Արցախի սահմանները պետք է միջազգայնորեն ճանաչվեն. «Ֆրանսիա-Արցախ» Բարեկամության շրջանակի նախագահ

Արցախի սահմանները պետք է միջազգայնորեն ճանաչվեն, քանի որ երկրագնդի տարբեր մասերում կան նմանատիպ իրավիճակներ, և մենք չենք կարող թույլ տալ, որ լինեն ձգձվող հակամարտություններ, որոնցով հետաքրքրվում են շատերը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` այս մասին այսօր Խորհրդարանում կայացած հանդիպմանն ասել է «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեն:

Նրա խոսքով` աշխարհում կան տարբեր երկրներ, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի Արցախը վերադառնա խորհրդային միության կողմից որոշված սահմաններից ներս:
«Այդ հեռանկարը, կարծում եմ, անհնար է: Բավական է այցելել Արցախ` համոզվելու համար, որ այստեղ ամնե ինչ վկայում է հայերի վաղեմի բնակության մասին: Սա մեզ համար ազատության խնդիր է, և մեր հնարավորությունների շրջանակներում մենք տանելու ենք աշխատանքներ` Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը նույնացնելու մեր դիրքորոշմանը»,- նշել է Գի Տեսիեն:

Թողնել պատասխան

Your email address will not be published.

16 − 9 =