական հանձնաժողով:
Հայրենակցական, համայնքային եւ հայրենասիրական հասարակական միությունների մշտական հանձնաժողով:
Ֆինանսական եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով:
Կրթության եւ գիտության հարցերի մշտական հանձնաժողով:
Մշակույթի հարցերի մշտական հանձնաժողով:
Ընտանիքի, կանանց եւ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով:
Երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով:
Լրատվության հարցերի մշտական հանձնաժողով:
Հոգեւոր ոլորտի եւ կրոնի հարցերի մշտական հանձնաժողով:
Բնիկ ժողովուրդների եւ ազգային փոքրամասնությունների հարցերի մշտական հանձնաժողով:
Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերի մշտական հանձնաժողով:
Վետերանների եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով:
Ներքին կանոնակարգի եւ աշխատակարգի մշտական հանձնաժողով:
Քվեարկության արդյունքները.
Կողմ – 87, դեմ – 0, ձեռնպահ – 0
Որոշումն ընդունված է միաձայն:
Լսեցին՝ Քննարկումներ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մշտական հանձնաժողովների անդամների եւ նախագահների, Խորհրդարանի նախագահի, տեղակալների եւ քարտուղարների, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուների վերաբերյալ:
Որոշեցին՝ Հաստատել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մշտական հանձնաժողովների անդամների եւ նախագահների, Խորհրդարանի նախագահի, տեղակալների եւ քարտուղարների, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուների վերաբերյալ առաջարկները: (Թեկնածուների ցուցակը կցվում է)
Քվեարկության արդյունքները.
Կողմ – 87, դեմ – 0, ձեռնպահ – 0
Որոշումն ընդունված է միաձայն:
Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման 1-ին նստաշրջանի օրակարգի նախագծի վերաբերյալ:
Որոշեցին՝ Հաստատել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման 1-ին նստաշրջանի օրակարգի նախագիծը:
Քվեարկության արդյունքները.
Կողմ – 87, դեմ – 0, ձեռնպահ – 0
Որոշումն ընդունված է միաձայն:
Արմեն Տեր-Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ
Դիանա Գրիգորյան
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Քարտուղար
ԱրեւմտյանՀայաստանիԱզգայինԺողովի (Խորհրդարանի) պատգամավորների ընտրությունների մասին
14 սեպտեմբեր 2018 թ.
Համաձայն ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրի 21-րդ հոդվածի (10 դեկտեմբեր 1948 թ.), «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» Հռչակագրի (13 սեպտեմբեր 2007 թ.) եւ համաձայն՝
– «Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողով (Խորհրդարան) ձեւավորելու մասին» Հռչակագրի ( 24 մայիս 2013 թ.),
– «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) կանոնակարգի մասին» Օրենքի, (21 հունվար 2014 թ., լրացումներով ու փոփոխություններով ընդունված՝ 29 մայիս 2018 թ.),
– Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 7-րդ նստաշրջանի որոշման, 29 մայիս 2018 թ.:
– Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի № 16/2018, 01 հունիս 2018 թ.,
հայ ժողովրդի պատմության մեջ երկրորդ անգամ, ամբողջ աշխարհում,
2018 թ. սեպտեմբերի 1-ից, ժամը 00-01-ից մինչեւ 2018 թ. սեպտեմբերի 5-ը, ժամը 24:00, Երեւանի ժամանակով, տեղի ունեցան Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների ընտրություններ, որոնք անցկացվեցին ուղիղ եւ գաղտնի քվեարկությամբ, համացանցում, հետեւյալ հասցեով www.elections-western-armenia.info, ինչպես նաեւ Արեւմտյան Հայաստանի հայերի տարածքային գրասենյակներում:
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կազմակերպելու համար ձեւավորվել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ), որը լիազորված էր կազմակերպել եւ անցկացնել ընտրական ողջ գործընթացը:
2018 թ. հունիսի 1-ից մինչեւ 2018 թ. սեպտեմբերի 14-ը անցակցվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 19 նիստ, որտեղ ընդունվել են համապատասխան որոշումներ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրություններ անցկացնելու համար, հաստատվել են ընտրողների եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների թեկնածուների ցուցակները, ինչպես նաեւ ստուգվել եւ վերջնականապես հաստատվել են Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունների արդյունքները:
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնական կայքերում՝
կառավարության gov-wa.info եւ ԶԼՄ-ներում մշտապես հրապարակվել են նյութեր ինչպես նախընտրական քարոզարշավի, այնպես էլ ընտրությունների ընթացքի մասին վեց լեզուներով՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, թուրքերեն եւ արաբերեն:
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրություններն անցկացնելու, այդ թվում՝ ընտրողների ու պատգամավորության թեկնածուների գրանցման եւ քվեարկության համար համացանցում բացվել է հատուկ կայքէջ հետեւյալ հասցեով՝ www.elections-western-armenia.info, որտեղ բոլոր ցանկացողները կարող էին՝
առաջին, դիմել Արեւմտյան Հայաստանի քաղաքացիության համար,
երկրորդ, գրանցվել որպես ընտրող,
երրորդ, համաձայն՝ «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) կանոնակարգի մասին» Օրենքի, (լրացումներով ու փոփոխություններով ընդունված՝ 29 մայիս 2018 թ.) եւ հրապարակված Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնական կայքերում, գրանցվել որպես Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորության թեկնածու,
չորրորդ, որպես Արեւմտյան Հայաստանի քաղաքացի մասնակցել Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրություններին ուղիղ եւ գաղտնի քվեարկության միջոցով:
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորության թեկնածու է առաջադրվել 112 անձ:
Ներկայացված փաստաթղթերի ստուգման արդյունքում, որպես Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորության թեկնածու, 11 անձի դիմում մերժվել է: Նրանք Կենտրոնական ընտրական հանձնաժողովին չէին ներկայացրել համապատասխան փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ էին գրանցվելու որպես պատգամավորության թեկնածու:
Սույն որոշումը չի բողոքարկվել:
Համաձայն՝ «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) կանոնակարգի մասին» Օրենքի, (լրացումներով ու փոփոխություններով ընդունված՝ 29 մայիս 2018 թ.) եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի № 16/2018, 01 հունիս 2018 թ., հաստատվել է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների թեկնածուների վերջնական ցանկը՝ բաղկացած 101 անձից, որոնց տվյալները մուտքագրվել են քվեարկության ընտրացուցակ:
Պաշտոնապես գրանցված Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորի թեկնածուների ցանկը հրապարակվել է 2018 թ. օգոստոսի 31-ին ընտրությունների պաշտոնական կայքում՝ www.elections-western-armenia.info:
2018 թ. սեպտեմբերի 1-ից մինչեւ 2018 թ. սեպտեմբերի 5-ը ներառյալ, գրանցվել է, մասնակցել եւ քվեարկել է 51.505 ընտրող 47 երկրից, փաստորեն ներկայացված աշխարհի գրեթե բոլոր հայաբնակ տարածքներից, որոնք, ինչպես եւ Արեւմտյան Հայաստանի քաղաքացիները, ստացել են իրավունք մասնակցելու Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորի թեկնածուների ընտրություններին:
Նրանք ընտրողներ են՝ Հայաստանի Հանրապետությունից, Արցախից, Արեւմտյան Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Աբխազիայից, Ղրիմից, Ջավախքից, Վրաստանից, Ուկրաինայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Կանադայից, Արգենտինաից, Ուրուգվայից, Բրազիլիայից, Մեքսիկայից, Բոլիվիայից, Ավստրալիայից, Գերմանիայից, Հունաստանից, Կիպրոսից, Չեխիայից, Ավստրիայից, Դանիայից, Հոլանդիայից, Սերբիայից, Հունգարիայից, Լեհաստանից, Բուլղարիայից, Իսպանիայից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Լատվիայից, Լիտվայից, Մոլդովայից, Բելառուսից, Իրանից, Սիրիայից, Լիբանանից, Իրաքից, Հորդանանից, Քուվեյթից, Իսրայելից, Եգիպտոսից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Թուրքիայի Հանրապետությունից:
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրություններին մասնակցած եւ քվեարկած 51.505 ընտրողներից՝
– կողմ՝ քվեարկել է 51.116 ընտրող, ինչը կազմում է 99,245 % ընտրությունների մասնակիցների ընդհանուր թվից,
– դեմ՝ քվեարկել է 37 ընտրող, ինչը կազմում է 0,072 % ընտրությունների մասնակիցների ընդհանուր թվից,
– անվավեր՝ ճանաչվել է 352 քվե, ինչը կազմում է 0,683 % ընտրությունների քվեաթերթիկների ընդհանուր թվից:
Ընտրությունների արդյունքով ընտրվել է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման 101 պատգամավոր:
Պատգամավոր են ընտրվել 11 երկրների 32 քաղաքներից:
Երկրներն են՝ Հայաստանի Հանրապետություն, Ռուսաստան, Աբխազիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Լիբանան, Սիրիա, Իսրայել, Կանադա, Հոլանդիա, Շվեդիա:
Քաղաքներն են՝ Երեւան, Էջմիածին, Արմավիր, Թալին, Դվին, Սպիտակ, Ապարան, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կրասնոդար, Դոնի Ռոստով, Սոչի, Նովորոսիյսկ, Օդինցովո, Տուլա, Վոլգոգրադ, Գագրա, Սուխում, Ախալքալակ, Փարիզ, Նիս, Կրետեյլ, Շուազի լե Րուա, Օթմարսում, Վեստերոս, Լոս Անջելես, Բեյրութ, Երուսաղեմ եւ այլ:
Ընտրված պատգամավորներն արմատներով ներկայացնում են Արեւմտյան Հայաստանի 27 տարածքներ եւ մարզեր այդ թվում՝ Բիթլիս, Սասուն, Մուշ, Վան, Տիգրանակերտ, Խարբերդ, Համշեն, Տրապիզոն, Օրդու, Սեբաստիա, Կարին (Էրզրում), Կարս, Արդահան, Անի, Իգդիր, Խարբերդ, Կիլիկիա, Սիս, Ադանա, Ուրֆա, Մալաթիա, Խնուս, Դերսիմ, Տարոն, Ջավախք եւ այլ:
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների տարիքային կազմը հետեւյալն է՝
70 տարեկանից բարձր – 7 պատգամավոր,
60-ից մինչեւ 70 տարեկան – 26 պատգամավոր,
50-ից մինչեւ 60 տարեկան – 29 պատգամավոր,
40-ից մինչեւ 50 տարեկան – 20 պատգամավոր,
30-ից մինչեւ 40 տարեկան – 14 պատգամավոր,
30-ից փոքր – 5 պատգամավոր:
Ամենատարեց պատգամավորը 80 տարեկան է, ամենաերիտասարդ պատգամավորը 25:
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման 101 պատգամավորներից 48-ը վերընտրվել են Խորհրդարանի 1-ին գումարման կազմից, իսկ 53-ը ընտրվել են առաջին անգամ:
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) կազմում պատգամավոր է ընտրվել 19 կին, որը կազմում է ընդհանուր թվի 19 %-ը:
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավոր է ընտրվել բնիկ ժողովուրդների եւ ազգային փոքրամասնությունների 5 ներկայացուցիչ. ասորի, հույն, եզդի:
Հատկանշական է, որ առաջինը քվեարկեց ընտրող Հայաստանի Հանրապետությունից՝ արմատներով Կիլիկիայից, վերջինը Ռուսաստանի Դաշնությունից՝ արմատներով Համշենից:
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունների ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել:
Քվեարկության անցկացման եւ ընտրությունների արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հասցեով բողոքներ չեն ստացվել:
Կենտրոնականընտրականհանձնաժողովըորոշումէ՝
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները համարել կայացած:
Հաստատել Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման 101 պատգամավորների ընտրությունը: (Ցուցակը կցվում է)
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) հաստատմանը ներկայացնել 101 պատգամավորների լիազորությունները:
«Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական միասնական փաթեթ» ժողովածուի ֆրանսերեն լեզվով թարգմանությունը ավարտված է: Շուտով այն կտեղադրվի Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պաշտոնական կայքէջերում. կառավարության՝ www.gov-wa.info, խորհրդարանի՝ www.parliament-wa.info, «Իրավական փաթեթ» բաժնում:
Ժողովածուի ֆրանսերեն օրինակը որոշակի նյութերի լրացումներից հետո կուղարկվի հրատարակության: Continue reading
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան եւ ավարտվեցին: Դրանց մասնակցեցին 51.505 ընտրող, 45 երկրից, որոնք միասնական ցուցակով ընտրեցին 101 պատգամավոր:
Այսօր առավել քան երբեւէ միասին լինենք: Ես օրհնում եմ Ձեզ, եղեք ակտիվ ու ազնիվ այս ընտրական փուլում:
Հարգարժան Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի պատգամավորության թեկնածուներ, իմ առյուծածին տղաներ ու աղջիկներ, Ձեզ եմ դիմում, ես ուզում եմ վերադառնալ ու ապրել իմ հայրական տանը՝ Աստծու կողմից տրված իրավունքով: Continue reading
Սեպտեմբերի 1-ին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի ուղիղ եթերում հեռարձակված «Քննարկում» հաղորդաշարի հյուրերն էին հանրաճանաչ վերլուծաբան Բեդրոս Հաջեանը (Լոս Անջելես, ԱՄՆ) և Արևմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Փաշաբեզյանը:
Համաշխարհային բոլոր` և՛ քաղաքական, և` աստվածաբանական, և՛ մարդկային հարցերի պատասխանը այսօր հայկական իրավունքի մեջ է, այստեղ է ամբողջ աշխարհի պատասխանը, և սա պետք է սերտեն նրանք, ովքեր կարծում են, թե սերտել են: Այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի ուղիղ եթերում հեռարձակվող Continue reading