Կրթության եւ գիտության հարցերի հանձնաժողով

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Կրթության եւ գիտության հարցերի հանձնաժողով

 

Նանձնաժողովի նախագահ` Լեվոն Բեկլարյան

Հանձնաժողովի անդամներ`

 

Հանձնաժողովի աշխատանքի ուղղություններն են.

Հանձնաժողովը խնդիր ունի իրականացնելու Հայոց լեզվի ուղղագրության միասնականացման հարցը:

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Կրթության եւ գիտության հանձնաժողովի խնդիրն է.

Կրթության բնագավառում ազգային դպրոցի ձեւավորումը, որի գլխավոր նպատակը մասնագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող եւ համակողմանիորեն զարգացած, պետականության, հայրենասիրության եւ ազգային ավանդների մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձեւավորումն է: Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Կրթության եւ Գիտության Հանձնաժողովը խնդիր ունի մշակել ու պատրաստել իրավական փաթեթներ, որոնք կդառնան Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կրթության եւ Գիտության նախարարությունների ծրագրային հիմքը:

-Իրականացնել Հայոց լեզվի ուղղագրության միասնականացման աշխատանքը:

-Նպաստել հայերենի բարբառների ուսումնասիրման աշխատանքներին:

-Արեւմտյան Հայաստանի, Հայաստանի Հանրապետության, Արցախի, Ջավախքի, Արտերկրի Հայկական կրթական եւ մշակութային կենտրոններում իրականացնել միատարր կրթական եւ մշակութային քաղաքականություն, հանուն հայ ազգային արժեքների պահպանման եւ զարգացման:

Կազմակերպել ազգային կայուն, գիտական եւ կրթական համակարգ, հետեւեալ բաժիններով:

-Նախակրթական եւ միջնակարգ կրթություն իրականացնող ուսումնա-դաստիարակչական հաստատություն:

-Հանրակրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատություն

-Վարժարան՝ ավանդական եւ այլընտրանքային մանկավարժական մեթոդների զուգորդմամբ հանրակրթական ծրագրեր:

-Կրթահամալիր՝ տարբեր կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միավորում:

-Համալսարան՝ բարձրագույն ուսումնական հաստատություն, որի գործունեությունը նպատակաուղղված է բնագիտական, հասարակագիտական, գիտության եւ տեխնիկայի, մշակույթի տարբեր ուղղությունների բարձրագույն, հետբուհական եւ լրացուցիչ կրթության, հիմնարար գիտական հետազոտությունների եւ ուսումնառության կազմակերպմանը:

-Բարձրագույն ուսումնական հաստատություն, որն իրականացնում է գիտության, տնտեսության եւ մշակույթի մի շարք ուղղություններ:

-Ակադեմիա բարձրագույն ուսումնական հաստատություն, որի գործունեությունը նպատակաուղղված է որոշակի ոլորտներում՝ գիտության, տեխնիկայի, տնտեսության, կրթության, մշակույթի համապետական զարգացմանը:

-Որպես կրթության, գիտության եւ հասարակական դաստիարակության եւ ազգային գաղափարախոսության կարեւորագույն գործոն, հասարակական ասպարեզում հատուկ ուշադրություն եւ ուղղություն սահմանել զանգվածային լրատվական ոլորտների վրա՝ հրատարակչական գործ, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն, համացանց:

Մշակույթի հարցերի հանձնաժողով

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մշակույթի հարցերի հանձնաժողով

 

Նանձնաժողովի նախագահ` Հարություն Փանոսյան

Հանձնաժողովի անդամներ`

 

Հանձնաժողովի աշխատանքի ուղղություններն են.

Մշակույթի հարցերի հանձնաժողովը խնդիր ունի մշակելու ու ներկայացնելու Արեւմտյան Հայաստանում գտնվող հայկական մշակութային նյութական արժեքների, մշակութային ոչ նյութական արժեքների, բնական մշակութային ժառանգության հայեցակարգը, ներառելով հայեցակարգի մեջ, որպես հիմք սույն փաստերը.

-Մինչեւ Հայերի ցեղասպանության սկզբնավորումը Արեւմտյան Հայաստանում կար գործող հայկական 2,260 եկեղեցի եւ վանք, որից 2,150 ավերվել է:

-1974թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն փաստեց, որ Հայերի ցեղասպանությունից հետո Արեւմտյան Հայաստանի 913 հայկական հուշարձաններից 464-ը ամբողջությամբ ավերված էին, 254 հավասարեցված էին գետնին, իսկ 197-ը անհապաղ վերանորոգման կարիք ունեին:

-Հայկական պատմամշակութային հուշարձանների պաշտպանության խնդիրը,

-Հայկական պատմամշակութային եւ քաղաքակրթական արժեքների պաշտպանության խնդիրը,

-Արեւմտյան Հայաստանի Հանրապետության տարածքների խնդիրը՝ որպես քաղաքակրթական ու մշակութային բնօրրան՝ արգելոց հայտարարելու մասին:

-Կիլիկիան, որպես միջնադարյան քաղաքակրթության բնօրրան:

Հայկական պատմամշակութային հուշարձանների վերակառուցման եւ վերականգնման խնդիրը, խստագույնս պահպանելով ճարտարապետական ուրույն սեփական ոճը:

 

Արեւմտյան Հայաստանում գտնվող հայկական բնական մշակութային ժառանգություն.

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Մշակույթի հանձնաժողովը խնդիր ունի ազգային եւ միջազգային մակարդակներում ներկայացնել, պաշտպանել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության բնական, նյութական շարժական մշակութային ժառանգությունը.

-Բուսական, կենդանական եւ երկրաբանական հազվագյուտ նմուշներ եւ հավաքածուներ:

-Մշակութային ժառանգությունը ներկայացնող պատմական արժեքներ, ներառյալ գիտության եւ տեխնիկայի, ռազմական արվեստի ժառանգությունը:

-Կանոնավոր եւ պատահական հնագիտական պեղումներից ստացված գտածոները:

-Գրքերը, ձեռագրերը, արվեստի գործերը, գեղանկարչության եւ կիրառական արվեստի գործերը, զարդերը, զգեստները, ձեռագործ իրերը, գործվածքները, ձայնագրությունները:

-Կատարողական արվեստի արժեքները՝ ինչպիսիք են երաժշտական գործիքները, ավանդական արհեստների գործիքները, ազգային տարազը, ազգագրական ուսումնասիրությունները եւ այլ միջոցները:

-Մշակել վերոնշյալ ողջ ժառանգության ոչ միայն ուսումնասիրության, պաշտպանության ու ներկայացման քաղաքականության հայեցակարգ, այլեւ այդ ամբողջի զարգացման հայեցակարգը:

 

Արեւմտյան Հայաստանում գտվող հայկական մշակութային ոչ նյութական արժեքների խնդիրները.

-Ելնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մարդկության բանավոր եւ ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցների» Հռչակագրի դրույթներից, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Մշակույթի հանձնաժողովը պետք է հիմնավորի եւ ներկայացնի Արեւմտյան Հայաստանում ստեղծված հայկական մշակութային ոչ նյութական արժեքների խնդիրները: Ազգային եւ միջազգային մակարդակներում ներկայացնել, պաշտպանել հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությունը.

-Արեւմտյան Հայաստանում գտնվող հայկական պատմական առասպելական արժեքների խնդիրները, օրինակ՝ Բիբլիական Արարատ սարը,

-Կատարողական արվեստները՝ թատրոնը, երգը, երաժշտությունը, պարը, ավանդազրույցները, էպոսը,

-Ազգային ուտեստները,

-Բնությանը եւ տիեզերքին վերաբերող գիտելիքները եւ սովորույթները,

-Սոցիալական սովորույթները՝ ծեսերը, տոնակատարությունները, ավանդույթները:

-Ավանդական արհեստները՝ գորգագործությունը, քարտաշությունը, ատաղծագործությունը, մեղվաբուծությունը եւ այլն:

-ժամանակակից արվեստի եւ մշակույթի բոլոր ճյուղերի ձեւավորում, հաստատում, որոնք կհամապատասխանեն եւ կգերազանցեն միջազգային ժամանակակից արվեստի ու մշակույթի գանձերի լավագույն նվաճումներին, պահպանելով ազգային ավանդական նորմերը:

– աջակցել ժամանակակից եւ պատմական արվեստի եւ մշակույթի զարգացմանը եւ տարածմանը միջազգային արվեստի եւ մշակույթի ասպարեզում:

-հայ ժամանակակից արվեստը եւ մշակույթը հասցնել կատարելության միջազգային ասպարեզում:

 

Ընտանիքի, կանանց եւ առողջապահության հարցերի հանձնաժողով

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Ընտանիքի, կանանց եւ առողջապահության հարցերի հանձնաժողով

 

Նանձնաժողովի նախագահ` Շուշաննա Սիմոնյան

Հանձնաժողովի անդամներ`

 

Հանձնաժողովի աշխատանքի ուղղություններն են.

Ընտանիքի, կանանց եւ առողջապահության հարցերի հանձնաժողովի գործունեության ընդհանուր դրույթներն են՝

-Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի խնդիրն է առողջապահությանը վերաբերող օրենքների նախագծերի եւ առաջարկությունների նախնական քննարկումը եւ դրանց վերաբերյալ եզրակացությունները, ինչպես նաեւ նման հարցերի ուսումնասիրությունն ու քննարկումը եւ դրանց համապատասխան առաջարկությունների ներկայացումը:

-Հանձնաժողովը գործելու է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության շրջանակներում

-Հանձնաժողովի կողմից ձեւավորված օրենքները պետք է հաշվի առնեն բնակչության առողջապահական առանձնահատկությունները եւ հիմնվեն դրանց վրա:

Հանձնաժողովի գործունեության ոլորտներն են՝

-Հանրային առողջապահության,

-Մոր եւ մանկան առողջապահություն,

-Ծնելիություն,

-Ծերացում,

-Մահացություն,

-Հաշմանդամների առողջապահություն,

-Առողջապահական միջազգային չափորոշիչների հաստատում եւ պահպանում,

-Աշխատավայրում առողջապահական միջազգային չափորոշիչների ապահովում,

-Բանակում առողջապահական միջազգային չափորոշիչների ապահովում,

-Առողջապահության ոլորտի գիտական հետազոտություն եւ զարգացում,

-Առողջապահական կրթական համակարգի ստեղծում եւ զարգացում,

-Բժշկական ավանդույթների, հարաբերությունների եւ մշակությի պահպանում եւ զարգացում, եւ կիրառում,

-Առողջապահական ապահովագրություն,

-Առողջապահական կրթական համակարգի ստեղծում եւ զարգացում:

Երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողով

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողով

Նանձնաժողովի նախագահ` Վաղարշակ Սագերտյանց

Հանձնաժողովի անդամներ`

 

Հանձնաժողովի աշխատանքի ուղղություններն են.

Երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովը խնդիր ունի մշակել ու պատրաստել իրավական օրենսդրական փաթեթներ, որոնք կդառնան երիտասարդների գործունեության, ավանդական հիմքերի, երկրի, պետության եւ հասարակության գործերի, մեր երկիրը, մեր հայրենիքը հզորացնելուն կառուցողական մասնակցություն ունենալու հիմնական դրույթները.

 

Երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովը խնդիր ունի աջակցել ու կազմակերպել՝

-Համահայկական մարզախաղերը Արեմտյան Հայաստանում:

-Միջնահանգային մրցաշարերը Արեւմտյան Հայաստանում:

-Պահպանել եւ զարգացնել հայկական սպորտային պատմական եւ ավանդական մարզաձեւերը:

-Զարգացնել երկրում տարածված մարզաձեւերը:

-Սպորտային ակումբները, մարզահամալիրները:

-Մեծարել,փառաբանել հաղթանակած մարզիկների նվաճումները։

-Արեւմտյան Հայաստանում երիտասարդական ակումբների ստեղծում:

-Երիտասարդական փառատոնների կազմակերում:

-Երիտասարդական բիզնես ենթակառուցվածքների ձեւավորում:

-Երիտասարդության մեջ հայկական ինքնությանը հավատարմության սերմանում՝ հայոց լեզվի, հայ գրականության, հայ մշակույթի, հայկական ավանդույթների միջոցով:

-Սպորտային կրթության զարգացումը երկրում:

-Հուշամրցաշարերի անցկացում:

 

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովին կից ստեղծելու Երիտասարդական Խորհրդարան, որտեղ կկազմակերպվեն կրթության, գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովներ:

-Ստեղծել Երիտասարդական Խորհրդարանի մշակութային կառույցներ, օգնել երիտասարդ առաջատար անհատների ձեւավորմանը:

-Երիտասարդական Խորհրդարանի միջոցով երիտասարդությանը մասնակից դարձնել օրինաստեղծ աշխատանքներին:

 

Երիտասարդների հասարակական – քաղաքական գործունեության ոլորտները`

-արտերկրի հետ կապեր,

-զանգվածային լրատվական միջոցներ, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն, համացանց պահել եւ զարգացնել ազգային գաղափարախոսության շրջանակում:

-պետական աջակցություն երիտասարդ ընտանիքներին:

-ֆինանսական, տնտեսական օգնություն եւ աջակցություն երիտասարդ ընտանիքներին:

-Երիտասարդության հիմնահարցերը, նրանց հուզող խնդիրները հասցնել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներին, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության անդամներին:

Լրատվության հարցերի հանձնաժողով

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Լրատվության հարցերի հանձնաժողով

 

Նանձնաժողովի նախագահ` Տիգրան Հարությունյան

Հանձնաժողովի անդամներ`

 

Հանձնաժողովի աշխատանքի ուղղություններն են.

Հիմնական խնդիրները

 քարոզչական աշխատանքներ,

բացատրական, վերլուծական աշխատանքներ,

լուրերի արխիվացում, վերլուծություն,

պատասխաններ ընդդիմադիրներին, որպես ներուժ ունենալով Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի, Կառավարության եւ Ազգային ժողովի հռչակագրերը, փաստաթղթերը, իրավունքը, պատմությունը:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Հեռուստառադիոհաղորդումների լեզուն:

-Արեւմտյան Հայաստանի Հանրապետության տարածքում հեռարձակվող հեռուստառադիո – հաղորդումների լեզուն հայերենն է: Հեռուստառադիո-ընկերությունները պարտավոր են ապահովել իրենց հաղորդումների լեզվի անաղարտությունը:

-Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող հանրային ռադիոյի եւ հեռուuտատեuության առկայությունը եւ գործունեությունը:

 

-Ուսումնական հաղորդումներ,

-Ուսումնական բնույթի ֆիլմեր, տեսադարաններ,

-Ազգային գաղափարախոսություն, ավանդներ, երիտասարդության, հասարակության ազգային դաստիարակությանը առնչվող ֆիլմեր, սերիալներ, հաղորդումներ:

 

Օտարերկրյա հեռուստառադիո-ընկերությունների ծրագրերի հեռարձակումը

-Օտարերկրյա հեռուստառադիո-ընկերությունների ծրագրերը Արեւմտյան Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են ամբողջությամբ վերահեռարձակվել միջպետական պայմանագրի կամ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կազմած պայմանագրի համաձայն:

Հոգեւոր ոլորտի եւ կրոնի հարցերի հանձնաժողով

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Հոգեւոր ոլորտի եւ կրոնի հարցերի հանձնաժողով

 

Հանձնաժողովի նախագահ` Արմենակ Հարմանդայան

Հանձնաժողովի անդամներ`

  • Բալայան Դավիթ
  • Գրիգորյան Էռնեստ
  • Խինոյեվ Դավիթ
  • Խոսրոեվ Ռազմիկ
  • Ղազանջյան Աշոդ
  • Մելքումյան Սարո
  • Մհերյան Սամվել
  • Մուրադյան Վալերա
  • Նահատակյան Անահիտ
  • Նիկողոսյան Ալվարդ
  • Քալամկերյան Վարդան
  • 1
  • Հարմանդայան Արմենակ
  • Օհանյան Սաիդա

 

Հանձնաժողովի աշխատանքի ուղղություններն են.

Անհատ, կրոն – հասարակություն, կրոն պետություն, կրոն – այլ կրոնական ուղղություններ հարաբերությունների մոդելների մշակման հանձնաժողով:

 

Բնիկ ժողովուրդների եւ ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողով

 

Նանձնաժողովի նախագահ` Դավիթ Խինոյեվ

Հանձնաժողովի անդամներ,

Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերի հանձնաժողով

 

Նանձնաժողովի նախագահ` Վահան Բաբախանյան

Հանձնաժողովի անդամներ,

Վետերանների եւ հաշմանդամների հարցերի հանձնաժողով,

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Վետերանների եւ հաշմանդամների հարցերի հանձնաժողով,

 

Նանձնաժողովի նախագահ` Էդուարդոս Փոլատիդիս

Հանձնաժողովի անդամներ` 

 

Հանձնաժողովի աշխատանքի ուղղություններն են.

 

Ներքին կանոնակարգի եւ աշխատակարգի հանձնաժողով

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Ներքին կանոնակարգի եւ աշխատակարգի հանձնաժողով

 

Նանձնաժողովի նախագահ`  Կոնստանտին Տեր-Հովհաննեսով

 Հանձնաժողովի անդամներ`

 

Հանձնաժողովի աշխատանքի ուղղություններն են.

Այստեղ ընդգրկվում է մեկական պատգամավոր բոլոր հանձնաժողովներից:

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի ներքին կանոնակարգի եւ աշխատակարգի հանձնաժողովը խնդիր ունի՝

Մշակել Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգը:

Իրականացնել կանոնակարգի պահպանման վերահսկողություն:

Յուրաքանչյուր նիստի ընթացքում քննարկվող օրենսդրական նախաձեռնության հետ կապված նյութերը նախապես տրամադրել նիստի մասնակիցներին:

Վերահսկողություն իրականացնել նիստերի ընթացքում՝ ուղղված էթիկայի կանոնների պահպանությանը:

Նիստի հրավիրյալներին տեղյակ պահել արտահերթ նիստերի մասին: