22.04.2019 թ. Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահության եւ Կառավարության համատեղ նիստի օրակարգ

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության եւ Կառավարության համատեղ նիստի հրավեր

Նիստը տեղի կունենա երկուշաբթի,  2204-2019 թ., նիստերի դահլիջում եւ  Skype-ով

Նիստի սկիզբը`
ժամը 22-00-ին, (Հայաստան)
ժամը 21-00-ին, (Ռուսաստան)

ժամը 20-00-ին, (ֆրանսիա)

Continue reading

“Կիրակնօրյա երեկո Յուլիա Գյուլոյանի հետ” ստեղծագործական ծրագիր — 09.04.2019

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Յուլիյա Գյուլյանի “Կիրակնօրյա երեկո Յուլիա Գյուլոյանի հետ” ստեղծագործական ծրագիր հյուրն է  ազգային տարազների հայտնի դիզայներ, մանկավարժ եւ երաժիշտ Արտյեմ Սյունեցին ռ  09.04.2019 թ. .

20.03.2019 թ. – Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահության եւ Կառավարության համատեղ նիստի օրակարգ

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահությանեւ Կառավարության
համատեղ նիստի հրավեր
Նիստը տեղի կունենա չորեքշաբթի,   20-03-2019 թ., նիստերի դահլիջում եւ  Skype-ով

Նիստի սկիզբը`
ժամը 22-00-ին, (Հայաստան)
ժամը 21-00-ին, (Ռուսաստան)

ժամը 20-00-ին, (ֆրանսիա) Continue reading

Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ և ազգային տարազների ցուցադրություն

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Մշակույթի Նախարարությունը՝ ՅՈՒՆԵՍԿՈ-ի միջազգային օրերի 2019 թ. օրացույցի համաձայն՝ հրավիրում է Կոմիտասի 150-ամյա հոբելյանին նվիրված համերգին եւ ազգային տարազների ցուցադրությանը:

Անկրկնելի կատարող Վահան Արծրունին Կոմիտասի 150 -ամյա համերգին հանդես կգա հատուկ հյուր կարգով: Continue reading

“Կիրակնօրյա երեկո Յուլիա Գյուլոյանի հետ” ստեղծագործական ծրագիր – 07.03.2019

“Կիրակնօրյա երեկո Յուլիա Գյուլոյանի հետ” Ստեղծագործական ծրագիր – 07.03.2019

(ռուսերեն լեզվով)

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Յուլիյա Գյուլյանի “Կիրակնօրյա երեկո Յուլիա Գյուլոյանի հետ” ստեղծագործական ծրագիր հյուրն է հայտնի կոմպոզիտոր, երաժիշտ եւ «Հայասա» ռոք խմբի ղեկավար Արթուր Միտինյանը, 07.03.2019 թ.

27.02.2019 թ. Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահության եւ Կառավարության համատեղ նիստի օրակարգ

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) եւ Կառավարության
համատեղ նիստի հրավեր

Նիստը տեղի կունենա շաբաթ,  27-02-2019 թ., նիստերի դահլիջում եւ  Skype-ով

Նիստի սկիզբը`
ժամը 22-00-ին, (Հայաստան)
ժամը 21-00-ին, (Ռուսաստան)

ժամը 19-00-ին, (ֆրանսիա)

Continue reading

«Միայն ու միայն ի նպաստ հայութեան եւ Հայաստանին». «Ռատիօ Եան»ի հիմնադիրներէն՝ Ասպետ Հարմանտայեան

«Արեւելք»ի հարցերուն կը պատասխանէ համացանցային «Ռատիօ Եան»ի  հիմնադիրներէն՝ Ասպետ Հարմանտայեանը:

-Ի՞նչը ձեզի մղեց նման համացանցային ռատիօ մը ստեղծելուն, ի՞նչ էր գլխաւոր նպատակը: Continue reading

Ստանիսլավ Տարասով. Հայաստանի վճռական հայտարարությունները հանգեցրել են նրան, որ Բաքուն կորցրել է դիվանագիտական նախաձեռնողականությունը

Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններն, ընդհանուր առմամբ 16 ժամ բանակցել են: Հայտնի չէ՝ ինչ արդյունք կունենան դրանք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ խոսելով lenta.ru-ում հրապարակված վերլուծության մասին, թե Հայաստանն ու Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբերակ են մշակում:

«Իրավիճակը կտրուկ փոխվել է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից հետո, որ Ղարաբաղն առանձին է, Հայաստանն առանձին է, Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղան և որ Հայաստանը չի կարող բանակցել ԼՂ փոխարեն: Սա նշանակում է, որ բանակցությունների օրակարգը փոխվում է: Սա այն է, ինչ տեղի է ունեցել հրապարակային դաշտում»,- ասաց Տարասովը:

Ըստ քաղաքագետի՝ վճռական քայլերը, վճռական հայտարարությունները հանգեցրել են նրան, որ Բաքուն կորցրել է դիվանագիտական նախաձեռնողականությունը:

Հարցին՝ կա՞ նոր փաստաթուղթ բանակցային սեղանին, Ստանիսլավ Տարասովը պատասխանեց, որ հակամարտության կարգավորման որևէ նոր տարբերակ կամ ծրագիր չկա, «սա հին կոնֆլիկտ է և բոլոր հնարավոր տարբերակները վաղուց մշակված են»:

«Հիբրիդային տարբերակ կար, փաթեթային, փուլային: Բոլոր հարցերը հաշվի էին առնված: Կոնֆլիկտոլոգիայի կանոններով հակամարտության բոլոր կողմերը պետք է մասնակցեն բանակցություններին: Սա է կանոնը: Առանց Ղարաբաղի հնարավոր չէ: Բաքու-Երևան ֆորմատով հակամարտության կարգավորումը օգուտ չի տվել: Այնպես որ, Փաշինյանի հայտարարությունը, որ ինքը պատրաստ է փոխել բանակցային ֆորմատը, շատ տեղին է: Զոհրաբ Մնացականյանը, եթե հիշում եք, հայտարարեց, որ իրենք տարբերակներ են քննարկել, դրանք ներկայացրել ՄԽ-ին: Իսկ նախկինում հակառակն էր, ԵԱՀԿ ՄԽ-ն էր իրենց տարբերակներ առաջարկում:

Այս ֆորմատը՝ ԵԱՀԿ ՄԽ-ի, կողքի է դրված, Կարասինը հենց դրա համար էր եկել Երևան»,- մանրամասնեց Ստանիսլավ Տարասովը:Միաժամանակ նա նշեց, որ կողմերը չեն հրաժարվում ԵԱՀԿ ՄԽ առաքելությունից, պարզապես վերաթարմացնում են ֆորմատը:

«Իրավիճակը կտրուկ փոխվել է: Հայաստանը խաղաղապահներ է ուղարկում Սիրիա: Նրանք գործելու են ՌԴ հովանու ներքո, բայց ամեն դեպքում սա լուրջ քայլ էր, որովհետև ՌԴ-ն քննարկում է անցկացնում Թուրքիայի հետ: Սիրիայում կարող է ստեղծվել խաղաղապահ կորպուս: Ղարաբաղյան հակամարտությունը լուծել երկկողմանի երկխոսության ճանապարհով հնարավոր չէ, այն ստանում է համաշխարհային նշանակություն: Ադրբեջանը լուրջ սխալ արեց՝ մտածելով, որ Արևմուտքը իրենց կօգնի, կաջակցի, այնինչ դա այդպես չեղավ: Ռազմական ճանապարհով հարցը կարգավորելու տարբերակը Ադրբեջանի համար անցյալում է»,- շեշտեց նա:

Հեղինակ Տիգրանուհի Մարտիրոսյան

Tert.am

Տիգրան Փաշաբեզյան. «Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ոլորտում կրկին շրջանառության մեջ դրվող կեղծիքների եւ առկա իրավիճակի մասին»

2011 թ. փետրվարի 4-ին ընդունվել է հռչակագիր Արեւմտյան Հայաստանի կառավարություն կազմելու գործընթաց սկսելու մասին: Սա նշանակում է, որ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների, իսկ ավելի ստույգ հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության, գործընթացը թեւակոխել է նոր փուլ: Ըստ այդմ, սպասելի էր հակառակորդ բոլոր ուժերի (թե ներքին, թե արտաքին) անհանգստությունն ու դիմադրությունը, որի նպատակն է, ինչպես 100 տարի շարունակ, այնպես էլ նոր ժամանակներում՝ կրկին փորձելու խոչընդոտել ու շրջանցել Հայկական Հարցի արդարացի, Continue reading

Հայ ժողովրդի իրավունքների եւ Հայկական Հարցի արդարացի լուծման վերաբերյալ կայացված որոշումների 100-ամյակին ընդառաջ

Հայ ժողովրդի իրավունքների եւ Հայկական Հարցի արդարացի լուծման վերաբերյալ կայացված որոշումների 100-ամյակին ընդառաջ

(Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան)` Կառավարության եւ Ազգային Ժողովի (Խորհրդարանի) համատեղ որոշումը) 

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո պատերազմում հաղթած պետությունները՝ պարտված պետությունների հետ խաղաղության պայմանագիր մշակելու եւ կնքելու նպատակով հրավիրեցին Փարիզի Continue reading