19.07.2017 թ. Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահության ընդլայնված նիստի օրակարգ
Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության ընդլայնված նիստի հրավեր
Նիստը տեղի կունենա չորեքշաբթի օրը, 19-07-2017 թվականին, Skype-ով
Նիստի սկիզբը`
ժամը 22-00-ին, (Հայաստան)
ժամը 21-00-ին, (Ռուսաստան)
ժամը 19-00-ին, (ֆրանսիա)
ժամը 11-00-ին (Լոս Անժելոս, ԱՄՆ)
Հարգելի գործընկերներ, հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության ընդլայնված նիստին:
Նիստի օրակարգ
- Արցախի Թալիշ բնակավայրի վերաբնակեցման աջակցության հարցի մասին: (Զեկուցող՝ էդուարդ Փոլատով):
- Միջազգային պայմանագրերի վերաբերյալ:
- Շախմատի միջազգային օրվան նվիրված Արեւմտյան Հայաստանի Հանրապետության համացանցում շախմատի առաջին բաց առաջնության արդյունքների վերաբերյալ:
- Այլ հարցեր:
Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը:
Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահ`
Արմեն Տեր -Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի քարտուղար`
Դիանա Գրիգորյան
18.07.2017 թ.
Տիգրան Փաշաբեզյան. «Արեւմտյան Հայաստանի, այսպես կոչված, «կառավարությունների» մասին»
Ինչպես պարզվում է սովորութային է դառնում ապօրինությունների ուղին բռնելը, իրավական հիմքերին կարեւորություն չտալը եւ մի նոր «կառավարության», ինչպես նաեւ ինքնակոչ «նախագահի» անվան տակ հանդես գալը:
Չենք կարող ուշադրություն չդարձնել այն իրողությանը, որ դրանք հաջորդում են Մերձավոր Արեւելքում նախապատրաստվող ինչ-ինչ ծրագրերի ու գործողությունների, այդ թվում, օրինակ, 2004-ի հուլիսին եւ 2017-ի մայիսին հայտարարված Իրաքի քրդաբնակ շրջաններում հանրաքվե անցկացնելու ծրագրերին: Այնքան էլ կարեւոր չէ, թե մեր պետական համակարգի նախկին մասնակիցները ինչ որ բան հասկացել են, թե՞ ոչ: Կարեւորն այս դեպքում փաստերի արձանագրումն է:
Այդ իմաստով եւս մեկ անգամ անդրադառնանք այս հարցին եւ անցնենք առաջ: Մանավանդ որ, այսպես կոչված, կառավարությունների բազմաքանակ լինելու հարցը՝ անպայման չէ, որ վնասակար է:
Արեւմտյան Հայաստանի, այսպես կոչված, կառավարությունների մասին:
Արեւմտյան Հայաստանի «կառավարությունների» իրողությունը խոսում է այն մասին, որ այդ կառավարություններից կամ ոչ մեկը իրավաչափ (այսինքն՝ լեգիտիմ) չէ, կամ դրանցից մեկն իրավաչափ է, որովհետեւ չի կարող այնպես լինել, որ մեկ կամ ավելի նույնանուն կառույցներ լինեն եւ միաժամանակ համարվեն իրավաչափ:
Ըստ այդմ, քննության առնենք, թե երկու հատկանշական թվականներին՝ 2014 եւ 2017, երբ Մերձավոր Արեւելքում պատրաստվում էին հատուկ գործողություններ, այդ ի՞նչ տեղի ունեցավ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի հետ, որի հետեւանքում «ձեւավորվեցին» եւս երկու, այսպես կոչված, կառավարություններ:
ա) Այսպես կոչված, «Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարություն, Մայնց, Գերմանիա (ինքնահռչակվել է՝ 21.07.2014 թ.):
Սա անօրինականության առաջին գործողությունն է, որն իրականացվել է 2014 թվականի հուլիսի 21-ի, երբ Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) կայացրած անվստահության որոշման (համաձայն` «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» օրենքի 14-րդ հոդվածի) (11.06.2014), Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանի հրամանագրի (03.07.2014) եւ վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի թիվ 7 որոշման (22.07.2014) հիման վրա Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության (այժմ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարություն) Արտաքին գործերի նախարարի պաշտոնից ազատված Արամ Մկրտչյանը հրավիրել է Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության ապօրինի նիստ, կայացրել ապօրինի որոշումներ ու անօրինական նշանակումներ, այդ թվում, ինքն իրեն վարչապետ նշանակել, որից հետո այդ ամենը փորձել է ներկայացնել, իբրեւ թե՝ իրավական ու իրավաչափ մի գործընթաց:
Հետագայում ստեղծել ու տարածել է ինքնաստեղծ Սահմանադրության օրինակ:
բ) Այսպես կոչված, Արեւմտյան Հայաստանի Կառավարություն, (անօրինական կերպով հիմնվել է նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանի ապօրինի հրամանագրով՝ 31.05.2017 թ.):
Անօրինականության երկրորդ գործողությունը Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի նկատմամբ իրականացվել է 2017 թ. մայիսի 31-ին, երբ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ (այժմ արդեն նախկին նախագահ) Արմենակ Աբրահամյանը ստորագրել է ապօրինի հրամանագրեր, հիմնված ապօրինի – ինքնաստեղծ Սահմանադրության օրինակի վրա (Նախագահի հրամանագիր, Թիւ 42 – 2017.05.31 (ԱՀՀ վարչապետի գործառույթները դադարեցնելու մասին) եւ Նախագահի հրամանագիր, Թիւ 43 – 2017.06.05 (ԱՀՀ վարչապետի նշանակման մասին), կոպտորեն խախտելով գործող «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» օրենքի հոդվածների պահանջները (11.06.2014):
Այստեղից սկիզբ է առնում ոչ իրավաչափ երկրորդ «կառավարության» ձեւավորման փորձը, հիմնված չընդունված Սահմանադրության ապօրինի հոդվածների վրա:
2017 թ. մայիսի 9-ից, իր կողմից իրականացված փոփոխություններով, պատրաստել ու տարածել է ինքնաստեղծ Սահմանադրության օրինակ:
Հիշեցնենք, որ 2017 թ. հունիսի 11-ին Երեւանում գումարված Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 5-րդ նստաշրջանում որոշում է ընդունվել 2017 թ. հունիսի 11-ից Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանի լիազորությունների դադարեցման մասին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական օրենքների կոպիտ խախտումների եւ իշխանության յուրացման փորձի մեղադրանքներով:
գ) Ասվածից զատ, իրականում, մնում է ներկայացնել առաջին ու իրավասու միակ պետական կառույցի՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Կառավարության անցած ճանապարհը, միաժամանակ ներկայացնելով փաստեր նրա իրավաչափության վերաբերյալ (գործում է ստեղծման պահից՝ 04.02.2011 թ., մինչեւ այսօր, վարչապետն է Տիգրան Փաշաբեզյանը):
2011 թ. փետրվարի 4-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի որոշումով սկսվել է Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության ձեւավորման գործընթացը:
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի ձեւավորման առաջին քայլն է սա:
Այնուհետեւ Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնության (հետագայում ինքնության ու քաղաքացիության) համակարգի ձեւավորման միջոցով ընթացել է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցի օրենսդրական փաթեթի՝ հռչակագրերի, օրենքների, որոշումների ու հրամանագրերի ընդունման գործընթացը, որի տրամաբանական շարունակությունը «Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ձեւաւորման մասին» հռչակագրի ընդունումն է (24.05.2013):
2013 թվականի նոյեմբերի 22-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը՝ ամբողջ աշխարհում բնակվող Արեւմտյան Հայաստանի քաղաքացիները, առաջին անգամ, իրականացրել են Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների ընտրություններ:
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման պատգամավորների մանդատների հաստատումը, խորհրդարանի 1-ին գումարման 1-ին նստաշրջանի անցկացումը եւ խորհրդարանի ձեւավորումը տեղի է ունեցել 2014 թ. հունվարի 18-20-ը:
2014 թ. հունվարի 20–ին խորհրդարանը ընտրել է նախագահ, նախագահը խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել վարչապետի թեկնածությունը, վարչապետը ձեռնարկել է կառավարության ձեւավորումը:
Այսպես ամբողջացել է Արեւմտեան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի ձեւավորումը, որը 2014 թ. օգոստոսի 10-ից կոչվում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետություն (Հայաստան):
2017 թ. հունիսի 11-ին Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 5-րդ նստաշրջանը 3-րդ ընթերցմամբ հասատատել է Արեւմտեան Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, որը սկզբում դրվելու է համաժողովրդական քննարկման եւ ապա հանրաքվեի:
«Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» օրենքի՝ 9-րդ հոդվածի համաձայն՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2017 թ. հունիսի 11-ին գումարված 5-րդ նստաշրջանում ընտրվել է նախագահ, ում առաջարկով, համաձայն սույն օրենքի 44-րդ հոդվածի, խորհրդարանը վերահաստատել է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի թեկնածությունը:
Բոլոր նրանք, ովքեր փորձում են չտեսնելու տալ եւ կամ «արդարացնել» օրենքից ու օրինականությունից ա) եւ բ) կետերում ներկայացված ապօրինությունները, միգուցե պնդելով, թե՝ «այլ ելք չէր մնացել…», նույնիսկ օրենքն ու օրինականությունը խախտելու գնով, թող հիշեն, որ ամեն ինչ սկսվում Է հենց այդպես եւ հենց դրանից…
Եւ թող հիշեն, որ այդ դեպքում այլեւս իրավունք չունեն տրտնջալու ու բողոքելու այն իրողություններից եւ իրավիճակներից, որոնք պատահել են հայության ազգային ու պետական, հասարակական ու ընկերային կյանքում ու կենսագործունեության մեջ:
2017 թ. հունիսի 11-ը, Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 5-րդ նստաշրջանի անցկացումն ու որոշումները սովորական երեւույթներ չէին, դրանք մեր մեջ հաստատեցին օրինականությունն ու բարոյականությունը պաշտպանելու մեր պատգամավորների կամքն ու վճռականությունը:
Դրանք միտված էին պաշտպանելու՝
ա) հայության իրավունքների հետապնդման գործընթացը ու նրա շարունակելիությունը,
բ) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգը եւ քաղաքացիներին, նրանց ազատությունն ու անկախությունը,
գ) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի պաշտոնյաներին, պատգամավորներին, քաղաքացիներին՝ ապօրինի հրամանագրերից ու ոտնձգություններից:
Իրավաչափ է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության այն կառավարությունը եւ այն պետական համակարգը, որի պատասխանատուներն են՝ նորընտիր նախագահ Ռադիկ Խամոյանը, վարչապետ Տիգրան Փաշաբեզյանը, խորհրդարանի նախագահ Արմեն Տեր-Սարգսյանը:
Նրանք գիտեն, որ պարտավոր են արդարացնել գործընկերների՝ պատգամավորների, պաշտոնյաների ու քաղաքացիների վստահությունը, որի ամենակարճ եւ ուղիղ ճանապարհը՝ օրինականության ու իրավունքի սկզբունքներին հավատարիմ լինելն է:
Տիգրան Փաշաբեզյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ
17.07.2017 թ.
*****
Ծանոթագրություն
- Տես, Իրաքյան Քուրդիստանի պաշտոնական հանրաքվեն եւ Թուրքիան. պաշտոնական Անկարան մտավախություններ ունի, 23. 06.2017, Armenpress:
- Տես, Барзани воскрешает дух Севрского договора, 11 июня 2017, Regnum.
12.07.2017 թ. Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահության ընդլայնված նիստի օրակարգ
Նիստը տեղի կունենա չորեքշաբթի օրը, 12-07-2017 թվականին, Skype-ով
Նիստի սկիզբը`
ժամը 22-00-ին, (Հայաստան)
ժամը 21-00-ին, (Ռուսաստան)
ժամը 19-00-ին, (ֆրանսիա)
ժամը 11-00-ին (Լոս Անժելոս, ԱՄՆ)
Հարգելի գործընկերներ, հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության ընդլայնված նիստին:
Նիստի օրակարգ
- Արեւմտյան Հայաստանի Շախմատի առաջին բաց առաջնության մասին, որն իրականացվելու համացանցով:
- Տեղեկատվություն՝ իրականացված հանդիպումների, կատարված աշխատանքների ու ներկա իրավիճակի վերաբերյալ:
- Այլ հարցեր:
Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը:
Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահ`
Արմեն Տեր -Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի քարտուղար`
Դիանա Գրիգորյան
11.07.2017 թ.
Ջոն Էվանս․ ԻՊ-ի գործողությունների ու Հայոց ցեղասպանության միջեւ զուգահեռներ կան
«Ցավոք, ես տեսնում եմ զուգահեռներ։ Նախեւառաջ ճակատագրի հեգնանքով այդ իրադարձությունները տեղի են ունենում Մերձավոր արեւելքի նույն շրջաններում»,- ասել է Էվանսը։
Դիվանագետի խոսքով, իրազեկվածությունն այն մասին, թե ինչ է տեղի ունենում՝ բարձրացել է Վատիկանի ու մյուս կազմակերպությունների, այդ թվում ԱՄՆ-ում հայկական համայնքի ջանքերով։ Նրանք բոլորը նշել են, որ քրիստոնյաներն ու եզդիները նորից դառնում են ցեղասպանության զոհեր, հայտնում է Horizon Weekly-ն։
Ըստ Open Doors USA կազմակերպության՝ ամսական միջինը սպանում են 322 քրիստոնյայի՝ նրանց հավատի համար, ոչնչացնում են 214 եկեղեցիներ ու այլ ունեցվածքներ, նաեւ գրանցվում են քրիստոնյաների դեմ բռնությունների 772 դեպքեր։
Աղբյուրը` News.am
Օ Ր Ե Ն Ք «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» Կոնվենցիայի Ճանաչման, միանալու եւ վավերացնելու մասին, ընդունված 9 դեկտեմբերի 1948թ. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից
ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր Ասամբլեայի կողմից 9 դեկտեմբերի 1948թ. ընդունված «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» Կոնվենցիայի Ճանաչման, միանալու եւ վավերացնելու մասին Continue reading
05.07.2017 թ. Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահության ընդլայնված նիստի օրակարգ
Նիստը տեղի կունենա չորեքշաբթի օրը, 05-07-2017 թվականին, Skype-ով
Նիստի սկիզբը`
ժամը 22-00-ին, (Հայաստան)
ժամը 21-00-ին, (Ռուսաստան)
ժամը 19-00-ին, (ֆրանսիա)
ժամը 11-00-ին (Լոս Անժելոս, ԱՄՆ)
Հարգելի գործընկերներ, հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության ընդլայնված նիստին:
Նիստի օրակարգ
- Արեւմտյան Հայաստանի Շախմատի առաջին բաց առաջնության մասին, որն իրականացվելու համացանցով:
- Տեղեկատվություն՝ Մերձավոր Արեւելքի իրավիճակի վերաբերյալ:
- Տեղեկատվություն՝ իրականացված հանդիպումների, կատարված աշխատանքների ու ներկա իրավիճակի վերաբերյալ:
- Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների վերաբերյալ:
- Այլ հարցեր:
Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը:
Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահ`
Արմեն Տեր -Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի քարտուղար`
Դիանա Գրիգորյան
04.07.2017 թ.
28.06.2017 թ. Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահության ընդլայնված նիստի օրակարգ
Նիստը տեղի կունենա չորեքշաբթի օրը, 28-06-2017 թվականին, Skype-ով
Նիստի սկիզբը`
ժամը 22-00-ին, (Հայաստան)
ժամը 21-00-ին, (Ռուսաստան)
ժամը 19-00-ին, (ֆրանսիա)
ժամը 11-00-ին (Լոս Անժելոս, ԱՄՆ)
Հարգելի գործընկերներ, հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության ընդլայնված նիստին:
Նիստի օրակարգ
- Արեւմտյան Հայաստանի Շախմատի առաջին բաց առաջնության մասին, որն իրականացվելու համացանցով:
- 2017 թ. սեպտեմբերի 18-ից մինչեւ 20-ը, ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից Երեւանում կազմակերպվող՝ «Փոխադարձ վստահություն, միասնականություն եւ պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին մասնակցության վերաբերյալ:
- «Հայք» կազմակերպության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ կառավարության համագործակցության հարցը եւ որոշման կայացումը:
- Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների վերաբերյալ:
- Տեղեկատվություն՝ իրականացված հանդիպումների, կատարված աշխատանքների ու ներկա իրավիճակի վերաբերյալ:
- Տարբեր հարցեր:
Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը:
Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահ`
Արմեն Տեր -Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի քարտուղար`
Դիանա Գրիգորյան
27.06.2017 թ.
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Ռադիկ Խամոյանի ուղերձը պաշտոնյաներին, պատգամավորներին ու քաղաքացիներին
Որպես Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ պարտքս եմ համարում հանդես գալ ազգային – պետական ռազմավարության տեսակետից կարեւոր երեք հարցադրումների նկատմամբ վերաբերմունքով եւ դիրքորոշումով:
Դրանք են՝
-Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման գործընթացի մասին:
-Միջազգային պայմանագրերի վավերացման հարցի մասին:
-Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունների մասին:
- Սահմանադրության ընդունման ու հաստատման գործընթացի մասին:
Սահմանադրության ընդունումը պարտադիր քայլերի ամբողջականությունից բաղկացած գործընթաց է. Ազգային Ժողովի կողմից կազմվում է Սահմանադրության նախագծի մշակման հատուկ հանձնաժողով, հատուկ հանձնաժողովը Սահմանադրության նախագիծը ներկայացնում է 1-ին, 2-րդ եւ 3-րդ ընթերցման, որից հետո դրվում է համաժողովրդական քննարկման, այնուհետեւ համաժողովրդական հանրաքվեի եւ հանրաքվեի արդյունքների համաձայն ընդունվում է:
Սահմանադրության տակ ոչ ոք ստորագրություն չի դնում, այդ թվում հանրապետության նախագահը, ստորագրություն չի դնում որեւէ խումբ կամ կառույց:
Սակայն այս սկզբունքային հարցերում տեղի է ունեցել ապօրինի ու կամայական մոտեցում`
Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 4-րդ նստաշրջանին ընթերցված Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ (այժմ նախկին նախագահ) Արմենակ Աբրահամյանի զեկույցում կարդում ենք. «Մեր Սահմանադրությունը վավերացվեց 2016 թ. մայիսի 9-ին…», 17.12.2016:
Զուգահեռ, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 4-րդ նստաշրջանի օրակարգի 9-րդ կետի համաձայն «2-րդ ընթերցմամբ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագծի հաստատում», 4-րդ նստաշրջանը որոշեց «Հաստատել. 2-րդ ընթերցմամբ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագիծը»: Որոշումն ընդունվել է միաձայն, 17.12.2016:
Այսինքն փաստ է, որ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 4-րդ նստաշրջանը 2-րդ ընթեցմամբ հաստատել է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագիծը, 17.12.2016:
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 5-րդ նստաշրջանը 3-րդ վերջնական ընթերցմամբ հաստատել է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագիծը, որը դրվելու է համաժողովրդական քննարկման, 11.06.2017:
Մինչդեռ նախկին նախագահը համառում է Սահմանադրության ինքնաստեղծ օրինակի իր կողմից վավերացման հարցում, որն անօրինական ու ապօրինի դիրքորոշման արդյունք է, երբ գիտենք, թե Սահմանադրությունը չի վավերացվում, չի ստորագրվում, չի հաստատվում, այլ ընդունվում է ընթացակարգի ավարտին՝ ժողովրդական հանրաքվեի արդյունքներով:
Մեջբերենք երեք օրինակ.
ա) «Նախագահական Հրամանագիր, Թիւ 42 – 2017.05.31, ԱՀՀԿ վարչապետի, գործառույթները դադարեցնելու մասին, Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահը» նյութի առաջին տողում կարդում ենք.
«Համաձայն Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (ԱՀՀ) Սահմանադրութեան Յօդուած 76-ին»:
բ) «Նախագահական Հրամանագիր, Թիւ 43 – 2017.06.05, ԱՀՀԿ վարչապետի նշանակման մասին, Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահը» նյութի առաջին տողում կրկին կարդում ենք.
«Համաձայն Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (ԱՀՀ) Սահմանադրութեան Յօդուած 76-ին»:
գ) «Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Ներքին Գործերու Նախարարութեան թիւ 1-2017.06.13 արձանագրութիւնը եւ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի (Խորհրդարանի) իրաւաբանական յանձնաժողովի որոշումներ», Երեւան, Յունիսի 13, 2017 թուական» նյութի առաջին տողում կարդում ենք.
«Համաձայն Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (ԱՀՀ) Սահմանադրութեան Յօդուած 76-ին»:
Երեք դեպքերում էլ հղումներ են արված չընդունված Սահմանադրության ապօրինի հոդվածների վրա, փորձելով իրավականության ու իրավաչափության պատրանք ստեղծել, սակայն երեք դեպքերում էլ նյութերի շարունակությունը կարելի է չնայել, որովհետեւ գործ ունենք ակնհայտ անօրինականության ու ապօրինության նախադեպային փաստերի հետ:
Այդպես նախկին նախագահը կարող էր եւ կարող է անընդհատ շարունակել ու շարունակել, սակայն դրանով իսկ չի կարող ձեւավորել պետական համակարգի իրավական իրական ու ամուր հիմքեր, փոխարենը կարող է ցնցել ու ցնցել ողջ պետական համակարգը, ինչպես դա արդեն պատահել է եւ նախկինում, եւ ներկայիս:
Ասվածից պարզ է ու հստակ, որ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը իրավունքի ու օրենքի սկզբունքի ու տառի համաձայն ողջ ընթացակարգը չի անցել, հետեւաբար եւ ընդունված չէ, ուստի նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանի կողմից դրա հոդվածներին հղումներ անելը, հրամանագրեր ու հայտարարություններ արձակելը անօրինական ու ապօրինի գործողություն է՝ սահմանակցված իշխանության յուրացման փորձին, ինչը բոլոր օրենսդրություններում եւ Սահմանադրություններում որակվում է, որպես հանցագործություն:
Այն, որ այսօրինակ ակնհայտ ապօրինությունն ու չարդարացված ճնշումները պատճառ են դարձել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի ներսում լարված իրադրության առաջացման ու դրա անխուսափելի հանգուցալուծման, ամենեւին զարմանալի չէ, ավելին՝ օրինաչափ է:
Որպես Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ ջանք չեմ խնայելու օրենքի եւ իրավունքի ոգուն ու տառին հավատարիմ առաջնորդելու Սահմանադրության ընդունման ընթացակարգը մինչեւ վերջ, դրանով իսկ ապահովելով Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի օրենսդրական ամուր հիմքն ու անժխտելի իրավաչափությունը:
- Միջազգային պայմանագրերի վավերացման հարցի մասին:
Միջազգային պայմանագրերի վավերացման հարցում նույնպես առկա է ընթացակարգի խնդիրը. պայմանագրի ստորագրում, պայմանագրի քննարկում խորհրդարանում եւ համապատասխան որոշման կայացում, կայացված որոշման հիման վրա օրենքի ձեւակերպում, օրենքի ստորագրում նախագահի կողմից:
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախկին նախագահի կողմից առաջադրված ու նրա կողմից միակողմանի փոփոխված Սահմանադրության օրինակում կարդում ենք.
Հոդված 76. «Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահը Պայմանագիրներու վաւերացման վերաբերեալ
Կետ 8) Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահին կողմէ վաւերացման ենթակայ են այն միջազգային պայմանագիրները, որոնք ունի քաղաքական կամ ռազմական բնույթ, կամ կը նախատեսեն պետական սահմանի փոփոխութիւն»:
Նույն ձեւակերպումը կարդում ենք նաեւ 107-րդ հոդվածում.
Հոդված 107. «Ազգային ժողովը Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահի առաջարկութեամբ կը վաւերացնէ, կը կասեցնէ կամ չեղեալ կը յայտարարէ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան միջազգային պայմանագիրները, բացառութեամբ անոնց, որոնք ունին քաղաքական կամ ռազմական բնոյթ կամ կը նախատեսեն պետական Սահմանի փոփոխութիւն եւ որոնք ենթակայ են Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահի»:
Կրկնենք. «…բացառութեամբ անոնց, որոնք ունին քաղաքական կամ ռազմական բնոյթ կամ կը նախատեսեն պետական Սահմանի փոփոխութիւն եւ որոնք ենթակայ են Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահի»:
Հնարավո՞ր է, որ ազգային – պետական նշանակության այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ «քաղաքական կամ ռազմական բնոյթ կամ կը նախատեսեն պետական Սահմանի փոփոխութիւն«, ենթակա լինեն մեկ մարդու կամքին ու քմահաճույքին, նույնիսկ եթե նա նախագահ է:
Բացառված է: Եւ նման օրինակ չեք գտնի աշխարհի եւ ոչ մի քաղաքակիրթ երկրի Գլխավոր օրենքում՝ ոչ մի երկրի Սահմանադրության մեջ:
Այս կարեւորագույն հարցում եւս հոդվածը պետք է ձեւակերպված լինի այնպես, ինչպես ընդունված է «Միջազգային պայմանագրերի վավերացման մասին» ընթացակարգում, ըստ քայլերի հերթականության, եւ ոչ թե նախկին նախագահի համառության ու քմահաճույքի:
- Նախագահի լիազորությունների մասին:
Նախագահի լիազորությունները պետք է լինեն ճիշտ այնքան, որքան նախատեսում է երկրի պետական կառավարման համակարգի ընտրությունը. նախագահական, նախագահա-խորհրդարանական, խորհրդարանա-նախագահական եւ այլ…
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրության նախագծի մեջ նշված է. «Արեւմտեան Հայաստանի Հանրապետությունը նախագահա-խորհրդարանական հանրապետություն է»:
Հետեւաբար, այստեղ նախագահի լիազորությունները այնքան են, որքան թելադրում է կառավարման համակարգի այս ձեւը, բայց ոչ երբեք միապետական:
Այս դեպքում կարեւոր չէ նույնիսկ, թե ի՞նչ ձեւակերպում է տրվում նախագահի պարագային՝ «նախագահ», «նախագահ՝ պետության գլուխ», թե «պետության գլուխ՝ նախագահ», որովհետեւ իրականում պարտականությունների ու լիազորությունների հարցը կարգավորվում է օրենքով, օրենքի համապատասխան բաժիններում՝ նախագահ, խորհրդարան, կառավարություն, որտեղ հստակ նշված են նաեւ, թե լիազորությունների, թե իշխանության թեւերի հավասարակշռության, եւ թե արդյունավետ համագործակցության սահմանները, դրանց չափն ու կշիռը:
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանը ձգտել է բացարձակ լիազորությունների, որոնք նախատեսված չեն եղել ոչ «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» կանոնակարգ օրենքով (11.06.2014) եւ ոչ էլ հատուկ հանձնաժողովի ներկայացրած Սահմանադրության նախագծի օրինակով: Դրանք ամեն անգամ նախկին նախագահը միակողմանի փոփոխել է իր նախագահական հավակնությունների ու շահերի համեմատ, ձգտելով բացարձակ իշխանության ողջ պետական համակարգի նկատմամբ:
Դրա վառ ապացույցը նրա կողմից միակողմանի փոփոխված Սահմանադրության օրինակն է եւ դրա միակողմանի «վավերացումը», «ստորագրումը», եւ վերոնշյալ երկու հրամանագրերն ու վերջին հայտարարությունը, որոնց՝ օրինականության ու իրավունքի շունչ հաղորդելու փորձեր է արվում, հենվելով չընդունված Սահմանադրության ապօրինի հոդվածների վրա:
Այժմ լիովին տեսանելի է, որ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պետական համակարգը Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 5-րդ նստաշրջանի սկզբունքային որոշման հիման վրա խուսափել է իշխանության յուրացման փորձից:
Խնդիրը դյուրին չէ, իրավիճակը կայունացնելու, ապա ամրացնելու, պետական համակարգը դեպի նոր ծրագրային ուղիներ առաջնորդելու հարցը կա:
Որպես պատգամավոր կատարել եմ պարտքս, քվեարկել համակարգի փրկության, ազատության ու անկախության համար:
Որպես նորընտիր նախագահ, որպես 1978 թվականից հայաշունչ ազգային ու ազգագրական շարժման ու գործունեության անմիջական մասնակից ու դերակատար, այդ թվում՝ «Զարթոնք» եւ «Զվարթունք» ազգագրական համույթների համաղեկավար՝ Հայրիկ Մուրադյանի հետ միասին, որպես Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության եւ Արցախյան ազատամարտի մասնակից, որպես արմատներով Սասուն աշխարհից հայ մարդ, մտավորական ու քաղաքացի՝ անպայման ձգտելու եմ արդարացնել գործընկերների եւ Արեւմտյան Հայաստանի քաղաքացիների վստահությունը:
Նոր երկար ճանապարհի առաջին քայլերն են արված, միասին ենք, այդ միասնությունը կօգնի հաջողությամբ ու պատվով անցնելու մնացած ճանապարհը. ազատագրելու Արեւմտյան Հայաստանը, արդարացի ու վերջնական լուծում տալու Հայկական Հարցին, հաստատելու Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը՝ Արեւմտյան Հայաստանի տարածքի վրա:
Ռադիկ Խամոյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ
23.06.2017 թ.
Հիմնվել է Արեւմտյան Հայաստանի շախմատային ֆեդերացիան
21 հունիսի 2017 թ. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության նիստում որոշում է կայացվել հիմնել Արեւմտյան Հայաստանի շախմատային ֆեդերացիա:
Որոշում է կայացվել 2017 թվականին համացանցում անցկացնել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Շախմատի բաց առաջնություն:
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության շախմատային ֆեդերացիայի պատասխանատու է նշանակվել Վահան Բաբախանյանը:
Մինչեւ 2017 թ. օգոստոսի 1-ը հաստատման է ներկայացվելու ֆեդերացիայի տարբերանշանը եւ դրոշը: Արեւմտյան Հայաստանի Հանրապետության շախմատային ֆեդերացիան միանում է ՖԻԴԵ-ի «Մենք բոլորս մեկ ընտանիք ենք» կարգախոսին եւ համագործակցության համար բաց է շախմատի բոլոր ֆեդերացիաների համար, ինչպես նաեւ ՖԻԴԵ-ի եւ նրա կառույցների:
Ֆեդերացիային կարող են անդամագրվել բոլոր շախմատիստները (վարպետ, թե սիրողական) – Արեւմտյան Հայաստանի քաղաքացիներ եւ անձինք՝ ում արմատները Արեւմտյան Հայաստանից են:
Բաց առաջնություներում կարող են մասնակցել տարբեր երկրների քաղաքացիները:
Անդամագրությունը իրականացվում է ինչպես գրավոր դիմումի համաձայն, այնպես էլ էլ-նամակների միջոցով, ֆեդերացիայի վեբ-կայքում, Facebook-ում ՝ հետեւյալ հասցեով՝
https://www.facebook.com/groups/Chess.Fed.WesternArmenia/
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի)
Լրատվական ծառայություն
****
Քաղվածք № 2
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության ընդլայնված նիստի արձանագրությունից
2) Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության շախմատային ֆեդերացիայի հիմնադրման եւ Արեւմտյան Հայաստանի Շախմատի առաջին բաց առաջնության մասին, որն իրականացվելու համացանցով:
Որոշեցին`
1) Հիմնադրել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության շախմատային ֆեդերացիայի,
2) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության շախմատային ֆեդերացիայի պատասխանատու նշանակել Վահան Բաբախանյանին,
3) 2017 թ. անցկացնել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Շախմատի բաց առաջնություն՝ համացանցում,
3) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության շախմատային ֆեդերացիայի պատասխանատու Վահան Բաբախանյանին հանձնարարել համապատասխան հարթակում գրանցվել ու պատրաստել բաց առաջնության անցկացումը,
4) Դիմել անդամակցելու ՖԻԴԵ-ին:
Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահ`
Արմեն Տեր -Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի քարտուղար`
Դիանա Գրիգորյան
21.06.2017 թ.