04.09.2019 թ. Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահության եւ Կառավարության համատեղ նիստի օրակարգ

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության եւ Կառավարության
համատեղ նիստի հրավեր
Նիստը տեղի կունենա չորեքշաբթի,    04-09-2019 թ.  Skype-ով

Նիստի սկիզբը`
ժամը 22-00-ին, (Հայաստան)
ժամը 21-00-ին, (Ռուսաստան)

ժամը 20-00-ին, (ֆրանսիա)

ժամը 10-00-ին (Լոս Անջելես, ԱՄՆ)

Հարգելի գործընկերներ, հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության եւ Կառավարության համատեղ նիստին:

Նիստի օրակարգ

1) ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հնագույն քաղաքների» 2-րդ վեհաժողովում՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների մասնակցության եւ աշխատանքների արդյունքների մասին:

2) ՀՀ-ում եւ Արցախում ազատամարտիկների համար առողջապահական եւ բարեգործական ծրագրի 2-րդ փուլի աշխատանքների արդյունքների վերաբերյալ:

3) Հյուսիսային Կիպրոսի բռնազավթման 45-րդ տարելիցի կապակցությամբ համատեղ հայտարարության վերաբերյալ, որը նախաձեռնել են Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի)  հույն, հայ եւ ասորի պատգամավորները։

4) Այլ հարցեր:

Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը:

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահ`
Արմեն Տեր-Սարգսյան

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի քարտուղար`
Դիանա Գրիգորյան

03.09.2019 թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

fourteen − thirteen =