Հայաստանի Անկախության Հռչակագիրը հիմնարար իրավական փաստաթուղթ է, ընդունված Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի 1990 թվականի օգոստոսի 23-ի առաջին նստաշրջանում, որը հռչակում է պետության անկախության հաստատման գործընթացի սկիզբը և սահմանում է հայոց պետականության հիմնարար սկզբունքները։
Հայոց Ցեղասպանութեան նահատակներու ոգեկոչումը, յատկապէս այս տարի, առանձնայատուկ բովանդակութիւնը եւ իմաստ կը զգենու: Հայ ժողովուրդի նորագոյն պատմութիւնը հերթական անգամ դաժանագոյն կերպով ապացուցեց, որ պատմութենէն դասեր չքաղողը, դատապարտուած է անոր
PRESSEMITTEILUNG Die Republik Westarmenien (Staat Armenien) hat den Prozess zur Entschädigung der materiellen Verluste, die vom armenischen Volk erlitten wurden, eingeleitet. Im Rahmen dieses Prozesses hat sie sich bereits an entsprechende internationale Gremien gewandt, darunter …
Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր Քարտուղար Անտոնիո Գուտերեշին Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության Խորհրդի Մշտական Անդամ Պետությունների Ղեկավարներին Դ Ի Մ Ո Ւ Մ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի կրած նյութական կորուստների փոխհատուցման վերաբերյալ
Ֆրանսիայի սենատը 336 կողմ և 1 դեմ ձայնով ընդունել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչի վերաբերյալ բանաձևը: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի սենատն այսօր քննարկում էր 2023 թվականի դեկտեմբերի 1-ին առաջարկված միջկուսակցական բանաձևը՝ ուղղված «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի …
21 Յունիս 2017 թուականին, Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի ( Խորհրդարանի ) նախագահութեան նիստի ընթացքին, պահանջք ներկայացուելէ ետք, որոշում առնուեցաւ հիմնել Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Ճատրակի ընկերակցութիւն:
Որոշում է կայացուել, գոյացուել, 2017 թուականին աշխատանք տանիլ պատրաստելու համացանցի անմիջական ուղղիղ գիծի վրայ, Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Ճատրակի բաց առաջնութիւն-ախոյանութիւն:
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Ճատրակի ընկերակցութիւն դաշնութեան պատասխանատու նշանակուած է Բաբախանեան Վահանը:
Որոշում առնուեցաւ մինչեւ օքոստոս 1-ը աշխատանք տանիլ պատրաստելու Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Ճատրակի ընկերակցութեան տարբերանշան զինանշանը եւ դրօշակը:
Որոշում առնուեցաւ աշխատանք տանիլ միացնելու, Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Ճատրակի ընկերակցութիւն դաշնութունը ՖԻԴԵ-ի «Մենք բոլորս մեկ ընտանիք ենք» կարգախօսին որ համագործակցութեան համար բաց է Ճատրակի բոլոր դաշնութիւններու համար, ինչպէս նաեւ ՖԻԴԵ-ի եւ անոնց կառոյցներուն:
Ճատրակի ընկերակցութիւն դաշնութեանը կարով են անդամագրուիլ բոլոր Ճատրակ խաղացողները
(վարպետ թէ սիրողական) Արեւմտեան Հայաստանի քաղաքացինէր եւ անձինք՝ որոնց արմատները հայկական լեռնաշխարհէն են:
Բաց մրցաշարքի առաջնութեան կարող են մասնակցիլ տարբեր երկիրներու քաղաքացիներ:
Անդամագրութիւնը կ՛իրանացուի գրաւոր դիմումի համաձայն, ինչպէս նաեւ ի-մէյլ նամակներու միջոցաւ, Ճատրակի դաշնութեան վեպ-կայքով, Facebook-ով՝ հետեւեալ հասցէին՝ https://www.facebook.com/groups/Chess.Fed.WA
Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Լրատուական ծառայութիւն
****
Քաղվուծք № 2
Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի ( Խորհրդարանի ) նախագահութեան ընդլայնուած նիստի արձանագրութենէն:
2)Լսեցին՝ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Ճատրակի Միութեան հիմնադրումի եւ Արեւմտեան Հայաստանի Ճատրակի առաջին բաց առաջնութեան մասին, որ պիտի իրականացուի համացանցով:
Որոշեցին՝
1) Հիմնադրել Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Ճատրակի Միութիւն,
2) Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Ճատրակի Միութեան պատասխանատու նշանակել Վահան Բաբախանեանին,
3) Աշխատանք տանիլ իրականացնելու՝ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Ճատրակի բաց առաջնութիւն՝ համացանցի միջոցաւ,
4) Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Ճատրակի Միութեան պատասխանատու Վահան Բաբախանեանին յանձնարարել համապատասխան հարթակում արձանագրուել ու պատրաստել բաց առաջնութեան իրականացնելը եւ կատարելը,
5) Դիմել անդամակցելու ՖԻԴԵ-ին:
Արեւմտեան Հայաստանի Խորհրդարանի Նախագահ՝ Արմէն Տեր-Սարգսեան
Արեւմտեան Հայաստանի Խորհրդարանի քարտուղար՝ Տիանա Գրիգորեան
Դեռեւս Հայկեան Արամի իշխանութեան տարիներին Կիլիկիայի հիւսիսային հատուածը մտնում էր Հայքի Կազմի մէջ:
Մ. թ. այ. 1-ին դարում Սելեւկեան թագաւորութեան աւագանին Հայոց արքայից արքայ Տիգրան Մեծին հրաւիրեց զբաղեցնելու Անտիոքի գահը, որին պատկանում էր նաեւ Դաշտային Կիլիկիան:
395 թ.-ին Հռոմէական կայսրութեան բաժանումից յետոյ, Կիլիկիան ընդգրկուեց Արեւելեան Հռոմէական կայսրութեան (Բիւզանդիայ) կազմում, որից յետոյ մի շարք հայկական ազնուական տոհմերի ներկայացուցիչներ տեղափոխուեցին Բիւզանդիայ` զբաղեցնելով այնտեղ բարձր զինուորական եւ պալատական պաշտօններ:
7-րդ դարում Կիլիկիան ընկաւ արաբական իշխանութեան տակ եւ մտաւ Ռաշիդեան խալիֆայութեան կազմի մէջ, սակայն 965 թ.-ին Բիւզանդիայի հայկական-մակեդոնական արքայատոհմի ներկայացուցիչների ջանքերով ազատագրուեց, որին հետեւեց հայերի նոր տեղափոխութիւնը դէպի Կիլիկիայ:
Մեծ Հայքի նուաճումը սելջուկ-թուրքերի կողմից առաջ բերեց մի քանի նոր, հզօր գաղթերի ալիք դէպի Կիլիկիայ խնդիր ունենալով վերականգնելու հայկական պետականութիւնը հայկական աշխարհի վերջին հողակտորում` Կիլիկիայում:
1080 թ.-ին Ռուբեն իշխանը համախմբեց հայազգի իշխաններին եւ դրեց Կիլիկիայի Հայկական իշխանապետութեան հիմքերը:
1198 թուականի յունուարի 6-ին` Սուրբ Ծննդեան օրը Կիլիկիայի իշխան Լեւոն 2-րդը Գերմանական ազգի Հռոմէական Սրբազան Կայսրութեան կայսր Ֆրիդրիխ 1-ին Շիկամօրուսի (Բարբարոսսայ), Ֆրանսիայի թագաւոր Ֆիլիպ 2-րդ Օգոստոսի, Անգլիայի թագաւոր Ռիչարդ 1-ին Առիւծասիրտի, ինչպէս նաեւ Հռոմի Պապ Ցելեստին 3-րդի եւ Բիւզանդիայի կայսր Ալեքսիոս 3-րդի համաձայնութեամբ հռչակուեց որպէս Հայոց թագաւոր Լեւոն 1-ին:
Միջազգային հանրութեան կողմից բոլոր օրէնքներով ճանաչուած (պետութեան ճանաչումը զարմանալիօրէն անթերի է դիտւում նոյնիսկ այսօրուայ գործող միջազգային իրաւունքի տեսակէտից): Կիլիկեան Հայաստանի պետականութիւնը վերացուել է 1375 թ.-ին արտաքին ագրեսիայի արդիւնքում` երբ հարեւան Եգիպտոսի (մամլուքների) Սուլթանութիւնը օգտուելով իր համար նպաստաւոր միջազգային քաղաքական իրադրութիւնից (մասնաւորապէս` անգլո-ֆրանսիական 100-ամեայ պատերազմ) բռնի ներխուժեց եւ օկուպացրեց երկրի տարածքը` վերացնելով անկախ պետականութիւնը:
Սրան հետեւել է մի քանի փուլերով շարունակական արտագաղթը դէպի Կիպրոս, Յունասատան, Իտալիայ, Ֆրանսիայ եւ այլ երկրներ, որտեղից էլ աշխարհի այլ երկրներ: Արտագաղթի վերջին մեծ ալիքը գրանցուել է Հայոց Մեծ Եղեռնի հետեւանքում:
Այնուամենայնիւ այսօր Կիլիկեան Հայաստանում շարունակում են բնակուել մեծ թուով բացայայտ եւ ծպտեալ հայեր, որոնց, ինչպէս նաեւ աշխարհասփիւռ կիլիկիահայերի իրաւունքն է վերականգնել ներքօշարադրեալ յօդուածներում առկայ դրոյթները:
Յօդուած 1. Կիլիկիայի հայերը ինչպէս Կիլիկիայում, այնպէս էլ Արեւմտեան Հայաստանում եւ տարածաշրջանում բնիկներ եւ ըստ այդմ օգտւում են բնիկներին վերապահուած միջազգային եւ ներպետական բոլոր իրաւուքններից, այդ թւում Մակ-ի 2007 թ. սեպտեմբերի 13-ի Բնիկ ժողովուրդների մասին հռչակագրի դրոյթներից ու սկզբունքներից,
Յօդուած 2. Կիլիկիայի հայերը ինչպէս Կիլիկիայում եւ տարածաշրջանում որպէս բնիկ ժողովուրդ, ունեն պատմական, ծագումնաբանական, մշակութային, քաղաքակրթական, պետականաստեղծ անժխտելի, անբեկանելի եւ անժամանցելի իրաւունքներ Կիլիկիայի նկատմամբ, այդ թւում 1920 թ. օգոստոսի 4-ի Կիլիկիայի Անկախութեան հռչակման հետ կապուած,
Յօդուած 3. Կիլիկիայի հայերը Կիլիկիայում եւ տարածաշրջանում որպէս բնիկ ժողովուրդ, ունեն պատմական, ծագումնաբանական, մշակութային, քաղաքակրթական, պետականաստեղծ անժխտելի, անբեկանելի եւ անժամանցելի իրաւունքներ Կիլիկիայի նկատմամբ, այդ թւում Կիլիկիայի հայկական թագաւորութեան իրաւունքների հետ կապուած,
Յօդուած 4. Կիլիկիայի հայերը իրենց բնիկութեան տարածքի վրայ իրենց պետականութիւնը վերականգնելու իրաւունք ունեն` համապատասխան միջազգային եւ ներպետական իրաւունքի, ինչպէս նաեւ համապատասխան Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքների պաշտպանութեան իրաւական-քաղաքական միասնական փաթեթի, այդ թւում ընդունելով եւ վերահաստատելով Կիլիկիայի մշտական, զինուած դրական չէզոքութեան որոշումը:
Այս յօդուածները հիմնաւորուած են.
Հայկական Հարցի վերաբերեալ իրաւական-քաղաքական փաթեթով,
ըստ որի
Հայկական Հարցի սկզբնաւորումից` 1878-ից ի վեր, ճիշտ է այն արդարացի լուծման տակաւին չի յանգել, սակայն նոյն այդ գործընթացի արդիւնքում` Միջազգային ընկերակցութեան կամքից անկախ, ձեւաւորուել է Հայկական Հարցի արդարացի լուծման եւ Հայ-թուրքական յարաբերութիւնների խաղաղ, քաղաքակիրթ, արդիւնաւէտ եւ վերջնական կարգաւորման իրաւական-քաղաքական պատկառելի փաթեթ:
Նշենք դրանք.
-1878 թ. փետրուարի 19-ին (մարտի 3-ին) Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրուած Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ յօդուածում նշուած էր. «Նկատի ունենալով այն, որ ռուսական զօրքերի դուրս բերումը նրանց կողմից գրաւուած Հայաստանի` Թուրքիային վերադարձուելիք վայրերից կարող է առիթ տալ բախումների եւ բարդութիւնների, որոնք երկու պետութիւնների բարի յարաբերութիւնների վրայ կ’ունենան վնասակար ազդեցութիւն, Բարձր դուռը պարտաւորւում էր անյապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից յարուցուող բարելաւումներ ու բարենորոգութիւններ, եւ ապահովել հայերի անվտանգութիւնը քրդերից ու չերքեզներից»:
Բարեփոխումների ընթացքը վերահսկելու էր Ռուսաստանը:
-1878 թ. յուլիսի 4-6-ը Բեռլինի կոնգրէսի (յունիսի 13 – յուլիսի 13) 61-րդ յօդուածով` «Բարձր դուռը, յանձն էր առնում հայաբնակ վայրերում անյապաղ իրագործել տեղական պահանջներից բխող բարեփոխումներ ու բարենորոգումներ եւ ապահովել հայերի անվտանգութիւնը քրդերից ու չերքեզներից: Այդ նպատակով ձեռնարկուած միջոցառումների մասին նա պարտաւոր էր պարբերաբար հաղորդել պետութիւններին, որոնք պէտք է հսկեն դրանց գործադրութիւնը»:
61-րդ յօդուածը Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ յօդուածի հակադարձումն էր, բովանդակութեամբ ամբողջովին շրջուած տարբերակը, որով ժամանակի բրիտանական քաղաքական վերնախաւը, լորդ Շերբրուկի պատկերաւոր արտայայտութեամբ, Թուրքիայի քրիստոնեաների համար «Փակումէր դժոխքից դուրս գալու ելքը»:
-1895 թ. մայիսին Կ. Պոլսում Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի դեսպանները թուրքական կառավարութեանը ներկայացրին «Մայիսեան բարենորոգումների» ծրագիրը, որով նախատեսւում էր դատական եւ այլ բարեփոխումներ իրականացնել Արեւմտեան Հայաստանի վեց վիլայեթներում` Էրզրում, Բիթլիս, Վան, Սեբաստիայ, Մամուրեթ ուլ Ազիզ, Դիարբեքիր: Բարենորոգումների ենթակայ էին նաեւ Օսմանեան կայսրութեան միւս հայաբնակ վայրերը, օրինակ` Հաճընը Ադանայի վիլայեթում, Զեյթունը` Հալեպի:
-Ռուսաստանի կառավարութիւնը տէրութիւններին ներկայացրեց հայկական բարենորոգումների իր նախագիծը, որը քննարկուեց Կ. Պոլսի դեսպանաժողովում, 1913-ի յուլիսի 3-ից 24-ը: Նախագիծը, որ կազմել էր ռուսական դեսպանութեան առաջին թարգման ԱՅ. Մանդելշտամը 1895-ի Մայիսեան բարենորոգումների ծրագրի եւ Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի կազմած նախագծի հիման վրայ, առաջարկում էր հայկական վեց վիլայեթներից (Էրզրում, Վան, Բիթլիս, Դիարբեքիր, Խարբերդ, Սվազ) ստեղծել մի նահանգ: Ընդհանուր նահանգապետը պէտք է լինէր քրիստոնեայ օսմանեան հպատակ կամ, որ աւելի գերադասելի էր` եւրոպացի, որը նշանակւում էր 5 տարի ժամկէտով, մեծ տէրութիւնների համաձայնութեամբ: Պետութիւնների յանձնարարութեամբ Ընդհանուր տեսուչներ նշանակուեցին Վեստենենկը (Հոլանդիայ) եւ Հոֆը (Նորվեգիայ):
-1915 թ. հոկտեմբեր 27-ին Հայկական Կիլիկիայի ինքնավարութեան վերաբերեալ համաձայնութիւն կայացաւ Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի ներկայացուցիչ Պողոս Նուբար Փաշայի եւ Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարութեան արեւելեան բաժնի պետ Ֆրանսուայ ժորժ Փիկոդի միջեւ:
-1918 թ. հոկտեմբերի 30-ին Դաշնակիցների եւ Թուրքիայի միջեւ Լեմնոս կղզու Մուդրոս նաւահանգստում կնքուած զինադադարի փաստաթղթում նշուած է.
16-րդ յօդուած. «Հեջասի, Ասիրի եւ Եմենի, Սիրիայի եւ Միջագետքի բոլոր կայազօրների յանձնումը դաշնակցային հրամանատարութեանը… Թուրքական զօրքերի դուրս բերումը Կիլիկիայից»:
24-րդ յօդուած. «Հայկական վիլայեթներից (որեւէ) մէկում անկարգութիւններ ծագելու դէպքում, դաշնակիցները իրենց վերապահում են նրա մի մասը գրաւելու իրաւունքը»:
-1919-ի սկզբին Փարիզում հրաւիրուեց Հայ ազգային համագումար: Համագումարի կարեւոր ձեռնարկներից մէկը եղաւ «Ամբողջական Հայաստանի պատուիրակութեան» ընտրութիւնը Պողոս Նուբարի ու Աւետիս Ահարոնեանի համանախագահութեամբ եւ նախապէս պատրաստուած ու 1919-ի փետրուարի 12-ին Փարիզի հաշտութեան վեհաժողովին ներկայացուած հայկական պահանջների համատեղ յուշագրի վաւերացումը, որը հիմնաւորում էր հայկական անկախ պետութեան ստեղծման անհրաժեշտութիւնը եւ ճշտում նրա տարածքը Արեւմտեան Հայաստանի եօթ վիլայեթների (ներառեալ Տրապիզոնը), Հայաստանի Հանրապետութեան եւ Կիլիկիայի միացմամբ:
Միացեալ պատուիրակութիւնը փետրուարի 26-ին ներկայացաւ Տասի խորհրդի նիստին` կրկնելով յուշագրի հիմնական պահանջները: Պատուիրակութեանն ընդունեց (1919-ի ապրիլի 17-ին) նաեւ ԱՄՆ նախագահ Վուդրոյ Վիլսոնը եւ հաւաստիացրեց, որ հնարաւոր ամէն ինչ կ’անի հայերի տարածքային պահանջները պաշտպանելու համար:
1920-ի յունուարի 19-ին Փարիզի վեհաժողովը դէ ֆակտոյ ճանաչեց Հայաստան պետութիւնը:
-1920 թ. օգոստոսի 4-ին յայտարարուեց Կիլիկիայի անկախութիւնը:
-1920 թ. ապրիլին կնքուեց Սեւրի դաշնագիրը, որի 88-93 վերաբերում է Հայաստանին, որտեղ Յօդուած 88-ում Թուրքիան յայտարարում է, որ ճանաչում է Հայաստանը, ինչպէս այդ բանն արդէն արել են Դաշնակից տէրութիւնները, որպէս ազատ եւ անկախ պետութիւն:
-1920 թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրոյ Վիլսոնը կայացրեց իրաւարար վճիռ, որի ամբողջական անուանումն է` «Ամերիկայի Միացէալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դէպի ծով ելքի եւ հայկական սահմանին յարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերեալ»:
Ցաւօք սրտի միջազգային ընկերակցութիւնը այդ պահին անտեսեց Կիլիկիայի հայերի իրաւունքները Կիլիկիայի նկատմամբ` այն է վերականգնել իրաւամբ Եւրոպական արժէքներ կրող Կիլիկեան Հայաստանի պետականութիւնը: Ի վերջոյ մարդկութեան պատմութեան մէջ բազմաթիւ ն դէպքերը, երբ, արտաքին ագրեսիայի հետեւանքով վերացուել է այս կամ այն երկրի անկախ պետականութիւնը սակայն, մեծամասամբ, միջազգային հանրութիւնը, սանձելով ագրեսորին, նպաստել է ներա կողմից վերացուած պետական կազմաւորումների վերականգնմանը: Յիշենք 1815թ.-ի Վիեննայի կոնգրէսը, որի կարեւորագոյն որոշումներից էր Նապոլէոն 1-ին Բոնապարտի կողմից Եւրոպայում վերացուած պետական կազմաւորումների վերականգնումը եւ վերադարձը իրենց նախկին կառավարող տներին, կամ 1945թ.-ի Պոտսդամի կենֆերանսը, որի հիմնական որոշումներից էր նոյնպէս Եւրոպայում Հիտլերի կողմից վերացուած պետութիւնների վերականգնումը:
Կիլիկիայի Հայերի Ազգային Խորհրդի խնդիրը, որպէս Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան) պետական կառոյցի լիարժեք բաղկացուցիչ մաս, Կիլիկիայի Հանրապետութեան հաստատումն է Կիլիկիայում:
11-ը հունիսի 2017 թ. գումարված Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 5-րդ նստաշրջանում կայացված որոշումների կապակցությամբ
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի դեմ ուղղված անօրինականության երկու փորձերի մասին իրականացված 2014 եւ 2017 թվականներին:
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգը անօրինականության ու ապօրինության գործողություններին ու փաստերին առընչվել է երկու անգամ՝ 2014 թ. եւ 2017 թ.:
ա) Մեր հայրենակիցներին ու քաղաքացիներին, ընկերներին ու գործընկերներին հիշեցնենք, որ անօրինականության առաջին գործողությունը իրականացվել է 2014 թվականի հուլիսի 21-ի, երբ Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) կայացրած անվստահության որոշման (համաձայն` «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» օրենքի 14-րդ հոդվածի) (11.06.204), Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանի հրամանագրի (03.07.2014) եւ վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի թիվ 7 որոշման (22.07.2014) հիման վրա Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության (այժմ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարություն) Արտաքին գործերի նախարարի պաշտոնից ազատված Արամ Մկրտչյանը հրավիրել է Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության ապօրինի նիստ, կայացրել ապօրինի որոշումներ ու անօրինական նշանակումներ, այդ թվում, ինքն իրեն վարչապետ նշանակել, որից հետո այդ ամենը փորձել է ներկայացնել, իբրեւ թե իրավական ու իրավաչափ մի գործընթաց:
Այդ հարցով մենք հանդես ենք եկել շուրջ 21 հայտարարություններով, հրապարակումներով ու հոդվածներով: Վերոհիշյալ պարբերության մեկ հատվածը վերցված էր «Մեկ օրվա «լեգիտիմության» զավեշտը» հրապարակումից (16.11.2014 թ.):
2017 թ. հունիսի 15-ին Արամ Մկրտչյանը հանդես է եկել հայտարարությամբ, որի շարժառիթը պարզապես առիթից օգտվելն է, որտեղ իրողությունները կրկին կեղծված են, իսկ նպատակը մեկը՝ «իրավաչափության» շունչ ու բնույթ հաղորդել անօրինականության հիմքի վրա ձեւավորված ինքնաստեղծ իր կառույցին (Արեւմտյան Հայաստան պետության վտարանդի կառավարության եւ ազգային ժողովի համատեղ հայտարարությունը):
Մյուս կողմից, առանց հատուկ ճիգի, իբրեւ թե անշահախնդիր դիտորդի կարգավիճակով, Արամ Մկրտչյանի կողմից հրամցվում է կարծես դիմակայության երկրորդ ճակատը, հավանաբար պահը հարմար նկատելով, բայց դա ճիշտ կլիներ, եթե 1-ին գումարեինք 1 ու բնականաբար ստանայինք 2: Սակայն այս դեպքում քանի որ գործ ունենք երկու անօրինականությունների հետ, ապա նրանց գումարը տալիս 1, այսինքն՝ անօրինականությունը նույնական է, մեկն է, ուստի դրա դեմ պայքարն էլ մեկն է ու միանշանակ է:
Սակայն, ֆեյսբուքյան ոճով պարզամիտ ձեւակերպումների, մտքերի ու բառակույտերի միջոցով հայտարարություններ ու հրամանագրեր կազմելը, դրանց տակ ստորագրելը որպես «վարչապետ» ու «պետության գլուխ», ինքնաշեն կնիքների ու զինանշանների գործածությունը, որպես պաշտոնականության ու պետականության անպայման պայման, չեն կարող շտկել եւ կամ փրկել իրավիճակը, որովհետեւ երբ փաստերի հետ գործ ունես, ապա նրանք համառ են եւ արձանագրում են, որ Արամ Մկրտչյանը այդ պահին՝ 2014-ին, ստեղծված իրավիճակից անպայման ելք գտնելու ձգտումով դիմել է անօրինական ու ապօրինի քայլերի, ավելի ուշ ինքը նույնպես ինքնաստեղծ ու ապօրինի Սահմանադրության օրինակի ընդունումով, դրանցով ակամա կանխորոշելով հետագա գործողությունների ու ճանապարհի անօրինականությունը մինչեւ այսօր:
Միջազգային դիվանագիտական հարաբերությունների դերակատարներն ու մասնակիցները խուլ ու համր անտեղյակներ չեն եւ այս հարցերը, եթե նույնիսկ մենք չբարձրացնենք այսօր, յուրաքանչյուր հարմար պահի նրանք են բարձրացնելու՝ զատորոշելով օրինականը անօրինականից ու դրանց համապատասխան կողմնորոշվելու ու որոշումներ կայացնելու: Ապօրինի հիմքերով ձեւավորված կառույցների հետ գործ բռնելը անվտանգ գործ չէ:բ) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի նկատմամբ անօրինականության երկրորդ գործողությունը իրականացվել է 2017 թ.: Դրա առաջին քայլը, ինչը կարելի է կոչել սողացող «հեղաշրջման փորձ», ինչպես նաեւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական իշխանության յուրացման ու բռնազավթման փորձ՝ իրականացման է դրվել 2017 թ. մայիսի 31-ին, երբ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ (այժմ արդեն նախկին նախագահ) Արմենակ Աբրահամյանի կողմից ստորագրվել են ապօրինի հրամանագրեր, հիմնված ապօրինի ու ինքնաստեղծ Սահմանադրության օրինակի վրա: (Նախագահի հրամանագիր, Թիւ 42 – 2017.05.31 (ԱՀՀ վարչապետի գործառույթները դադարեցնելու մասին) եւ Նախագահի հրամանագիր, Թիւ 43 – 2017.06.05 (ԱՀՀ վարչապետի նշանակման մասին)
Հիշեցնենք, որ 2017 թ. հունիսի 11-ին Երեւանում գումարված Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 5-րդ նստաշրջանում որոշում է ընդունվել 2017 թ. հունիսի 11-ից Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանի լիազորությունների դադարեցման մասին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական օրենքների կոպիտ խախտումների եւ իշխանության յուրացման փորձի մեղադրանքներով:
2. Վարչապետի հրաժարականի մասին:
Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի հրաժարականի վերաբերյալ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանի կողմից շրջանառության մեջ դրված տեղեկատվությունը, բացատրություններն ու պատճառաբանությունները նույնպես իրականությանը չեն համապատասխանում, եւ կեղծված են: Դրանք միտված են մի կողմից քողարկելու եւ մյուս կողմից արդարացնելու ինքնաստեղծ ապօրինի Սահմանադրության վրա շինված ապօրինի ու նախադեպային երկու հրամանագրերը վարչապետի պաշտոնից ազատելու, կառավարությունը ցրելու եւ նոր վարչապետի նշանակման:
Հարցի նախապատմությունը հետեւյալն է: 2017 թ. հունվարի սկզբին Արեւմտյան Հայաստանի Հանրապետության այժմ արդեն նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանի հետ մի առանձնազրույցում հայտնեցինք մեր մտահոգությունները առ այն, որ տեւական մի ժամանակահատված է, շուրջ երկու տարի, ինչ փոխված է նրա կեցվածքն ու վերաբերմունքը, ինչպես նաեւ գործելաոճը ընկերների ու գործընկերների, պաշտոնյաների ու պատգամավորների եւ, համապատասխանաբար, նրանց կողմից ձեռնարկված ցանկացած նախաձեռնության ու գործունեության նկատմամբ: Նշեցինք նաեւ, որ եթե առաջիկա երեք ամիսների ընթացքում՝ հունվար, փետրվար, մարտ, իրավիճակը արմատես չփոխվի, ապա հրաժարական ենք ներկայացնելու: Կարծում էինք, թե հրաժարականի մասին սպառնալիքը սթափվելու եւ իրավիճակը փոխելու հնարավորություն է ընձեռելու այժմ արդեն նախկին նախագահին:
Առանձնազրույցից մեկ շաբաթ անց ներկայացրինք հրաժարականի դիմումը, որը գրված էր 10 հունվար 2017-ին, բայց թվագրված 30 մարտ 2017-ով, այսինքն՝ այն եռամսյա ժամկետով, ինչով պայմանավորել էին փոփոխություններ իրականացնելու մեր առաջարկը: Ահա դրա բովանդակությունը.
«Պարոն նախագահ
Խնդրում եմ ընդունել իմ հրաժարականը Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետի պաշտոնից՝ ազգային – ազատագրական պայքարի գործընթացում այլ պատասխանատվություն ստանձնելու որոշման կապակցությամբ:
Տիգրան Փաշաբեզյան, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ»
Երկու օր անց, 12 հունվար 2017-ին մեկ այլ գրությամբ հետ վերցրինք հրաժարականի դիմումը: Գրությունը բաղկացած էր 6 կետից, որից ներկայացնում ենք 1-ին, 2-րդ եւ 4-րդ կետերը, որոնք առավել կարեւոր են իրենց շեշտադրումներով:
«Հետ եմ կանչում վարչապետի հրաժարականի մասին դիմումը ուղարկված 10 հունվար 2017 թ., որ նախօրոք մեր պայմանավորվածության համաձայն թվագրել էի 30 մարտ 2017 թ.-ով, այսինքն՝ երեք ամսվա պայմանաժամկետով:
Վարչապետի հրաժարականի դիմումը հետ կանչելը պայմանավորված է, այն մտահոգությամբ, որ չի կարելի այս պատասխանատու պահին համակարգը թողնել առանց հիմնական դերակատարների, առանց նրանց ում ուսերին ու ում ջանքերով է իրականացվել մինչեւ այսօր կայացած բոլոր աշխատանքները եւ ձեռքբերումները, ինչպես նաեւ համակարգի երեք պատասխանատուներից մեկի հետ քննարկումների վերջնաարդյունքով:
Կարեւոր հանգամանք է, որ ընտրությունների արդյունքում մեր ստանձնած պարտավորությունն ու պատասխանատվությունը իրականացնենք մինչեւ վերջ, թեկուզ մինչեւ ընտրությունների սահմանած ժամանակը, հինգ տարվա ժամկետում:
Տիգրան Փաշաբեզյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ»
Այնուհետեւ, 2017-ի հունվարի 10-ից եւ հունվարի 12-ից անցնում է ոչ միայն պայմանաժամի եռամսյա ժամկետը, այլեւ եւս երեք ամիս եւ հրապարակվում են վերոնշյալ ապօրինի հրամանագրերը, հիմնված անօրինական – ինքնաստեղծ Սահմանադրության վրա: Ոչ մի բացատրություն հունվարին ներկայացված առաջարկի վերաբերյալ, այն իմաստով, թե ինչ որ բան փոխվել է արդյո՞ք այժմ արդեն նախկին նախագահի վարքագծում եւ կամ փոխվելո՞ւ է ընդհանրապես: Ոչ մի խոսք, ոչ մի բացատրություն:
Ոչ մի պատասխան ու բացատրություն նաեւ մեր այն պնդումներին ու հորդորներին, թե չի կարելի միանձյա ստորագրել եւ հաստատել անօրինական Սահմանադրությունը անցած մի թվագրումով՝ 9-ը մայիսի 2017 թ.-ով:
Բացատրությունների կամ քննարկումների փոխարեն, ինչպես արդեն նշեցինք հրապարակվում են ապօրինի ու անօրինական զույգ հրամանագրերը:
Պարզ է, որ երբ անօրինականության ուղին ես բռնում, դա կոծկելու համար այլ բան չի մնում անել, քան դիմել կրկնակի կեղծիքի, ինչպես եւ արվում է այս դեպքում:
Համակարգը տեսանելի ու անտեսանելի խութերից պաշտպանելու մեր այս նախաձեռնությունը այդ վերաբերմունքին արժանացավ ու ենթարկվեց կեղծիքի ու այլափոխումների, իբրեւ թե՝ «վարչապետն էր հրաժարական տվել, իսկ ես ընդամենը ընդառաջել եմ նրան»:
Այս դեպքում այժմ արդեն նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանի կողմից կոպտորեն խախտվել է «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» օրենքի 44-րդ հոդվածի պահանջը, ըստ որի՝ վարչապետի նշանակումը եւ պաշտոնից հեռացումը հաստատում է միայն խորհրդարանը:
Ցանկալին իրականության տեղ է ընդունել, այնքան մեծ է եղել ընդդիմախոսությունն ու կառուցողական քննադատությունը չեզոքացնելու ձգտումը:
Կարծում ենք հիմա հասել է իր նպատակին, թեեւ բավականաչափ թանկ գնով՝ այժմ արդեն նախկին նախագահի կարգավիճակով:
3. Վարչապետի վերաբերմունքը այժմ արդեն նախկին նախագահի պարտադրած Սահմանադրության օրինակի նկատմամբ:
Գործընկերային ընդդիմախոսության ու քննադատության օրինակ է այժմ արդեն նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանի պարտադրած Սահմանադրության տարբերակի մերժումն ու հիմնավորումը:
2017 թ. մայիսին հրապարկվեց Սահմանադրության ապօրինի օրինակը, որը, իբրեւ թե, ընդունվել է դեռեւս 2016 թ. մայիսի 9-ին, որից հետո Արմենակ Աբրահամյանի կողմից շրջանառության մեջ դրվեց եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգին պարտադրվեց այն թեզը, որ ինքը ստորագրել, հաստատել ու վավերացրել է Սահմանադրության ինքնաստեղծ այդ օրինակը:
Նշենք նաեւ, որ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության այժմ արդեն նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանի պարտադրած Սահմանադրության օրինակը ոչ մի կերպ չի համապատասխանում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառուցվածքի իրավական-քաղաքական տրամաբանությունը եւ չի կարող ընդունվել, որպես հիմք կամ օրինակ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության համար:
Իշխանության յուրացման փորձ է Արմենակ Աբրահամյանի կողմից պարտադրված Սահմանադրության ապօրինի օրինակի 107 եւ 162-րդ հոդվածների ձեւակերպումները, որոնցում նշված է՝
Յօդուած 107.
Ազգային ժողովը Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահի առաջարկութեամբ կը վաւերացնէ, կը կասեցնէ կամ չեղեալ կը յայտարարէ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան միջազգային պայմանագիրները, բացառութեամբ անոնց, որոնք ունին քաղաքական կամ ռազմական բնոյթ կամ կը նախատեսեն պետական Սահմանի փոփոխութիւն եւ որոնք ենթակայ են Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահի:
Հոդված 162.
4-րդ կետ. Մինչեւ Ազգային ժողովի յաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը՝ Հանրապետութեան նախագահը կրնայ.
-Ազգային ժողովի նախագահին եւ վարչապետին հետ խորհրդակցելէ ետք՝ արձակել Ազգային ժողովը, եւ նշանակել արտահերթ ընտրութիւն,
-ազատել վարչապետին:
Սահմանադրության ինքնաստեղծ օրինակի պարտադրանքը ի հայտ էր գալիս բոլոր հարկի ու անհարկի պարագաներում, առանձնազրույցներում, նիստերի ժամանակ, 4-րդ նստաշրջանին եւ այլ… Վերջին անգամ դա պարտադրվեց Նախագահության նիստի ժամանակ, որտեղ բանավոր արտահայտեցինք մեր անհամաձայնությունը, իսկ նիստից հետո պատրաստեցինք դրա գրավոր օրինակը, որը թվագրված էր 2017 թ. մարտի 16-ով:
Ահա այդ դիմումի ամբողջական տեքստը.
«Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանին
Պարոն նախագահ
Ես որպես ԱՀՀ վարչապետ բանավոր հայտնել եմ իմ անհամաձայնությունը 13 մարտ 2017 թ. Նախագահական նիստի օրակարգում ներառված ԱՀՀ Սահմանադրության ձեր առաջարկած տարբերակի ընդունման փորձի նկատմամբ, ընդգծելով երկու խնդիր.
ա) իմ անհամաձայնությունը ԱՀՀ Սահմանադրության ձեր ներկայացրած օրինակի մի շարք հոդվածների նկատմամբ, այդ թվում՝ հոդված 107, 108, 162 եւ այլ, ինչպես նաեւ
բ) ԱՀՀ Սահմանադրության ձեր ներկայացրած օրինակի ընդունման ու հաստատման ձեւի ու եղանակի կապակցությամբ, որը ենթադրում է Սահմանադրության ընդունում առանց Արեւմտյան Հայաստանի հայերի մեջ անցկացված հանրաքվեի:
Նշեմ, որ երկու դեպքում էլ հաշվի չի առնված ԱՀՀ վարչապետի վերջին շրջանում ձեր իսկ համաձայնությամբ իրականացված աշխատանքի արդյունքներն ու առաջարկները, եւ ձեզ ներկայացված Սահմանադրության նախագծի համապատասխան օրինակը, որը կարող էր համարվել որպես ԱՀՀ Սահմանադրության նախագծի 2-րդ ընթերցում, ինչպես նաեւ հաշվի չի առնված Խորհրդարանի նախագահության ու նախագահի պատրաստվող առաջարկները Սահմանադրության նախագծի վերաբերյալ:
Ես որպես 1980 թ.-ից Արեւմտյան Հայաստանի ազատագրության համար պայքարող, իսկ 2011 թ. փետրվարից որպես Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության գործին ու նպատակին օր ու գիշեր լծված ու ծառայած մարդ չեմ կարող ընդունել այն փորձերը, որոնք խախտում են ԱՀՀ պետական համակարգի թեւերի արդյունավետ համագործակցության հնարավորությունն ու հավասարակշռությունը եւ ամբողջ իշխանությունը փորձում են կենտրոնացնել մեկ մարդու ձեռքում, այս դեպքում՝ ԱՀՀ նախագահի:
Ինչպես նաեւ չեմ կարող ընդունել, որ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության գործում բազմաթիվ հռչակագրեր, հրամանագրեր ու օրենքներ՝ ընդունված իրավական-քաղաքական նորմերին համապատասխան պատրաստելուց ու հաստատելուց հետո այժմ, ամենապատասխանատու պահին, փորձ է արվում Սահմանադրության անընդունելի օրինակի հաստատման փորձ ձեռնարկել՝ ընդունված իրավական-քաղաքական նորմերին հակառակ:
Դա ԱՀՀ պետական համակարգի համար կարող է ունենալ անկախատեսելի բացասական հետեւանքներ եւ արտաքին, եւ ներքին քաղաքականության ոլորտներում, ինչը բնականաբար անընդունելի է ու մերժելի հիմքից:
Մինչեւ վերջ հավատարիմ մնալով Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության գործին ու նպատակին՝ հարկ համարեցի իմ սկզբունքային անհամաձայնությունների վերաբերյալ տեղյակ պահել ձեզ նաեւ գրավոր, որոնք բանավոր արտահայտել եմ 13 մարտ 2017 թ. Նախագահական նիստի ժամանակ:
Այս գրության մեկական օրինակ ուղարկված է նաեւ Արեւմտան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) նախագահին եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին:
Տիգրան Փաշաբեզյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ»
Սույն դիմումը գիտակցաբար չենք հրապարակել ու տարածել առանց այն էլ լարված իրավիճակին նոր լարվածություն չհաղորդելու ակընկալիքով, սակայն իրադրությունը մնաց անփոփոխ, Արմենակ Աբրահամյանը այդ ամենին անհաղորդ, ինքնավստահ ու անտարբեր:
Երեք ամիս անց Արեւմտյան Հայաստանի Հանրապետության այժմ արդեն նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանի կողմից հրապարակ բերվեց ինքնաստեղծ Սահմանադրության հիմքի վրա ձեւակերպված զույգ անօրինական ու ապօրինի հրամանագրերը, որոնք էլ առիթ հանդիսացան Արեւմտյան Հայաստանի Հանրապետության մեջ ստեղծված այս նոր իրավիճակի ու նաեւ դրա հանգուցալուծման, ինչը իրականացվեց Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 5-րդ նստաշրջանում եւ միանգամայն օրինաչափ կերպով ավարտվեց Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանի նախագահական լիազորությունների դադարեցմամբ:
Կյանքում պատահականություններ չեն լինում, առավել եւս 5-րդ նստաշրջանում կայացված որոշումները պատահականության արդյունք չէին, այլ խորապես կշռադատված ու պահանջված ակտեր:
Ահա այս որոշումը եւ այլ որոշումներ միտված էին կարգավորելու հետեւյալ խնդիրները.
ա) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանի ապօրինի հրամանագրերից ու ոտնձգություններից պաշտպանելու համակարգի պաշտոնյաներին, պատգամավորներին, քաղաքացիներին,
գ) պաշտպանելու հայության իրավունքների պաշտպանության գործընթացը արտաքին եւ ներքին ոտնձգություններից ու թելադրանքներից:
Փաստերն անողոք են եւ, ըստ այդմ, պարզորոշ է, որ իրավաչափության եւ օրինականության ճանապարհով ընթացել եւ այս պահին ընթանում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական այն համակարգը, որի պատասխանատուներն են՝ նորընտիր նախագահ Ռադիկ Խամոյանը, վարչապետ Տիգրան Փաշաբեզյանը, խորհրդարանի նախագահ Արմեն Տեր-Սարգսյանը:
Նրանք խոստացել են պահպանել ու բարձր պահել օրինականության եւ իրավունքի նշաձողը:

Իշխանության յուրացման փորձ է Արմենակ Աբրահամյանի կողմից պարտադրված Սահմանադրության ապօրինի օրինակի 107 եւ 161-րդ հոդվածների ձեւակերպումները, որոնցում նշված է՝
Յօդուած 107.
Ազգային ժողովը Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահի առաջարկութեամբ կը վաւերացնէ, կը կասեցնէ կամ չեղեալ կը յայտարարէ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան միջազգային պայմանագիրները, բացառութեամբ անոնց, որոնք ունին քաղաքական կամ ռազմական բնոյթ կամ կը նախատեսեն պետական Սահմանի փոփոխութիւն եւ որոնք ենթակայ են Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահի:
Հոդված 161.
4-րդ կետ. Մինչեւ Ազգային ժողովի յաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը՝ Հանրապետութեան նախագահը կրնայ.
-Ազգային ժողովի նախագահին եւ վարչապետին հետ խորհրդակցելէ ետք՝ արձակել Ազգային ժողովը, եւ նշանակել արտահերթ ընտրութիւն,
-ազատել վարչապետին:
Սահմանադրության ինքնաստեղծ օրինակի պարտադրանքը ի հայտ էր գալիս բոլոր հարկի ու անհարկի պարագաներում, առանձնազրույցներում, նիստերի ժամանակ, 4-րդ նստաշրջանին եւ այլ… Վերջին անգամ դա պարտադրվեց Նախագահության նիստի ժամանակ, որտեղ բանավոր արտահայտեցինք մեր անհամաձայնությունը, իսկ նիստից հետո պատրաստեցինք դրա գրավոր օրինակը, որը թվագրված էր 2017 թ. մարտի 16-ով:
Ահա այդ դիմումի ամբողջական տեքստը.
«Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանին
Պարոն նախագահ
Ես որպես ԱՀՀ վարչապետ բանավոր հայտնել եմ իմ անհամաձայնությունը 13 մարտ 2017 թ. Նախագահական նիստի օրակարգում ներառված ԱՀՀ Սահմանադրության ձեր առաջարկած տարբերակի ընդունման փորձի նկատմամբ, ընդգծելով երկու խնդիր.
ա) իմ անհամաձայնությունը ԱՀՀ Սահմանադրության ձեր ներկայացրած օրինակի մի շարք հոդվածների նկատմամբ, այդ թվում՝ հոդված 107, 108, 161 եւ այլ, ինչպես նաեւ
բ) ԱՀՀ Սահմանադրության ձեր ներկայացրած օրինակի ընդունման ու հաստատման ձեւի ու եղանակի կապակցությամբ, որը ենթադրում է Սահմանադրության ընդունում առանց Արեւմտյան Հայաստանի հայերի մեջ անցկացված հանրաքվեի:
Նշեմ, որ երկու դեպքում էլ հաշվի չի առնված ԱՀՀ վարչապետի վերջին շրջանում ձեր իսկ համաձայնությամբ իրականացված աշխատանքի արդյունքներն ու առաջարկները, եւ ձեզ ներկայացված Սահմանադրության նախագծի համապատասխան օրինակը, որը կարող էր համարվել որպես ԱՀՀ Սահմանադրության նախագծի 2-րդ ընթերցում, ինչպես նաեւ հաշվի չի առնված Խորհրդարանի նախագահության ու նախագահի պատրաստվող առաջարկները Սահմանադրության նախագծի վերաբերյալ:
Ես որպես 1980 թ.-ից Արեւմտյան Հայաստանի ազատագրության համար պայքարող, իսկ 2011 թ. փետրվարից որպես Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության գործին ու նպատակին օր ու գիշեր լծված ու ծառայած մարդ չեմ կարող ընդունել այն փորձերը, որոնք խախտում են ԱՀՀ պետական համակարգի թեւերի արդյունավետ համագործակցության հնարավորությունն ու հավասարակշռությունը եւ ամբողջ իշխանությունը փորձում են կենտրոնացնել մեկ մարդու ձեռքում, այս դեպքում՝ ԱՀՀ նախագահի:
Ինչպես նաեւ չեմ կարող ընդունել, որ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության գործում բազմաթիվ հռչակագրեր, հրամանագրեր ու օրենքներ՝ ընդունված իրավական-քաղաքական նորմերին համապատասխան պատրաստելուց ու հաստատելուց հետո այժմ, ամենապատասխանատու պահին, փորձ է արվում Սահմանադրության անընդունելի օրինակի հաստատման փորձ ձեռնարկել՝ ընդունված իրավական-քաղաքական նորմերին հակառակ:
Դա ԱՀՀ պետական համակարգի համար կարող է ունենալ անկախատեսելի բացասական հետեւանքներ եւ արտաքին, եւ ներքին քաղաքականության ոլորտներում, ինչը բնականաբար անընդունելի է ու մերժելի հիմքից:
Մինչեւ վերջ հավատարիմ մնալով Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության գործին ու նպատակին՝ հարկ համարեցի իմ սկզբունքային անհամաձայնությունների վերաբերյալ տեղյակ պահել ձեզ նաեւ գրավոր, որոնք բանավոր արտահայտել եմ 13 մարտ 2017 թ. Նախագահական նիստի ժամանակ:
Այս գրության մեկական օրինակ ուղարկված է նաեւ Արեւմտան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) նախագահին եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին:
Տիգրան Փաշաբեզյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ»
Սույն դիմումը գիտակցաբար չենք հրապարակել ու տարածել առանց այն էլ լարված իրավիճակին նոր լարվածություն չհաղորդելու ակընկալիքով, սակայն իրադրությունը մնաց անփոփոխ, Արմենակ Աբրահամյանը այդ ամենին անհաղորդ, ինքնավստահ ու անտարբեր:
Երեք ամիս անց Արեւմտյան Հայաստանի Հանրապետության այժմ արդեն նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանի կողմից հրապարակ բերվեց ինքնաստեղծ Սահմանադրության հիմքի վրա ձեւակերպված զույգ անօրինական ու ապօրինի հրամանագրերը, որոնք էլ առիթ հանդիսացան Արեւմտյան Հայաստանի Հանրապետության մեջ ստեղծված այս նոր իրավիճակի ու նաեւ դրա հանգուցալուծման, ինչը իրականացվեց Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 5-րդ նստաշրջանում եւ միանգամայն օրինաչափ կերպով ավարտվեց Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանի նախագահական լիազորությունների դադարեցմամբ:
Կյանքում պատահականություններ չեն լինում, առավել եւս 5-րդ նստաշրջանում կայացված որոշումները պատահականության արդյունք չէին, այլ խորապես կշռադատված ու պահանջված ակտեր:
Ահա այս որոշումը եւ այլ որոշումներ միտված էին կարգավորելու հետեւյալ խնդիրները.
ա) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանի ապօրինի հրամանագրերից ու ոտնձգություններից պաշտպանելու համակարգի պաշտոնյաներին, պատգամավորներին, քաղաքացիներին,
գ) պաշտպանելու հայության իրավունքների պաշտպանության գործընթացը արտաքին եւ ներքին ոտնձգություններից ու թելադրանքներից:
Փաստերն անողոք են եւ, ըստ այդմ, պարզորոշ է, որ իրավաչափության եւ օրինականության ճանապարհով ընթացել եւ այս պահին ընթանում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական այն համակարգը, որի պատասխանատուներն են՝ նորընտիր նախագահ Ռադիկ Խամոյանը, վարչապետ Տիգրան Փաշաբեզյանը, խորհրդարանի նախագահ Արմեն Տեր-Սարգսյանը:
Նրանք խոստացել են պահպանել ու բարձր պահել օրինականության եւ իրավունքի նշաձողը:
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական օրենքների կոպիտ խախտումների եւ իշխանության յուրացման փորձի մեղադրանքներով, 2017 թ. հունիսի 11-ին գումարված Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 5-րդ նստաշրջանի որոշմամբ դադարեցվել են Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի լիազորությունները:
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 5-րդ նստաշրջանում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ է ընտրվել է Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր Ռադիկ Խամոյանը:
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 5-րդ նստաշրջանում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ է վերահաստատվել Տիգրան Փաշաբեզյանը, որի թեկնածությունը առաջադրել է հին կառավարության հրաժարականը ընդունած Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նորընտիր նախագահ Ռադիկ Խամոյանը:
Կից ներկայացվում է Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 5-րդ նստաշրջանի արձանագրությունը:
11 Յունիս 2017 թ. գումարուած Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի(Խորհրդարանի) 5-րդ նստաշրջանին կայացուած որոշումներու կապակցութեամբ
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախկին նախագահ Արմենակ Աբրահամեանը այսօր կը փորձէ Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 5-րդ նստաշրջանին «յեղաշրջման փորձի» կեղծ մեղադրանք ներկայացնել մոռնալով, որ ինքն է անձամբ վերջին երկու տարիներուն իրականացուցեր «յեղաշրջման փորձ» Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան ողջ պետական համակարգի նկատմամբ, իսկ անոր «իրաւաչափութիւնը» ապահովելու համար համակարգին պարտադրեր է ինքնաստեղծ Սահմանադրութիւն, որը իր բնութագրմամբ, ստորագրեր ու վաւերացուցեր է 9 Մայիս 2016-ին:
Մոռանալով, որ ունենալով մեծ իշխանութիւն, որը նախագահի լիազօրութիւններով պայմանաւորուած է, ձգտեր է ամբողջատիրական (տոտալ) իշխանութեան ողջ համակարգի եւ անոր բոլոր մասնակիցներու նկատմամբ:
Յիշեցնենք, որ 11 Յունիս 2017-ին Երեւան գումարուած Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 5-րդ նստաշրջանի նիստին ընդունուեր է որոշում 11 Յունիս 2017-էն Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմենակ Աբրահամեանի լիազօրութիւններու դադարեցման մասին՝ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետական օրէնքներու կոպիտ խախտումներու եւ իշխանութեան իւրացման փորձի մեղադրանքներով:
Նշենք, որ աշխարհի մէջ գոյութիւն չունին ինքնաստեղծ սահմանադրութիւններ, ըստ միջազգային իրաւական համակարգի, ցանկացած Սահմանադրութիւն, որպէսզի համարուի ընդունուած ու իրաւաչափ՝ պէտք է անցնի շատ որոշակի գործընթաց.
որմէ յետոյ միայն, եթէ հանրաքուէին մասնակցած հանրութիւնը կողմ է քուէարկել հանրաքուէի դրուած Սահմանադրութեան օրինակին, ապա այդ կը համարուի ընդունուած:
Կարեւոր չէ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախկին նախագահ Արմենակ Աբրահամեանը կը տիրապետէ այդ գիտելիքներուն, թե ոչ: Կարեւորը անոր ձգտումն է անպայման «իրաւաչափ ու օրինական» դարձնելու Սահմանադրութեան ինքնաստեղ իր օրինակը, որպէսզի ատոր միջոցով, հնարաւոր ու անհնարին բոլոր իրաւունքները վերապահելով իրեն, միանձնեայ ու լիակատար իր իշխանութիւնը տարածէ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան ողջ պետական համակարգի եւ քաղաքացիներու վրայ եւ իր ինքնաստեղծ Սահմանադրութեան յօդուածներու վրայ հենուելով, համակարգի բոլոր թեւերու՝ նախագահական, կառավարութիւն, խորհրդարան եւ համակարգի բոլոր մասնակիցներու նկատմամբ, պաշտօնեաներ, պատգամաւորներ, քաղաքացիներ, վարուի օրուայ քմահաճոյքի համեմատ:
Անոր առաջին քայլը, որ կարելի է կոչել նաեւ սողացող «յեղաշրջման փորձ», ինչպէս նաեւ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետական իշխանութեան իւրացման ու բռնազաւթման առաջին փորձ՝ ի գործ դրուած է 31 Մայիս 2017-ին, երբ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահ (այժմ արդէն նախկին նախագահ) Արմենակ Աբրահամեանի կողմէ ստորագրուած են ապօրինի հրամանագրեր, հիմնուած ապօրինի Սահմանադրութեան ինքնաստեղծ օրինակի վրայ: (Նախագահի հրամանագիր, Թիւ 4- 2017․05․3 (ԱՀՀ վարչապետի գործառոյթները դադրեցնելու մասին) եւ Նախագահի հրամանագիր, Թիւ 43 – 2017.06.05 (ԱՀՀ վարչապետի նշանակման մասին)
Այդ իմաստով, 5-րդ նստաշրջանին կայացուած որոշումները բնաւ պատահականութեան արդիւնք չէին, այլ խորապէս քննութեան առնուած, կշռադատուած ու պահանջուած:
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան պատրաստութեան աշխատանքները սկսեր են 10 Օգոստոս 2014 թուականէն յետոյ, Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահի հրամանագրի հիման վրայ, որտեղ նշուած էր. «Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովին (Խորհրդարանին) կ՛առաջարկենք ձեւաւորել Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան մշակման յանձնաժողով եւ ձեռնարկել Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան նախագծի մշակումը, Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետական կառոյցներու ձեւի եւ բովանդակութեան համար՝ որպէս հիմք ընդունելով Արեւմտեան Հայաստանի հայերու եւ Արեւմտեան Հայաստանի քաղաքացիներու կամարտահայտութեան վերաբերեալ վերոյիշեալ հռչակագրերը, որոշումները, օրէնքներն ու իրաւական փաստաթղթերը»:
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան նախագծի առաջին ընթերցումը հաստատեր է Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) առաջին գումարման երրորդ նստաշրջանը (27 Դեկտեմբեր, 2015 թ., Երեւան): Ահա քաղուածք նստաշրջանի արձանագրութենէն.
«Լսեցին՝ Առաջին ընթերցմամբ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան նախագծի հաստատման մասին: Ելոյթի համար խօսքը տրուեցաւ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմենակ Աբրահամեանին:
Որոշեցին՝ հաստատել. առաջին ընթերցմամբ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան նախագիծը»:
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան նախագծի երկրորդ ընթերցումը հաստատեր է Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) առաջին գումարման չորրորդ նստաշրջանը (17 Դեկտեմբեր, 2016թ., Երեւան): Ահա քաղուածք արձանագրութենէն.
«Լսեցին՝ երկրորդ ընթերցմամբ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան նախագծի հաստատման մասին:
Որոշեցին՝ հաստատել. երկրորդ ընթերցմամբ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան նախագիծը»:
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան նախագծի երրորդ ընթերցումը հաստատեր է Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) առաջին գումարման հինգերորդ նստաշրջանը (11 Յունիս, 2017 թ., Երեւան): Ահա քաղուածք այդ արձանագրութենէն.
«Լսեցին՝ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան 3-րդ ընթերցման եւ Սահմանադրութեան ընդունման հետագայ ընթացակարգի վերաբերեալ:
Որոշեցին՝
ա) Հաստատել Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան նախագծի 3-րդ, վերջնական, ընթերցումը եւ հաշուի առնելով պատգամաւորներու առաջարկներն ու լրացումները՝ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան նախագիծը դնել համաժողովրդական քննարկման,
գ) Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան նախագիծը հրապարակել Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պաշտօնական կայքերու վրայ եւ լրատուամիջոցներու»:
Հետեւաբար, Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախկին նախագահ Արմենակ Աբրահամեանը երբեք հնարաւորութիւն չունէր հրամանագիր ստորագրել հիմնուած գոյութիւն չունեցող Սահմանադրութեան յօդուածի վրայ: Այս եւ լիազօրութիւններու չարաշահում է, եւ սողացող «յեղաշրջման փորձ», եւ իշխանութեան իւրացման փորձ:
Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ընդունած որոշման մէջ մասնաւորապէս նշուած է.
«Հաշուի առնելով այն հանգամանքը, որ`
-Արեւմտեան Հայաստանի Հանրապետութիւնը Սահմանադրութեան բոլոր ընթացակարգերով անցած եւ ընդունուած Սահմանադրութիւն դեռեւս չունի եւ ան կ՛առաջնորդուի՝ Արեւմտեան Հայաստանի «Արեւմտեան Հայաստանի պետական կառուցուածքի, Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի պատգամաւորներու կարգավիճակի եւ Արեւմեան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» Օրէնքով, որ
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահ (արդէն նախկին նախագահ) Արմենակ Աբրահամեանը խախտել է վերոնշեալ օրէնքի «Արեւմտեան Հայաստանի պետական կառուցուածքը» բաժնի հետեւեալ յօդուածներու դրոյթներն ու պահանջները.
Յօդուած 36) Արեւմտեան Հայաստանի Հանրապետութիւնը նախագահա-խորհրդարանական հանրապետութիւն է:
Յօդուած 37) Արեւմտեան Հայաստանի նախագահը՝ պետութեան գլուխն է` Արեւմտեան Հայաստանի բարձրագոյն պաշտօնատար անձը, Սահմանադրութեան, մարդու իրաւունքներու ու ազատութււններու երաշխաւորը: Արեւմտեան Հայաստանի Սահմանադրութեան եւ օրէնքներու համաձայն՝ ան միջոցներ ձեռք կ՛առնէ Արեւմտեան Հայաստանի հայերու իրաւունքներու պաշտպանութեան, անկախութեան եւ տարածքային ամբողջականութեան պահպանման, պետական իշխանութեան մարմիններու միջեւ գործառոյթներու ներդաշնակ համադրման եւ համագործակցութեան:
Յօդուած 44) Արեւմտեան Հայաստանի նախագահը`
-Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի համաձայնութեամբ կը նշանակէ ու կ՛ազատէ Արեւմտեան Հայաստանի կառավարութեան վարչապետին,
-Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի համաձայնութեամբ որոշում կը կայացնէ Արեւմտեան Հայաստանի կառավարութեան հրաժարականի մասին,
-Արեւմտեան Հայաստանի վարչապետի առաջարկութեամբ կը նշանակէ ու կ՛ազատէ պաշտօնէ Արեւմտեան Հայաստանի վարչապետի օգնականներուն եւ նախարարներուն,
Յօդուած 52) Արեւմտեան Հայաստանի կառավարութեան վարչապետը Արեւմտեան Հայաստանի նախագահին կ՛առաջարկէ Արեւմտեան Հայաստանի կառավարութեան փոխվարչապետի պաշտօնի թեկնածուներուն եւ Արեւմտեան Հայաստանի նախարարներուն՝ նախապէս տեղեակ պահելով Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովին եւ հաշուի առնելով Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամաւորներու կարծիքները:
Որտեղ նշուած է նաեւ,
Յօդուած 14) Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամաւորի լիազօրութիւններու դադարեցումը կարող է տեղի ունենալ հետեւեալ պարագաներուն.
-այն պարագային, երբ Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամաւորը իր գործունէութեամբ կամ անգործութեամբ վնաս կը հասցնէ Արեւմտեան Հայաստանին, Արեւմտեան Հայաստանի պետական կառոյցներուն: Սոյն յօդուածի կէտը կը վերաբերի նաեւ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան բոլոր պաշտօնեաներուն:
Հակընդդէմ վերը մեջբերուած յօդուածներու դրոյթներու ու պահանջներու՝
-Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահ (արդէն նախկին նախագահ) Արմենակ Աբրահամեանը շուրջ երկու տարի է ինչ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան ողջ պետական համակարգին ուժով կը պարտադրէ 9 Մայիս 2016-ին իր միանձնեայ ստորագրութեամբ, իբրեւ թէ իր կողմէ հաստատում ստացած Սահմանադրութեան իր տարբերակը,
-որն ի տարբերութիւն վերը նշուած գործող օրէնքի դրոյթի ու պահանջի, եւ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան առաջին եւ երկրորդ ընթերցումներուն մէջ ներառուած յօդուածներու, ոչ թէ նախագահա-խորհրդարանական, այլ նախագահական կոշտ ու անզիջում կառավարման օրինակ է:
Արձանագրելով, որ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահ (այժմ արդէն նախկին նախագահ) Արմենակ Աբրահամեանի պարտադրած Սահմանադրութեան օրինակը ոչ մէկ կերպ չի համապատասխաներ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետական կառուցուածքի իրաւական-քաղաքական տրամաբանութիւնը եւ չընդունուիր, որպէս հիմք կամ օրինակ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան համար, որովհետեւ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետական կառավարման համակարգը նախագա-խորհրդարանական է:
Հետեւաբար, Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 5-րդ նստաշրջանը մանրամասն քննելով ու համադրելով ներկայացուած փաստերը՝
Որոշեց՝ 11 Յունիս 2017-էն դադարեցնել Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմենակ Աբրահամեանի նախագահական լիազօրութիւնները:
Ահա այս որոշումը եւ այլ որոշումներ նոյնպէս միտուած էին կարգաւորելու հետեւեալ խնդիրները.
ա) Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախկին նախագահ Արմենակ Աբրահամեանի ապօրինի հրամանագրերէն ու ոտնձգութիւններէն պաշտպանելու համակարգի պաշտօնեաներուն, պատգամաւորներուն, քաղաքացիներուն ու բոլոր մասնակիցներուն,
գ) պաշտպանելու հայութեան իրաւունքներու պաշտպանութեան գործընթացը արտաքին եւ ներքին ոտնձգութիւններէ ու թելադրանքներէ:
Այդ խնդիրները կարգաւորուած են:
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութիւնը նոր նախագահ ունի՝ Ռադիկ Խամոյեանը, նոր կառավարութիւն ձեւաւորուի՝ վարչապետի պաշտօնով երրորդ անգամ անընդմէջ հաստատուեր է Տիգրան Փաշաբեզեանը, խորհրդարանը Արմէն Տէր-Սարգսեանի նախագահութեամբ կը շարունակէ իր աշխատանքները եւ, ըստ այդմ, Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան ողջ պետական համակարգը կրնայ առաջ շարժիլ եւ առանց հին արգելքներու ու խոչընդոտներու շարունակել Արեւմտեան Հայաստանի հայերու իրաւունքներու պաշտպանութեան շատ պատասխանատու գործը:
Արմէն Տէր-Սարգսեան
Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ
Լսեցին՝ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետական համակարգին մէջ ստեղծուած իրավիճակի եւ անկէ դուրս գալու ուղիներու մասին:
Ելոյթ ունեցան՝ Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ Արմէն Տէր-Սարգսեանը, Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Վարչապետ Տիգրան Փաշաբեզեանը, Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամաւորներ Եդուարդ Փոլատովը, Հայկ Յարութիւնեանը, Սաիդա Օհանեանը, Արտաշէս Մելիքեանը, Ռադիկ Խամոյեանը, Արմենակ Հարմանդաեանը, Վաղարշակ Սեգերտեանցը, Դաւիթ Խինոյեվը, Վալերա Մուրատեան, Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան կրթութեան նախարար Վրէժ Քոսաեանը, Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Ներքին գործոց նախարար Մարտիրոս Շահպազեանը:
Հաշուի առնելով այն հանգամանքը, որ`
-Արեւմտեան Հայաստանի Հանրապետութիւնը Սահմանադրութեան բոլոր ընթացակարգերով անցած եւ ընդունուած Սահմանադրութիւն դեռեւս չունի եւ ան կ՛առաջնորդուի՝ Արեւմտեան Հայաստանի «Արեւմտեան Հայաստանի պետական կառուցուածքի, Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի պատգամաւորներու կարգավիճակի եւ Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» Օրէնքով,
Հաշուի առնելով Արմենակ Աբրահամեանի անժխտելի ներդրումը Արցախեան ազատամարտին, վաստակը Արեւմտեան Հայաստանի հայերու իրաւունքներու պաշտպանութեան գործին, սկսած 2004 թուականէն, որպէս Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդի հիմնադիրներէն եւ նախագահ, 2011 թուականէն, որպէս Արեւմտեան Հայաստանի պետական կառոյցի հիմնադիրներէն, 2014 թուականէն, որպէս Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահ, այնուհանդերձ նշենք, որ նախկին ձեռքբերումները չեն արդարացներ ներկայիս անոր կողմէ Արեւմտեան Հայաստանի պետական օրէնքներու խախտումները եւ իշխանութեան իւրացման փորձը:
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Արմենակ Աբրահամեանը խախտեր է վերոնշեալ օրէնքի «Արեւմտեան Հայաստանի պետական կառուցուածքը» բաժնի հետեւեալ յօդուածներու դրոյթներն ու պահանջները.
Յօդուած 36) Արեւմտեան Հայաստանի Հանրապետութիւնը նախագահա-խորհրդարանական հանրապետութիւն է:
Յօդուած 37) Արեւմտեան Հայաստանի նախագահը՝ պետութեան գլուխն է` Արեւմտեան Հայաստանի բարձրագոյն պաշտօնատար անձը, Սահմանադրութեան, մարդու իրաւունքներու ու ազատութեանց երաշխաւորը: Արեւմտեան Հայաստանի Սահմանադրութեան եւ օրէնքներու համաձայն՝ ան միջոցներ ձեռք կ՛առնէ Արեւմտեան Հայաստանի հայերու իրաւունքներու պաշտպանութեան, անկախութեան եւ տարածքային ամբողջականութեան պահպանման, պետական իշխանութեան մարմիններու միջեւ գործառոյթներու ներդաշնակ համադրման եւ համագործակցութեան:
Յօդուած 44) Արեւմտեան Հայաստանի նախագահը`
-Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի համաձայնութեամբ կը նշանակուի ու ազատ կ՛արձակուի Արեւմտեան Հայաստանի կառավարութեան վարչապետը,
-Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի համաձայնութեամբ որոշում կը կայացուի Արեւմտեան Հայաստանի կառավարութեան հրաժարականի մասին,
-Արեւմտեան Հայաստանի վարչապետի առաջարկով կը նշանակուի ու պաշտօնէն ազատ կ՛արձակուի Արեւմտեան Հայաստանի վարչապետի օգնականներուն եւ նախարարներուն,
Յօդուած 52) Արեւմտեան Հայաստանի կառավարութեան վարչապետը Արեւմտեան Հայաստանի նախագահին կ՛առաջարկէ Արեւմտեան Հայաստանի կառավարութեան փոխվարչապետի պաշտօնի թեկնածուներուն եւ Արեւմտեան Հայաստանի նախարարներուն՝ նախապէս տեղեակ պահելով Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովին եւ հաշուի առնելով Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամաւորներուն կարծիքները:
Որտեղ նշուած է նաեւ,
Յօդուած 14) Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամաւորի լիազօրութիւններու դադարեցումը տեղի կ՛ունենայ հետեւեալ պարագաներուն.
այն պարագային, երբ Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամաւորը իր գործունէութեամբ կամ անգործութեամբ կը վնասէ Արեւմտեան Հայաստանին, Արեւմտեան Հայաստանի պետական կառոյցներուն: Սոյն յօդուածի կէտը կը վերաբերի նաեւ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան բոլոր պաշտօնեաներուն:
Հակընդդէմ վերը մէջբերուած յօդուածներու դրոյթներու ու պահանջներու՝
-Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Արմենակ Աբրահամեանը շուրջ երկու տարի է Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան ողջ պետական համակարգին կը պարտադրէ 2016-ի Մայիսի 9-ին իր միանձնեայ ստորագրութեամբ, իբրեւ թէ իր կողմէ հաստատում ստացած Սահմանադրութեան իր տարբերակը,
-որն ի տարբերութիւն վերը նշուած գործող օրէնքի դրոյթի ու պահանջի, ոչ թէ նախագահա-խորհրդարանական, այլ նախագահական կոշտ ու անզիջում կառավարման համակարգի օրինակ է:
Արձանագրենք նաեւ, որ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Արմենակ Աբրահամեանի պարտադրած Սահմանադրութեան օրինակը ոչ մէկ կերպ չի համապատասխաներ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետական կառուցուածքի իրաւական-քաղաքական տրամաբանութիւնը եւ կարելի չէ ընդունիլ, որպէս հիմք կամ օրինակ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան համար, որովհետեւ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետական կառավարման համակարգը նախագա-խորհրդարանական է:
Այդպիսով Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Արմենակ Աբրահամեանը յայտ կը ներկայացնէ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետական իշխանութեան իւրացման ու բռնազաւթման, որոնք Սահմանադրութեան իր պարտադրած օրինակով հետեւեալ ձեւերով արտայայտուած են.
Յօդուած 161
4-րդ կէտ. Մինչեւ Ազգային ժողովի յաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը՝ Հանրապետութեան Նախագահը կրնայ.
Ազգային ժողովի նախագահին եւ վարչապետին հետ խորհրդակցելէ ետք՝ արձակել Ազգային ժողովը, եւ նշանակել արտահերթ ընտրութիւն,
ազատել վարչապետին:
5-րդ կէտ. Մինչեւ Ազգային ժողովի յաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը՝ կառավարութեան նիստերը կը հրաւիրէ եւ կը վարէ Հանրապետութեան Նախագահը, կամ անոր յանձնարարութեամբ՝ վարչապետը: Կառավարութեան որոշումները կը ստորագրէ վարչապետը, կը վաւերացնէ՝ Հանրապետութեան Նախագահը:
Յօդուած 107.
Ազգային ժողովը Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահի առաջարկութեամբ կը վաւերացնէ, կը կասեցնէ կամ չեղեալ կը յայտարարէ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան միջազգային պայմանագիրները, բացառութեամբ անոնց, որոնք ունին քաղաքական կամ ռազմական բնոյթ կամ կը նախատեսեն պետական սահմանի փոփոխութիւն եւ որոնք ենթակայ են Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահի:
Կը մնայ, որ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Արմենակ Աբրահամեանը յիշեր նաեւ, իր իսկ ձեռքով ստորագրուած եւ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետական համակարգին պարտադրուած Սահմանադրութեան օրինակի 3-րդ յօդուածի 3-րդ կէտի մէջ պատահաբար պահպանուած ու նշուած է, որ՝
«Իշխանութեան իւրացումը որեւէ կազմակերպութեան կամ անհատի կողմէ յանցագործութիւն է»:
Այսօր արդէն Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Արմենակ Աբրահամեանի կողմէ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետական իշխանութեան իւրացման ու բռնազաւթման առաջին քայլերը առնուած են, որոնք են՝ Նախագահի հրամանագիր, Թիւ 42 – 2017.05.31 (ԱՀՀ վարչապետի գործառոյթները դադարեցնելու մասին) եւ Նախագահի հրամանագիր, Թիւ 43 – 2017.06.05 (ԱՀՀ վարչապետի նշանակման մասին),որպէս Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան վարչապետի ու կառավարութեան պաշտօնանկութեան հրամանագիր, հիմնուած ապօրինի ու անօրինական Սահմանադրութեան ապօրինի յօդուածի վրայ:
Նախագահի սոյն հրամանագրերը՝ Թիւ 42 – 2017.05.31 եւ Թիւ 43 – 2017.06.05, կը համարենք ապօրինի եւ անօրինական՝ ընդունման պահէն:
Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 5-րդ նստաշրջանը մանրամասն քննելով ու համադրելով ներկայացուած փաստերը՝
Որոշեց՝
Դատապարտել Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Արմենակ Աբրահամեանի կողմէ գործող օրենսդրութեան գիտակցաբար ու կոպիտ խախտումները, որոնք կատարուած են, մասնաւորապէս, Արեւմտեան Հայաստանի «Արեւմտեան Հայաստանի պետական կառուցուածքի, Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի պատգամաւորներու կարգավիճակի եւ Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» Օրէնքի 36-րդ, 37-րդ, 44-րդ յօդուածները:
Դատապարտել Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Արմենակ Աբրահամեանի կողմէ Սահմանադրութեան միանձնեայ օրինակի ընդունման եւ պարտադրման գործողութիւնները, ուղղուած Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան իշխանութեան օրինական մարմիններուն:
Դատապարտել Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Արմենակ Աբրահամեանի կողմէ Սահմանադրութեան միանձնեայ իր օրինակի ընդունման, հաստատման եւ տարածման գործողութիւնները:
Դատապարտել Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Արմենակ Աբրահամեանի կողմէ պետական իշխանութիւնը իւրացնելու փորձը:
Անվստահութիւն յայտնել Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Արմենակ Աբրահամեանին Արեւմտեան Հայաստանի պետական համակարգի օրէնքները խախտելու համար:
Անվստահություն հայտնել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանին Արեւմտյան Հայաստանի պետական համակարգի օրենքները խախտելու համար:
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախկին նախագահ Արմենակ Աբրահամեանի թիւ 42 – 2017.05.31 եւ թիւ 43 – 2017.06.05 հրամանագրերը համարել ապօրինի, անօրինական եւ անվավեր՝ ընդունման պահից:
Մեկնելով վերոնշեալէն՝ 2017 թ. Յունիսի 11-էն դադարեցնել Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Արմենակ Աբրահամեանի լիազօրութիւնները, որպէս Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ:
Քուէարկութեան արդիւնքները.
Կողմ –44, դէմ – 0, ձեռնպահ – 7:
Որոշումն ընդունուած է:
Ընդմիջում՝ 15:00-15:30:
Երկրորդ նիստ
Նիստի սկիզբը ժամը 15:30-ին, աւարտը՝ 18:00-ին:
Հաշուի առնելով, որ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահի լիազօրութիւնները դադարեցուած է եւ նախագահի պաշտօնը այս պահուն թափուր է, նստաշրջանի ընթացքին ընտրել Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նոր նախագահ:
Համաձայն Արեւմտեան Հայաստանի «Արեւմտեան Հայաստանի պետական կառուցուածքի, Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի պատգամաւորներու կարգավիճակի եւ Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» Օրէնքի՝ Յօդուած 42) Արեւմտեան Հայաստանի տարածքին, որը ժամանակաւորապէս բռնազաւթուած է Թուրքիոյ Հանրապետութեան կողմէ, ուղղակի ընտրութիւններ կատարելու անհնարինութեան հետ կապուած` այս փուլին ընտրուած Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովը (Խորհրդարանը) ինքը կ՛ընտրէ պետութեան գլուխ` Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահ, Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամաւորներու կազմէն:
Լսեցին՝ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահի ընտրութեան մասին: Որպէս թեկնածու առաջակուեցաւ Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամաւոր Ռադիկ Խամոյեանը:
Որոշեցին՝ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ՝ պետութեան գլուխ, ընտրել Ռադիկ Խամոյեանին:
Քուէարկութեան արդիւնքները.
Կողմ – 44, դէմ – 0, ձեռնպահ – 7
Որոշումը ընդունուած է:
***
Համաձայն Արեւմտեան Հայաստանի «Արեւմտեան Հայաստանի պետական կառուցուածքի, Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի պատգամաւորներու կարգավիճակի եւ Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» Օրէնքի՝ Յօդուած 43) Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նորընտիր նախագահ Ռադիկ Խամոյեանը ստանձնելով պաշտօնը, պատգամաւորներու ներկայութեամբ, նախագահի երդումը տուաւ:
***
Ըստ Արեւմտեան Հայաստանի «Արեւմտեան Հայաստանի պետական կառուցուածքի, Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի պատգամաւորներու կարգավիճակի եւ Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» Օրէնքի՝ Յօդուած 44) Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նորընտիր նախագահ Ռադիկ Խամոյեանը կ՛ընդունի Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Տիգրան Փաշաբեզեանի եւ անոր ղեկավարած կառավարութեան հրաժարականը, որը գործեր է 20 Յունուար 2014 թուականէն մինչեւ օրս:
Լսեցին՝ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան վարչապետի ընտրութեան մասին:
Որոշեցին՝ համաձայն «Արեւմտեան Հայաստանի պետական կառուցուածքի, Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի պատգամաւորներու կարգավիճակի եւ Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» օրէնքի՝ յօդուած 44), Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նորընտիր նախագահ Ռադիկ Խամոյեանի առաջարկով, Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան վարչապետի պաշտօնը յանձնել Տիգրան Փաշաբեզեանին:
Քուէարկութոան արդիւնքները.
Կողմ – 48, դէմ – 0, ձեռնպահ – 3
Որոշումը ընդունուած է:
Լսեցին՝ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան կազմելու մասին:
Որոշեցին՝ համաձայն «Արեւմտեան Հայաստանի պետական կառուցուածքի, Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի պատգամաւորներու կարգավիճակի եւ Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» օրէնքի՝ յօդուած 52), Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Տիգրան Փաշաբեզեանը նորընտիր նախագահ Ռադիկ Խամոյեանի հաստատմանը, իսկ Խորհրդարանի պատգամաւորներու հաւանութեանը ներկայացուց կառավարութեան կազմին փոխվարչապետ Պետրոս Քեշիշօղլեանը, Կրթութեան նախարար Վրէժ Քոսաեանը, Մշակոշյթի նախարար Վահան Սանանեանի թեկնածութիւնը եւ պարտաւորուեց մեկամսեայ ժամկէտով ներկայացնել կառավարութեան կազմի այլ թեկնածուներ:
Քուէարկութեան արդիւնքները.
Կողմ – 48, դէմ – 0, ձեռնպահ – 3
Որոշումը ընդունուած է:
Լսեցին` Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Կառավարութեան ծրագրի մասին:
Որոշեցին՝ յառաջիկայ երկու ամիսներու ընթացքին Արեւմտեան Հայաստանի Խորհրդարանի քննարկումն ու հաստատումը ներկայացնել Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Կառավարութեան ծրագրերը:
Քուէարկութեան արդիւնքները.
Կողմ – 48, դէմ – 0, ձեռնպահ – 3
Որոշումը ընդունուած է:
Լսեցին՝ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան 3-րդ ընթերցման եւ Սահմանադրութեան ընդունման հետագայ ընթացակարգի վերաբերեալ:
Որոշեցին՝
ա) Հաստատել Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան նախագծի 3-րդ, վերջնական, ընթերցումը եւ հաշուի առնելով պատգամաւորներու առաջարկներն ու լրացումները՝ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան նախագիծը դնել համաժողովրդական քննարկման,
գ) Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան նախագիծը հրապարակել Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պաշտօնական կայքերուն մէջ եւ լրատուական միջոցներով:
Քուէարկութեան արդիւնքները.
Կողմ – 45 , դէմ – 0, ձեռնպահ – 6:
Որոշումն ընդունուած է:
Լսեցին՝ 4-րդ նստաշրջանէն յետոյ Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահութեան կողմէ ընդունուած որոշումներու հաստատում:
Որոշեցին՝ հաստատել 4-րդ նստաշրջանէն յետոյ Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահութեան կողմէ ընդունուած որոշումները:
Քուէարկութեան արդիւնքները.
Կողմ – 46, դէմ – 0, ձեռնպահ – 5:
Որոշումն ընդունուած է:
Այլ հարցեր:
Լսեցին՝ սոյն արձանագրութեան 3-րդ կէտի մէջ նշուած որոշումներու կատարման ուղիներու մասին:
Որոշեցին՝ հաշուի առնելով, որ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմենակ Աբրահամեանի լիազօրութիւնները դադարեցուած են եւ ընտրուած Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նոր նախագահ Ռադիկ Խամոյեանը, ստեղծել կառավարութեան եւ խորհրդարանի համատեղ յատուկ յանձնաժողով հետեւեալ հարցերու կարգաւորման նպատակով.
ա) Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախկին նախագահ Արմենակ Աբրահամեանէն ստանալ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետական կնիքը:
բ) Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Կառավարութեան լիազօր մարմնին յանձնարարել շարունակել աշխատանքները Արեւմտեան Հայաստանի հայերու ինքնութեան ու քաղաքացիութեան յայտերու գրանցման եւ համապատասխան փաստաթուղթերու յանձնման:
գ) Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Կառավարութեան լիազօր մարմնին յանձնարարել Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանէն ստանալ ինքնութեան քարտերու պատրաստման սարքաւորումը:
դ) Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախկին նախագահ Արմենակ Աբրահամեանէն ստանալ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետական պիւճէի մուտքերու եւ ծախսերու հաշուեկշիռը:
ե) Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Կառավարութեան լիազօր մարմնին յանձնարարել կարգաւորել պետական հաշուեհամարներու օգտագործման լիազօրութիւններու հարցը եւ նշանակել պատասխանատուներ հաշիւներու օգտագործման համար:
զ) Բոլոր հրամանագրերն ու որոշումները, յայտարարութիւններն ու պաշտօնական փաստաթղթերը ստորագրուած 2017 թ. Յունիսի 11-էն յետոյ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախկին նախագահ Արմենակ Աբրահամեանի կողմիէ համարել անվաւեր եւ իրաւական ուժ չունեցող:
Քուէարկութեան արդիւնքները.
Կողմ – 43, դէմ – 0, ձեռնպահ – 8:
Որոշումն ընդունուած է:
Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) առաջին գումարման հինգերորդ նստաշրջանի նիստն աւարտեցաւ:
Արմէն Տէր–Սարգսեան`
Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ
Տիանա Գրիգորեան`
Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Քարտուղար
2017 թ. հունիսի 11-ին Երեւանում գումարված Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 5-րդ նստաշրջանի 2-րդ նիստում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ է հաստատվել Տիգրան Փաշաբեզյանը, որի թեկնածությունը առաջադրել է հին կառավարության հրաժարականը ընդունած Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Ռադիկ Խամոյանը:
Հիշեցնենք, որ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 5-րդ նստաշրջանի ավելի վաղ տարածած հաղորդագրության մեջ ասված էր, որ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի լիազորությունները դադարեցված են Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական օրենքների կոպիտ խախտումների եւ իշխանության յուրացման փորձի մեղադրանքներով:
ԱրմենՏեր–Սարգսյան`
ԱրեւմտյանՀայաստանիԱզգայինԺողովի (Խորհրդարանի) Նախագահ
Դիանա Գրիգորյան`
Արեւմտյան ՀայաստանիԱզգայինԺողովի (Խորհրդարանի Քարտուղար
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահի Հրամանագիրը
Թիվ 2, 11.06.2017 թ.
( Տիգրան Փաշաբեզյանին Արեւմտյան Հայաստանի Հանրապետության
վարչապետ նշանակելու մասին)
«Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» Օրենքի՝ 44-րդ հոդվածի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2017 թ. հունիսի 11-ի 5-րդ նստաշրջանի որոշման համաձայն՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակել Տիգրան Փաշաբեզյանին:
Հանձնարարել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Փաշաբեզյանին մեկամսյա ժամկետում ներկայացնել նոր կառավարության կազմը:
Հանձնարարել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Փաշաբեզյանին երկամսյա ժամկետում ներկայացնել կառավարության գործունեության ծրագիրը:
Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման եւ հրապարակման պահից: