01.02.2017 թ. Արեւմտեան Հայաստանի Խորհրդարանի Նախագահության ընդլայնված նիստի օրակարգ

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության ընդլայնված նիստի հրավեր

Նիստը տեղի կունենա չորեքշաբթի օրը, 01-02-2017 թվականին, Skype-ով

Նիստի սկիզբը`
ժամը 22-00-ին, (Հայաստան)
ժամը 21-00-ին, (Ռուսաստան)
ժամը 19-00-ին, (ֆրանսիա)

ժամը 11-00-ին (Լոս Անժելոս, ԱՄՆ)

Հարգելի գործընկերներ, հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության ընդլայնված  նիստին:

Նիստի օրակարգ

  1. «Խնուս» մշակութային հիմնադրամի կողմից 2017 թ. փետրվար ամսին Մոսկվայում եւ Ռուսաստանի այլ հայաբնակ քաղաքներում Արեւմտյան Հայաստանի մասին «Տունդարձի ճամփան» ֆիլմի ցուցադրության եւ «Այբ Քե» ժողովածուի շնորհանդեսի միջոցառումների վերաբերյալ:
  2. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Հոգեւոր ոլորտի եւ կրոնի հարցերի մշտական հանձնաժողովի կողմից 2017 թ. մարտ ամսին Երեւանում կազմակերպվող «Այլակրոն հայերը» թեմայով Խորհրդաժողով – կլոր սեղանի միջոցառման վերաբերյալ, որպես այս թեմայով ծրագրված աշխատանքների երկրորդ փուլ:
  3. Տարբեր հարցեր:

Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը:

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահ`
Արմեն Տեր-Սարգսյան

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի քարտուղար`
Դիանա Գրիգորյան

31.01.2017թ.

Արեւմտեան Հայաստանի թիմը բաց կը թողնի ConIFA-ի հովանու ներքոյ անցկացուող 2017թ. Եւրոպայի ֆուտբոլի առաջնութիւնը Հիւսիսային Կիպրոսի  թուրքերու դիրքորոշման պատճառով

Արեւմտէան Հայաստանի Ֆութպոլի Ազգային Հաւաքականը չի մասնակցիր Եւրոպայի ախոյանութէանը, որ տեղի պիտի ունենայ Յունիս 2017-ին Հիւսիսային Կիպրոսի /թուրքերու կ’ողմէ գրաւուած 1974-են ի վեր/ տարածքի վրայ, կազմակերպութէամբ միջազգային չի ճանցուած երկիրներու միացէալ կազմակերպութէան ConLFA:

Հիւսիսային Կիպրոսի /թուրքերու կ’ողմէ գրաւուած 1974-են ի վեր/ թուրք ներկայցուցիչները յայտարարեցին, որ չեն կրնար ապահովել Արեւմտէան Հայաստանի Ֆութպոլի Ազգային Հաւաքականի անվտանգութիւնը, մարզանքը խառնելով քաղաքականութէան, փորձելով ճնշում բանեցնել ընդհանրապէս խաղացողներու եւ խաղացողներու միջոցով մեր հայրենակիցներու ու լրատուական ցանցերու վրայ:

Կը յիշեցնենք Հիւսիսային Կիպրոսի /թուրքերու կ’ողմէ գրաւուած 1974-են ի վեր/ թուրք ներկայացուցիչներուն, որ  միջազգային լրատուական ցանցերուն վրայ ձեր այս ճնշումը էական արդիւնք չի գրանցելու, քանի որ մեր կամքը հաստատուն է, մեր Բնօրրան Հայրենիքի` Հայկական Լեռնաշխարհի պէս կայտառ ու տոկուն:

20.01.2017 թ. Արեւմտեան Հայաստանի Խորհրդարանի Նախագահության ընդլայնված նիստի օրակարգ

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության ընդլայնված նիստի հրավեր

Նիստը տեղի կունենա ուրբաթ օրը, 20-01-2017 թվականին, Skype-ով

Նիստի սկիզբը`
ժամը 22-00-ին, (Հայաստան)
ժամը 21-00-ին, (Ռուսաստան)
ժամը 19-00-ին, (ֆրանսիա)

ժամը 11-00-ին (Լոս Անժելոս, ԱՄՆ)

Հարգելի գործընկերներ, հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության ընդլայնված  նիստին:

Նիստի օրակարգ

  1. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Արտաքին Գործերի Նախարարություն եւ Նախարարի գործունեության վերաբերյալ:
  2. Տարբեր հարցեր:

Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը:

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահ`
Արմեն Տեր-Սարգսյան

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի քարտուղար`
Դիանա Գրիգորյան

19.01.2017թ.

ԱՀՀ Նախագահի ուղերձը Հայաստան պետության անկախության «դե ֆակտո» ճանաչման 93-րդ տարեդարձի առթիվ – 19.01.2017 թ.

Հայտարարություն
Հայաստան պետության անկախության «դե ֆակտո» ճանաչման մասին

Հայկական պահանջների ու իրավունքների խնդիրները ներկայացվել, քննարկվել եւ դրանց վերաբերյալ որոշումներ ընդունվել են Փարիզի (Վերսալի) Խաղաղության վեհաժողովում, այդ թվում՝ Հայաստան պետության «դե ֆակտո» եւ «դե յուրե» ճանաչումների վերաբերյալ: Այս տարի նշում ենք այդ որոշումների ընդունման, ինչպես նաեւ Հայաստան պետության անկախության ճանաչման 97-ամյակը: Այդ որոշումները տեղ են գտել նաեւ Սեւրի Խաղաղության պայմանագրում (88-րդ եւ 92-րդ հոդվածներ) եւ ԱՄՆ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռում:

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո պատերազմում հաղթած պետությունները՝ պարտված պետությունների հետ խաղաղության պայմանագիր մշակելու եւ կնքելու նպատակով հրավիրեցին Փարիզի (Վերսալի) Խաղաղության վեհաժողովը, որն ընդհատումներով տեղի ունեցավ 1919 թ. հունվարի 18-ից մինչեւ 1920 թ. հունվարի 21-ը: Վեհաժողովին մասնակցում էին Մեծ Բրիտանիայի եւ նրա դոմինիոնների, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Ճապոնիայի, Բելգիայի, Բրազիլիայի, Չինաստանի, Կուբայի, Հունաստանի, Լեհաստանի, Չեխոսլովակիայի, Սերբերի, հորվաթների եւ սլովենների թագավորության, Նիկարագուայի, Ռումինիայի, Հեջազի, Գվատեմալայի, Պանամայի, Հայիթիի եւ Լիբիայի ներկայացուցիչները։ Խաղաղության հիմնական պայմանները ձեւակերպում Էին Ֆրանսիայի պրեմիեր մինիստր Կլեմանսոն, Մեծ Բրիտանիայի պրեմիեր մինիստր Լլոյդ Ջորջը եւ ԱՄՆ-ի պրեզիդենտ Վիլսոնը։

1919 թվականի փետրվարին Փարիզում գտնվող հայկական երկու պատվիրակությունները՝ Արեւմտյան Հայաստանի հայության կողմից Հայկական Ազգային պատվիրակությունը Պողոս Նուբարի գլխավորությամբ եւ Հայկական Հանրապետության պատվիրակությունը Ավետիս Ահարոնյանի, ներկայացան դաշնակիցներին՝ խնդրելով ճանաչել հայերի ազգային պահանջները։ Ֆրանսիայի արտաքին գործերի մինիստր Ս․ Պիշոնը հայ պատվիրակներին առաջարկեց հուշագիր պատրաստել։ 1919 թվականի փետրվարի 12-ին ներկայացվեց «Հայկական պահանջների հուշագիր» հետեւյալ բովանդակությամբ: Հայկական անկախ պետության ճանաչում՝ հայկական 7 նահանգների, Կիլիկիայի եւ Կովկասի Հայկական Հանրապետության հողամասերի միացումով։

1920 թվականի հունվարի 19-ին վեհաժողով հրավիրվեցին հայկական երկու պատվիրակությունների ղեկավարները՝ Պողոս Նուբարը եւ Ավետիս Ահարոնյանը, որտեղ նրանց տեղեկացրին, որ Փարիզի Խաղաղության վեհաժողովի որոշումով «դե ֆակտո» ճանաչում է հայկական պետության անկախությունը: Անկախության ճանաչումը ձեւակերպված էր այսպես.
1/ Դաշնակիցների Գերագուն Խորհուրդը հայտարարությամբ տեղեկացնում է, որ ճանաչում է Հայկական պետության կառավարությունը, որպես փաստացի կառավարություն,
2/ որոշված է, որ ճանաչումը չի կանխորոշում Հայկական պետության սահմանների հարցը:

Դյուրին է նկատել, որ հայկական պահանջների եւ իրավունքների մասով հետեւողականորեն 1920 թ. ընթացքում՝ Փարիզի Խաղաղության վեհաժողովում եւ Սան Ռեմոյի Կոնֆերանսում (Հաղթող տերությունների Գերագույն խորհրդի նիստը 1920 թ. ապրիլի 19-26-ը) ընդունվեցին որոշումներ, որոնք հետագայում տեղ գտան ինչպես Սեւրի Խաղաղության պայմանագրում, այնպես էլ ԱՄՆ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռում եւ այլ որոշումներում, որպես Հայաստան պետության վերաբերյալ կայացված որոշումներ, այդ թվում՝ Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդի կողմից Հայաստան պետության «դե յուրե» ճանաչումը 1920 թ. մայիս 11-ին:

Այդ իրավունքները պաշտպանելու եւ հաստատելու համար 2004-ին Շուշիում ստեղծվեց Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը, որն աշխատանքներ ձեռնակեց ՄԱԿ-ի Բնիկ ժողովուրդների իրավունքների ձեւաչափում եւ իրականում ինքն է նախաձեռնողը Արեւմտյան Հայաստանի Հայերի ինքնության եւ քաղաքացիության համակարգի ձեւավորման: Հետագա աշխատանքների եւ ընդունված իրավական քաղաքական որոշումների ու հռչակագրերի հիման վրա են ձեւավորվել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պետականության հիմքերը. Արեւմտյան Հայաստանի Կառավարության՝ հռչակված 2011թ.-ին, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) եւ Նախագահական համակարգի՝ ձեւավորված 2013-2014 թթ.-ին:

Ուստի, կարծում ենք, որ Մերձավոր Արեւելքում կայուն խաղաղություն հաստատելու պայմաններից են, ինչպես Սեւրի Խաղաղության պայմանագրի վավերացումը մասնակից պետությունների կողմից եւ դրա հոդվածների պահանջների իրագործումը, այնպես էլ Հայաստան պետության վերաբերյալ կայացված բոլոր այլ որոշումների իրականացումը կյանքում:

Արմենակ Աբրահամյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ

Տիգրան Փաշաբեզյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ

Արմեն Տեր-Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի /Խորհրդարանի/ Նախագահ

19.01.2017 թ.

«Մենք պատրաստ ենք պահանջված տեղում ներկա լինել և պաշտպանել հայության իրավունքները»

Հունվարի 18-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ ասուլիս՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա` հունվարի 19-ի առթիվ ԱՀՀ Նախագահ Արմենակ Աբրահամյանի եւ ԱՀՀ  Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի մասնակցությամբ։

Թեման` «Հայաստան պետության անկախության «դե ֆակտո» ճանաչումը 1920 թ. հունվարի 19-ին, Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից»:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա` հունվարի 19-ի առթիվ ԱՀՀ պետական կառույցների պատասխանատուների ասուլիս

Հունվարի 18-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ ասուլիս՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա` հունվարի 19-ի առթիվ ԱՀՀ պետական կառույցների պատասխանատուների մասնակցությամբ։

Բանախոսներ՝

Արմենակ Աբրահամյան – Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ, (Skype-ով),
Տիգրան Փաշաբեզյան – Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ,

Թեման` «Հայաստան պետության անկախության «դե ֆակտո» ճանաչումը 1920 թ. հունվարի 19-ին, Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից»:

Հայության մի մասը հունվարի 19-ին նշելու է Արևմտյան Հայաստանի Հանրապետության` (ԱՀՀ) որպես Հայաստան պետության անկախության «դե ֆակտո» ճանաչման 97-րդ ամյակը: Ինչպես հունվարի 18-ին կայացած ասուլիսի ընթացքում տեղեկացրեց  ԱՀՀ նախագահ Արմենակ Աբրահամյանը, այս կապակցությամբ տոնական միջոցառումներ են անցկացվելու Ռուսաստանում և Ֆրանսիայում:

Ըստ նրա` այսօր աշխարհի հայությունն ապրում է այնպիսի պայմաններում, երբ որոշ քաղաքական ուժեր ամեն ինչ անում են, որպեսզի հայ ժողովրդին արհեստականորեն շեղեն սեփական երկրի նկատմամբ ունեցած իրավունքներից:

Ա. Աբրահամյանը, մեջբերելով ժամանակին Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հետևյալ խոսքերը. «Սա Հայաստան է և վերջ», ընդգծեց, որ նա այն ժամանակ խոսում էր Հայաստան պետության մասին` չտարանջատելով Արցախը և Արևմտյան Հայաստանն Արևելյան Հայաստանից:

Նա հիշեցրեց, որ 1920 թվականի հունվարի19-ին Փարիզի Վեհաժողովի ժամանակ Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդը ճանաչելով Հայաստան պետության անկախությունը` այդպիսով հիմք դնեց հաջորդ բոլոր համապատասխան ճանաչումների, դաշնագրերի և իրավական վճիռների համար:
Արևմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի խոսքերով` հայության իրավունքներն ամբողջական են, իսկ դրանց սկիզբը նախանշվել է 1920 թվականի հունվարի 19-ին` Հայաստան պետության ճանաչմամբ:
«Մեր խնդիրն է այս իրավունքները և միջազգային որոշումները պաշտպանել ու դրանք տանել դեպի իրականացում` հաստատելով կյանքում»,- նշեց Տ. Փաշաբեզյանը` հավելելով, որ հենց այդ նպատակով 2014 թվականի դեկտեմբերի 17-ին Շուշիում ստեղծվել է Արևմտյան Հայաստանի Ազգային խորհուրդը, որը մինչ օրս հատուկ աշխատանքներ է իրականացնում ՄԱԿ-ի բնիկ ժողովուրդների փորձագիտական մեխանիզմի շրջանակներում:
Նրա փոխանցմամբ` 2013-14 թվականների դեկտեմբեր-հունվար ամիսներին իրականացվել են նաև այլ աշխատանքներ, մասնավորապես, ձևավորվել է ԱՀ-ի Ազգային ժողովը և ստեղծվել է նախագահական համակարգը, որի շրջանակներում ընտրվել է ԱՀՀ նախագահ:
Տ. Փաշաբեզյանի գնահատմամբ` կատարված աշխատանքները երբևէ ինքնանպատակ չեն եղել, այլ ունեն հատուկ իրավաչափ ծրագրային հենք ու նպատակաուղղվածություն:
«2004 թվականից իրականացվող աշխատանքների գլխավոր նպատակն է հատուկ ժամանակի մեջ ներկա լինելու և պաշտպանելու արևմտահայության իրավունքները. Եթե պատմական հնարավորությունները և իրողությունները թույլ տան դա լավագույն ձևով իրականացնել, ապա մենք պատրաստ ենք պահանջված տեղում ներկա լինել և պաշտպանել հայության իրավունքները»,- ասաց նա` ընդգծելով, որ եթե դա ներկայիս սերունդին չհաջողվի անել, ապա կատարված աշխատաքների հիման վրա ստեղծված լիարժեք իրավաչափ հենքը թույլ կտա ապագա սերունդներին զբաղվել հայության իրավունքների պաշտպանությամբ:
ԱՀՀ վարչապետի համոզմամբ` Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները նախանշում են, որ մոտենում է այն ժամանակը, երբ Մերձավոր Արևելքի մինչ օրս իրենց իրավունքները չստացած շատ ժողովուրդներ, այդ թվում նաև հայերն այսօր ստանան դրանք:
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»

18.01.2017 թ. Արեւմտեան Հայաստանի Խորհրդարանի Նախագահության ընդլայնված նիստի օրակարգ

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության ընդլայնված նիստի հրավեր

Նիստը տեղի կունենա չորեքշաբթի օրը, 18-01-2017 թվականին, Skype-ով

Նիստի սկիզբը`
ժամը 22-00-ին, (Հայաստան)
ժամը 21-00-ին, (Ռուսաստան)
ժամը 19-00-ին, (ֆրանսիա)
ժամը 11-00-ին (Լոս Անժելոս, ԱՄՆ)

Հարգելի գործընկերներ, հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության ընդլայնված նիստին:

Նիստի օրակարգ

1) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա` հունվարի 19-ի առթիվ: (Հայաստան պետության անկախության «դե ֆակտո» ճանաչումը 1920 թ. հունվարի 19-ին, Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից:)
Զեկուցողներ՝ Արմենակ Աբրահամյան, Տիգրան Փաշաբեզյան:

2) Տարբեր հարցեր:

Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը:

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահ`
Արմեն Տեր -Սարգսյան

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի քարտուղար`
Դիանա Գրիգորյան
17.01.2017թ.

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության զինանշանը *** Coat of Western Armenia

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական դրոշը *** Flag of Western Armenia