Հայաստանի Անկախության Հռչակագիրը հիմնարար իրավական փաստաթուղթ է, ընդունված Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի 1990 թվականի օգոստոսի 23-ի առաջին նստաշրջանում, որը հռչակում է պետության անկախության հաստատման գործընթացի սկիզբը և սահմանում է հայոց պետականության հիմնարար սկզբունքները։
Հայոց Ցեղասպանութեան նահատակներու ոգեկոչումը, յատկապէս այս տարի, առանձնայատուկ բովանդակութիւնը եւ իմաստ կը զգենու: Հայ ժողովուրդի նորագոյն պատմութիւնը հերթական անգամ դաժանագոյն կերպով ապացուցեց, որ պատմութենէն դասեր չքաղողը, դատապարտուած է անոր
PRESSEMITTEILUNG Die Republik Westarmenien (Staat Armenien) hat den Prozess zur Entschädigung der materiellen Verluste, die vom armenischen Volk erlitten wurden, eingeleitet. Im Rahmen dieses Prozesses hat sie sich bereits an entsprechende internationale Gremien gewandt, darunter …
Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր Քարտուղար Անտոնիո Գուտերեշին Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության Խորհրդի Մշտական Անդամ Պետությունների Ղեկավարներին Դ Ի Մ Ո Ւ Մ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի կրած նյութական կորուստների փոխհատուցման վերաբերյալ
Ֆրանսիայի սենատը 336 կողմ և 1 դեմ ձայնով ընդունել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչի վերաբերյալ բանաձևը: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի սենատն այսօր քննարկում էր 2023 թվականի դեկտեմբերի 1-ին առաջարկված միջկուսակցական բանաձևը՝ ուղղված «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի …
11 Յունիս 2017-ին Երեւանի մէջ գումարուած Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) առաջին գումարին 5-րդ նստաշրջանի երկրորդ նիստին Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահ ընտրուած է Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամաւոր Ռադիկ Խամոյեանը:
Յիշեցնենք, որ Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 5-րդ նստաշրջանի աւելի կանուխ տարածած հաղորդագրութեան մէջ յիշուած էր, որ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Արմենակ Աբրահամեանի լիազօրութիւնները դադարեցուած են Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետական օրէնքներու կոպիտ խախտումներու եւ իշխանութեան իւրացման փորձի մեղադրանքներով:
Արմէն Տէր-Սարգսեան` Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ
Տիանա Գրիգորեան` Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի Քարտուղար)
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ է ընտրուել Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) առաջին գումարման 5-րդ նստաշրջանում՝ 11 Յունիս 2017-ին:
11 Յունիս 2017-ին Երեւանի մէջ գումարուած Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) առաջին գումարման հինգերորդ նստաշրջանի առաջին նիստին որոշուեր է 2017 թ. Յունիսի 11-էն Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Արմենակ Աբրահամեանի լիազօրութիւններու դադարեցման մասին՝ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետական օրենքներու կոպիտ խախտումներու եւ իշխանութեան իւրացման փորձի մեղադրանքներով:
Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ընդունած որոշման մէջ մասնաւորապէս նշուած է.
«Հաշուի առնելով այն հանգամանքը, որ`
-Արեւմտեան Հայաստանի Հանրապետութիւնը Սահմանադրութեան բոլոր ընթացակարգերով անցած եւ ընդունուած Սահմանադրութիւն դեռեւս չունի եւ ան կ՛առաջնորդուի՝ Արեւմտեան Հայաստանի «Արեւմտեան Հայաստանի պետական կառուցուածքի, Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի պատգամաւորներու կարգավիճակի եւ Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» Օրէնքով,
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Արմենակ Աբրահամեանը խախտեր է վերոնշեալ օրէնքի «Արեւմտեան Հայաստանի պետական կառուցուածքը» բաժնի հետեւեալ յօդուածներու դրոյթներն ու պահանջները.
Յօդուած 36) Արեւմտեան Հայաստանի Հանրապետութիւնը նախագահա-խորհրդարանական հանրապետութիւն է: Յօդուած 37) Արեւմտեան Հայաստանի նախագահը՝ պետութեան գլուխն է` Արեւմտեան Հայաստանի բարձրագոյն պաշտօնատար անձը, Սահմանադրութեան, մարդու իրաւունքներու ու ազատութիւններու երաշխաւորը: Արեւմտեան Հայաստանի Սահմանադրութեան եւ օրէնքներու համաձայն՝ ան միջոցներ ձեռք կ՛առնէ Արեւմտեան Հայաստանի հայերու իրաւունքներու պաշտպանութեան, անկախութեան եւ տարածքային ամբողջականութեան պահպանման, պետական իշխանութեան մարմիններու միջեւ գործառոյթներու ներդաշնակ համադրման եւ համագործակցութեան: Յօդուած 44) Արեւմտեան Հայաստանի նախագահը`
-Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի համաձայնութեամբ կը նշանակէ ու կ՛ազատէ Արեւմտեան Հայաստանի կառավարութեան վարչապետին,
-Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի համաձայնութեամբ որոշում կայացուած է Արեւմտեան Հայաստանի կառավարութեան հրաժարականի մասին,
-Արեւմտեան Հայաստանի վարչապետի առաջարկութեամբ կը նշանակէ ու պաշտօնէ կ՛ազատէ Արեւմտեան Հայաստանի վարչապետի օգնականներուն եւ նախարարներուն,
Յօդուած 52) Արեւմտեան Հայաստանի կառավարութեան վարչապետը Արեւմտեան Հայաստանի նախագահին կ՛առաջարկէ Արեւմտեան Հայաստանի կառավարութեան փոխ վարչապետի պաշտօնի թեկնածուներուն եւ Արեւմտեան Հայաստանի նախարարներուն՝ նախապէս տեղեակ պահելով Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովին եւ հաշուի առնելով Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամաւորներու կարծիքները:
Որտեղ նշուած է նաեւ,
Յօդուած 14) Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամաւորի լիազօրութիւններու դադարեցումը կարող է տեղի ունենալ հետեւեալ դէպքերու պարագային.
-այն պարագային, երբ Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամաւորը իր գործունէութեամբ կամ անգործութեամբ վնաս կը հասցնէ Արեւմտեան Հայաստանին, Արեւմտեան Հայաստանի պետական կառոյցներուն: Սոյն յօդուածի կէտը կը վերաբերի նաեւ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան բոլոր պաշտօնեաներուն:
Հակընդդէմ վերը մէջբերուած յօդուածներու դրոյթներու ու պահանջներու՝
-Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Արմենակ Աբրահամեանը շուրջ երկու տարի է ինչ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան ողջ պետական համակարգին ուժով պարտադրեր է 2016-ի Մայիսի 9-ին իր առանձին ստորագրութեամբ, իբրեւ թէ իր կողմէ կը հաստատէ ստացած Սահմանադրութեան իր տարբերակը,
-որը ի տարբերութիւն վերը նշուած գործող օրէնքի դրոյթի ու պահանջի, ոչ թէ նախագահա-խորհրդարանական, այլ նախագահական կոշտ ու անզիջում կառավարման օրինակ է:
Արձանագրենք նաեւ, որ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Արմենակ Աբրահամեանի պարտադրած Սահմանադրութեան օրինակը ոչ մէկ կերպ չի համապատասխաներ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետական կառուցուածքի իրաւական-քաղաքական տրամաբանութիւնը եւ ընդունելի չէ, որպէս հիմք կամ օրինակ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան համար, որովհետեւ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետական կառավարման համակարգը նախագա-խորհրդարանական է:
Դրանով իսկ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Արմենակ Աբրահամեանը յայտ կը ներկայացնէ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետական իշխանութեան իւրացման ու բռնազաւթման, որոնք Սահմանադրութեան իր պարտադրած օրինակով հետեւեալ ձեւերով արտայայտուած են.
Յօդուած 161
4-րդ կէտ. Մինչեւ Ազգային ժողովի յաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը՝ Հանրապետութեան Նախագահը կրնայ.
-Ազգային ժողովի նախագահին եւ վարչապետին հետ խորհրդակցելէ ետք՝ արձակել Ազգային ժողովը, եւ նշանակել արտահերթ ընտրութիւն,
-ազատել վարչապետին:
5-րդ կէտ. Մինչեւ Ազգային ժողովի յաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը՝ կառավարութեան նիստերը կը հրաւիրէ եւ կը վարէ Հանրապետութեան Նախագահը, կամ անոր յանձնարարութեամբ՝ վարչապետը: Կառավարութեան որոշումները կը ստորագրէ վարչապետը, կը վաւերացնէ՝ Հանրապետութեան Նախագահը:
Յօդուած 107.
Ազգային ժողովը Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահի առաջարկութեամբ կը վաւերացնէ, կը կասեցնէ կամ չեղեալ կը յայտարարէ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան միջազգային պայմանագիրները, բացառութեամբ անոնց, որոնք ունին քաղաքական կամ ռազմական բնոյթ կամ կը նախատեսեն պետական սահմանի փոփոխութիւն եւ որոնք ենթակայ են Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահին:
Կը մնար, որ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Արմենակ Աբրահամեանը յիշեր նաեւ, իր իսկ ձեռքով ստորագրուած եւ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետական համակարգին պարտադրուած Սահմանադրութեան օրինակի 3-րդ յօդուածի 3-րդ կէտին մէջ պատահաբար պահպանուած ու նշուած է նաեւ, որ
3) Իշխանութեան իւրացումը որեւէ կազմակերպութեան կամ անհատի կողմէ յանցագործութիւն է:
Այսօր արդէն Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Արմենակ Աբրահամեանի կողմէ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետական իշխանութեան իւրացման ու բռնազաւթման առաջին քայլերը առնուած են, որոնք են՝ Նախագահի հրամանագիր, Թիւ 42 – 2017.05.31 (ԱՀՀ վարչապետի գործառոյթները դադարեցնելու մասին) եւ Նախագահի հրամանագիր, Թիւ 43 – 2017.06.05 (ԱՀՀ վարչապետի նշանակման մասին), որպես Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան վարչապետի ու կառավարութեան պաշտօնանկութեան հրամանագիր, հիմնուած ապօրինի ու անօրինական Սահմանադրութեան ապօրինի յօդուածի վրայ:
Հետեւաբար, Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 5-րդ նստաշրջանը մանրամասն քննելով ու համադրելով ներկայացուած փաստերը՝
Որոշեց՝
1) Դատապարտել Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Արմենակ Աբրահամեանի կողմէ գործող օրէնսդրութեան գիտակցաբար ու կոպիտ խախտումները, որոնք կատարուեր են, մասնաւորապէս, Արեւմտեան Հայաստանի «Արեւմտեան Հայաստանի պետական կառուցուածքի, Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի պատգամաւորներու կարգավիճակի եւ Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» Օրէնքի 36-րդ, 37-րդ, 44-րդ յօդուածները:
2) Դատապարտել Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Արմենակ Աբրահամեանի կողմէ Սահմանադրութեան միանձնեայ օրինակի ընդունման եւ անոր պարտադրման գործողութիւնները, ուղղուած Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան իշխանութեան օրինական մարմիններուն:
3) Դատապարտել Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Արմենակ Աբրահամեանի ինքնաստեղծ Սահմանադրութեան միանձնեայ իր օրինակի ընդունման, հաստատման եւ տարածման գործողութիւնները:
4) Դատապարտել Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Արմենակ Աբրահամեանի կողմէ պետական իշխանութիւնը իւրացնելու փորձը:
5) Անվստահութիւն յայտնել Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Արմենակ Աբրահամեանին Արեւմտեան Հայաստանի պետական համակարգի օրէնքները խախտելու համար:
6) Մեկնելով վերոնշեալներէն՝ 2017 թ. Յունիսի 11-էն դադարեցնել Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Արմենակ Աբրահամեանի նախագահական լիազօրութիւնները:
Արմէն Տէր-Սարգսեան`
Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ
Տիանա Գրիգորեան`
Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Քարտուղար
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների գրանցում Երեւանի ժամանակով 11:00-ից 12:00:
:Առաջիննիստ, 12:00-ից 14:00
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 5-րդ նստաշրջանի բացումը:
Հաշվիչ հանձնաժողովի ընտրություն:
5-րդ նստաշրջանի օրակարգի հաստատում:
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ Արմեն Տեր-Սարգսյանի զեկույցը օրակարգի եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգում ստեղծված իրավիճակի եւ դրանից դուրս գալու ուղիների վերաբերյալ:
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի ելույթը օրակարգի հարցերի վերաբերյալ:
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի ելույթը օրակարգի հարցերի վերաբերյալ:
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մշտական հանձնաժողովների նախագահների եւ պատգամավորների ելույթները եւ առաջարկները:
Ելույթներ, հարցեր, առաջարկներ:
Ընդմիջում՝ 14:00-14:30:
Երկրորդնիստ, 14:30-ից 17:00
Որոշում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ ընթերցման եւ Սահմանադրության ընդունման հետագա ընթացակարգի վերաբերյալ:
Ելույթներ, հարցեր, առաջարկներ:
4-րդ նստաշրջանից հետո Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության կողմից ընդունված որոշումների հաստատում:
Ելույթներ, հարցեր, առաջարկներ:
Այլ հարցեր:
Նիստի փակումը:
12.06.2017 թ.
Երրորդնիստ, ժամը 10:00-ից 14:00
Աշխատանքներ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մշտական հանձնաժողովներում:
ԱրմենՏեր–Սարգսյան
ԱրեւմտյանՀայաստանիԱզգայինԺողովի (Խորհրդարանի) Նախագահ
Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահութեան 07.06.2017-ի №12 նիստի որոշման համաձայն` Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 5-րդ նստաշրջանը տեղի կ’ունենայ յունիսի 11-12-ը Երեւանում:
Խորհրդարանի 5-րդ նստաշրջանն անցկացուելու է հետեւեալ օրակարգով.
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետական համակարգում ստեղծուած իրավիճակի եւ դրանից դուրս գալու ուղիների վերաբերեալ:
Որոշում Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան 3-րդ ընթերցման եւ Սահմանադրութեան ընդունման յետագայ ընթացակարգի վերաբերեալ:
4-րդ նստաշրջանից յետոյ Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահութեան կողմից ընդունուած որոշումների հաստատում:
Այլ հարցեր:
Վերոյիշեալ հարցերի շուրջ քննարկում, զեկոյցնէր եւ որոշումների ընդունում:
Արմէն Տէր-Սարգսեան
Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ
Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի ՀԱՒԱՏՔԻ եւ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ Հարցերու Մշտական Յանձնախումբ
02 Յունիս 2017 – ԾՐԱԳԻՐ – ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ –:
Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի ( Խորհրդարանի ) Հայրենակցական, համայնքային ու հայրենասիրական հասարակական միութիւններու եւ Հաւատքի հարցերու մշտական յանձնաժողովներու ներկայացուցիչներու կազմակերպած երրորդ խորհրդաժողովը տեղի պիտի ունենայ 2017-ի սեպտեմբեր ամսուայ ընթացքին:
Թեմայ՝
Նախորդ խորհրդաժողովներու՝ 08 սեպտեմբեր 2016-ի եւ 11 մարտ 2017-ի, մասնակիցներու առած որոշումներու գործադրութեան ուղիներու հիմքերու սկիզբ՝ Ստեղծել Հիմնարկութիւն մը,
Հայկական Արմատներէն Հեռացածներու «Հայերն Աշխարհի Տարածքին» Ուսումնասիրութեան Հիմնարկութեան Կենդրոն:
Հարմանտայեան Արմենակ
Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Հաւատքի եւ Հայրենակցական հարցերու մշտական յանձնաժողովներու ներկայացուցիչ
2017 թ. ապրիլի 30-ից մայիսի 3-ը, Շուէդիայի Հայերի միութեան նախագահ, Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամաւոր `Սարգիս Գասպարեանի հրաւէրով Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան, Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի Նախագահ Արմէնակ Աբրահամեանը` աշխատանքային այցով մեկնել է Շուէդիայի Թագաւորութիւն, որտեղ հանդիպել է հայ եւ ասորի համայնքային կազմակերպութիւնների ղեկավարների հետ: Հանդիպումներ են կայացել նաեւ Շուէդիայի Թագաւորութեան Խորհրդարանի (Ռիկսդագ) պատմագաւորների հետ:
Հանդիպումների ընթացքում Արմէնակ Աբրահամեանը խօսել է Արեւմտեան Հայաստանի պատմութեան, Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան `որպէս շարունակող (Непрерывность) պետութիւն, պետական հաստատութիւնների ձեւաւորման, արտաքին քաղաքականութեան հիմնական ուղղութիւնների, Մերձաւոր Արեւելքի իրադրութեան, յատկապէս` Սիրիայի, ինչպէս նաեւ Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքների մասին `որպէս Արեւմտեան Հայաստանի բնիկներ , որը ժամանակաւորապէս օկուպացուած է Թուրքիայի Հանրապետութեան կողմից:
Արեւմտեան Հայաստանի Խորհրդարանի Մամուլի Ծառայութիւն
2017 թուականի ապրիլ 27-ին առաւօտեան ժամը 11:00-ին Ծիծեռնակաբերդի յուշահամալիրի անմար կրակին մօտ վեր սլացող Վերածնունդի սիւնի մօտ տեղի ունեցաւ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Կառավարութեան «1894-1923 թթ. Հայ ժողովուրդին դէմ իրականացուած ցեղասպանութեան նահատակներու յիշատակին կապակցութեամբ» կազմակերպած միջոցառումը, որուն ընթացքին հրապարակուեցաւ Արեւմտեան Հայաստանի եւ Կիլիկիոյ ու Մերձաւոր Արեւելքի տարածաշրջանին մէջ ապրող բոլոր ժողովուրդներու, փոքրամասնութիւններու եւ բնիկներու իրաւունքների պաշտպանութեան վերաբերեալ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան ստանձնած պարտաւորութիւններու մասին Հռչակագիրը:
Միջոցառման ընթացքին տեղի ունեցան ելոյթներ ներկայի աշխարհաքաղաքական զարգացումներու հնարաւոր լուրջ անդրադարձներու վերաբերեալ կապուած Արեւմտեան Հայաստանի եւ Կիլիկիոյ բռնազաւթուած տարածքներու ճակատագիրին հետ, մեկնելով մեր ինքնիշխանութեան պարտաւորութիւններէն ու առաջնորդուելով Արեւմտեան Հայաստանի եւ Կիլիկիոյ մեր ժողովուրդի իրաւունքներուն հանդէպ ստանձնած պատասխանատուութիւններու հրամայականով:
Հռչակագրին տակ իրենց ստորագրութիւնները զետեղեցին յոյն ժողովուրդի անունից ՀՀ-ում Յոյներու համայնքի, ասորի ժողովրդի անունից՝ ՀՀ-ում Ասորիներու համայնքի եւ եզդի ժողովրդի անունից ՀՀ-ում Եզդիներու համայնքի ներկայացուցիչները:
Յիշեցնենք նաեւ, որ սոյն Հռչակագիրը բաց է Արեւմտեան Հայաստանի եւ Կիլիկիոյ ու Մերձաւոր Արեւելքի տարածաշրջանին մէջ ապրող բոլոր ժողովուրդներուն, փոքրամասնութիւններուն եւ բնիկներուն համար այն ստորագրելու ու միանալու: