Արցախի սահմանները պետք է միջազգայնորեն ճանաչվեն. «Ֆրանսիա-Արցախ» Բարեկամության շրջանակի նախագահ

Արցախի սահմանները պետք է միջազգայնորեն ճանաչվեն, քանի որ երկրագնդի տարբեր մասերում կան նմանատիպ իրավիճակներ, և մենք չենք կարող թույլ տալ, որ լինեն ձգձվող հակամարտություններ, որոնցով հետաքրքրվում են շատերը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` այս մասին այսօր Խորհրդարանում կայացած հանդիպմանն ասել է «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեն:

Continue reading

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի պատգամավոր Վլադիմիր Քեշաբյանի հանկարծակի մահվան կապակցությամբ

2019 թվականի սեպտեմբերի 10-ին, 65 տարեկան հասակում, հիվանդությունից հետո վախճանվեց Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր, Աբխազիայի հայ համայնքի վառ ներկայացուցիչ Վլադիմիր Քեշաբյանը։

Լինելով Հայ Առաքելական Եկեղեցու հավատարիմ որդի, նա իր նշանակալից ներդրումն է ունեցել Աբխազիայի առաջին հայկական «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցու կառուցման գործում, Գագրա քաղաքում: 2017 թվականին հայ համայնքը նրան վստահեց «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցու Խաչքավորի պատվավոր պարտականությունը:

14 տարի աշխատել է ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերում,

Continue reading

Ուղիղ 64 տարի առաջ այս օրը Թուրքիայում կոտորում եւ թալանում էին հայերին եւ հույներին (ֆոտո)

Ուղիղ 64 տարի առաջ` 1955-ի սեպտեմբերի 6-7-ը, Ստամբուլում եւ Իզմիրում կազմակերպված կոտորում էին, թալանում եւ բռնաբարում հայերին եւ հույներին: Իսկ իշխանությունները որեւէ կերպ չէին միջամտում:

Հիշյալ դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թուրք խուժանի զանգվածային ջարդարարությունը եւ թալանը լավ կազմակերպված էր, իսկ թուրքական իշխանությունը աչք փակեց դրա վրա` թողնելով, որ մարդասպանները Ստամբուլը «մաքրեն» ազգային փոքրամասնություններից` հույներից եւ հայերից: Continue reading

Այս եզդին հարյուրամյակ առաջ ապաստան տվեց հայերին ու փրկեց 20,000 քրիստոնյաների. ով էր նա և ինչու արեց դա

1915-ին երիտթուրքերը քարոզարշավ սկսեցին Միջագետքում ոչ մահմեդական ժողովուրդների ոչնչացման վերաբերյալ: Փաստացիորեն դա 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, որի արդյունքում տուժեցին ոչ միայն հայերը, այլև եզդիները, ասորիները, հույները: Ընդհանուր ցավն ու փոխադարձ համերաշխությունը ընկերության ստեղծման համար հիմք դրեց եզդիների ու Մերձավոր Արևելքի քրիստոնյաների միջև: Continue reading

Անցյալին առերեսվելու համար 1955թ. սեպտեմբերի 6-7-ի դեպքերի առնչությամբ Թուրքիայի խորհրդարանում թող ուսումնասիրող հանձնաժողով ստեղծվի». Կարո Փայլան

Թուրքիայի հայ պատգամավոր Կարո Փայլանը դիմել է խորհրդարանին 1955թ. սեպտեմբերի 6-7-ին Ստամբուլում տեղի ունեցած հույների և հայերի սպանություններն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու, մեղավորներին պատժելու և տուժած անձանց և կառույցներին փոխհատուցում տրամադրելու առաջարկով: Այս մասին Կարո Փայլանը հրապարակում է կատարել իր թվիթերյան էջում՝ կիսվելով նաև այդ դեպքերի մասին bianet.org-ի հրապարակած նյութով:. Continue reading

Հին քաղաքներին նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2-րդ միջազգային համաժողովին հայկական պատվիրակության մասնակցության մասին (14-17 օգոսոս 2019 թ․)

ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության հովանու ներքո, 2019 թվականի օգոստոսի 14-ից 17-ը, Ռյազանում, տեղի ունեցավ 2-րդ միջազգային համաժողովը նվիրված աշխարհի Հին քաղաքներին, ավելի քան 500 տարեկան։

Համաժողովին մասնակցում էին 500 պատվիրակներ եւ 1500 հյուրեր աշխարհի 55 հին քաղաքներից `35 երկրներից` Ռուսաստան, Հայաստան, Չինաստան, Հնդկաստան, Ճապոնիա, Հունաստան, Կիպրոս, Իտալիա, Ֆրանսիա, Իսպանիա, Գերմանիա, Վրաստան, Բելառուս, Աբխազիա, Հունգարիա, Բուլղարիա Եգիպտոս, Ալժիր, Իրան, Իրաք, Սիրիա, Լիբանան,

Continue reading

«Քննարկում» հաղորդաշարի հյուրերն են Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պատասխանատուները

 

2019 թ․ սեպտեմբերի 4-ին «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում  հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի հյուրերն են Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պատասխանատուները, որոնք պատասխանեցին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Գայանե Առաքելյանի բարձրացրած հարցերին։ 

«Քննարկում» հաղորդաշարի հյուրերն են`

1)  Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան)  վարչապետ Տիգրան Փաշաբեզյանը,

2) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության(Հայաստան) Մշակույթի նախարար Յուլիա Գյուլոյանը,  Continue reading

04.09.2019 թ. Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահության եւ Կառավարության համատեղ նիստի օրակարգ

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության եւ Կառավարության
համատեղ նիստի հրավեր
Նիստը տեղի կունենա չորեքշաբթի,    04-09-2019 թ.  Skype-ով

Նիստի սկիզբը`
ժամը 22-00-ին, (Հայաստան)
ժամը 21-00-ին, (Ռուսաստան)

ժամը 20-00-ին, (ֆրանսիա) Continue reading

Հարգանքի տուրք Զորավար Անդրանիկի շիրիմին ու հիշատակին

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պաշտոնական պատվիրակությունը՝ պաշտոնյաները, պատգամավորներն ու Արեւմտյան Հայաստանի քաղաքացիները, Հանրապետության Նախագահ Ռադիկ Խամոյանի գլխավորությամբ 2019 թ. օգոստոսի 31-ին այցելեց Եռաբլուրի պանթեոնում անթեղված զորավարի շիրիմին, հիշատակի տուրք մատուցելով՝ մեծ հային, մեծ քաղաքացուն, մեծ մարդասերին եւ հիրավի համաժողովրդական հիացմունքի, սիրո եւ հարգանքի արժանացած մեծ հայդուկին՝ Զորավար Անդրանիկին։

Հավերժ փառք Հայրենիքի տեր ու պաշտպան Զորավարին ու նրա գործին; Continue reading

Ինչ-որ բան է փոխվել. Արցախը Հայաստան է եւ վերջ արտահայտության հեղինակը դարձել է Արցախի հերոս

Այսօր Արցախի նախագահ Բակո Սահակյանը հետմահու «Արցախի հերոսի» կոչում է շնորհել Լեոնիդ Ազգալդյանին ու Վլադիմիր Բալայանին պաշտպանության կազմակերպման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար: Continue reading