Քաղվածք Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի 2-րդ գումարման 1-ին նստաշրջանի նախապատրաստական նիստի արձանագրությունից

Քաղվածք

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման 1-ին նստաշրջանի նախապատրաստական նիստի արձանագրությունից

 Նախապատրաստական նիստ

26 սեպտեմբեր, 2018 թ.,

ժամը 16:00 մինչեւ 19:00 

  1. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման ընտրված 101 պատգամավորներից գրանցվել են 87 պատգամավոր, 32-ը դահլիճում եւ 55-ը ինտերնետ կապով, որը կազմում է 87 տոկոս:

Քվորումն ապահովված է:

        

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման 1-ին նստաշրջանի կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ:

Որոշեցին՝ դրական գնահատել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման 1-ին նստաշրջանի կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքները:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 87, դեմ – 0, ձեռնպահ – 0

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Առաջարկություններ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մշտական հանձնաժողովների վերաբերյալ:

Որոշեցին՝ Հաստատել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մշտական հանձնաժողովների հետեւյալ ցանկը.

  1. Իրավական, օրենսդրական եւ պետական հարցերի մշտական հանձնաժողով:
  2. Պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով:
  3. Միջազգային հարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի մշտական հանձնաժողով:
  4. Հայրենակցական, համայնքային եւ հայրենասիրական հասարակական միությունների մշտական հանձնաժողով:
  5. Ֆինանսական եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով:
  6. Կրթության եւ գիտության հարցերի մշտական հանձնաժողով:
  7. Մշակույթի հարցերի մշտական հանձնաժողով:
  8. Ընտանիքի, կանանց եւ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով:
  9. Երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով:
  10. Լրատվության հարցերի մշտական հանձնաժողով:
  11. Հոգեւոր ոլորտի եւ կրոնի հարցերի մշտական հանձնաժողով:
  12. Բնիկ ժողովուրդների եւ ազգային փոքրամասնությունների հարցերի մշտական հանձնաժողով:
  13. Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերի մշտական հանձնաժողով:
  14. Վետերանների եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով:
  15. Ներքին կանոնակարգի եւ աշխատակարգի մշտական հանձնաժողով:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 87, դեմ – 0, ձեռնպահ – 0

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Քննարկումներ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մշտական հանձնաժողովների անդամների եւ նախագահների, Խորհրդարանի նախագահի, տեղակալների եւ քարտուղարների, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուների վերաբերյալ:

Որոշեցին՝ Հաստատել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մշտական հանձնաժողովների անդամների եւ նախագահների, Խորհրդարանի նախագահի, տեղակալների եւ քարտուղարների, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուների վերաբերյալ առաջարկները: (Թեկնածուների ցուցակը կցվում է)

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 87, դեմ – 0, ձեռնպահ – 0

Որոշումն ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման 1-ին նստաշրջանի օրակարգի նախագծի վերաբերյալ:

Որոշեցին՝ Հաստատել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման 1-ին նստաշրջանի օրակարգի նախագիծը:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 87, դեմ – 0, ձեռնպահ – 0

Որոշումն ընդունված է միաձայն:

 

Արմեն Տեր-Սարգսյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

 

Դիանա Գրիգորյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Քարտուղար

26.09.2018 թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

seven + 8 =