VIDEO – Քաղաքակրթության սկզբունքը դրված է Հայկական լեռնաշխարհի, հայերի միջոցով, լույսի որդիների միջոցով

Սեպտեմբերի 1-ին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի ուղիղ եթերում հեռարձակված «Քննարկում» հաղորդաշարի հյուրերն էին հանրաճանաչ վերլուծաբան Բեդրոս Հաջեանը (Լոս Անջելես, ԱՄՆ) և Արևմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Փաշաբեզյանը:

Համաշխարհային բոլոր` և՛ քաղաքական, և` աստվածաբանական, և՛ մարդկային հարցերի պատասխանը այսօր հայկական իրավունքի մեջ է, այստեղ է ամբողջ աշխարհի պատասխանը, և սա պետք է սերտեն նրանք, ովքեր կարծում են, թե սերտել են: Այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում այս կարծիքը հայտնելով, հանրաճանաչ վերլուծաբան, հեռուստահաղորդավար, աստվածաբան Բեդրոս Հաջեանը (Լոս Անջելես, ԱՄՆ) ասաց նաև, որ Հայաստանում բազմաթիվ ՀԿ-ներ վճարվում են խավարի ուժերի միջոցով, որպեսզի քանդեն հայ ընտանիքը և տարբեր օրենքներ անցկացնեն: «Քաղաքակրթության սկզբունքը դրված է Հայկական լեռնաշխարհի միջոցով, հայերի միջոցով եկած է ադիկա, լույսի միջոցով, լույսի որդիների, որ հայերը եղած են և են, բոլոր աշխարհի պատասխանը հոս է»,- շարունակելով իր խոսքը, ասաց Բեդրոս Հաջեանը և հավելեց, որ հրեաները վերականգնեցին իրենց հայրենիքը 2000 տարի հետո, չասեցին, որ պետք է մոռանանք, և այսօր աշխատում են մնացած տարածքների վրա, եթե մենք չաշխատենք, իրենք բոլորը պետք է առնեն…

Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերությամբ, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։

Noyan Tapan

Թողնել պատասխան

Your email address will not be published.

6 + 15 =