Կիլիկիայի Հայերի Ազգային Խորհրդի Հռչակագիրը

Կիլիկիայի Հայերի Ազգային Խորհրդի Հռչակագիրը

 Նախաբան

Դեռեւս Հայկեան Արամի իշխանութեան տարիներին Կիլիկիայի հիւսիսային հատուածը մտնում էր Հայքի Կազմի մէջ:

Մ. թ. այ. 1-ին դարում Սելեւկեան թագաւորութեան աւագանին Հայոց արքայից արքայ Տիգրան Մեծին հրաւիրեց զբաղեցնելու Անտիոքի գահը, որին պատկանում էր նաեւ Դաշտային Կիլիկիան:

395 թ.-ին Հռոմէական կայսրութեան բաժանումից յետոյ, Կիլիկիան ընդգրկուեց Արեւելեան Հռոմէական կայսրութեան (Բիւզանդիայ) կազմում, որից յետոյ մի շարք հայկական ազնուական տոհմերի ներկայացուցիչներ տեղափոխուեցին Բիւզանդիայ` զբաղեցնելով այնտեղ բարձր զինուորական եւ պալատական պաշտօններ:

7-րդ դարում Կիլիկիան ընկաւ արաբական իշխանութեան տակ եւ մտաւ Ռաշիդեան խալիֆայութեան կազմի մէջ, սակայն 965 թ.-ին Բիւզանդիայի հայկական-մակեդոնական արքայատոհմի ներկայացուցիչների ջանքերով ազատագրուեց, որին հետեւեց հայերի նոր տեղափոխութիւնը դէպի Կիլիկիայ:

Մեծ Հայքի նուաճումը սելջուկ-թուրքերի կողմից առաջ բերեց մի քանի նոր, հզօր գաղթերի ալիք դէպի Կիլիկիայ խնդիր ունենալով վերականգնելու հայկական պետականութիւնը հայկական աշխարհի վերջին հողակտորում` Կիլիկիայում:

1080 թ.-ին Ռուբեն իշխանը համախմբեց հայազգի իշխաններին եւ  դրեց Կիլիկիայի Հայկական իշխանապետութեան հիմքերը:

1198 թուականի յունուարի 6-ին` Սուրբ Ծննդեան օրը Կիլիկիայի իշխան Լեւոն 2-րդը Գերմանական ազգի Հռոմէական Սրբազան Կայսրութեան կայսր Ֆրիդրիխ 1-ին Շիկամօրուսի (Բարբարոսսայ), Ֆրանսիայի թագաւոր Ֆիլիպ 2-րդ Օգոստոսի, Անգլիայի թագաւոր Ռիչարդ 1-ին Առիւծասիրտի, ինչպէս նաեւ Հռոմի Պապ Ցելեստին 3-րդի եւ Բիւզանդիայի կայսր Ալեքսիոս 3-րդի համաձայնութեամբ հռչակուեց որպէս Հայոց թագաւոր Լեւոն 1-ին:

Միջազգային հանրութեան կողմից բոլոր օրէնքներով ճանաչուած (պետութեան ճանաչումը զարմանալիօրէն անթերի է դիտւում նոյնիսկ այսօրուայ գործող միջազգային իրաւունքի տեսակէտից): Կիլիկեան Հայաստանի պետականութիւնը վերացուել է 1375 թ.-ին արտաքին ագրեսիայի արդիւնքում` երբ հարեւան Եգիպտոսի (մամլուքների) Սուլթանութիւնը օգտուելով իր համար նպաստաւոր միջազգային քաղաքական իրադրութիւնից (մասնաւորապէս` անգլո-ֆրանսիական 100-ամեայ պատերազմ) բռնի ներխուժեց եւ օկուպացրեց երկրի տարածքը` վերացնելով անկախ պետականութիւնը:

Սրան հետեւել է մի քանի փուլերով շարունակական արտագաղթը դէպի Կիպրոս, Յունասատան, Իտալիայ, Ֆրանսիայ եւ այլ երկրներ, որտեղից էլ աշխարհի այլ երկրներ: Արտագաղթի վերջին մեծ ալիքը գրանցուել է Հայոց Մեծ Եղեռնի հետեւանքում:

Այնուամենայնիւ այսօր Կիլիկեան Հայաստանում շարունակում են բնակուել մեծ թուով բացայայտ եւ ծպտեալ հայեր, որոնց, ինչպէս նաեւ աշխարհասփիւռ կիլիկիահայերի իրաւունքն է վերականգնել ներքօշարադրեալ յօդուածներում առկայ դրոյթները:

Յօդուած 1. Կիլիկիայի հայերը ինչպէս Կիլիկիայում, այնպէս էլ Արեւմտեան Հայաստանում եւ տարածաշրջանում բնիկներ եւ ըստ այդմ օգտւում են բնիկներին վերապահուած միջազգային եւ ներպետական բոլոր իրաւուքններից, այդ թւում Մակ-ի 2007 թ. սեպտեմբերի 13-ի Բնիկ ժողովուրդների մասին հռչակագրի դրոյթներից ու սկզբունքներից,

Յօդուած 2. Կիլիկիայի հայերը ինչպէս Կիլիկիայում եւ տարածաշրջանում որպէս բնիկ ժողովուրդ, ունեն պատմական, ծագումնաբանական, մշակութային, քաղաքակրթական, պետականաստեղծ անժխտելի, անբեկանելի եւ անժամանցելի իրաւունքներ Կիլիկիայի նկատմամբ, այդ թւում 1920 թ. օգոստոսի 4-ի Կիլիկիայի Անկախութեան հռչակման հետ կապուած,

Յօդուած 3. Կիլիկիայի հայերը Կիլիկիայում եւ տարածաշրջանում որպէս բնիկ ժողովուրդ, ունեն պատմական, ծագումնաբանական, մշակութային, քաղաքակրթական, պետականաստեղծ անժխտելի, անբեկանելի եւ անժամանցելի իրաւունքներ Կիլիկիայի նկատմամբ, այդ թւում Կիլիկիայի հայկական թագաւորութեան իրաւունքների հետ կապուած,

Յօդուած 4. Կիլիկիայի հայերը իրենց բնիկութեան տարածքի վրայ իրենց պետականութիւնը վերականգնելու իրաւունք ունեն` համապատասխան միջազգային եւ ներպետական իրաւունքի, ինչպէս նաեւ համապատասխան Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքների պաշտպանութեան իրաւական-քաղաքական միասնական փաթեթի, այդ թւում ընդունելով եւ վերահաստատելով Կիլիկիայի մշտական, զինուած դրական չէզոքութեան որոշումը:

Այս յօդուածները հիմնաւորուած են.

Հայկական Հարցի վերաբերեալ իրաւական-քաղաքական փաթեթով,

ըստ որի

Հայկական Հարցի սկզբնաւորումից` 1878-ից ի վեր, ճիշտ է այն արդարացի լուծման տակաւին չի յանգել, սակայն նոյն այդ գործընթացի արդիւնքում` Միջազգային ընկերակցութեան կամքից անկախ, ձեւաւորուել է Հայկական Հարցի արդարացի լուծման եւ Հայ-թուրքական յարաբերութիւնների խաղաղ, քաղաքակիրթ, արդիւնաւէտ եւ վերջնական կարգաւորման իրաւական-քաղաքական պատկառելի փաթեթ:

Նշենք դրանք.

-1878 թ. փետրուարի 19-ին (մարտի 3-ին) Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրուած Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ յօդուածում նշուած էր. «Նկատի ունենալով այն, որ ռուսական զօրքերի դուրս բերումը նրանց կողմից գրաւուած Հայաստանի` Թուրքիային վերադարձուելիք վայրերից կարող է առիթ տալ բախումների եւ բարդութիւնների, որոնք երկու պետութիւնների բարի յարաբերութիւնների վրայ կ’ունենան վնասակար ազդեցութիւն, Բարձր դուռը պարտաւորւում էր անյապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից յարուցուող բարելաւումներ ու բարենորոգութիւններ, եւ ապահովել հայերի անվտանգութիւնը քրդերից ու չերքեզներից»:

Բարեփոխումների ընթացքը վերահսկելու էր Ռուսաստանը:

-1878 թ. յուլիսի 4-6-ը Բեռլինի կոնգրէսի (յունիսի 13 – յուլիսի 13) 61-րդ յօդուածով` «Բարձր դուռը, յանձն էր առնում հայաբնակ վայրերում անյապաղ իրագործել տեղական պահանջներից բխող բարեփոխումներ ու բարենորոգումներ եւ ապահովել հայերի անվտանգութիւնը քրդերից ու չերքեզներից: Այդ նպատակով ձեռնարկուած միջոցառումների մասին նա պարտաւոր էր պարբերաբար հաղորդել պետութիւններին, որոնք պէտք է հսկեն դրանց գործադրութիւնը»:

61-րդ յօդուածը Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ յօդուածի հակադարձումն էր, բովանդակութեամբ ամբողջովին շրջուած տարբերակը, որով ժամանակի բրիտանական քաղաքական վերնախաւը, լորդ Շերբրուկի պատկերաւոր արտայայտութեամբ, Թուրքիայի քրիստոնեաների համար «Փակում­էր դժոխքից դուրս գալու ելքը»:

-1895 թ. մայիսին Կ. Պոլսում Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի դեսպանները թուրքական կառավարութեանը ներկայացրին «Մայիսեան բարենորոգումների» ծրագիրը, որով նախատեսւում էր դատական եւ այլ բարեփոխումներ իրականացնել Արեւմտեան Հայաստանի վեց վիլայեթներում` Էրզրում, Բիթլիս, Վան, Սեբաստիայ, Մամուրեթ ուլ Ազիզ, Դիարբեքիր: Բարենորոգումների ենթակայ էին նաեւ Օսմանեան կայսրութեան միւս հայաբնակ վայրերը, օրինակ` Հաճընը Ադանայի վիլայեթում, Զեյթունը` Հալեպի:

-Ռուսաստանի կառավարութիւնը տէրութիւններին ներկայացրեց հայկական բարենորոգումների իր նախագիծը, որը քննարկուեց Կ. Պոլսի դեսպանաժողովում, 1913-ի յուլիսի 3-ից 24-ը: Նախագիծը, որ կազմել էր ռուսական դեսպանութեան առաջին թարգման ԱՅ. Մանդելշտամը 1895-ի Մայիսեան բարենորոգումների ծրագրի եւ Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի կազմած նախագծի հիման վրայ, առաջարկում էր հայկական վեց վիլայեթներից (Էրզրում, Վան, Բիթլիս, Դիարբեքիր, Խարբերդ, Սվազ) ստեղծել մի նահանգ: Ընդհանուր նահանգապետը պէտք է լինէր քրիստոնեայ օսմանեան հպատակ կամ, որ աւելի գերադասելի էր` եւրոպացի, որը նշանակւում էր 5 տարի ժամկէտով, մեծ տէրութիւնների համաձայնութեամբ: Պետութիւնների յանձնարարութեամբ Ընդհանուր տեսուչներ նշանակուեցին Վեստենենկը (Հոլանդիայ) եւ Հոֆը (Նորվեգիայ):

-1915 թ. հոկտեմբեր 27-ին Հայկական Կիլիկիայի ինքնավարութեան վերաբերեալ համաձայնութիւն կայացաւ Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի ներկայացուցիչ Պողոս Նուբար Փաշայի եւ Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարութեան արեւելեան բաժնի պետ Ֆրանսուայ ժորժ Փիկոդի միջեւ:

-1918 թ. հոկտեմբերի 30-ին Դաշնակիցների եւ Թուրքիայի միջեւ Լեմնոս կղզու Մուդրոս նաւահանգստում կնքուած զինադադարի փաստաթղթում նշուած է.

16-րդ յօդուած. «Հեջասի, Ասիրի եւ Եմենի, Սիրիայի եւ Միջագետքի բոլոր կայազօրների յանձնումը դաշնակցային հրամանատարութեանը… Թուրքական զօրքերի դուրս բերումը Կիլիկիայից»:

24-րդ յօդուած. «Հայկական վիլայեթներից (որեւէ) մէկում անկարգութիւններ ծագելու դէպքում, դաշնակիցները իրենց վերապահում են նրա մի մասը գրաւելու իրաւունքը»:

-1919-ի սկզբին Փարիզում հրաւիրուեց Հայ ազգային համագումար: Համագումարի կարեւոր ձեռնարկներից մէկը եղաւ «Ամբողջական Հայաստանի պատուիրակութեան» ընտրութիւնը Պողոս Նուբարի ու Աւետիս Ահարոնեանի համանախագահութեամբ եւ նախապէս պատրաստուած ու 1919-ի փետրուարի 12-ին Փարիզի հաշտութեան վեհաժողովին ներկայացուած հայկական պահանջների համատեղ յուշագրի վաւերացումը, որը հիմնաւորում էր հայկական անկախ պետութեան ստեղծման անհրաժեշտութիւնը եւ ճշտում նրա տարածքը Արեւմտեան Հայաստանի եօթ վիլայեթների (ներառեալ Տրապիզոնը), Հայաստանի Հանրապետութեան եւ Կիլիկիայի միացմամբ:

Միացեալ պատուիրակութիւնը փետրուարի 26-ին ներկայացաւ Տասի խորհրդի նիստին` կրկնելով յուշագրի հիմնական պահանջները: Պատուիրակութեանն ընդունեց (1919-ի ապրիլի 17-ին) նաեւ ԱՄՆ նախագահ Վուդրոյ Վիլսոնը եւ հաւաստիացրեց, որ հնարաւոր ամէն ինչ կ’անի հայերի տարածքային պահանջները պաշտպանելու համար:

1920-ի յունուարի 19-ին Փարիզի վեհաժողովը դէ ֆակտոյ ճանաչեց Հայաստան պետութիւնը:

-1920 թ. օգոստոսի 4-ին յայտարարուեց Կիլիկիայի անկախութիւնը:

-1920 թ. ապրիլին կնքուեց Սեւրի դաշնագիրը, որի 88-93 վերաբերում է Հայաստանին, որտեղ Յօդուած 88-ում Թուրքիան յայտարարում է, որ ճանաչում է Հայաստանը, ինչպէս այդ բանն արդէն արել են Դաշնակից տէրութիւնները, որպէս ազատ եւ անկախ պետութիւն:

-1920 թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրոյ Վիլսոնը կայացրեց իրաւարար վճիռ, որի ամբողջական անուանումն է` «Ամերիկայի Միացէալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դէպի ծով ելքի եւ հայկական սահմանին յարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերեալ»:

Ցաւօք սրտի միջազգային ընկերակցութիւնը այդ պահին անտեսեց Կիլիկիայի հայերի իրաւունքները Կիլիկիայի նկատմամբ` այն է վերականգնել իրաւամբ Եւրոպական արժէքներ կրող Կիլիկեան Հայաստանի պետականութիւնը: Ի վերջոյ մարդկութեան պատմութեան մէջ բազմաթիւ ն դէպքերը, երբ, արտաքին ագրեսիայի հետեւանքով վերացուել է այս կամ այն երկրի անկախ պետականութիւնը սակայն, մեծամասամբ, միջազգային հանրութիւնը, սանձելով ագրեսորին, նպաստել է ներա կողմից վերացուած պետական կազմաւորումների վերականգնմանը: Յիշենք 1815թ.-ի Վիեննայի կոնգրէսը, որի կարեւորագոյն որոշումներից էր Նապոլէոն 1-ին Բոնապարտի կողմից Եւրոպայում վերացուած պետական կազմաւորումների վերականգնումը եւ վերադարձը իրենց նախկին կառավարող տներին, կամ 1945թ.-ի Պոտսդամի կենֆերանսը, որի հիմնական որոշումներից էր նոյնպէս Եւրոպայում Հիտլերի կողմից վերացուած պետութիւնների վերականգնումը:

Կիլիկիայի Հայերի Ազգային Խորհրդի խնդիրը, որպէս Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան) պետական կառոյցի լիարժեք բաղկացուցիչ մաս, Կիլիկիայի Հանրապետութեան հաստատումն է Կիլիկիայում:

Կիլիկիայի Հայերի Ազգային Խորհուրդ

21.06.2017 թ.

Կիլիկիայի Հայերի Ազգային Խորհրդի հիմնադիր ժողովի որոշումը

2017 թուականի յունիսի 21-ին տեղի ունեցաւ Կիլիկիայի Հայերի Ազգային Խորհրդի հիմնադիր ժողովը, որը քննութեան առաւ հետեւեալ հարցերը.

  1. Կիլիկիայի Հայերի Ազգային Խորհրդի հիմնադրման հարցը,
  2. Կիլիկիայի Հայերի Ազգային Խորհրդի նախագահութեան կազմաւորման հարցը,
  3. Կիլիկիայի Հայերի Ազգային Խորհրդի կողմից` «Կիլիկիայի Հայերի իրաւունքների մասին» Հռչակագրի ընդունումը եւ յայտարարումը:

Միաձայն քուէարկութեամբ`

– հաստատուեց Կիլիկիայի Հայերի Ազգային Խորհրդի հիմնադրումը,

– կազմուեց Կիլիկիայի Հայերի Ազգային Խորհրդի նախագահութիւն,

– հաստատուեց Կիլիկիայի Հայերի Ազգային Խորհրդի կողմից «Կիլիկիայի Հայերի իրաւունքների մասին» Հռչակագիրը եւ որոշուեց հրապարակել այն,

– որոշուեց Կիլիկիայի Հայերի Ազգային Խորհրդի համար ժամանակաւորապէս գործածել Կիլիկիայի պատմական զինանշաններից մէկը:

Այդպիսով` Կիլիկիայի Հայերի Ազգային Խորհրդի հիմնադիր ժողովի աշխատանքներն աւարտուեցին:

Կիլիկիայի Հայերի Ազգային Խորհուրդ

21.06.2017 թ.

21.06.2017 թ. Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահության ընդլայնված նիստի օրակարգ

Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության ընդլայնված նիստի հրավեր

Նիստը տեղի կունենա չորեքշաբթի օրը, 21-06-2017 թվականին, Skype-ով

Նիստի սկիզբը`
ժամը 22-00-ին, (Հայաստան)
ժամը 21-00-ին, (Ռուսաստան)
ժամը 19-00-ին, (ֆրանսիա)

ժամը 11-00-ին (Լոս Անժելոս, ԱՄՆ)

Հարգելի գործընկերներ, հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության ընդլայնված  նիստին:

Նիստի օրակարգ

  1. Արցախի Թալիշ բնակավայրի վերաբնակեցման աջակցության հարցի մասին: (Զեկուցող՝ էդուարդ Փոլատով)
  2. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Շախմատի ֆեդերացիայի հիմնադրման եւ Արեւմտյան Հայաստանի Շախմատի առաջին բաց առաջնության մասին, որն իրականացվելու համացանցով:
  3. 2017 թ. սեպտեմբերի 18-ից մինչեւ 20-ը, ՀՀ սփյուռքի նախարարության կողմից Երևանում կազմակերպվող՝ «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով  Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին մասնակցության վերաբերյալ:
  4. Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) մի խումբ պատգամավորների վերաբերյալ:
  5. Տարբեր հարցեր:

Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը:

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահ`
Արմեն Տեր -Սարգսյան

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի քարտուղար`
Դիանա Գրիգորյան

20.06.2017 թ.

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի ուղերձը պաշտոնյաներին, պատգամավորներին ու քաղաքացիներին

11-ը հունիսի 2017 թ. գումարված Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 5-րդ նստաշրջանում կայացված որոշումների կապակցությամբ

  1. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի դեմ ուղղված անօրինականության երկու փորձերի մասին իրականացված 2014 եւ 2017 թվականներին:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգը անօրինականության ու ապօրինության գործողություններին ու փաստերին առընչվել է երկու անգամ՝ 2014 թ. եւ 2017 թ.:

ա) Մեր հայրենակիցներին ու քաղաքացիներին, ընկերներին ու գործընկերներին հիշեցնենք, որ անօրինականության առաջին գործողությունը իրականացվել է 2014 թվականի հուլիսի 21-ի, երբ Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) կայացրած անվստահության որոշման (համաձայն` «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» օրենքի 14-րդ հոդվածի) (11.06.204), Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանի հրամանագրի (03.07.2014) եւ վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի թիվ 7 որոշման (22.07.2014) հիման վրա Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության (այժմ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարություն) Արտաքին գործերի նախարարի պաշտոնից ազատված Արամ Մկրտչյանը հրավիրել է Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության ապօրինի նիստ, կայացրել ապօրինի որոշումներ ու անօրինական նշանակումներ, այդ թվում, ինքն իրեն վարչապետ նշանակել, որից հետո այդ ամենը փորձել է ներկայացնել, իբրեւ թե իրավական ու իրավաչափ մի գործընթաց:

Այդ հարցով մենք հանդես ենք եկել շուրջ 21 հայտարարություններով, հրապարակումներով ու հոդվածներով: Վերոհիշյալ պարբերության մեկ հատվածը վերցված էր «Մեկ օրվա «լեգիտիմության» զավեշտը» հրապարակումից (16.11.2014 թ.):

2017 թ. հունիսի 15-ին Արամ Մկրտչյանը հանդես է եկել հայտարարությամբ, որի շարժառիթը պարզապես առիթից օգտվելն է, որտեղ իրողությունները կրկին կեղծված են, իսկ նպատակը մեկը՝ «իրավաչափության» շունչ ու բնույթ հաղորդել անօրինականության հիմքի վրա ձեւավորված ինքնաստեղծ իր կառույցին (Արեւմտյան Հայաստան պետության վտարանդի կառավարության եւ ազգային ժողովի համատեղ հայտարարությունը):

Մյուս կողմից, առանց հատուկ ճիգի, իբրեւ թե անշահախնդիր դիտորդի կարգավիճակով, Արամ Մկրտչյանի կողմից հրամցվում է կարծես դիմակայության երկրորդ ճակատը, հավանաբար պահը հարմար նկատելով, բայց դա ճիշտ կլիներ, եթե 1-ին գումարեինք 1 ու բնականաբար ստանայինք 2: Սակայն այս դեպքում քանի որ գործ ունենք երկու անօրինականությունների հետ, ապա նրանց գումարը տալիս 1, այսինքն՝ անօրինականությունը նույնական է, մեկն է, ուստի դրա դեմ պայքարն էլ մեկն է ու միանշանակ է:

Սակայն, ֆեյսբուքյան ոճով պարզամիտ ձեւակերպումների, մտքերի ու բառակույտերի միջոցով հայտարարություններ ու հրամանագրեր կազմելը, դրանց տակ ստորագրելը որպես «վարչապետ» ու «պետության գլուխ», ինքնաշեն կնիքների ու զինանշանների գործածությունը, որպես պաշտոնականության ու պետականության անպայման պայման, չեն կարող շտկել եւ կամ փրկել իրավիճակը, որովհետեւ երբ փաստերի հետ գործ ունես, ապա նրանք համառ են եւ արձանագրում են, որ Արամ Մկրտչյանը այդ պահին՝ 2014-ին, ստեղծված իրավիճակից անպայման ելք գտնելու ձգտումով դիմել է անօրինական ու ապօրինի քայլերի, ավելի ուշ ինքը նույնպես ինքնաստեղծ ու ապօրինի Սահմանադրության օրինակի ընդունումով, դրանցով ակամա կանխորոշելով հետագա գործողությունների ու ճանապարհի անօրինականությունը մինչեւ այսօր:

Միջազգային դիվանագիտական հարաբերությունների դերակատարներն ու մասնակիցները խուլ ու համր անտեղյակներ չեն եւ այս հարցերը, եթե նույնիսկ մենք չբարձրացնենք այսօր, յուրաքանչյուր հարմար պահի նրանք են բարձրացնելու՝ զատորոշելով օրինականը անօրինականից ու դրանց համապատասխան կողմնորոշվելու ու որոշումներ կայացնելու: Ապօրինի հիմքերով ձեւավորված կառույցների հետ գործ բռնելը անվտանգ գործ չէ:բ) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի նկատմամբ անօրինականության երկրորդ գործողությունը իրականացվել է 2017 թ.: Դրա առաջին քայլը, ինչը կարելի է կոչել սողացող «հեղաշրջման փորձ», ինչպես նաեւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական իշխանության յուրացման ու բռնազավթման փորձ՝ իրականացման է դրվել 2017 թ. մայիսի 31-ին, երբ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ (այժմ արդեն նախկին նախագահ) Արմենակ Աբրահամյանի կողմից ստորագրվել են ապօրինի հրամանագրեր, հիմնված ապօրինի ու ինքնաստեղծ Սահմանադրության օրինակի վրա: (Նախագահի հրամանագիր, Թիւ 42 – 2017.05.31 (ԱՀՀ վարչապետի գործառույթները դադարեցնելու մասին) եւ Նախագահի հրամանագիր, Թիւ 43 – 2017.06.05 (ԱՀՀ վարչապետի նշանակման մասին)

Հիշեցնենք, որ 2017 թ. հունիսի 11-ին Երեւանում գումարված Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 5-րդ նստաշրջանում որոշում է ընդունվել 2017 թ. հունիսի 11-ից Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանի լիազորությունների դադարեցման մասին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական օրենքների կոպիտ խախտումների եւ իշխանության յուրացման փորձի մեղադրանքներով:

 

2. Վարչապետի հրաժարականի մասին:

Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի հրաժարականի վերաբերյալ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանի կողմից շրջանառության մեջ դրված տեղեկատվությունը, բացատրություններն ու պատճառաբանությունները նույնպես իրականությանը չեն համապատասխանում, եւ կեղծված են: Դրանք միտված են մի կողմից քողարկելու եւ մյուս կողմից արդարացնելու ինքնաստեղծ ապօրինի Սահմանադրության վրա շինված ապօրինի ու նախադեպային երկու հրամանագրերը վարչապետի պաշտոնից ազատելու, կառավարությունը ցրելու եւ նոր վարչապետի նշանակման:

Հարցի նախապատմությունը հետեւյալն է: 2017 թ. հունվարի սկզբին Արեւմտյան Հայաստանի Հանրապետության այժմ արդեն նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանի հետ մի առանձնազրույցում հայտնեցինք մեր մտահոգությունները առ այն, որ տեւական մի ժամանակահատված է, շուրջ երկու տարի, ինչ փոխված է նրա կեցվածքն ու վերաբերմունքը, ինչպես նաեւ գործելաոճը ընկերների ու գործընկերների, պաշտոնյաների ու պատգամավորների եւ, համապատասխանաբար, նրանց կողմից ձեռնարկված ցանկացած նախաձեռնության ու գործունեության նկատմամբ: Նշեցինք նաեւ, որ եթե առաջիկա երեք ամիսների ընթացքում՝ հունվար, փետրվար, մարտ, իրավիճակը արմատես չփոխվի, ապա հրաժարական ենք ներկայացնելու: Կարծում էինք, թե հրաժարականի մասին սպառնալիքը սթափվելու եւ իրավիճակը փոխելու հնարավորություն է ընձեռելու այժմ արդեն նախկին նախագահին:

Առանձնազրույցից մեկ շաբաթ անց ներկայացրինք հրաժարականի դիմումը, որը գրված էր 10 հունվար 2017-ին, բայց թվագրված 30 մարտ 2017-ով, այսինքն՝ այն եռամսյա ժամկետով, ինչով պայմանավորել էին փոփոխություններ իրականացնելու մեր առաջարկը: Ահա դրա բովանդակությունը.

«Պարոն նախագահ

Խնդրում եմ ընդունել իմ հրաժարականը Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետի պաշտոնից՝ ազգային – ազատագրական պայքարի գործընթացում այլ պատասխանատվություն ստանձնելու որոշման կապակցությամբ:

Տիգրան Փաշաբեզյան, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ»

 

Երկու օր անց, 12 հունվար 2017-ին մեկ այլ գրությամբ հետ վերցրինք հրաժարականի դիմումը: Գրությունը բաղկացած էր 6 կետից, որից ներկայացնում ենք 1-ին, 2-րդ եւ 4-րդ կետերը, որոնք առավել կարեւոր են իրենց շեշտադրումներով:

  1. «Հետ եմ կանչում վարչապետի հրաժարականի մասին դիմումը ուղարկված 10 հունվար 2017 թ., որ նախօրոք մեր պայմանավորվածության համաձայն թվագրել էի 30 մարտ 2017 թ.-ով, այսինքն՝ երեք ամսվա պայմանաժամկետով:
  2. Վարչապետի հրաժարականի դիմումը հետ կանչելը պայմանավորված է, այն մտահոգությամբ, որ չի կարելի այս պատասխանատու պահին համակարգը թողնել առանց հիմնական դերակատարների, առանց նրանց ում ուսերին ու ում ջանքերով է իրականացվել մինչեւ այսօր կայացած բոլոր աշխատանքները եւ ձեռքբերումները, ինչպես նաեւ համակարգի երեք պատասխանատուներից մեկի հետ քննարկումների վերջնաարդյունքով:
  3. Կարեւոր հանգամանք է, որ ընտրությունների արդյունքում մեր ստանձնած պարտավորությունն ու պատասխանատվությունը իրականացնենք մինչեւ վերջ, թեկուզ մինչեւ ընտրությունների սահմանած ժամանակը, հինգ տարվա ժամկետում:

Տիգրան Փաշաբեզյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ»

 

Այնուհետեւ, 2017-ի հունվարի 10-ից եւ հունվարի 12-ից անցնում է ոչ միայն պայմանաժամի եռամսյա ժամկետը, այլեւ եւս երեք ամիս եւ հրապարակվում են վերոնշյալ ապօրինի հրամանագրերը, հիմնված անօրինական – ինքնաստեղծ Սահմանադրության վրա: Ոչ մի բացատրություն հունվարին ներկայացված առաջարկի վերաբերյալ, այն իմաստով, թե ինչ որ բան փոխվել է արդյո՞ք այժմ արդեն նախկին նախագահի վարքագծում եւ կամ փոխվելո՞ւ է ընդհանրապես: Ոչ մի խոսք, ոչ մի բացատրություն:

Ոչ մի պատասխան ու բացատրություն նաեւ մեր այն պնդումներին ու հորդորներին, թե չի կարելի միանձյա ստորագրել եւ հաստատել անօրինական Սահմանադրությունը անցած մի թվագրումով՝ 9-ը մայիսի 2017 թ.-ով:

Բացատրությունների կամ քննարկումների փոխարեն, ինչպես արդեն նշեցինք հրապարակվում են ապօրինի ու անօրինական զույգ հրամանագրերը:

Պարզ է, որ երբ անօրինականության ուղին ես բռնում, դա կոծկելու համար այլ բան չի մնում անել, քան դիմել կրկնակի կեղծիքի, ինչպես եւ արվում է այս դեպքում:

Համակարգը տեսանելի ու անտեսանելի խութերից պաշտպանելու մեր այս նախաձեռնությունը այդ վերաբերմունքին արժանացավ ու ենթարկվեց կեղծիքի ու այլափոխումների, իբրեւ թե՝ «վարչապետն էր հրաժարական տվել, իսկ ես ընդամենը ընդառաջել եմ նրան»:

Այս դեպքում այժմ արդեն նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանի կողմից կոպտորեն խախտվել է «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» օրենքի 44-րդ հոդվածի պահանջը, ըստ որի՝ վարչապետի նշանակումը եւ պաշտոնից հեռացումը հաստատում է միայն խորհրդարանը:

Ցանկալին իրականության տեղ է ընդունել, այնքան մեծ է եղել ընդդիմախոսությունն ու կառուցողական քննադատությունը չեզոքացնելու ձգտումը:

Կարծում ենք հիմա հասել է իր նպատակին, թեեւ բավականաչափ թանկ գնով՝ այժմ արդեն նախկին նախագահի կարգավիճակով:

 

3. Վարչապետի վերաբերմունքը այժմ արդեն նախկին նախագահի պարտադրած Սահմանադրության օրինակի նկատմամբ:

Գործընկերային ընդդիմախոսության ու քննադատության օրինակ է այժմ արդեն նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանի պարտադրած Սահմանադրության տարբերակի մերժումն ու հիմնավորումը:

2017 թ. մայիսին հրապարկվեց Սահմանադրության ապօրինի օրինակը, որը, իբրեւ թե, ընդունվել է դեռեւս 2016 թ. մայիսի 9-ին, որից հետո Արմենակ Աբրահամյանի կողմից շրջանառության մեջ դրվեց եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգին պարտադրվեց այն թեզը, որ ինքը ստորագրել, հաստատել ու վավերացրել է Սահմանադրության ինքնաստեղծ այդ օրինակը:

Նշենք նաեւ, որ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության այժմ արդեն նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանի պարտադրած Սահմանադրության օրինակը ոչ մի կերպ չի համապատասխանում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառուցվածքի իրավական-քաղաքական տրամաբանությունը եւ չի կարող ընդունվել, որպես հիմք կամ օրինակ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության համար:

Իշխանության յուրացման փորձ է Արմենակ Աբրահամյանի կողմից պարտադրված Սահմանադրության ապօրինի օրինակի 107 եւ 161-րդ հոդվածների ձեւակերպումները, որոնցում նշված է՝

Յօդուած 107.

Ազգային ժողովը Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահի առաջարկութեամբ կը վաւերացնէ, կը կասեցնէ կամ չեղեալ կը յայտարարէ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան միջազգային պայմանագիրները, բացառութեամբ անոնց, որոնք ունին քաղաքական կամ ռազմական բնոյթ կամ կը նախատեսեն պետական Սահմանի փոփոխութիւն եւ որոնք ենթակայ են Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահի:

Հոդված 161.

4-րդ կետ. Մինչեւ Ազգային ժողովի յաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը՝ Հանրապետութեան նախագահը կրնայ.

-Ազգային ժողովի նախագահին եւ վարչապետին հետ խորհրդակցելէ ետք՝ արձակել Ազգային ժողովը, եւ նշանակել արտահերթ ընտրութիւն,

-ազատել վարչապետին:

Սահմանադրության ինքնաստեղծ օրինակի պարտադրանքը ի հայտ էր գալիս բոլոր հարկի ու անհարկի պարագաներում, առանձնազրույցներում, նիստերի ժամանակ, 4-րդ նստաշրջանին եւ այլ… Վերջին անգամ դա պարտադրվեց Նախագահության նիստի ժամանակ, որտեղ բանավոր արտահայտեցինք մեր անհամաձայնությունը, իսկ նիստից հետո պատրաստեցինք դրա գրավոր օրինակը, որը թվագրված էր 2017 թ. մարտի 16-ով:

Ահա այդ դիմումի ամբողջական տեքստը.

«Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանին

Պարոն նախագահ

Ես որպես ԱՀՀ վարչապետ բանավոր հայտնել եմ իմ անհամաձայնությունը 13 մարտ 2017 թ. Նախագահական նիստի օրակարգում ներառված ԱՀՀ Սահմանադրության ձեր առաջարկած տարբերակի ընդունման փորձի նկատմամբ, ընդգծելով երկու խնդիր.

ա) իմ անհամաձայնությունը ԱՀՀ Սահմանադրության ձեր ներկայացրած օրինակի մի շարք հոդվածների նկատմամբ, այդ թվում՝ հոդված 107, 108, 161 եւ այլ, ինչպես նաեւ

բ) ԱՀՀ Սահմանադրության ձեր ներկայացրած օրինակի ընդունման ու հաստատման ձեւի ու եղանակի կապակցությամբ, որը ենթադրում է Սահմանադրության ընդունում առանց Արեւմտյան Հայաստանի հայերի մեջ անցկացված հանրաքվեի:

Նշեմ, որ երկու դեպքում էլ հաշվի չի առնված ԱՀՀ վարչապետի վերջին շրջանում ձեր իսկ համաձայնությամբ իրականացված աշխատանքի արդյունքներն ու առաջարկները, եւ ձեզ ներկայացված Սահմանադրության նախագծի համապատասխան օրինակը, որը կարող էր համարվել որպես ԱՀՀ Սահմանադրության նախագծի 2-րդ ընթերցում, ինչպես նաեւ հաշվի չի առնված Խորհրդարանի նախագահության ու նախագահի պատրաստվող առաջարկները Սահմանադրության նախագծի վերաբերյալ:

Ես որպես 1980 թ.-ից Արեւմտյան Հայաստանի ազատագրության համար պայքարող, իսկ 2011 թ. փետրվարից որպես Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության գործին ու նպատակին օր ու գիշեր լծված ու ծառայած մարդ չեմ կարող ընդունել այն փորձերը, որոնք խախտում են ԱՀՀ պետական համակարգի թեւերի արդյունավետ համագործակցության հնարավորությունն ու հավասարակշռությունը եւ ամբողջ իշխանությունը փորձում են կենտրոնացնել մեկ մարդու ձեռքում, այս դեպքում՝ ԱՀՀ նախագահի:

Ինչպես նաեւ չեմ կարող ընդունել, որ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության գործում բազմաթիվ հռչակագրեր, հրամանագրեր ու օրենքներ՝ ընդունված իրավական-քաղաքական նորմերին համապատասխան պատրաստելուց ու հաստատելուց հետո այժմ, ամենապատասխանատու պահին, փորձ է արվում Սահմանադրության անընդունելի օրինակի հաստատման փորձ ձեռնարկել՝ ընդունված իրավական-քաղաքական նորմերին հակառակ:

Դա ԱՀՀ պետական համակարգի համար կարող է ունենալ անկախատեսելի բացասական հետեւանքներ եւ արտաքին, եւ ներքին քաղաքականության ոլորտներում, ինչը բնականաբար անընդունելի է ու մերժելի հիմքից:

Մինչեւ վերջ հավատարիմ մնալով Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության գործին ու նպատակին՝ հարկ համարեցի իմ սկզբունքային անհամաձայնությունների վերաբերյալ տեղյակ պահել ձեզ նաեւ գրավոր, որոնք բանավոր արտահայտել եմ 13 մարտ 2017 թ. Նախագահական նիստի ժամանակ:

Այս գրության մեկական օրինակ ուղարկված է նաեւ Արեւմտան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) նախագահին եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին:

Տիգրան Փաշաբեզյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ»

 

Սույն դիմումը գիտակցաբար չենք հրապարակել ու տարածել առանց այն էլ լարված իրավիճակին նոր լարվածություն չհաղորդելու ակընկալիքով, սակայն իրադրությունը մնաց անփոփոխ, Արմենակ Աբրահամյանը այդ ամենին անհաղորդ, ինքնավստահ ու անտարբեր:

Երեք ամիս անց Արեւմտյան Հայաստանի Հանրապետության այժմ արդեն նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանի կողմից հրապարակ բերվեց ինքնաստեղծ Սահմանադրության հիմքի վրա ձեւակերպված զույգ անօրինական ու ապօրինի հրամանագրերը, որոնք էլ առիթ հանդիսացան Արեւմտյան Հայաստանի Հանրապետության մեջ ստեղծված այս նոր իրավիճակի ու նաեւ դրա հանգուցալուծման, ինչը իրականացվեց Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 5-րդ նստաշրջանում եւ միանգամայն օրինաչափ կերպով ավարտվեց Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանի նախագահական լիազորությունների դադարեցմամբ:

Կյանքում պատահականություններ չեն լինում, առավել եւս 5-րդ նստաշրջանում կայացված որոշումները պատահականության արդյունք չէին, այլ խորապես կշռադատված ու պահանջված ակտեր:

Ահա այս որոշումը եւ այլ որոշումներ միտված էին կարգավորելու հետեւյալ խնդիրները.

ա) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանի ապօրինի հրամանագրերից ու ոտնձգություններից պաշտպանելու համակարգի պաշտոնյաներին, պատգամավորներին, քաղաքացիներին,

բ) պաշտպանելու համակարգի թեւերի՝ նախագահական, կառավարություն, խորհրդարան ազատությունը, անկախությունը, լիակատար համագործակցությունը,

գ) պաշտպանելու հայության իրավունքների պաշտպանության գործընթացը արտաքին եւ ներքին ոտնձգություններից ու թելադրանքներից:

Փաստերն անողոք են եւ, ըստ այդմ, պարզորոշ է, որ իրավաչափության եւ օրինականության ճանապարհով ընթացել եւ այս պահին ընթանում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական այն համակարգը, որի պատասխանատուներն են՝ նորընտիր նախագահ Ռադիկ Խամոյանը, վարչապետ Տիգրան Փաշաբեզյանը, խորհրդարանի նախագահ Արմեն Տեր-Սարգսյանը:

Նրանք խոստացել են պահպանել ու բարձր պահել օրինականության եւ իրավունքի նշաձողը:

 

Տիգրան Փաշաբեզյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ 

20.06.2017 թ.

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական օրենքների կոպիտ խախտումների եւ իշխանության յուրացման փորձի մեղադրանքներով, 2017 թ. հունիսի 11-ին գումարված Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 5-րդ նստաշրջանի որոշմամբ դադարեցվել են Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի լիազորությունները:

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 5-րդ նստաշրջանում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ է ընտրվել է Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր Ռադիկ Խամոյանը:

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 5-րդ նստաշրջանում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ է վերահաստատվել Տիգրան Փաշաբեզյանը, որի թեկնածությունը առաջադրել է հին կառավարության հրաժարականը ընդունած Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նորընտիր նախագահ Ռադիկ Խամոյանը:

Կից ներկայացվում է Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 5-րդ նստաշրջանի արձանագրությունը: 

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Լրատվական ծառայություն

19.06.2017 թ.

Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը նոր նախագահ ունի՝ ի դեմս Ռադիկ Խամոյանի (տեսագրություն)

Ինչպես հունիսի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ԱՀՀ վարչապետ Տիգրան Փաշաբեզյանը, 2017 թվականի հունիսի 11-ին տեղի է ունեցել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 5-րդ նստաշրջանը (ԱՀՀ խորհրդարան), որի ընթացքում խորհրդարանի պատգամավորները քննարկելով պետական համակարգում ստեղծված իրավիճակը` որոշել են դադարեցնել ԱՀՀ նախագահ Արմենակ Արբրահամյանի լիազորությունները:

Բանախոսներն էին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Ռադիկ Խամոյանը, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Փաշաբեզյանը եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) փոխնախագահ Հայկ Հարությունյանը:

Ըստ ԱՀՀ վարչապետի, հիմնական տարաձայնություններն Արմենակ Աբրահամյանի հետ առաջացել են Սահմանադրության նախագիծը մշակելու ընթացքում:

«Արդեն շուրջ մեկ ու կես տարի է, ինչ մենք մի խնդրով էինք ապրում, Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքներով, որի ընթացքում էլ ի հայտ եկան խորքային այլեւայլ դժվարություններ: Հետագայում հասկացանք, որ աշխատանքները դժվարությամբ են առաջ այն պատճառով, որ պետական համակարգի խնդիրներին ու փոխհարաբերություններին անդրադառնալիս՝ փաստացի ի հայտ է գալիս այն երևույթը, երբ ԱՀՀ նախագահ Արմենակ Աբրահամյանը (այժմ արդեն նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանը) փորձում է Սահմանադրության ինքնաստեղծ օրինակի միջոցով բոլոր հնարավոր ու անհնարին լիազորությունները վերագրել իրեն ու ամբողջապես տոտալ վերահսկության ու ենթակայության տակ դնել ԱՀՀ ողջ պետական համակարգը, պաշտոնյաներին ու պատգամավորներին»,- նշեց Տ. Փաշաբեզյանը:

Վերջինիս խոսքերով` ԱՀՀ Սահմանադրության նախագիծը երեք ընթերցումներ է անցել, 3-րդ նստաշրջանում, 4-րդ նստաշրջանում եւ 5-րդ նստաշրջանում:

ԱՀՀ վարչապետ Տ. Փաշաբեզյանի փոխանցմամբ` 2016 թվականի մայիսի 9-ին և դրանից հետո ԱՀՀ նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանը հայտարարել է Սահմանադրության իր օրինակի մասին, որն ինքն անձամբ է ստորագրել, հաստատել, վավերացրել` փորձելով այն պարտադրել ԱՀՀ պետական համակարգին:

«Այստեղ առաջացավ այն խնդիրը, որ Սահմանադրությունը հռչակագիր չէ, հրամանագիր չէ, մեկ այլ փաստաթուղթ չէ, որ մեկ անձի ստորագրությամբ վավերացվի, Սահմանադրությունը պետք է հանրաքվեով հաստատվի, ուստի Ա. Աբրահամյանի Սահմանադրության օրինակն ապօրինի է»,- ընդգծեց նա` հավելելով, որ նման պարագայում երկու տարբերակ կար, առաջին` ենթարկվել Արմենակ Աբրահամյանի պարտադրանքին, երկրորդ` փորձել դիմադրել ու փրկել համակարգը:

ԱՀՀ վարչապետի համոզմամբ` ԱՀՀ պետական համակարգում ընդգրկված պատգամավորներն ու պաշտոնյաները հիմնականում ճիշտ կողմնորոշվեցին ընտրելով երկրորդ տարբերակը, քանի որ այդպիսով իրենք պահպանեցին ոչ միայն պետական համակարգի իրավաչափությունը, անկախությունն ու ազատությունը, այլև իրենց բնականոն իրավունքները:

ԱՀՀ նորընտիր նախագահ Ռադիկ Խամոյանն իր հերթին նշեց, որ առաջնահերթորեն զբաղվելու է Սահմանադրության ժողովրդավարական տարբերակի հանրաքվեի կազմակերպմամբ, ինչը կհանգեցնի օրենսդրական դաշտի կայունացմանը, որի շրջանակներում էլ կաշխատեն ԱՀՀ պետական համակարգի բոլոր թևերը:

«Հանրաքվեյի միջոցով Սահմանադրության հաստատումից հետո մենք կունենանք իրավական կայուն դաշտ, որի առկայությունը թույլ կտա կազմակերպել հանդիպումներ ինչպես Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության, այնպես էլ այլ պետությունների նախագահների եւ պետական կառույցների հետ»,- ընդգծեց ԱՀՀ նորընտիր նախագահ Ռ. Խամոյանը:

ԱՀՀ խորհրդարանի փոխնախագահ Հայկ Հարությունյանը նշեց, որ ԱՀՀ խորհրդարանը դատապարտել ու անվստահություն է հայտնել ԱՀՀ նախագահ Արմենակ Արբրահամյանին՝ պետական համակարգի օրենքները խախտելու, պետական իշխանությունը յուրացնելու փորձի համար եւ դադարեցրել է նրա լիազորությունները, որպես ԱՀՀ նախագահի:

Առաջիկայում Սահմանադրության ժողովրդավարական օրինակը դրվելու է համաժողովրդական քննարկման, հետագայում դրվելու է հանրաքվեյի, որից հետո այն ընդունված ու հաստատված է, նշեցին բանախոսները:

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահ Արմեն Տեր-Սարգսյանի ուղերձը պատգամավորներին, պաշտոնյաներին ու քաղաքացիներին

11-ը հունիսի 2017 թ. գումարված Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի

(Խորհրդարանի) 5-րդ նստաշրջանում կայացված որոշումների կապակցությամբ 

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանը այսօր փորձում է Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 5-րդ նստաշրջանին «հեղաշրջման փորձի» կեղծ մեղադրանք ներկայացնել մոռանալով, որ ինքն է անձամբ վերջին երկու տարիներին իրականացրել «հեղաշրջման փորձ» Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ողջ պետական համակարգի նկատմամբ, իսկ դրա «իրավաչափությունը» ապահովելու համար համակարգին պարտադրել ինքնաստեղծ Սահմանադրություն, որն իր բնութագրմամբ, ստորագրել ու վավերացրել է 2016 թ. մայիսի 9-ին:

Մոռանալով, որ ունենալով մեծ իշխանություն, որը նախագահի լիազորություններով է պայմանավորված, ձգտել է ամբողջատիրական (տոտալ) իշխանության ողջ համակարգի եւ նրա բոլոր մասնակիցների նկատմամբ:

Հիշեցնենք, որ 2017 թ. հունիսի 11-ին Երեւանում գումարված Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 5-րդ նստաշրջանի նիստում ընդունվել է որոշում 2017 թ. հունիսի 11-ից Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանի լիազորությունների դադարեցման մասին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական օրենքների կոպիտ խախտումների եւ իշխանության յուրացման փորձի մեղադրանքներով:

Նշենք, որ աշխարհում գոյություն չունեն ինքնաստեղծ սահմանադրություններ, ըստ միջազգային իրավական համակարգի, ցանկացած Սահմանադրություն, որպեսզի համարվի ընդունված ու իրավաչափ՝ պետք է անցնի շատ որոշակի գործընթաց.

  1. Սահմանադրության նախագծի առաջին ընթերցում (ներ),
  2. Սահմանադրության նախագծի հրապարակային համաժողովրդական քննարկում,
  3. Սահմանադրության նախագծի օրինակի համաժողովրդական հանրաքվե,
  4. որից հետո միայն, եթե հանրաքվեին մասնակցած հանրությունը կողմ է քվեարկում հանրաքվեի դրված Սահմանադրության օրինակին, ապա դա համարվում է ընդունված:

Կարեւոր չէ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանը տիրապետում այդ գիտելիքներին, թե ոչ: Կարեւորը նրա ձգտումն է անպայման «իրավաչափ ու օրինական» դարձնելու Սահմանադրության ինքնաստեղ իր օրինակը, որպեսզի դրա միջոցով, հնարավոր ու անհնարին բոլոր իրավունքները վերապահելով իրեն, միանձյա ու լիակատար իր իշխանությունը տարածի Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ողջ պետական համակարգի եւ քաղաքացիների վրա եւ իր ինքնաստեղծ Սահմանադրության հոդվածների վրա հենվելով, համակարգի բոլոր թեւերի՝ նախագահական, կառավարություն, խորհրդարան եւ համակարգի բոլոր մասնակիցների նկատմամբ, պաշտոնյաներ, պատգամավորներ, քաղաքացիներ, վարվի օրվա քմահաճույքի համեմատ:

Դրա առաջին քայլը, որ կարելի է կոչել նաեւ սողացող «հեղաշրջման փորձ», ինչպես նաեւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական իշխանության յուրացման ու բռնազավթման առաջին փորձ՝ իրականացման է դրվել 2017 թ. մայիսի 31-ին, երբ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ (այժմ արդեն նախկին նախագահ) Արմենակ Աբրահամյանի կողմից ստորագրվել են ապօրինի հրամանագրեր, հիմնված ապօրինի Սահմանադրության ինքնաստեղծ օրինակի վրա: (Նախագահի հրամանագիր, Թիւ 42 – 2017.05.31 (ԱՀՀ վարչապետի գործառույթները դադարեցնելու մասին) եւ Նախագահի հրամանագիր, Թիւ 43 – 2017.06.05 (ԱՀՀ վարչապետի նշանակման մասին):

Այդ իմաստով, 5-րդ նստաշրջանում կայացված որոշումները բնավ պատահականության արդյունք չէին, այլ խորապես քննության առնված, կշռադատված ու պահանջված:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պատրաստության աշխատանքները սկսվել են 2014 թ. օգոստոսի 10-ից հետո, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի հիման վրա, որտեղ նշված էր. «Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովին (Խորհրդարանին) առաջարկում ենք ձեւավորել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մշակման հանձնաժողով եւ ձեռնարկել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագծի մշակումը, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցների ձեւի եւ բովանդակության համար՝ որպես հիմք ընդունելով Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի քաղաքացիների կամարտահայտության վերաբերյալ վերոհիշյալ հռչակագրերը, որոշումները, օրենքներն ու իրավական փաստաթղթերը»:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագծի առաջին ընթերցումը հաստատել է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) առաջին գումարման երրորդ նստաշրջանը (27-ը դեկտեմբերի, 2015 թ., Երեւան): Ահա քաղվածք նստաշրջանի արձանագրությունից.

«Լսեցին՝ Առաջին ընթերցմամբ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագծի հաստատման մասին: Ելույթի համար խոսքը տրվում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանին:

Որոշեցին՝ հաստատել. առաջին ընթերցմամբ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագիծը»:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագծի երկրորդ ընթերցումը հաստատել է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) առաջին գումարման չորրորդ նստաշրջանը (17-ը դեկտեմբերի, 2016 թ., Երեւան): Ահա քաղվածք արձանագրությունից.

«Լսեցին՝ երկրորդ ընթերցմամբ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագծի հաստատման մասին:

Որոշեցին՝ հաստատել. երկրորդ ընթերցմամբ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագիծը»:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագծի երրորդ ընթերցումը հաստատել է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) առաջին գումարման հինգերորդ նստաշրջանը (11-ը հունիսի, 2017 թ., Երեւան): Ահա քաղվածք այդ արձանագրությունից.

«Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ ընթերցման եւ Սահմանադրության ընդունման հետագա ընթացակարգի վերաբերյալ:

Որոշեցին՝

ա) Հաստատել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագծի 3-րդ, վերջնական, ընթերցումը եւ հաշվի առնելով պատգամավորների առաջարկներն ու լրացումները՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագիծը դնել համաժողովրդական քննարկման,

բ) որից հետո մեկ ամսվա ընթացքում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագիծը դնել համաժողովրդական հանրաքվեյի:

գ) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հրապարակել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնական կայքերում եւ լրատվամիջոցներում»:

Հետեւաբար, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանը երբեք հնարավորություն չուներ հրամանագիր ստորագրել հիմնված գոյություն չունեցող Սահմանադրության հոդվածի վրա: Սա ե’ւ լիազորությունների չարաշահում է, ե’ւ սողացող «հեղաշրջման փորձ», ե’ւ իշխանության յուրացման փորձ:

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ընդունած որոշման մեջ մասնավորապես նշված է.

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ`

-Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը Սահմանադրության բոլոր ընթացակարգերով անցած եւ ընդունված Սահմանադրություն դեռեւս չունի եւ նա առաջնորդվում է՝ Արեւմտյան Հայաստանի «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» Օրենքով, որ

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ (արդեն նախկին նախագահ) Արմենակ Աբրահամյանը խախտել է վերոնշյալ օրենքի «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքը» բաժնի հետեւյալ հոդվածների դրույթներն ու պահանջները.

Հոդված 36) Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը նախագահա-խորհրդարանական հանրապետություն է:

Հոդված 37) Արեւմտյան Հայաստանի նախագահը՝ պետության գլուխն է` Արեւմտյան Հայաստանի բարձրագույն պաշտոնատար անձը, Սահմանադրության, մարդու իրավունքների ու ազատությունների երաշխավորը: Արեւմտյան Հայաստանի Սահմանադրության եւ օրենքների համաձայն՝ նա միջոցներ է ձեռք առնում Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, անկախության եւ տարածքային ամբողջականության պահպանման, պետական իշխանության մարմինների միջեւ գործառույթների ներդաշնակ համադրման եւ համագործակցության:

Հոդված 44) Արեւմտյան Հայաստանի նախագահը`

-Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի համաձայնությամբ նշանակում ու ազատում է Արեւմտյան Հայաստանի կառավարության վարչապետին,

-Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի համաձայնությամբ որոշում է կայացնում Արեւմտյան Հայաստանի կառավարության հրաժարականի մասին,

-Արեւմտյան Հայաստանի վարչապետի առաջարկությամբ նշանակում ու ազատում է պաշտոնից Արեւմտյան Հայաստանի վարչապետի օգնականներին եւ նախարարներին,

Հոդված 52) Արեւմտյան Հայաստանի կառավարության վարչապետը Արեւմտյան Հայաստանի նախագահին առաջարկում է Արեւմտյան Հայաստանի կառավարության փոխվարչապետի պաշտոնի թեկնածուներին եւ Արեւմտյան Հայաստանի նախարարներին՝ նախապես տեղյակ պահելով Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովին եւ հաշվի առնելով Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորների կարծիքները:

Որտեղ նշված է նաեւ,

Հոդված 14) Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորի լիազորությունների դադարեցումը կարող է տեղի ունենալ հետեւյալ դեպքերում.

-այն դեպքում, երբ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորը իր գործունեությամբ կամ անգործությամբ վնաս է հասցնում Արեւմտյան Հայաստանին, Արեւմտյան Հայաստանի պետական կառույցներին: Սույն հոդվածի կետը վերաբերում է նաեւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության բոլոր պաշտոնյաներին:

Հակընդդեմ վերը մեջբերված հոդվածների դրույթների ու պահանջների՝

-Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ (արդեն նախկին նախագահ) Արմենակ Աբրահամյանը շուրջ երկու տարի է ինչ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ողջ պետական համակարգին ուժով պարտադրում է 2016-ի մայիսի 9-ին իր միանձնյա ստորագրությամբ, իբրեւ թե իր կողմից հաստատում ստացած Սահմանադրության իր տարբերակը,

-որն ի տարբերություն վերը նշված գործող օրենքի դրույթի ու պահանջի, եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության առաջին եւ երկրորդ ընթերցումների մեջ ներառված հոդվածների, ոչ թե նախագահա-խորհրդարանական, այլ նախագահական կոշտ ու անզիջում կառավարման օրինակ է:

Արձանագրելով, որ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ (այժմ արդեն նախկին նախագահ) Արմենակ Աբրահամյանի պարտադրած Սահմանադրության օրինակը ոչ մի կերպ չի համապատասխանում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառուցվածքի իրավական-քաղաքական տրամաբանությունը եւ չի կարող ընդունվել, որպես հիմք կամ օրինակ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության համար, որովհետեւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգը նախագա-խորհրդարանական է:

Հետեւաբար, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 5-րդ նստաշրջանը մանրամասն քննելով ու համադրելով ներկայացված փաստերը՝

Որոշեց՝ 2017 թ. հունիսի 11-ից դադարեցնել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանի նախագահական լիազորությունները:

Ահա այս որոշումը եւ այլ որոշումներ նույնպես միտված էին կարգավորելու հետեւյալ խնդիրները.

ա) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանի ապօրինի հրամանագրերից ու ոտնձգություններից պաշտպանելու համակարգի պաշտոնյաներին, պատգամավորներին, քաղաքացիներին ու բոլոր մասնակիցներին,

բ) պաշտպանելու համակարգի թեւերի՝ նախագահական, կառավարություն, խորհրդարան ազատությունը, անկախությունը, լիակատար համագործակցությունը,

գ) պաշտպանելու հայության իրավունքների պաշտպանության գործընթացը արտաքին եւ ներքին ոտնձգություններից ու թելադրանքներից:

Այդ խնդիրները կարգավորված են:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը նոր նախագահ ունի՝ Ռադիկ Խամոյանը, նոր կառավարություն է ձեւավորվում՝ վարչապետի պաշտոնում երրորդ անգամ անընդմեջ հաստատվել է Տիգրան Փաշաբեզյանը, խորհրդարանը Արմեն Տեր-Սարգսյանի նախագահությամբ շարունակում է իր աշխատանքները եւ, ըստ այդմ, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ողջ պետական համակարգը կարող է առաջ շարժվել եւ առանց հին արգելքների ու խոչընդոտների շարունակել Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության շատ պատասխանատու գործը: 

Արմեն Տեր-Սարգսյան`

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ 

14.06.2017 թ.

14.06.2017 թ. Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահության ընդլայնված նիստի օրակարգ

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության ընդլայնված նիստի հրավեր

Նիստը տեղի կունենա չորեքշաբթի օրը, 14-06-2017 թվականին, Skype-ով

Նիստի սկիզբը`
ժամը 22-00-ին, (Հայաստան)
ժամը 21-00-ին, (Ռուսաստան)
ժամը 20-00-ին, (ֆրանսիա)

ժամը 11-00-ին (Լոս Անժելոս, ԱՄՆ)

Հարգելի գործընկերներ, հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության ընդլայնված  նիստին:

Նիստի օրակարգ

  1. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 5-րդ նստաշրջանի արդյունքների մասին:
  2. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի)  նախատեսվող աշխատանքային ծրագրերի վերաբերյալ:
  3. Տարբեր հարցեր:

Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը:

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահ`
Արմեն Տեր -Սարգսյան

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի քարտուղար`
Դիանա Գրիգորյան

12.06.2017թ.

Երեւան-Լոս Անջելես հեռուստակամուրջ – «Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգում ստեղծված իրավիճակի եւ դրանից դուրս գալու ուղիների վերաբերյալ»

Երեւան-Լոս Անջելես հեռուստակամուրջի հյուրն է Արեւմտյան Հայաստանի վարչապետ Տիգրան Փաշաբեզյանը –

«Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգում ստեղծված իրավիճակի եւ դրանից դուրս գալու ուղիների վերաբերյալ»

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Փաշաբեզյանը վերահաստատվել է իր պաշտոնում

 

2017 թ. հունիսի 11-ին Երեւանում գումարված Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 5-րդ նստաշրջանի 2-րդ նիստում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ է հաստատվել Տիգրան Փաշաբեզյանը, որի թեկնածությունը առաջադրել է հին կառավարության հրաժարականը ընդունած Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Ռադիկ Խամոյանը:

Հիշեցնենք, որ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 5-րդ նստաշրջանի ավելի վաղ տարածած հաղորդագրության մեջ ասված էր, որ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի լիազորությունները դադարեցված են Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական օրենքների կոպիտ խախտումների եւ իշխանության յուրացման փորձի մեղադրանքներով: 

 

Արմեն ՏերՍարգսյան`

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

 

Դիանա Գրիգորյան`

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի Քարտուղար

 

11.06.2017 թ.