Հայկական զորքերի զինվորական շքերթը Կարսում եւ Արեւմտյան Հայաստանում -1917թ. (տեսանյութ)

Հայկական զորքերի զինվորական շքերթը Կարսում եւ Արեւմտյան Հայաստանում -1917թ.

(տեսանյութ)

Continue reading

22.05.2017 թ. Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահության ընդլայնված նիստի օրակարգ

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության ընդլայնված նիստի հրավեր

Նիստը տեղի կունենա չորեքշաբթի օրը, 22-05-2017 թվականին, Skype-ով

Նիստի սկիզբը`
ժամը 22-00-ին, (Հայաստան)
ժամը 21-00-ին, (Ռուսաստան)
ժամը 20-00-ին, (ֆրանսիա)

ժամը 11-00-ին (Լոս Անժելոս, ԱՄՆ)

Հարգելի գործընկերներ, հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության ընդլայնված  նիստին:

Նիստի օրակարգ

  1. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մոսկվա քաղաքի խորհրդարանական խմբի միջխորհրդարանական ծրագրերի եւ կապերի զարգացման մասին:
  2. Տարբեր հարցեր:

Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը:

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահ`
Արմեն Տեր -Սարգսյան

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի քարտուղար`
Դիանա Գրիգորյան

21.05.2017թ.

2017 թ. մայիսի 19-ին, Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցվեց` ի հիշատակ Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի (տեսանյութ)

Հայոց ցեղասպանության տարելիցից գրեթե մեկ ամիս անց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը սովորականից մարդաշատ է: Ամեն տարի մայիսի 19-ին Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակման օրվա կապակցությամբ այստեղ են այցելում նաեւ Հայաստանում բնակվող հույներն ու ասորիները, ովքեր նույնպես ցեղասպան քաղաքականության զոհ են դարձել:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների գլխավորությամբ` անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհեցին ՀՀ-ում Հունաստանի դեսպանատան, hունական համայնքի եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության եւ խորհրդարանի պաշտոնյաներ ու պատգամավորներ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի կողմից մատուցվեց հոգեհանգստի կարգ անմեղ զոհերի հոգու հանգստության համար։

ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Է. Շարմազանովի խոսքերով` վաշինգտոնյան վերջին դեպքերից հետո Թուրքիան ապացուցեց, որ չի փոխվել, սակայն գալու է ժամանակը, երբ թուրքական ժխտողականությունը ֆիասկո է ապրելու:

20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայի տարածքում գտնվող պատմական Պոնտոսում բնակվող հույների կոտորածներին ըստ տարբեր աղբյուրների` զոհ է գնացել 353.000 -ից մինչեւ 1.2 մլն հույն: Պատմության մեջ 1916-23 թվականների տեղի ունեցած դեպքերն արձանագրվել են որպես քսաներորդ դարի երկրորդ եղեռն:

Հայաստանի և Արցախի հույների «Պատրիդա» կազմակերպության նախագահ Էդ. Պոլատովի (Պոլատիդիս) համոզմամբ` պատմական հայրենիքը հետ բերելու գործընթացում հայերը, հույներն ու ասորիները պետք է միասնական լինեն:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Փաշաբեզյանը վստահեցնում է, որ եղբայր ժողովուրդների համագործակցությունը եւ պայքարը շարունակական է, իսկ Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը, որպես պետական կառույց ստանձնել է տարածաշրջանում ապրող բոլոր ժողովուրդների նկատմամբ իր մասով պատասխանատվությունը:

Պոնտոսի հույների ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել են Հայաստանի Հանրապետությունը, Հունաստանը, Կիպրոսը, Շվեդիան, Արցախի Հանրապետությունը, Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը:

Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 

19.05.2017թ.

Աղբյուր` «Նոյյան Տապան» 

 

****

Հրամանագիր հույների եւ պոնտացիների ցեղասպանությունը դատապարտելու մասին

Նկատի ունենալով արխիվային նյութերը,

նկատի ունենալով անցյալի բնութագրերը,

նկատի ունենալով, որ Արեւմտյան Հայաստանի մեջ հետեւողական կիրառական հալածանքի են ենթարկվել հույները եւ պոնտացիները,

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահը թիւ 33-06/04/2015-ի հրամանագրով հայտարարում է.

Հոդված 1. Դատապարտել հույների եւ պոնտացիների հանդեպ իրականացված կոտորածները, որ տեղի են ունեցել Արեւմտյան Հայաստանում 1916-1923 թթ. ընթացքում, թուրքական իրարհաջորդ կառավարությունների կողմից՝ համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 9 դեկտեմբեր 1948 թ. «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին» Կոնվենցիայի 2-րդ հոդվածի, որը պահանջում է կանխարգելել եւ պատժել ցեղասպանության հանցագործությունը: 

Արմենակ Աբրահամյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ 

06.04.2015 թ.

 

*****

ՀՌՉԱԿԱԳԻՐ 

1894-1923 ԹԹ. ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻՆ ԴԷՄ ԻՐԱԿԱՆԱՑՈՒԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՆԱՀԱՏԱԿՆԵՐՈՒ ՅԻՇԱՏԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹԵԱՄԲ

27 ԱՊՐԻԼ 2017 

Նկատի ունենալով.

ա) Ներկայ միջազգային քաղաքական համակարգը, որ տիրեց 2-րդ համաշխարհային պատերազմէն այս կողմ, ներկայիս կը գտնուի փակուղիի առջեւ: Միջազգային նոր քաղաքական համակարգի մը ձեւաւորումը արդէն անյապաղ պահանջք կը դառնայ երկրագունդի խաղաղութեան եւ կայունութեան ձգտող ազդեցիկ տէրութիւններու կողմէ, որ պէտք է հիմնուած ըլլայ միջազգային օրէնքի գերակայութեան, փոխադարձ միջպետական յարգանքի եւ ազգերու հաւասար իրաւունքներու սկզբունքներուն վրայ:

բ) Վերջին երկու տասնամեակներուն ընթացքին տեղի ունեցող քաղաքական եւ ռազմական զարգացումները ընդհանրապէս Միջին Արեւելքի եւ յատկապէս Հայ բնիկ ժողովուրդի կենսական տարածաշրջանին մէջ՝ ուր ան գոյութիւն ունեցած է ու պիտի շարունակէ ունենալ: Այդ զարգացումները օրըստօրէ Հայ եւ այլ բնիկ ժողովուրդներուն կ՛ենթարկեն լուրջ մարդկային, ազգային եւ մշակութային սպառնալիքներու դէմ առ դէմ՝ առանց էական ինքնապաշտպանութեան հնարաւորութիւններու:

գ) Արեւմտեան Հայաստանի 7 նահանգներն ու Կիլիկիոյ բռնազաւթուած տարածքները այսօր կը հանդիսանան 21-րդ դարու մարդկութեան դէմ ամենավայրագ եւ բարբարոսական ոճիրներ կիրառող ահաբեկչական ջոկատներու հաւաքագրութեան ու պատրաստութեան, պատսպարելու ու մեկնարկի վայրը՝ այդ նոյն արիւնարբու եւ բարբարոս ոճրագործներու հովանաւորութեան ներքոյ, որոնք նոյն ոճիրները գործելով մէկ դար առաջ՝ կատարեցին Հայ եւ այլ բնիկ ժողովուրդներու ցեղասպանութիւնն ու բռնի տեղահանումը: 

Նկատի ունենալով նաեւ.

դ) Արեւմտեան Հայաստանի անկախութիւնն ու պետականութիւնը ճանչցող միջազգային բոլոր փաստաթուղթերը՝ յատկապէս.

  • Կիլիկիոյ անկախութեան մասին Ֆրանսայի Հռչակագիրը
  • Ռուսաստանի դեկրետը Արեւմտեան (Թրքա) Հայաստանի անկախութեան մասին
  • Վերսայլի եւ Սան Ռեմոյի որոշումները Հայկական պետութեան միջազգային ճանաչումներուն մասին
  • Սեւրի խաղաղութեան դաշնագիրը եւ ԱՄՆ նախագահ Ուիլսընի իրաւարար վճիռը
  • ՄԱԿ-ի Հռչակագիրը մարդկանց իրաւունքներուն մասին
  • ՄԱԿ-ի Հռչակագիրը բնիկ ժողովուրդներու իրաւունքներուն մասին

ե) Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդի հիմնադրման, Պետական կառոյցներու ստեղծման, Արեւմտեան Հայաստանի ժողովուրդի իրաւունքներու պաշտպանութեան եւ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան վերաբերեալ բոլոր հռչակագիրներն ու որոշումները:

Արեւմտեան Հայաստանի Հանրապետութիւնը կը հռչակէ եւ կը հաստատէ հետեւեալ սկզբունքները.

  1. Արեւմտեան Հայաստանի 7 նահանգներն ու Կիլիկիոյ տարածքները կը գտնուին բռնազաւման տակ Թիւրքիոյ կողմէ, եւ ենթակայ են ազատագրման՝ միջազգային օրէնքներով:
  1. Արեւմտեան Հայաստանի Հանրապետութիւնը գործի դնելով միջազգային օրէնքն ու ինքնիշխանութեան բոլոր հնարաւորութիւններն ու պարտաւորութիւնները՝ կը լծուի գրաւեալ Արեւմտեան Հայաստանի ազատագրման սրբազան առաքելութեան:
  1. Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Պետական կառոյցները պատրաստ են ստանձնելու Արեւմտեան Հայաստանի պետականութեան հաստատման եւ տարածքային ամբողջական պատասխանատւութիւնները՝ թէ միջազգային ընտանիքին եւ թէ Արեւմտեան Հայաստանի ժողովուրդին, ներառեալ տարբեր ազգային եւ կրօնական համայնքներուն եւ փոքրամասնութիւններուն նկատմամբ:

Սոյն հռչակագիրը կը հանձնեք աշխարհատարած տարագիր Հայ ազգի, բռնազաւթուած Արեւմտեան Հայաստանի եւ Կիլիկիոյ մէջ ապրող մեր ժողովուրդի, ներառեալ տարբեր ազգային եւ կրօնական համայնքներու եւ փոքրամասնութիւններու, բնիկներու, ինչպէս նաեւ միջազային ընտանիքի գիտակցութեանը, որպէս մեր յառաջիկայ աշխատանքներու եւ քաղաքական քայլերու որոշիչ հիմք:

Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Կառավարութիւն

2017 թ. մայիսի 9-ին Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին (տեսանյութ)

Եռատոնի կապակցությամբ Հաղթանակի զբոսայգի էին եկել նաև Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության և խորհրդարանի պաշտոնյաներ ու պատգամավորներ՝ իրենց ընտանիքների անդամների հետ:

Կարևորելով Հայկական Հարցի լուծումը` Արևմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Փաշաբեզյանն ընդգծեց, որ ներկայիս տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունների ֆոնին հայ ժողովուրդն իր ներուժը պետք է կենտրոնացնի հայերին տրված բոլոր իրավունքների վերկանգնման խնդիրների վրա, ինչը կնպաստի, թե Արցախի Հանրապետության անվտանգությանը, թե Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պահպանմանն ու հզորացմանը:

 

Արևմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունը ծաղիկներ խոնհարեց անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց զոհվածների հիշատակը:

Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»

09.05.2017թ.

Աղբյուր` «Նոյյան Տապան»

 

 

2017 թ. մայիսի 8-ին եւ 9-ին Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահը, Վարչապետը եւ Խորհրդարանի պատգամավորները մասնակցին Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին: (Ֆոտոհաղորդագրություն)

2017 թ. մայիսի 8 եւ 9-ին Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահը,   Վարչապետը, Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորները, Հանրապետության պաշտոնյաները եւ քաղաքացիները՝ իրենց ընտանիքների անդամների հետ միասին մասնակցին Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին Ռուսաստանում (Մոսկվա, Սոչի, Սանկտ Պետերբուրգ, Վոլգոգրադ, Դոնի Ռոստով եւ Ղրիմ), Ֆրանսիայում (Մանդելյե, Կանն, Փարիզ, Մարսել եւ Լիոն), Աբխազիայում (Սուխումի եւ Գագրա), Հայաստանի Հանրապետությունում եւ աշխարհի այլ քաղաքներում:

(Ֆոտոհաղորդագրություն)

  

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահը այցելեց Շվեդիայի Թագավորություն

2017թ. ապրիլի 30-ից մայիսի 3-ը, Շվեդիայի Հայերի միության նախագահ, Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր՝ Սարգիս Գասպարյանի հրավերով Արեւմտյան Հայաստանի Հանրապետության, Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի Նախագահ Արմենակ Աբրահամյանը՝ աշխատանքային այցով մեկնել է Շվեդիայի Թագավորություն, որտեղ հանդիպել է հայ եւ ասորի համայնքային կազմակերպությունների ղեկավարների հետ: Հանդիպումներ են կայացել նաեւ Շվեդիայի Թագավորության Խորհրդարանի (Ռիկսդագ) պատմագավորների հետ:

Հանդիպումների ընթացքում Արմենակ Աբրահամյանը խոսել է Արեւմտյան Հայաստանի պատմության, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության՝ որպես շարունակող (Continuity) պետություն​​, պետական ​​հաստատությունների ձեւավորման, արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների, Մերձավոր Արեւելքի իրադրության, հատկապես` Սիրիայի, ինչպես նաեւ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների մասին՝ որպես Արեւմտյան Հայաստանի բնիկներ, որը ժամանակավորապես օկուպացված է Թուրքիայի Հանրապետության կողմից:

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Մամուլի Ծառայություն

 5 Մայիս, 2017 թ.

03.05.2017 թ. Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահության ընդլայնված նիստի օրակարգ

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության ընդլայնված նիստի հրավեր

Նիստը տեղի կունենա չորեքշաբթի օրը, 03-05-2017 թվականին, Skype-ով

Նիստի սկիզբը`
ժամը 22-00-ին, (Հայաստան)
ժամը 21-00-ին, (Ռուսաստան)
ժամը 20-00-ին, (ֆրանսիա)

ժամը 11-00-ին (Լոս Անժելոս, ԱՄՆ)

Հարգելի գործընկերներ, հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության ընդլայնված  նիստին:

Նիստի օրակարգ

  1. 2017 թ. ապրիլի 24-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների եւ քաղաքացիների մասնակցության մասին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հիշատակի ու ոգեկոչման միջոցառումներին:
  2. 2017 թուականի ապրիլ 27-ին Ծիծեռնակաբերդի յուշահամալիրում տեղի ունեցած Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Կառավարութեան «1894-1923 թթ. Հայ ժողովուրդին դէմ իրականացուած ցեղասպանութեան նահատակներու յիշատակին կապակցութեամբ» կազմակերպած միջոցառման մասին:
  3. 2017 թուականի մայիսի 8 եւ 9-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների եւ քաղաքացիների Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումների մասնակցության մասին:
  4. Տարբեր հարցեր:

Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը:

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահ`
Արմեն Տեր -Սարգսյան

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի քարտուղար`
Դիանա Գրիգորյան

02.05.2017թ.

27.04.2017թ. – Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի Ելույթը Ծիծեռնակաբերդի համալիրում

27.04.2017թ. – Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահի ուղերձը

1894-1923 թուականների ընթացքում Արեւմտեան Հայաստանը եղաւ մարդկութեան պատմութան ամենաարիւնալի դէպքերի թատերաբեմ, համակարգուած ձեւով `ֆիզիկապէս ոչնչացրեցին աշխարհի ամենահին բնիկ ժողովուրդներից մէկին` հայերին:

Հայերու ցեղասպանութեան արդիւնքում փորձ արուեց բնաջնջել մի քաղաքակրթութիւն, որն ըստ գիտնականների եւ ծագումնաբանների `քաղաքակրթութիւնների մեծագոյն աղբիւր էր հանդիսանում մարդկային քաղաքակրթութեան զարգացման ու առաջընթացի համար:

Ի յիշատակ մարտիրոսների, որոնք նահատակուեցին մարդկութեան դէմ կատարուած յանցագործութեան ժամանակ, 1965 թուականին յիշատակի յուշարձան կառուցուեց `Ծիծեռնակաբերդի յուշահամալիրը, մտամփոփութեան, խոհերի, յիշողութեան բարձունք, որ մենք կարող ենք համարել փոքր Արեւմտեան Հայաստան` Արեւելեան Հայաստանում:

Յուշահամալիրը բաղկացած է մի քանի մասերից

Գրանիտէ գագաթը, որն ունի 44 մետր բարձրութիւն `խորհրդանշում է հայ ազգի վերածնունդը: Գագաթը ընդգրկում է երկու մասեր, որոնք խորհրդանշում են երկու Հայաստանները` Արեւմտեան եւ Արեւելեան:

Գրանիտէ 12 սիւները, որոնք շրջան են կազմում 1.5 մետր խորութեամբ անմար կրակի շուրջ, յաճախ սխալմամբ դիտարկւում են, որպէս Արեւմտեան Հայաստանի 12 նահանգներ:

Ծառուղում, յուշարձան տանող ճանապարհին, մօտ 100 մետրանոց պատին, փորագրուած են հայկական այն բոլոր տարածքների անուանումները, որտեղ տեղի են ունեցել զանգուածային ջարդերն ու կոտորածները:

1995 թուականից ի վեր, ծառուղու միւս կողմում, աշխարհի քաղաքական գործիչները ծառեր են տնկում, ստորագրութիւն դնում եւ յիշատակի բառեր արձանագրում ոսկեգոյն ցուցանակների վրայ:

1995 թուականին բացուեց Ազգային յիշատակի կենտրոն, որտեղ մենք գտնում ենք գերմանական լուսանկարիչների (Առաջին Համաշխարհային Պատերազմի ժամանակ Գերմանիան Թուրքիայի դաշնակիցն էր) հրապարակումներ, որոնք նկարագրում են այդ ժամանակաշրջանի իրադարձութիւնները: Մի յուշարձան յիշեցնում է եւրոպական նշանաւոր գործիչների խօսքերը. Շառլ Պեգինի, Ժան Ժորեսի, Ժորժ Կլեմանսոյի, Անատոլ Ֆրանսի, ովքեր պաշտպանեցին հայ ժողովուրդի իրաւունքները:

Այսօր, ապրիլի 27-ին, Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Կառավարութիւնը որոշում է ընդունել պաշտօնապէս կազմակերպել արարողութիւն Ցեղասպանութեան զոհերի յիշատակին կառուցուած յուշահամալիրում, ցանկանալով հանրութեանը յիշեցնել հայ ազգի անկապտելի իրաւունքների մասին, այն մասին, որ պէտք է վերականգնել Արեւմտեան Հայաստանի ազատութիւնը, անկախութիւնն ու ինքիշխանութիւնը:

Արարողութիւնը համախմբում է ոչ միայն Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պաշտօնեաներին ու պատգամաւորներին, այլեւ Հայաստանի Հանրապետութեան, համայնքային ու հասարակական կազմակերպութիւնների, ինչպէս նաեւ ազգային փոքրամասնութիւնների պաշտօնական ներկայացուցիչներին:

Արարողութիւնը կ’աւարտուի պաշտօնական յայտարարութեան ընթերցմամբ:

Այս յայտարարութիւնը ներկայացուած է տարբեր պետութիւնների եւ միջազգային կազմակերպութիւնների `յստակ, միանշանակ հաղորդագրութեան միջոցով:

Այն Մեծ տէրութիւններին պաշտօնապէս եւ վճռականօրէն յիշեցնում է իրենց յանձնառութիւնը պաշտպանելու ու վերականգնելու Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքները մինչեւ պետական ​​կազմաւորում, դրանով իսկ հայերին եւ տարածաշրջանի բնակիչներին վերադարձնելու իրենց խաղաղութեան իրաւունքը, գոյութեան իրաւունքը, մշակութային արժէքները պաշտպանելու իրաւունքը, ինքնորոշման իրաւունքը, զարգացման ու առաջընթացի իրաւունքը, այնպէս ` ինչպէս երկիր մոլորակի միւս բոլոր ժողովուրդների համար:

Մենք բոլորս այսօր ներկայ ենք այստեղ արտայայտելու եւ վկայելու այս փաստը:

Այս իսկ պատճառով, մենք բոլորս `սիրելի հայրենակիցնէր, սիրելի բարեկամներ, Արեւմտեան Հայաստանի զաւակներն ենք:

2017 թ. ապրիլի 24-ին Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունը՝ Հանրապետության Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի գլխավորությամբ, հիշատակի տուրքը մատուցեցին Սրբոց Նահատակներին – Հայոց ցեղասպանության զոհերին:

2017 թ. ապրիլի 24-ին Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունը՝  Հանրապետության Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի գլխավորությամբ, հիշատակի տուրքը մատուցեցին Սրբոց Նահատակներին – Հայոց ցեղասպանության զոհերին:

Արեւմտեան Հայաստանի Հանրապետության Կառավարության անդամները, Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորները եւ քաղաքացիները ծաղիկներ դրեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի մոտ Երեւանում:

(Ֆոտոհաղորդագրություն)