«Սոսե Մայրիկ» ջոկատի հրամանատարի կոչը` երիտասարդ ազատամարտիկին բուժօգնություն ցուցաբերելու վերաբերյալ

Հարգելի հայրենակիցներ

Ես, Հայկ Հարությունյանս՝ ազատամարտիկ, Արցախյան բոլոր երեք պատերազմների մասնակից, «Սոսե Մայրիկ» կամավորական մարտական ջոկատի հրամանատար, «Ազատամարտիկ» ռազմահայրենասիրական կազմակերպության նախագահ, պահեստազորի փոխգնդապետ, դիմում եմ կոչով և մեծ խնդրանքով մեր հայրենակիցներին և բարի կամքի բոլոր մարդկանց ցուցաբերել ամենայն աջակցություն և օգնություն՝ Արցախյան պատերազմի երիտասարդ մասնակից Գևորգ Մկրտչյանի բուժման և բժշկական վերականգնման կազմակերպման համար։

2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ «Ազատամարտիկ» կամավորական ջոկատի կազմում Արցախը պաշտպանող ազատամարտիկ Գևորգ Մկրտչյանը վերջիններից էր, ով նոյեմբերի 12-ին (նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագիրը ստորագրելուց հետո), մարտական հրամանը ստանալուց հետո, դուրս եկավ Շուշիից։ Բայց մինչև դեկտեմբերի 1-ը «Ազատամարտիկ» ջոկատի կազմում, կատարելով իր զինվորական պարտքը, գտնվում էր Բերձորի տարածքի մարտական ​​դիրքերում։

Ազատամարտիկ Գևորգ Մկրտչյանը՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Երասխավանի (Նախիջևանի սահման) պաշտպանության ժամանակ հերոսաբար զոհված մեր մարտական ​​ընկեր՚՝ Վահրամ Մկրտչյանի և մեր մարտական ​​ընկերուհի՚՝ Արցախյան պատերազմի հաշմանդամ և մասնակից Ալվարդ Նիկողոսյանի որդին է։

Ներկայումս Գևորգ Մկրտչյանը ապրում է իր մոր՝ պատերազմի հաշմանդամի հետ միասին, նա համարվում է նաև մայրիկի միակ խնամակալը։ Գևորգը ունի երկու դուստր։

Թանկարժեք բուժման և պատերազմի հետևանքներից երկարատև վերականգնման համար անհրաժեշտ է նախնական գումար, որը կազմում է 400 հազար դրամ (մեկ հազար ԱՄՆ դոլար)։

Դրամական աջակցություն ցուցաբերելու համար, գումարը խնդրում եք փոխանցել Գևորգ Մկրտչյանի մոր՝ Ալվարդ Նիկողոսյանի անձնական հաշվեհամարին։

Ստացող. Նիկողոսյան Ալվարդ, հաշվեհամար № 19300385053700, «Կոնվերս Բանկ», Հայաստանի Հանրապետություն։

Մենք շատ շնորհակալ կլինենք Ձեր ցանկացած օգնության համար:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` (+374) 93-117-401 և (+374) 91-578-983

E-mail: [email protected]

«Ազատամարտիկ» ՌՀՀԿ Ֆեյսբուքյան էջի հասցեն` https://www.facebook.com/hayk.harutyunyan.509

Հայկ Հարությունյան
«Ազատամարտիկ» ռազմահայրենասիրական կազմակերպության նախագահ,
«Սոսե Մայրիկ» կամավորական մարտական ջոկատի հրամանատար,
պահեստազորի փոխգնդապետ

14.10.2023 թ.

Leave a Reply

Your email address will not be published.

5 × one =