Երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողով

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողով

Նանձնաժողովի նախագահ` Վաղարշակ Սագերտյանց

Հանձնաժողովի անդամներ`

 

Հանձնաժողովի աշխատանքի ուղղություններն են.

Երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովը խնդիր ունի մշակել ու պատրաստել իրավական օրենսդրական փաթեթներ, որոնք կդառնան երիտասարդների գործունեության, ավանդական հիմքերի, երկրի, պետության եւ հասարակության գործերի, մեր երկիրը, մեր հայրենիքը հզորացնելուն կառուցողական մասնակցություն ունենալու հիմնական դրույթները.

 

Երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովը խնդիր ունի աջակցել ու կազմակերպել՝

-Համահայկական մարզախաղերը Արեմտյան Հայաստանում:

-Միջնահանգային մրցաշարերը Արեւմտյան Հայաստանում:

-Պահպանել եւ զարգացնել հայկական սպորտային պատմական եւ ավանդական մարզաձեւերը:

-Զարգացնել երկրում տարածված մարզաձեւերը:

-Սպորտային ակումբները, մարզահամալիրները:

-Մեծարել,փառաբանել հաղթանակած մարզիկների նվաճումները։

-Արեւմտյան Հայաստանում երիտասարդական ակումբների ստեղծում:

-Երիտասարդական փառատոնների կազմակերում:

-Երիտասարդական բիզնես ենթակառուցվածքների ձեւավորում:

-Երիտասարդության մեջ հայկական ինքնությանը հավատարմության սերմանում՝ հայոց լեզվի, հայ գրականության, հայ մշակույթի, հայկական ավանդույթների միջոցով:

-Սպորտային կրթության զարգացումը երկրում:

-Հուշամրցաշարերի անցկացում:

 

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովին կից ստեղծելու Երիտասարդական Խորհրդարան, որտեղ կկազմակերպվեն կրթության, գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովներ:

-Ստեղծել Երիտասարդական Խորհրդարանի մշակութային կառույցներ, օգնել երիտասարդ առաջատար անհատների ձեւավորմանը:

-Երիտասարդական Խորհրդարանի միջոցով երիտասարդությանը մասնակից դարձնել օրինաստեղծ աշխատանքներին:

 

Երիտասարդների հասարակական – քաղաքական գործունեության ոլորտները`

-արտերկրի հետ կապեր,

-զանգվածային լրատվական միջոցներ, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն, համացանց պահել եւ զարգացնել ազգային գաղափարախոսության շրջանակում:

-պետական աջակցություն երիտասարդ ընտանիքներին:

-ֆինանսական, տնտեսական օգնություն եւ աջակցություն երիտասարդ ընտանիքներին:

-Երիտասարդության հիմնահարցերը, նրանց հուզող խնդիրները հասցնել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներին, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության անդամներին:

Թողնել պատասխան

Your email address will not be published.

three × 3 =